Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2017-05-01, 00.37.46
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Страница 1 из 121231112»
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.03.51 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ
1936-2013


____1936թ. մայիսի 24-ին ՀՍՍՀ Կրասնոսելսկի շրջանի Բաշքենդ (այժմ՝ Արծվաշեն) գյուղում ծնվել է Արամայիս Սահակյանը:
____1954թ. «Պիոներ կանչ» թերթում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը:
____1958թ.-ից եղել է ՍՍՀՄ գրողների միության անդամ:
____1959թ. «Ուսանողներ» պոեմի համար արժանացել է ՀԼԿԵՄ Կենտրոնի և Հայաստանի գրողների միության մրցանակին:
____1960թ. ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը:
____1963թ.-ից եղել է ՍՄԿԿ անդամ:
____1960-1965թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ: 
____1967թ. ավարտել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացը (Մոսկվա):
____1967-1970թթ աշխատել է «Գարուն» ամսագրի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ:
____1970թ. «Ապրել և սիրել» գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Անհայտ զինվորի նամակը» պոեմների համար արժանացել է համամիութենական մրցույթի երկրորդ մրցանակի և դիպլոմի:
____1970-1971թթ աշխատել է ՀԼԿԵՄ կենտրոնում՝ որպես մամուլի սեկտորի վարիչ:
____1971-1976թթ աշխատել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում՝ որպես արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների գլխավոր խմբագիր, ապա՝ երիտասարդական հաղորդումների գլխավոր խմբագիր:
____1971թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Բարև բարեկամ» գիրքը (Մոսկվա):
____1975թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Երջանիկ եղեք» գիրքը (Մոսկվա):
____1979թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Երրորդ հանդիպում» գիրքը (Մոսկվա):
____1985թ. ռուսերեն լեզվով լույս է տեսել «Եղբայրը՝ եղբորը» գիրքը (Մոսկվա):
____Նրա գրված բանաստեղծությունների հիման վրա գրվել է 100-ից ավելի երգ, այդ թվում՝ կինոնկարների ու թատերական ներկայացումների համար:
____1984թ. «Հայֆիլմ» կինոստուդիան նրա սցենարով (հեղինակակից Արթուր Շահբազյան) նկարահանել է «Աստղերը չեն մարում» փաստավավերագրական կինոնկարը:
____1978թ. հունգար բանաստեղծ Էնդրե Ադիին թարգմանելու և նրա ծննդյան 100 ամյակին մասնակցելու համար պարգևատրվել է Հունգարիայի մշակույթի մինիստրության «Էնդրե Ադիի հիշատակի» մեդալով:
____1982թ. փետրվարից եղել է «ՈԶՆԻ» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը: 
____2013թ. մարտի 14-ին մահացել է Երևանում:

____Բազում երգերի տեքստերի համար Արամայիս Սահակյանը դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր: ԽՍՀՄ փլուզումից հետո նա շարունակել է հրատարակել իր «Ոզնի» երգիծական հանդեսը, և աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում: Ընտրվել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.04.50 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՍԻՐԵԼԻ ՈՒՍՈՒՑԻՉ

Սիրելի ուսուցի՛չ, տեսնում եմ ձեզ նորի՛ց,
Բայց արդեն ճերմակա՛ծ ավելի:
Եվ գիտեմ, որ մեկն էլ՝ այդ ճերմակ մազերից,
Եղել է իմ մեղքով երևի...

Աչքերիդ լույսերը, լույսե՜րը հարազատ
Անցել են իմ ջահել աչքերին:
Ես գիտեմ, որ դուք ինձ հիշե՛լ եք անընդհատ,
Ինչպես որ հիշում եք բոլորին:

Ինձ նորից հարցրեք այն անցած դասերից,
Այն անցած խոսքերից անհամար,
Ու եթե սխալվեմ, ուղղեցե՛ք ինձ նորից,
Ես հավե՜րժ աշակերտ ձեզ համար:

Ես եկել եմ այցի, և թող ձեռքըդ հոգնած
Համբուրեմ որդու պես անձնվեր,
Եվ ասեմ, որ կյանքում բոլոր լուսե մարդկանց
Ուսուցիչ անունն են միշտ տվել:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.06.02 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
***

Ուսուցիչնե՛ր, հանգիստ չունեք, քուն չունեք,
Գո՜նե, գո՜նե մի հանգստյան տուն չունեք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.06.29 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՀՈԳԵԿԱՆ ՊԱՐՏՔ

Համբուրում եմ ձեզ հիմա
Եվ գլուխ եմ խոնարհում,
Դուք ինձ համար, ինձ համար
Երկրորդ ծնող աշխարհում:

Թեև վաղուց եմ դպրոցն ավարտել,
Բայց ամեն անգամ, երբ տեսնում եմ ձեզ՝
Ես ինձ զգում եմ, իմ ուսուցիչնե՜ր,
Դաս պատասխանող աշակերտի պես:

Ախ, ինչքա՜ն ենք ձեզ տանջել անհոգի՝
Մեր համառությամբ և հիմարությամբ:
Իսկ երբ դասի չեք եկել հարգելի՝
Ուրախացել ենք ձեր հիվանդությամբ:

Նո՛ր ենք հասկանում, որ մեր մշտական
Ուղեկիցներն եք ու մի՜շտ կլինեք:
Մեր լավի համար ձե՛զ ենք պարտական,
Իսկ վատի համար մեղավոր ենք մե՛նք:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.07.17 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՔՆՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ

Շուտով և իմ հերթն է գալու՝
Հույզե՜ր, ժպի՜տ, հառա՜չ...
Տրոփում է սիրտը մարդու՝
Քննությունից առաջ:

Մեկ թվում է, թե կհաղթե՜մ,
Ու չի լինի նահանջ,
Մեկ թվում է՝ բան չգիտեմ
Քննությունից առաջ:

Կրկին ինձ է նայում թաքուն
Այն աղջիկը հրաչ,
Որպես ուրի՜շ մի քննություն
Քննությունից առաջ:

Քննություն է կյանքն էլ վաղվա,
Բարեկամներ իմ քաջ:
Ինչպե՞ս եք ձեզ զգում հիմա՝
Քննությունից առաջ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.07.55 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ԺԱՄ ԱՌԱՋ
(Ուսուցիչների Ուսուցիչը) 

Նա շա՜տ է սիրում դաշտի ծաղիկներ:
Իսկ հիմա ցո՛ւրտ է, բո՛ւք է ու ձմե՛ռ:
Գորկա: Երեկո: Հունվարի քսանմեկ:
Իլյիչը հիվանդ է, ծա՜նր՝ քան երբեք:
Ծանր հիվանդ է:
Մեզ նման նա՛ էլ
Լոկ մի՛ անգամ է այս աշխարհ եկել:
Եվ գուցե պարզ է միայն Իլյիչին,
Որ սա իր կյանքի մի ժամն է վերջին:
Բժիշկն այցելեց:
Իլյիչը կարծես լավացավ, փոխվեց:
Եվ միայն ժպտաց: Չի՛ կարող խոսել:
Մի ամբողջ տարի՝ չի կարող խոսել:
Ի՞նչ էին ասում աչքերը նրա,
Դժվար է ասել:
Իսկ ասում էին աչքերը կարծես՝
Ներեցեք, եթե իմ հիվանդությամբ
Ցավ պատճառեմ ձեզ:
Իսկ ասում էին աչքերը տխրած՝
Ինչո՞ւ եք միայն ինձնով զբաղված,
Դուք ուրիշների՛ն բուժեցեք հիմա,
Իլյիչն առո՜ղջ է և կդիմանա՜...
Ապա թեքվելով՝
Նա հասկացրեց մի կերպ ամենքին,
Որ տա՛ք հագցնեն ընկեր բժշկին,
Ամուր փաթաթեն,
Ճանապարհ դնեն,
Որպեսզի հաջող, ապահով գնա,
Հանկարծ չմրսի, չհիվանդանա:
Իսկ հետո մի կերպ, ցավով կրկնակի՝
Օգնեց բժշկին՝ վերարկուն հագնի:
Բժիշկը նայեց նրան քնքշությամբ,
Հմայքո՛վ, ցավո՛վ և հպարտությամբ:
Ի՞նչ անել, որ այս ցավը դադարի:
Բուժվի բժիշկը մեր հիվանդ դարի:
Ու եթե հիմա դատենք պարզապես,
Ապա ի՞նչ շահեց Իլյիչն անձնապե՛ս.
Եվ չէ՛ որ, մարդի՛կ,
Նա՛ էլ կարող էր ապրել երջանիկ՝
Առանց աքսորի՜,
Առանց հոգսերի՜:
Բայց նրանո՛վ են տարբերվում մարդիկ,
Թե ով ինչո՛վ է լինում երջանիկ:
Մարդ կա՝ իրենով,
Մարդ կա՝ բոլորով:
Նա՝ ամենամեծ մարդն այս աշխարհի,
Առաջնորդն՝ առանց շքանշանների:
Նա առաջնորդ է, ապրում է այդպես
Ժողովրդի պես:
Ժողովրդի պես՝ ոչ թե թագավոր,
Այլ մի՛շտ հարկավոր...
Այդպես էր խորհում բժիշկը ճամփին.
Երբ ետ կանչեցին:
...Իլյիչն այլևս չէր տեսնում ոչինչ:
Ջերմությունն անցավ 42-ից:
Սիրտը դադարեց:
Լռություն տիրեց:
Ապրող ու քայլող հրդեհը մարեց:
Այդ ձմեռ եղավ կրկնակի ձմեռ:
Վախճանվեց, ով որ հարկավոր էր դեռ:
Նա, ով սիրում էր դաշտի ծաղիկներ...
Եվ արցունքները սրբելով ահա,
Բժիշկը հիշեց,
Որ մի ժամ առաջ ժպտացել է նա,
Որպեսզի ոչ ոք չանհանգստանա...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.08.33 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՊԱՇՏՊԱՆԵԼ Է ՊԵՏՔ

Ես կողմնակիցն եմ նորածինների -
Այդ նորեկներին պաշտպանե՜լ է պետք:

Ես կողմնակիցն եմ աշակերտների -
Այդ անկարգների՜ն պաշտպանել է պետք:

Ես կողմնակիցն եմ ուսուցիչների -
Այդ «գերիների՜ն» պաշտպանել է պետք...

Ես կողմնակիցն եմ ծերունիների -
Այդ փոքրիկների՜ն պաշտպանել է պետք:

Ես կողմնակիցն եմ և հանճարների -
Այդ անճարների՜ն պաշտպանել է պետք:

Ես կողմնակիցն եմ սո՜ւրբ Հայրենիքի -
Հենց Հայրենի՛քը պաշտպանել է պետք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.09.11 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՄԱՔՈՒՐ ԱՐՄԱՏ

Մի լավ ուսուցչի
Սիրտդ ինչպե՞ս ազնի՜վ մնաց նենգ աշխարհում,
Ոգիդ ինչպե՞ս անմե՜ղ մնաց մեղք աշխարհում:
Նրանից է, որ դու ունես մաքո՛ւր արմատ:
Այդ արմատո՛վ պիտի ապրենք մենք աշխարհում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.09.53 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ԱՇԽԱՐՀԻ ՅՈԹ ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐԸ

Եվ բուրգերը եգիպտական,
Եվ տաճարը Արտեմիսի,
Զևսի արձանն Օլիմպիական
Եվ կոթողը Հռոդոսի,
Դամբարանը Մավզոլոսի,
Այգիները Բաբելոնի,
Եվ փարոսը Ալեքսանդրիայի՝
Շա՛տ են հայտնի:

Աշխարհի յոթ հրաշալիք...
Հմայե՜լ եք դուք մշտապես:
Բայց կա յո՜թ էլ հրաշալիք
Որ չի՛ նշվում պաշտոնապես:
Առաջինը հենց նա՛ է, ով
Հրաշալիքներն ստեղծե՜ց այդ:
Նա իր ոգով և հանճարով
Կոչվում է Մարդ:

Եվ կա երկրո՛րդ հրաշալիք,
Նա է, ով մեզ աշխարհ բերում
Եվ ոչ մեկիս ո՜չ մի անգամ
Ո՜չ մի վայրկյան չի մոռանում:
Աշխարհն էլ մեզ դավաճանի,
Նա կանգնա՛ծ է միշտ մեզ համար:
Հրաշալիքն այդ սիրելի
Կոչվում է Մայր:

Եվ կա երրո՛րդ հրաշալիք.
Նա է, ով որ աշխարհ գալիս
Եվ իր տեսքո՜վ, անմեղությա՜մբ
Նո՛ր իմաստ է կյանքին տալիս:
Նա մեր հո՜ւյսն է անմահության,
Երկրորդ կյանքն ու հավատն է մեր,
Հրաշալիքն այդ աննման
Մանուկն է ձեր:

Եվ կա չորրո՛րդ հրաշալիք.
Այն է, ինչը մեզ այցելում
Եվ փոխելով սիրտ ու հոգի՝
Ուրի՛շ մարդ է մեզ դարձնում:
Նրա ուժը մե՜ծ, ազդեցի՜կ
Ձեզնից ո՞վ չի, արդյոք, տեսել:
Հրաշալիքն այդ գեղեցիկ
Կոչվում է Սեր:

Կա հինգերո՜րդ հրաշալիք.
Այն է, ինչը տիեզերքում
Որքան գիտենք՝ առայժմ կա
Միայն երկի՛ր մոլորակում:
Եվ հենց նրա՛ շնորհիվ է,
Որ մենք ահա ապրում ենք, կանք:
Հրաշալիքն այդ հազվագյուտ
Կոչվում է Կյանք:

Կա վեցերո՛րդ հրաշալիք.
Մի հասարա՜կ, աննկա՜տ բան,
Բայց էությամբ իր անհանգիստ՝
Տիեզերքի՜ց էլ անսահման:
Ամե՛ն ինչ էլ զգում է նա,
Թեև իր հետ վարվում ենք բիրտ:
Հրաշալիքն այդ տառապյալ
Կոչվում է Սիրտ:

Եվ, վերջապես, կա յոթերո՛րդ,
Բայց՝ առաջի՛ն հրաշալիք -
Մի սրբություն՝առանց որի
Իրենց ո՛րբ են զգում մարդիկ,
Իսկ նրա հետ՝ մե՜ծ ու հզո՜ր,
Իսկ նրա հետ՝ հաղթանակո՜ղ: -
Հրաշալիքն այդ կոչվում է
Հայրենի հող:

Եվ ուզո՜ւմ եմ, ուզո՜ւմ եմ ես
Մի լրացո՛ւմ անել վերջին -
Հրաշալիք կոչենք նույնպես՝
Ամեն մեկս մեր ուսուցչին...
Կարելի է այս աշխարհում
Ապրել նաև առանց բուրգի:
Անհնա՜ր է սակայն ապրել
Առանց լույսի, հայրենիքի:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 09.10.30 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1372
Статус: Online
ՀՐԱԺԵՇՏ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՆ
(Բ. Օլեյնիկ)

Ինչպե՜ս տարան նրան դեպի իր տուն,
Հետո ինչպե՜ս տնից դուրս բերեցին,-
Ուրախ մայիս էր, չորս կողմ՝ ջերմություն,
Իսկ նրա ձեռքերը սառած էին:

Ծերունիները տխրադեմ նայում
Ու խոսքեր էին ասում հատընտիր:
Նվագախումբն էր հուզվում, սխալվում -
Նվագում էին աշակերտներն իր:

Երբ անցան դպրոցական այգու մոտով,
Անտոնովկա մի ծառ դողաց կարծես՝
Թեքվեց ու ասաց տխուր ձայնով.
-Սիրելի ուսուցիչ, ո՞ւր այդպես:

Նա չլսեց և կամ ցույց տվեց, թե
Ննջում է. բա՜րձր էին տանում նրան,
Միայն ձեռքը կարծես շարժվեց թեթև,
Ինչպես չոր տերևն է շարժվում աշնան:

Վարորդները կանգնել ճամփի եզրին,
Ծխախոտն էին թաքցնում էլի:
Բոլորը նրա աշակերտներն էին,
Իսկ նա ուսուցի՜չն էր այդ բոլորի:

Վեճ չկար տների հարկերի տակ,
Տղամարդիկ փողոցում կանգնել էին,
Իսկ նրա աշակերտներից ոմանք
Վաղո՜ւց ծնողներ էին:

Իսկ մեր գեներալը, ում կրծքին մեծ
Շքանշաններ կային հերոսական,
Հեռագրեր կարդաց և... գունատվեց
Առաջին անգամ:

Ինչպե՞ս կարող էիք դուք մահանալ,
Մեր ուսուցիչ, հավա՜տ ամենաթանկ,
Դուք մեր ընկերն էիք և կմնաք
Որպես հավերժ ընկեր և օրինակ:

Գոնե ուրի՛շ ամսի մահանայիք,
Վատ եղանակ լիներ, ցուրտ հյուսիսի,
Թե չէ ինչի՞ համար մեզ լքեցիք
Զարմանալի՜ պայծառ մայիս ամսին:

Եվ նա պատասխանեց.
-Դու մի՛ հուզվիր,
Իսկ իմ շիրիմի կողքին չտառապեք:
Նրա՛ համար մեռա ես մայիսին,
Որ դուք կյանքն ավելի՛ գնահատեք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿՅԱՆ 1936-2013
Страница 1 из 121231112»
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz