Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2017-08-19, 22.34.53
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 11
Forum » POLITICS » ԱՐՑԱԽ. ARCAX » Հրադադարի ռեժիմի խախտում՝ հունվարի 21-ի գիշերը.
Հրադադարի ռեժիմի խախտում՝ հունվարի 21-ի գիշերը.
NvardДата: Суббота, 2011-01-22, 15.19.41 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
Հրադադարի ռեժիմի խախտում՝ հունվարի 21-ի գիշերը. Ադրբեջանական կողմը դիպուկահար կրակոցներ է արձակել


Ադրբեջանական կողմը հունվարի 21-ի գիշերը 8 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը՝ դիպուկահար կրակոցներ արձակելով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշեց, որ հրադադարի խախտման հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։

Ինչ վերաբերում է նախօրեին՝ հունվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ սահմանի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքին, որի ժամանակ հայ զինվոր էր զոհվել, ապա այդ մասին նոր մանրամասներ հայտնի չեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տեղական ժամանակով ժամը 10-ին Հորադիզի շրջանում ադրբեջանական կողմը սկսել էր կրակել հայկական դիրքերի վրա, ինչի հետեւանքով զոհվել էր ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Հովիկ Մկրտիչի Սուքիասյանը:

ԼՂՀ ՊԲ համարժեք պատասխանից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել էր գնդակոծությունը: Նախնական տեղեկություններով, ադրբեջանական կողմի կորուստներն ավելի մեծ են: «Թե ադրբեջանական կողմը քանի զոհ եւ վիրավոր է ունեցել՝ չեմ կարող ասել»,-նշել էր Հասրաթյանը։

 
AdminДата: Суббота, 2011-01-22, 21.37.44 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1800
Статус: Offline
LURER HAYASTANIC
 



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » POLITICS » ԱՐՑԱԽ. ARCAX » Հրադադարի ռեժիմի խախտում՝ հունվարի 21-ի գիշերը.
Страница 1 из 11
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz