Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВторник, 2024-04-16, 21.30.02
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.30.20 | Сообщение # 41
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Այս էլ քանի՜ անգամ ասեմ,
Որ քո սիրո ճախրին վսեմ
Կապույտ երկի՜նք է հարկավոր.

Որ քո սիրտը երախտավոր
Զո՜ւր ես տալիս... ապերախտին.

Որ քո բախտին
Հարկավոր է ուրի՜շ ճամփա.

Որ ես ամպած
Լոկ արցո՜ւնք եմ աչքիդ բերում.

Որ քեզ գերում,
Բայց գերվում եմ ես ուրիշո՜վ.

Որ հին հուշով,
Ես ուրիշի տո՜ւն եմ գնում.

Բո՜ւյն եմ դնում,
Ինչպես ծաղկած վարդենուն... բո՛ւն.

Որ դու անքուն,
Զո՜ւր ես անվերջ ինձ երազում.

Որ դու սարերն ի վեր վազո՛ւմ,
Իսկ ես՝ սարից ցա՜ծ եմ գնում...

Էլի՞ ասեմ,
Սակայն մեկ չէ՞ - ասե՜մ-չասե՜մ,-

Երբ ինչքան շա՛տ եմ քեզ տանջում,
Դու այնքան շա՜տ ես ինձ կանչում.

Ինչքան սրտիդ ցա՜վ եմ բերում,
Դու այնքան... լա՜վ ես համբուրում.

Ինչքան ասո՛ւմ,-
Այնքան շա՜տ ես ինձ երազում

Ու համբույրով
Կիսա՜տ թողնում իմ խոսքն էլի...

Ինչքա՜ն ասեմ քեզ... սիրելի՛ս...Back to top


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.30.56 | Сообщение # 42
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՔՈ ՁԵՌՔԵՐԸ

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը,
Որոնք,
____արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկո՛ւմ,
Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.

Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չե՜ն... տիրանում.

Օղակի պես շուրջըս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում,
________այլ՝ լոկ փրկո՛ւմ,
Ինչպես փրկում են խեղդվողի՜ն...

Քո ձեռքերը նո՜ւրբ,
Ասողի՜կ,
Ու երգեցի՜կ,

Որոնց ափում,
Ես՝ չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...

Ես սիրո՜ւմ եմ քո ձեռքերը...

«Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...»-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Ինչքան չքնա՜ղ ու եզակի՜,-
Երբեք պիտի չխնայե՜ս
Եվ... միշտ... կրցք՛իդ վրա՛ պահես,-
Թե չէ, քո ջե՜րմ կրծքից հեռու,
(Քո սիրո՛ւց ու կրծքից հեռո՛ւ,
Իսկույն խամրո՜ւմ է, դալկանո՜ւմ,-
Կրկին դարձած... նույն չոր խեցի՜ն...

Իմ սիրելի՜,
Իմ ասողի՜կ,
Իմ գեղեցի՜կ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.31.24 | Сообщение # 43
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԱՂՈԹՔ

Քո աչքերի՛ն մաքուր,
Ինչ ունեցել եմ ես,
Ինչ տրվելու է ինձ իմ տենդագին կյանքում,
Ինչ ցրել եմ անփույթ,
Ինչ մնացել է մեզ,-
Քո աչքերի՛ն մաքուր.

Հավատո՜ւմ են նրանց, նրանց ներո՛ւմ անձայն,
Թեկուզ վիշտ տան հոգուս,
Կործանում ու անկում...
Իմ երգե՛րը,
______սե՛րը,
________իմ ողջ կյա՜նքը ընծա`
Քո աչքերի՛ն մաքուր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.31.52 | Сообщение # 44
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Քո աչքե՞րը.-
Նրանց միջով,
Ուրախության զվարթ ճիչով,
Աշխա՜րհ տեսան իմ աչքերը:

Քո ձեռքե՞րը.-
Քո հպումից,
Ինչ կորա՜ծ էր՝ գտած նորից,
Ճարտարացա՜ն իմ ձեռքերը:

Քո խենթ սի՞րտը.-
Նրա զարկով
Սիրտըս մաքրե՜ց մի հրաշքով,
Ինչ դաժա՛ն էր ու ինչ բի՛րտ էր...

Օրհներգո՜ւմ եմ քո աչքե՛րը,
Օրհներգո՜ւմ եմ քո ձեռքե՛րը
Եվ քո սի՛րտը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.32.29 | Сообщение # 45
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
...Եվ ո՜վ ուզում ես եղի՛ր աշխարհում,-
Թեկուզ պոռնի՜կը ամենից ատված,
Բայց երբ... սիրո՜ւմ ես,
Երբ նեշնչվո՜ւմ ես,
Կամ... հղիանո՜ւմ,-
Աստվածամա՜յր ես դառնում,
Կամ՝ Աստվա՛ծ:

Մաքո՜ւր ես դառնում,
Նման... այն աղբ՛ին,
Որից գարնանը ծաղի՜կ է ծլում.
Որն ա՛ղբ չէ արդեն,
Ոչ էլ՝ կե՜ղտ ետին,
Այլ... «Սո՜ւրբ-սո՜ւրբ»
«Ա՛վե»
«Փա՜ռք քեզ»
«Ալելո՜ւ»...

...Հուզվո՜ւմ եմ հղի կնոջ նայելիս.
Եվ մե՜ղք եմ գալիս,
Բայց և... հիանո՜ւմ.-
Ի՜նչ անձկությամբ է անվերծանելի,
Նա իր Նե՛րսն ու իր Խորքե՛րը նայում,-
Լսում Ա՛յն, ինչ մենք, ավա՜ղ , չենք լսում,
Ժպտում Նրա՛ն, ով ժպտում է... Խորքից,
Տխրո՜ւմ, երբ Այնտեղ նվո՜ւմ են, լացո՜ւմ,
Ցնցվում՝ անորոշ շարժումից Մեկի...

Նման ռուսական հի՜ն խաղալիքի
Իրար մեշ դրված յոթ տիկնիկներին,
Կրում է իր մեջ նա իր Մանկիկի՛ն
Եվ դեռ Նրա՛նց, որ Նա՛ պիտի սերի...

Սիրո՜ւմ եմ լա՛ցը ես հղի կանանց,
Վա՛խը, պոռթկո՜ւմը անտես հույզերի,
Եվ բարությո՜ւնը, բարությո՜ւնն անանց,
Զույգ սի՜րտ ունեցող այդ Աստվածների...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.32.57 | Сообщение # 46
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
«ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐ ԼԵՌՆԵՐԻՆ»

...Այսքա՛ն արհավի՜րք,
Եղե՛ռն ու արյո՛ւն
Տեսնելուց հետո-

Դուք դեռ սի՞րտ ունեք,
Եվ դեռ... պարում եք...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.33.22 | Сообщение # 47
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Ինչո՞վ է մեր երկիրը մեծ,
Նա՛, որ հազար անգամ զոհվե՛ց,
Բայց հարությո՜ւն առավ նորից,
Խոր Վիրապի՛ց, Վայոց Ձորի՛ց...
Որ, մնացած միայն մի բուռ,
Այն էլ, ավա՜ղ, ո՛չ նույն բռում,
Որպես հրից փրկված խաչբուռ,
Ծլո՜ւմ է այս քար ու ղռում...
...........................

Նրանով չէ՞ արդյոք նա մեծ,
Նրանով չէ՞, որ նա տևեց,
Որ օտարի հող չգերե՛ց,
Այլ Վահագնի ե՛րգը գրեց.
Սրին հաղթեց խոփով արդա՛ր,
«Սիրեց ղալամ, գիր ու դավթար»,
«Կռունկ» երգեց օտար ափում.
«Լո- Լո»՝ ջարդի սև սարսափում.
Որ սպանվե՛ց, բայց չմեռա՜վ,
Որ սպառվե՛ց, բայց չկորա՜վ,
Ինչպես իր տան նոր ձեղունին
Թառած ճերմա՜կ այս աղավնին,
Որ լեգենդի պես հնաբույր,-
Ոտքերն՝ արնո՛տ,
Ինքը՝ մաքո՜ւր,
Արյան ծովից ելած կրկին,
Աչքը հառած արեգակին,
Նրա նման հարատևում
Եվ գալի՛ք է, նայիր, թևում...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.33.49 | Сообщение # 48
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ»

...Լա՛վ, համե՛ղ բոզբա՞շ,-
Ի՜նչ կա դրանից պա՛րզ
Ու հասարա՜կ.-
Գառան մի՛ս է պետք,
Երեք գլուխ սոխ՝ կտրտված բարակ,
Նոր քաղած լոբի,
Բամիա՛ ու սիսե՛ռ,
Մի պտղո՛ւնց լավ աղ.
Մի փունջ կանաչի,
(Իհա՜րկե՝ լավաշ...),
Եվ...
Քի՛չ էր մնում, թե մոռանայի
Բոզբաշի հա՜մը,
Բոզբաշի դա՜մը,
Նրա ամենի՜ց սուրբ համադամը.-

Քո ծերացող մոր,
Հոգսերից մաշված,
Խունկ ու մոմ դարձած,
Մատների հա՜մը...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.35.50 | Сообщение # 49
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԵՐ ԱՅԲՈՒԲԵՆԸ

Այբուբեն չէ սա`
Բե՜րդ է անմատույց,
Գա՛նձ է աննվաճ.

Դո՛ւռ է փրկության,
Ե՛լք, երբ հույս չկա,
Զարթոնքի նվա՜գ:

Էությո՛ւնն է մեր,
Ընթացքն ու ուղղի՛ն,
Թագ ու զորավա՛ր.

Ժողովող ի կա՛նչ,
Իմաստուն խորհո՛ւրդ,
Լինելու հնա՛ր:

Խո՛ւնկը խորանի,
Ծնո՜ղը Բանի,
Կնի՛քն ինքնության.
Հա՜ցն հանապազօրյա` հայի սեղանի,
Ձիրքերի հնձա՛ն:

Ղողա՛նջը երգի, ղե՛կը ընթացքի,
Ճեմարա՜ն ճառի.
Մարզարան մտքի, մատյան հավատքի,
Յո՜ւղ անմար ջահի:

Նախահի՜մքն է մեր,
Շո՛ղը մեր հույսի,
Ոգի՛ն մեր ճարտար.

Չինարի՜ն այգու,
Պարի՜սպը մեր տան,
Ջրաղա՛ցն արդար:

Ռո՛ււմբն է մեր ռազմի,
____ռո՛ւնգը բնազդի,
________ռահվիրա՛ն կյանքի.
Սերն ու սի՛րտն է մեր,
____սե՜րմը` միշտ ծլող
Վեմ ու վիմագի՛ր:

Տունը` ցամաքում,
____տապանը` ջրում,
Րոպեն` սլացքում.
Ցորյանը՝ արտում,
Ուղին` անհայտում,
Փառքը` սխրանքում:

Քի՛ստն ու քա՛ղն է մեր,
____քանքա՛ր ու քնա՛ր,
________քարավա՛ն ու ա՛փ.
Եվ
Օջա՛խն անմար, օժի՛տն անհատնում,
Ֆե-ից մինչև Ա՜յբ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.49.27 | Сообщение # 50
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՀԱՅՐԵՆԱԾԱՂԻԿԸ

Ասում են, մի հայ աղջիկ, գաղթելիս, 
Հայաստանից մի ծաղիկ է տարել. 
Ջրել արցունքով՝ ամեն լացելիս 
Եվ վերադարձի հույսով փայփայել. 
Ամեն մի ծաղիկ, մայր հողում ծլած, 
Ձգտում է դեպի երկինք ու արև. 
Իսկ նա, ուր լիներ, գլուխը ծռած, 
Նայել է դեպի երկիրն իր քարե. 
Եվ ուղել է իր գլուխը տրտում, 
Միայն հայրենի հողում քարքարոտ... 
...Այդ ծաղիկը կա ամենքի սրտում 
Եվ կոչվում ե նա... հայրենի կարոտ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz