ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ - Страница 10 - Forum
Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСреда, 2017-02-22, 14.39.17
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 10 из 13«128910111213»
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.06.22 | Сообщение # 91
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 90. ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՏԱՌԱՍԽԱԼՆԵՐ
Զարմանալի է, բայց փաստ, որ կան բազմաթիվ բառեր, որոնց գոյությունը պայմանավորված է պարզ սխալներով կամ թյուրիմացություններով: Այս զրույցում կանդրադառնանք դրանցից մի քանիսին, որոնց հետ կապված պատմությունները բավականին հետաքրքրաշարժ են: Ահավասիկ այդ բառերը:

Ապաթարց . թարգմանաբար կազմված է հունարենի  ապոստրոֆոս բառից (ապա + դարձ): Հայերենը պետք է լիներ  ապադարձ : Հետագա արտասանությամբ դարձել է  ապաթարց եւ այդպես էլ մտել բառարաններ:

Արձագանք . ճշգրիտ գրությունն է  արձագանգ , բարդված է  արձ եւ  գանգ բառերից:  Արձ -ի համար որոշակի ստուգաբանություն չկա, իսկ երկրորդը  գանգյուն «հնչյուն» բառի արմատն է: Կարծիք կա, որ  արձ -ը  արձան բառից է, որը նշանակում է «քար, ժայռ, վեմ»: Այսինքնՙ  արձագանքնշանակում է «քարերի ձայն»:

Շերամ . ճիշտ ձեւն է  շերաս (մետաքսի որդը): Վերջին տառըՙ  ս -ն, սխալ կարդացվելով (հավանաբար բութ (ՙ) նշանի պատճառով), դարձել է  մ : Բառը սկսել են գրել  շերամ :

Սմբուկ . խոսքը անբարեհունչ  բադրիջան (բադրջան, պատինճան) բառի մասին է: Արաբերեն անաբ բառից է, որը տվել է նախ հայերեն  ամբուկ , իսկ հետո, ա եւ  ս տառերի նմանությունից շփոթվելով,  սմբուկ :

Թանգարան . պարսկերեն  թանգ (նեղ) բառից է, որ հետո ձեռք բերեց «մեծագին, սուղ» նշանակությունները: Արեւելահայերենում ունենք  թանկ, թանկանալ, թանկանոց, թանկարժեք եւ այլ բառերը, բոլորը գրված  կ -ով, արեւմտահայերենումՙ  թանգարան , որը միակ բառն է  գ -ով: Այս անմիօրինակությունը շփոթ է առաջացնում: Ճիշտ կլիներ  թանգարան -ն էլ գրել  թանկարան :

Շագանակ . ճիշտ ձեւն է  շահդանակ :  Շագանակ բառը բառարան են մտցրել Մխիթարյան միաբաններըՙ ընտրելով մեր ձեռագրերում տարածված բազմաթիվ այլագրություններից: Բայց հետագայում պարզվել է, որ ճիշտ ձեւն է  շահդանակ , այսինքնՙ «շահի սերմ, արքայական հատիկ», եւ խոսքը կանեփի սերմի մասին է եւ ոչ թե այսօրվա շագանակի:

Գչիր . սխալ ընթերցման հետեւանքով առաջացած եւ բառարաններ մտած բառ է. սովորական գրիչ բառը սխալ գրելով եւ սխալ ընթերցելովՙ ստեղծվել է  գչիր բառըՙ «շաղափ, ծակիչ» իմաստով:

Եվ վերջում մի հետաքրքիր, ոչ ճիշտ մեկնաբանության մասին:

Խոսքը  չնաշխարհիկ բառին է վերաբերում:

Չնաշխարհիկ . «արտակարգ կերպով լավ, գեղեցիկ, անզուգական, աննման»: Շատերը համարում են, որ բառը նշանակում է «չին աշխարհից բերած»: Այնինչ Աճառյանը պնդում է, որ այդ դեպքում բառը պիտի լիներ  ճենաշխարհիկ : Եվ տալիս է իր ստուգաբանությունըՙ  չնաշխարհիկ -ը կազմված է  ոչ (չ) եւ  աշխարհ բառերից: Այսինքնՙ «աշխարհից դուրս, ոչ այս աշխարհից, արտակարգ»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.09.09 | Сообщение # 92
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 91. ԻՄԱՍՏԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Այս զրույցում կխոսենք, թե ժամանակի ընթացքում ինչպես են փոխվում բառի իմաստները, նույնիսկ մինչեւ հակառակ իմաստ ստանալը:

Այժմ գրեթե յուրաքանչյուր ոք ձեր այն հարցին, թե ինչ է նշանակում  արգահատելի բառը, կպատասխանիՙ «արհամարհելի, խոցելի, գարշելի, զզվելի»: Իսկ արդյո՞ք այս բառը նման նշանակություն է ունեցել ի սկզբանե: Արգահատություն, արգահատանք նշանակել է «կարեկցություն»,  արգահատելի ՙ «խղճալի, կարեկցելու արժանի, մեղքանալու»,  արգահատելնշանակել է «խղճալ, կարեկցել»: Բառը կազմված է  արգ «փոր, աղիք» եւ հատ ՙ «կտրել» բառերի բաղադրությամբ, ինչպես  աղեխարշ, աղեկտուր, աղիողորմ բառերը:  Արգ -ը հանդիպում է նաեւ արգանդ բառում, որ նշանակում է «մոր փորը, զավակատուն»:

Այժմ միայն բառարաններում է, որ կարող ենք հանդիպել  արգահատելի բառի «գութ շարժող» իմաստին: Որպես բառի հիմնական իմաստներ առաջ են եկել «արհամարհելի, խոցելի, գարշելի» նշանակությունները:

Նույնպիսի բառ է նաեւ  պարապել բառը: Սա նախկին իմաստով նշանակել է «անգործ, դատարկ մնալ»: Իսկ այժմ նշանակում է «զբաղվել որեւէ բանով», մասնավորապեսՙ «որեւէ առարկա ուսանել, որեւէ մարզաձեւով զբաղվել»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.16.15 | Сообщение # 93
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 92. «ԽՆԴՈՒԿ» ԵՎ «ԽՆԴՄՆԴՈՒԿ» ԲԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
Արդեն 10 տարի էՙ գոյություն ունի «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը: Այդ տարիների ընթացքում նրա միջոցով բազմաթիվ նորակազմություններ են կյանք մտել, հավանության արժանացել: Հիշենք մի քանիսը միայն. խառնագիր , երբ բառի տառերը խառը կարգով են գրվում: Նույնտառիկ կամ  գրաշրջում (անագրամա), երբ բառի բոլոր տառերից տեղափոխմամբ կազմվում է նոր բառ, օրինակՙ  մարզանք - զարմանք, կտակարան - կարկատան - նկարատակ :  Նկարելուկ -ը ռեբուս օտար բառի հայերեն համարժեքն էՙ ավելի ընդհանրական իմաստով: («Ի՞նչ ես նկարելուկներով խոսում»:)  Դարձգիր (պալինդրոմ), երբ բառը կամ արտահայտությունը երկու կողմից կարդալիս նույն բանն է ստացվում, օրինակՙ  կատակ, Տաճատ, մուծում, մեծ եմ: Մենակ կատակ կանեմ: Իշխան, սաթե թաս նախշի: Մեռավ նորեկ ծառա Ներոնը. նորեն առած կերոնՙ վառեմ: Արա իմ, առած դրամՙ քաղաքեքաղաք մարդ ծառա մի արա : Նույնիսկ գրել եմ փոքրիկ ոտանավորներ, որոնց բոլոր տողերը, աջից եւ ձախից կարդալիս, նույնն են. օրինակՙ

Նազա՛ն,

Եթե

Սեր ես,

Ծառադ դառած

Քաղաքեքաղաք

Քնար ածեմ ու մեծարանք

Կանեմ մենակ,

Սերամա՜հ եթե համարես,

Ապա մեռած ծառ եմ, ապա

Կա մահը համակՙ

Անխնա :

Շատ սովորական բառեր են կազմվել եւ տարածվել, որոնցից յուրաքանչյուրը լեզվաբանական որեւէ խնդրի, առաջադըրանքի անուն է, օրինակՙ  բառաբուրգ, բառաշտարակ, բառագումար, բառաշղթա, տառաբավիղ, բառաբավիղ, բառաստիճան, հաշվելուկ, մտածելուկ, սուտասելուկ, բառհանելուկ, տառհանելուկ եւ այլն եւ այլն:

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում երկու բառի վրաՙ  խնդուկ եւ խնդմնդուկ : Այս բառերը բավականին վեճերի տեղիք են տվելՙ իբր սխալ կազմություններ, իբր կան դրանց համարժեքներըՙ անեկդոտ, խնդուք եւ այլն:

Նախՙ տեսնենք, թե հայերենում կա՞ն նման կարգով ստեղծված բառեր, այսինքնՙ բայարմատի վրա  ուկ վերջածանցի ավելացումով ստեղծված նոր բառեր: Հենց այս սկզբունքով են կազմվել խնդուկ եւ  խնդմնդուկ բառերըՙ  խնդալ + ուկ եւ  խնդմընդալ + ուկ : Ընդ որում,  խնդմնդալ նշանակում է «քթի տակ ծիծաղել», հետեւաբարՙ ծիծաղել, այսինքնՙ այն, ինչ շատ բնորոշ է անեկդոտին:

Դիտարկենք այդ սկզբունքով կառուցված մի քանի բառ (գոյականներ): Ասենք, որ դրանք բավականին շատ են:

Բերուկ «քամու, ջրի հոսանքով բերված հող, ավազ» եւ այլն ( բերել բայիցՙ  ուկ վերջածանցով):

Մնացուկ - «մշակելուց հետո ավելացածը, մնացորդը» ( մնալ բայից):

Պատրաստուկ - «ուսումնասիրության համար պատրաստված քիմիական նյութ» ( պատրաստելբայից): Կա նաեւ  պատրաստուք ձեւը, որ նշանակում է նախնական մշակման ենթարկված հումք: Այսինքնՙ լեզուն տարբերակել է  ուկ եւ  ուք ածանցներով բառերը, ինչպես եւ մենքՙ  խնդուկ եւ  խնդուք: Վերջինս նշանակում է ծիծաղ, քրքիջ, խնդություն, ցնծություն, բայց ոչ երբեքՙ անեկդոտ:

Մզուկ - «մզած հյութը, քամվածք» ( մզել բայից):

Քաշքշուկ - «քաշքշելը, ձգձգում, հետաձգում» ( քաշքշել բայից):

Կապուկ - «միատեսակ իրերի միասին կապված փունջ, տրցակ» ( կապել բայից):

Կաթուկ - «շատ հասած եւ ծառից վայր ընկած պտուղ» ( կաթել բայից):

Հատուկ խումբ են կազմում լեզվատրամաբանական զանազան առաջադրանքների հին եւ նորաստեղծ անվանումները:

Նկարելուկ - նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության եւ պատկերային այլ հնարքների համակցությամբ ծածկագրված բառեր կա մարտահայտություններ, որոնք համապատասխան միջոցներով ենթակա են վերծանման:

Գլուխկոտրուկ - դժվարին խնդիր, հանելուկ, որի լուծման համար պետք է ունենալ մեծ հնարամտություն ու դատողականություն:

Մտածելուկ - վերլուծելով ու հետեւություններ անելով, դատելով ու կշռադատելով, ծանրութեթեւ անելով, մտմտալով, մտովի պատկերացնելով, երեւույթները զուգադրելով լուծվող առաջադրանքների տեսակ:

Շուտասելուկ - նմանահունչ բառերից կազմված ասույթ, որը արագ ասել դժվար է, եւ արտասանողը հաճախ սխալվում էՙ ծիծաղելի աղավաղումներ կատարելով: Օրինակ, «Զարթուցիչը ջեռուցիչից հեռու դիր»:

Սուտասելուկ - կատակային բնույթի, հիմնականում չափածո փոքրիկ ստեղծագործություն, որի մեջ գլխավոր դերում պոզով-պոչով սուտն է: Օրինակ.

Ես ունեմ մի հայելիՙ

Արմանք-զարմանք նայելի.

Հենց նայում եմ ես նրանՙ

Գլխիվայր է ամեն բան:

Որ ամեն ինչ լինի ճիշտ,

Որ նա ցույց տա ինչպես միշտ,

Հենց գալիս եմ կամ գնումՙ

Գլխի վրա եմ կանգնում:

Հաշվելուկ - փոքրիկների հետ բարձրաձայն ասվող ոտանավորՙ նրանց հաշվել եւ արտասանել սովորեցնելու նպատակով: Օգտագործվում է նաեւ մանկական խաղերում դերերը բաշխելու համար (ռուսերեն  считалка բառի համարժեքը): Որպես օրինակ, ներկայացնենք այս գրքի խմբագիր Հրանտ Վարդանյանիհաշվելուկը.

Մեկ, երկու, երեք

Լուսերեսին ներս բերեք,

Չորս, հինգ, վեց,

Լուսերեսը հայտնվեց:

Յոթ, ութ,

Ձեռքին ունի մի սեւ թութ,

Սեւացել են քիթ-մռութ:

Ինը, տասը,

Բերեք թասը,

Քիթ մռութը լվանանք,

Լույս երեսով հիանանք:

Հանելուկ - այլաբանական կարճ նկարագրություն որեւէ առարկայի կամ երեւույթի, որ պետք է իմանալ, լուծել:

Բառհանելուկ կամ  տառհանելուկ - հանելուկի տեսակ, որի լուծման առարկան բառն է կամ տառը: Օրինակ.

Ի՞նչն է, ի՞նչը.

Փոշու մեջ է, շանՙ առջեւում:

(Խոսքը «շ» տառի մասին է:)

Ինչպես տեսնում ենք, ինչպես այս բառերն ունեն գոյության իրավունք, այնպես էլ մեր  խնդուկնու  խնդմնդուկը ՙ որպես կարճ, զվարճալի, սրամիտ պատմվածքՙ ծիծաղաշարժ կամ արտասովոր որեւէ դեպքի մասին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.19.38 | Сообщение # 94
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 93. ՊԱՐԵԳՈՏ
Երբեմն մենք իսպառ մոռանում ենք մեր բառերը եւ հետագայում ստիպված ուրիշից փոխառում բառեր տվյալ հասկացության համար: Այդպիսի մի քանի բառի մասին արդեն խոսել ենք:

Այս անգամ կխոսենք  պարեգոտ բառի մասին: Նախ տեսնենք, թե ինչ է նշանակում այս բառը ժամանակակից իմաստով: Ցավոք, այս բառը համարվում է հնացած եւ նշանակում է «թեթեւ վերնազգեստ, թիկնոց»: Իսկ ինչու՞ այս բառը չենք գործածում նաեւ հիմա, ասենք, այսքան տարածված  պլաշչ կամ  կուրտկա բառերից մեկի փոխարեն:

Պատճառն, ամենայն հավանականությամբ, այն է, որ  պարեգոտ -ը համարվել է իրանական փոխառություն եւ հայերիս համար խորթացրել է նաեւ նրա նշանակածը: Հր. Աճառյանը «Արմատականում» գրում է, որ պարեգոտ-ը հին պահլավերեն  paragaud հոմանիշից է, որը գործածված չէ իրանական գրականության մեջ, բայց նրանից փոխառել են լատիներենը, հունարենը, նոր եբրայերենը, ասորերենը, արաբերենը, վրացերենըՙ «զգեստի վրա մետաքսե կամ ոսկե բանվածք, ոսկեհուռ զգեստ, վերարկու, վարագույր, հաստ կարպետ, հանդերձ, երկար զգեստ» նշանակություններով:

Էդ. Աղայանը, չընդունելով Հր. Աճառյանի ստուգաբանությունը, ցույց է տալիս, որ  գոտի բառի արմատը նախապես նշանակել է «պատող, ծածկող, պարուրող»: Իսկ  պար -ը, ինչպես հայտնի է, նշանակում է «շուրջը, շրջան, պար, խաղ, խումբ, հավաքույթ»: Հիշենք  պարս -ը, որ նշանակում է «մեղուների խումբ»:  Պար նշանակել է նաեւ «այլեւայլ իրերի շարք»: Հիշենք Հայկական պարըՙ հայտնի լեռնաշղթան:

Սակայն տվյալ դեպքում մեզ հետաքրքրում է  պար -իՙ «շուրջը» նախնական իմաստը: Այսպիսով,  պարեգոտ նշանակել է «շուրջը պատող, չորս կողմից պատող», ինչպես որ ունենք շուրջառ բառը: (Շուրջառը տոնական երկար զգեստ է, որ հոգեւորականները վրաներն են գցում ծիսակատարությունների ժամանակ:) «Սրա համաձայն, - գրում է Էդ. Աղայանը, - ամենից առաջ պետք է վերանայել  պարեգոտ բառի իմաստի բացատրությունը: Բառարանները, կապելով  գոտիբառի հետ, բացատրել են իբր «գոտի ունեցող, գոտիով կապվող վերարկու»: Սակայն բառը նշանակել է պարզապես «վերարկու, թիկնոց»: Այնուհետեւ, լեզվաբանական մի շարք անժխտելի փաստարկներով, Էդ. Աղայանն ապացուցում է, որ  պարեգոտ եւ  վարագույր բառերը պարսկերենումառաջացել են հայերենից փոխառած բաղադրիչներով:

«Այստեղ էլ ունենք այնպիսի երեւույթ, - գրում է նա, - ինչպես որ, առնելով իրանական  գով(գովասանք) բառը, հայերենը կազմել է  գովասան եւ տվել իրանականին, որ պահլավերենում դառնալով գուսան, կրկին վերադարձել է մեզ  գուսան ձեւով»:

Այսպիսով,  պարեգոտ բառը իրանական փոխառություն չէ, այլ բնիկ հայերեն բառ, այնպես որ արժե այժմ այն կյանքի կոչել եւ կիրառել  կուրտկա, պլաշչ, շինել օտար բառերից որեւէ մեկի փոխարեն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 09.22.13 | Сообщение # 95
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 94. ՍԱԿԱՐԱՆ
Այսօր մեր լեզվում հաճախ ենք հանդիպում  սակարան «բորսա, բիրժա»,  սակագին «տաքսա», սակահաշվիչ «տաքսամետր»,  սակահեռախոս «տաքսաֆոն»,  սակարկ «համաձայնություն որեւէ բանի գնի վերաբերյալ»,  սակարկություն ,  սակարկել «գործարքի ժամանակ զիջումների առաջարկներ, պահանջներ արտահայտել»,  սակարկու «սակարկել սիրող»,  սակ «ապրանքների, աշխատանքների ճշգրիտ սահմանված արժեք, գին, հարկ, տուրք», սակադիր «սակադրության մասնագետ»,  սակադրություն «որեւէ բանի գինը որոշելը, դնելը, տաքսացիա»,  սակացույց «սակերի ցուցակ, որեւէ կարգի ապրանքների մաքսերի ցուցակ, տարիֆ» բառերին:

Ինչպես տեսնում ենք,  սակ -ը մեր լեզվում ճոխ զարգացում ստացած արմատ է, եւ նրանով ստեղծված բառերը բարեհունչ են, արտահայտիչ, կարճ: Բայց, չգիտես, թե ինչու, այդքանով հանդերձՙ քիչ գործածական: Գուցե դրան նպաստել է այն հանգամանքը, որ  սակ -ը համարվել է փոխառություն պարսկերենից, եւ դա ինչ-որ տեղ խանգարել է հարազատի նման վերաբերվել նրան: Բայց արդյո՞ք  սակ -ը փոխառություն է պարսկերնից: «Արմատականում» բերելով  սակ եւ բաժտերմինների պարսկերենից փոխառություն լինելըՙ Հ. Աճառյանը նաեւ նշում է, որ ըստ Թ. Ավդալբեկյանիՙ  սակ նշանակել է «թիվ, համար, չափ», հետո նորՙ «ընդհանրապես հարկ»: Այս դեպքում  սակ -ի «պայման» եւ «տուրք» իմաստները պիտի միանային իրար:  Սակ -ի «տուրք» իմաստը իրանական է, ուստի եւ իրանական բառի նախնական իմաստն էլ պիտի լիներ «համար, թիվ» եւ այլն: Բայց իրանական բառի ծագումը հայտնի չէ եւ հնարավոր չէ այդ երկուսը միացնել իրար: Այսինքնՙ մինչեւ վերջ դեռ հայտնի չեն բառի նախնական իմաստը եւ ծագումը: Բարեբախտաբար այս բառի մասին իր կարծիքն ու մեկնությունն ունի նա եւԳր. Ղափանցյանը: Ըստ նրաՙ  սակ -ի ելակետային հիմնական իմաստն է եղել «նշանակված, որոշված»: Ինչպես շատ լեզուներից է հայտնի, դա բխել է հին կրոնական ըմբռնումներից, որ Աստված է սահմանում, նշանակում մարդկանց վիճակը, բախտը, բաժին է հանում այս կամ այն չափով եւ այլն: Հայոց  սակ արմատը այդ հին մնացորդներից էՙ «չափորոշիչ, կացություն, վիճակ, չափ, թիվ, օրենք» եւ այլ նշանակություններով: Գր. Ղափանցյանը լեզվաբանական եւ այլ նյութերի հիման վրա ցույց է տալիս, որ բառը նույն իմաստով կա նաեւ խեթերենում: Այնուհետեւ ավելացնում է, որ պարսիկներին այդ բառն անցել է ուրարտացիներից, ինչպես շատ ու շատ բաներ: Իսկ այսօր մենք գիտենք, թե ովքեր էին ուրարտացիները: Այսինքնՙ հայերից բառը վերցնում են, գործածում, մենք մոռանում ենք, հետո նորից մեզ են վերադարձնում, ու մենք ասում ենք, թե բառը պարսկերեն է, օտար է: Եվ կանխակալ վերաբերմունք ենք ցույց տալիս բառային հիրավի հրաշալի մի համակարգիՙ  սակ, սակարան, սակագին, սակացույց, սակահաշվիչ, սակարկ, սակարկու, սակարկություն եւ այլն եւ այլն: Ժամանակն է, որ մեր  բորսաներն ու  բիրժաները դառնան  սակարաններ ,  դիլերը կարող է դառնալ  սակարկու եւ այլն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.11.25 | Сообщение # 96
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 95. ՎՏԱՎԱԿ
Այս զրույցը մի հնամենի ու գրեթե մոռացված բառի մասին է:

Կխոսենք  վտավակ բառի մասին։ Նախ տեսնենք, թե այդ բառի դիմաց ինչ բացատրություններ կան հայերենի բառարաններում։

Վտավակ «ներքնակ, տակից հագնելու շոր, ուսանոց»։ ( Հր. Աճառյան, «Հայերեն արմատական բառարան» )։

Վտավակ «ներքնակ, ներքին հանդերձ ընդ վերարկուաւ, պարեգօտ, պատմուճան»: ( «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի» )։

Վտավակ «զգեստ անորոշ տեսակի, տակի զգեստ, շապիկ կամ բաճկոն»։ ( Ստ. Մալխասյանց, «Հայերեն բացատրական բառարան» )։

Վտավակ «ուսերից գցվող եւ առջեւից կոճկվող անթեւ տաք զգեստ, թիկնոց»։ ( «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» )։

Վտավակ «տակի զգեստ»։ ( Էդ. Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան» )։

Նախ ասենք, որ բառը, ինչպես վկայում է Հր. Աճառյանը, ավանդվել է շատ հնուց։ Եվ ինչպես երեւում է բառարաններում առկա բացատրություններից, ամենաընդհանուրը նրա «ներքին զգեստ, տակի զգեստ» իմաստն է։ Իսկ ի՞նչ ունենք մենք այդ հասկացության դիմաց այսօր։ Բառերից մեկը շապիկն է, որը նշանակում է. «1. Տղամարդու մարմնի վերեւի մասին հագնելու զգեստ, որպես սպիտակեղենի մաս, ներքնաշապիկ։ 2. Կանանց սպիտակեղենի մաս, երկար, մինչեւ ծնկները հասնող տակի զգեստ։ 3. Վերնաշապիկ»։

Մյուս բառը  մայկա -ն է, որը բացատրվում է այսպես. «տրիկոտաժե անթեւ շապիկ»։

Հաջորդըՙ  կոմբինացիա -ն «կանացի սպիտակեղեն, ներքնաշոր»։ (Ի դեպ, հաճախ սպիտակեղենը սպիտակ չէ)։

Քանի որ  վտավակ բառը այժմ միայն բառարաններում է հանդիպում, այն էլՙ «հնացած» նշումով, ապա տրամաբանական կլինի  կոմբինացիա ոչ հայերեն անճոռնի բառի փոխարեն օգտագործել ավելի կարճ, ավելի բարեհունչ եւ հայեցի  վտավակ -ը:

Ինձ թվում էՙ այս բառն առաջին հերթին կհավանեն կանայք եւ, առավել եւս, տղամարդիկ։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.15.21 | Сообщение # 97
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 96. ՈՐՈՇ ԳՈՒՆԱՏ ԱՆՀԱՏՆԵՐ ԷՏՈՑՆԵՐՈՎ ՀԱՏՈՒՄ ԵՆ ԾԱՌԵՐԸ, ԶԱՏՈՒՄ ՃՅՈՒՂԵՐԸ

Հասկանալի է, որ  գունատ, անհատ, էտոց, հատել, զատել բառերը պատահականորեն չէ, որ գործածել ենք վերնագրում: Ինչքան էլ որ զարմանալի է, այդ բոլոր բառերի արմատը նույնն էՙ  հատ: Իսկ ի՞նչ է նշանակում  հատ բառն այսօր. «կորիզ, կուտ», «որեւէ բանի (հաշվվող առարկայի) մեկ միավոր»:

Գրաբարում նշանակել է «կտրելը, կտոր, հատված, սերմ, հունդ, վերջ, ծայր»:  Հատ բառից ունենք  հատանել ՙ «կտրել, կրճատել, վերջացնել, պակասեցնել, ճեղքել, որոշել, սահմանել» եւ այլն: Հետաքրքիր է, որ ունենք նաեւ  հատանալ բառը, որ նշանակել է «մանր հատերի վերածվել, փշրվել»: Երկու բառՙ  հատանել եւ  հատանալ . մեկըՙ  -ել խոնարհման, մյուսըՙ  -ալ խոնարհման: Հայերենում քիչ քանակությամբ կան այնպիսի բառեր, որոնք ունեն նույն արմատը եւ  -ել կամ  -ալվերջավորություններով տալիս են իմաստով իրարից բոլորովին տարբեր բառեր. օրինակՙ  կայանալ - կայանել, ծխալ - ծխել ,  ծորալ - ծորել, թվալ - թվել եւ այլն:

Հատ արմատից են  հատուցել, հատված, հատիկ, հատոր, անհատ, դեղահատ, երկաթահատ եւ այլն:  Հատ բառից  հ հնչյունի կրճատմամբ առաջացել է ատ մասնիկը, որից ունենք մի շարք բառեր. օրինակՙ  ձեռնատ, պոչատ «ձեռքը, պոչը հատված»,  գունատ, կտավատ «կտավի հատ, սերմ», խրամատ, գլխատել եւ այլն:

Զ նախդիրով կազմվել են  զատ «առանձին, մեկուսի, հեռու»,  զատել «առանձնացնել, ջոկել» բառերը:

Արմատի երկրորդ ձեւն է  յատ , որիցՙ  յատոց, յատուկ :  Յատուկ (հատուկ) բառը բոլորիս ծանոթ է, նշանակում է «զատված, բաժանված, առանձնական, սեփական»: Իսկ ի՞նչ է  յատոց -ը: Յատոցն էլ այգիները հատելու (էտելու) կեռ դանակն է, որն այժմ դարձել է էտոց:  Այգին էտել նշանակում է էտոցով (յատոցով) էտել (յատել) այգու ծառերի ավելորդ ճյուղերը:

Բարբառներում ունենք խատնել բառը, որ նշանակում է «սպառվել, սատկել»: Սա նույնպես հատ արմատից է:
Ինչքան զարմանալի փոփոխություններ է կրել բառը, անճանաչելի դարձել, նորանոր իմաստներ ձեռք բերել:

Վերջում նշենք, որ Հր. Աճառյանը չի ստուգաբանում բառը: Գ. Ջահուկյանը բառը համարում է խեթերեն  hattai «հատել, կտրել, ծակել, պատռել» արմատից ծագած: Իսկ Էդ. Աղայանը բառը համարում է հնդեվրոպական նախալեզվի  peu «հարվածել, հարվածելով կտրել» արմատից:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.19.20 | Сообщение # 98
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 97. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ժողովրդական ստուգաբանության ենթարկվում են լեզվի մեջ նորամուտ, անծանոթ, օտար, հազվագյուտ եւ լավ չհասկացված բառեր, որոնք ժողովուրդը վերածում է ծանոթի, կապելով արդեն լեզվի մեջ սովորական, ընտելացած մի ձեւի, այն պայմանով, որ երկու բառերի միջեւ ոչ միայն ձայնական, այլեւ իմաստային որոշ նմանություն լինի: Օրինակՙ  Նորատուս հայերեն անվանումը թուրքերը դարձրել են  Նորադուզ «հարթ»,  Արագածըՙ Ալագյոզ «խաժ աչքերով»,  Օձունըՙ Ուզունլար«երկարներ»,  Ճորոխըՙ Չյուրուքսա «փտած ջուր»,  Տավուշըՙ Թովուզ «սիրամարգ»,  Կապանըՙ Ղափան «կշեռք» եւ այլն: Շատ զարմանալի է  Սուրմալու տեղանվանման անցած ճանապարհը. հին անունն է  Սուրբ Մարի , երկու  ր -երից մեկը դարձել է  լ ՙ  Սուրմալի , որից էլ թուրքերը ստացել են Սուրմալու «աչքին ծարիր (սուրմա) քսած»:

Անդրադառնանք մի քանի հետաքրքրաշարժ բառերի եւս: Նշենք, որ օրինակները վերցված են Հր. Աճառյանի «Լիակատար քերականություն հայոց լեզվիՙ համեմատությամբ 562 լեզուների»աշխատության 6-րդ հատորից: Այո՛, աշխարհի 562 լեզվի հետ համեմատելով, կարելի է ստեղծել լիակատա րքերականություն:

Առաջինը  ռահաթ լոխում բառակապակցությունն է: Տեսնենք, թե սա ինչ է նշանակում եւ ինչպես է մտել մեր լեզվի մեջ: Սա զուտ արաբերեն է եւ նշանակում է «հանգիստ կոկորդի»: Սակայն ժողովուրդը  հուլքում «կոկորդ» արաբերեն բառը դարձրել է  լոխում , թուրքերենՙ «պատառ»: Իսկ հայ որոշ ուսումնականներ ժողովրդական այս ձեւի համաձայն թարգմանել են «հանգստապատառ»: Ահա թե ինչի են հանգեցնում չիմացությունը եւ ամեն ինչ թարգմանելու կիրքը:

Ժողովրդական ստուգաբանության մի այլ ձեւ են ծաղրով կամ կատակով կազմված բառերը: Օրինակ, երբ Ֆրանսիայում առաջին անգամ նորաձեւություն դարձավ կանանց ձեռքի ցանցակերպ պայուսակը, ապա, ըստ կազմության, կոչվեց  ռետիկյուլե, որ է «ցանցիկ»: Ժողովուրդը ծաղրի ենթարկեց այդ պայուսակը եւ կոչեց  ռիդիկյուլե «ծիծաղելի»: Եվ այս բառը մնաց իբրեւ բուն պայուսակի անուն: Այս ձեւից փոխ առան ռուսները  редикюль , որից էլ անցավ հայերենինՙ ռեդիկյուլ (ռիդիկուլ):

Հիմա շատերը գիտեն  շեղագիր , համակարգիչներումՙ  իտալիկ կոչված տառատեսակը: Ինչպե՞ս է առաջացել  շեղագիրը : Սա գրի տեսակ է եղել, որ գրվել է շյուղով կամ բարակ ծայրով, դրա համար էլ կոչվել է  շյուղագիր , որը հետո դարձել է  շեղագիր , իբր թե շեղ դիրքով գրված:

Երեւանի բարբառում ասվում է  լոկ ջուր , այսինքնՙ «միայն ջուր», որակելու համար անժուր մի բան: Կրկնությամբ նույն բարբառով ասվում է  լոկ-լոկ ջուր : Հետագայում,  լոկ անհայտացած բառը կապելով լողալ բառի հետ, նույն իմաստի համար ասում են  լողլող ջուր :

Այժմ էլ կան լեզվի հարցերով զբաղվող որոշ «գիտուններ», որոնք բառերի պատահական նմանությունները, արհեստական ու տգետ բաժանումները հիմք ընդունելով, զանազան ծիծաղելի ու անգետ «ստուգաբանություններ» են կատարում եւ նույնիսկ գրքեր գրում, որոնց, իհարկե, պետք չէ լուրջ վերաբերվել:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.22.07 | Сообщение # 99
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 98. ՆԻԳ - ԱՊԱՐԱ
ՆԻնչպես գիտենք, Նիգը, Նիգատունը, Նգատունը գավառ էր Մեծ Հայքի Այրարատ նահանգումՙ Քասաղ եւ Հրազդան գետերի վերին հոսանքների շրջանում: Այժմ հիմնականում համապատասխանում է ՀՀ Արագածոտնի մարզի եւ մասամբՙ Կոտայքի մարզի տարածքներին: Կենտրոնն էր Արագածի լեռնազանգվածի հյուսիս-արեւելյան լանջի գագաթներից մեկիՙ Նիգասարի հովանու տակ գտնվող Քասախ ավանը, այժմՙ Ապարան:

Տեսնենք, թե ինչ է նշանակում  նիգ բառը, որով կոչվել է մի ամբողջ գավառ: Բառարանները տալիս են հետեւյալ նշանակությունները. «1. Դռան հետեւը ձգված սողնակ, 2. Գերանները կամ սյուները իրար կապելու համար խոտորնակի ձգված գերան, 3. Մեծ եւ ծանր բաներ շարժելու լծակ, 4. Սանդիտոռն (սանդ), հավանգ»: Թե  նիգ բառի այս նշանակություններից որ մեկն է ծնունդ տվել գավառի անվանմանը, դժվար է ասել: Սակայն  նիգ բառն ունի մի հետաքրքրական եւ խորհրդավոր նշանակություն եւսՙ «ձողաձեւ կամ գերանաձեւ լույս»: Այստեղ տեղին է հիշել մեծն Թումանյանի «Լուսավորչի կանթեղը»-ից մի հատված.

Կախ է ընկած առանց պարան

Արագածի կատարին,

Ու սեղանից հսկայական

Լույս է տալիս աշխարհին:

Ով անմեղ է, լիքը սիրով

Ու հավատով անսասան,

Ով նայում է վառ հույսերով

Դեպի Հայոց ապագան...

Նա կտեսնի էն մշտավառ

Ջահը կախված երկնքից,

Ասեսՙ Աստծո աչքը պայծառ

Հսկում է ցած երկնքից:

Ինչպես տեսնում ենք, կանթեղը (նիգը) կախված է երկնքից Արագածի վրա, Արագածոտնի վրա: Արագածի վրաՙ ամպամած ու սեւակնած երկնքում, շատ հաճախ կարելի է տեսնել լույսի շիթեր, նիգեր, կանթեղներ: Գուցե այդ նիգերն ենՙ գերանաձեւ լույսի խրձերը, գավառին տվել Նիգ, Նիգատուն անունը, այժմ էլՙ Նիգ - Ապարան: Քաղաքը մինչեւ 1935 թ. կոչվել է Բաշ Ապարան:  Բաշ -ն այստեղ հավանորեն ունի «լեռան թեքված մասը» նշանակությունը:

Վերջում ասենք, որ  նիգ բառը բնիկ հայերեն բառ է, հնդեվրոպական նախալեզվում նրա նախնական նշանակությունն է «հենվել», այնուհետեւՙ «փակել, հատկապեսՙ կոպերը»: « Նիք տալ » բառակապակցությունը նշանակում է «ծննդկանի ճիգ անելըՙ երեխան արգանդից դուրս հանելու համար»:

Նիգ բառից է նաեւ  լինգ բառը: Ահա թե ինչպես է դա ստացվել: Նիգ-ից ն-ի հավելումով ստացվել է  նինգ , առաջին ռնգական  ն -ի տարանմանությամբ ստացվել է լինգ : Բայց ամենատարօրինակն այն է, որ հիմա բանավոր խոսքում ո՛չ  նիգ -ն է գործածվում, ոչ էլ  լինգ -ը: Օտար  լոմ բառը բռնել է դրանցից հատկապես  լինգ -ի տեղը:  Լոմ -ը ռուսերեն բառ է ( ломать ` «ջարդել» բայից): Այսօր երեխաների, դեռահասների խոսքում վխտում են  լոմկա, կայֆալոմ ժարգոնային բառերը: Ահա թե ուր է հասցնում հայերեն բառերի մոռացությունը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Четверг, 2014-10-30, 10.25.00 | Сообщение # 100
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 99. ՄԵԿ
Մեկը բոլոր բնական թվերից առաջինն է, ցույց է տալիս «մեկ քանակությունը»: Արդյո՞ք անհիշելի ժամանակներում առաջին հայ մարդը, որ հասկացավ, թե ինչ է մեկը, ասացՙ  մեկ , թե՞ ուրիշ մի բառ ասաց, որը հետագայում դարձավ  մեկ : Պարզվում էՙ ամենաառաջին թվականը  մեկ -ը չէր, այլ մի -ն:  Մի նշանակել է եւ նշանակում է «մեկ»: Բայց լայն զարգացում է ստացել եւ այսօր նշանակում է «համանման, միատեսակ, միաբանված, այնպիսի»: Անորոշ դերանուն է, հոդ, գործածվում է նաեւ բայի ժխտական ձեւերի հետՙ  ոչ մի (չշփոթել  մի՛ արգելական բառի հետ, որը կազմում է բայի հրամայական ձեւերըՙ  մի՛ գնա, մի՛ մնա եւ այլն):

Ներկայանում է տարբեր ձեւերով.  մի , որիցՙ  միաբան, միամիտ, միագույն եւ այլն: Հետաքրքիր է, որ  միանալ սկզբնապես նշանակել է «սրտում տպավորվել», հետագայում արդենՙ «մեկ դառնալ, իրար հետ ձուլվել», փոխաբերական առումովՙ «համաձայնել, ամուսնական կապի մեջ մտնել»: Այսինքնՙ այսօրվա իմաստով միանալու համար անհրաժեշտ է միանալ նախնական իմաստովՙ սրտում տպավորվել: Ինչքա՜ն իմաստուն են մեր բառերը:

Հաջորդ ձեւն է  մե , որը այն բարդությունների սկզբում է, որոնք բաղաձայնով են սկսվում: Առաջացել է հին  միա ձեւից: Գիտենք, որ  ի ձայնավորը, միանալով  ա -ի հետ, տալիս է  ե ( այգի + ա + կութ = այգեկութ, գարի + ա + հաց = գարեհաց ): Այսպես է կազմված, օրինակ, մեր  մեկուսի բառը: Սկզբնապես եղել է մի + ա + կուսիՙ  մի եւ  կույս (կողմ) բառերից, այսինքնՙ «մի կողմ քաշված, առանձնացած»:

Բոլորիս հայտնի է  մեկնաբանել «պարզաբանել, բացատրել, ծանուցանել» բառը: Արդյոք նա կապ ունի՞  մի (մեկ) բառի հետ: Պարզվում էՙ այո՛: Ունեցել ենք մեկին բառըՙ «մեկ, միակ, պարզ, հայտնի» նշանակություններով, որից էլ մեկնելՙ «բաժանել, ջոկել, պարզաբանել, բացատրել», այսինքնՙ  մեկ-մեկ դնել, զատ-զատ դնել, ջոկ-ջոկ դնել: Մեկնել -ը ունի նաեւ «տարածել, սփռել» իմաստները, որից էլ, ամենայն հավանականությամբ, այսօրվա իմաստըՙ «մի տեղից դուրս գալ, դիմել դեպի մի տեղ, գնալ, անցնել»: Մեկը ամենափոքր միավորն էր, ամենապարզը, ամենահասկանալին. եթե մեկ-մեկ բաժանվում էին առարկաները, ամեն ինչ պարզ էր դառնում, հայտնի էր դառնում: Այստեղից էլ, փոխաբերական իմաստով, այսօրվա  մեկնաբանել, մեկնել բառը: Ի տարբերություն երկու -ի, որը կասկածանքի մեջ էր գցում մարդուն.  երկուանք ՙ «կասկածանք»:  Մեկ -ի դեպքում ամեն ինչ պարզ է,  երկուս -ի դեպքում արդեն պիտի ընտրես, իսկ որտեղ ընտրությունՙ այնտեղ կասկածանք: Մյուս ձեւն է  միակ ՙ կազմված  մի բառից  ակ մասնիկով: Հենց այս  միակ բառից է, որ սղմամբ ստացվել է մեր այսօրվա  մեկ բառը: Ու՞մ մտքով կանցներ, որ  մեկ բառը ածանցավոր է:

Մի բառի ձեւերից է նաեւ  մեն -ը, որը գործածվում է բառերի սկզբում ( մենամարտ, մենաստան, մենություն եւ այլն): Սա առաջացել է  միայն ձեւիցՙ  միայն - մեյն - մեն - մէն , այսինքնՙ  մենամարտ բառի սկզբնաձեւն է  միայնամարտ :

Շատ զարմանալի կազմություն ունի  մյուս բառը (այսօրվա ուղղագրությամբՙ բավականին աղավաղված), որը դասական ուղղագրությամբ պահպանել է իր ճշգրիտ ձեւըՙ  միւս : Սա  մի եւ  եւսբառերի միավորումն է, այսինքնՙ  եւս մի : Ժամանակի ընթացքում  եւ -ը դարձել է  ուՙ միուս , այնուհետեւՙ  միւս :

Բարբառներում ունենք  մէշու, մէշոլ բառերըՙ «մի քիչ» նշանակությամբ: Զարմանալի է, որ սրանք  մեկ փշուր բառակապակցությունից են առաջացելՙ մեփշու - մէշու : Այդպիսի համառոտումներ հիմա էլ կան, հիշենք  որովհետեւ բառը. մարդկանց մեծ մասն արտասանում է  որտեւՙ կրճատելով չորս տառ, հետաքրքիր բառն արտասանում են  հետարքիր ՙ մեկ տառ կրճատում են:

Մի խոսքով, մեն մի հատիկ բառ եւ այսքան գաղտնիքներ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Страница 10 из 13«128910111213»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz