Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-19, 17.12.26
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 6 из 7
  • «
  • 1
  • 2
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.50.04 | Сообщение # 51
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ
Խաչատուր Աբովյանին
Եղբայրնե՛ր, եկեք շիրիմ չորոնենք.
Չխորհե՛նք, թե ի՛նչն ինչպե՜ս է եղել.-
Զանգո՞ւն է նրան խեղդել չարանենգ,
Թե՞ Մասիս լեռան լանջին է մեռել.
Զոհվել է դավի արնոտ դանակի՞ն,
Թե՞ սև կառեթով Սիբի՛ր գնացել...
Ինչո՞ւ զուր կառչենք մահվան ճամփեքին,
Երբ Աբովյանը... ո՜ղջ է մնացել:

...Մահվան ճամփեքին թիվ-համար չկա՛,
Անմահությունը միայն մե՛կն ունի.-
Որ ծնվել է նա՝ այս ճո՜ճքն է վկա,
Իսկ մահ վկայող գերեզման չունի՛...
Դու չե՞ս հավատում, նայի՛ր, բարեկա՛մ,
Քո առջևն է ողջ կյա՛նքն Աբովյանի,-
Ահա օրո՛ցքը նրա մանկակա՛ն,
Ահա երգ դարձած Վե՛րքը հայրենի,
Մասի՜սը ահա, որ նրա փառքի
Կոթո՛ղը դարձավ հավիտենական...
Լոկ մի՛ բան չկա՝
____չկա... շիրմաքա՛ր...
...........................
Էլ ինչո՞ւ սեղմենք նրա կյանքը մեծ
Օրորոցի ու շիրմի արանքում...

Ծնվե՛լ ու մնալ հավիտյան անմե՜ռ -
Ո՞վ չէր երազի մեզանից կյանքում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.50.33 | Сообщение # 52
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

-Ո՞վ է տվել նրան, այս ծերունուն վսեմ,
Այս ժպիտը անչա՛ր, այս հայա՛ցքը վճիտ.

-Լոռու երկի՛նքն անբիծ,
Որ անդո՜րր է ու սե՛ր...

-Ո՞վ է տվել խոսքի պարզությո՛ւնն այն ճարտար,
Որ շողո՜ւմ է նրա ամեն տողի միջից.

-Իր հայրենի Լոռու 
Ռամիկնե՛րը արդար...

-Ո՞վ է տվել նրա երգին կախարդական
Այս խոհե՛րը խորունկ, իմաստությո՛ւնն այս ջինջ,

-Հո՛ղը հայրենական՝
Իմաստության արքա՛ն...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.50.59 | Сообщение # 53
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՐՁԱՆԻ ԱՌՋԵՎ, ԴՍԵՂՈՒՄ

1.
Կանգնել է մի օր նա այս նո՛ւյն տեղում
Եվ նայել հայոց փառքի լեռներին.

Կանգնել է մի օր նա այս նո՛ւյն տեղում
Եվ չափել վի՜հը հայոց վշտերի.

Հայոց փառքի լեռն՝ իր բո՜ց ուղեղում,
Սրտում՝ անդո՜ւնդը հայոց վշտերի,

Անմահացե՜լ է նա այս նո՛ւյն տեղում՝
Պատվանդանին իր հավե՜րժ երգերի:

2.
Երբ Թումանյանը աշխարհում չկար՝
Լոռու վեհապանծ լեռները կայի՛ն.

Նա գագա՜թն եղավ ամենից հսկա՝
Լոռու վեհապա՜նծ լեռնաշղթայի.

Թե փլվեն Լոռու լեռնե՛րը անգամ՝
Նա ժպտալո՜ւ է հայոց աշխարհին:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.51.27 | Сообщение # 54
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԹԱԶԲԵՀ
Ավետիք Իսահակյանին
Անցնո՜ւմ են, անցնո՜ւմ օրերը կյանքիս
Շարված իմ բախտի բարակող թելին,
Նման թազբեհի սահող հատերին,
Անցնո՜ւմ են օրերն իմ ջահել կյանքի.
Եվ Մեծ Բնության կամ Անհայտ Աստծո
Մատների ներքո անտարբեր ու պաղ,
Զգու՛մ այս կյանքի խորհորդը մի պահ,
Եվ... ներքև՜ ընկնում կրկին շխկոցո՛վ...
Ես գիտեմ,- երբեք ետ չե՜ն գա կրկին,
Անցած օրերիս հատիկնե՛րը սաթ,
Մանկության ոսկին կդառնա արծաթ,
Բայց էլ չի՜ դառնա արծաթը ոսկի...
Եվ ես տենչում եմ տալ հողին, մարդկանց
Ա՛յն, ինչ ինձ վերուստ շնո՜րհ է տրված,
Քանի չի՜ ընկել հատիկը օրվա,
Անցած օրերի շարա՛նը անդարձ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.51.59 | Сообщение # 55
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐՔԻ ՎՐԱ

____Այս գուսանի «Երգ ու վերք»-ում,
Զարմանալի՛ մի հնարով,
Եվ Հա՛յնեն է քնարերգում,
Եվ... Գյումրեցի Ուստա Կարո՛ն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.52.41 | Сообщение # 56
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԿՈՄԻՏԱՍԻՆ

***
Երբ ժողովուրդն հավատացյալ
____Էջմիածին էր գնում ուխտի,
Լոկ դո՛ւ Աստծո տեղն իմացար՝
____Ուխտի գնալով... ժողովրդի՛ն:

***
«Գարո՜ւն էր ու... ձյո՜ւն էր անում...»,
Ծածկում ծա՛ռն ու ծաղի՛կը մեր.
Ո՞նց ապրեց այդ բուք բորանում
Մեր հին տա՛ղն ու խաղի՜կը մեր...

***
Աղբյուրի մոտ հարս ու աղջիկ
____Գո՜վքն են անում սիրած յարի...
Արի՛, օրհնի՜ր երգը նրանց-
____Սո՜ւրբըդ` երգի հին տաճարի...

***
Անձրևի պես շողշողալեն 
Մաղո՜ւմ է քո երգը կրկին,
Ուռենու պես դողդողալեն
Խոնարհվե՜լ է քեզ իմ հոգին...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.53.26 | Сообщение # 57
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԿՈՄԻՏԱՍՆ ԱՔՍՈՐԻ ՃԱՄՓԻՆ

Ճամփան երկա՜ր էր խոհերից
Ու խոհերը՝ ճամփից երկար.
Թե հանգի՛ստ կար ճամփաներից,
Չար խոհերից հանգիստ չկա՜ր.

Գնո՜ւմ էր խումբը հայերի
Եվ խմբի մեջ մի վանական,
Աչքը հառած հեռուներին,
Երգում էր հի՜ն մի շարական...

Երգում էր նա ու մտածում.-
«Այսքան ավե՜ր ու կոտորա՜ծ,
Այսքան եղե՜ռն ու մահացո՜ւմ,
Հայոց հողում՝ մի բո՜ւռ դարձած.
Թե կա՛ Աստվածը Միածին,
Ա՞մպ է իջել աչքի առաջ,
Չե՞ն հասնում իր խուլ ականջին
Այսքան ողբե՜ր, այսքան հառա՜չ... »

Երգում էր նա ու մտածում.-
« Խղճի տեղ քա՜րը կճաքեր.
Եփրատն եղավ պղտո՜ր արցունք,
Վշտից Նեմրութը ճերմակե՜ց.
Մնաց մեռնող երկի՛ր մի հին,
Մի բուռ հայի սուգ ու աղերս...
Ո՞վ է տեսել՝ սուգ անողին
Մեռելի հետ մեկտեղ թաղե՜ն... »

Երգո՜ւմ էր...
____Ցա՛վն այդ անհնար,
Վեղար չէ՜ր, որ հագից հանե՛ր.-
Ի՜նչ միտք դրան կդիմանար,
Ի՜նչ սիրտ կարող էր դա տանել.
Շուրջն ամեն ինչ այնքան խավա՛ր
Եվ այնքան բի՜րտ էր, հիրավի՛,
Որ թվաց, թե աշխարհն արար...
Խելագարվե՜լ է երևի...
...........................
Գիշերն, ասկյարը թուրքական,
Թալիաթ բեյին հանգիստ ասաց.
-Խումբն սպանվե՛ց. մի վանական
Խելագարվե՜ց՝ տեղ չհասած...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.54.00 | Сообщение # 58
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՎԱՐՈՒԺԱՆԻ ԱՂՈԹՔԸ
(1915թ. ապրիլ 24)


Օգնի՜ր ինձ, օգնի՜ր, եթե կարո՛ղ ես,
Եթե սիրո՛ղ ես, ցավը մարո՛ղ ես,
Ինձ քաղաքական ապաստա՛ն տուր
Քո խաղա՜ղ աչքերում,
Թող տարագրվե՜մ քո ջերմ շուրթերում,
Թող վտարանդի՛ լինեմ քո կրծքին,
Հայրենադարձվեմ քո գի՜րկը կրկին...

Պոկիր իմ սրտից այս ծանր բե՛ռը,
Հանի՜ր եղեռնին նայող աչքերս,
Փակի՛ր ճիչ լսող իմ ականջները,
Բա՛ց արա ցավից սառած շուրթերս,
Երբ անհնա՜ր է՝ ցույց տուր հնա՛րը,
Օգնի՜ր ինձ տանել այս... Միջնադարը,
Օգնի՜ր ինձ այս նոր ցավին դիմանա՛լ,
Օգնիր քնե՛լ
____Կամ... լրի՜վ արթնանալ...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.54.33 | Сообщение # 59
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻՆ

Ա.____ՏԵՍԻԼ
Եղիշե Չարենցի թարմ հիշատակին
Չգտած վսեմ շիրմաքա՛րը այն,
Որ պոետն ի՛նքն էր երազել կյանքում,
Մի երա՜զ տեսավ գանգրահեր տղան
Եվ երազի մեջ՝ Մասի՛սը կանգուն.-

Գրված էր վրան. 
________« Եղիշե Չարենց,
Բանաստե՛ղծ, ծնված Մակու քաղաքում»:

1937, դեկտեմբեր

Բ.

Դեռ նո՜ր էր ճեղքվում ուրա՛նը փառքիդ,
____որ պիտի շողա՛ գալիք դարերում,
Դեռ անտարբե՜ր են նայում այն շենքին,
____Ուր դա՛րն էր շնչում երգիդ բառերում.
Սա՜նձ էին ուզում դնել քո թափին,
____Որ արևնե՜ր էր երկնից վար բերում.
Դեռ հուշարձանըդ, տեսքով քարափի,
____հանգչո՜ւմ է հայոց խորունկ ձորերում:
Բայց աճո՜ւմ է քո փառքն ահագնացած,
____Ինչպես Դավի՛թը մեր հին հեքիաթում,
Հազար արևի լույսով ճառագած.-
Խավարի հե՛տ է կրկին ճակատում.
Բայց խլացե՜լ են սազերը թշվառ,
____քո պղնձաձույլ երգի շեփորից,
Եվ քո ճամփո՛վ է ընթանում դժվար
____նոր երգիչների բանա՛կը նորից...
Ամե՜ն, ամե՜ն ինչ կլինի այնպե՛ս,
____ինչպես տենչացիր դու մահվան պահին.
Ով իր դարի՛ն է միացած քեզ պես,-
____Նրա՜նն է հավետ փա՛ռքը անմահի.

...Դու լսո՞ւմ ես ինձ, գանգրահե՛ր տղա,
Մի՛ փնտրիր նրա շիրիմը իզուր...

...Անմահությանը շիրիմ չի՜ սազում...

Գ.____ԵԹԵ ՈՒԶԵՆ...

Այնտե՛ղ, անհաս բարձունքներում,
____ուր միայն շո՛ւնչն է եթերի,
Ուր երկունքի մեջ գալարվող,
____Տիեզե՜րքն է՝ խառն ու թերի,
Ուր մեռնո՜ւմ են աստղերը հին,
____նոր աստղերը՝ ճառագայթում.
Ուր քաո՜ս է ու սևագիր
____և չի՜ դիպել ձեռքը մարդու,
Սուրո՜ւմ է Ա՛ստղը նորածին -
____մեր ձեռքերով երկինք նետած,
Եվ մոլորված մեր մոլորակն,
____արդեն լուսնի սերը լքած,
Սիրուց այրվա՜ծ, սիրով տարվա՜ծ,
____Հիանո՜ւմ է նրա տեսքով,
Խանդից դեղնած իր կողակցին
____մխիթարած երդման խոսքով...
Ես լսում եմ կա՜նչն այդ Աստղի
____Անեզրական հեռուներից,
Ես հիշում եմ բանաստեղծին
____ «խելագարված ամբոխների»,
Եվ այն ե՛րգը, որ նա երգեց
____Հոկտեմբերի այգաբացին,
Երբ ամբոխները խելագար
____հնի բերդը գրավեցին:
Այն ժամանակ նրանք բոբի՜կ,
____քաղցած ու մե՜րկ էին այնքան,
Այնքան հեռո՜ւ էր այն պահին
____այս գալի՛քը աստեղական,
Որ մարգարե՜ն միայն կզգար,
____Թե նրա՛նք, որ ո՜ւժն են հողի,
«Եթե ուզեն՝ արևներին
____նոր տե՛մպ կտան ու նոր ուղի՛,
Եթե ուզեն՝ արեգակնե՜ր
____կշպրտեն երկինքն ի վեր...».
Դու լսո՞ւմ ես, անմահ Չարենց,
____քո իղձն, արդեն առած թևե՜ր,
Սլանո՜ւմ է՝ տիեզերքին
____տարած փա՛ռքը մեր օրերի,
Մեր օրերի քերթողների՛,
____մեր օրերի կերտողների՛,
Որոնք վաղը, Իկարի պես,
____պիտի հրե թևե՛ր հագնեն,
Եվ... եթ հա՛րկ լինի մարդուն,-
____ «ներքև բերեն արեգակնե՜ր»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.55.17 | Сообщение # 60
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՆՈՐԻ՛Ց ՉԱՐԵՆՑԻՆ

1.
Ով ինչի համար ապրո՜ւմ է, Չարե՛նց,
Նրա համար էլ մեռնո՜ւմ է, Չարե՛նց...

...Դո՛ւ, որ եղեռնի ու ջարդի միջից
Տեսար այս հողի արշալույսը ջինջ,

Որ արեգակնե՜ր երկնից ցած բերիր՝
Նարե՛կը դարձած մեծ Հոկտեմբերի.

Դո՛ւ, որ Դանթեի հետ սեղան նստած,
Քո ահագնացո՜ղ հանճարին վստահ,

Շրջած պատմության քառուղիներում,
Տեսար մոտիկն ու անթափանց հեռուն.-

Լուսա՜ստղն էիր դու ամենից լուսե,
Հայոց Պառնասում դափնեզո՜ւրկ ու սև՜...

Բայց դու կրկնակի մե՜ծ ես նրանով,
Որ, հարուստ փառքով, ձիրքով ու ձայնով,

Մա՛րդ էիր ազնիվ ու հերոսական
Եվ կարող էիր, լքած... ապագան,

Լքած «հավե՜րժ» ու «փառքի սեգ լեռնե՜ր»
Որպես մա՛րդ ապրել,
________որպես մա՛րդ մեռնել...

2.
Հազարից մե՜կն է, որ ապրե՜լ գիտե՝
Մարդո՛ւ պես ապրել՝-
________պատրա՜ստ մեռնելու
Հանուն այն տենչի՛, որով գերվում է.
Սակայն դու
________Նաև... մեռնե՜լ գիտեիր,
Որ բյուր հազարից մե՜կն է իմանում՝-
Մարդո՛ւ պես մեռնել -
________Եվ ապրել հավետ
Այն տենչո՛ւմ,
________Հանուն որի զոհվո՜ւմ է...

Եվ դրանո՜վ ես
________Դու ազնի՛վ ու մե՛ծ,
Դրանո՜վ ես հենց... Եղիշե Չարե՛նց...

...Ով ինչի համար ապրո՜ւմ է, Չարե՛նց,
Նրա համար էլ մեռնո՜ւմ է, Չարե՛նց...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
  • Страница 6 из 7
  • «
  • 1
  • 2
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz