Եկեղեցաշինության գումարներով կունենայինք - Forum
Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2016-12-05, 22.40.21
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Forum » RELIGION » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Армянская Апостольская Церковь » Եկեղեցաշինության գումարներով կունենայինք (ամենաարդիական զենքով զինված բանակ)
Եկեղեցաշինության գումարներով կունենայինք
ARTARAMISДата: Пятница, 2015-10-23, 09.09.27 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
Եկեղեցաշինության գումարներով կունենայինք ամենաարդիական զենքով զինված բանակՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Մեր զրուցակիցն է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը

Պարոն Կարապետյան, Շվեյցարիայի HSBC բանկում պարզվում է, որ 2006-2007 թվականներին Գարեգին Երկրորդի անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա 1.1 միլիոն դոլար է եղել: Անսպասելի՞ էր սա Ձեզ համար և արդյոք սա վերաբերմունք կարող է փոխել հանրության շրջանում:

Ոչ զարմանում եմ, և ոչ էլ անակնկալ էր: Նախ որևէ կառույց, եթե ազգային չէ, ինձ համար այն պիղծ կառույց է: Այս կառույցի հանունների հասցեատերը հայրենիքը չէ, այս եկեղեցին երբևէ չի սովորեցրել իր հոտի անդամներին ապրել հանուն հայրենիքի և ինքն էլ չի ապրել հանուն հայրենիքի, այլ աստանդական, ցուպը ձեռքին, «որտեղ հաց՝ այնտեղ կաց»  սրիկայական ասույթով է առաջնորդվել, և պատահական չէ, որ մեր մեջ կա այս խոսքը, քանի որ սա եկեղեցու վարքագծից է:

Ամբողջ աշխարհում ինքը ներկա է, որտեղ հաց է, այնտեղ ներկա է, այսինքն՝ ինքը չի ապրել հանուն հայրենիքի և ինքը չի ապրեցրել իր հոտին ապրել հանուն հայրենիքի: Այս տեսանկյունից էլ ասում եմ, որ ինքը ազգային կառույց չէ, և որևէ ոչ ազգային կառույցի գումարները ո՞ր երկրում են, ո՞ր բանկում են, ինձ չի հետաքրքրում:

Արդյոք չպետք է Մայր Աթոռը պատասխանի հարցին, թե ինչո՞ւ Մայր Աթոռի բանկային հաշվհամարները մշտապես գրանցվել են Կաթողիկոսների անունով:

Իսկ ո՞ւմ պատասխան տա, հանրությա՞նը... Հանրությանն ինքը բառիս բուն իմաստով արմատախիլ է արվել, իսկ անարմատ հանրությանը կարող է և պատասխան չտալ: Գիտե՞ք որ հանրությունը պատասխանատվության կենթարկեր. որը սովորել և ապրում է հանուն իր հայրենիքի և ամենամեծ արժեքն է հայրենիքը, և եթե մեկը դավաճանում է հայենիքին, ահա այդ հասարակությունը պատասխանատվության կենթարկեր այդ կառույցին: Բայց այդ կառույցի ցանած սերմերի պատճառով ազգային իմաստով կեղծ խոտանացած վիճակում է մեր հասարակությունը, որակից ընկած վիճակում է մեր հասարակությունը, հենց դրա համար էլ արմատախիլ է եղել: Մեկը որ արմատախիլ է եղել, իրեն արմատախիլ անողին ի՞նչ հիմքով պետք է պատասխանատվության ենթարկի, հիմքերը չկան, փչացածը իրեն փչացնողի՞ն պետք է պատասխանատվության ենթարկի:

Այդ հաշվեհամարը բացվել է 2000 թվականից, տեղեկատվական համակարգի պատասխանն այն է, որ այդ գումարները եկեղեցու համար են կուտակվել այս տարիների ընթացքում:
Կաթողիկոսը գոնե վերջին տարիներին հատկապես աչքի է ընկել իր շինարարական գործունեությամբ, և վերջերս մոտավոր հաշվարկներ եմ արել՝ անկախությունից ի վեր ողջ աշխարհում եկեղեցաշինության վրա որքա՞ն գումար է ծախսվել: Մոտավոր հաշվարկներ արեցի՝ ողջ աշխարհում ավելի քանի երկու միլիարդ դոլար է ծախսվել, իսկ այսպիսի մեծ գումարներ եկեղեցաշինության վրա ծախսած կառույցը, վստահ եմ, հետ գցած գումարներ կունենա Շվեյցարիայի և այլ երկրների բանկերում:

Սրանք ահռելի մեծ գումարներ են, և սրանք այն գումարներն են, որոնց մեկ քառորդով հիմա կունենայինք ամենաարդիական զենքերով զինված բանակ: Հիմա տարրական բաների վրա են իհարկե սևեռվել, ինչպես օրինակ գիշերային հեռադիտակների, տարրական բաներ, որ մեր ամբողջ սահմանային գոտում բոլորը պետք է ունենային: Երևակայեք, որ այս պիղծ կառույցը լափած գումարների և անտեղի հիմարանոցներ կառուցելու փոխարեն կոչ աներ, որ մեր ազգի գոյատևման համար մեզ անհրաժեշտ է բանակը արդիական զենքի տեսակներով համալրել, քառորդ դար անցած երկրաշարժի գոտում մարդիկ մինչև հիմա տնակներում են:

Չի կարելի միլիոնավոր դոլարներ դնենք ինչ-որ մի եկեղեցու շինարարության վրա, բայց մեր հոտը խոնավության մեջ, հիվանդություններով է արդեն քառորդ դար երկրաշարժից ի վեր ապրում: Սա խայտառակություն է, և այսքան ծով անտարբերություն սեփական հոտի նկատմամբ,  այսինքն՝ խորապես թքած ունեն հայ ժողովրդի, հայ մարդու վրա, և սրանք իրենց իբրև հովիվ են երևակայում:

Բայց իրենք  չոբան են, չոբանից էլ այն կողմ, պիղծ կառույց են՝ պիղծ անձնակազմով: Սա ազգադավ, անարմատ և ազգին մինչև վերջ մոլորեցնելով քամել ձգտող, ուղղակի սա 100 տոկոս ապազգային կառույց է: Երեխաներին հայ եկեղեցու պատմություն առարկա են դասավանդում, դրել են երեխաների գլուխն են տաշում:

Պարզաբանման մեջ նաև նշվում է, որ եկեղեցին ազգային կրոնական կառույց է և հարկման ենթակա չէև վեհափառ հայրապետը անձեռնմխելի է հարկումից:

Տեսեք՝ 6000 դասալիքները ովքե՞ր են...  նրանք, ովքեր փորձում են ապրել բարեկեցիկ կյանքով սեփական հոտի թշվառության հաշվին: Այս 6000-ը միայն ՀՀ տարածքում են,  այդքան վխտում են մեր բանակում, դպրոցներում իրենց ապազգային քարոզներով, այսինքն՝ 1700 տարի է թույլ չեն տալիս, որ մենք այս հողի մեջ արմատ գցենք, արմատակալենք:

Աստանդականի ցուպը ձեռքներին այս աշխարհամասից այն աշխարհամաս գաղթելով, իրենց շուրջը հավաքելով մի քանի տասնամյակի համար, հետո հանդիսատես են, թե ինչպես է սեփական հոտն իրենց աչքի առաջ կործանվում, նրանք թքած ունեն այդ երևույթի վրա, դրսում բազմաթիվ եկեղեցիներ են կառուցել, վրան անգամ հայերեն չեն արձանագրել, Մարսելի հայկական եկեղեցու վրա միայն ֆրանսերեն է գրված, հայերեն էլ չեն գրում, իրենք թքած ունեն սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերի վրա էլ, լեզվի վրա էլ, այսինքն՝ երբ այն հայրենիքի հետ որևէ կապ չունի, այն որևէ արժեք չունի:

Հայրենիքն այս կառույցի համար որևէ բան չի նշանակում և որևէ դարում չի նշանակել: Բոլոր խոշոր արտագաղթերը դարեր շարունակ հայրենիքից դուրս հոգևորականների գլխավորությամբ են տեղի ունեցել, սա ընդհանրապես դարեր շարունակ աստանդական, ցուպը ձեռքին կառույց է: Սա աղետ է, մեկ անգամ ասել եմ, որ եթե դավանում ես հայ առաքելական եկեղեցի, նշանակում է փորում ես սեփական գերեզմանը:

Պարոն Կարապետյան, վերջերս տարբեր թեմերում իրավիճակն այնքան լավ չէ: Տեսնում ենք, որ Երուսաղեմի հայոց պատրիարքը բավական կոշտ հայտարարություններով է հանդես գալիս, մեղադրում  կաթողիկոսին, Ֆրանսիայի թեմում երկար ժամանակ առկա խնդիրը դեռ որ լուծում չի ստացել: Ամեն ինչ սկսում է ջրի երե՞ս դուրս գալ:

Այդ նույն Երուսաղեմի կամ Պոլսո պատրիարքարանների առաջնորդներն իրենց նկարագրով, հավատացեք, ավելին չեն: Նրանք վարժված են ստրկական կյանքին, մահմեդականը գնում է, ասում՝ ուզում եմ հայ առաքելական մկրտվեմ, չեն մկրտում, ասում են խնդիր կունենանք պետության հետ: Մինչև վերջ ստրկաբարո կառույց է հայ առաքելական կառույցը՝ լինի Վաղարշապատ, թե Երուսաղեմ, նույն անհայրենիք աղբն է տարբեր ամանների մեջ:

Ազնիվ հոգևորականի կերպը չենք տեսե՞լ...Ինքը՝ կառույցի գաղափարաբանությունը չի օգնում, որ ազնիվն ավելի ազնվանա: Հակառակը, եթե բնությունից անհատն ազնիվ է, հայ առաքելական եկեղեցու  մթնոլորտում որպես կանոն փչանում են, դառնում ավելի անազնիվ, այսինքն՝ երբ հազարների մեջ դարերի կտրվածքով ազնիվներին մատների վրա ենք հաշվում, սա նշանակում է, որ ինքը՝ կառույցը, փչացնող է:

Չի նշանակում, թե ազնիվներ չեն եղել, ազնիվներ չեն կարող չլինել, բայց կառույցի դրվածքը, կոդերը, որոնցով իրենք առաջնորդվում են, օտար կոդեր են, իրենց պաշտած սրբերը ասորի են, հրեա են: Օտար սուրբ պաշտելով քեզ չես կարող ոտքի կանգնեցնել, օտար զենքով օտարի դեմ չես կարող  պայքարել, քոնը պետք է ունենաս:

1700 տարի առաջ մեր ձեռքից տարել են, և այս պիղծ կառույցը խաթայի պես 1,5 միլիոնին ուզում է հիմա սրբադասել: Անողնաշար գաղափաների զոհ է եղել 1,5 միլիոնը, անատամ կառույցը անատամ հոտ է ձևավորել, որն ընդամենը մատաղացու էր, դարեր շարունակ նահատակացու էին պատրաստում:

Ես, օրինակ, կարծում եմ, մենք քանի դեռ կանք, այն փոքր տոկոսի շնորհիվ է, ովքեր զենք վերցրին, ովքեր մինչև վերջ կռվեցին, նահատակվեցին և ովքեր էլ կռվեցին ու ապրեցին: Մենք այդ կռված հատվածի շնորհիվ կանք, և եթե պետք է սրբադասվեն, պետք է սրբադասվեն հայրենիքի համար մարտնչածները, ոչ թե եկեղեցու մեջ աղոթողները, ովքեր աղոթում էին փորձանքից ազատվելու համար, փորձանքն էլ եկավ ու գլուխը թռցրեց:- See

more at: http://www.lragir.am/index....yB.dpuf


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » RELIGION » ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ. Армянская Апостольская Церковь » Եկեղեցաշինության գումարներով կունենայինք (ամենաարդիական զենքով զինված բանակ)
Страница 1 из 11
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz