Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 22.51.21
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅԱՍՏԱՆ. ARMENIA » ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ / Արմեն Խաչիկյան .-Եր.: Էդ
ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ / Արմեն Խաչիկյան .-Եր.: Էդ
ARTARAMISДата: Среда, 2017-05-10, 08.07.22 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Վաշինգտոն, 22 նոյեմբերի, 1920թ.

Նախագահ Վիլսոնի որոշումը

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի

ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ

Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը

Բոլորին, ում որ դա կվերաբերի,

Ողջունում է.

Նկատի ունենալով, որ 1920 թ. ապրիլի 26-ին դաշնակից տերությունների Գերագույն խորհուրդը Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ առաջարկությունով դիմեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին` հանդես գալու որպես իրավարար Թուրքիայի և Հայաստանի միջև, չորս վիլայեթներում` Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի սահմանների խնդիրը որոշելու համար.

Նկատի ունենալով նաև, որ 1920 թ. մայիսի 17-ին այս առաջարկությունն ընդունելու մասին իմ համաձայնությունը հեռագրվեց ամերիկյան դեսպանին` Փարիզում` Գերագույն խորհրդում ներկայացված տերություններին փոխանցելու համար.

Նկատի ունենալով նաև, որ 1920 թ. օգոստոսի 10-ին լիազոր ներկայացուցիչների կողմից Սևրում հաշտության պայմանագիր ստորագրվեց Բրիտանական Կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի ու Ճապոնիայի և Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի ու Չեխոսլովակիայի` մի կողմից և Թուրքիայի միջև մյուս կողմից, որ այդ պայմանագիրը ի թիվս այլ դրույթների պարունակում էր հետևյալը.

“ՀՈԴՎԱԾ 89: Թուրքիան և Հայաստանը, ինչպես և մյուս Բարձր պայմանավորվող կողմերը համաձայն են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի իրավարար որոշմանը հանձնել Թուրքիայի և Հայաստանի միջև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում սահմանի որոշման խնդիրը և ընդունել նրա որոշումը այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագրին ցանկացած հավելումներ, որոնք նա կառաջարկի, որպեսզի Հայաստանը ելք ունենա դեպի ծովը և որպեսզի հիշյալ սահմանի երկարությամբ թուրքական հարակից տարածքը ապառազմականացվի”:

Նկատի ունենալով նաև, որ 1920 թ. հոկտեմբերի 18-ին Խաղաղության վեհաժողովի Գլխավոր քարտուղարությունը` գործելով դաշնակից տերությունների հանձնարարությամբ, Փարիզում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան միջոցով ինձ փոխանցեց վերը նշված պայմանագրի հաստատված օրինակը` ուշադրություն հրավիրելով նշված Հոդված 89-ին,

Ըստ այդմ, Թ. Վուդրո Վիլսոնը` Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը, ում վրա որ այսպիսով դրվել էր իրավարար առաքելությունը, քննելով խնդիրը առավել մատչելի հավաստի տեղեկատվության լույսի ներքո և արդարության բարձրագույն շահերից գործելու մտադրությամբ, սույնով հայտարարում է հետևյալ որոշումը.

I

Սահմանը Թուրքիայի և Հայաստանի միջև Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի վիլայեթներում պետք է նշագծվի հետևյալ կերպ.

1. Սկզբնակետ
  • պետք է ընտրվի Թուրքիայի և Պարսկաստանի սահմանագծին Վանի վիլայեթի` Հաքյարի և Վան սանջակների վարչական սահմանի հատման արևելյան ծայրակետը, ինչպես որ այդ վարչական սահմանը նշված է թուրքական քարտեզի Բաշկալա էջի վրա մասշտաբը` 1:200,000, որը հրատարակվել է Թուրքիայի 1330-1331թթ. (1914-1915 թթ.) ֆինանսական տարում: Այս սկզբնակետից սահմանը պետք է շարունակվի հարավ-արևմուտք` դեպի Մերկեզեր Դաղի արևմտյան գագաթը, որը տեղակայված է 6 կիլոմետր արևմուտք 3350 մետր (10,990 ոտնաչափ) բարձունքից, մոտ 2 կիլոմետր հարավ-արևմուտք Յոկարի Ահվալան գյուղից և մոտավորապես 76 կիլոմետր դեպի հարավ-արևելք Վան քաղաքից:

    Վերոնշյալ սանջակների սահմանները, այնուհետև վարչական սահմանը Մամուրեթ-ուլ-Համիդ և Էլբաք ղազաների միջև, ապա վերոնշյալ նույն սանջակի սահմանները թարմացված են այնտեղ, ուր անհրաժեշտ է, որ դրանք հետևեն հիմնական ջրբաժանին Զաբ Սուի (Մեծ Զաբ գետ) և Խուշաբ Սուի միջև և հավասար մասերի են բաժանում Քրդես Գեդիկի և Չոխ Գեդիկի միջև եղած բարձր լեռնանցքները,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` մոտ 28 կիլոմետր դեպի Կլեսիրի Դաղ,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի` որը կհետևի հիմնական ջրբաժաններին Խոշաբ Սուի և դեպի Շատակ Սու թափվող գետակների միջև և կշրջանցի Յոկարի Ահլավան գյուղից հարավ ընկած լեռնանցքը և կանցնի Շկոլանս Դաղի (3100 մետր կամ 10, 170 ոտնաչափ) ու Բելերշուկի միջև լեռնանցքով,

    այդտեղից հարավ-արևմուտք` դեպի անանուն գետակի Շատակ Սուի հետ միախառնման վայրը` Շատակ գյուղից մոտ 10 կիլոմետր դեպի հարավ:

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին և կանցնի Կոհ Կիրան Դաղլար, Սարի Դաղ (3150 մետր կամ 10,335 ոտնաչափ), Կևմետալա Թեփե (3,500 մետր կամ 11,480 ոտնաչափ, 3540 մետր ( 11,615 ոտնաչափ) գագաթը) այնպես, որ Հայաստանին թողնվի Էյրեթի գյուղը, իսկ Թուրքիային` Արազ գյուղը և որպեսզի կտրևի անցնի Շատակ Սու գետը Դիր Մուեմ Քիլիսա գյուղից առնվազն 2 կիլոմետր դեպի հարավ,

    այդտեղից արևմուտք դեպի այն կետը, ուր Բիթլիս-Վան վիլայեթների սահմանագիծը արևմուտքից հասնում է Մոկս Սուին, որը տեղակայված է Մոկս գյուղից դեպի հարավ,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին, Հայստանին թողնելով Կաչեթ, Սինփաս և Օզիմ գյուղերը, անցնելով Կանիսոր Թեփեով (3,245 մետր կամ 10,645 ոտնաչափ), անանուն լեռնագագաթը մոտ 3 կիլոմետր Առնուս Դաղից (3,550 մետր կամ 11,645 ոտնաչափ), կտրել անցնելով անանուն գետակը մոտ 2 կիլոմետր Սինփաս գյուղից դեպի հարավ, անցնելով 3,000 մետր (9,840 ոտնաչափ) բարձունքով, հետևելով Վան և Բիթլիս վիլայեթների սահմանագծին մոտ 3 կիլոմետր այս կետից դեպի հարավ-արևմուտք և շարունակելով հարավ-արևմուտք նույն լեռնաշղթայով դեպի անանուն լեռնագագաթը` Մոկս Սուից 2 կիլոմետր դեպի արևելք, և ապա իջնելով դեպի այս գետը,

    այդտեղից հյուսիս` դեպի Վան և Բիթլիս վիլայեթների սահմանագծին գտնվող անանուն լեռնագագաթը, որը Մատա Գեդիկ լեռնանցքից մոտ 3 կիլոմետր արևմուտք է,

    Վան և Բիթլիս վիլայեթների միջև վարչական սահմանը, որը վերանայվել է Վանկին Դաղից (3,200 մետր կամ 10,500 ոտնաչափ) դեպի հարավ` հետևելու հիմնական ջրբաժանին, այդտեղից արևմուտք դեպի Մեյդան Չենիդյանի լեռնագագաթը, որը տեղակայված է Բիթլիս և Սաիրթ սանջակների սահմանագծին` Բիթլիս քաղաքից մոտավորապես 29 կիլոմետր դեպի հարավ,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին` անցնելով Վեբերհան Դաղով (3,110 մետր կամ 10,200 ոտնաչափ), կտրել անցնելով Քեսան Դերեն մոտ 2 կիլոմետր Խորոս գյուղից դեպի հարավ, թողնելով Թուրքիային Սեմհաջ և Նևալեյն գյուղերը, ինչպես և նրարց միջև գտնվող կամուրջը կամ գետանցը և Հայաստանին թողնելով Չոպանս գյուղը և հյուսիս-արևելքից դեպի այն տանող ճանապարհը,

    այդտեղից արևմուտք` դեպի Գյուզել Դերե Սու, այն կետը, որ գտնվում է Բիթլիս քաղաքից 23 կիլոմետր դեպի հարավ և մոտ 2 կիլոմետր դեպի հարավ Նուրի Սեր լեռնագագաթից (2,150 մետր կամ 7,050 ոտնաչափ),

    Բիթլիս և Սաիրթ սանջակների միջև վարչական սահմանով, ապա գետի վրա սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին և կանցնի Քուր Դաղի 2,750 և 2,700 մետր (համապատասխանաբար` 9,020 և 8,860 ոտնաչափ) գագաթներով, Բիլուկի Դաղ (2,230 մետր կամ 7,315 ոտնաչափ) և Սիհասեր Թեփե (2,250 մետր կամ 7,380 ոտնաչափ) գագաթներով,

    այդտեղից արևմուտք` դեպի Բիթլիս Սուի և անանուն գետակի միախառնման վայրը, Դեշթում գյուղի մոտակայքում, մոտ 30 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Բիթլիս քաղաքից,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին` թողնելով Թուրքիային Լերեդ և Դարունի գյուղերը, իսկ Հայաստանին` Էնբու գյուղը և բոլոր ճանապարհները, որոնք տանում են Մերգելու լեռից (1,850 մետր կամ 6,070 ոտնաչափ) հյուսիս-արևելք` դեպի Բիթլիս Սու, և կտրում անցնում են Մերգելու Թեփե ու Շիխ Թաբուր լեռնաշղթաները,

    այդտեղից արևմուտք` դեպի Զուկ (Ղարզան) Սու այն կետը, որը 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք է Հազո գյուղից և Զիլու գյուղից մոտավորապես 1 կիլոմետր հոսանքն ի վեր,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին` Հայաստանին թողնելով Դեշթումի գյուղը, անցնելով Կալմեն Դաղի արևելյան գագաթով (2,710 մետր կամ 8,890 ոտնաչափով) և շարունակելով այնպես, որպեսզի Հայաստանին թողնվի սարահարթը կամ ներքին ջրահեռացման ավազանը, հակառակ կողմում Ավեսիպի գյուղից մոտ 3 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող լեռնանցքը, որն անցնում է Շելաշ դաղոց (1,944 մետր կամ 6,380 ոտնաչափ),

    այդտեղից արևմուտք դեպի Սասուն Դերե, այն կետը, որը Քաբիլ Ջևիզ գյուղից մոտ 4 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք է և մոտավորապես 47 կիլոմետր դեպի հարավ է Մուշ քաղաքից,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին Չեյարդաշ լեռան (2,001 մետր կամ 6,565 ոտնաչափ), Կևպեկա լեռան (1,931 մետր կամ 6,335 ոտնաչափ), Սասուն Դաղի անանուն գագաթը` մոտ 4 կիլոմետր Մալաթո դաղից (2,967 մետր կամ 9, 735 ոտնաչափ) դեպի հարավ-արևմուտք, 2,229 (7,310 ոտնաչափ) բարձունքը, Թուրքիային թողնելով Գունդենու գյուղը,

    այդտեղից հյուսիս-արևելք` դեպի Թալուրի Դերե, այն կետը, որը գտնվում է Կասսեր գյուղից 2 կիլոմետր հոսանքն ի վեր և Սեյլևան (Ֆարկին) գյուղից մոտավորապես 37 կիլոմետր (դեպի) արևելք, ու 2,073 (6,800 ոտնաչափ) բարձունքով, Հայաստանին թողնելով Հեյշթիրեմ գյուղը,

    այդտեղից հյուսիս-արևմուտք`դեպի Թալուրի Դերեի արևմտյան վտակը, Հելիմ գյուղից մոտ 2 կիլոմետր դեպի արևելք և Մուշ քաղաքից մոտավորապես 42 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք գտնվող կետը,

    գետնին պետք է սահմանագիծ նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին և կանցնի 2,251 (7,385 ոտնաչափ) բարձունքով,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` դեպի Կուլպ Բողազի (Կուլպ Սու) և Ասկար Դերեի խառնման վայրը, Մուշ քաղաքից մոտավորապես 42 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրաբաժանների` Թուրքիային թողնելով Հելին գյուղը, իսկ Հայաստանին` Կեհիրվանիք գյուղը ,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` դեպի Գենջ և Մուշ սանջակների վարչական սահմանի վրա գտնվող կետը` Միր Իսմայիլ Դաղից հյուսիս-արևելք, որը տեղակայված է Փելեկոզ գյուղից 5 կիլոմետր դեպի արևմուտք և Արդուշին գյուղից մոտավորապես 19 կիլոմետր դեպի հարավ,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին և կանցնի Կոմիս Դաղով,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` դեպի Ֆրաթ Նեհրի (Մուրադ Սու կամ Եփրատ), այն կետը, որը կորոշվի գետնի վրա Դոմ գյուղից մոտ 1 կիլոմետր հոսանքն ի վեր և Մուշ քաղաքից մոտավորապես 56 կիլոմետր դեպի արևմուտք,

    Գենջ և Մուշ սանջակների միջև վարչական սահմանը և դեպի հյուսիս մոտ 2 կիլոմետր, ապա գետնին վրա սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին դեպի արևմուտք` անանուն գագաթը, Չութելյաից (Աքչե Կարա) Դաղ (2,940 մետր կամ 9,645 ոտնաչափ), մոտավորապես 6 կիլոմետր դեպի արևելք, ապա դեպի հյուսիս անցնելով Արշիկ Դաղի վրա գտնվող Հադիջե Թեփեի միջով, թողնելով Թուրքիային Քուլայ գյուղը և Հայաստանին` Քլուհուրան գյուղը,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` դեպի Գունիկ Սու, այն կետը, որը այս գետի երկու գետանցների միջև է, Էլմալի ու Չենաքջի գյուղերի միջև ճանապարհի գրեթե կեսին, և Չոլիկ (Չևելիկ) գյուղից մոտավորապես 26 կիլոմետր դեպի հյուսիս,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին` անցնելով անանուն գագաթով` Շանղար գյուղից մոտ 2 կիլոմետր դեպի արևմուտք, Սոլխան Դաղի երկայնքով, և 2,200 մետրի (7,220 ոտնաչափ) վրա գտնվող բարձունքով` Թուրքիային թողնելով Շանղար և Չենակջի գյուղերը և Հայստանին` Կումիստան, Լիճինակ և Էլմալի գյուղերը,

    այդեղից հյուսիս-արևմուտք` դեպի Էրզրումի և Բիթլիսի վիլայեթների սահմանին գտնվող անանուն գագաթը, այն կետին մոտ, ուր Էրչեկ և Աղա Կևի գյուղերի միջև անցկացված ուղիղ գիծը հատում է նշված վիլայեթների սահմանագիծը,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի որը կհետևի հիմնական ջրբաժաններին` անցնելով 2,050 մետր (6,725 ոտնաչափ) բարձունքով,

    այդտեղից հյուսիս դեպի հիշյալ վիլայեթի սահմանագծին գտնվող անանուն գագաթը, որը Խորիս Դաղի Քարտալիկ Թեփեից 8 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք է,

    Էրզրումի և Բիթլիսի վիլայեթների վարչական սահմանագծով,

    այդտեղից արևմուտք` դեպի Բույուկ Սու (Կիղի Սու) 2 կիլոմետր հոսանքն ի վեր Ղարբզու Դերեի հետ նրա խառնման կետից, և Քիղի գյուղից մոտավորապես 11 կիլոմետր հյուսիս-արևմուտք,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի Շեյթան Դաղլարի հիմնական ջրբաժաններին, անցնելով 2,610 մետր (8565 ոտնաչափ) բարձունքով, Շեյթան Դաղով (2,906 մետր կամ 9,535 ոտնաչափ), Հաքստուն Դաղով, Հայաստանին թողնելով Դինեկ գյուղը և նրանից հարավ-արևմուտք գտնվող գետանցը կամ կամուրջը,

    այդտեղից արևմուտք` դեպի Դար Բողազ (Կուտու Դերե) այն կետը, որը մոտ 3 կիլոմետր հարավ-արևմուտք է Չարդաքլար (Փալումոր) գյուղից,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին, Հայաստանին թողնելով Շորախ և Ֆերհադին գյուղերը, անցնելով Ղաբարթի Դաղով (2,550 մետր կամ 8,365 ոտնաչափ), Սիան Դաղով (2,750 մետր կամ 9,020 ոտնաչափ), 2,150 մետր բարձրության վրա գտնվող լեռնանցքով Մուստաֆա Բեյ Կոնաղի մոտով անցնող Փալումոր Կիղի ճանապարհով, Ֆեզիրա Թեփե (2,530 մետր կամ 8,300 ոտնաչափ), 2,244 մ (7,360 ոտնաչափ) և 2,035 մ (6,675 ոտնաչափ) բարձունքներով,

    այդտեղից արևմուտք` դեպի Երզինջան և Էրզրում սանջակների և Մամուրեթ-ուլ-Ազիզի վիլայեթի ընդհանուր սահմանը,մ որը տեղակայաված է սուր անկյան տակ վիլայեթի սահմաններում, մոտավորապես 24 կիլոմետր դեպի արևուտք Փալուրոր գյուղից և 32 կիլոմետր հարավ-արևմուտք Երզինջան քաղաքից,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին և կանցնի դեպի հյուսիս-արևմուտք անանուն գագաթով, մոտ 2 կիլոմետր հարավ-արևմուտք Փալումորից, Սիլոս (Կեռսինոդ) Դաղով (2,405 մետր կամ 7,890 ոտնաչափ) դեպի Երզնջանի սանջակի հարավային սահմանագծին գտնվող անանուն գագաթը, մոտ 8 կիլոմետր հարավ-արևմուտք Փալումոր-Երզնջան ճանապարհից, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք սանջակի սահմանագծի երկայնքով մոտ 13 կիլոմետր, անցնելով Քարաջա Քալեհի (3,100 մետր կամ 10,170 ոտնաչափ) միջով,

    ապա արևմուտք` դեպի Էրզրում և Մանուրեթ-ում-Ազիզ վիլայեթների սահմանագծին գտնվող անանուն գագաթև, որը գտնվում է Մոնզուր Սիլսիլեսիի ճանապարհի վրայի լեռնանցքից մոտ 3 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Եփրատի ափին տեղակայված Կեննախի և Դերսիմ (սանջակի) Փելուրի միջև, Երզնջան քաղաքից մոտավորապես 40 կիլոմետր դեպի հարավ-արևելք գտնվող գագաթը,

    Էրզրումի և Մամուրեթ-ուլ-Ազիզ վիլայեթների միջև վարչական սահմանը թարմացված է*, քանի որ սահմանագծման հանձնաժողովի քվե ունեցող անդամների մեծ մասը գերադասեց հետևել լեռնաշղթայի երկայնքով ձգվող հիմնական ջրբաժանին` Մերջան Դաղլարից (3,449 մետր կամ 11,315 ոտնաչափ) մոտ 2 կիլոմետր հարավ-արևմուտք գտնվող անանուն գագաթի և Կատար Թեփեի (3,300 մետր կան 10,825 ոտնաչափ) միջև,

    այդտեղից հյուսիս` դեպի Ֆրաթ Նեհրի (Կարա Սու կամ Եփրատ), մինչև այն կետը, որը կորոշվի գետնի վրա Քեմաղ գյուղից մոտ 6 կիլոմետր դեպի արևելք և Երզինջան քաղաքից մոտավորապես 35 կիլոմետր (դեպի) հարավ-արևմուտք,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին, Թուրքիային թողնելով ճանապարհը Դերսիմի Փելուրից դեպի Եփրատի վրա գտնվող Կեմախ և Հայաստանին թողնելով Կոջա Արբլեր գյուղը,

    այդտեղից հյուսիս` դեպի Էրզրումի և Տրապիզոնի վիլայեթների սահմանագիծը այն կետում, որը կորոշվի 2,930 մ (8,625 ոտնաչափ) գագաթից մոտ 1 կիլոմետր դեպի հարավ կամ արևմուտք և Մետկուտ գյուղից մոտ 4 կիլոմետր դեպի հարավ կամ Երզինջան քաղաքից մոտավորապես 39 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, որը կհետևի հիմնական ջրբաժաններին` Թուրքիային թողնելով Չալղի Յադի, Թոմս ու Ալմալիկ գյուղերը և Հայաստանին` Երկղան գյուղը և Մելկութ գյուղից հարավ անցնող ճանապարհն ու ուղեսյունը, անցնելով Ութչ Քրադաշ թեփեով, Կելեկ Կիրանով (Թեքե Թաշ, 2,800 մետր կամ 9,185 ոտնաչափ), Կեհնամ Դաղով (կամ Կարա Դաղ, 3,030 մետր կամ 9,940 ոտնաչափ), հավասարապես կիսելով Զազկեր գյուղից մոտ 2 կիլոմետր արևմուտք ընկած լեռնանցքը Հայաստանի և Թուրքիայի միջև, և նմանապես Կրալ Խամ Բողազի ճանապարհի լեռնանցքը Չարդակլի գյուղի մոտ, անցնելով Կարա Դաղի 2760 մետր (9,055 ոտնաչափ) բարձունքով, 2,740 մետր (8,990 ոտնաչափ) բարձունքով, և այն կետով, որը պետք է նշվի գետնի վրա, Իքի Սիվրի գետակի մոտ` Չիմեն Դաղ լեռնանցքից դեպի արևմուտք 2 կիլոմետրից էլ պակաս, և դա պետք է արվի այնպես, որ Թուրքիային թողնվի դեպի արևմուտք` Կուճի Կևի ու Կարա Յայրակ տանող երկու ճանապարհների խաչմերուկը, որոնք տանում են դեպի Մետկուտ և Կիրմանա գյուղերը: Սահմանագծող հանձնաժողովը տեղում կորոշի 2,760 մետր և 2,740 մետր բարձունքների միջև անցնող մայրուղու առավել հարմար դիրքը,

    այդտեղից հյուսիս-արևմուտք` դեպի Կելկիտ Չայ (Կելկիտ Իրմակ), այն կետը, ուր հարավից դրան է հանդիպում Տրապիզոնի և Սիվասի վիլայեթների միջև սահմանագիծը,

    Տրապիզոնի և Էրզրումի վիլայեթների միջև վարչական սահմանը և ահդտեղից դեպի Տրապիզոնի և Սիվասի վիլայեթների միջև վարչական սահմանը,

    այդտեղից հյուսիս` դեպի Տրապիզոնի և Սիվասի վիլայեթների սահմանի վրա գտնվող անանուն գագաթը` Բորդա Փայայից (2,995 մետր կամ 9,825 ոտնաչափ) մոտ 4 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք, որը գտնվում է Գյումուշ-Խանա քաղաքից մոտավորապես 38 կիլոմետր (դեպի) հարավ-արևմուտք,

    գետնի վրա սահմանագիծ պետք է նշվի, հետևելով հիմնական ջրբաժաններին, Հայաստանին թողնելով Հալկիթ, Սինանլի, Կիլիկտին, և Կիրտանոս գյուղերը և Թուրքիային` Կար Կիշլա, Սադիկ, Կարա Կիա և Արա գյուղերը, կտրել անցնելով լեռնանցքը Շիրան Չայի արևմտյան վտակների և Բարսակ Շարկի (Շապին Կարահիսար) քաղաքից մոտ 43 կիլոմետր դեպի արևելք,

    այդտեղից հյուսիս-արևելք, հյուսիս և արևմուտք` դեպի Տրապիզոնի և Սիվասի վիլայեթների սահմանին գտնվող անանուն գագաթը, որը տեղակայված է մոտ 7 կիլոմետր հյուսիս-արևմուտք Յերչի Թեփեից (2,690 մետր կամ 8,825 ոտնաչափ) և 47 կիլոմետր հարավ, հարավ-արևմուտք Կերասունտ քաղաքից,

    Տրապիզոնի և Սիվասի վիլայեթների վարչական սահմանագիծը,

    այդտեղից դեպի Սև ծովը, այն կետը ծովափին, որը պետք է որոշվի Քեշաբ գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևմուտք և Կերասունտ քաղաքից մոտավորապես 9 կիլոմետր դեպի արևելք,

    գետնին սահմանագիծ պետք է նշվի, հետևելով հիմնական ջրբաժաններին, Թուրքիային թողնելով դաշտերը, արոտավայրերը և գյուղերը Կոմիտ Դերեի (Ակ Սու) և նրա վտակների ոռոգման տարածքում և Հայաստանին` դաշտերը, արոտավայրերը, անտառները և գյուղերը Յաղաջ Դերեի (Էսպիյա Դերե) և Վենազիթ Դերեի (Քեշաբ Դերե) ու նրանց վտակների ոռոգման տարածքում, և անցկացվի այնպես, որ օգտագործվի սահմանը Տրիպոլի (Տիրեբոլի) և Կերասունտ ղազաների միջև` ընդամենը 7 կիլոմետր Կարա Թեփեից (1,696 մետր կամ 5,565 ոտնաչափ) հարավ, և որպեսզի առավել հարմար կապ ապահովվի նոր սահմանի և լեռնաշղթայով անցնող լեռնանցքների միջև, ինչպես որ այդ կապերը կարող են որոշվել տեղում, սահմանագծող հանձնաժողովի կողմից` տեղական բնակչության հետ խորհրդակցելուց հետո:

    2. Որևէ տարաձայնությունների դեպքում սույն որոշման տեքստի և կցված քարտեզների միջև` մասշտաբը 1:1,000,000 և 1:200,000, տեքստը կհամարվի գերակա:

    Սևրի պայմանագրի Հոդված 89-ով որոշված չորս վիլայեթների տարածքը սահմանված է ըստ 29 հոկտեմբերի 1914 թ. դրության,

    Սահմանը, ինչպես վերը նկարագրվեց, այն գծված է կարմիր գույնով, ճշգրտված քարտեզի վրա` մասշտաբը 1:1,000,000, որը կցված է սույն սահմանի որոշմանը: Այստեղ հիշատակված բոլոր աշխարհագրական անունները ներկայացված են սույն տեքստին կցված քարտեզների վրա:

    Տեղանքի աշխարհագրական կետերի անվանումների, լեռների բարձրության և վիլայեթների, սանջակների ու ղազաների սահմանների որոշման համար որպես հիմք ծառայել են թուրքական Գլխավոր շտաբի քարտեզները` մասշտաբը 1:200,000, և մասնակիորեն` բրիտանական քարտեզը` մասշտաբը 1:1,000,000:

    1:200,000 մասշտաբի քարտեզները երաշխավորելի են Հոդված 91-ով նախատեսված սահմանագծող հանձնաժողովի կողմից օգտագործելու համար` սույն որոշմամբ հաստատված Հայաստանի սահմանները գետնի վրա նշագծելու համար:

    II

    Վերը նկարագրված սահմանը, որով Տրապիզոնի նավահանգիստը և Խարշուտ Սուի հովիտը հատկացվում են Հայաստանին, վերացնում է Հայաստանի համար հետագայում դեպի ծով ելք նախատեսելու անհրաժեշտությունը:

    III

    Ի լրումն սպառազինությունների սահմանափակման այն հիմնական երաշխիքների, որոնք ներառված են Սևրի պայմանագրի V բաժնում` Ռազմական, ծովային և օդային հարցեր, Հայաստանի սահմանին, ինչպես այն հաստատվեց վերևում, հարակից թուրքական տարածքի ապառազմականացումը, պետք է իրականացվի հետևյալ կերպ.

    Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողովը, որի ստեղծումը նախատեսված է Սևրի պայմանագրի հոդվածներ 196-200-ով, Թուրքիայի` Հայաստանի սահմաններին հարակից վիլայեթներում տեղակայված ոստիկանության ավագ սպաներին պետք է նշանակի բացառապես այն սպաների թվից, որոնք հիշյալ պայմանագրի Հոդված 159-ի համաձայն կառաջադրվեն Դաշնակից կամ Չեզոք ուժերի կողմից:

    Այդ սպաները, ի հավելումն իրենց մյուս պարտականությունների, օժտված կլինեն հատուկ պարտականությամբ` հետևելու և զեկուցելու Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողովին Թուրքիայի այս վիլայեթներում բոլոր այն միտումների նպատակների մասին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի սահմանի դեմ, այն է` ռազմավարական երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցում, ռազմամթերքի պահեստների ստեղծում, ռազմակայանների հիմնում, ինչպես նաև հարևան Հայաստանի տարածքի խաղաղությանն ու հանգստությանը սպառնացող քարոզչության ծավալում: Հսկողության և կազմակերպչական միջ-դաշնակցային ռազմական հանձնաժողովը այդժամ պետք է այնպիսի քայլեր ձեռնարկի, որպիսիք անհրաժեշտ կլինեն կանխարգելելու վերը բնորոշված ուժերի կենտրոնացումը և այլ ագրեսիվ գործողությունները:

    Ի վկայություն առ այն, որ սա ես կազմել եմ իմ ձեռքով, կհավաստի այստեղ դրոշմված Միացյալ Նահանգների կնիքը:

    Կատարված է երկու օրինակից Վաշինգտոն քաղաքում, հազար իննը հարյուր քսան թվականի նոյեմբեր ամսի քսաներկուսին և Միացյալ Նահանգների անկախության հարյուր քառասունհինգ թվականին:

    (Կնիքը)

    Նախագահ.

    ՎՈՒԴՐՈ ՎԻԼՍՈՆ

    ԲԵՅՆԲՐԻՋ ՔՈԼԲԻ

    Պետական քարտուղար

    Թարգմանությունը կատարված է ըստ հետևյալ հրատարակության

    Sevres (10 Aout 1920)

    EDITION HAMASKAINE

    Association Culturelle Armenienne

    LIBRAIRIE HAMASKAINE

    Նյութը վերցված է հետևյալ հրատարակությունից`

    ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ / Արմեն Խաչիկյան .-Եր.: Էդիթ Պրինտ, 2010/

  • Իմ կարծիքն է, որ այս սկզբնակետը պետք է գտնվի նախկին թուրք-պարսկական սահմանի վրա, ինչպես դա նշված է Սևրի պայմանագրի Հոդված 27 II (4)-ում, սակայն հիշյալ սահմանի 40 մղոնը, որոնց մեջ ներառված է հայկական սահմանի սկզբնակետը, դեմարկացված չի եղել 1914 թ. թուրք-պարսկական սահմանագծող հանձնաժողովի կողմից: Առաջարկվող նոր սկզբնակետը ընկած է մոտավորապես 1 կիլոմետր դեպի հարավ Կարա Հիասա գյուղից և մոտավորապես 25 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք Կոտուր գյուղից, և կարող է նշագծվել գետնի վրա այս կետի մոտ այնպես, ինչպես որ կորոշի սահմանագծող հանձնաժողովը, պայմանով, որ այն գտնվելու է Վան-Հաքյարի սանջակների Պարսկակստանի սահմանի հետ հատման կետում:

    * Նշված վայրում վիլայեթի սահմանագիծը (համաձայն թուրքական Գլխավոր շտաբի քարտեզի Խոզաթ-Դերսիմ էջի, մաշտաբը` 1:200000) իջնում է Մոնզուր-Սիլսիլեսիի հյուսիսային լանջով մոտ 7 կիլոմետր: Միացման վայրը` Երզնջանի ղազայի սահմանագծի և Էրզրումի վիլայեթի Երզնջան սանջակի Կեմախ ղազայի միջև ու Մամուրեթ-ուլ-Ազիզ վիլայեթի Դերսիմի սանջակի հետ, ընկած է Եփրատ գետից 14 կիլոմետրի սահմաններում: Սա Թուրքիային է թողնում ռազմական նշանակություն ունեցող մի պլացդարմ 11,000 ոտնաչափ բարձրությամբ լեռնաշղթայից հյուսիս և Երզնջան քաղաքից ընդամենը 20 կիլոմետր հարավ: Ես լիազորված չեմ այս կետում փոփոխելու վարչական սահմանը, և այս 40 քառակուսի կիլոմետրը դուրս է այն չորս վիլայեթների տարածքից, որը որոշված է Սևրի պայմանագրի հոդված 89-ով: Այնուամենայնիվ, ես համարձակություն եմ վերցնում հրավիրելու սահմանագծման հանձնաժողովի ուշադրությունը, որ ցանկալի կլիներ տեղական բնակչության հետ խորհրդակցել այս կետում վիլայեթի սահմանների հնարավոր վերանայման առումով:


    Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
    Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
  •  
    Forum » ARMENIA » ՀԱՅԱՍՏԱՆ. ARMENIA » ՆԱԽԱԳԱՀ ՎԻԼՍՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՐՏԵԶԸ / Արմեն Խաչիկյան .-Եր.: Էդ
    • Страница 1 из 1
    • 1
    Поиск:

    ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz