Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-06, 18.35.25
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 4
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՐԱՖՖԻ
ՐԱՖՖԻ
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.46.40 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Դ
ՀԱՎԱՏԱՐՄՈԻԹՅՈԻՆ

Տասնևյոթ տարեկան էի ես, երբ ոտքս դուրս դրեցի հայրենական երկրից։ Այն օրից անցել էր յոթ տարի ևս, որ ես թափառում էի օտարության մեջ։ Այդ յոթ տարվա ընթացքում, կարծես թե, ես արբած լինեի մի տեսակ կախարդական ըմպելիքով, որը օրըստօրե ինձ թմրեցնում էր, խորասուզում էր մի անբացատրելի ինքնամոռացության մեջ։ Մի անգամ գոնե չզարթնեց իմ մեջ ինքնաքննության միտքը, որ ես խորհեի, թե ի՞նչ է իմ կոչումը, ի՞նչ նպատակի եմ ձգտում ես, դեպի ո՞ւր է տանում ինձ այդ տեղային եռանդը, ի՞նչ է իմ ներկան և ի՞նչ կլինի իմ ապագան...

Իմ ամբողջ մտավոր և հոգեկան զորությունը.լարված էր դեպի չարը, դեպի անբարոյականը, դեպի վնասակարը։ Ես մի առանձին դիվական հրճվանքով ուրախանում էի, երբ արյունոտ գործը հաջողվում էր ինձ իմ սոսկալի ձեռնարկությունների մեջ։

Ինչո՞ւ այսպես փոխվեցա ես, ո՞ւր մնաց իմ հոգու քնքշությունը, ո՞րտեղ կորավ իմ բնավորության մեղմությունը...

Ես գործում էի ոչ թե խելքով, ոչ թե գիտակցաբար, այլ մի տեսակ վայրենի բնազդումով, որ միայն գազաններին է հատուկ։

Խաբել՝ խաբելու համար, կողոպտել՝ հափշտակելու համար, սպանել՝ արյուն թափելու համար, ոսկի և արծաթ դիզել միայն ունենալու համար, դրանք էին այն անհագ բաղձանքները, դեպի որոնք մղում էր ինձ վայրենի բնազդումը։

Չարագործը մի տեսակ բարոյական խելագար է։ Այդ հիվանդության մեջ էի գտնվում ես։

Ես ոչ միայն մոռացել էի իմ անձը, այլ մոռացել էի և այն արարածներին, որոնք իմ սրտին խիստ մոտ էին։ Եվ մի անգամ գոնե մտքիս չբերեցի իմ հայրենիքը և այն ազգը, որի արյունն էի կրում և որից կտրված էի։ Ես մի անգամ գոնե մտքիս չբերեցի մորս, քույրերիս և վերջապես Սառային...

Ո՜րպիսի խոստմունքներով բաժանվեցա նրանցից, ո՜րքան մեծ ակնկալություններ ունեին նրանք իմ մասին։ Պարսկաստանի սահմանից անցնելու ժամանակ իմ սիրտը դեռ թարմ էր, որդիական զգացմունքը դեռ ոչ բոլորովին հանգել էր նրա մեջ։ Այն ժամանակ ես մտածեցի մորս վիճակի վրա և այդ պատճառով ծախած ավանակիս արծաթը ուղարկեցի նրան։ Իսկ այնուհետև ո՜րքան գումարներ անցան իմ ձեռքը, բայց մի անգամ գոնե չմտածեցի, թե աղքատության մեջ ապրող մայր ունեմ և որբ մնացած քույրեր ունեմ։ Զարմանալի՜ փոփոխություն։ Պանդխտությունը ինչպես քարացնում է մարդու սիրտը... ի՜նչպես կարծրացնում է բոլոր քնքուշ զգացմունքները։ «Աչքից հեռու, սրտից հեռու», ասում է հայկական առածը։ Դա կատարվել էր իմ հետ։

Այդ բոլոր մտածությունները զարթեցան իմ մեջ այն ժամանակ, երբ հանկարծ ստացա մորիցս մի նամակ։ Ամբողջ յոթ տարի օտարության մեջ ապրելով, այդ առաջին նամակն էր, որ ստանում էի մոռացված հայրենիքից։ Նամակը հասավ ինձ մի խաչագողի ձեռքով, որ եկել էր Պարսկաստանից։ Նրա թվականից անցել էր ավելի քան մի տարի։ Դա համարվում է շատ նոր նամակներից մեկը, որ մեր դասակարգի պանդուխտները բախտ են ունենում ստանալո՛ւ իրանց ընտանիքից։ Բոլոր ժամանակը նա մնացել էր նամակաբերի ծոցում, սպասելով, որ մի տեղում կհանդիպե ինձ և կհանձնե։

Կարծես դառն արտասուքներով գրված լիներ այղ ողբալի նամակը։ Նրա մեջ նկարագրված էր մորս և քույրերիս կրած նեղությունները ինձանից հետո, նկարագրված էր կառավարության սարվազների ու ֆերրաշների գործ դրած բարբարոսությունները, նկարագրված էր մեր ընտանիքի թշվառ դրությունը և իրանց կրած ցավերը իմ պանդխտության մասին և այլն։ Նամակը վերջանում էր այսպիսի խոսքերով. «Մուրադ, այդպես են վճարում զավակները փոխարենը այն կաթի, որով մայրը սնուցանում է որդուն... Դու մոռացա՜ր, բոլորը մոռացա՜ր... Դու մոռացար դժբախտ մորդ և թշվառ քույրերիդ... Դու մոռացար՞ Սառային, որ մինչև այսօր էլ սիրում է քեզ... որին դու ևս մի ժամանակ սիրում էիր...»։

Ո՛րքան ազդու է լինում մոր խոսքը։ Իմ բոլոր ապերախտությունները մի րոպեում նկարվեցան իմ աչքերի առջև։ Կարծես իմ ականջներին զարկում էր մի դառն, հանդիմանական անեծք. «Դու անառակ որդի ես»...

Իմ սիրտը լցվեց ցավերով։ Մի բան միայն մխիթարում էր ինձ, որ այդ նամակից տեղեկացա, այն արարածները, որ մի ժամանակ սիրելի են եղել ինձ, դեռ կենդանի են։

Ես հենց նույն օրը հայտնեցի քավոր Պետրոսին նամակի բովանդակությունը։ նա ցանկացավ տեսնել խաչագողին, որի ձեռքով հասավ ինձ նամակը, բայց նամակաբերը արդեն անհետացել էր։ Երկու տարբեր խումբերի պատկանող խաչագողներ երբեք միևնույն սահմանում չեն գործում։ նա հենց որ տեսավ մեզ, իսկույն հեռացավ մեր գտնված տեղից։

Քավոր Պետրոսը կարգադրեց մի գումար ուղարկել մեր և իր ընտանիքների ծախքերի համար։ Երևում էր, որ նա էլ նոր հիշեց, որ ինքը նույնպես կին ունի, զավակներ ունի, կարոտության մեջ թողած ազգականներ ունի։

Այժմյան մեր իջած տեղը այն քաղաքն էր, որ ընտրել էինք մեզ համար որպես գլխավոր կենտրոն։ Պատահում էր, որ ամիսներով կորչում էինք, թափառում էհնք զանազան երկըրներ, և մեր ձեռքը ընկած արծաթը հավաքում էինք այստեղ։ Այս քաղաքում կար մի բարեսիրտ և արդար սեղանավոր, որը քավոր Պետրոսի վաղեմի ծանոթն էր։ Մեր փողերը հանձնում էինք նրան։ Սեղանավորը ճանաչում էր մեզ մեր իսկական անուններով։ Նա գիտեր, թե մենք ոþրտեղացի ենք, ի՛նչ մարդիկ ենք, բայց չգիտեր մեր իսկական պարապմունքը։ Մենք հայտնի էինք նրան իբրև օրինավոր վաճառականներ, որ ասիական ապրանքների առևտուր են անում։ Բայց թե հեռու տեղերում ի՞նչ գործերով էինք զբաղված, կամ ի՞նչ միջոցներով այդ գումարները հավաքվում էին մեր ձեռքում՝ դրանց մասին նա ոչինչ տեղեկություն չուներ։

Երևում է, կյանքի մեջ ճշմարտությունը այնքան անհրաժեշտ է մարդու համար, որ ամենասարսափելի չարագործը անգամ պետք է ունենա գոնե մի բարեկամ, որի հետ պետք է անկեղծ լինի։ Քավոր Պետրոսի հարաբերությունները հիշյալ սեղանավորի հետ, թեև իսկությամբ այսպես չէին, բայց նա դարձյալ պահպանում էր բոլոր ճշտությունները, ինչ որ վայել են մի բարեկամի, մի ազնիվ մարդու։ Սեղանավորը մեծ վստահություն ուներ նրա հավատարմության. վրա, մանավանդ այն պատճառով, որ համարում էր նրան միամիտ, բարի և ճշմարտասեր մարդ։ Ամեն անգամ, երբ հայտնվում էինք այդ քաղաքում, սեղանավորը մեզ հրավիրում էր իր տունը։ Նրա կինը, երեխաները, աղախինները, սպասավորները՝ բոլորը ճանաչում էին քավոր Պետրոսին, և բոլորի համար քավոր Պետրոսը ուներ անուշ խոսքեր, զբաղեցնելու, ծիծաղեցնելու և գրավելու համար։

Նրանք սիրում էին լսել քավոր Պետրոսի ճանապարհորդությունների պատմությունը։ Այդ «թափառական հրեան» համարյա ամեն երկրում եղել էր և ամեն երկրի մասին կարող էր պատմել նրանց շատ հետաքրքիր տեղեկություններ։ Թեև երբեմն նա առասպելներ էր պատմում, այսուամենայնիվ, մեծ ուշադրությամբ լսում էին։ Օրինակ, մի անգամ ասում էր, թե Հնդկաստանում մի կղզի կա, որտեղ ոսկին ծնեբեկի նման գետնից բուսնում է, աճում է և ճյուղեր է արձակում։

— Այդ լա՜ վ է, — ասաց սեղանավորը զարմանալով. — կարելի է գնալ այնտեղ և քաղել մի ամբողջ ոսկու հունձք։

— Եթե հեշտ լիներ, ամեն մարդ կգնար, — պատասխանեց քավոր Պետրոսը ժպտալով։

— Ի՞նչ դժվարություն կա։

— Շատ դժվարություններ։ Կղզին կախարդված է։ Նավերը հազիվ կարող են մոտենալ նրա եզերքին։ Հենց որ մոտեցան, սոսկալի ալեկոծությունը կտանե նրանց դեպի օվկիանոսի հատակը։ Պատահել է, որ մարդիկ, ալեկոծությունից ևս ազատվելով, դուրս են եկել նրա ցամաքի վրա։ Բայց այդ մարդիկ այլևս չեն վերադարձել, նրանք կերպարանափոխվել են, կապիկներ են դարձել և մնացել են այնտեղ։

— Ուրեմն ո՞չինչ հնար չկա այնտեղ գնալու։

— Ի՞նչպես չկա. միայն պետք է գտնել կախարդված կղզու թիլիսմանը։ Հազարավոր բրամիններ քննում են գրքերը, աշխատում են լուծելու թիլիսմանը, բայց դեռ ոչինչ հետևանքի չեն հասել։ Անգլիայից միլիոններ կտային, եթե մեկը գտնելու լիներ անմատչելի կղզու կախարդական բանալին։

Հետո պատմում էր նա, թե մի այլ կղզում (դարձյալ Հնդկաստանում) գտնվում են այնպիսի հսկա մրջիմներ, որ մարդիկ նրանց մեջքի վրա թամք են դնում, նրանց բերանը սանձ են դնում և ձիու նման նստում են նրանց վրա, ուր որ կամենում են, գնում են։ Եվ քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի կերպով նկարագրում էր իր մի հետաքրքիր ճանապարհորդությունը մրջիմի մեջքի վրա նստած։ Զարմանալին այն էր, որ նրան լսողները այնքան փոքր տեղեկություններ ունեին հեռավոր երկրների մասին, այնքան սակավ ճանաչում էին երկրագունդը, որ բոլորովին հավատում էին նրա պատմածներին։

Ահա այսպիսի և դրա նման պատմություններով էր զբաղեցնում քավոր Պետրոսը իր ունկնդիրներին։

Իր հաշիվների մեջ քավոր Պետրոսը վերին աստիճանի ճիշտ էր սեղանավորի հետ։ Շատ անգամ նրանից բավական խոշոր գումարներ էր փոխ առնում, իբր թե մի առևտրական ընդարձակ ձեռնարկության համար։ Բայց ինձ հայտնի էր, որ քավոր Պետրոսը ոչ փողի կարոտություն ուներ և ոչ՝ առևտրական ընդարձակ ձեռնարկություններ։ նա վեր առած գումարը այնպես անշարժ պահում էր իր մոտ, մինչև լրանում էր իր տված պարտամուրհակի ժամանակը։՝ Այդ միջոցին տանում էր փողը, իր տոկոսով հետ էր տալիս, պարտքը վճարում էր և ստանում էր պարտամուրհակը։ Այդ անում էր նա իր վարկը պահպանելու համար։

Մի անգամ մեզ հարկավորեց վեր առնել սեղանավորից 15000 ռուբլի։ Փողերը բերեցինք մեր իջևանը, կրկին համբարեցինք, տեսանք, որ 1000 ռուբլի ավել է։ Սեղանավորը փոխանակ 15 հազար ռուբլու, սխալմամբ տվել է 16 հազար ռուբլի, իսկ 15-ի պարտամուրհակ էր առել։ Քավոր Պետրոսը մյուս օրը հազար ռուբլի ետ տարավ, հանձնեց սեղանավորին այսպիսի գանգատներով,

— Այդ ի՞նչ արեցիք դուք ինձ հետ, Արկադիյ Ֆադեիչ, — Այսպես էին կոչում սեղանավորին։ — Եթե ես այս գիշեր մեռնելու լինեի, ինչ կլիներ իմ հոգու ճարը։ Երևի, դուք իմ հոգին կորցնել էիք ուզում...

Սեղանավորը մնաց զարմացած։

— Ի՞նչ կա, ի՞նչ է պատահել, Պյոտր Աբրամիչ, — Հարցրեց նա, խնդրելով վրդովված քավոր Պետրոսին նստել։

Պյոտր Աբրամիչը ոչինչ չէ խոսում, լռությամբ դնում է սեղանավորի առջև 1000 ռուբլի։

— Այդ ի՞նչ փող է, — Հարցնում է սեղանավորը։

— Այդ այն փողն է, որ դու ինձ ավել էիր տված, — պատասխանում է քավոր Պետրոսը դեռևս վրդովված կերպով։ — Ավելի լավ կլիներ, որ համբարքի մեջ զգույշ լինեիք և ուրիշին մեղքի մեջ չգցեիք...

— Դու բարի ես, շա՜տ բարի, Պյոտր Աբրամիչ, — Ասում է սեղանավորը, բարեկամաբար նրա ձեռքը սեղմելով։

— Ես բարի եմ նրա՞ համար, որ չգողացա ուրիշի փողը։ Այդ բարություն չէ, Արկադիյ Ֆադեիչ։

Չնայելով այդ համեստությանը, Արկադիյ Ֆադեիչը աշխատում է ապացուցել, որ Պյոտր Աբրամիչը բարի մարդ է։

Ամեն անգամ, երկար թափառումներից հետո, երբ հայտնվում էինք սեղանավորի մոտ, նրա սովորական հարցմունքն այդ էր լինում։

— Լա՞վ վաստակ ունեցար, Պյոտր Աբրամիչ։

— Վա՜տ են գնում գործերը, շատ վատ, Արկադիյ Ֆադեիչ։

— Ինչո՞ւ։

— Բոլորը մեր մեղքերից։

Սեղանավորը ծիծաղում է։

— Դուք ծիծաղում եք, Արկադիյ Ֆադեիչ։ Բայց տեսեք, ինչպես վատացել են ժամանակները, առանց երդվելու, առանց սուտ խոսելու չես կարող առևտուր անել... Բայց այդ մե՜ղք է, Արկադիյ Ֆադեիչ, շա՜տ մեղք է... Համարյա մարդ յուր հոգին է ծախում...

— Բայց շա՜հ, այսուամենայնիվ, լինում է։

— Ի՜նչ շահ... այսպիսի շահը Հուդայի արծաթն է, որ ստացավ և մատնեց մեր տեր Հիսուս Քրիստոսին։ Այսպիսի շահը սատանան կտանե...

Չնայելով հայտնած դժգոհությանը վատ ժամանակների և իր առևտրական անհաջողության մասին, քավոր Պետրոսը դարձյալ համբարում է սեղանավորի առջև մի քանի հազարներ։

— Այս անգամ, երևի, սատանան չէ դիպել քո փողերին, Պյոտր Աբրամիչ։

— Քրտինքով է աշխատած, դա՜ռն քրտինքով, Արկադիյ Ֆադեիչ։ Արդար աշխատանքը Հիսուս Քրիստոսը կպահպանե, — պատասխանում է քավոր Պետրոսը և սկսում է ջերմեռանդությամբ խաչակնքել իր երեսր։

Սեղանավորը երբեմն սիրում էր քավոր Պետրոսի հետ հանաքներ անել և զվարճանալ նրա պարզամտության վրա»

Բայց ինձ զարմացնում էր քավոր Պետրոսի հավատարմությունը, որ ուներ դեպի սեղանավորը։ Այդ մարդը, որի համար ոչինչ սուրբ բան չկար, վարվում էր նրա հետ ամենայն ճշմարտությամբ։ Ես կարծում էի, թե դա մի խորամանկ նախապատրաստություն է, սեղանավորին մեր ծուղակի մեջ գցելու համար, որի հարստությունը միլիոնների էր հասնում։ Սի անգամ հարցրի քավոր Պետրոսից»

— Սեղանավորի «հոգվոցը» ե՞րբ պիտի կարդանք։ — Ուզում էի հասկացնել, թե ե՞րբ պետք է կողոպտենք նրան։

Նա պատասխանեց,

— Եթե ամեն աղբյուրները պղտորելու լինես, գոնե մեկը պետք է մաքուր թողնես, որ ինքդ խմես։

Ես տեսնում էի, որ քավոր Պետրոսը այս դեպքում ևս չէ շեղվում իր հիմնական կանոնից, «ամեն ինչ ծառայեցնել իր օգտի համարտ»...

Խաչագողին ևս պետք է մի հավատարիմ մարդ ունենալ: Դուք չգիտեք խաչագողի վիճակը։ Նա թափառում է երկրե երկիր զանազան կերպարանքներով, զանազան անուններով, որոնց ոչ մեկը իր իսկական անունը չէ։ Հանկարծ նա մեռավ. նրա ունեցածն էլ իր հետ կմեռնի։ Որովհետև նա հայտնի է միայն կեղծ անունով, իսկ այդ կեղծ անունը կրողի ժառանգները գտնել անհնարին բան է։ Կիրակոսի թողած կայքը չեն տալ Մարկոսի ժառանգներին, թեև մեռնողը իսկապես Մարկոս լիներ և կեղծ անունով միայն իրան կոչելիս լիներ Կիրակոս։ Մի կենտրոն պետք է, որ խաչագողը հայտնի լինի իր իսկական անունով և հավաքն այնտեղ իր ունեցածը, որպեսզի եթե մահ պատահելու լինի, հասցնեն նրա ընտանիքին։ Ահա այդ էր քավոր Պետրոսի հարաբերությունների պատճառը սեղանավորի հետ։ Նրա մոտ հավաքում էր քավոր Պետրոսը մեր բոլոր վաստակած փողերը։ Եթե մեզ մի բան պատահելու լիներ, սեղանավորը գիտեր, թե փողերը ումն են պատկանում։ Մենք հայտնի էինք նրան մեր իսկական անուններով, և հանձնած գումարների համար ստացական էինք առնում նույն անուններով։

Քավոր Պետրոսը հայտնի էր անունովս՝ պարսկաստանցի, այսինչ գավառից, այնինչ գյուղից, վաճառական Պյոտր Աբրամիչ Աղախանով։ Հայտնի էի և ես իմ անունով, տոհմանունով և տեղի անունով։ .

Այդ ձևը ուներ և այն հարմարությունը, որ դիցուք թե մեզ մահ չպատահեց, այլ մի տեղ կալանավորեցին մեզ։ Այսպիսի դեպքերում չէին կարող մեր կայքը գրավել, որովհետև մեզ կգտնեին մի որևիցե կեղծ անվան տակ, իսկ մեր կայքը մեր սեփական անունով կլիներ բոլորովին ուրիշ ձեռքում։

Ես այժմ հասկանում էի այն զանազան անցագրերի անհրաժեշտությունը, որ քավոր Պետրոսը Պարսկաստանից դուրս գալու ժամանակ առեց իր հետ և միշտ նորոգել էր տալիս, որ ժամանակները չկորցնեն։

Հանձնելով մեր այս անգամվա բերած փողերը սեղանավորին, վերադարձանք դեպի մեր իջևանը։ ճանապարհին քավոր Պետրոսի ուշադրությունը գրավեց մի օտարոտի մուրացկան, որը փողոցում կանգնած էր մի լուսամուտի հանդեպ և խղճալի ձայնով ողորմություն էր խնդրում։ Լուսամուտի հանդեպ նստած տիկինը ձգեց նրան մի քանի գրոշներ և փակեց լուսամուտը։ Մուրացկանը սկսեց որոնել, թե որտեղ ընկան գրոշները։

— Նայի՛ր, Մուրադ, — Ասաց ինձ քավոր Պետրոսը, — կարող ես ճանաչել, թե դա ինչ մարդ է։

Ես նայեցի։ Մուրացկանը հագած ուներ պատառոտած սև փարաչա, մեջքը սեղմված էր գունավոր լայն գոտիով. գլխին դրած ուներ մի ջարդված և հնությունից իսկական գույնը կորցրած հոգևորականի ցած շլյապա (երևի մեկը ընծայել էր նրան) և ձեռքին կրում էր երկայն գավազան, հասարակ ոսկրյա գլխիկով։

— Խաչագող է, — պատասխանեցի ես։

— Ոչ, — Ասաց քավոր Պետրոսը։ — Քահանա է և հայ քահանա։

Ես չհավատացի։ Մոտեցա մուրացկանին և հարցրի նրա ինչ մարդ լինելը։ Քավոր Պետրոսի նկատողությունը ուղիղ էր։ Նա հրավիրեց թշվառ քահանային մեզ մոտ։ Քահանայի ուրախությանը չափ չկար, երբ հեռավոր օտարության մեջ հանդիպեց երկու հայերի։ Մենք նրան հյուրասիրեցինք թեյով և իսկույն մի բան տվեցինք ուտելու։ Ողորմելին այնպիսի ախորժակով կերավ, որ երևում էր՝ մի քանի օր քաղցած էր մնացել։ Երբ նա փոքր-ինչ կազդուրվեցավ, քավոր Պետրոսը հարցրեց, թե ի՞նչ դեպքով այս կողմերն է անցել։

Նրա պատմությունից երևաց, որ ինքը սպահանցի է։ Նրա ժողովրդի մի մասը Կասպից ծովի հարավ-արևելյան եզերքի վրա մի փոքրիկ գաղթականություն է հիմնել։ Նոր գաղթականները մեծ դժվարությամբ կարողացան իրավունք ստանալ պարսից կառավարությունից, որ իրանց համար մի եկեղեցի շինեն։ Եկեղեցին հիմնեցին, սկսեցին կառուցանել, բայց ավարտել չկարողացան, որովհետև սաստիկ աղքատ էին, իրանց միջոցները չէին բավականացնում։ Շինվածքը մնաց թերի։ Քահանան իմացավ, որ շուտով խմբվելու է... քաղաքի մեծ տոնավաճառը, ինքն ևս դիմեց այնտեղ, այն նպատակով, որ տոնավաճառի առիթով հավաքված հայ վաճառականներից եկեղեցու շինության անունով նվիրատվություններ հավաքե։

— Հաջողվեցա՞վ, — Հարցրեց քավոր Պետրոսը, թույլ չտալով քահանային ավարտել իր պատմությունը։

— Հաջոզվեցավ։ Աստված օրհնե բարեպաշտ հայերի առատաձեռնությունը, նրանք այնքան նվիրվեցին, որով ոչ միայն կարելի էր ավարտել եկեղեցու շինությունը, այլ բավական նշանավոր գումար ավել կմնար եկեղեցին զարդարելու համար պետք եղած սրբություններով։

— Ուրեմն ի՞նչ է պատճառը, որ այդ ողորմելի դրության մեջն ենք գտնում ձեզ։

— Երբ ուղևորվեցա դեպի Պարսկաստան, ճանապարհին կողոպտեցին ինձ և բոլորը, ինչ որ հավաքել էի, տարան։ Այդ դժբախտությունից հետո ես չուզեցի դատարկաձեռն և ամոթալի երեսով վերադառնալ իմ ժողովրդի մոտ, ստիպվեցա մուրացկանությամբ շարունակել իմ ուղևորությունը, գուցե մի տեղ դարձյալ բարեպաշտ հայեր կգտնեմ և կդիմեմ նրանց գթասրտությանը։

— Այժմ ո՞րտեղ դիտավորություն ունեք գնալու։

— Մոսկվա, ասում են այնտեղ ևս հայեր կան։

Խաչագողին հեշտությամբ չէ կարելի խաբել, մանավանդ քավոր Պետրոսի նման մարդուն։ Նա, թեև անզգալի կերպով, բայց բավական խստությամբ սկսեց զանազան հարցեր առաջարկելով քննել քահանային, ստուգելու համար, թե ո՛ր աստիճան ճշմարիտ էին նրա ասածները։

Ես չլսեցի նրանց բոլոր խոսակցությունը, որովհետև այդ միջոցին քավոր Պետրոսը հրամայեց ինձ, որ գնամ հյուրանոցը և մեզ համար ընթրիք պատվիրեմ։ «Բամբակը ղալին լինի», — Ասաց նա։ Այդ նշանակում էր, որ արաղը շատ լինի։

Ընթրիքի ժամանակ քավոր Պետրոսը առիթ ունեցավ քննելու քահանային, որովհետև տեր հայրը ուրախությունից խմեց ավելի, քան թե պատշաճ էր։

Քահանան գիշերը մնաց մեգ մոտ։

Մյուս առավոտ, թեյից հետո, քավոր Պետրոսը ասաց նրան.

— Ամբողջ յոթ տարի է, տեր հայր, օտարության մեջ ապրելով և օտար ազգերի հետ հարաբերություններ ունենալով, զուրկ եմ մնացել Հայաստանյաց եկեղեցու սուրբ հաղորդությունից։ Ձեզ աստված ուղարկեց ինձ մոտ՝ քավելու իմ մեղքերը և արժան կացուցանելու Հիսուս Քրիստոսի կենարար մարմնին և արյանը։

Տեր հայրը, հայ քահանաների սովորության համեմատ, ճանապարհորդության առիթով, մի փոքրիկ արծաթյա մասնատուփի մեջ վեր էր առել իր հետ սուրբ հաղորդության նշխարներ։ Նա դուրս հանեց մասնատուփը, դրեց սեղանի վրա և պատրաստվեցավ կատարելու սուրբ խորհուրդը։ Քավոր Պետրոսը և ես չոքեցինք նրա առջև։ Քավոր Պետրոսի խոստովանությունը կատարվեցավ հրապարակաբար, թեև ես ոչինչ չհասկացա, որովհետև գրաբար լեզվով էր։ Նա կարդաց հայոց ժամագրքի ամբողջ «մեղան»։ նրա մեջ բովանդակում է բոլոր մեղքերի խոստովանությունը, ինչ որ կարող է մտածել, հնարել և գործել միայն չարագործ մարդը և ոչ ուրիշ արարած։

Ես տեր հոր թելադրությամբ կրկնեցի մի քանի տուն նույն «մեղայից»։ Երբ նա, պահանջված աղոթքները կարդալուց հետո, մոտեցրեց իմ շրթունքին սուրբ հազոդագրության նշխարը, իմ ամբողջ մարմնին տիրեց մի սոսկալի, հոգևոր սարսուռ։ Նույն ազդեցությունը ես նկատեցի և քավոր Պետրոսի դեմքի վրա։

Մենք չոքած տեղից վեր կացանք, երկուսս էլ համբուրեցինք տեր հոր աջը. նա օրհնեց մեզ և թողություն շնորհեց։

Հետո քավոր Պետրոսը տեր հորը իր հետ առնելով, գնացին շուկան» Իսկ ինձ տվեց մի տոմսակ և ուղարկեց Արկադիյ Ֆադեիչի մոտ։ Ես ստացա սեղանավորից 10000 ռուբլի և վերադարձա մեր իջևանը։ Նրանք դեռևս չէին եկել։ Ես մինչև ճաշ սպասեցի նրանց։

Երբ հայտնվեցան նրանք, ես հազիվ կարողացա ճանաչել քահանային։ Նրա հագուստը ոտքից գլուխ նորոգված էր, և տեր հայրը իր կարգին վայելուչ կերպարանք էր ստացել։

Երբ մտան սենյակը, քավոր Պետրոսը նայեց նրա վրա և մի առանձին բավականությամբ ասաց ինձ,

— Տեսնո՞ւմ ես, Մուրադ, տեր հայրը այժմ մի բանի նման է։ Այն ի՞նչ էր առաջ։ ճշմարիտ ասած, իմ սիրտը կտրատվեցավ, երբ առաջին անգամ տեսա հայոց եկեղեցու քահանան, պատառոտած հագուստով, փողոցում մուրացկանություն է անում։ Այդ ամոթը, այդ նախատինքը մեզ, բոլոր հայերիս է վերաբերում։ Ի՞նչ կարծիք կունենան մեր մասին օտարազգիները, եթե հասկանան, որ հայ քահանա է։

Փակագծի մեջ ասելով, պետք է խոստովանած, որ խաչագողները մի առանձին նախանձախնդրություն և պատկառանք ունեն դեպի հայոց եկեղեցին և եկեղեցականները։ Նրանք ամեն կրոնների (թե քրիստոնեական և թե հեթանոսական) հոգևորականի անունով հայտնվում են ազգերի մեջ, բայց երբեք իրանց հայ քահանա չեն ձևացնում, հայ քահանայի անունը չխայտառակելու համար։

Քավոր Պետրոսի սովորություններն ինձ հայտնի լինելով, ես արդեն նախաճաշիկը պատրաստել էի տվել։ Երբ կերանք խմեցին, քավոր Պետրոսը վեր առեց վերջին բաժակը և, զարկելով տեր հոր բաժակին, ասաց,

— Ցանկանում եմ ձեզ բարի ճանապարհ, տացե աստված, որ հաջողությամբ վերադառնաք ձեր տեղը և շարունակեք եկեղեցու շինության գործը։ Ամեն ինչ այս աշխարհում անցողական է և ունայնություն, միայն եկեղեցին և սուրբ հավատը կմնա հավիտյան։

Հետո նա դարձավ դեպի ինձ, հարցնելով,

— Բերեցի՞ր։

— Ես սեղանավորից ստացած 10000 ռուբլու կապոցը տվեցի նրան։ Նա տվեց քահանային, ասելով.

— Ահա, տեր հայր, այդ կապոցի մեջ դուք կգտնեք այն գումարը, որ ձեզ պետք է սուրբ տաճարի շինությունը ավարտելու համար։ Ես մի մեղավոր մարդ եմ, ընդունեցեք այդ մասնավոր գումարը, իբրև այրի կնոջ լուման ։*

——————————————
* Խոսքը վերաբերում է այրի կնոջ գանձանակի մեջ գցած դրամին, որը վերցված է «Այրի կնոջ լուման» ավետարանական առակից։ Տե՛ս Ավետարան ըստ Ղուկասի, գլուխ ԻԱ, 1—4։
——————————————

Քահանան մեծ շնորհակալությամբ և օրհնություններով ընդունեց կապոցը, հարցնելով,

— Ես չի՞ պիտի գիտենամ իմ բարերարի անունը։

— Գիտենալու մի առանձին պետք չկա, տեր հայր, դուք միայն աղոթեցեք իմ հոգու համար։ Աստված առանց անունների ևս ճանաչում է մարդիկներին։

Մեր իջևանի դռան առջև կանգնեց մի ճանապարհորդական սայլակ, որի վրա նստած էր մի ուղեկից։ Քավոր Պետրոսը, կամենալով այն օր իր հյուրին ճանապարհ դնել, գտել էր այդ ուղեկցին և բոլոր հոգսը հոգացել էր, որ տեր հոր ճանապարհորդությունը անվտանգ լինի և ապահով։

Նա իր ձեռքով կապեց տեր հոր ճանապարհի մափրաշը և իր նվիրած փողերը թաքցրեց նրա մեջ։ Հետո ասաց ինձ, որ տանեմ մափրաշը, տեղավորեմ սայլակի մեջ։ Ես հոժարությամբ կատարեցի այդ, ցանկանալով, որ իմ կողմից ևս մի ծառայություն արած լինեմ տեր հորը։

— Ամեն ինչ պատրաստ է, — Ասաց քահանան, — օրհնյալ լինիք, բայց ինձ պակասում է մի բան, ինձ կողոպտելու ժամանակ, թղթերիս հետ տարան և իմ անցագիրը։

— Դա մի մեծ կորուստ չէ, — պատասխանեց քավոր Պետրոսը ծիծաղելով, — ես կտամ ձեզ մի անցագիր, այն ևս քահանայի անցագիր, միայն դուք այսուհետև ձեզ պիտի կոչեք հայր Անաստասիոս։

— Դա հայի անուն չէ, — Ասաց տեր հայրը դժվարանալով»

— Միևնույն է, մինչև սահմանը անցնելը կարելի է հայր Անաստասիոս լինել, իսկ Պարսկաստանում ձեզանից այլևս անցագիր չեն պահանջի։

Քավոր Պետրոսը նայեց տեր հոր դեմքին և հասակին, ասաց.

— Բոլորովին համապատասխանում է ձեր կերպարանքին։

Թե՛ ես և թե՛ քավոր Պետրոսը կրկին համբուրեցինք տերհոր աջը և տարանք նրան, նստեցրինք սայլակի վրա։ Նա,երկար բարեմաղթություններ անելով իր անծանոթ բարերարի համար, հեռացավ։

Այն օր քավոր Պետրոսը ինձ երևում էր իբրև մի հրեշտակ։ Ես երբեք չէր կարող երևակայել այդ գազանի մեջ այս աստիճան բարեպաշտական զգացմունք։ Գողը, ավազակը, սարսափելի խաբեբան ահագին գումար էր նվիրում եկեղեցի կառուցանելու համար։ Այդ ի՞նչ տարօրինակ զոհաբերություն էր։ Ի՞նչպես կարող էին մարդու մեջ հաշտվել լույսը և խավարը, չարը և բարին, առաքինությունը և ոճրագործությունը։

Այդ ուրիշ բան է, եթե նա կատարած լիներ այդ զոհաբերությունը որևիցե նենգավոր և խորամանկ նպատակի համար։ Թայց ինձ զարմացնում էր այն, որ նրա վարմունքի մեջ գտնում էի կատարյալ անկեղծություն։ Ես բավական ուսումնասիրել էի քավոր Պետրոսին և հազիվ կպատահեր, որ նրա վերաբերությամբ սխալվեի իմ կարծիքների մեջ։ Կրկնում եմ։ որ նրա վարմունքը բոլորովին անկեղծ էր։ նրա հոգու և սրտի խորքիցն էր բխում այն ջերմեռանդ զգացմունքը, որով նա ցանկացավ նպաստամատույց լինել մի տաճարի կառուցմաննը, ասիական մի խուլ երկրում, մահմեդականների մեջ։

Այն օր նա ավելի ուրախ էր, գտնվում էր ավելի խաղաղ տրամադրության մեջ, վայելում էր իր բարեգործության բերկրանքը։ Այն օր, իր ապաշխարանքը վերջացրած քրիստոնյայի նման, նա զգում էր իր խիղճը մաքրված, զգում էր իրան թեթևացած մեղքերի ծանր բեռից։

Մի խորհրդավոր ցնցում տիրում էր իմ մարմնին, երբ մտաբերում էի, թե ո՝րպիսի հոգևոր հեզությամբ, թե ո՝րպիսի բորբոքված հավատով, ծունր իջած աստուծու սեղանի պաշտոնյայի առջև, այդ եղեռնագործը ընդունեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Մտածում էի և ուրախանում, թե այդ մարդը արդեն դարձավ չար ճանապարհից, թե դա այսուհետև այլևս չի շարունակի այն, ինչ որ մինչև այնօր գործել էր։

Ես սխալվում էի...

Կրոնական զգացմունքը միշտ վառ էր պահվել քավոր Պետրոսի մեջ։ Նա միշտ մնացել էր հավատարիմ եկեղեցու պատվերներին։ Դեռ Պարսկաստանում եղած ժամանակ մեր գյուղում համարվում էր նա ամենաբարեպաշտ մարդիկներից մեկը. ամեն օր, առավոտյան և երեկոյան, եկեղեցի էր գնում, պաս էր պահում և ամեն տարի մի քանի անգամ սուրբ հաղորդություն էր ընդունում» Պանդխտության մեջ դարձյալ նա նույնն էր մնացել, բնավ չէր փոխվել» Ես շատ անգամ տեսել էի (մինչև անգամ ամենասարսափելի չարագործություններից հետո), թե ի՛նչպես նա առանձնացած մեր իջևանի մի անկյունում, արտասուքը աչքերում աղոթում էր» Ւնձ երբեք չէր պատահած տեսնել, որ նա անցկացներ իր առավոտյան և երեկոյան աղոթքները։ Շատ անգամ, երբ պատրաստվում էինք մի որևիցե արշավանք կատարելու, կամ, ինչպես նա սովորություն ուներ ասելու երբ պատրաստվում էինք «գործին գնալ, տեսնում էի, որ նա ուշանում է» Երբ շտապեցնում էի նրան, պատասխանում էր, «Փոքր-ինչ սպասեցեք, դեռ աղոթքս չեմ վերջացրել»...

Դա փարիսեցություն չէր, դա նրա հաստատ հավատն էր։ Նա համոզված էր, որ ամեն գործ, թե՛ բարի լիներ նա և թե չար, պետք էր աղոթքով սկսել և աստծուց օգնություն խնդրել։

Նա մինչև անգամ պաս էր պահում, կատարում էր հայկական եկեղեցու բոլոր տոները։ Նրա թղթապանակի մեջ, կեղծ անցագրերի հետ միասին, կար մի փոքրիկ հայերեն օրացույց, շատ անգամ նայում էր նրա մեջ, որ չսխալվի, որ գիտենա, թե ե՝րբ պետք էր պաս պահել, ե րբ պետք էր ուտել, կամ երբ պետք էր կատարել այս և այն տոնը։

Քավոր Պետրոսը իր հոգևոր հասկացողությունների մեջ սաստիկ անհավատ էր, իսկ իր կրոնական համոզմունքների մեջ՝ վերին աստիճանի մոլեռանդ։ Նա հավատում էր, որ, բացի լուսավորչի հոտից, ուրիշ քրիստոնյաներից և ոչ մեկը աստուծո արքայությունը չի վայելի։ Եվ այդ պատճառով սաստիկ նախանձախնդրություն ուներ դեպի հայոց եկեղեցին։

Բայց ի՞նչպես կարելի էր միևնույն ժամանակ և՛ խաչագող լինել, և՛ լավ քրիստոնյա։

Քավոր Պետրոսի կարծիքով կարելի էր։ Եկեղեցին ներող է։ Եկեղեցին հենց նրա համար է, որ սրբե մեղավորներին։ Եթե օրվա մեջ յոթանասուն և յոթն անգամ մեղանչելու լինես, նա դարձյալ կներե։ Խոստովանիþր, զղջա՛, սուրբ հաղորդություն ընդունիր, այնուհետև, դու ՛արդար ես: Այդ հավատը ունեն եկեղեցու վերաբերությամբ բոլոր խաչագողները։ ՛Նրանց մոտ մինը մյուսին չէ խանգարում։ Կարելի է և՛ պաս պահել, և՛ աղոթք անել, և սուրբերի բարեխոսությունը խնդրել, կարելի է միևնույն ժամանակ և նույն սուրբերի անունով սուտ երդվել, խաբել, գողանալ և այլն։

Խաչագողը ծիսապաշտ է։ Կրոնի հոգևոր, բարոյական մասը նրան անմատչելի է։ Եկեղեցու հրահանգները կատարում է նա որպես արարողություն, իսկ խաբեությունը որպես գործ։

Քավոր Պետրոսը և նրա նմանները պատրաստ էին և՛ եկեղեցի կառուցանել, և միևնույն ժամանակ հարյուրավոր ընտանիքների տուն քանդել, նրանց պատառ հացի կարոտ թողնել։ Նա սովորած էր մեկ շրթունքով աղոթել, իսկ մյուսով հայհոյել, ս՜ուտ խոսել։ Նա պատրաստ էր մեկ ձեռքով ողորմություն տալ, մյուսով հափշտակել աղքատի վերջին կոպեկը։

Գործողությունների այդ տարօրինակ հակառակությունը հաշտվում և ներդաշնակում էր նրա մեջ ամենայն համաձայնությամբ։ Եվ նրա սիրտը միշտ խաղաղ էր, և նրա խիղճը միշտ անդորր էր, որովհետև ամեն մի մեղանչելու դեպքում նա ուներ մի ապաստարան եկեղեցին, և մի միջնորդ իրան երկնքի հետ հաշտեցնելու համար քահանան։

Քավոր Պետրոսը այդպես էր հասկանում կրոնի և եկեղեցու խորհուրդը։ Նա մի այլանդակ քրիստոնյա էր։ Բայց նրա հավատի անկեղծության վերաբերությամբ կասկածելը շատ սխալ կլիներ։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.47.14 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ե
ԳՈՀԱՐՆԵՐ

Քահանայի ճանապարհ դնելու հենց մյուս օրը քավոր Պետրոսը ինձ իր մոտ կանչեց և ժպտալով ասաց.

— Մուրադ, մանրավաճառության համն էլ գնաց, պետք է մի ուրիշ բանով զբաղվել:

Խիստ սակավ էր պատահում, որ նա ինձ հետ հանաքներ աներ։ Ես հարցրի,

— Ապա ի՞նչ անենք։

— Պետք է մի փոքր զվարճանալ, շատ հոգնեցանք։

— Ինչո՞վ զվարճանալ։

— Դու խո իմանում ես երգել, ես էլ լավ ածել գիտեմ ջութակի վրա։ Այսօր մուժիկի մոտ մի լավ արջ տեսա, ծախում է, ես անպատճառ պետք է գնեմ այն արջը։

Ես ծիծաղեցի։

— Ինչի՞ համար, — Հարցրի, — չլինի՞ թե ուզում եք օինբազություն անել։

— Մի այդպիսի միտք ունեմ...

Նա այնպես լուրջ կերպով արտասանեց վերջին խոսքը, որ անկարելի էր ասածը կատակ համարել։

— Լավ, ի՞նչ օգուտ դրանից։

— Օգուտը հետո կտեսնես...

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսը ինձ, որպես ասում են, մարդու տեղ էր դնում և ինձ հետ խորհրդակից էր լինում։ Նա ինձ հետ միշտ կարճ էր խոսում և ավելի հրամայում էր, քան թե խորհուրդ էր հարցնում։

Թողնելով քաղաքը, որտեղ գտնվում էինք, անցանք մի գյուղ։ Արջը արդեն պատրաստ էր։ Մեր նոր պարապմունքի համար ընտրած երաժշտական գործիքներով և հագուստի ձևերով մենք բոլորովին նմանում էինք թափառական ցիգանների։ Թե՛ ես և թե քավոր Պետրոսը խիստ ծիծաղելի էինք այդ նոր կերպարանափոխության մեջ։

Արջը վարժված էր։ Մնում էի ես։ Քավոր Պետրոսը երկու ամբողջ շաբաթ սովորեցնում էր ինձ բոլոր եղանակները, թե ո՛րպես պետք էր պար ածել նրան։ Ես այս գործի մեջ ևս ցույց տվի իմ ընդունակությունը։ Քսան օրից հետո այն աստիճան պատրաստված էի, որ կարող էի ամենայն վստահությամբ հանդես դուրս գալ, որպես մի լավ արջ պարածող։

Քավոր Պետրոսը, այդ երևելի չարագործը, օրըստօրե բարձրանում էր իմ աչքում իր խաբեբայության հսկայական մեծությամբ։ Նա իր արջ պարածողի մուշտակի մեջ նույնքան մեծ էր, որքան Երուսազեմի աբեղայի ֆարաջայի մեջ։ Նրա համբերությունը,նրա հեռատեսությունը սահման չուներ։ Ւնձ թվում էր, որ նա նայում էր այն րնդարձակ երկրի վրա, որպես իր մշակության դաշտերի, որպես իր ագարակի վրա: Արջ պարածողի կեղևի մեջ պարածածկված, կարծես թե նա ցանում էր սերմերը, որոնց բեղմնավոր արդյունքը մի ժամանակ պիտի հնձեր.,, Թափառելով գավառից գավառ, քաղաքից քաղաք և գյուղից գյուղ, նա հետազոտում էր հողը, նշանակում էր իր հիշողության մեջ այն տեղերը, ուր մի ժամանակ նրա մանգաղին հաջող հունձք էր սպասում...

Եվ արդարև, արջ պարածողը, ռամիկ ժողովրդի ծաղրածուն, այնքան անմեղ, այնքան անվտանգ մարդ է, որ բոլոր տների բակի դռները բաց են նրա համար։ Տիկինները, պարոնները, իրավ է, նրա վրա ուշադրություն չեն դարձնում, բայց աղախինների, սպասավորների և տան երեխաների սիրելին է նա: Ժամերով կանգնում է նա բակում, տասն անգամ կրկնել են տալիս միևնույն խաղը, մինչև ձգում են նրան մի քանի գրոշներ։ Այդ առիթով կարողանում է նա ամեն տուն մտնել, ամեն տան ծակուծուկը հետազոտել և ամեն գաղտնիք իմանալ։ Այդ բավական է «խաչագողի» համար...

Քաղաքից քաղաք, գյուղից գյուղ, մեր արջը պար ածելով, առաչ էինք գնում։ Ունեինք մեզ հետ մի ճանապարհորդական ողորմելի սայլակ, լծած մի ձիով։ Նրա վրա տեղավորվում էինք ես, քավոր Պետրոսը և արջը։ Վերջինը նստում էր իմ կողքին, և ես երբեմն նրա ձեռքն էի տալիս ձիան ե՛րասանակները, երբ կամենում էի փոքր-ինչ նիրհել սայլակի վրա։

Վերջապես հասանք... քաղաքը, ուր դեռ նոր սկսվել էր տարեկան տոնավաճառը։ Այստեղ ամեն տեսակ ապրանքների հետ կարելի էր գտնել և ամեն տեսակ մարդիկ երեսների գույնզգույն կաշիներով և հագուստների զանազան ձևերով։ Սկսյալ Միջին Ասիայի խորքերից մինչև Արևմտյան Եվրոպան, ամեն երկրից մարդիկ կային այնտեղ։

Շատ հասկանալի է, որ մեր արջով չէինք կարող մրցություն անել այն բազմաթիվ ձեռնածուների, լարախաղացների, մոլաշրջիկ երաժիշտների ու դերասանական խմբերի հետ, որոնք զանազան երկրներից հավաքվել էին այստեղ իրանց շնորհքը վաճառելու համար։ Այսուամենայնիվ, «ծիտը թեև փոքրիկ է, դարձյալ թռչուն է»։ Արջ պարածողն էլ ունի իր սիրողները։

Ամբողջ բազմությունը գտնվում էր սարսափելի խառնաշփոթության մեջ։ Ամեն ոք տենդային անհամբերությամբ շտապում էր, որպեսզի մինչև տոնավաճառի ավարտվելը վաճաոե իր մթերքը։ Ամեն տեղ տիրում էր վազվզոց, աղաղակ և խռովություն։ «Շունը տիրոջը չէր ճանաչում»։ Գողությունները չափ չունեին։ Երկրի բոլոր արտիստները, որոնք սովոր են զարմանալի ճարպկությամբ ձեռքը տանել մարդկանց գրպանը, այստեղ էին։ Ես և քավոր Պետրոսը լրացնում էինք պակասը...

Այստեղ հասնելու ժամանակ քավոր Պետրոսը ինձանից բաժանվեցավ։ Նա խինայով ներկեց իր մորուքը, մազերը և մատները, հագավ իր ամենապատվավոր հագուստը, գլխին դրեց երկայն պարսկական մորթե գդակ և, ձևացնելով իրան խորասանցի ակնավաճառ, խիստ թանկ գնով վարձեց մի խանութ գլխավոր փողոցի վրա։ Ես այժմ միայն հասկացա այն անցագրի գաղտնիքը, որը մի քանի տարի առաջ ստացավ նա Թաբրիզում այս անունով, «Խորասանցի ակնավաճառ Մաշադի-Մուհամեդ-Ղուլի-Աղա»։

Իսկ ես իմ արջի հետ կենում էինք վաճառահանդեսի մի ետ ընկած, կեղտոտ և մթին կողմում, ուր աշխատում էին ժամանակավոր տակառագործները, ուր կանգնեցրած էին բազմաթիվ ֆուրգոններ, սայլակներ և ապրանք կրող քարավաններ, ուր իջևանել էին ցիգաններ, թաթարներ և դրանց նման մարդիկ։ Երբեմն իմ արջի հետ դուրս էինք գալիս այդ խառնափնթոր բանակից, անցնում էինք տոնավաճառի միջով և փող էինք հավաքում։

Մի օր կանգնեցի քավոր Պետրոսի խանութի առջև, սկսեցի արջս պար ածել։ Նա ձեռքը պարզեց, որ տա ինձ մի քանի գրոշ։ Երբ մոտեցա ստանալու, հազիվ լսելի ձայնով ասաց. «Գիշերը ինձ մոտ եկ...»։

Մենք ունեինք մեզ հետ զանազան տեսակ հագուստներ։ Ո՛րտեղ ո՛րը հարկավոր էր լինում, այն էինք հագնում։ Գիշերը հագուստս փոխեցի և գնացի քավոր Պետրոսի մոտ։ Նա հարցրեց.

— Քեզ մոտ կա՞ն անտեր, անծանոթ և ոչինչ պարապմունք չունեցող մարդիկ։

— Որքան ուզես։

— Որոնց կազմվածքը ինձ նման լիներ։

— Ես ճանաչում եմ մի խըրսըզ թաթար, որի, բացի գլուխը, ամբողջ մարմինը ձեզ նման է։

— Հենց մարմինն է հարկավոր, — Ասաց նա։ — էգուց երեկոյան պահուն դու անցիր իմ խանութի մոտով և այն թաթարը թող քեզ հետ լինի։ Հիմա գնա՛։

Ես հեռացա, առանց հարցնելու այդ պատրաստության նպատակը: Ես գիտեի, որ քավոր Պետրոսը աննպատակ ոչինչ չի անի։

Մյուս օրը, երեկոյան, ես թաթարին հրավիրեցի մի ստոր հյուրանոց, լավ ուտացրի, հետո փողոցը տարա, ասելով, թե գնելու եմ մի քանի բաներ։ Անցանք քավոր Պետրոսի խանութի առջևից։ նա կանչեց մեզ։

— Ի՞նչ մարդիկ եք, — Հարցրեց։

— Ես արջ պարածող եմ, — պատասխանեցի։

— Իսկ այդ պարո՞նը։

— Ես եկած եմ այստեղ գործ գտնելու, — Ասաց թաթարը:

— Դեռևս որևիցե գործ գտած չե՞ս»։

— Ոչ։ Երեք օր է, եկած եմ։

— Ընկեր ունե՞ս։

— Մենակ եմ։

— Քեզ ո՞վ է ճանաչում այստեղ։

— Միայն այս պարոնը, — նա դարձավ դեպի ինձ, — ես այստեղ ուրիշ ծանոթ չունեմ։

— Ես ճանաչում եմ, աղա, լավ մարդ է, — Ասեցի, — եթե կամենում եք գործ հանձնել, կարող եք հավատալ։

Թաթարը ամենևին չէր սպասում, որ ես այսպիսի վկայություն կտայի իր մասին։ Աղան, այսինքն՝ քավոր Պետրոսը, իմ խոսքերով բավականացավ, խոստացավ նրան ամիսը տասնևհինգ ռուբլի վճարել, որ իր մոտ ծառայե։

— Քո ծառայությունները խիստ թեթև կլինեն, — Ասաց նա, — քո գլխավոր գործը այն կլինի, որ գիշերները իմ խանութում պիտի պառկես, որքան կարելի է արթուն կերպով, որ հսկես դռան վրա։ Տոնավաճառի պատճառով գողերը բազմացել են։

Միամիտ մահմեդականի ուրախությանը չափ չկար։ Աղան շնորհեց նրան մի ռուբլի, հրամայեց, որ իսկույն բաղանիք գնա, մաքրվի, հագուստը փոխե և այն օրից սկսե ծառայությունը։

— Ես ուրիշ հագուստ չունեմ, բացի դրանցից, որ տեսնում եք, — Ասաց թաթարը։

— Ես կտամ, — պատասխանեց աղան։

Թաթարը մեծ գոհունակությամբ հեռացավ։

Քավոր Պետրոսի խանութը, իրավ որ, աոանձին հսկողության կարոտ էր։ Նրա մեջ գտնված հարստությունը կարող էր հրապուրել գողերի և ավազակների ախորժակը։ Շատերը նրան ճանաչում էին իբրև մի հայտնի ակնավաճառ, որի մոտ գտնվում էին խիստ հազվագյուտ գոհարներ։ Բայց ո՞րտեղից էին այղ գոհարները, ո՞վ տվեց նրան, ի՞նչու մինչև այժմ ես տեղեկություն չունեի նրանց գոյության մասին, այդ հարցերը սաստիկ հետաքրքրում էին ինձ։

Թաթարի բաղանիք գնալուց հետո քավոր Պետրոսը կողպեց խանութը և, իր երկայն չիբուխը թամբաքուի քսակի հետ տալով ինձ, ասաց, «Հետևիր ինձ՛»

Արևը վաղուց մայր էր մտած՛ փողոցներում վառվում էին ճրագները։ Բազմության աղմկալի անցուդարձը փոքր-ինչ դադարել էր։ Ես այն գիշեր փոխել էի իմ արջ պարածողի մուշտակը և հագած ունեի պարսիկ սպասավորի հագուստ։ Քավոր Պետրոսի երկայն չիբուխը ձեռքիս բռնած, նրա հետևից գնալով, ես կատարում էի այն տեսակ սպասավորների պաշտոնը, որոնք արևելքում միայն չիբուխ կամ ղեյլան են պատրաստում իրանց պարոնների ծխելու համար և մի տեղ գնալու ժամանակ հետևում են նրանց։

Քավոր Պետրոսը մտավ մի բուխարեցի վաճառականի մոտ։ Համեցեք, համեցեք ասելով նրան նստացրին սենյակի ամենապատվավոր տեղում։

Ես իսկույն պատրաստեցի չիբուխը և, մատուցանելով իմ պարոնին, խոնարհությամբ կանգնեցի սենյակի մի անկյունում, դռան մոտ և, ձեռքերս սրտիս դրած, սպասում էի, մինչև նա ծխե ու վերջացնե։

Բուխարեցին մի երիտասարդ վաճառական էր, որ բերել էր ահագին քանակությամբ Բուխարայի թանկագին մորթիք, մետաքսե և զանազան տեսակ ասիական ապրանքներ: Իր վաճառքները ծախած, վերջացրած լինելով, նա միտք ուներ նրանց փոխարեն գնել իրանց երկրին հարմար մի քանի տեսակ եվրոպական և Ռուսաստանի ապրանքներ, հետո վերադառնալ իր հայրենիքը»

— Բերեցի՞ք, — Հարցրեց նա քավոր Պետրոսից։

Քավոր Պետրոսը հանեց իր ծոցից մի արծաթյա տուփ ասելով.

— Երդվում եմ Օմարի և Աբուբաքրի գլուխներով, որ ոչ Ստամբուլի սուլթանը և ոչ պարսից շահը չունեն այսպիսի գեղեցիկ գոհարներ իրանց գանձարանում։

Լսելով Օմարի և Աբուբաքրի անունները, ես հասկացա, որ քավոր Պետրոսը իրան ներկայացրել է որպես մահմեդական շիա աղանդից, որին և պատկանում էր երիտասարդ բուխարեցին ։

— Ես ձեզ հավատում եմ, — պատասխանեց բուխարեցին, — ճշմարիտ է, լավ գոհարներ են, բայց թանկ եք գնահատում, շատ թանկ։

— Լավ բանը լավ էլ գին կունենա, — պատասխանեց քավոր Պետրոսը։ — Բայց թող ես կույր աչքերով ներկայանամ Մուհամմեդի դրախտում և թող հավիտյան զուրկ մնամ մեծ մարգարեի լուսապայծառ դեմքը տեսնելուց, եթե սուտ լինեմ ասում։ Այդ պատվական գոհարները ես բոլորովին կես գնով եմ տալիս ձեզ։

Նա սկսեց արծաթյա տուփի միջից մեկ-մեկ դուրս բերել փայլուն գոհարներ, որոնք ճրագի լույսի առջև աստղերի նման վառվում էին։ Ես շլացած մնացի։ Ոչ սակավ շլացավ և երիտասարդ բուխարեցին, բայց վաճառականական խորամանկությամբ իր հիացմունքը թաքցնելով, պատասխանեց նա.

— Դուք հավատացնում եք, թե կես գնով եք տալիս, բայց ես բավական թանկ եմ գտնում։ Իմ առաջարկած գինը պակաս գին չէ։ Ավելի լավ կանեք, որ ընդունեք և այս րոպեիս վերջացնեք գործը։

— Ձեզանից, որպես մի հմուտ վաճառականից, աններելի է այդ լսել։ Մի՞թե կարելի է այս աստիճան ստորացնել իմ գոհարների արժեքը, — ասաց քավոր Պետրոսը և դժգոհությամբ սկսեց թանկագին քարերը կրկին դարսել արծաթյա տուփի մեջ։

Պետք է ասած, որ երիտասարդ բուխարեցին ամենևին հմտություն չուներ առհասարակ վաճառականության մեջ, մանավանդ գոհարներ ճանաչելու կամ գնահատելու մեջ։ Քավոր Պետրոսը կամեցավ միայն շողոքորթել նրան։ Հարուստ հոր միակ զավակը լինելով, նրան առաջին անգամ վաճառականությամբ օտար աշխարհ էին ուղարկել նրա բախտը փորձելու համար։ Եվ, որպես խորհրդատու, անփորձ երիտասարդի հետ դրել էին նրա ծերունի դայակին, որը այն գիշեր ուրիշ տեղ հյուր էր գնացած։ Բայց ծերունի դայակի ներկայությունը այժմ այնքան հարկավոր չէր, որովհետև գոհարների մասին բանակցությունը սկսվել էր մի քանի օր առաջ, և ծերունի դայակը զանազան հասկացող ակնավաճառների ցույց էր տվել, գնահատել էին գոհարները։ Տարբերությունը քավոր Պետրոսի պահանջածի ու նրանց առաջարկածի մեջ հինգ հազար ռուբլի էր միայն։ Քավոր Պետրոսը երկու հազար ևս զիջում արեց և, վերջապես գինը հայտնելով, ասաց.

— Քսան հազար ռուբլի, բոլորակ թիվ է, մի կոպեկ անգամ չեմ պակասեցնի։

Երիտասարդը համաձայնեցավ և հրամայեց իր գործակատարին իսկույն համբարել փողերը։ Քավոր Պետրոսը ստացավ և հանձնեց գոհարները, ասելով.

— Թող ես Մուհամմեդի սուրբ ատամը կոտրող չարագործներից մեկը լինեմ, եթե սուտ լինեմ ասում, որ այդ առևտուրի մեջ ոչ միայն վաստակ չունեցա, այլ բավական վնաս եմ կրում։ Ես այդ գոհարները գնել եմ Հնդկաստանում մի հարուստ ռաջայից քսանևհինգ հազար ռուբլով։ Իսկ այժմ փոխարենը ստանում եմ միայն քսան հազար ռուբլի։ Ես վնասվեցա, բայց տացե աստված, որ դուք մեկին հազար օգուտ վեր առնենք։

— Հույս ունեմ, — Ասաց երիտասարդը ինքնաբավական ժպիտով։ —Դուք բարի մուսուլման եք, ձեզանից կարելի է «խեյր» սպասել։

— Հավատացեք, որ այդպես է, դուք չեք սխալվում, պատվելի պարոն,— պատասխանեց քավոր Պետրոսը մի առանձին քերմեռանդությամբ։ — Երբ հաջողությամբ կվերադառնաք ձեր հայրենիքը, իսկույն կտեսնեք իմ ձեռքի օրհնությունը, դուք այդ գոհարներից մի քանիսը կընծայեք Բուխարայի էմիրին, և նա անպատճառ կտա ձեզ մի քանի գավառների նահանգապետության պաշտոնը և գուցե ձեզ իր վեզիր կնշանակե։

Բուխարեցին սկսեց ուրախ-ուրախ ծիծաղել։ Գուցե այղ իսկ նպատակով գնեց նա գոհարները։

Քավոր Պետրոսը (այսինքն՝ խորասանցի ակնավաճառ Մաչադի-Մուհամեդ-Ղուլի- Աղան) բարի գիշեր ասելով, հեռացավ։ Ես չիբուխը ձեռքումս հետևեցի նրան։

Դրսում եղանակը բոլորովին փոխվել էր։ Անձրևը հեղեղի նման թափվում էր, այդ պատճառով փողոցներում մարդիկ հազիվ էին երևում։ Գիշերը այնքան խավար էր, որ եթե մատդ կոխելու լինեիր մեկի աչքը, բնավ չէր տեսնի։

Քավոր Պետրոսը հրամայեց ինձ հեռվից հեռու հետևել իրան։ նա գտավ նոր վարձված թաթար ծառային բաղնիքից վերադարձած, սպասում էր խանութի դռանը։ Աղան նրան ներս տարավ։ ճրագները վառվեցան:

Այդ միջոցին ես անցա խանութի դռնից, ծառան տեսավ ինձ և ճանաչեց։ Իմ այնօրվա վկայությունը նրա հավատարմության վերաբերությամբ, երևում էր, այնքան գրավել էր նրա սերը դեպի ինձ, որ խեղճը մտածեց մի բանով երախտամատույց լինել։ Նա չկամեցավ, որ ես անձրևի տակ մնայի, հրավիրեց իր մոտ։ Ես հրաժարվեցա, պատասխանելով, թե չեմ կարող ներս մտնել, գուցե նրա աղային հաճելի չէր լինի այդ։ նա ասաց, որ այդ մասին աղայից թույլտվություն կխնդրեք Իհարկե ստացավ թույլտվությունը։

Խանութը ուներ մի քանի բաժանմունքներ, մենք գտնվում էինք ծառայի սենյակում։ Այդ ժամանակ միայն ես մտածեցի հարցնել նրա անունը։

— Ասկեր, ձեր ոտքի հողը, — Ասաց նա։

Ասկերը բոլորովին մաքրվել էր բաղնիքում, նրան հարկավոր էր մի լավ հագուստ, որ օրինավոր սպասավորի կերպարանք ստանար։ Աղան ընծայեց նրան նույն հագուստը, որով ինքը այն գիշեր հայտնվել էր երիտասարդ բուխարեցու մոտ։ Ծառայի համար տիրական իրանից առնված հագուստը ամենամեծ պարգևներից մեկն է։ Ասկերը ընդունեց այդ թանկագին պարգևը երեխայական հրճվանքով։ Խեղճ մարդը չգի տեր, թե՛ որպես շնորհակալություն հայտներ իր նոր աղայի բարեսրտության համար։Աղան հրամայեց նրան, որ իսկույն հագնվի։ Երբ բոլորովին պատրաստ էր նա, ասաց, որ գնա խոհանոցում ղահվե պատրաստե։ Ասկերի հեռանալուց հետո քավոր Պետրոսը ինձ կանչեց իր մոտ։

— Մուրադ, — Ասաց նա, — Ունե՞ս քեզ մոտ որևիցե զենք։

— Մեծ դանակս մոտս է։

— Այդ բավական է, — Ասաց նա շտապով։ — Ես գնում եմ, դու այդ հիմարի պարանոցը կկտրես... գլուխը կբերես քեզ հետ... իսկ մարմինը կթողնես այստեղ... այդ արկղը և խանութի կողպեքը կկոտրես... դուռը կիսաբաց կթողնես... ես գնում եմ քո արջի մոտ... այնտեղ կսպասեմ քեզ...

Այդ խոսքերը այնպիսի արագությամբ արտասանեց նա, որ ես ժամանակ չգտա բացատրություն պահանջելու։ Վստահ լինելով, որ իր պատվերները ճշտությամբ կկատարվեն, այլևս չսպասեց պատասխանի, Ասկերի շորերը հագավ և հեռացավ։

Երևում էր, որ Ասկերը սպասավորության մեջ բավական վարժված էր։ Տասն րոպե չանցած, ղահվեի լիքը գավաթները մատուցարանի վրա դրած, ներս բերեց։ Տեսնելով իր տիրոջ բացակայությունը, հարցրեց նա.

— Ու՛ր գնաց աղան։

— Դրացի խանութից կանչեցին նրան, շուտով կվերադառնա, — պատասխանեցի ես։

Ասկերի սերը այն աստիճան վառված էր դեպի ինձ, որ մի առանձին մտերմությամբ տվեց ղահվեի գավաթներից մեկը և խնդրեց խմել։ Երբ վերջացրի, իսկույն մտաբերեցի քավոր Պետրոսի սոսկալի պատվերը։ Ի՞նչ պետք էր անել։ Ես մնացել էի շվարած։ Մի մթին, անորոշ զգացմունք ներսից տանջում էր ինձ։ Գուցե դա հանգած խղճի մի փոքրիկ կայծը լիներ, որ դեռ վառ էր մնացել իմ սրտում։ Երբեք և ոչ մի ժամանակ ես այնպես կանգ չէի առել եղեռնագործության առջև, որպես այդ րոպեում։ Կյանքից զրկել մի անմեղ մարդու, դա սարսափելի չարագործություն էր։ Եվ ինչի՞ համար, ի՞նչ էր արել նա։ Բայց մի՞թե դահիճը իրավունք ունի քննելու, մի՞թե իրավունք ունի խղճալու։ Ես դահիճ էի, ես մի կույր, անսիրտ գործիք էի։ Հրամայում էին մորթել, պետք է մորթեի...

Ես կանգնեցի։ Ասկերը տեսնելով, որ մենք մենակ ենք, երախտագետ սիրտը այլևս չհամբերեց։ Նա մոտեցավ, գրկեց ինձ և իր կուրծքի վրա սեղմելով, ասաց,

— Ա՜խ, դու ո՜րքան լավ մարդ ես, շա՜տ լավ մարդ, աստված քեզ բարի տա: Եթե ինձ այդ աղայի մոտ չբերեիր, ես սովից կմեռնեի։

— Դարձյալ կմեռնես... — պատասխանեցի ես, և դանակը ցցվեցավ նրա կոկորդի մեջ...

Խեղճը դողդողաց և գլորվեցավ ցած...

Ես ամենայն ճշտությամբ կատարելով իմ վարպետի պատվերները, հեռացա, ինձ հետ տանելով ողորմելի Ասկերի կտրած կառափը։

Գալով քավոր Պետրոսի մոտ, հարցրի։

— Ի՞նչ պետք է անել այդ գլխի հետ։

— Ջարդիր, տուր արջիդ, թող ուտե։

Ես կատարեցի և նրա վերքին հրամանը։

Քավոր Պետրոսը այրեց Ասկերի շորերը, որ հագնելով դուրս էր եկել խանութից, և կրկին հագավ իր արջ պարածողի մուշտակը։

Մյուս առավոտ նա ուղարկեց ինձ փողոց, տեսնելու, թե ի՞նչ ձայն կա։ Դեռ նոր էին ուշադրություն դարձրել խանութի կոտրած կողպեքի վրա, դեռ նոր էին գտել մորթված դիակը և գոհարների խորտակված արկղիկը։ Ոստիկանությունը շրշապատել էր խանութը, ոչ ոքին չէին թողնում մոտենալ։

— Ի՞նչ է պատահել, — հարցնում էին մարդիկ միմյանցից: — Այս գիշեր խորասանցի հարուստ ակնավաճառի գլուխը կտրել են, բոլոր գոհարները տարել են, — լինում էր պատասխանը։

— Աստված պատժեց նրան, — ամբոխի միջից լսելի եղավ մի ձայն, այս գիշեր նա վաճառեց ինձ քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ ...

Ոստիկանությունը իսկույն կալանավորեց այդ մարդուն։ Դա երիտասարդ բուխարեցին էր։

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ՝ ճանապարհին զանազան մտածություններ պաշարել էին ինձ։ Ես հասկանում էի, թե ինչ նպատակով խաղացվեցավ այդ ամբողջ դրաման։ Ես հասկանում էի, որ խեղճ Ասկերին խորասանցի ակնավաճառի հագուստի մեջ մորթել տալով, քավոր Պետրոսը կամեցավ կորցնել իսկական ակնավաճառի (այսինքն՝ իր) հետքերը։ Բայց ես չէի հասկանում մի բան։ Իրավ է, քավոր Պետրոսը, օգուտ քաղելով երիտասարդ բուխարեցու միամտությունից, վաճառեց նրան քսան հազար ռուբլու կեղծ գոհարներ։ Բայց ինձ հայտնի էր, որ նա սկզբում ցույց էր տվել բոլորովին բնական գոհարներ, հետո բնականի փոխարեն տվեց կեղծը, արհեստականը, նմանեցրածը։ Այժմ գլխավոր հարցը նրանումն էր, թե ո՞րտեղից ուներ քավոր Պետրոսը այն բնական գոհարները, որ ուրիշ շատ մարդկանց վրա ևս վաճառեց։

Մի ակնթարթում ծագեց իմ հիշողության մեջ վաղուց մոռացված անցքը, որ սկիզբն դրեց իմ դժբախտությանը։ Ես հիշեցի այն աղետալի բանալին, որ դարբնի աշկերտ եղած ժամանակս շինել էի քավոր Պետրոսի համար։ Ես հիշեցի նույն բանալիով ամրոցի մեջ պահված երկաթե արկղի բացվելը, և նրա միջից մեծ քանակությամբ գոհարների և զանազան թանկագին իրեղենների կողոպտվելը։ Ես հիշեցի վարպետիս կրած տանջանքները, նրա արհեստանոցը հարքունիս գրավելը։ Այդ բոլորը ինձ ասում էին, թե քավոր Պետրոսի այժմյան ակնավաճառությունը խորին կապ ուներ Պարսկաստանում մի ժամանակ կատարված գողության հետ։ Ես հիշեցի մի այլ փաստ, որ բոլորովին հաստատում էր իմ ենթադրությունները։ Երբ անց կացանք Երասխ գետից և առաջին անգամ ոտք դրեցինք ռուսաց հողի վրա, քավոր Պետրոսը մաքսատնից փախցնելու նպատակով իր ավանակի փալանի մեջ թաքցրեց զանազան իրեղեններ, որ հետո ամենայն զգուշությամբ աշխատում էր ծածկել ինձանից։ Մի՞թե այն իրեղենները այժմյան գոհարները չէին, որ գողացվել էին հիշյալ երկաթե արկղից, իմ ձեռքով շինված բանալիով։

Երբ այդ մասին փո՛րձեցի տեղեկանալ քավոր Պետրոսից, նա խիստ խոժոռ հայացքով նայեց իմ երեսին և լռեց...

Մենք մի քանի օր ևս մնացինք տոնավաճառում, պար ածեցինք մեր արջը և ապա հեռացանք։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.47.52 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Զ
ՌԱԲԻ ՇԻՄՈՆԸ

Թողնելով տոնավաճառը, մենք շարունակեցինք մեր արշավանքը դեպի կայսրության հարավ-արևմտյան գավաոները։ Մի ամսից հետո գտնվում էինք... քաղաքում։ Այստեղ քավոր Պետրոսը ծանոթացավ մի հրեա սեղանավորի հետ, որը, թանկագին իրեղեններ գրավ առնելով, փող էր տոկոսով տալիս, իհարկե, խիստ մեծ տոկոսով։

Փոքր միջոցում քավոր Պետրոսը կարողացավ այնքան գրավել հրեայի համակրությունը, որ նրանց հարաբերությունները, կարելի է ասել, բոլորովին բարեկամական էին։ Բայց պետք չէ մոռանալ, որ քավոր Պետրոսը իրան ձևացրել էր նույնպես հրեա, ոչ թե հասարակ հրեա, այլ մի գիտնական ռաբբի, որ Թովրաթը և Թալմուդը անգիր գիտեր*։ Դրա մեջ կասկածել ոչ ոք կարող չէր, որովհետև նրա դեմքի գծագրությունը բավական նման էր իսրայելի հալածված որդիների տխրամած դեմքին։ Բացի դրանից, նրան ծանոթ էին ոչ միայն եբրայեցոց, այլ զանազան ասիական ազգերի սովորությունները ու լեզուները։ Քավոր Պետրոսը իրան ներկայացրել էր որպես Սպահանի և Համադանի հրեաների հովիվ։

——————————————
* Թովրաթը Հին կտակարանի՝ հնգամատյանի արաբերեն անվանումն Է։ Այս գրքի մեջ ամփոփված են այն օրենքներն ու հրահանգները, որոնք ըստ առասպելի, Եհովան (հրեաների աստվածը) Սինա լեռան վրա Մովսես մարգարեի միջոցով կտակում Է իսրայելական ժողովրդին։
Թալմուդը հրեաների հուդայական կրոնի գրական-աոասպելաբանական ավանդույթների ու կրոնաիրավական դոգմաների մի ժողովածու Է։ Ստեղծվել Է մ. թ. ա. 4-րդ և մ. թ. 5-րդ դարերի ընթացքում։ թալմուդի մեջ արտացոլված են հրեական ժողովրդի առասպելադիցաբանական գաղափարները և բժշկական, աստղաբաշխական, աշխարհագրական ու մաթեմատիկական պատկերացումները։
——————————————

Սեղանավորը եկած էր այս քաղաքը բոլորովին աղքատ. մի բան, որ բերել էր նա իր հետ, էր նրա հրեական անվաստակելի եռանդը և հրեական խելքը, որ զորավոր է հանդիսանում ավելի մթին ճանապարհների մեջ... Սկզբում նա ժամագործ և կնիքներ փորագրող էր, բայց մի քանի տարուց հետո դաոնում է բանկիր։

Սեղանավորը որքան և ջերմեռանդ փողապաշտ էր, այնքան էլ մոլեռանդ մովսիսական էր։ Արծաթի և Հին Կտակարանի պաշտամունքը նրա մոտ համահավասար նշանակություն ունեին։ Նրա պապերը Սինա լեռան ստորոտում գուցե չէին պաշտի Ահարոնի շինած հորթին, եթե ոսկուց ձուլված չլիներ*։

——————————————
* Ըստ աստվածաշնչային առասպելի, աստծու հետ զրույցի բռնված Մովսեսը Սինա լեոան վրա երկար Է մնում։ Ժողովուրդը կարծելով, որ նա մեռել է բազմությամբ դիմում են Ահարոնին և պահանջում, որ նա իրենց համար նոր աստված ստեղծի։ Ահարոնը, տեսնելով, որ անկարող է դիմադրել, պահանջում է, որ գնան բերեն իրենց կանանց ու աղջիկների զարդերը։ Նա այդ զարդերից ձուլում է Ոսկե հորթը և առաջարկում իբրև աստված զոհ մատուցել ու պաշտել նրան։
——————————————

Սեղանավորը իր հայրենական կրոնի նախանձախնդրությունն ուներ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ հարգանքով ընդունեց քավոր Պետրոսին, որ հայտնվել էր նրա մոտ, որպես նրա թշվառ ազգակիցների քահանա, որոնք աղքատ, հալածված ապրում էին Պարսկաստանի գավառներում։

Ռաբբի Շիմոնի (այսպես էր կոչում իրան քավոր Պետրոսը) ցավալի պատմությունները արևելքի հրեաների աննախանձելի դրության մասին՝ ոչ միայն գրավեցին հարուստ սեղանավորի սիրտը, այլ շարժեցին այն քաղաքում գտնված բոլոր նշանավոր հրեաների կարեկցությունը դեպի ուխտյալ աշխարհի հայրենազուրկ և տարագրված որդիները։

Գլխավորապես սեղանավորի հորդորանքով տեղային հրեաները մի նշանավոր գումար հանգանակեցին ի նպաստ Սպահանի և Համադանի մեջ բնակվող եղբայրների, որոնց կողմից քավոր Պետրոսը ներկայացել էր իբրև հոգևոր նվիրակ։

Իրան ձևացնել նվիրակ այս և այն դավանության, այս և այն եկեղեցու հոգևոր իշխանության կողմից և ժողովրդից հավաքել բարեգործական օժանդակություններ, դա խաչագողի արհեստի գլխավոր ճյուղերից մեկն է։ Խաչագողը գիտե մարդկային հասարակությունների թույլ կողմերից օգուտ քաղել։ Այդ թույլ կողմերից ավելի դյուրախաբը, ավելի հեշտ հրապուրվողը կրոնական զգացմունքն է։ Խաչագողը ամենայն ճարպկությամբ հարստահարում է այդ սրբազան զգացմունքը։

Հասկանալի է, որ այս և այն կրոնական համայնքի, այս և այն եկեղեցական պետի ներկայացուցիչ լինելու համար պետք է ունենալ իր ձեռքում թղթեր կամ կոնդակներ զանազան բարձր հոգևոր իշխանություններից, որոնց ներկայացուցիչն են ձևանում։ Խաչագողները ունենում են այս տեսակ թղթեր, և այն աստիճան վարպետությամբ պատրաստված, որ անկարելի է կասկածել նրանց անհարազատության մասին կամ ճանաչել, որ նրանք կեղծ են։ Խաչագողներից առանձին մարդիկ իրանց համար արհեստ են շինել պատրաստելու կեղծ կոնդակներ, որ վաճառում են ցանկացողներին խիստ թանկ գնով։ Քավոր Պետրոսը ուներ մի կոնդակ, եբրայեցոց լեզվով մագաղաթի վրա գրված և Բաղդադի հրեից քահանայապետի ահագին կնիքով դրոշմված։ Քավոր Պետրոսը չէր գնած այդ նշանավոր կոնդակը, այլ փոխել էր մի ուրիշ թղթի հետ, որը իբր թե նա ստացել էր Մեքքայի շերիֆից, և որի շնորհիվ նա մի քանի տարի կողոպտեց Հնդկաստանի մահմեդականներին։

Խաչագողները ունենում են զանազան թղթեր, որոնք մեկի համար հնացած և գործածությունից ընկած են լինում, իսկ մյուսի համար նոր են համարվում։ Այսպիսի թղթերը նրանք փոխում են միմյանց հետ, կամ վաճառում են միմյանց վրա։ Նոր թուղթ ստացող խաչագողը ման չէ գալիս երկրի այն կողմում և այն ժողովրդի մեջ, ուր նույն թղթով շրջան էր գործել նրա նախկին ունեցողը։ Որպես ձկնորսը իր ուռկանը չէ գցում գետի այն տեղը, ուր մի քանի օր առաջ որսացել էր մի ուրիշը։

Այդ քաղաքը մտնելուց հետո անցել էր երկու շաբաթ։ Ես ամենևին տեղեկություն չունեի, թե քավոր Պետրոսը ի՛նչ բանի վրա է մտածում կամ ինչով է զբաղված, որովհետև նա շատ ժամանակ բացակա էր գտնվում մեր իջևանից։ Բայց հենց առաջին օրից ինձ պատվիրեց, որ մեր կացարանից դուրս չգամ և ամենևին ցույց չտամ, թե ես նրա ընկերն եմ։ Ինձ սկզբում անհասկանալի էր, թե ինչո՞ւ թաքստի մեջ էր պահում ինձ։ Բայց մի օր դարձավ դեպի ինձ այդ հարցով.

— Կամենում ես շատ փող ունենալ, Մուրադ։

— Ինչո՞ւ չէ։

— Ուրեմն, ինչ որ ասեմ, պետք է կատարես։

— Ես միշտ հնազանդ եմ եղել ձեզ։

— Դու պետք է մտնես այդ մեծ սնդուկի մեջ, որ այսօր բերեցի բազարից։

— Կամենո՞ւմ եք, որ դա իմ դագաղը լինի։

— Այո՛, դրա նման մի բան, — պատասխանեց նա ժպտալով և ապա շարունակեց.

—Լսիր, քեզ այս սնդուկի մեջ փակած պետք է տանեմ մի հրեա սեղանավորի խանութը։ Սնդուկը այնտեղ պահ կտամ, ուր կմնա երեք օր։ Վերջին օրվա գիշերը դու կբացես քո դագաղը և հարություն կառնես նրա միջից։ Սնդուկը այնպես պատրաստված է, որ ներսից խիստ հեշտությամբ կբացվի։ Խանութում դու կգտնես երկաթյա ահագին արկղ։ Նա լիքն է ոսկիներով և զանազան թանկագին իրեղեններով։ Նրանց մեկ մասը, իհարկե մեծ մասը, քեզ հետ առած, կրկին կմտնես քո դագաղի մեջ։

— Ինչո՞ւ ոչ ամենը, այլ նրանց մեկ մասը։

— Այստեղ նպատակ կա...

Թեև նա չասաց, բայց ես հասկացա, որ քավոր Պետրոսր սակավապետությունը այն նպատակով էր, որ իսկույն ուշադրություն չդարձնեն հափշտակության վրա, երբ արկղը բոլորովին դատարկված կգտնեն իր հարստությունից։ Ես պատասխանեցի.

— Ես էլ կընտրեմ, ինչ որ ավելի թանկագին է։

— Այդ թողնում եմ քո ճաշակին, միայն թուղթ փողերին չի պիտի դիպչես։

— Որովհետև թուղթ փողը բանացնում են, մյուս օրը իսկույն կնկատեն, որ պակաս է։

— Դու խիստ հասկացող տղա ես, գառնո՛ւկս, — Ասաց նա ձեռքով փաղաքշաբար իմ մեջքին զարկելով։ — Ահա քեզ երկու բանալիներ, որ շատ հեշտությամբ կբաց անեն երկաթյա արկղը։

— Եթե չբաց անեն, իմ դարբնության արհեստը այնտեղ պետք կգա...

— Ոչ, կբաց անեն, քո արհեստը հարկավոր չի լինի։ Միայն պետք է զգուշանաս, որ արկղի վրա կամ բանալիների տեղում որևիցե խանգարմունք չպատճառես։

— Հասկանում եմ։ Հետո՜։

— Այդ գործը կկատարվի, որպես ասացի, երրորդ օրվա գիշերը։ Չորրորդ օրվա առավոտյան պահուն ես սնդուկը կվեր առնեմ հրեայի խանութից։

— Բայց ես նրա մեջ կմեռնեմ սովից։

— Դու կգտնես նրա մեջ բոլոր հարմարությունները, ինչ որ քեզ պետք կլինի։

Այդ միջոցին նա բաց արեց սնդուկը և ցույց տվեց նրա միջի պատրաստությունները։

— Ցերեկները, — Ասաց նա, — դու պետք է անշարժ և լուռ մնաս քո դագաղի մեջ, որպես մի դիակ։ Իսկ գիշերները ազատ ես, կարող ես դուրս գալ, զվարճանալ, որքան կամենաս։ Խանութում ոչ ոք չի լինելու։

Նույն օրվա երեկոյան պահուն մի բեռնակիր սայլով խորհրդավոր սնդուկը տարավ սեղանավորի խանութը։ Նրա միջից ես լսեցի հետևյալ խոսակցությունը։

— Այդ ի՞նչ է ռաբբի Շիմոն, — Հարցրեց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը, այսինքն քավոր Պետրոսը, պատասխանեց.

— Բնակարանս ապահով տեղ չէ, Աբրաամ Ւսայիչ, համարյա ամեն գիշեր գողություններ են պատահում։ Մի քանի բաներ գնել էի մեր այնտեղի սինագոգայի համար, շատ բաներ էլ նվիրեցին բարի մարդիկ, բոլորը, ինչ որ հավաքել եմ, դրել եմ այդ սնդուկի մեջ։ Վախենում եմ, չիցե թե մի դժբախտություն պատահի, և հազարավոր խեղճ իսրայելցիներ կզրկվեն այն օժանդակությունից, որ շնորհեցին մեր այստեղի եղբայրները։ Մտածեցի սնդուկը ձեզ մոտ թողնել, Աբրաամ Իսայիչ, մինչև իմ գնալը;

— Լավ ես մտածել, ռաբբի Շիմոն, — Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը դնել խանութում։ Հետո հարցրեց.

— Ե՞րբ եք կամենում գնալ, ռաբբի Շիմոն։

— Եթե աստված հաջողի, մի երկու կամ երեք օրից հետո։ Շատ ուշացա, Աբրաամ Ւսայիչ։ Այնտեղի գործերս կատարող չկա. խեղճ ժողովուրդը մնացել է բոլորովին անտեր, անխնամ։ Պետք է շտապեմ, որ նրանց օգնություն հասցնեմ։

— Պետք է շտապել, ռաբբի Շիմոն, երբ որ այդպես է, — Ասաց սեղանավորը։

Ռաբբի Շիմոնը շնորհակալություն հայտնելով հեռացավ։ Այնուհետև ամեն օր գալիս էր նա սեղանավորի խանութը, և ամեն անգամ իմ դարանի միջից լսում էի նորանոր խոսակցություններ։

Երկրորդ օր։

— Ռաբբի Շիմոն, — Հարցնում է սեղանավորը, — դեռ երկա՞ր պետք է սպասենք մեսիայի գալստյանը։

— Ժամանակը մոտեցել է։

— Ի՞նչպես կլինի մեր վիճակը, երբ նա կհայտնվի։

— Սուրբ քաղաքը (Երուսաղեմը) կվերականգնվի իր ավերակների միջից։ Իսրայելի ցրիվ եկած որդիները կհավաքվեն աշխարհի ամեն կողմերից։ Ավետյաց երկիրը կրկին կծաղկի իր հին փառքերով։ Մեսիան կտիրե ամբողջ տիեզերքին։ Եվ երկրի ամենահզոր թագավորները, մեկ գռեհիկ հրեայի փեշից բռնած, նրանից ողորմություն կխնդրեն։

— Իսկ ե՞րբ կհայտնվի մեսիան։

— Բոլոր հեթանոսները կդիմեն դեպի նա, բոլորը հրեա կդառնան։

— Ուրեմն այդ հեթանոսները, որ այժմ մեզ հալածում են, էլ չեն լինի։

— Արևի ծագելու տեղից մինչև նրա մուտքր կտիրե Մովսեսի սուրբ օրենքը։

Երրորդ օր։

— Ռաբբի Շիմոն, ինչո՞ւ ընկավ Երուսաղեմը։

— Իսրայելի որդիների մեղքերի պատճառով։ Նրանք օրենքը քանդեցին. Եհովայի փոխարեն կուռքեր պաշտեցին, օտարազգի կանանց հետ ամուսնանալով, պոռնկություն գործեցին. սուրբ տաճարի խնամատարությունը և քահանաների հարգանքը մոռացան, իրանց զոհերի, իրանց նվերների մեջ ժլատ գտնվեցան. այրի կնոջ հացը խլեցին և որբերի ժառանգությունը հափշտակեցին։ Այդ բոլորը տեսնելով, աստված բարկացավ նրանց վրա, սուրբ քաղաքը կործանեց և Իսրայելին գերության մատնեց։

— Այժմս էլ մենք միևնույնն ենք գործում, ուրիշի հացը խլում ենք, նրա որդիներին քաղցած ենք թողնում։

— Դա ներելի է, երբ գործը օտարազգիների հետ է, բայց մի իսրայելացուն թույլ տված չէ իր եղբորը հարստահարեք։

— Ուրեմն օտարներին կարելի է։

— Կարելի է։ Միթե չե՞ս հիշում Թովրաթի այն տեղը, երբ Մովսեսը մտածում էր Իսրայելը փարավոնների գերությունից ազատել և տանել նրանց իրանց հայրենի աշխարհը, նա խորհուրդ տվեց Իսրայելի կնիկներին, որ իրանց եգիպտացի հարևաններից արծաթյա և ոսկյա զարդեր փոխ առնեն, ասելով, թե ոչ այնքան հեռու մի տեղ ուխտ ենք գնում, երբ կվերադառնանք, կրկին հետ կտանք ձեզ։ Կնիկները կատարեցին այդ պատվերը և, եգիպտացիների հարստությունը իրանց հետ առնելով, անցան Կարմիր ծովը։

— Հիշում եմ Թովրաթի այն տեղը։ Բայց այդ խաբեբայություն չէ՞ր։

— Ոչ։ Եգիպտացիները շատ էին հարստահարել իսրայելացիներին, դրանք էլ փոխադարձաբար կողոպտեցին նրանց։ «Ակն ընդ ական», դա օրենք է։

Չորրորդ օրվա առավոտյան պահուն խանութի դռանը կանգնեց մի սայլակ։

— Ռաբբի Շիմոն, այդ ի՞նչ է, — Հարցրեց սեղանավորը։

— Գնում եմ, Աբրաամ Իսայիչ, եկա սնդուկը վեր առնելու և իմ շնորհակալությունը ձեզ հայտնելու։

— Մի՞թե այդպես շուտ, շատ ցավում եմ, ռաբբի Շիմոն։ Ես դեռ երկար հույս ունեի լսել ձեր բարի խրատները։

— Այո , գնում եմ, Աբրաամ Իսայիչ, Մովսեսի և Ահարոնի օրհնությունը ձեզ թողնելով։

— Թող Եհովան բարի ճանապարհ տա ձեզ , — Ասաց սեղանավորը և հրամայեց սնդուկը տեղավորել սայլակի վրա։

Ռաբբի Շիմոնը կրկին և կրկին օրհնեց Աբրաամ Իսայիչին, նրանք համբուրվեցան, բարեմաղթեցին միմյանց շատ օրեր, երկայն կյանք և այլն։

— Ես մի հիշատակ պիտի թողնեմ ձեզ, Աբրաամ Ւսայիչ, դուք շատ բարություններ արեցիք ինձ համար, — Ասաց ռաբբի Շիմոնը և տվեց նրան մի բան։

Թե ի՞նչ էր այդ, ես, իհարկե, սնդուկի միջից տեսնել չէի կարող, միայն լսեցի, որ քավոր Պետրոսը ասաց նրան, թե այդ արծաթյա տուփի մեջ ամփոփված է «տապանակ ուխտիի» մի մասը, և տուփը ինչպես շինված է, պետք է այնպես անձեռնմխելի և առանց բացվելու մնա։

— Պահի՛ր քեզ մոտ, — Ասաց նա, — և աստծո օրհնությունը պակաս չի լինի քո տանից։ Քո զավակները կծլեն, կծաղկեն, և քո հարստությունը ծովի ավազի չափ կլինի։

Սեղանավորը չգիտեր ինչով հայտնե իր շնորհակալությունը, մանավանդ երբ լսեց, որ այդ տուփի շնորհիվ իր հարստությունը ծովի ավազի չափ կլինի։

Ես չտեսա, թե ինչ տվեց նա քավոր Պետրոսին, միայն լսում էի նրանց գրկախառնության, նրանց համբույրների ձայնը, լսում էի նրանց փոխադարձ գոհունակությունների ջերմ արտահայտությունները։

Սայլակը շարժվեցավ։ Ես իմացա, որ նրանք բաժանվեցան։

Սայլակը, որ տանում էր քավոր Պետրոսի մթերքը, մեր սեփականն էր։ Ինքը քավոր Պետրոսը կառավարում էր ձիաները։ Նա շարժվում էր շտապով և արագ կերպով։ Բայց դեպի ո՞ւր էր տանում, ես տեսնել չէի կարողանում, ես դեռ իմ դագաղի մեջն էի։

Մի քանի ժամից հետո քավոր Պետրոսը ինձ ձայն տվեց.

— Հիմա կարող ես դուրս գալ։

Սնդուկը պատրաստված էր ձեռնածուների սնդուկի նման, որի մեջ հեշտությամբ կարելի է մտնել և դուրս գալ առանց կողպեքը բաց անելու, առանց նրա խուփը բարձրացնելու։

Երբ դուրս եկա, նայում եմ իմ շուրջը, կեսօրից բավական անցել էր։ Գտնվում էինք մեծ ճանապարհի վրա, որը այդ միջոցին բոլորովին դատարկ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց ինձ՝ նստել իր տեղը և կառավարել ձիաները։ Ես կատարեցի հրամանը, ասելով.

— Ես կմեռնեմ սովից, եթե մի բան չուտեմ, հենց այս գիշերը պաշարս սպառված էր։

— Փոքր-ինչ առաջ գնանք, ճանապարհին կա մի իջևան, այնտեղ մի բան կգտնենք ուտելու։ Քշի՜ր, ձիաները շատ կամաց են գնում։

Ես հարցրի.

— Ի՞նչ պիտի անենք, եթե մեզ հետամուտ լինեն։

— Ոչ ոք հետամուտ չի լինի, — պատասխանեց նա հանդարտությամբ։ — Ինձ հայտնի է, որ սեղանավորը այսօր զբաղված է մի դատաստանական գործով, նա խանութում չի մնա, ուրեմն և իր արկղը չի բաց անի, որ նկատե, թե իր հարստության հետ ի՛նչ է պատահել։ Ես բաժանվելու ժամանակ նրան կանչեցին դատարանը։

Իջևանը այնքան մոտ չէր, որպես ցույց տվեց քավոր Պետրոսը։ Երեկոյան, արևը մտնելուց հետո, հազիվ կարողացանք հասնել։ Սայլակը պահեցինք ճանապարհի վրա, քավոր Պետրոսը ցած իջավ, իսկ ինձ պատվիրեց մնալ ձիաների մոտ։

Նա մտավ իջևանը, մի քանի րոպեից հետո վերադարձավ, իր հետ բերելով մի շիշ արաղ, հաց, պանիր և տասն հատ ձվաներ։ Ուրիշ բան չէր գտել։ նույն միջոցին իջևանի ծառաներից մեկը բերեց և գարի ձիաների համար։

— Այստե՞ղ եք կամենում կերակրել ձիաները, — Հարցրեց նա։

— Ո՛չ, մենք պետք է շարունակենք ճանապարհը, — Ասաց քավոր Պետրոսը։

Այդ բոլոր պաշարը մեզ հետ առնելով, սկսեցինք առաջ գնալ։ Երեք վերստաչափ հազիվ էինք հեռացել իջևանից, երբ քավոր Պետրոսը հրամայեց դուրս գալ մեծ ճանապարհից և շեղվել դեպի աջ։

— Հիմա կանգնեցրեք, — Ասաց նա։ — Այստեղ կարող ենք հանգստացնել ձիաները, մենք ևս մի բան կուտենք։

Բայց ինձ ուտելու ոչինչ չէր մնացել, որովհետև ես իմ բաժինը գալու ժամանակ ճանապարհին բոլորը կերել էի։

Մեր գտնված տեղը մի տափարակ դաշտ էր։ Թեև շատ չէինք հեռացել մեծ ճանապարհից, բայց այնքան սաստիկ մութն էր, որ անցորդները հազիվ կարող էին նշմարել մեզ։ Երբ ձիաները գարին կերան, փոքր-ինչ հանգստացան, քավոր Պետրոսը հրամայեց լծել։ Ես զբաղվեցա ձիերը լծելով, իսկ քավոր Պետրոսը այդ միջոցին փոխում էր իր ռաբբիի հագուստը։ Երբ բոլորովին պատրաստ էինք, ասաց նա,

— Նստի՛ր, քշիր դեպի այդ կողմը։

— Այդ կողմով մենք դարձյալ կվերադառնանք քաղաքը, — նկատեցի ես։

— Ես էլ այդ եմ ուզում։

Մեծ պտույտ գործելով, զարտուղի ճանապարհներով, մենք լուսաբացին հազիվ կարողացանք հասնել քաղաքը։ Մեր սայլակը կանգնեց քաղաքի մի հեռավոր և խուլ անկյունում գտնված տան հանդեպ։ Այդ տունը այն կասկածավոր բնակարաններից մեկն էր, որի դռները ցերեկով միշտ փակ են մնում, և գիշերները միայն մարդիկ այնտեղ ելումուտ են գործում։ Այստեղ քավոր Պետրոսը վարձել էր մի փոքրիկ մթին սենյակ, ուր հազիվ տեղավորեցինք մեր իրեղենները։ Բավական հոգնած էինք։ Ես պառկեցի բակում, սայլակի վրա, ձիաների մոտ, իսկ քավոր Պետրոսը քնեց փոքրիկ սենյակում։

Հեռանալ մեկ քաղաքից, գնալ ձևացնելով, և կրկին վերադառնալ նույն քաղաքը, դա քավոր Պետրոսի փախստյան եղանակներից մեկն էր։ Դիցուք թե սեղանավորը հենց նույն օրը հասկանար իր խանութում կատարված գողությունը, բայց մինչև կհայտներ ոստիկանությանը, մինչև մեր ետևից մարդիկ կուղարկեին, բավական ժամանակ կանցներ։ Մարդիկը կգային և մեզ ճանապարհի վրա չէին գտնի, որովհետև մենք արդեն մի այլ ճանապարհով կրկին վերադարձած կլինեինք նույն քաղաքը։

Ես զարթնեցա այն ժամանակ, երբ արևը մի ժամ առաջ ծագել էր, և հնդկահավերը բակում կռնչում էին։ Բայց այդ հնացած, խոնավությունից բորբոսնած և գերեզմանի պես մթին տան մեջ դեռ մարդիկ չէին երևում։ Կարծես, դա ժանտախտով վարակված այն տներից մեկը լիներ, ուր մարդիկ չեն համարձակվում բնակվել։ Միայն ես նկատեցի քավոր Պետրոսին, իր սենյակի դռան առջև կանգնած, հեռվից ձեռքով կանչում էր ինձ.

— Իսկույն թեյ կտան, — Ասաց նա, — շուտով խմիր, որովհետև ուրիշ տեղ եմ ուղարկելու քեզ։

Ներս մտա սենյակը։ նստեցի նույն սնդուկի վրա, որ ամբողջ երեք օր իմ դագաղն էր եղած։ Քանի րոպեից հետո, թեյի մատուցարանը ձեռքում՝ ներս մտավ մի մանկահասակ, բայց սաստիկ կեղտոտ հագնված կին։ նրա մի ժամանակ գեղեցիկ դեմքը այլանդակվել էր կարմիր բծերով, որ երևում էին երեսի վրա։

— Դա ո՞վ է, — դարձավ նա դեպի քավոր Պետրոսը, մի առանձին ուշադրությամբ իմ վրա նայելով։

— Իմ որդին է, — պատասխանեց քավոր Պետրոսը։

— Այդպիսի սիրուն որդի ունեիր և ինձանից թաքցնո՞ւմ էիր, ա՜խ, դու ծերուկ, անխիղճ ծերուկ, — Բացականչեց նա և մոտեցավ ինձ. սկսեց փայփայել իմ մազերը։

— Լիզա, թո՛ղ տուր, լրբության ժամանակ չէ, — գոչեց քավոր Պետրոսը բարկությամբ։

Լիզան ինձ բաց թողեց, բայց քավոր Պետրոսին ավելի բարկացնելու համար ասաց.

— Հիմա կգնամ քեզ համար սպիտակ հաց և կարագ կբերեմ։

Ես կարծում էի, որ միայն ծեր՛ուկն է այստեղ, այդ պատճառով թեյի հետ ոչինչ չբերեցի նախաճաշելու։

Նա շտապով դուրս վազեց սենյակից։

Լիզայի հարաբերությունները քավոր Պետրոսի հետ բավական ընտանեկան էին թվում ինձ։ Երևում էր, որ նրանք վաղուց ճանաչում էին միմյանց։ Բայց քավոր Պետրոսը այդ կարծիքը ցրելու համար ասաց ինձ, որ նրա «վերնատունը փոքր-ինչ դատարկ է», այսինքն՝ հիմար է, և այդ պատճառով իրան վայելուչ պահել չգիտե։

Բայց Լիզան այնքան հիմար չէր երևում, որպես կամենում էր ցույց տալ քավոր Պետրոսը։ Նա երևում էր այն տեսակ կնիկներից, որոնք, վշտից և հուսահատությունից տանջված, աշխատում են իրանց սրտի ցավերը թմրեցնել արաղի շոգիներով։

Երբ վերջացրի իմ նախաճաշիկը, քավոր Պետրոսը ասաց.

— Դու ճանաչում ես հրեա սեղանավորի խանութը, կգնաս նրա մերձակայքում կպտտես և ինձ տեղեկություններ կբերես։

Ես գնացի, քավոր Պետրոսին թաքստոցի մեջ թողնելով, ինչպես նա առաջ ինձ թաքստոցի մեջ էր պահում։ Ոչ սեղանավորը և ոչ մի այլ մարդ այդ քաղաքում ինձ չէր ճանաչում։

Քավոր Պետրոսի ենթադրությունը ուղիղ հայտնվեցավ: Սեղանավորը առաջին օրը չէր հասկացել, թե ի՛նչ էր պատահել իր արկղի հետ։ Որովհետև այսպիսի սեղանավորները, որոնք ոսկի, արծաթ և գոհարներ գրավ առնելով, փող են տոկոսով տալիս, սովորաբար միշտ վեճեր են ունենում գրավատերերի հետ, և հետևաբար շատ անգամ գործ են ունենում դատարանների հետ։ Այն օրը, որի գիշերը կատարվեցավ հայտնի գողությունը, սեղանավորը մի տիկնոջ գանգատով կանչված էր դատարանը։ Հրեան վաճառել էր տիկնոջ 5000 ռուբլի արժեք ունեցող օղամանյակը 1500 ռուբլի պարտքի փոխարեն։ Դատարանը գործը վճռել էր հօգուտ տիկնոջ։

Իսկ երկրորդ օրը, երբ ես գնացի քավոր Պետրոսի համար տեղեկություններ բերելու, գողությունը արդեն հայտնված էր։Ոստիկանությունը քննություն էր անում և կազմում էր իրտեղեկագիրը։ Խանութի դռները, կողպեքները, լուսամուտները գտան ամբողջ։ Երկաթյա արկղը նույնպես կոտրած չէր։ Ուրեմն ո՞րտեղից էր մտել գողը։ Ինքը հրեան նույնպես ցույց էր տալիս, որ նա իր արկղը բոլորովին կողպված գտավ, և խանութի դռները փակված էին, երբ գործակատարները առավոտյան եկան բաց անելու։

— Ուրեմն սատանաներ պետք է մտած լինեն խանութը, — Ծաղրում էին շատերը հրեային, — Որովհետև սատանան կարող է անցնել փակ դռնից, պատի միջից, առանց հետք թողնելու»

Բազմության հետ հավաքված էին այնտեղ և գրավատերերից շատերը, նրանք աղաղակում էին,

— Սո՜ւտ է խոսում անիծված հրեան, սո՜ւտ է խոսում։ Նա ինքն է թռցրել մեր իրեղենները, պատճառ բերելով, թե գողացել են։ Ո՞րտեղից մտավ գողը, ի՞նչպես դուրս եկավ։ Ինչո՞ւ արկղի միջի թուղթ փողերը չտարավ, միայն մեր իրեղենները տարավ։

Ոստիկանությունը հավանական գտավ կասկածը և կալանավորեց հրեային։

Հրեան երևի մոռացել էր ռաբբի Շիմոնի սնդուկը և երևակայել անգամ չէր կարող, որ նրան տապանակ ուխտիի մեկ մասը ընծայող քահանան և նրա հարստությունը ծովի ավազների չափ բազմացնելու ցանկություն հայտնող քահանան կարող էր նրա արկղի հետ անբարեխղճաբար վարվել։

Մենք մի ամբողջ շաբաթ մնացինք Լիզայի մոտ։ Ես ամեն օր նոր տեղեկություններ էի բերում քավոր Պետրոսի համար։ Նա ցերեկները դրսում չէր հայտնվում, այլ գիշերները միայն դուրս էր գալիս իր մթին սենյակից։ Արդյոք ո՞ւր էր գն՛ում, այդ մասին ինձ ոչինչ չէր ասում։

Լիզան օրըստօրե ավելի համակրելի էր դաոնում։ Այդ դժբախտ կինը զարթնեցնում էր իմ մեջ ոչ այլ զգացմունք, այլ միայն ցավակցություն։ Երբ նա պատմում էր ինձ իր կրած տանջանքները, իր հետ պատահած անցքերը, ես սարսափում էի։ Նա մի կատաղի ավազակի սիրուհին էր, որից բաժանվել չէր կարող, որովհետև սաստիկ սիրում էր նրան, թեև օր չէր անցնում, որ չծեծվեր նրանից։

Որպես գիշերով մտանք Լիզայի տունը, այնպես էլ գիշերով դուրս եկանք այնտեղից։ Խեղճ աղջիկը պատրաստել էր ինձ համար բավական ճոխ պաշար ճանապարհին ուտելու համար։ նա ինձ կոչում էր Նիկոլայ, որովհետև այդ անունով ծանոթացա նրա հետ։

— Նիկոլայ, հոգյակս, — Ասաց նա մեզ ճանապարհ դնելու ժամանակ, — երբ կպատահի քեզ մի անգամ ևս անցնել այս քաղաքով, չմոռանաս խեղճ Լիզային։

— Չեմ մոռանա, — պատասխանեցի ես, և մեր սայլակը հեռացավ։

Քավոր Պետրոսը բարկացավ։ Նա սաստիկ ատում էր, երբ մարդիկ քաղցրությամբ էին խոսում «քածերի» հետ, ինչպես սովորաբար արտասանում էր նա։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.48.29 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
է
ԲԱՐԵԳՈՐԾՈԻԹՑՈԻՆ

Գիշեր էր, երբ մենք դուրս եկանք հիշյալ քաղաքից։ Լուսնյակի լուսով մեր սայլակը հանդարտ վազում էր հարթած ճանապարհով։ Երկու ուժեղ ձիաներ քաշում էին նրան ամենայն արագությամբ։ Ես կառավարում էի նրանց երասանակները։ Քավոր Պետրոսը մրափում էր սայլակի մեջ, որպես մի հսկա, որ հանգստանալու պետք է զգում մի մեծ հաղթությունից հետո։

Մեր ճանապարհը ձգվում էր անսահման անապատի միջով, ուր դեպի ո՛ր կողմը նայում ես, երկինքը միանում է հորիզոնի հետ։ Այսպիսի անապատները ոչ միայն ցերեկով, այլև գիշերով, այն ևս լուսնկա գիշերով կախարդիչ կերպով ազդում են մարդու երևակայության վրա։ Եվ ինչպիսի՜ պատկերներ ասես չեն գալիս ու չեն գնում նրա աչքերի առջևից...

Հանկարծ միտքը սլանում է հեռո՜ւ և հեռո՜ւ, և օտարական պանդուխտը տեսնում է իրան իր հայրենիքում... տեսնում է ծանոթ երեսներ... տեսնում է ծանոթ տեղեր... տեսնում է իր մանկության սրբավայրը և ուրախանում է... Բոլորը հետզհետե անհետանում են։ Ւսկ այն պատկերը, որ միշտ կից է եղել նրա սրտին, նա մնում է, նա երկար ժամանակ մնում է...

Այդ իմ Սառայի պատկերն է...

— Նազելի Սառա...— Ո՜րքան մեծացել է նա... ո՜րքան գեղեցկացել է... ահա նա ժպտում է... ո՛րքան ուրախ է... ահա մոտ եկավ... ինչո՞ւ է գլուխը քաշ գցել... երևի ամաչում է... տե՛ս, կարմրեց... — Սիրելի Սառա, մի վախիր... ես քո Մուրադն եմ... գրկիր ինձ... համբուրիր ինձ... ա՜խ, ինչո՞ւ ես փախչում.,, Սառա ջան... իմ Սառա...

Վերջին խոսքերը այնպիսի բարձր ձայնով արտասանեցի ես, որ քավոր Պետրոսը իր քնից զարթնեց։

— Ի՞նչ է, ի՞նչ է պատահել, — գոչեց նա շփոթվելով։

— Ոչինչ, — պատասխանեցի ես փոքր-ինչ հուշի գալով։

Նա կրկին աչքերը խփեց, քնեց։

Քավոր Պետրոսի խռովությունը առանց պատճառի չէր՛ Ես ամբողջ գիշերը անցուցել էի զառանցության մեջ։ Մի կողմից անքնությունը, մյուս կողմից սայլակի անդադար օրորվիլը այն աստիճան գրգռել էին իմ ուղեղը, որ ես ընկել էի հալուցինասիոնների մեջ...

Այդ ինձ հետ շատ անգամ էր պատահում։ Բայց երբեք չէր պատահել, որ ես ինձ բոլորովին մոռանայի։ Երբեմն, ամբողջ ժամերով, բոլորովին քնած դրության մեջ, ես կառավարում էի ձիաները, բայց գեթ մի անգամ չէր պատահել, որ կա՛մ մտրակը, կա՛մ երեսանակները իմ ձեռքից ցած ընկնեին։ Ես իմ կիսաքուն դրության մեջ մինչև անգամ հետևում էի ճանապարհի ուղղությանը, նկատում էի կամուրջները, զգուշանում էի զառիվայրներից և սայլակը վտանգի չէի ենթարկում։ Իսկ այս անգամ ինձ այն աստիճան մոռացել էի, որ ձիաներին իրանց կամքին էի թողել, և բոլորովին շեղվել էինք ուղիղ ճանապարհից։ Այդ նկատելի եղավ այն ժամանակ, երբ լույսը բացվեց, և արևելքը սկսեց շառագունել։

— Այդ ճանապարհը սատանան գիտե թե ո՛ւր է տանում, — Ասաց քավոր Պետրոսը, երբ զարթնելով սկսեց նայել իր շուրջըւ— Մենք մոլորվել ենք...

Այդ խոսքերը թեև արտասանեց նա հանդարտությամբ, բայց նրանց մեջ կար և՛ բարկություն, և՛ հանդիմանություն։

Հետ դառնանք, — պատասխանեցի ես, — գուցե կգտնենք ուղիղ ճանապարհը։

— Հարկավոր չէ, շարունակի՛ր, տեսնենք աստված ո՛ւր է տանում մեզ։

Քավոր Պետրոսը մեր մոլորվելու մեջ գտնում էր աստծո կամքը։ Նա մտածում էր, գուցե ուղիղ ճանապարհի վրա մեզ մի վտանգ կպատահեր, գուցե այնտեղ հետամուտ էին լինում, որ կալանավորեն մեզ, իսկ շեղվելով ուղիղ ճանապարհից՝ ազատվեցանք։

Զարմանալի բան է աստուծո ներկայությունը ամեն գործի մեջ. թե գողը և թե կողոպտյալը միօրինակ հույս են գնում նրա վրա։ Սպանողը նրանից ուժ է խնդրում իր բազկի համար, իսկ սպանվողը՝ ազատություն։ Բոլորը դիմում են դեպի նա։

Արևը բավական բարձրացել էր։ Մենք գտնվում էինք դեռ միևնույն հարթ-հավասար անապատի մեջ։ Դեպի ո՛ր կողմը և նայում ես, վերջ չկա։ Մի ծանր, ճնշող տպավորություն էր գործում այդ լայնատարած, մռայլոտ անապատը մարդու վրա։ Կարծում ես, թե հորիզոնը ամեն կողմից հետզհետե նեղանալով, պատրաստվում է խեղդել քեզ։ Տեղ-տեղ պատահում էին փոքրիկ գյուղեր, նույնպես փոքրիկ, ողորմելի խրճիթներով, բայց մենք կանգ չէինք առնում, անցնում էինք։ Մի տեղ միայն քավոր Պետրոսը ցած իջավ սայլակից, մտավ գյուղը, մեզ համար ճանապարհի պաշար գնելու և մանավանդ տեղեկանալու, թե որտեղ ենք գտնվում, կամ դեպի ո՛ւր է տանում մեր բռնած ուղին։

Ես սայլակը կանգնեցրի գյուղի գլխավոր փողոցի վրա, սպասում էի քավոր Պետրոսի վերադարձին։ Նա կանչել տվեց գյուղի տանուտերին, ինչ-որ խոսեց նրա հետ և, քառորդ ժամից հետո վերադառնալով, ասաց ինձ,

— Այստեղ անկարելի է մնալ։

— Ինչո՞ւ։

— Ո՛չ մեզ համար հաց կարելի է գտնել, և ո՛չ ձիաների համար գարի։

— Ի՞նչ է պատահել։

— Այս կողմերում սարսափելի սով է տիրում, մարդիկ ամեն ինչ սպառելով, հետո կերել են իրանց անասուններին, այդ ևս սպառելով, այժմ ուտում են այն, ինչ որ անասունները պիտի ուտեին։

Ես սոսկացի։ Նա նստեց սայլակի վրա և հրամայեց քշել»։

— Դեպի ո՞ր կողմը, — Հարցրի ես։

— Դեպի աջ։

— Դուք հիմա գիտե՞ք, թե ո՞ւր է տանում այդ ճանապարհը։

— Գիտեմ։

Քավոր Պետրոսի պատմությունից երևաց, որ նախորդ տարվա երաշտության պատճառով այս կողմերում հունձը խիստ անհաջող է եղել, իսկ ներկա տարվա ցանքերը նույնպես մի առանձին բեղմնավորություն չէին խոստանում։ Գյուղացիները, որ առանց այդ դժբախտությունների ևս միշտ աղքատ են եղել, այժմ զրկվել էին ապրուստի ամեն միջոցներից։

— Իսկ մեզ մոտ ուտելու մի բան մնացե՞լ է, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Միայն հացը պակաս է։ Շա՛տ ապրի Լիզան, նրա առատաձեռնության շնորհիվ մենք այժմ ունենք մի ամբողջ բուդ խոզի ապուխտ, մի քանի կտոր երշիկներ և պանիր։

— Պանիրը պահիր ինձ համար, իսկ մյուսները դու կուտես։

Քավոր Պետրոսը խոզի միս ուտելու սովորություն չուներ, որովհետև մեղք էր համարում։

Առաջիկա գյուղը այնքան հեռու էր, որ մենք հասանք այնտեղ, երբ երեկոյան ճրագները վառվում էին։ Թեև քավոր Պետրոսին ասել էին, որ այստեղ ավելի հարմարություններ կգտնենք իջևանելու համար, բայց հայտնվեցավ, որ սովը և չքավորությունը այստեղ ավելի սարսափելի էր։

Մեր սայլակը կանգնեցրինք առաջին հանդիպած խրճիթի դռանը։ ճրագվի մոմ անգամ չգտանք վառելու համար, որովհետև ճրագվի մոմերը այժմ գործ էին ածում որպես կերակուր։ Մեր հեռվից տեսած ճրագները ուրիշ ոչինչ չէին, բայց միայն փայտի տաշեղներ, որ բանեցնում էին մոմերի տեղ։

Մենք ունեինք մեզ հետ «մոմապատ», այսինքն՝ մոմով պատած թելի մի ահագին կծիկ, որ մարդիկ ճանապարհորդության ժամանակ ման են ածում։ Բայց այդ կծիկը մեզ ուրիշ շատ գործերում ևս հարկավոր էր լինում։ Վառեցինք «մոմապատը»։

Մտանք խրճիթը։ Դա մի կատարյալ հիվանդանոց էր, ընտանիքի մեծ մասը պառկած, հառաչում էր ցնցոտիների ներքո։ Ոտքի վրա էր մնացել միայն ծերունի տանտերը և մի փոքրիկ աղջիկ նրա թոռնիկը։

— Այստեղ անկարելի է մնալ, — Ասացի ես քավոր Պետրոսին։

— Ամեն տեղ այսպես է, պարոն, — մեջ մտավ ծերունի տանտերը, —ամեն խրճիթում հիվանդներ կգտնեք։

Ամառվա եղանակը և լուսնկա գիշերը նպաստեցին մեզ իջևանելու բակում, դատարկ ախոռատան հանդեպ։ Այստեղ հիվանդներ չկային, որովհետև և շնչավորներ չկային։

— Սամովար կգտնվի՞, — Հարցրի ես տան տերից։

—Սամովա՞ր, — կրկնեց թավամորուս տան տերը ծոծրակը քորելով։

— Այո՛, սամովար։

Ռուս մուժիկին մի բան հասկացնելու համար պետք է տասն անգամ կրկնել։

— Սամովար եթե գտնվի, պարոն, պետք է տերտերի տանը գտնվի։ Մենք էլ առաջվա ժամանակներում ունեինք, պարոն, բայց մեր մեղքից ոչինչ չմնաց, բոլորը ծախվեցավ...

— Ինչո՞ւ ծախվեցավ։

— Ծախեցինք կերանք, պարոն։ Մեր մեղքերի համար աստված պատիժ ուղարկեց սովը։ Ոչինչ չկար ուտելու։

— Իսկ հիմա՞։

— Հիմա ավելի վատ է, սովի հետ ավելացավ և հիվանդդությունը։

Ես ընդհատեցի տխուր խոսակցությունը և կրկին հիշեցրի նրան սամովարը։

— Օլյա, — ձայն տվեց նա իր փոքրիկ թոռնիկին, — վազի՛ր տեր հոր տունը, ասա, որ մեզ մոտ պարոններ եկան, թող փոխ տա մեզ սամովարը։

Եվ իրավ, նրա խրճիթում ոչինչ չէր մնացել, կա՛մ առաջուց չէր ունեցել, կամ ունեցածը վաճառել էր։ Մի հասարակ սեղան, որի երեսի վրա սև փոսիկներ էին կազմվել սամովարի տակից ընկած կրակներից, մի քանի հատ կոտրված տաբուրետկաներ, մի հատ արույրե կաթսա, հնոցի մոտ դրած, որի մեջ վաղուց կերակուր չէր եփվել, մի քանի փայտյա գդալներ, մի քանի անկոթ դանակներ, առանց պատառաքաղների, եթե ավելացնենք դրանց վրա երկաթյա անթրոցը ( ) կստանանք կարասիների ամբողջ թիվը:

Միակ առարկան, որ մնացել էր իր տեղում անշարժ, որին սովի բոլոր սաստկությունը չէր կարողացել ստիպել վաճառելու, էր աստվածամոր պատկերը, փոքրիկ Հիսուսը գրկում, որ դրված էր խրճիթի մի անկյունում։ Մուժիկը նրանից չէր բաժանվում, մուժիկը ամեն բան նրանից է սպասում և նրա համար է զոհում»

Քավոր Պետրոսը այս գիշեր լուռ էր, ոչինչ չէր խոսում։ Նա նստած էր մեր սնդուկներից մեկի վրա և ծխում էր։ Խիստ հազիվ անգամ էր պատահում, որ նա ծխեր, բայց երբ որ ծխում էր, դա արդեն նշան էր կա՛մ սաստիկ ուրախության և կա՛մ սաստիկ տրտմության։ Վերջինն այս գիշեր ավելի հավանական էր։ Շրջապատող թշվառությունները դառն տպավորություն էին գործել նրա զգայուն սրտի վրա»

Օլյան վերադարձավ սամովարը իր հետ բերելով, բայց սամովարի հետ եկավ և տեր հայրը, երևի նրա համար, որ լսել էր, թե հյուրերը «պարոններ» են և ոչ հասարակ մարդիկ։ Քավոր Պետրոսը քաղաքավարությամբ ընդունեց նրան։

Քահանան հայտնվեցավ բավական բարեկիրթ մարդ, որպիսիները խիստ հազիվ են պատահում գյուղերում։ Լսելով, որ մենք «պարոններ» ենք, նա կարծել էր, թե գուցե պաշտոնական անձինք ենք, եկել էր հայտնելու մի սարսափելի դեպք։ Մի սովատանջ կին, քաղցածության կատաղության մեջ, սպանել էր իր երեխային և ուտելու փորձ էր արել...

Քավոր Պետրոսը զարհուրեցավ։ Ինձ վրա ևս խիստ սոսկալի տպավորություն գործեց այդ լուրը։

— Մի՞թե այս աստիճան սաստկացել է սովը, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Մարդիկ այժմ համարյա ոչինչ չեն գտնում ուտելու, — Պատասխանեց քահանան, — կերակրվում են բանջարով, խոտերով, արմատներով և դեռ չհասունացած ցորենի հասկերով, իսկ դրանք ավելի շուտով են սպանում նրանց, որովհետև հիվանդանում են ու մեռնում են։

— Շա՞տ է մեռնողների թիվը»

— Շատ է։ Գյուղի բնակիչների համարյա կեսը չի մնացել։

Տիֆը ավելի մեծ կոտորած է անում, քան թե քաղցածությունը։ Մնացածներից շատերը հիվանդ են։

— Գյուղական հասարակությունը ոչինչ հնարների վրա չէ՞ մտածում։

— Գյուղական հասարակությունը ի՞նչ կարող է անել։ Սպասում են կառավարությունից հաց և բժիշկ ստանալ։ Մեզ խոստացել են։

— Շուտո՞վ կստացվի։

— Աստված գիտե։ Դեռ պետք է քննեն, դեռ պետք է տեղեկանան, թե որ աստիճան օգնության կարոտ է մեր դրությունը, որ հետո օգնեն։

— Դուք ձեր դրության մասին տեղեկություններ չե՞ք տվել։

— Ի՜նչպես չենք տվել, մի քանի անգամ խնդիրներ ենք մատուցել, բայց դեռ խնդիրները չեն քննվել:

— Հաց ամենևին չէ՞ մնացել։

— Ձեզ հայտնի է, որ այսօր տերունական տոն է, ես պետք է պատարագ մատուցանեի, ամբողջ գյուղում այնքան ալյուր չգտնվեցավ, որ նշխարք պատրաստեինք։

— Իսկ մերձակա քաղաքում հաց գտնվո՞ւմ է։

— Գտնվում է, բայց գյուղացիների մոտ միջոցներ չեն մնացել բերել տալու համար։

Տխրության մռայլը պատեց քավոր Պետրոսի դեմքը, մի քանի րոպե մնաց լուռ մտածության մեջ, հետո նա դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Խնդրեմ, նեղություն հանձն առեք, տեր հայր, ես կամենում եմ անձամբ տեսնել մի քանի խրճիթներ, առաջնորդեցեք ինձ։

— Մեծ ուրախությամբ, — Ասաց քահանան և վեր կացավ:

Նրանք գնացին։ Մեր հյուրընկալը վազեց գյուղի տանուտերին իմաց տալու, թե աստիճանավոր է եկել։ Քավոր Պետրոսի այցելությանը տալիս էին պաշտոնական նշանակություն:

Ես և փոքրիկ Օլյան մնացինք մենակ, պտտվում էինք սամովարի շուրշը, հոգս էինք տանում թեյի պատրաստության համար։

— Այսօր ի՞նչ ես կերել, Օլյա։

— Այն օրից, որ մայրս մեռավ, ես հաց չեմ կերել։

— Շա՞տ ժամանակ է, որ մայրդ մեռավ:

— Երկու շաբաթ է։ Հետո Սաշան մեռավ, հետ Միտկան մեռավ... երեկ թաղեցինք փոքրիկ Վերային...

Խեղճ աղջիկը չկարողացավ վերջացնել, նա սկսեց հեկեկալ։

— Գիտե՞ս, Վերան իմ քույրն էր, — Ասաց նա արտասվախառն ձայնով։

Ես տվեցի Օլյային մի կտոր երշիկ և խնդրեցի, որ ուտե: Խեղճ աղջիկը առաջին անգամ էր տեսնում մի այսպիսի բան։

— Այդ ի՞նչ է, — հարցրեց նա։

— Եփած միս է։

Նա չկերավ, թեև մոր մեռնելուց հետո հաց չէր կերել, այլ վազեց մտավ խրճիթը, երևի, հիվանդներից մեկին ուտացնելու համար։

Քավոր Պետրոսի այցելությունները երկար չտևեցին, որովհետև նա մտել էր մի քանի խրճիթներ միայն և, ամեն տեղ տեսնելով միևնույն զարհուրելի տեսարանները, միևնույն դժբախտությունները, այլևս համբերել չէր կարողացել և հետ էր դարձել։ Նա սաստիկ զգայուն մարդ էր. թշվառության համար դեռ պահված էին նրա աչքերում արտասուքի մի քանի կաթիլներ։

Նրա հետ էր և՛ քահանան, և՛ գյուղի տանուտերը։

Իսկ գյուղացիների մի խումբ, լսելով այդ անակնկալ այցելության համբավը, հավաքվել էր մեր կեցած տան դռանը։

Հենց որ նստեցին, քավոր Պետրոսը դարձավ դեպի քահանան այդ խոսքերով.

— Ես ձեզ կտամ մի գումար, տեր հայր, դրանով դուք հաց, բժիշկ և դեղորայք բերել կտաք քաղաքից։ Ես հավատացած եմ, որ ձեր ծուխի թշվառությունը ձեզ համար նույնքան զգալի է և ցավակցական, որքան եղավ նա ինձ համար, երբ այս գիշեր իմ աչքով տեսա ողորմելի մարդկանց կրած տառապանքը։

— Այդ փողերը գանձարանի՞ց են, — Հարցրեց գյուղի տանուտերը։

— Այդ փողերը ես եմ տալիս ձեզ, — պատասխանեց քավոր Պետրոսը։

Նրանք զարմացած մնացին։ Նրանց վրա տիրեց մի տեսակ երկյուղ, մի տեսակ կասկած, թե ի՞նչ նպատակ կարող էր լինել դրանում, որ մի անծանոթ մարդ, մի քանի ժամ իրանց գյուղում հյուր լինելով, նվիրում էր այդքան փող։

— Աստուծո և իմ հոգու համար եմ տալիս, — Ասաց քավոր Պետրոսը։

Աստուծո և հոգու անունը տալու ժամանակ նրանց կասկածը փարատվեցավ, և ամեն կողմից օրհնություններ ու շնորհակալությունները չափ չունեին։

Քահանան, որպես երևում էր, բարեխիղճ մարդ էր. նա թույլտվություն խնդրեց քավոր Պետրոսից, որ ներս կանչե դրսում կանգնած գյուղացիներին ևս, որ մի քանի վկաների ներկայությամբ ստանա գումարը, որպեսզի վերջը տարաձայնությունների առիթ չմնա։

— Ես, — Ասաց նա, — Այդ գումարը մի քանի անձինքների գործակցությամբ կծախսեմ և նրա գործադրության մասին մանրամասն հաշիվ կներկայացնեմ ձեզ։ — Հետո խնդրեց նա քավոր Պետրոսի հասցեն։

— Այդ հարկավոր չէ, տեր հայր, ես ձեզ բոլորովին հավատում եմ։

Քավոր Պետրոսը մինչև անգամ չհայտնեց նրանց իր անունը, թեև շատ խնդրեցին, և հանգստացրեց քահանային Ավետարանի խոսքերով, թե բարեգործությունները պետք է ծածուկ կատարվեն, և միայն աստված պիտի գիտենա»

Հետո դարձավ նա դեպի ինձ և ներկա գտնվողներին անհասկանալի լեզվով ասաց.

— Պատրաստվիր, որ շուտով ճանապարհ ընկնենք, այս գյուղը մնալու տեղ չէ։

Քավոր Պետրոսը իր ձեռքով մխիթարեց այն գյուղացու դժբախտությունը, որի տանը հյուրասիրվեցանք մենք։ Քառորդ ժամից հետո մեր սայլակը արդեն գտնվում էր ճանապարհի վրա։

Սպահանցի քահանային եկեղեցու շինության համար հանգանակած գումարից հետո, քավոր Պետրոսի այդ երկրորդ բարեգործական վարմունքը ինձ ավելի զարմացնում էր։ Զարմանում եմ գլխավորապես այն պատճառով, որ եկեղեցու շինության գործում նրան թելադրում էր հավատը, կրոնի զգացմունքը և վերջապես ազգային նախանձախնդրությունը։ Ւսկ ա՛յստեղ ի՞նչ կար, որ զարթնեցներ նրա կարեկցությունը։ Մի՞թե մի ամբողջ սովատանջ բազմության թշվառությունը կարող էր ազդել նրա քարացած սրտի վրա։

Այդ խորհրդածությունները զբաղեցնում էին իմ միտքը, երբ մեր սայլակը դանդաղ կերպով առաջ էր գնում։ Ձիաները ամբողջ օրը չարչարված լինելով, չէինք կամենում ավելի հոգնեցնել նրանց։ Այդ միջոց էր տալիս ինձ քավոր Պետրոսից բացատրություններ խնդրելու։

— Բարեգործությունը լա՞վ բան է, — Հարցրի նրանից։

— Ես չեմ հասկանում ի՞նչը առիթ տվեց քեզ հանկարծ մի այսպիսի հարց առաջարկել ինձ։

— Ինձ առիթ տվեց ձեր այսօրվա վարմունքը»

— Լավ բան է։

— Ուրեմն մենք ինչո՞ւ ենք խաբում, կողոպտում, սպանում և ամեն տեսակ եղեռնագործություններից ետ չենք մնում։

— Մենք կողոպտում ենք ժլատ հարուստներին։ Իսկ աղքատներին պետք է օգնել։

Գիշերային լռության պահուն, անապատի մեջ, ճանապարհի վրա, առանձնացած մի խստասիրտ մարդու հետ, այս տեսակ վիճաբանությունը կարող էր վտանգավոր հետևանքի հասցնել։ Ւմ տապարը, որ միշտ սայլակի նստարանի տակ էր պահված լինում, հանեցի և խրեցի գոտիիս մեջ։ Լուսնյակի լուսով քավոր Պետրոսը նկատեց այդ, իսկ ես նրա դեմքի վրա նկատեցի մի արհամարհական ժպիտ։

— Դուք ասում եք, թե աղքատներին և թշվառներին պետք է օգնել։ Շատ գեղեցիկ միտք է, — շարունակեցի ես։ — Իսկ ողորմելի թաթար Ասկերը աղքատ և թշվառ չէ՞ր, ինչո՞ւ հրամայեցիք ինձ սպանել նրան։

— Ես միջոցների մեջ խտրություն չեմ գնում։ Եթե Ասկերին սպանել չտայի, չէի կարող կողոպտել բուխարեցի հարուստ վաճառականին։ Իսկ բուխարեցուն կողոպտելով, ես այսօր մի ամբողջ գյուղ ազատեցի սովատանջ մահից։

Քավոր Պետրոսի խոսքերը որքան էլ ինձ տարապայման թվեին, այսուամենայնիվ, նրանք բխում էին հաստատ համոզմունքից, որոնց համեմատ ևս գործում էր նա։ Նա իր գաղափարների մեջ հաջորդաբար էր վարվում։ Այնքան ժամանակ նրա մոտ ծառայելով, ես վկա էի եղել շատ անցքերի և միշտ նկատել էի, որ նա մի առանձին կատաղի ատելություն ուներ դեպի ժլատ հարուստները, որոնց ընդհակառակն, նա երբեք չէր վշտացրել աղքատին և միշտ թշվառների բարերարն էր հանդիսացել։ Բայց, ես հիշեցի մի պայման, որի մասին մինչև այսօր առիթ չէի ունեցել խոսելու նրա հետ։ Ես հարցրի.

— Դուք, որ միշտ բարի եք եղել դեպի աղքատը, դեպի հարստահարյալը և դեպի թշվառը, ինչո՞ւ մինչև այսօր չկատարեցիք ձեր խոստմունքը մի անձի վերաբերմամբ, որ ձեր պատճառով թշվառացավ։

— Ի՞նչ անձ։

— Իմ վարպետը։ Չե՞ք հիշում, երբ առաջին անգամ մենք վճռեցինք թողնել մեր հայրենիքը և օտար աշխարհ գնալ, մենք ուխտեցինք փող վաստակել և այդ մարդու կրած բոլոր վնասների փոխարենը վճարել։ Մոռացե՞լ եք։

—Չեմ մոռացել։ Երբ կհասնենք իջևան, դու ինձ հիշեցրու, ե՛ս ցույց կտամ քեզ մի նամակ, որից դու կտեղեկանաս, որ ես վաղուց կարգադրություն արել եմ այդ մասին։ Ես ուղարկել էի մի գումար մեր գյուղի քահանային, խնդրելով, որ հասցնե քո վարպետին, բայց պատասխան ստացա, թե այն օրից, որ նրան փախցրին բանտից, նրա մասին ոչինչ տեղեկություն չկա, թե ինքը և թե իր ընտանիքը անհայտացել են։ Բայց ինձ զարմացնում է մի բան, Մուրադ, ի՞նչը առիթ տվեց քեզ այսպես կասկածավոր կերպով վերաբերվել դեպի իմ գործունեությունը։

Ես ոչինչ չպատասխանեցի։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.49.02 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ը
ՓՐԿՈԻԹՅԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Անցել էր ավելի քան մի ամիս այն օրից, որ մենք թողեցինք հրեա սեղանավորի գտնված քաղաքը։

Շատ երկար կլիներ, եթե մանրամասնաբար նկարագրեի մեր ամբողջ ճանապարհորդությունը։ Իմ հիշատակարանի այս գլուխը ես կիսով չափ համառոտում եմ։ Համառոտում եմ, որովհետև շտապում եմ ծանոթացնել ընթերցողին մի նոր դեպքի հետ, որը իմ սրտին շատ մոտ է...

Կարճ կասեմ, անցնելով զանազան գավառներից և փոքրիկ քաղաքներից, մենք արդեն գտնվում էինք կայսրության հարավային գավառում, Սև ծովի եզերքի մոտ։ Բնությունը այստեղ փոխվեցավ, անապատներից ազատվեցանք, երկիրը ավելի լեռնային էր։

Ամառային գեղեցիկ առավոտներից մեկն էր։ Մեր ճանապարհը գնում էր նեղ ձորի միջով, որ պատած էր խիտ անտառներով։ ճանապարհի մեկ կողքով զուգընթաց կերպով ձգվում էր խորին անդունդ, որի հատակում հազիվ նշմարվում էր լեռնային գետակը։ Իսկ ճանապարհի մյուս կողքին բարձրանում էին ապառաժներ, որ ծածկված էին ծառերով։

Ինձ հայտնի չէր, թե ո՞ւր էր տանում այդ ճանապարհը, կամ ի՞նչ էինք որոնում այդ վայրենի, համարյա անմարդաբնակ լեռների մեջ։ Ես միայն հիացած էի բնության գեղեցկություններով։ Երբեմն ես լսում էի առվակների խոխոջմունքը, որոնք թաքուն վազում էին թփերի միջով, երբեմն տեսնում էի նրանց ջրվեժը, որ նոր ծագող արեգակի աոաջին ճառագայթներից ծիածանի նման կամար էին կապում կանաչազարդ լեռան վրա։ Տեղ-տեղ հանդիպում էին հին ամրոցների ավերակներ, որ մնացել էին թաթարների տիրապետության ժամանակներից։

Կրկնում եմ, որ ես ամենևին տեղեկություն չունեի, թե ինչ նպատակով էինք ճանապարհորդում։ Միայն քավոր Պետրոսը մի բան որոնում էր այն լեռների մեջ. նա շտապում էր, որքան կարելի է, շուտով հասնել ծովի ափերին։

Մինչև կեսօր մենք գնում էինք միևնույն նեղ ճանապարհով, որ երկու կողմից սեղմված էր ծառերով։ Բայց դեռ ոչ մի բնակության չէինք հանդիպել և ոչ մի մարդու երես չէինք տեսել։ Շարունակել ուղին՝ անհնարին էր, որովհետև ձիաները սաստիկ հոգնած էին։ Պետք էր փռքր-ինչ հանգստանալ։ Մենք կանգնեցրինք սայլակը մի տեղում, ուր ձորի միջով անցնող գետակը ավելի բարձրից էր հոսում, և ջուրը բոլորովին մատչելի էր։ Իմ աոաջին հոգսը եղավ ձիաները ջրել և նրանց կեր տալ։ Հետո սկսեցինք հագեցնել և մեր քաղցը։

Ճաշելուց հետո քավոր Պետրոսը նստած էր մի ծառի հովանու ներքո և լուռ մտախոհության մեջ էր գտնվում: Սատանան գիտե, թե ի՛նչ էր մտածում նա։ Նրա այս տեսակ լռությունը միշտ նախագուշակում էր մոտալուտ փոթորիկ։ Ես ձանձրացա և մտա անտառը փոքր-ինչ ծառերի մեջ ման գալու համար։

— Հեռու չգնաս, — զգուշացրեց նա։

— Ինչո՞ւ։

— Այս տեղերը խիստ երկյուղալի տեղեր են։

— Ես ինձ հետ կվեր առնեմ տապարս։

Այս զենքը իմ մարմնի անբաժանելի անդամներից մեկն էր:

Զարմանալի բան է, լինում են այնպիսի րոպեներ, երբ հասակ առած մարդն անգամ երեխա է դառնում։ Իմ մանկության զվարճությունները միտս եկան, սկսեցի քաղել և ուտել վայրենի պտուղներ։ Նրանք անզգալի կերպով հրապուրում էին ինձ ավելի հեռու և հեռու դեպի անտառի խորքը։ Ես բոլորովին մոռացա քավոր Պետրոսի պատվերը։

Հանկարծ իմ ականջին զարկեց մի ձայն, նա ավելի նման էր խուլ հառաչանքի։ Ես մոտեցա։ Ձայնը կրկնվեցավ։ Պարզ որոշեցի, դա կանացի ձայն էր, որ լսելի էր լինում ոչ այնքան հեռվից։ Ես թաքնվեցա թուփերի մեջ և այնտեղից սկսեցի գիտել։ Ի՞նչ եմ տեսնում, մեկ մանկահասակ աղջիկ, չոքած գետնի վրա, գրկել էր մի տղամարդի ոտքերը, աղաչում էր, պաղատում էր խնայել իր կյանքին։ Տղամարդը, կանգնած, բռնել էր նրա մազերից և վայրենի կատաղությամբ պատրաստվում էր սպանել։ Հենց որ նա սուրը բարձրացրեց, ես կայծակի արագությամբ վրտ հասա։ Իմ հասնելը և տապարիս զարկը կատարվեցավ միևնույն րոպեում։ Նա ընկավ գետնի վրա։

Աղջիկը ազատված էր։

Չարագործը լողում էր արյան մեջ։ Նա իր գազանային դեմքը դարձրեց դեպի ինձ, արձակեց մի քանի հայհոյանքներ և լռեց...

Ես սարսափելի խռովության մեջ ընկա, լսածս հայոց լեզվի բառեր էին։ Ուրեմն իմ ձեռքը շաղախվեցավ մի հայի արյան մեջ, որը մահվան տագնապի րոպեում, մոռանալով իրան, իր հայհոյանքները արտասանեց մայրենի լեզվով:

Այստեղ անպատճառ պետք է մի գաղտնիք լինի, մտածեցի ես և դարձա դեպի աղջիկը, որ զարհուրած նայում էր իմ վրա։

— Ո՞վ ես դու։

— Իմ հայրն ու մայրը մեռան խոլերայից:

— Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։

— Գյուղացիք ինձ հաց էին տալիս, ես նրանց համար գուշակում էի...

— Ես այդ չեմ հարցնում։ Այդ մարդը ինչո՞ւ էր սպանում քեզ։

— Նա լավ մարդ չէ... նա շատ վատ մարդ է...

— Ինչպե՞ս ընկար նրա ճանկը։

— Ինձ բռնեց, երբ մի օր դառնում էի գյուղից։

— Հետո՞։

— Տարավ անտառը... այնտեղ ընկերներ ուներ, բոլորը չար մարդիկ էին... բոլորը ավազակներ էին։

— Ի՞նչ արեցին քեզ։

— Չարչարեցին... շատ չարչարեցին... — էլ ինչո՞ւ էին սպանում քեզ։

— Ես ասեցի, եթե ինձ բաց չթողնեք, կմատնեմ ձեզ։

— Ի՞նչ բանում պետք է մատնեիր։

— Նրանք թուղթ փողեր էին շինում։ Դու մատնեցի՞ր։

— Չմատնեցի։ Ինձ տվին այդ մարդու ձեռքը, որ սպանե ինձ։

Գաղտնիքը մասամբ պարզվեցավ:

— Այն մարդիկը հեռո՞ւ են կենում։

— Այդ անտառի մեջ են։

— Դու ճանաչո՞ւմ ես նրանց բնակարանը։

— Ճանաչում եմ։

— Կարո՞ղ ես ինձ ցույց տալ։

— Ա խ, ես չեմ գնա այնտեղ, ես վախում եմ...

— Դու գիտե՞ս ի՛նչ ազգից են նրանք։

— Ես շատ լեզուներով խոսում եմ, բայց նրանց լեզուն չէի հասկանում։

— Կարո՞ղ ես ինձ տանել նրանց մոտ։

— Մի՛ գնացեք նրանց մոտ. նրանք լավ մարդիկ չեն։

Վերջին խոսքերը մի այնպիսի զգալի կերպով արտասանեց խեղճ աղղիկը, որ ես համոզվեցա իսկույն չգնալ ավազակների րնակարանը և վճռեցի նախ այդ անցքը հայտնեք քավոր Պետրոսին և ապա սպասել նրա կարգագրությանը։

Աղջիկը կլիներ հազիվ տասնութ տարեկան։ Նա ցիգանուհի էր, բայց ոչ Ռուսաստանի ցիգաններից, այլ հեռավոր երկրներից եկած, բայց ի՞նչ երկրներից, նա բացատրել չկարողացավ։ Նրան կոչում էին Նենե։ Նրա հայրը ածում էր արֆայի վրա, մայրը երգում էր, իսկ ինքը պար էր գալիս։ Այդ պարապմունքով թափառում էին և դրանով ապրում էին։ Ծնողները մինը մյուսից հետո, խոլերայից բռնվելով, մի շաբաթվա մեջ մեռան։ Նենեն մնաց որբ և անտեր։ Նա շարունակեց այնպես թափառել գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, մարդկանց համար գուշակություններ էր անում, հմայում էր և փող էր ստանում։

Նենեն իր ցեղին հատուկ լղարիկ կազմվածք ուներ, բայց սաստիկ դյուրաթեք, սաստիկ առաձգական էր նա։ Առհասարակ մի գեղեցիկ նրբություն արտափայլում էր նրա մարմնի յուրաքանչյուր գծերից։ Աչքերը սև և կրակոտ էին. գույնը նույնպես թուխ էր, որպես մազերը։ Բայց որքա՜ն կյանք կար նրա հայացքի մեջ, ո՛րքան պարզություն կար նրա խոսքերի մեջ...

Վերադառնալով քավոր Պետրոսի մոտ, ես չգիտեի ի՛նչ տեսակ հաշիվ և համար տամ իմ անտառում կատարած գործողության մասին։ Նա հեռվից տեսնելով ինձ Նենեի հետ միասին, հեգնեց, ասելով.

— Որսորդությունդ հաջողակ է երևում, մենակ գնացիր, զույգով վերադարձար։

Նա նստած էր միևնույն ծառի հովանու ներքո, ուր առաջ թողել էի նրան։ Ես ոչինչ չպատասխանեցի, տարա Նենեին սայլակի մոտ։ Խեղճ աղջիկը այնպես շուտով մտերմացավ ինձ հետ, որ իսկույն հարցրեց,

— Ասեղ ունե՞ս։

— Ի՞նչ ես անում։

— Դրանք պետք է կարկտնեմ։

Նա ցույց տվեց իր պատառոտված հագուստը։

Ես Նենեին թողեցի սայլակի մոտ և շտապեցի դեպի քավոր Պետրոսը։

— Այդ ի՞նչ բան է, — Հարցրեց նա այժմ խիստ սառն կերպով:

Ես առանց մի բան թաքցնելու պատմեցի նրան անտառում պատահած անցքը, պատմեցի բոլորը, ինչ որ լսել էի Նենեից։ Նա հետաքրքրությամբ լսում էր։ Ես կարծում էի, որ նա կհանդիմաներ ինձ իմ գործած աննպատակ սպանության համար, որի մեջ շահեկան կամ օգտավետ ոչինչ չկար։ Բայց նա գտավ դրա մեջ մի շահ։

— Պետք է օգուտ քաղել այդ դեպքից, — Ասաց նա, երբ ես վերջացրի աղետալի պատմությունը։

— Ո՞րպես։

— Այդ մարդիկ մեզ հարկավոր են...

— Ինչո՞վ։

— Աղջիկը չասա՞ց քեզ, թե նրանք շինում են կեղծ թղթադրամներ։

— Ասաց։

— Այդ բավական է։

Նա էլ չխոսեց, հրամայեց իսկույն լծել ձիաները։ Երբ սալյակը պատրաստ էր, ես հարցրի.

— Ի՞նչ պետք է անել այդ աղջկա հետ։

— Վե՛ր առ մեզ հետ։ Մենք պետք է առանձնանանք այդ անտառի մեջ մի ապահով տեղում, մինչև կստուգեինք, թե ո՛վքեր են այդ մարդիկ։ Քշի՛ր դեպի ձախ։

Արևը արդեն խոնարհվում էր դեպի իր մուտքը, երբ մենք մտանք մի ձոր, որ գոգավորվելով, կազմում էր մի նեղ ծոց անտառապատ լեռների մեջ։ Այստեղ իջևանեցինք։

Նենեն լուռ էր և տխուր։ Կարծես թե խեղճ աղջիկը մտածում էր, թե ավազակի ձեռքից ազատվելուց հետո կրկին ո՛րպիսի վիճակի ենթարկեց նրան դառն ճակատագիրը, կրկին ո՛րպիսի մարդկանց ձեռքը ձգեց։ Բայց նա դրա վրա չէր մտածում, նա քաղցած էր, նա մի քանի օր ոչինչ չէր կերել և սովից նվազել էր։ Ես իսկույն տվեցի նրան մի բան ուտելու, նա կազդուրվեցավ և ժպիտը երեսին ասաց.

— Դուք լավ մարդիկ եք, ես ձեզ մոտ կմնամ՝ դուք ինձ չեք սպանի։

Երբ մութը բոլորովին պատեց, քավոր Պետրոսն ասաց ինձ.

— Մուրադ, այդ աղջիկը ճանաչում է ավազակների բնակարանը, դրան վե՛ր առ քեզ հետ, գնացեք, լուր բերեցեք այն մարդերի մասին։

Ես իսկույն համաձայնվեցա։ Ինձ հետաքրքրում էր ավելի, այն, որ այն օր իմ սպանած մարդու բերանից լսեցի հայերեն խոսքեր։ Ի՞նչ գործ ուներ հայը այդ վայրենի, անմարդաբնակ լեռների մեջ։ Ես վեր առի, բացի տապարից, և մի զույգ ատրճանակներ։ Ամեն ինչ պատրաստ էր, միայն դժվար էր համոզել Նենեին, որ նա առաջնորգեր ինձ մինչև ավազակների բնակարանը։

— Ա՜խ, մի՛ տարեք ինձ այնտեղ... նրանք չար մարդիկ են... ես վախենում եմ...— կրկնում էր նա ողորմելի ձայնով:

— Ինչո ւ ես վախենում, ես քեզ հետ եմ գալիս։

— Դու կսպանես նրանց, այդպես չէ՞։

— Կսպանեմ, եթ՜ե քեզ դիպչելու լինեն։

— Հա՛, սպանի՛ր նրանց... նրանք աստված չունեն...

Նենեն այն օր իր աչքով տեսել էր իմ ձեռքի ուժը։ Նա շուտով համոզվեցավ, որ ես կկատարեմ իմ խոստմունքը։ Երեում էր, որ անբախտ աղջկա մանուկ կուրծքի մեջ բորբոքվում էր խիստ դառն վրեժխնդրություն դեպի այդ չարագործները, և այդ պատճառով, երբ վերջին խոստմունքը լսեց, իսկույն հոժարվեցավ ինձ հետ գալու։

Լուսնյակը լուսավորում էր հազիվ նշմարվող շավիղը, որ տանում էր դեպի ավազակների բնակարանը։ Այդ լեռնային շավիղը տեղ-տեղ կորչում էր խտությամբ աճած խոտաբույսերի մեջ և դարձյալ հայտնվում էր։ Նենեն գնում էր իմ մոտով և համարյա կպած էր իմ կողքին։ Նա իմ աջը բռնել էր իր փոքրիկ ձեռքի մեջ և մի այնպիսի հոգատարությամբ պահում էր, կարծես թե վախենում էր, չիցե թե թողնեմ նրան մենակ, գիշերային մթության մեջ ավազակների բնակարանի մերձակայքում, իսկ ես փախչեմ։

Հանկարծ նա կանգ առեց և, ընդհատելով մեր մեք տիրող լռությունը, ասաց.

— Դու լավ մարդ ես։

— Ի՞նչ գիտես։

— Եթե դու չլինեիր, այն ավազակը ինձ կսպաներ։

— Այդ աստված ազատեց քեզ։

— Նա քեզ ուղարկեց, որ դու ինձ ազատես։

Այդ խոսքերի միջոցին նա իմ ձեռքը տարավ և սեղմեց իր բորբոքված շրթունքի վրա։ Դա նրա լուռ շնորհակալության նշանն էր: Բայց ո՞վ կարող էր նախագուշակել, որ այդ անմեղ աղջիկը, որը իր սրտի բոլոր ջերմությամբ երախտամատույց էր լինում ինձ, որպես իր կյանքի ազատչի, մի օր կլիներ իմ փրկության հրեշտակը...

— Ա՛խ, որքա՜ն հիմար եմ ես, — խոսեց նա հանկարծ մտաբերելով, — ես մինչև հիմա չեմ հարցրել, թե ինչպես է քո անունը։

— Մուրադ։

— Մուրա՛դ, ի՜նչ գեղեցիկ անուն է, ի նչպես հեշտ արտասանվում է։

Մահվան երկյուղը այնքան տիրել էր խեղճ աղջկա սրտին, որ նա ամեն անգամ, երբ մտաբերում էր իր հետ կատարված անցքը, հարցնում էր.

— Մուրադ, դու ինձ չես սպանի, այդպես չէ՞։

— Ես քեզ իմ հոգու պես կպահեմ։

Նա նայեց իմ երեսին, և նրա աչքերը վառվեցան ուրախության բոցով։ Նա գոհ էր, նա ապահով էր։ Անտեր, անխնամ, թափառաշրջիկ, բախտի կամքին թողած որբիկը այժմ մի պաշտպան ուներ։ "

Անտառի խորքից նշմարվեցավ ճրագի աղոտ լույս։

— Տե՛ս, այնտեղ են, — ցույց տվեց Նենեն։

Շավիղը, որ տանում էր դեպի այդ կողմը, բոլորովին անհետացավ մացառների մեջ։ Մենք դժվարությամբ կարողանում էինք առաջ գնալ։ Նենեի առանց դրան ևս քրքրված հագուստը, բռնվելով փշոտ թփերից, պատառոտվում էր։

— Դու այստեղ կսպասես, մինչև ես կվերադառնամ։

— Ո՞ւր ես գնում, — Հարցրեց Նենեն դողդոջուն ձայնով:

— Այնտեղ, որտեղից երևում է ճրագի լույսը։

— Ա՜խ, մի՛ գնացեք այնտեղ... մի՛ մտեք նրանց մոտ...

Նրան միամտացրի, ասելով, թե պետք է հեռվիից միայն նայեմ նրանց բնակարանին և այնքան գաղտնի կերպով, որ ինձ տեսնել չեն կարող։ Նա հանգստացավ։ Երևում էր, որ Նենեն այնքան երկչոտ չէր, որքան ես կարծում էի։ Նա մտածում էր իմ մասին, չիցե թե վտանգի հանդիպեի։ Խե՜ղճ աղջիկ, այն ի՞նչ զգացմունք էր, որ զարթեցրեց նրա մեջ մի այդպիսի կարեկցություն դեպի ինձ։

Նա մնաց թուփերի մեջ, ասելով, թե հեռվից կդիտե ինձ։ Ես ուղղեցի իմ ընթացքը դեպի այն կողմը, ուսկից նշմարվում էր լույսը։ Քառորդ ժամից հետո երևաց մի խրճիթ, որ թաքնված էր ծառերի ու պատատուկների մեջ։ Ամենայն զգուշությամբ, առանց մի թեթև շշուկ անգամ հանելու, մոտեցա։ Նշմարվող լույսը դուրս էր ցոլանում միակ պատուհանից, որ շատ բարձր չէր գետնի մակերևույթից։ Այդ ծակից կարելի էր դյուրությամբ հետազոտել խրճիթի ներսը։ Ի՞նչ եմ տեսնում: Մի քանի ուրախ դեմքեր բոլորել էին ընթրիքի սեղանի շուրջը, ուտում էին ու խմում էին։ Այդ հարբած, մոլեգնած հասարակության աղմուկն ու աղաղակը չէր թողնում մի բառ անգամ որոշել նրանց խոսակցությունից։ Մի քանի րոպե ես ականջ էի դնում, բայց իմ ականջներին չէի հավատում։ Տեր աստված, այդ ի՞նչ բան է։ Իմ ականջին դիպան Խաչատուր, Համբարձում, Մնացական անունները։ Դրանք հայի անուններ էին։ Ես լսում էի հայոց ձայներ, հայոց խոսքեր, իսկ և իսկ այն բարբառով, որպես խոսում էին իմ հայրենիքում...

Ինձ համար դրանց ի՛նչ տեսակ մարդիկ լինելը արդեն պարզված էր։ Շուտով թողեցի խրճիթը ու հեռացա, որովհետև չէի ուզում Նենեին երկար սպասել տալ։ Նրա ուրախությանը չափ չկար, երբ ողջությամբ վերադարձա նրա մոտ: Նա այժմ միամտաբար սկսեց գովել իմ քաջությունը։

— Դու ղոչաղ տղա ես, Մուրադ, — ասաց, — գնացիր նրանց բնակարանի մոտ, ու քեզ ոչինչ չկարողացան անել։

Մենք շտապեցինք քավոր Պետրոսի մոտ։ Նա անհամբերությամբ սպասում էր մեզ։ Ես պատմեցի բոլորը, ինչ որ տեսա, ինչ որ լսեցի խրճիթում։ Նրա խոժոռ դեմքի վրա երեվացին մի տեսակ ցնցումներ, որ արտահայտություն էին նրա սրտի բերկրությանը։

— Դա խաչագողների մի նշանավոր որջ է, — Ասաց նա մի առանձին բավականությամբ։ — Ես այդ մարդիկներին որոնում էի...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.49.48 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Թ
ԽԻՂՃՍ ԶԱՐԹՆՈԻՄ է

Մյուս առավոտ քավոր Պետրոսը ասաց ինձ հետևյալ խոսքերը.

— Մուրադ, ես տեսնում եմ, որ աստված մեզ հետ է. մեր գործը օրըստօրե հաջողություն է խոստանում։ Ես վաղուց որոնում էի այդ մարդիկներին, վերջապես բախտը մեզ հանդիպեցրեց նրանց։ Նրանք խիստ համարձակ և ընդունակ մարդիկ են։ Նրանց ձեռքով կարելի է միլիոններ դիզել։ Գնանք և միանանք նրանց հետ, մենք սիրով կընդունվենք նրանց ընկերության մեջ»

Երևում էր, խոսակցության առարկան խիստ մոտ էր քավոր Պետրոսի սրտին, այդ պատճառով նա այնպես երկար ձգեց իր ճառախոսությունը։ Եվ ես, համոզված լինելով, որ նա ամեն բանի մեջ իմ բարին է ցանկանում, ընդունեցի նրա առաջարկությունը։

— Բայց մեկ դժվարություն կա, — Ասաց նա։

— Ի՞նչ դժվարություն։

— Այդ աղջիկը...

Նա ցույց տվեց Նենեի վրա, որը դեռ քնած էր։

— Նա ինչո՞վ կարող է արգելք լինել մեզ։

— Ամեն բանով։

— Ես չեմ հասկանում։

— Ուրեմն լսի՛ր։ Այդ աղջկա կյանքը ազատելու համար դու սպանեցիր այն մարդուն, որը հիշյալ ընկերության անդամ էր։ Այժմ մենք ցանկանում ենք նրանց հետ միանալ, մտածի՛ր, նրանք կարո՞ղ են վստահություն ունենալ դեպի մեր հավատարմությունը։

Ես ոչինչ չգտա պատասխանելու։ Նա շարունակեց,

— Մենք ինչպե՞ս կարող ենք այսօր միանալ նրանց հետ, երբ երեկ սպանել ենք նրանց ընկերներից մեկին։

— Մենք կարող ենք այդ սպանությունը թաքցնել։

— Այո՛, կարող ենք այդ սպանությունը թաքցնել։ Բայց քանի որ աղջիկը մեզ հետ կլինի, թաքցնել չենք կարող։ Բացի դրանից, այդ աղջկա մասին նրանք կասկած ունեին, թե կմատնե իրանց, և այդ պատճառով վճռեցին նրա մահը։ Աղջիկը դեռ կենդանի է, ուրեմն նրանց կասկածը կմնա դարձյալ կասկած։ Իսկ երբ մենք կմիանանք նրանց ընկերության հետ, և այդ աղջկան մեզ հետ կտեսնեն, արդյոք մեր անձը չե՞նք ենթարկի նույն կասկածանքին, որ նրանք ունեին այդ աղջկա մասին։

— Մենք կարող ենք աղջկան մեզ հետ չունենալ, այլ բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա։

Քավոր Պետրոսը, որ ոչ մեկ խոսքի առջև կանգ չէր առնի, լռեց, մտածության մեջ ընկավ։ Ես չէի հասկանում, թե ինչո՞ւ նա այսպես սատանայաբար ոլորում էր, քաշքշում էր իր բացատրությունները, առանց իր վերջնական միտքը հայտնելու։ Ի՞նչ երկյուղ ուներ ինձանից։ Վերջապես փոքր առ փոքր հայտնեց նա իր միտքը։

— Դու ասում ես, որ մենք կարող ենք աղջկան բաց թողնել, ուր որ ուզում է, թող գնա, բայց այդ անկարելի է։ Ցիգանուհին երբեք չի մոռանա վիրավորանքը և իրան հասցրած անպատվությունը։ Այդ մարդիկը, որպես քեզ հայտնի է, անպատվել են այդ աղջկան և մինչև անգամ պատրաստվել են սպանել նրան։ Այդ բոլորը չի մոռանալ նա և պետք է վրեժխնդիր լինի, պետք է մատնե նրանց։ Իսկ մատնելով նրանց, կմատնվենք և մենք, որովհետև նրանց խումբի մեջ կլինենք, որովհետև կամենում ենք ընկերանալ նրանց հետ։

— Ուրեմն ի՞նչ պետք է արած։

— Պետք է անել այն, ինչ որ նրանք էին կամենում անել:

— Սպանե՞լ...

— Այո , սպանել։

Առաջին անգամն էր, որ քավոր Պետրոսի խոսքը ոչ միայն վատ տպավորություն գործեց իմ վրա, այլ կատաղության չափ գրգռեց իմ բարկությունը։ Ես գոչեցի.

— Սպանել նրա՞ն, որի կյանքը ազատել ես, դա խղճի և ազնվության հակառակ բան է։

Մի դառն, արհամարհական ժպիտ երևաց նրա գերեզմանի պես սառն դեմքի վրա։

— Խղճմտա՜նք... ազնվությո՜ւն....— Բացականչեց նա, — Ի՜նչ գեղեցիկ խոսքեր են, բայց նույնքան դատարկ, որքան ինքը հիմարությունը։

— Ինչո՞ւ:

Այդ հարցին պատասխանելու ժամանակ նա իր ձայնը մեղմացրեց։

— Դու դեռ տղա ես, Մուրադ, և աշխարհը չես ճանաչում։ Մարդ չէ կարող խղճմտանք և ազնվություն ունենալ այնպիսի ժամանակներում, երբ ամբողջ մթնոլորտը, որի մեջ ապրում է նա, վարակված է անբարոյականությամբ։ Եթե նա այնքան հիմար կլինի, որ կցանկանա ազնիվ լինել, անտարակույս, ինքը իրան դժբախտության կդատապարտե։ Այսպիսի հանգամանքներում մարդ պետք է խղճմտանք և ազնվություն ունենա դեպի իր անձը միայն և դեպի նրա բարօրությունը։ Իսկ երբ մի ուրիշը արգելք է լինում իր բարօրությանը, պետք է ոչնչացնել նրան, որ ինքը կարողանա ապրել, և լա՛վ ապրել:

Ես պատասխանեցի նրան կրոնական փաստերով.

— Դա աստծուն ընդդեմ է, դա մեղք է, դա քրիստոնյայի գործ չէ։

— Ինչպես կամենում ես համարիր, բայց դժբախտաբար այդպես է։ Ես ճանաչում եմ միայն կյանքը և նրա պայմանները։ Եթե մի ծառ արմատախիլ չանես, նրա տեղը մի ուրիշը տնկել չես կարող։ Բոլոր աշխարհը այդ բնական օրենքին է հետևում, մինը մյուսին ոչնչացնում է, սպառում է, կլանում է, որ իր գոյությունը պահպանե։ Դա կյանքի կռիվն է և երբեք չի դադարի, քանի որ տևում է կյանքը։

Ես չհակառակեցի քավոր Պետրոսի այդ օտարոտի վարդապետություններին, որոնք ինձ բոլորովին անհասկանալի էին. ես միայն ցավում էի Նենեի վրա, այդ պատճառով հարցրի.

— Ինչո՞վ է մեղավոր այդ խեղճ աղջիկը, որ զոհ գնա մեր զանազան սատանայական մեքենայություններին։

— Ոչնչով մեղավոր չէ, — պատասխանեց նա։ — Բայց նա պետք է զոհվի, որ մենք ապահով լինենք։

Համոզված լինելով, որ երբեք չէ կարելի փոխել նրա երկաթե կամքը, ես ստիպվեցա կեղծել, ստիպվեցա խաբել նրան։ Իմ ընդդիմադրությունը կարող էր ավելի վատ հետևանքի հասցնել։ նա պատրաստ էր թե՛ ինձ և թե Նենեին սպանել, որ փարատվի իր կասկածանքը, որ հաստատ կերպով կարողանա սկսել այն գործը, որից միլիոններ էր սպասում։

Ես համաձայնություն ցույց տվի:

— Ուրեմն տար աղջկան և հենց այս առավոտ մի տեղում ամփոփ ի՛ր...

Արևը դեռ նոր էր արձակել իր առաջին ճառագայթները, թռչունները ուրախ-ուրախ ճկճկում էին. ամեն տեղ զարթնում էր կյանքը իր նոր, սքանչելի զվարճությամբ։ Իսկ ինձ հրամայում էին կարճել մի անմեղ արարածի կյանքը...

Ես մոտեցա Նենեին։ Նա դեռ քնած էր սայլակի վրա։ Ի՜նչպես քաղցր և հանդարտ քնել էր նա։ Ինձ խիստ դառն էր խռովել դեռահաս կույսի հանգստությունը։ Ո՞վ գիտե ո՛րպիսի երազներ հրապուրում էին նրան։ Նա ժպտում էր, նրա մարջանի պես կարմիր շրթունքները շարժվում էին։ Գուցե նա այդ րոպեում համբուրում էր մեկին, որին սիրում էր։ Երբեմն արձակում էր ինձ անհասկանալի բառեր։ Մեկի հետ խոսում էր նա։ Ո՞վ գիտե, գուցե խոսում էր հենց իր ծնողների հետ, որոնց կորցրել էր։ Նա իր թևիկները տարածեց, երևի գրկում էր նրան, և ահա նրա դեմքը պայծառացավ ուրախությա՛ն լույսով...

Երկար զմայլված նայում էի նրա վրա։ Կիսամերկ կուրծքը խիստ մեղմ կերպով բարձրանում և իջնում էր։ Շնչառությունը խաղաղ էր։ Հանկարծ նրան տիրեց մի տեսակ խռովություն։

Երեսի վրա երևացին զայրացած ցնցումներ։ «Հեռո՜ւ, անիծյալ»...— գոչեց նա և վեր թռավ տեղից։

— Ա՜խ, դարձյալ այն ավազակը...— Բացականչեց նա ցավալի ձայնով, սկսեց երկչոտ աչքերով նայել իր շուրջը։

Երբ տեսավ ինձ իր մոտ կանգնած, հանգստացավ։

— Ի՞նչ եղավ այն ավազակը, — Հարցրեց ինձանից։

— Ո՞ր ավազակը։

— Այն, որ սպանում էր ինձ:

— Դու երազի մեջ ես տեսել նրան, Նենե։

Խեղճ աղջկա երևակայությունից չէր հեռանում չարագործի պատկերը, որը մի օր առաջ փորձում էր սպանել նրան։ Բայց նա չգիտեր, որ այժմ կանգնած էր իր մոտ մի ուրիշ չարագործ, որին պատվիրել էին նույն դահճի դերը կատարել։

— Դու այստեղ ես, ես էլ չեմ վախենա, — Ասում էր նա, իր մտերմությամբ լի աչքերը դարձնելով դեպի ինձ։

Որքա՜ն կրակ կար այդ աչքերի մեջ, որքա՜ն խոր թափանցում էր նրանց փայլը իմ սրտի մեջ։

Մտածելով, որ մեր համեցողությունը կարող էր շարժել քավոր Պետրոսի կասկածը, ես հրավիրեցի Նենեին ինձ հետ գնալ անտառը առավոտյան զբոսանքի համար։ Նա հրաժարվեցավ, ասելով

— Չէ, անտառ չգնանք։

Նա վախենում էր հանդիպել ավազակներին։ Ես հանգըստացրի նրան, ասելով.

— Շատ հեռու չենք գնա, և ոչ քեզ այն ավազակների կողմը կտանեմ։

Նա համաձայնեցավ։

Գեղեցի՜կ էր այն առավոտը։ Ո՛րքան ախորժ ազդում էր հովասուն օդի թարմությունը, խնկարկված բյուրավոր ծաղիկների անուշահոտությամբ։ Ի՜նչպես ուրախ երգում էին անհոգ թռչունները և ո՜րքան ծիծաղկոտ փայլում էին արեգակի աոաջին ճառագայթները ցողազարդ տերևների վրա։ Ամեն ինչ սքանչելի էր, ամեն ինչ խորին, անսահման բերկրությամբ զվարճանում էր բնության սրբազան տաճարի մեջ: Տխուր էր միայն իմ սիրտը...

Նենեն շուտով նկատեց այդ, և երբ փոքր-ինչ հեռացանք մեր իջևանից, հարցրեց նա.

— Դու սիրո՞ւմ ես ծաղիկներ։

— Սիրում եմ։

— Ես քեզ համար մի լավ փունջ կպատրաստեմ, ես իմանում եմ գեղեցիկ փունջեր շինել։ Իմ հայրը մի ժամանակ մի պարտիզպանից գնում էր մեծ քանակությամբ զանազան տեսակ ծաղիկներ, ես փունջեր էի պատրաստում , ածում էի զամբյուղի մեջ, և, փողոցներում ման ածելով, վաճառում էի։

Ես ժամանակ չունեի պատասխանելու Նենեի այս տեսակ քնքշություններին, ինձ զբաղեցնում էր այն միտքը, թե ի՞նչ պետք է անել խեղճ աղջկա հետ։

— Նենե, — Հարցրի նրանից, — Այդ անտառում բնակիչներ կա՞ն։

— Այն ավազակները...

— Բավական հեռավորության վրա գտնվում է մի փոքրիկ գյուղ։

— Իսկ մոտի՞կ տեղերում։

— Մի տնակ կա, ուղիղ ծովի ափի մոտ։

— Ովքե՞ր են բնակվում տնակի մեջ։

— Երկու հոգի միայն, մի ալևոր մարդ և մի պառավ կին։

— Ինչպիսի մարդիկ են։

— Բարի ձկնորսներ են։

— Քեզ ճանաչո՞ւմ են։

— Ճանաչում են։ Ամեն անգամ, երբ պատահում էր ինձ մտնել նրանց տնակը, կերակրում էին ինձ, հագուստ էին տալիս։

— Կարո՞ղ ես ինձ տանել այնտեղ։

— Կարող եմ։

Մինչև ձկնորսի տնակը հասնելը, ես ընկղմված էի խառն մտածությունների մեջ։ Նենեին սպանելու մտքից շատ հեռու էի։ Այժմ նրա կյանքը նույնքան թանկագին էր ինձ համար, որքան իմը։ Բայց ինձ համար անհասկանալի էր մի բան, թե այդ ի՞նչ փոփոխություն էր, որ կատարվեցավ իմ մեջ։ Ինչո՞ւ իմ ձեռքերը այս անգամ դողում էին արյունոտ գործում: Ո՞վ մեղմացրեց իմ բնավորության վայրենությունը։ Մի՞թե կնոջ շնչի կախարդական ազդեցությունը զարթեցրեց իմ մեջ քնած խիղճը։ Այդ բոլորը դեռ անորոշ մթության մեջ էր ինձ համար։ Միայն ես զգում էի մի բան՝ զգում էի, որ իմ սիրտը կապված էր այդ անբախտ աղջկա հետ։ Արդյոք սիրո՞ւմ էի նրան։ Ո՛չ։ Իմ զգացմունքը ավելի ցավակցական էր, ավելի բխում էր կարեկցությունից դեպի նրա թշվառ վիճակը։ Նենեն որբ էր, Նենեն անտեր էր, Նենեին ես ազատեցի մահից, և մի ներքին ձայն ասում էր ինձ, որ պետք է շարունակեմ նրա պաշտպանը լինել։

Մյուս կողմից, ես այժմ զգում էի մի տեսակ ատելություն դեպի քավոր Պետրոսը։ Կարծես Նենեն խլեց իմ աչքերից այն դյութական քողը, որ մինչև այսօր թույլ չէր տալիս ինձ նկատել այդ հրեշավոր մարդու բարոյական այլանդակությունը: Ոչինչ չէր կարող այնպես համոզիչ կերպով բացատրել ինձ նրա բարբարոսությունը, որպես այն խոսքը, որով հրամայեց ինձ սպանել Նենեին։ «Դրանից լավ առիթ գտնել չեմ կարող, — Մտածում էի ես, — կվեր առնեմ Նենեին, կհեռանամ և կազատվեմ այդ չարագործից...

Բայց իսկույն երևան էին գալիս աղքատ մայրս, քույրերս և վերջապես իմ նազելի Սառան։ Դրանք սպասում էին իմ լիք քսակով վերադարձին։ Իսկ իմ վաստակած բոլոր արծաթը քավոր Պետրոսի մոտ էր գտնվում։ Բաժանվելով նրանից, պետք է կորցնեի իմ ամբողջ հարստությունը։ Ինչպե՞ս թողնեի, ինչպե՞ս հեռանայի նրանից։ Շահասիրությունը և այդ դեպքում կուրացրեց ինձ... ես մնացի անվճռականության մեջ...

Այդ բոլոր խորհրդածությունների մթությունից իմ մտքում պարզվեցավ մի բան, որ ես որոշեցի անպատճառ բաժանվել քավոր Պետրոսից։ Բայց մտածեցի, թե նախ պետք է Նենեին հանձնել ձկնորսին պահելու համար, եթե կգտնեմ նրան այնպիսի բարի մարդ, որպես պատմում էր Նենեն։ Իսկ հետո կաշխատեմ մի կերպով քավոր Պետրոսի ձեռքից դուրս բերել իմ արծաթը, որ նա ոչինչ չհասկանա։ Երբ այդ կատարված կլինի, այն ժամանակ կառնեմ Նենեին, կհեռանամ մի օտար աշխարհ և այնտեղ նրա կյանքը ապահով վիճակի մեջ կդնեմ։ Բայց ես չգիտեի, արդյոք Նենեն կհամաձայնե՞ր մնալ ձկնորսի տնակում և սպասել ինձ, մինչև ես քավոր Պետրոսի հետ հաշիվներս վերջացնեի։ Նրան փորձելու համար ասացի.

— Նենե, մենք ուրիշ տեղ պիտի գնանք, դու չես կարող միշտ մեզ մոտ մնալ։ Հիմա ես քեզ ազատ եմ թողնում, ուր որ ուզում ես, գնա ։

— Ես քեզանից չեմ բաժանվի։

— Ինչո՞ւ։

— Ես հիմա շատ եմ վախենում։

— Առաջ չէի՞ր վախենում։

— Չէի վախենում նրա համար, որ չէի իմանում, որ մարդիկ այդքան վատ են լինում...

Նա ակնարկում էր իրան չարչարող ավազակների վրա։

— Կարելի է ես էլ վատ եմ։

— Դու լավ մարդ ես. ես քեզանից չեմ վախենում։

— Ես հեռու երկիր պիտի գնամ։

— Ուր որ գնաս, կգամ քեզ հետ։

— Բայց եթե մնա՞մ այստեղ։

— Ես էլ կմնամ քեզ մոտ։

— Մենք տուն չունենք։

— Այդ անտառի մեջ մեզ համար մի խրճիթ կշինենք, նրա մեջ կապրենք։

Նա դարձյալ հիշեց ավազակներին և խոսքը փոխեց,

—Չէ , հեռու, այստեղից շատ հեռու գնանք:

Խե՜ղճ աղջիկ, ի՞նչ էր, որ նրան այդպես կապեց ինձ հետ, արդյոք սե՞րը, արդյոք երախտագիտական զգացմո՞ւնքը, որ ես նրա կյանքը ազատեցի մահից։ Այդ հարցերը քննելու համար ես ո՜չ միջոց ունեի և ոչ ժամանակ։ Ես միայն մտածում էի Նենեի կյանքը գոնե առժամանակ ապահով վիճակի մեջ դնել, մինչև քավոր Պետրոսի հետ գործերս վերջացնեի։ Ինձ հրամայված էր սպանել նրան, եթե ես այդ հրամանը չկատարեի, անտարակույս կկատարեր նա, որ հրամայեց ինձ։ Աղջիկը չէր կարող ազատվել քավոր Պետրոսի գազանությունից, եթե նա հասկանար, որ տակավին կենդանի է մնացել նա։

Մենք այժմ գտնվում էինք լեռնային բարձրության վրա։ Մեր առջև բացվեցավ անսահման մուգ-արծաթափայլ տարածություն ծովը։

— Հիմա մոտեցանք ձկնորսի տնակին, — Ասաց Նենեն:

— Քեզ կտանեմ նրա խրճիթը։

— Ես այնտեղ մենակ չեմ մնա։

— Ես շուտ-շուտ քեզ մոտ կգամ։

— Ամեն օր, հա՞։

— Հա , ամեն օր։

Մենք պետք է իջնեինք լեռնային զառիվայրը, որ տանում էր դեպի ծովեզրը։ Անտառը այստեղ վերջանում էր, սկսվում էին մանր թփեր միայն։ Այդ թփերի մեջ թաքնված էր ձկնորսի խրճիթը, ոչ այնքան հեռու ծովի ափից։ Այդ մենավոր խրճիթի մեջ բնակվում էր այն գաղտնածածուկ մարդը, որի մասին շրջակայքում ոչինչ տեղեկություն չունեին, թե ո վ է նա, ո՞րտեղից է եկել, կամ ի՞նչ մարդ է։

Ես գտա նրան իր պառավի հետ այնպես բարի, որպես պատմել էր Նենեն։ Նրանք խիստ սիրով ընդունեցին իմ առաջարկությունը, մանավանդ երբ պատմեցի անբախտ աղջկա աղետալի անցքը։

— Որդի չունենք, աստված մեզ որդի ուղարկեց, — Ասաց ծերունին, — կպահենք մեզ մոտ, կսնուցանենք, գուցե մի ժամանակ բախտավոր կլինի նա։

Ես շտապում էի, գիտեի, որ քավոր Պետրոսը որպիսի անհամբերությամբ սպասելիս կլիներ ինձ։ Ես առաջարկեցի ձըկնորսին իմ ոսկով լի քսակը, բայց նա հրաժարվեցավ ընդունելուց։ Երբ պատրաստվում էի հեռանալ, Նենեն հարցրեց,

— Ե՞րբ կգաս։

—Շուտ կգամ։ Բայց դու այդ խրճիթից չպիտի հեռանաս։

— Երբ դու ինձ հետ չես լինի, ես ոչ մի տեղ չեմ գնա։

Բաժանման րոպեն խիստ զգալի եղավ: Նենեն չկարողացավ զսպել իր կրքերը։ Նա քաշ ընկավ իմ պարանոցից, արտասուքը հեղեղի նման թափվում էր նրա աչքերից, և սրտաշարժ հեկեկանքով ասում էր. «Մի՛ գնա, ինձ մենակ մի թողնիր» ...

Ձկնորսը և նրա պառավը հազիվ կարողացան հանգստացնել նրան։ Ես դարձյալ խոստացա, որ նրան մենակ չեմ թողնի և ամեն օր կայցելեմ ձկնորսի խրճիթը։ Ես բաժանվեցա։

Գալով քավոր Պետրոսի մոտ, նրա առաջին հարցը եղավ,

— Ինչ արեցիր։

— Սպանեցի։

— Իսկ դիա՞կը։

— Ձգեցի ծովը։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.50.33 | Сообщение # 17
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

Ա
ՆՈՐ ՇՐՋԱՆ

Մի քանի րոպեից հետո սայլակը պատրաստ էր։ Քավոր Պետրոսը հրամայեց քշել դեպի խաչագողների բնակարանը։ Նա լուռ էր, ինչպես առհասարակ լինում էր, երբ պատրաստվում էր սկսել մի նոր ձեռնարկություն։ Ես նույնպես լուռ էի, բայց ես ոչինչ ձեռնարկության մասին չէի մտածում, իմ միտքը գրավել էր գեղեցիկ Նենեն:

Խաչագողների բնակարանը ցերեկով բոլորովին ուրիշ տեսք ուներ։ Թաքնված պատատուկ բույսերի մեջ, հովանավորված դարավոր ծառերով, նա ավելի նմանում էր գազանների որջին, որ գտնվում է ժայռերի խոռոչների մեջ։ Նրա շուրջը ընկած էին քարերի ահագին բեկորներ, որոնք, պոկվելով մերձակա լեռնից, ցած էին գլորվել, բոլորովին մերկ թողնելով ծառերի արմատները։ Անծանոթ մարդը հազիվ կարող էր գուշակել, թե այդ գետնափոր որջի մեք բնակվում էին մարդիկ։ Բայց ծուխը, այդ մարդկային բնակության ազդարար նշանը, միայն խուլ թփերի միջից մխացող ծուխը հիշեցնում էր, թե այդ ծառախիտ անտառների դարևոր լռության մեջ ևս տիրում էր մարդու շունչը։

Բայց ի՞նչ ծուխ էր այդ։ Ծուխը բարձրանում էր զանազան կետերից։ Ձորի մեջ զանազան տեղերում ինչ-որ այրվում էր: Եվ բարձրացած ծուխը, միախառնվելով, կազմում էր թանձր, թխագույն մառախուղ ամբողջ ձորի վրա։ Այստեղ ածուխ էին պատրաստում։

Գիշերով ես տեսա խաչագողներին թվով ավելի շատ. իսկ այժմ երեք հոգի միայն գտանք նրանց բնակարանում։ Նրանցից մեկը նստած կարկատում էր ջորիների փալաններ և ձիաների մաշված սարքը, մյուսը մանր ավազով մաքրում էր մի ժանգոտած հրացան, իսկ երրորդը դեռ քնած էր։

Խրճիթը ներսից բոլորովին նման էր ածխագործների տնակին, որ գտնվում է անտառների մեջ։ Այստեղ և այնտեղ ածած էին մրոտած տոպրակներ, փայտ կտրելու տապարներ, կրակ խառնելու երկաթյա անթրոցներ, հող փորելու բահեր և այլն։ Ածուխի սև փոշին նստած էր թե՛ բնակիչների և թե բնակարանի վրա։ Բոլորը, բոլորը համապատասխանում էր սև արհեստի սև պարապմունքին։

Եվ իրավ, այդ մարդիկ ածխագործներ էին, կապալով վեր էին առել անտառի մի մասը, ածուխ էին պատրաստում։ Ծովի ափի մոտ կանգնած էին նրանց մի քանի նավակները, որոնք տանում էին ածուխը մերձակա քաղաքներում վաճառելու համար։ Մի քանի խումբ ջորիներ տանում էին նույն մթերքը ցամաքի ճանապարհով դեպի շրջակա գյուղերը և փոքրիկ քաղաքները կամ հասցնում էին մինչև ծովեզրը նավակների մեջ գնելու համար։

Մեր անակնկալ հայտնությունը նախ խռովություն պատճառեց նրանց, բայց երբ մեզ ճանաչեցին, էլ չափ չկար նրանց ուրախությանը։ Քավոր Պետրոսի մի քանի կախարդիչ խոսքերը բավական եղան գրավելու նրանց վստահությունը։ Եվ ահա նրանց մեկի ձայն տալով խրճիթի մի անկյունում շարժվեցան մերկ հատակի վրա փռած ցամաք տերևները, տախտակամածից բարձրացավ մի դռնակ, և ստորերկրյա վիրապի միջից դուրս երևաց մի գլուխ։ Նա, մի քննողական հայացք ձգելով մեզ վրա, դուրս եկավ փոսից։ Նրանից հետո հայտնըվեցավ երկրորդը, երրորդը։ Այդ նորերի թե հագուստի գունավոր բծերից և թե ձեռքերի ներկերից երևում էր, որ նրանք այն ստորերկրյա վիրապի մեջ ինչ-որ ներկերով կամ գույներով աշխատում էին։ Դրանք ածխագործներ չէին։

Նրանք ուրախությամբ ընդունեցին քավոր Պետրոսին, Համբուրվեցան նրա հետ և խնդրեցին նստել։ Քավոր Պետրոսը ներկայացրեց և ինձ, մի քանի կարմիր խոսքեր ավելացնելով իմ ընդունակությունների մասին։

Ինձ ճանաչեցին իմ հոր անունով, որովհետև ինձ տեսել էին ՛շատ փոքր հասակում:

Դրանք իմ հայրենակիցներն էին։ Նրանց գլխավորը, որ կոչվում էր Նազար, դարձավ դեպի քավոր Պետրոսը, հարցնելով.

— Մենք վաղուց սպասում էինք ձեզ, Պետրոս եղբայր, ինչո՞ւ այդքան ուշացաք։

— Երկար պատմություն է, պատասխանեց քավոր Պետրոսը, — Այդ մասին հետո կխոսենք։ Դուք այն ասացեք, ի՞նչպես են տղերքը, լա վ են, առո՞ղջ են։

— Լավ են, բայց...

— Ի՞նչ է պատահել։

Նազարը պատմեց, թե իրանց ընկերներից մեկը մի հանձնարարությամբ ուղարկված էր մի տեղ, հիմա նա անհետացել է, և նրա մասին խիստ անհանգիստ են։

Այդ պատմության միջոցին քավոր Պետրոսը նայեց իմ երեսին, որ տեսնե իմ դեմքի արտահայտությունը։ Իմ մեջ ոչինչ խռովության նշան չգտավ։ Պատմությունը Նենեին սպանելու հանձնարարությամբ ուղարկված ավազակի մասին էր, որ հոգին տվեց իմ տապարի հարվածների տակ։ Քայց ես նրա մարմինը մի այնպիսի տեղում էի ամփոփել, որ ինքը սատանան չէր կարող գտնել։

Քավոր Պետրոսը իրան ձևացրեց որպես սաստիկ հետաքրքրված։ Խաչագողի ընկերի անհետանալը, իրավ որ, սաստիկ անհանգստություն էր պատճառում մնացածներին։

— Ո՞վ էր, ի՞նչ հանձնարարությամբ և ո՞րտեղ էր ուղարկված։

Նազարը պատմեց, թե նրան տվել էին մի աղջիկ, որ տանե, անտառում «անհետացնե», բայց աղջկա հետ ինքն էլ անհետացավ։

— Աղջիկը գեղեցի՞կ էր, — Հարցրեց քավոր Պետրոսը։

— Գեղեցիկ էր։

— Իսկ տղան երիտասա՞րդ էր։

— Երիտասարդ էր։

— Այսպիսի գործը երիտասարդին չեն հանձնում, շատ հասկանալի է, որ երկուսն էլ հաշտվել են միմյանց հետ և հեռացել են ով գիտե ո՞րտեղ:

— Մենք արդեն մարդիկ ուղարկեցինք նրանց որոնելու, — Պատասխանեց Նազարը։

— Իզուր, պետք էր նրանց թողնել իրանց քեֆին, ինչ որ ուզում են թող անեն։

Նազարը ասաց, կան ուրիշ պատճառներ, որ այդ անցքը խիստ վտանգավոր են դարձնում, և խոստացավ, որ այդ պատճառների մասին հետո կխոսե քավոր Պետրոսի հետ։ Իսկ մենք ճանապարհից նոր եկած լինելով, և մանավանդ ճաշի ժամանակ լինելով, այժմ սկսեցին հոգ տանել մեր հանգստության մասին։

Մեր ձիաները և սայլակը տեղավորեցին, ես ինքս էլ չհասկացա թե ո՞րտեղ. երևում էր, անտառի մեջ ուրիշ խորշեր ևս ունեին։ Մեր իրեղենները բերեցին խրճիթը։ Ճաշի սեղանն արդեն պատրաստ էր։ Ամենքը բոլորեցին սեղանի շուրջը, մեզ ամենապատվավոր տեղը տալով։ Չնայելով, որ նրանք բնակվում էին մի այնպիսի առանձնացած տեղում, լեոների մեջ, անտառների խորքում, բայց սեղանի վրա հայտնվեցան այնպիսի ուտելիքներ և այնպիսի ըմպելիքներ, որ այդ կողմերում հազվագյուտ էին։ Երևում էր, որ քաղաքների հետ խիստ հաճախ հարաբերություններ ունեին։

Խոսակցությունը սկզբում, ըմպելիքների գավաթների համեմատ, հետզհետե կենդանանում էր զանազան հանաքներով և զվարճախոսություններով։ Բայց գնալով ավելի տխուր կերպարանք ստացավ, երբ նրանք սկսեցին հարցնել իրանց հայրենիքի և ընտանիքների մասին։ Մենք Պարսկաստանից ավելի հետո դուրս եկած լինելով, քան թե նրանք, ունեինք շատ նորություններ նրանց համար։

— Մեր Մկրտիչը մեծացե՞լ է, — Հարցնում էր մեկը։ Մկրտիչը հարցնողի որդին էր, որին օրորոցի մեջ թողնելով, հայրը հեռացել էր հայրենի երկրից և այն օրից ապրում էր պանդխտության մեջ։

— Մկրտիչը այժմ պսակված է, երեխա ունի, — պատասխանում է քավոր Պետրոսը։

Հայրը ուրախանում է։

— Մայրս խո շատ չի՞ պառավել, — Հարցնում է մի ուրիշը։

— Մայրդ կյանքը քեզ բաշխեց, արդեն յոթներորդ տարին է, որ պառկած է հողի տակ։

Որդին տխրում է։ Մի քանի ձայներ կրկնում են՝ «աստված հոգին լուսավորեսցե»...

— Մեր Խաշոյի աղջիկը ի՛նչ է անում, — Հարցնում է մի այլը:

Դա իր կնոջ մասին է հարցնում:

— Խաշոյի աղջիկը հիմա ուրիշ մարդու է գնացել։

— Ի՞նչպես, — գոչում է զարմացած ամուսինը։

— Չե՞ս հասկանում։ Երկար սպասեց քեզ, ոչ լուր ստացավ, ոչ փող ստացավ, վերջը հուսահատվելով, պսակվեցավ ուրիշ մարդու հետ։

Դժբախտ ամուսինը արձակում է խորին հառաչանք և լռում է...

— Մեր Արևնազը ի՞նչ է անում, — Հարցնում է մի ուրիշը իր դստեր մասին։

— Արևնազին թուրքերը փախցրին։

— Ա՜խ, քոռանամ ես,— բացականչում է հայրը։

— Երևի, շատ գեղեցիկ աղջիկ էր դարձել, — Հարցնում են մյուսները։

— Տգեղին չեն փախցնի, — պատասխանեց քավոր Պետրոսը։

— Իր նմանը չկար մեր գյուղում, — մեջ մտա ես։

— Իսկ մեր Գասպա՞րը, — Հարցնում է մեկը իր եղբոր մասին։

— Նա հիմի գյուղի քահանան է։

— Մեր այգու խնձորենիները լավ բերք տալի՞ս են, — Հարցնում է քահանայի եղբայրը։

— Բերքը լավ է, բայց պտուղր օտարն է ուտում:

— Ի՞նչպես։

— Քո պարտքերի փոխարեն տիրեցին։

— Ափսո՜ս, այն խնձորենիները ես իմ ձեռքով էի տնկել, հենց այն տարում, երբ հեռացա մեր երկրից։

Խոսակցությունը ընտանեկան անցքերից ավելի անցավ հասարակական գործի վրա։

— Գյուղի տանուտերը ո՞վ է հիմա։

— Աղախանը։

— Այն քոռ անիրավը դեռ գյուղը քանդո՞ւմ է:

— Բոլորը տանջված են նրա ձեռքից:

— Երկրի կառավարիչն ո՞վ է։

— Ն... խանը։

— Անիծածը կաշառքից կշտանալ չունի...

— Մենք էլ նրա համար ենք վաստակում...

— Փողի տոկոսը քանո՞վ էր։

— Թումանին ամիսը մեկ կռան։

Վերջին խոսքը սարսափ ձգեց շատերի վրա։ Նրանք այսպիսի ծանր տոկոսներով պարտքեր ունեին իրանց հայրենիքում։ Ամուսնի պարտամուրհակը կնոջը փոխել էին տալիս, և ամեն տարի տոկոսը բարդվում էր դրամագլխի վրա։ Վաշխառուն հարստահարում էր դրանց, իսկ դրանք հարստահարում էին անմեղ, միամիտ մարդիկներին։

Ընդհատված խոսակցությունը շարունակվեցավ,

— Լուսին ի՞նչ է անում։

Դա մեր գյուղի նշանավոր գեղեցկուհիներից մեկն էր։

— Նա հիմա լավ բազար ունի, — պատասխանեցի ես։

— Ի՞նչպես։

— Չե՞ս հասկանում...

— Ամո՜թ նրա տղամարդին, մի այնպիսի սիրուն կնոջը կարելի՞ է տասն տարիներով անտեր և քաղցած թողնել, — Ասաց նրանցից մեկը։

Կարծես, իրանց կնիկներր տասն տարիներից ավել չէր, որ անտեր ու քաղցած էին մնացած։

Մի ուրիշը հարցրեց.

— Մեր սև շունը մնո՞ւմ է։

— Չէ, կյանքը տվեց քեզ։

Այդ լուրերը, որ քավոր Պետրոսը հաղորդեց իր սովորական սառնասրտությամբ, հարուցին ոմանց մեջ ուրախություն, իսկ ոմանց մեջ տրտմություն։ Ինձ խիստ զարմանալի էր թվում, երբ նկատում էի, որ այդ հոգով և սրտով քարացած մարդիկն էլ զգացմունք ունեն, կարող են ուրախանալ և տրտմել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեցավ, իբր թե ոչինչ չէին լսե:

Ես չէի կարողանում զսպել իմ վրդովմունքը, երբ նայում էի այդ անփույթ, անհոգ մարդկանց վրա, որոնք օտարության մեջ մոռացել էին ամեն ինչ, որ իրանց համար ամենաթանկագինն էր։ Ունենալ կին, որդիներ, ազգականներ և նրանց երկար տարիներով թողնել անխնամ, գե՛րի թուրքերի և պարսիկների ձեռքում, իսկ ինքը անհետանա պանդխտության մեջ դա գերդաստանի հոր ամենասարսափելի անտարբերություններից մեկն է։ Այդ մարդիկը, մտածում էի ես, ամենևին գութ չունեն, նրանց մեջ մեռել է ծնողական սիրտը, նրանց զգալի չէ ոչ երեխայի ժպիտը և ոչ կնոջ արտասուքը՝ երկուսն էլ կատարվում են նրանց աչքերից հեռու...

Մի՜թե ես էլ նույն դրության մեջ չէի գտնվում...

Ես շատ լավ էի հասկանում, որ աղքատությունն էր ստիպել դրանց թողնել իրանց հայրենիքը, թողնել իրանց ընտանիքը, և նույն աղքատությունը իմ ձեռքս տվեց պանդխտության գավազանը։ Հայրենի երկրում չկարողանալով հայթայթել իրանց ապրուստը, նրանք հարկադրվել էին օտարության մեջ բախտ որոնել։

Արդար վաստակի նրանք ոչ միայն սովոր չէին, այլև անընդունակ էին. չգիտեին որևիցե արհեստ, չէին վարժված տոկուն աշխատանքի։ Նրանց միտքը, նրանց ընդունակությունները բնականաբար սրվել, կատարելագործվել էին խաբեբայությունների մեջ, այն չափով, ինչ չափով որ զարգացել էր նրանց մեջ արծաթ որսալու անհագ ախորժակը, որի համար ներելի էին համարում ամեն միջոցներ, որքան և անազնիվ լինեին,

Մի անգամ քավոր Պետրոսը խիստ իրավացի կերպով նկատեց, թե «արծաթը աղի ջուր է, որքան խմես, այնքան կծարավես»։ Նույն ծարավը զգում էի և ես։ Ահա թե ի՜նչն էր, որ ինձ առժամանակ բաժանեց Նենեից և ձգեց այդ անբարոյական հասարակության մեջ։

Ինձ բոլորովին զզվելի էր թվում այդ նոր շրջանը։ Զարմանալի է, թե ո՛րքան վայրենանում է մարդը լեռների և անտառների առանձնության մեջ. կերպարանքը, բնավորությունն անգամ ամենակոպիտ ձևեր են ստանում։ Նրանց կոշտացած դեմքը, խառնված մաղերը, երեսների անախորժ արտահայտությունը, ճշմարիտն ասած, ինձ վրա սարսափ էր բերում: Թեև մեզ, որպես իրանց հայրենակցին, ցույց էին տալիս հյուրասիրության բոլոր պատրաստականությունները։

Ամենագարշելին այն էր, որ այդ մարդիկը ածխագործի սև փոշու տակ ծածկված կատարում էին մի այլ ավելի, սև արհեստ...

Ո՞վ մտցրեց իմ մեջ այդ փոփոխությունը։ Ես պարտական էի Նենեին, որ զարթեցրեց իմ մեջ զզվանք դեպի այդ մարդիկը և ստիպեց սիրել գեղեցիկը ու լավը...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.51.31 | Сообщение # 18
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Բ
ՔԱՋԱԳՈՐԾՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Գիշերը ի պատիվ մեր՝ պատրաստվեցավ ճոխ ընթրիք: Ըմպելիքների քանակությունը ավելի շատ էր։ Խաչագողները ավելի խմում էին, քան թե ուտում էին։ Այժմ հավաքվել էին և այն ընկերները, որոնք ցերեկով անտառի զանազան տեղերում ածուխ էին պատրաստում։ Բոլորի թիվը տասից ավել էր։ Երբ բավական խմեցին, նրանցից ամեն մեկը սկսեց պատմել իր կատարած քաջագործություններից մի անցք։ Աստվա՜ծ իմ, ինչե՜ր չէին պատմում նրանք, բոլորը, բոլորը չլսած և չտեսած բաներ էին... Ես, որպես քավոր Պետրոսի հառաջադեմ աշակերտներից մեկը, նույնպես շատ գործեր էի կատարել, բայց, նրանց հետ համեմատելով, դեռ կատարյալ համբակ էի։

— է՜հ, — Ասում էր մի ծերունի խաչազոդ արհամարհական ժպիտով, — Այդ ի՞նչ գողություններ են, որոնցով պարծենում եք դուք։ Երբ ես երիտասարդ էի, գողացա հնդկաց աստծու աչքերը։

Ամենքը ծիծաղեցին, ծերունու ասածը շատերին անհավատալի երևաց։

— Երեխաները ու հիմարները ծիծաղում են ամեն բանի վրա, երբ չեն հասկանում, — պատասխանեց ծերունին, որին, ինչպես երևում էր, վիրավորեց ընկերների արհամարհանքը։ — Ձեզ անհավատալի է թվում իմ ասածը, ականջ դրեք, ես կպատմեմ։

Նա սկսեց իր պատմությունն այսպես.

«Հնդկաց աստվածները մեր աստծո նման չեն. մերը աչքի չէ երևում, իսկ նրանց աստվածները միշտ կանգնած են տաճարների մեջ, ամեն մարդ տեսնում է, հարցմունք է անում և պատասխան է ստանում։ Ես մտա այղ տաճարներից մեկի մեջ, ուր կանգնած էր գլխավոր աստվածներից ամենամեծը ոսկեղեն հագուստով։ Թեև ոսկին շատ սիրուն բան է, բայց ինձ ավելի գրավեցին նրա գեղեցիկ աչքերը։ Գեղեցի՜կ էին, աննման գեղեցիկ, ես խելագարի նման սիրահարվեցա այդ աչքերի վրա։ Նրանք կազմված էին երկու հատ խոշոր ալմաստներից և ճրագի նման վառվում էին։ Ալմաստների յուրաքանչյուրը աղավնու ձվի չափ կլիներ։ Այո՛, իմ սիրտը գրավեցին այդ փայլուն աստղերը, և ես կատարելապես սիրահարվեցա նրանց վրա։ Ե՛կ, մտածեցի, քեզ նվիրե այդ աստուծո սպասավորությանը, որ այդպիսի գեղեցիկ աչքեր ունի։ Եվ ընդունվեցա այնտեղ, ի՞նչ եք կարծում, ոչ թե իբրև, հասարակ սպասավոր, այլ բրահմին՝ այսպես են կոչվում նրանց քահանաները։ Ես կատարում էի իմ պաշտոնը ամենայն ջերմեռանդությամբ, ամենայն անձնանվիրությամբ այնպես, որ փոքր ժամանակում գրավեցի ո՛չ միայն իմ աստծու շնորհը, այլև ժողովրդի հարգանքը։ Ինձ հանձնեցին տաճարի բանալիները և նրա հսկողությունը։ Այդ տևեց մի քանի ամբողք տարիներ։ Վերջը բրահմինական կյանքը, անընդհատ աղոթքները, խիստ ճգնությունները ձանձրացրին ինձ։ Ես վճռեցի վերադառնալ իմ հայրենիքը։ Բայց ցանկալի էր ինձ ունենալ մի հիշատակ այն աստծուց, որին այնքան տարիներ ծառայել էի։ Ես ընտրեցի աչքերը, որոնց վրա միշտ սիրահարված էի» Մի բարի գիշերում կատարվեցավ այդ գործը։ Բայց ո՞րտեղ պետք էր պահել խոշոր ալմաստները։ Սրունքներիս կաշին ծակեցի, ալմաստները դրեցի վերքի մեջ, հետո լավ փաթաթեցի։ Այժմ սատանան էլ չէր կարող գտնել։ Մնաք բարյավ ասեցի իմ աստծուն և հեռացա։ Հնդկաստանի անտառները խիստ հյուրընկալ ծոց ունեն փախստականների համար, եթե առյուծների և վագրերի ճանկը չընկնե մարդ։ Բայց իմ աստծու օրհնությունը ինձ հետ էր, վտանգ չպատահեց։ Ես իմ, բրահմինի հագուստը փոխեցի և հալածված պարիայի հագուստով շարունակեցի իմ փախուստը։ Պարիային ոչ ոք չէ մոտենում»...

Ծերունին վերջացրեց, ամեն կողմից լսելի եղան գովասանական ձայներ, մի քանիսը ծափահարեցին։

Մի այլ խաչագող ասաց.

— Ես մի օր գողացա մի մոխրագույն ավանակ, և, սև գույնով ներկելով, ծախեցի դարձյալ իր տիրոջը, նա չկարողացավ ճանաչել իր ավանակին։

— Կարծեմ ներկը ավելի թանկ արժեց քեզ, քան թե այն փողը, որ դու ստացար, —նկատեց նրան մեկը ծիծաղելով։

— Իրավ է, ներկը ավելի թանկ արժեց, — պատասխանեց նա, — Բայց ես ընկերիս հետ գրազ էի բռնել։

— Եվ դու կնքեցիր մեր ճակատին «էշ ներկող» անունը, — վրա բերեց աոաջինը։

Բոլորը ծիծաղեցին։

Մի ուրիշը պատմեց, թե իր կյանքում փոխել է տասը զանազան կրոնքներ և զանազան դավանություններ։ Շիրազում ընդունել է մահմեդականություն և ամուսնացել է մի սեիդի գեղեցիկ աղջկա հետ։ Կիլիկիայի մեջ ընդունել է կաթոլիկություն և պսակվել է կաթոլիկ աղջկա հետ. հետո մի կաթոլիկ գրապայծառից ստացել է ժողովարարության թուղթ, պտտել է Իտալիայում, Սպանիայում և Ֆրանսիայում, հավաքել է ահագին հարստություն, այլևս չի վերադարձել իր կնոջ մոտ. Կիևում ընդունել է օրթոդոքս եկեղեցու դավանությունը, մի գեներալ նրա կնքահայրն է դարձել, և, ընծայելով մի նշանավոր գումար, ամուսնացրել է իր աղախնի հետ։ Իսկ Կ. Պոլսի մեջ ընդունել է բողոքականություն, տեղային միսսիոնարների թղթով գնացել է Ամերիկա, փողեր է հավաքել և ամերիկացի կին է ունեցել և այլն։

Այդ մարդուն շվացրին, որովհետև խիստ հասարակ բան էր պատմում, որովհետև նրանց մեջ չկար մեկը, որ տասն անգամ կրոնը փոխած չլիներ։

Մի երիտասարդ խաչագող, բավական գեղեցիկ դեմքով, շնորհալի և աշխարհային կյանքի սովորած մարդ, պատմեց, թե եվրոպական մի մայրաքաղաքում նա իրան ձևացրեց իշխան Արարատի, ման էր գալիս թանկագին ակներով զարդարված խենջարով և նույնպես գոհարներով զարդարած, ոսկյա քամարով, նրա կառապանի մոտ միշտ նստած էր լինում մի սևամորթ արաբ։ Մի պարահանդեսի ժամանակ նրա վրա սիրահարվեցավ մի հարուստ կոմսի աղջիկ, խոստացավ նրա հետ պսակվել, իսկ օրիորդի ծնողները խոստացան մեծ օժիտ տալ։ Օժիտի կեսը նա ստացավ և վատնեց, բայց օրիորդի հետ չամուսնացավ։ Խեղճ աղջիկը մեռավ բարակացավից, երբ տեսավ իր փեսային անհայտացած։

Այդ պատմությունը, որ շատ հետաքրքրական էր և շատ գեղեցիկ կերպով նկարագրեց երիտասարդը, նույնպես անցավ խիստ աննշան կերպով, իսկ մի քանիսի մեջ առաջացրեց արհամարհանք։ Որովհետև սիրային հարաբերությունները առհասարակ մի տեսակ թուլասրտություն էր համարվում ամեն մի խաչագողի համար և մինչև անգամ ամոթ էր բերում նրան։ Խաչագողը կարող էր սերը ընտրել որպես միջոց մեկին կողոպտելու համար, իսկ ճշմարտապես սիրել անվայել էր։ Երիտասարդի պատմությունից երևաց, որ ինքը ևս սիրահարված է եղել կոմսուհի օրիորդի վրա։ Այդ պատճառով մեկը նկատեց նրան.

— Դուք այն ժամանակ արժան կլինեիք գովասանության, երբ փոխանակ շռայլաբար վատնելու այն օրիորդի փողերը և փոխանակ նրա հետ սիլիբիլի անելու, կպսակվեիք նրա հետ, կստանայիք ամբողջ օժիտը և հետո բաց կթողնեիք, կհեռանայիք։

Այդ նկատողությունը ընդհանուր հավանություն ստացավ։

Մի ողորմելի խաչագող, որին ավել անունով կոչում էին «էշի ականջ», պատմեց, թե իր ընկերի հետ մի անգամ մտան մի աղքատ գյուղացու տուն։ Երկուսն էլ իրանց ձևացրել էին վանական աբեղա։ Տանը ոչինչ չգտան, բացի մի կացինից, որ գրած էր դռան մոտ։ Սկսեցին մաղթանք կատարել, երգելով հետևյալ երգը.

Աբեղան երգեց.

«Իգա կացին դռան տակին,
Վեր ա՛ո կռխի մեք տոպրակին,
Ալելուիա, ալելուիա՜»:

Ընկերը պատասխանեց.

«Պոչն էրկեն ա անիրավին,
Չի պարտկվի մեք տոպրակին.
Ալելուիա, ալելուիա՜»։

Աբեղան շարունակեց.

«Վե՛ր առ, զա՜րկ իդա քարին,
Պոչը կոտրե՛ անիրավին,
Որ պարտկվի մեջ տոպրակին։
Ալելուրա, ալելուիա՜ »։

«Էշի ականջի» պատմությունը թեև մի քանիսի մեջ ծիծաղ շարժեց, բայց շատերի մեջ զզվանք պատճաոեց, որովհետև խաչագողը չպիտի այն աստիճան ստորացնե իրան, որ աղքատ գյուղացու խրճիթից մի կացին գողանա։ Խաչագողը պետք է մեծ որսերին հետամուտ լինի, ասեցին նրան։

Այդ պատմությունները որքան և անհամակրությամբ լսում էի ես, բայց դարձյալ գրգռեցին իմ ինքնասիրությունը, և ես պատմեցի իմ հերոսություններից մեկը, թե ո՛րպես քավոր Պետրոսը թաքցրեց ինձ սնդուկի մեջ, և ո՛րպես ես կողոպտեցի հրեա սեղանավորի կրպակը։ Ես սպասում էի որ իմ քաջագործությունը կզարմացներ բոլորին։ Բայց մի խաչագող պատասխանեց ինձ ծիծաղելով.

— Դա մի հասարակ խաղ է, որ ամենքս խաղացել ենք։ Բայց ես կպատմեմ դրա նման մի բան, որ դուք գուցե լսած ևս չեք։ Նա պատմեց.

«Հարավային Ֆրանսիայի քաղաքներից մեկում մենք մտանք մի եկեղեցի։ Այդ քաղաքի կաթոլիկ ժողովուրդը կրոնամոլ էր, որ կարծես ապրում էին և գործում էին միմյանց եկեղեցու համար։ Քահանաները հոգու փրկության անունով առել էին ժողովրդի հարստությունը և նրանով զարդարել էին իրանց տաճարները։ Արծաթյա խաչերը, աշտանակները և զանազան սուրբ անոթները թիվ և չափ չունեին։ Մենք երեք ընկեր էինք, մտածեցինք, թե ի՞նչ հնար գործ դնենք, որ այդ հարստությունից մի լավ բաժին վեր առնենք։ Մեր ընկերներից մեկին ձևացրինք մեռած, դրեցինք դագաղի մեջ և տարանք եկեղեցին։ Այդ քաղաքում սովորություն կար, որ մի գիշեր մեռելը պետք է մնար եկեղեցում։ Գիշերը մեր մեռելը հարություն է առնում իր դագաղից և հավաքում է իր մոտ խաչերից և անոթներից ո՛րը ավելի թանկագին էր։ Մյուս օրը մենք վեր առեցինք դագաղը տարանք թաղելու։ Այդ քաղաքում գետն ի պակասության պատճառով աղքատ և պանդուխտ նընջեցյալներին տեղ չէին տալիս հասարակաց գերեզմանատնում, այլ դնում էին աոանձին դամբարանի մեջ, որ հատկապես աղքատների համար պատրաստված էր։ Անկերիս դագաղը դրվեցավ նույն տեղը, որ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ստորերկրյա մթին այր։ Բայց նա երկար չմնաց ննջեցյալների ամբարում, հենց աոաջին գիշերը դուրս եկավ դագաղից, իր հետ բերելով և իր կողոպուտը, հասկանալի է, որ մենք ևս օգնեցինք նրան այդ վերջին հարության մեջ»։

— Երևի այն օրից սկսեցին մեզ կոչել «խաչագող», որովհետև դուք կողոպտեցիք սուրբ տաճարի խաչերը, —նկատեց մեկը։

Բոլորը ծիծաղեցին։

Քավոր Պետրոսը, որպես միշտ սովորություն ուներ այսպիսի խոսակցությունների ժամանակ, լուռ էր։ Նա երևի ավելի ուրիշ բաների վրա էր մտածում, քան թե լսում էր։ Նա չէր սիրում, երբ մարդիկ պարծենում էին նրա մոտ։ Նա իր մեծագործությունների մեջ խիստ համեստ էր...

Ընթրիքը վերջացավ մեր կենաց համար առաջարկված բաժակներով։ Բոլորը հայտնեցին իրանց ուրախությունը, որ բախտ ունեցան ընդունելու մեզ իրանց ընկերության մեջ...

Գ
ԱՆԲԱՑԱՏՐԵԼԻ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Երբ առաջ լսում էի այդպիսի խոսակցություններ, ես ոգևորվում էի, իմ սիրտը լցվում էր կատաղի նախանձով, իմ եռանդն ավելի և ավելի բորբոքվում էր, և ես մտածում էի. «Ե՞րբ կլինի, որ ես էլ պարծենալով պատմեմ իմ քաջագործությունները»... Իսկ այժմ ինչո՞ւ այդպես սառեց իմ սիրտը, ինչո՞ւ այդպես անզգայացավ նա։ Այլևս ինձ չէր գրավում խաչագողի փառքը, այլևս ես չէի հրապուրվում չար գործի քաղցր մոլորությունով։ Կարծես թե իմ զորությունը թուլացել էր, կարծես թե իմ մեջ հանգել էր այն կրակը, որի առաջին վառողը եղավ մի երևելի չարագործ... Ինձ տիրել էր մի տեսակ վհատություն, մի տեսակ հիվանդոտ ձանձրույթ։ Ես փախչում էի գործից, փախչում էի աշխատանքից...

Որտեղի՞ց ծագեց այդ փոփոխությունը։

Ես ինքս չգիտեի, բացատրել չէի կարողանում, միայն զգում էի, որ իմ մեջ դեռ մնացել էր աշխույժ եռանդ, բայց ոչ դեպի խաչագողի գործունեությունը։ Ես բոլորովին ոգով ընկած չէի։ Իմ սիրտը լցված էր ինչ-որ բանով, որը հետզհետե այնքան աճում էր, ընդարձակվում էր, որ արտաքսվում էր այնտեղից բոլորը, ինչ որ առաջուց մտցրել էր քավոր Պետրոսի սոսկալի դաստիարակությունը... Բայց ի՞նչ էր այդ՝ ինքս էլ չէի հասկանում։

Երբ առաջ ինձ աջողվում էր կատարել մի եղեռնագործությունք որքան սարսափելի լիներ նա, որքան խառնված լիներ արյունով, այնքան ավելի բերկրություն էր բերում ինձ: Իսկ այն օրից, երբ սպանեցի այն չարագործին և ազատեցի Նենեին, զգում էի, որ այդ սպանությունը այն չէր, ինչ որ ինձ շատ անգամ պատահել էր գործել։ Առաջինների զվարճությունը րոպեական էր, շուտով անցնում էր, իսկ այդ վերջին ուրախությունը քաղցր էր և տևողական։ Ես սպանելով՝ ազատել էի մի անմեղի կյանքը...

Առաջ ինչ որ անում էի, դարձյալ ուզում էի անել, չէի կշտանում, ոչ մի բանի մեջ բավականություն չէի գտնում։ Կարծես թե սիտս միշտ և միշտ դատարկ էր մնում։ Իսկ այժմ զգում էի, որ ավելի ուրախ եմ, սիրտս հանգիստ էր և գոհ, որպես թե, նա լիացած լիներ անսահման երջանկությամբ...

Ո՞րտեղից ծագեց այդ փոփոխությունը։

Երբ խաչագողները քնեցին, ես ամբողջ գիշեր քնել չկարողացա։ Իմ աչքերի առջևն էր Նենեն, նրա պատկերը ինձանից չէր հեռանում, միշտ նրան էի տեսնում և նրա մասին մտածում։ Ի՞նչ էր, որ իմ սիրտը կապեց այդ թշվառ աղջկա հետ։ Մարդու հոգեբանական գաղտնիքները դեռ անհասկանալի էին ինձ։ Ես Նենեի վերաբերմամբ ունեցած իր զգացմունքը բացատրում էի խիստ պարզ ու հասարակ պատճառներով, թե կյանքի մեջ մարդ իր արդյունաբերությունը ավելի է սիրում, ինչպես նա խիստ ախորժակով է ուտում այն երեի մսից, որ ինքն է որսացել, իսկ բազարից գնածը այն համը չունի։ Մարդ խնայողությամբ է ծախսում այն արծաթը, որ իր քրտինքի վաստակն է, իսկ ժառանգական հարստության հետ շատ անգամ շռայլաբար է վարվում։ Այնպես էլ քաղցր է մարդուս համար իր ձեռքով տնկած, հասցրած ծառի պտուղը։ Արդյոք այդ համեմատությունները ճի՞շտ էին, դրանցով կարելի՞ էր բացատրրել Նենեի վերաբերությամբ ունեցած իմ զգացմունքը...

Կյանքն ամեն բան սովորեցնում է մարդուն, իսկ դեպքերը նրա վարժապետն են դառնում։ Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, կողոպտել, հափշտակել, մի խոսքով, ուրիշին պատկանածը իրան սեփականացնելու համար չխնայել þ ոչ մի միջոց։ Ավազակությունը ամենամեծ զվարճությունն էր ինձ համար, որի մեջ ես զգում էի բախտի քաղցրությունը։ Ուրախություն էր պատճառում ինձ առանց քրտինքի պարպել ուրիշի քսակը։ Բայց այն օրից, երբ ես իմ քսակը առաջարկեցի ծերունի ձկնորսին և խնդրեցի նրանից պահել, պահպանեք Նենեին, այդ օրից ես վայելում էի մի ավելի մեծ բավականություն, որ երբեք ճաշակած չէի։

Քավոր Պետրոսը ինձ սովորեցրեց ատել, ոչնչացնել, բայց Նենեն սովորեցրեց սիրել, բարիք գործել։

Որքա՜ն գեղեցիկ բան է սերը։

Ես Սառային էլ էի սիրում, այժմ նույնպես սիրում եմ մանկության բարեկամին։ Բայց հանգամանքները բաժանեցին մեզ, տարիները ահագին անդունդ փորեցին մեր մեջ. մենք անջատվեցանք։ Ո՜րքան ժամանակ էր, որ չէի տեսել նրան, այժմ իմ հիշողության մեջ մնացել էր նրա մռայլ պատկերը միայն, թեև սրտիս մեջ տակավին չէր հանգել նրա սերը։ Սառան ինձ երևում էր այն բանի նման, որպես երեխային երազումը կտային մի խաղալիք, և նա կուրախանար, բայց հենց որ զարթնում է քնից, սկսում է տխրել, որ այն խաղալիքը այլևս չունի...

Առավոտյան խաչագողները զարթնեցան խիստ վաղ։ Որպես գործի մարդիկ, դեռ արևը չծագած, նրանք ոտքի վրա էին։ Մի քանիսը վեր առին կացինները, գնացին անտառը, փայտ կտրելու և ածուխ պատրաստելու, իսկ Նազարը, նրանց գլխավորը, մնաց խրճիթում իր երկու բանվորների հետ։

Ինձ երևում էր, որ նրանք խիստ ուրախ էին քավոր Պետրոսի հայտնվելով, և հարգում էին նրան, որպես իրանց պատրիարքին։ Իսկ ինձ դեռ մարդու տեղ չէին դնում, ինձ վրա նայում էին որպես մի անփորձ համբակի վրա։ Նազարը մեզ ցույց տվեց իրանց ստորերկրյա վիրապը, այնտեղ էր նրանց գործարանը։ Կեղծ թղթադրամը ահագին կապոցներով դարսված էր զանազան խորշերում։ Մեքենաները, մամուլները, ներկերը բոլորովին շլացրին իմ աչքերը։ Նազարը, գործարանի կառավարիչը, որ երկար ժամանակ Լոնդոնում սովորել էր այդ արհեստը և այդ բոլոր պարագայքը բերել էր այնտեղից, մի աո մի ցույց էր տալիս մեզ իր պատրաստությունները և նրանց գործածության ձևերը։ Իսկ այնօր չէին բանում, որովհետև գլխավոր մեքենապետը, որը մի հրեա էր, գնացել էր քաղաքը մի մեքենայի խանգարված մասը շինել տալու համար։ Հրեան միևնույն ժամանակ փորագրիչ էր, ընկերության մեջ դա էր միայն, որ օտարազգի էր։

Քավոր Պետրոսը արեց մի քանի նկատողություններ, հետո հարցրեց, թե ի՞նչպես էին ծախսում այդ թղթերը։ Նազարը պատասխանեց, թե թղթերը ծախսելու համար ընտրել են կայսերության ամենախուլ կողմերը, ուր ժողովուրդը դեռ գռեհկության մեջ է, ասաց, որ զանազան տեղերում ունեն գործակատարներ, որոնք փոխարինում են թղթերը գյուղացիների հետ, ստանալով նրանցից հում բերքեր, որպիսին են ալյուր, քաթան, կամ տնային անասուններ և այլն։ Այդ մթերքը վաճառվում է քաղաքներում։

— Այդ ես տեսնում եմ, որ դուք գործ ունեք միայն գյուղացիների հետ, — Ասաց քավոր Պետրոսը, — դրա համար էլ ձեր թղթերը մանր տեսակներից են։ Բայց պետք է ընդարձակել գործը։

Թե ի՛նչպես պետք էր ընդարձակել, այդ մասին քավոր Պետրոսը ոչինչ չհայտնեց։ Նա առհասարակ սովորություն ուներ իսկույն չհայտնել իր միտքը։ Բայց նրա նկատողությունը ճիշտ էր, թղթերի տեսակները հասնում էին մինչև տասն ռուբլիանոցի միայն, որովհետև նրանք գործ ունեին մանր առևտրականների հետ։

Խաչագողները հենց նույն օրից ընդունեցին մեզ իրանց ընկերության մեջ։ Եվ որովհետև բոլորի պաշտոնները որոշված էին, քավոր Պետրոսին, որպես հմուտ և փորձված մարդ, կարգեցին ընկերության տեսուչ։ Իսկ ինձ, դեռ մանուկ և անվարժ համարելով, պարապմունք տվեցին ածխագործների մասում։ Իմ զորեղ բազուկները ավելի հարմար էին փայտ կտրելու համար։ Ես գոհ եղա այդ պաշտոնով, որովհետև մտածում էի, որ դա միջոց կտա ինձ բացակա լինել նրանց բնակարանից և անտառը գնալու պատրվակով շուտ-շուտ տեսնվել Նենեի հետ։ Իմանալով, որ ես միևնույն ժամանակ լավ որսորդ եմ, նրանք հանձնեցին ինձ և այդ պարապմունքը։ Մարդկային բնակություններից հեռու գտնվելով, նրանք խիստ հազիվ անգամ կարողանում էին միս գնել և ապրում էին ըստ մեծի մասին որսի մսով։

Հետևյալ օրից ես մտա պաշտոնիս մեջ։ Վաղ առավոտյան առա ինձ հետ մի հրացան, մի որսորդական շուն և ճանապարհ ընկա։ Ա՜խ, ո՛րքան ուրախ էի, ո՛րքան շտապում էի։ Երկու օր էր, որ չէի տեսել Նենեին։ Ես խոստացել էի ամեն օր այցելել նրան։ Այժմ ո՛րքան անհանգիստ կլիներ նա, ինձ չտեսնելով, և ո՛րքան կուրախանար, երբ կրկին կտեսներ ինձ, ճանապարհին միշտ այդ էի մտածում։

Դեռ ձկնորսի տնակին չհասած, ծովի ափի մոտ հանդիպեց ինձ պառավը, որ ապրում էր ձկնորսի հետ։

— Որդի,— ասաց նա մի առանձին ցավակցական եղանակով, — այդ ի՞նչ արեցիք մեզ հետ. այն աղջիկը ցավով լցրեց մեր սիրտը...

— Ի՞նչ կա, — հարցրի ես սարսափելով, — հիվա՞նդ է... մեռե՞լ է... ի՞նչ է պատահել։

— Չէ, զավակս, աստված մի՛ արասցե, որ այդպես բան լինի, — պատասխանեց պառավը այժմ ավելի հանգիստ կերպով։ — Նա այնքան լավ աղջիկ է, որ ես կցանկանայի, որ իմ աչքերը կուրանային, բայց նրան մի չար չհանդիպեր։ Նա այնքան բարի է, այնքան սիրուն է։

— Ապա ի՞նչ է պատահել, — հարցրի ես անհամբերությամբ։ — Ասացեք, ինչո՞ւ եք ծածկում։

— Հիվանդ ասես, հիվանդ չէ, որդի, բայց ամբողջ գիշեր չէ քնում, հենց ա՜խ ու վա՜խ է քաշում և լաց լինում։ Ի՛նչն է այդպես տանջում խեղճ աղջկան, աստված գիտե, բայց միշտ տխուր է և տխուր, պատառ հաց բերանը չէ դնում։ Պատահում է, կա՛մ կատուն է անցնում դռան մոտով, կա՛մ թռչունն է թռչում, կամ տերևն է շարժվում, նա իսկույն դուրս է վազում, ժամերով նստում է դռան մոտ, նայում է և նայում դեպի ճանապարհը, կարծես, մեկին սպասում է։

Մինչ ես պառավի հետ խոսում էի, հանկարծ հայտնվեցավ Նենեն. նա երեխայի պես քաշ ընկավ իմ պարանոցից և երկար բաց չէր թողնում։

— Ինչո՞ւ ինձ խաբեցիր, — հարցրեց նա։

— Տեսնում ես, որ եկա, — պատասխանեցի ես։

— Այդպես ուշ։ Ա՜խ, որքան ես լաց եղա...

— Ինչո՞ւ էիր լաց լինում։

— Կարծում էի, որ դու էլ չես գա ինձ մոտ։

Մենք մոտեցանք խրճիթին։ Նենեն նայեց իմ որսորդական հագուստի ու զենքերի վրա և ուրախացավ։

— Դու հրացան էլ ունես, ես էլ չեմ վախենա...

— Ո՞ւմից պետք է վախենաս։

— Ա՜խ, այն ավազակները... Դարձյալ մտաբերեց չարագործներին։

— Մոռացի՛ր նրանց, Նենե։ Նրանք քեզ է՛լ ոչինչ չեն կարող անել։

Այդ գազանների վարմունքը այնպիսի վատ տպավորություն էր թողել խեղճ աղջկա վրա, որ նա առանց սարսափելու չէր կարողանում մտաբերել նրանց։ Ես միշտ աշխատում էի հեռացնել նրանից այդ հիշողությունը, մանավանդ երբ տեսնում էի, որ նա ամբողջ մարմնով դողում էր և գունաթափվում էր նրանց միտ բերելու ժամանակ։

Նենեն սկսեց փայփայել իմ որսորդական շանը, որ խիստ մտերմաբար քծնում էր նրա չորս կողմով։

— Այդ շունը քո՞նն է, — Հարցրեց նա։

— Իմն է։

— Ո՜քքան լավ շուն է, նա կծում է, այնպես չէ՞, ումը որ ցույց տալու լինես, կկծե՞։

— Կխեղդե, եթե ես հրամայեմ։

— Նա քեզ սիրում է։ Ասա թող ինձ էլ սիրե։ Գնանք խրճիթը, ես նրան կկերակրեմ։ Ինչպե՞ս է անունը։

— Մուխթար։

Նենեն սկսեց կանչել շանը իր անունով և տարավ դեպի խրճիթը, որը մի քանի քայլով միայն հեռու էր մեզանից։ Մենք ներս մտանք, ծերունի ձկնորսին տանը չգտանք, նա գնացել էր ծովի ափի մոտ ձուկ որսալու։ Ես նստեցի ճյուղերից հյուսած մահճակալի վրա։ Նենեն իմ մոտից չէր հեռանում։ Նա երեխայի նման ձեռքը դրել էր իմ ուսի վրա, նայում էր իմ երեսին և. շարունակ խոսում էր առանց լռելու։

— Դու երևի նախաճաշիկ չես արել, սոված կլինես, — Հարցրեց նա, — ես քեզ համար ուտելու մի բան կպատրաստեմ: Տես, այդ ելակները ես եմ քաղել անտառից, պահեցի քեզ համար։ Դու խո սիրո՞ւմ ես ելակներ։

— Ես քեզ պատվիրեցի, որ անտառը չգնաս, Նենե։

— Հեռու չեմ գնացել, նայի՛ր, այդ մոտիկ տեղից քաղեցի։ — Նա վազեց դեպի լուսամուտը, սկսեց ցույց տալ ինձ։

— Ոչ, այնտեղ էլ չպիտի գնաս։

— Դրանից հետո չեմ գնա։

Նենեն կազմեց մի պարզ նախաճաշիկ, որ պատրաստված էր տապակած ձկներից և անտառային բանջարներից։ Սեղանի վրա նա ասաց ինձ,

— Ա՜խ, որքան լավ մարդիկ են այդ ձկնորսները, ես հիմա շատ եմ սիրում նրանց։ Պառավը ինձ իր մոտ է պառկեցնում և գիշերը տասն անգամ նայում է, որ չբացվեմ, չմրսեմ։ Ծովից գիշերը սաստիկ քամի է փչում, ցուրտ է լինում։ Ես հիմա ծերունի ձկնորսին «պապա» եմ կոչում, նա ինձ շատ է սիրում, երեկ համբուրեց ինձ, ասաց «զավակս»։

Նախաճաշիկից հետո ես պատրաստվեցա հեռանալու։ Իմ որսորդության առաջին օրն էր, պետք էր աշխատել մի բան որսալ, որ ընկերներիս մոտ ամոթով չմնայի։ Նենեն հարցրեց,

— Դու էլի՞ գնում ես։ Ո՜ւր ես գնում։

— Անտառը, մի բան որսալու։

— Ես էլ կգամ քեզ հետ։

Հանկարծ մտաբերեց իմ պատվերը և խոսքը փոխեց.

— Չէ։ ես չեմ գա. դու ասացիր, որ անտառը չգնամ»

— Հա, այսպես, սիրելիս, զգույշ եղի՛ր, որ այն ավազակներին կրկին չհանդիպես, նրանք չպիտի տեսնեն քեզ, հասկանո՞ւմ ես։

— Հասկանում եմ։ Բայց դու շո՞ւտ կվերադառնաս։

— Երեկոյան։ Ամբողջ գիշերը քեզ մոտ կմնամ։

Նա ուրախացավ և մի առանձին զգացմունքով խնդրեց ինձանից,

— Թույլ տուր մինչև այն ծառը գամ քեզ ճանապարհ գցելու, տե՛ս, մինչև այն եղևնին շատ հեռու չէ։

— Մինչև այն եղևնին կարող ես գալ։

Նենեն եկավ ինձ հետ քսան քայլ միայն, որովհետև այդքան էր ցույց տված ծառի հեռավորությունը։ Նա գրկեց ինձ և դարձյալ արտասուքը աչքերում աղաչում էր, որ շուտ վերադառնամ նրա մոտ։ Խե՜ղճ աղջիկ, ո՛րքան ջերմ էր նրա մեջ սերը, դեռ մաքուր, բարեկամական սերը։ Ես հեռացա։ Պառավը իմ ետևից ձայն տվեց.

— Չթողնես Նենեին մենակ, նա մեզ հանգստություն չի տա...



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.52.06 | Сообщение # 19
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Դ
ԿՈՐԱԾ ՀԱՅՐ

Իմ այն օրվա որսորդությունը անցավ հաջող կերպով, ես սպանեցի մի նորահաս եղջերու և մի քանի հատ վայրենի աղավնիներ։ Բայց քավոր Պետրոսի մոտ չվերադարձա, որովհետև Նենեին խոստացել էի այն գիշերը անցկացնել ձկնորսի խրճիթում։ Ընկերներս իմ մասին անհանգիստ չէին լինի, որովհետև կմտածեին, թե որս չգտնելու պատճառով ես մնացել էի անտառում։ Բացի դրանից, ընկերության մեջ ես փայտ կտրողների և ածուխ պատրաստողների բաժնումն էի. իմ պաշտոնակիցները ըստ մեծի մասին գիշերները անց էին կացնում բացօթյա, անտառի մեջ, ածուխի խարույկների մոտ, մանավանդ որ ամառ էր, եղանակը տաք էր։

Արեգակը դեռ նոր սկսել էր թեքվել դեպի իր գիշերային մուտքը, երբ ես վերադարձա ձկնորսի խրճիթը։ ճանապարհին մտածում էի, թե Նենեն շատ կուրախանա, երբ կտեսնե իմ որսերը։ Նա նստած էր խրճիթի դռանը, սպասում էր ինձ։ Երբ. հեռվից տեսավ, մինչև եղևնի ծառի մոտ վազեց իմ առաջը։ Այղ ծառը նրա սահմանն էր։

Նա նկատեց եղջերուին, որ քաշ էր ընկած իմ ուսից, և աղավնիները, որ դրած էին իմ որսորդական մախաղի մեջ։

— Ա՜խ, ինչո՞ւ սպանեցիր դրան, — Ասաց նա ցավալի ձայնով.— խե՜ղճ եղջերու, ով գիտե, գուցե մայր ունի... հիմա լաց է լինում դրա մայրը...

— Եղջերուն լաց չէ լինում, Նենե, — պատասխանեցի ես, հանգստացնելով նրան։

— Ինչպե՞ս լաց չէ լինում, չէ՞ որ նա էլ աչքեր ունի, — ասաց նա և սկսեց վեր բարձրացնել իմ սպանած եղջերուի գլուխը և նայել աչքերին։

— Դրա աչքերը խփած են, դա մեռել է.... — Ասաց նա սոսկալով և ետ քաշվեցավ, — Դրանից հետո էլ չես սպանի, այդպես չէ՞։

— Ապա ի՞նչ որսամ։

— Գայլեր սպանիր, նրանք այնպես չար են, որպես այն ավազակները... Ա՜խ, էլի մտքիս եկան անիրավները... դու ասեցիր, որ մոռանամ նրանց...

— Հա՛, սիրելիս, մոռացիր նրանց...

Մենք մտանք խրճիթը։ Պառավը դեռ նոր էր վառել ճրագը։ Ծերունի ձկնորսը վերադարձել էր ծովի ափից։ Նա այս երեկո ավելի լավ տրամադրության մեջ էր գտնվում, թեք էր ընկած ճյուղերից հյուսած մահճակալի վրա և մի առանձին բավականությամբ ծխում էր։ Երևում էր, ծովի վրա նրա որսորդությունն էլ հաջող էր անցել։ Երբ տեսավ ինձ, գլուխը վեր բարձրացրեց և, առանց շարժվելու իր տեղից, խիստ ջերմ բարեսրտությամբ ողջունեց։ Ես նստեցի նրա մոտ, իսկ Նենեն տեղավորվեցավ իմ կողքին։ Նա դարձյալ առանց լռելու խոսում էր, միշտ նոր և նոր հարցեր էր առաջարկում։ Իսկ ծերունին լսելով նրա անմեղ հետաքրքրությունը, ժպտում էր, ուրախանում էր։ Նա ասաց.

— Եթե Նենեի լեզուն կապես, աչքերով կխոսի, եթե աչքերը փակես, ձեռներով կխոսի։ Ամեն ինչ դրա մոտ խոսում է։

— Այսպիսի կրակոտ բնավորությունները չեն կարող լուռ մնալ, — պատասխանեցի ես։

Նենեն գլուխը քաշ գցեց և, իրան վիրավորված ձևացնելով։ ասաց,

— Ես էլ չեմ խոսի։

— Լավ, տեսնենք, — Ասաց ծերունին, — կարո՞ղ ես համբերել առանց խոսելու։

Նա մի քանի րոպե լուռ մնաց, հետո սկսեց ծիծաղել։

— Չեմ կարող, չեմ կարող, — Բացականչեց և վազեց ծերունու մոտ։

Ծերունին գրկեց նրան և սկսեց իր կոշտացած ձեռքով փայփայել նրա սև գիսակները։

Պառավը զբաղված էր ընթրիքի պատրաստությունով։ Նենեն թողեց մեզ, գնաց նրան օգնելու։ Նա արդեն այն աստիճան ընտանիացել էր այդ տան մեջ, կարծես թե այնտեղ էր ծնված և այնտեղ էր սնված։ Նա գիտեր ի՛նչ բան ի՜նչ տեղ էր գրած, գիտեր տան բոլոր ծակուծուկը։

Անտառների խուլ առանձնության մեջ, ծովի ափի մոտ, ձկնորսի անշուք խրճիթը, լուսավորված յուղային ճրագով, մի գեղեցիկ տեսարան էր ներկայացնում։ Թեև ամեն ինչ նրանում կրում էր իր վրա խորին չքավորության կնիքը, բայց գոհությունը և խաղաղությունը թագավորում էր բոլորի վրա։ Այդ բարի ձկնորսները երջանի՜կ էին. երջանի՜կ էին, որովհետև ոչինչ չունեին և ունենալու ցանկություն ևս չունեին։ Ի՞նչ ավելի մեծ հարստություն կարող էր լինել, քան թե այն, երբ մարդ իր ունեցածովը գոհ է։

Այդ մտածությունները զարթեցրին իմ մեջ իմ անցյալի սարսափելի հիշողությունները և երևան հանեցին սոսկալի պատկերներ։ Ես արյունոտ ձեռքերով քանի-քանի՜ տարիներ շարունակ անդադար ոսկու ամբարներ էի դիզում, բայց իմ անհագ սիրտը ոչինչ բանից գոհանալ չէր կարողանում։ Ես մնում էի միշտ աղքատ, միշտ թշվառ, որովհետև ունեցածովս չէի բավականանում։

Ծերունին, այն անտառների պատրիարքը, կլիներ ոչ ավելի քան հիսուն տարեկան, բայց նրա երկաթի կազմվածքը կորցրել էր իր ամրությունը։ Նա ծերացել էր ավելի վաղ, քան թե ներում էր նրա հասակը։ Երևում էր, որ նա իր կյանքում շատ դժբախտությունների էր հանդիպել, շատ տանջանքներ էր կրել, որոնց հետքերը դեռ մնում էին նրա տխրամած ճակատի վրա։ Առանձնության մեջ, հեռո՛ւ աշխարհից, բնակվելով լայնատարած ծովի ափի մոտ, երևի նրա ալիքների մեջ նա կամեցել էր թափել իր անցյալ կյանքի դառնությունները։

Բայց ինչ որ ավելի էր ինձ զարմացնում, դա էր նրա արտասանությունը։

Մենք խոսում էին ռուսաց լեզվով։ Ես այդ լեզվով այնքան վարժ էի խոսում, որ ոչ ոք չէր կարող կասկուծել, որ ես ռուս չեմ։ Բայց նրա ի՛նչ ազգից լինելը դեռ ես չգիտեի* նրա արտասանությունը ինձ բոլորովին խորթ էր թվում։ Նույն կասկածը, որպես ես նկատում էի, ուներ ծերունին և իմ վերաբերմամբ։ Իմ վարժ խոսելը չէր կարող նրան համոզեի թե ես ռուս եմ։ Ւմ դեմքը, իմ գծագրությունը, իմ սև մազերը բոլորովին հակառակ վկայություն էին տալիս իմ մասին։

Ընթրիքը արդեն պատրաստ էր. մենք բոլորեցինք սեղանի շուրջը. Նենեն նստեց իմ մոտ, իսկ պառավը նստեց ծերունռւ մոտ։ Իմ որսորդական սրվակի մեջ մնացել էր բավական արաղ, ես տվեցի ծերունուն, նա խմեց։ Սառած ուղեղը տաքացավ, նա սկսեց ավելի և ավելի կենդանանալ։ Բայց բոլորովին առասպելական մի երևույթ էր ներկայացնում այդ ծածկամիտ ալևորը։ Նա իր մասին ամենևին չէր խոսում, և երբ իր վրա խոսք էր լինում, միշտ աշխատում էր խույս տալ կամ հարևանցիորեն անցնել, առանց մի որոշ միտք հայտնելու։ Բայց ես նրա երեսի խորշոմների մեջ նկատում էի մի գաղտնիք, որ ամենայն զգուշությամբ թաքցնում էր։

Ես խմացրի նրան արաղի մնացորդը ևս։

Սկզբում խոսակցությունը խիստ հասարակ բաների վրա էր. ծերունին խոսում էր ծովի վրա, ձկների տեսակների վրա, խոսում էր, թե ո՛րքան իր «պառավը» օգնում է իրան, չորացնում է, պատրաստում է ձկները, և ինքը տարենը մի քանի անգամ կարողանում է քաղաք գնալ, իր ձկնեղենները վաճառելու համար և այլն։ Բայց ո՞վ էր այդ պառավը, արդյոք նրա կի՞նն էր, ազգականն էր՝ այդ մասին ոչինչ չէր խոսում։

Նենեն և պառավը շուտով հեռացան ընթրիքի սեղանից, մեր խոսակցությունը նրանց չէր զբաղեցնում։ Պառավը քաշվեցավ մի անկյունում, սկսեց նիրհել, որովհետև շատ հոգնած էր, իսկ Նենեն մոտեցավ ճրագի լույսին, սկսեց մի բան կարել։ Նրան այն օր պառավը ընծայել էր իր լավ հագուստներից մեկը, որ ինքը չէր գործածում, և Նենեն այդ հագուստը ձևում, էր, հարմարեցնում էր իր հասակին։

Ես և ձկնորսը մնացինք մենակ։

— Շա՞տ ժամանակ է, որ դուք այդ ծովի ափի մոտ եք բնակվում, —Հարցրի ես։

— Ավելի քան վեց տարի։

— Միշտ ձո՞ւկ էիք որսում։

— Այո՛։

— Իսկ առա՞ջ։

— Այդ մի՛ հարցրու...

Մեջ մտավ Նենեն, իր կարը բերելով ինձ ցույց տալով,

— Տե՛ս, Մուրադ, ինչպես լավ կարեցի, այստեղ շատ լայն էր, նեղացրի, այստեղ երկայն էր, կտրեցի, այդ կոճակներն էլ պիտի փոխեմ, այն ժամանակ ավելի լավ կլինի։

Ես գովեցի նրա աշխատությունը, նա ուրախացավ և դարձյալ գնաց նստեց ճրագի մոտ։

Բայց Նենեի հետ խոսելու ժամանակ ես չէի նկատել, թե որպիսի խռովության մեջ էր գտնվում ծերունին, երբ նա լսեց իմ անունը՝ «Մուրադ»։

— Մուրա՜դ.... — կրկնեց նա խորհրդավոր ձայնով և դարձավ դեպի ինձ, հարցնելով.

— Դա ռուսի անուն չէ։ — Ապա ի՞նչ ազգի անուն է:

— Այդպիսի անուն կրում են հայերը։

— Ես էլ հայ եմ։

— Մի՞թե.... — Ասաց նա և խորին մտածության մեջ ընկավ։

Ոչինչ հարկ չկար առաքինի ծերունու մոտ թաքցնել իմ ազգությունը, ես այդ անում էի միայն այն ժամանակ, երբ պետք էր խաբել մեկին։ Բայց այդ խրճիթի մեջ վերին աստիճանի անազնվություն կլիներ, եթե ես անկեղծ չլինեի Ծերունին ավելի հետաքրքրությամբ հարցրեց,

— Ո՞ր երկրից եք։

— Պարսկաստանից։

Նրա հետաքրքրությունը ավելի ևս գրգռվեցավ։

— Ճշմարի՞տ եք ասում։ Ո՞ր գավառից։

— Սալմաստից։

— Ո՞ր գյուղից՛

— Սավրա գյուղից՛

Այժմ տիրեց նրան մի տեսակ խռովություն, մի տեսակ սոսկում, որպիսին տիրում է այն մարդկանց, որոնք անգիտությամբ ընդունում են իրենց տանը մի անծանոթ հյուր, որին սկզբում լավ մարդ էին համարում, իսկ հետո հայտնվում է, որ նա անպիտանի մեկն է։ Երևում էր, որ ծերունին տեղեկություններ ուներ Պարսկաստանի կամ Սավրայի հասարակության մասին։ Նա հարցրեց,

— Ինչպե՞ս է ձեր հոր անունը։

— Սաֆար։ — Իսկ ձեր մո՞ր անունը։

— Նազանի։

— Ո՞ւմ աղջիկն էր ձեր մայրը։

— Նրա հայրը կոչվում էր Բարսեղ, իսկ մոր անունը Եղիսա էր։

Ծերունին բոլորովին գունաթափվեցավ։

— Ինչպե՞ս էր կոչվում ձեր պապը։

— Ալո, և մեր տոհմն նրա անունով կրում է Ալոյան ազգանունը։

— Որդի՛ս...— գոչեց ծերունին և մարեցավ կուրծքիս վրա:

Վերջին բառը նա արտասանեց հայերեն լեզվով։

Ես բոլորովին ապշած էի, կարծում էի, թե տեսածս երազ էր։ Մի՞թե դա իմ հայրն էր։ Այդ ի՞նչ անակնկալ դեպք էր մի այնպիսի խուլ, մոռացված տեղում, ձկնորսի մենավոր խրճիթի մեջ գտնել նրան, որը վաղուց արդեն մեռած կամ կորած էր համարվում իր ընտանիքի համար։

Իմ աոաջին հոգսը եղավ նրան ուշքի բերել։ Խեղճը ամբողջ կես ժամ մնաց իմ գրկում անմռունչ, լեզուն կապվեցավ, միայն աչքերը բաց էր անում, նայում էր իմ վրա, իսկ երբեմն արձակում էր խուլ հառաչանքներ և դարձյալ ուշաթափ էր լինում։

Պառավը, որ այդ միջոցին նիրհում էր խրճիթի մի անկյունում, զարթնեց և, տեսնելով ծերունուն, սարսափելի ճիչ բարձրացրեց և սկսեց լաց լինել։ Ոչ սակավ վախեցավ և Նենեն։ Նա թողեց իր կարը, վազեց իմ մոտ և անդադար հարցնում էր. «Տեր աստված, այդ ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ նրա հետ»։

Ես նրանց հանգստացրի, թե վտանգ չկա, թե անվնաս ուշագնացություն է, շուտով կանցնի։

Ես դեռ գրկած ունեի հորս ալևոր գլուխը, և անբախտ որդու ուրախության արտասուքը թրջում էր նրա ճերմակ մազերը։

Հանկարծ նա ուշքի եկավ և, սոսկալի կատաղությամբ ինձ մի կողմ հրելով, աղաղակեց.

— Հեռո՜ւ, անզգամ... դու խաբում ես... խաչագողները միշտ խաբում են... ի՞նչ սատանայական նպատակ քեզ իմ խրճիթը բերավ... ես չեմ ուզում տեսնել ձեր գարշելի երեսը... բավակա՜ն է ո՛րքան տանջվեցա... ո՛րքան չարիքներ կրեցի ձեր ձեռքից։ Ես չեմ հավատում... Դու իմ որդին չես... դու սուտ ես ասում... դու խաբում ես ինձ... հեռո՜ւ այստեղից...

Նա կրկին մոտեցավ, բռնեց իմ օձիքից և աշխատում էր բռնությամբ դուրս ձգել իր խրճիթից։ Այդ միջոցին մեջ մտան Նենեն և պառավը և, գրկելով ծերունուն, տարան նստեցրին իր տեղը։

Նա գլուխը քաշ գցեց, երկու ձեռքով բռնեց յուր աչքերը և արտասվախառն հեկեկանքով սկսեց ինքն իրեն խոսել.

— Իմ Մուրադին ես չեմ տեսել... ես նրան մոր արգանդում թողեցի... այնուհետև հեռացա հայրենիքից և կրկին չվերադարձա այդ ապականված երկիրը... Երբ իմ Մուրադը ծնվեց, մայրը գրեց ինձ, «ճիշտ քեզ նման է, քո օրինակն ու պատկերն է... աջ թևքի վրա մի սև խալ ունի, ինչպես դու ունես...»

Վերջին խոսքերը լսելու ժամանակ ես մոտեցա նրան և, աջ թևքս մերկացնելով, ցույց տվի.

— Նայեցեք, հայր, տեսեք այն խալը, որի մասին մայրս գրել էր ձեզ։

Նա աչքի լույսից զրկված Իսահակի նման սկսեց շոշափել իմ թևքը, նրա վրա կար մի սև խալ արծաթյա փոքրիկ դրամի մեծությամբ։

— Մուրա՜դ... զավա՜կս.... դո՛ւ ես, դու...—ձայն արձակեց նա և գրկեց ինձ։

Երկար նա բաց չէր թողնում ինձ իր թևքերի միջից, երկար նրա աչքերից հեղեղի նման հոսող արտասուքը թրջում էր իմ գլուխը։ Վերջը կարծես արյան հետ դուրս բխեցին նրա սրտից հետևյալ բառերը.

— Ա՜խ, ինչպե՞ս խաբեցին ինձ...

Ո՞վ էր խաբել նրան, ո՞ւմն էին վերաբերում նրա խոսքերը այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Ես էլ չկամեցա հարցնել, որ ավելի չգրգռեմ նրա ցավերը։ Մի այնպիսի սարսափելի տանջանքի հազիվ կարող էր դիմանալ նրա զառամյալ սիրտը։ Անցյալի դառն և տխուր հիշողությունները, իսկ ներկայի անակնկալ ուրախությունը միօրինակ տանջում էին նրան։ Ես չկամեցա ավելի վրդովել նրա բորբոքված զգացմունքները, թող տվի, մինչև առավոտյան ամեն ինչ կպարզվեր։

Նենեն և պառավը զարմացած նայում էին մեզ վրա։ Մեր բոլոր խոսակցությունից նրանք ոչինչ չհասկացան, որովհետև մենք խոսում էինք մեր մայրենի լեզվով։ Նրանք կա՛մ լաց էին լինում, երբ տեսնում էին մեր արտասուքը, կա՛մ ուրախանում էին, երբ նկատում էին մեր ուրախությունը։

Գիշերից բավական անցել էր, երբ պառավը իմ օգնությամբ ծերունուն իր անկողն ի մեջ դրեց։ Բայց նա չկարողացավ հանգիստ քնել։ Ամբողջ գիշերը անցկացրեց զառանցության մեջ. միշտ ա՜խ էր քաշում, արձակում էր դառն հառաչանքներ և լռում էր։ Իսկ շատ անգամ ես լսում էի միևույն խոսքերը. «Ա խ, ինչպես խաբվեցա ես»։

Ես նստած էի նրա անկողնի մոտ և լի տխուր մտածություններով նայում էի անբախտ հոր տառապանքների վրա։ Արդյոք ի՞նչ մի դժոխային կետ կար այդ ողորմելի մարդու ճակատագրի մեջ, որ այնպես խռովեցնում էր նրան։ Ո՞վ գիտե, ինչե՜ր էին անցել նրա գլխով, ո՞վ գիտե, իր կյանքում ո՛րպիսի դառն արկածների էր հանդիպել նա, որ այնպիսի սոսկալի կերպով տանջվում էր, երբ հիշում էր դժբախտ անցյալը:

— Երևի դուք վատ լուր հաղորդեցիք նրան, — Հարցրեց պառավը։

— Ընդհակառակն, իմ հաղորդած լուրերը խիստ ուրախալի էին։

— Ապա ինչո՞ւ այդպես խռովության մեջ ընկավ նա։

— Չգիտեմ։

— Այդպես շատ անգամ պատահում էր նրա հետ, — խոսեց պառավը։ —Երբեմն ամբողջ օրերով պատառ հաց բերանը չէր դնում և ոչ գնում էր ձուկն որսալու, այլ անշարժ նստած խրճիթի դռանը, ժամերով նայում էր ծովի վրա, նայում էր անցուդարձ անող նավերին ու նավակներին և մտածում էր։ Ի՞նչ էր մտածում նա, ես այդ չգիտեի, նա երբեք իր սիրտը ինձ մոտ չէր բաց անում, բայց ես շատ անգամ նկատում էի նրա աչքերում արտասուք։ Լինում էին օրեր, որ նա ուրախ էր, խոսում էր, ծիծաղում էր և մինչև անգամ հանաքներ էր անում։ Բայց հանկարծ, կարծես թե, մի չար ոգի անցավ նրա մոտով, և նա մտաբերեց մի ինչ-որ բան, և կրկին տխուր մռայլը պատում էր նրա դեմքը, սկսում էր հառաչել, սկսում էր անիծել իր բախտը...

Ամբողջ գիշեր մենք անքուն մնացինք։ Նենեն նույնպես չպառկեց քնելու, երբ տեսավ, որ ես նստած եմ։ Խեղճ աղջիկը չգիտեր՝ ինչո՞վ փարատեր իմ տխրությունը։ Նրան հայտնի չէր դժբախտ հոր և նույնքան դժբախտ որդու ցավալի անցյալը։ Նա չգիտեր, որ մենք աշխարհի ամենաթշվառ արարածներից մեկն էինք, անտուն, անհայրենիք, հալածված դառն հանգամանքների բռնությունից, թափառում է՛ինք երկրե երկիր, որպես մի արմատախիլ եղած, չորացած բույս, որին փոթորկային հողմի անգթությունը տարուբերում է յուր կատաղի հոսանքի հետ...

Այո՛, Նենեն չգիտեր ինչով մխիթարել ինձ։ Որդին հանդիպում էր կորած, մոռացված հորը և, փոխանակ ուրախանալու, տրտմում էր, որովհետև այդ հանդիպումը պիտի բաց աներ նրա առջև կատարված պատահարների մի սոսկալի վիհ, որ մինչև այն օր նրան անհայտ էր...

Նենեն միայն հարցրեց ինձ.

— Դու առաջուց ճանաչո՞ւմ էիր այդ ծերունուն։

— Նա իմ հայրն է, — պատասխանեցի ես։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-09-28, 02.52.56 | Сообщение # 20
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ե
ԳԱՂՏՆԻՔԸ ԼՈԻԾՎՈԻՄ է

Առավոտյան հայրս զարթնեց խիստ վաղ։ Առաջին բառը,որ արտասանեց, էր իմ անունը։ Ես իսկույն մոտեցա նրան։

— Եկ գրկեմ քեզ, որդիս, թույլ տուր արևի լույսով մի լավ ուրախանամ քեզանով, — Ասաց նա ծնողական հոգեզմայլությամբ։

Ես ընկա նրա գիրկը՛

— Ա՛խ։ ինչպես խաբեցին ինձ...— դարձյալ կրկնեց նա գիշերվա խոսքը, խորին կերպով հոգվոց հանելով։

— Դու ամբողջ գիշեր անհանգիստ էիր, հայրիկ, համարյա չքնեցիր, շատ անգամ կրկնում էիր այդ խոսքը, պատմիր, ո վ խաբեց քեզ և ի՞նչ բանում խաբեցին։

— Անցյալը մի հիշեցրու ինձ, որդի, — պատասխանեց նա տխուր ձայնով, — դու ինձ այն ասա՛, մայրդ կենդանի՞ է։

— Ես նրան բոլորովին առողջ թողեցի տանը և մի քանի անգամ նամակներ եմ ստացել, շատ ժամանակ չէ, որ նոր նամակ ևս ստացա, նա բոլորովին առողջ է։

— Անիծյա՜լ լինես դու... ինչպես խաբեց ինձ...

Նա դարձյալ հիշեց իր խաբված դրությունը։ — Իսկ քույրե՞րդ, — Հարցրեց նա։

— Նույնպես առողջ են, մեծ քույրս մարդի է գնացել, այժմ երկու երեխա ունի, միջնակ քույրս նշանված է։

Նրա շիջած աչքերի մեջ փայլեց ուրախության մռայլ նշույլը։ Իսկ իմ հետաքրքրությունը ավելի գրավում էր այն գաղտնիքը, թե ո՞ւմ էր անիծում հայրս, կամ ո՞վ էր խաբել նրան։ Երկար թախանձելուց հետո վերջապես հոժարեցավ նա պատմել։

— Գուցե մայրդ ասած կլինի, որ դեռ դու չէիր ծնված, երբ ես աղքատությունից ստիպված թողեցի հայրենի երկիրը և դիմեցի ղեպի պանդխտություն, օտար աշխարհներում բախտ որոնելու։ Բացի ծանր պարտքերից, ես ոչինչ չթողեցի իմ ընտանիքի ապրուստի համար։ Մի քանի կտոր կալվածքներ ունեի, նրանք ևս պարտքերիս փոխարեն գրավ էին դրված։ Մի քանի տարի երկրե երկիր թափառում էի. բայց ոչ մի գործում հաջողություն չէի գտնում։ Հայրենիքից ստացված տեղեկությունները միշտ տխուր էին լինում և անմխիթար։ Վերջապես հասավ Պարսկաստանի սարսափելի ժանտախտի լուրը։ Այդ միջոցին հայտնվեցավ ինձ մոտ մի խաչագող, որ նոր էր եկել մեր երկրից և ուներ իր հետ մի նամակ իմ անունով։ Նա պատմեց, թե որպիսի սոսկալի կոտորած կատակեց ժանտախտը և որպես դատարկվեցավ ամբողջ երկիրը, Իսկ նա մակի մեջ ավելի մանրամասնություններ կային։ Նամակը մեր գյուղի քահանայի գրածն էր։ Նա սկսվում էր մխիթարական խոսքերով, որպես սովորաբար գրում են այն անբախտներին, որոնք կորցրել էին իրանց սիրելիներին։ Նրա մեջ կար մի երկար ցուցակ, թե մեր գյուղացիներից ո՛վ մեռավ կամ ո՛վ ազատվեցավ։ Մեռելների թվում գրած էր քո մոր, քույրերիդ և քո անունը։ Իմ ամբողջ ընտանիքը ժանտախտի զոհ էր դարձել։ Այդ անիրավը բերանացի էլ պատմեց, թե որպիսի պատուհասի ենթարկեց աստված իմ ընտանիքը, և ավելացրեց, որ իմ թողած բոլոր կայքերը պարտքերիս փոխարեն տիրեցին...

Վերջին խոսքերի ժամանակ ծերունու ձայնը փոքր առ փոքր թուլացավ, և նա դժվարանում էր շարունակել իր պատմությունը։ Նենեն տվեց նրան մի բաժակ կաթ խմելու։ Նա փոքր-ինչ կազդուրվեցավ և շարունակեց.

— Այլևս ոչինչ չէր մնում, ես կորցրել էի այն բոլոր առարկաները, որ սիրելի էին ինձ, որ կապում էին իմ սիրտը իմ հայրենիքի հետ։ Այդ տեղեկությունները այնքան ծանր և սպանիչ ազդեցություն ունեցան իմ վրա, որ ես մի քանի ամբողջ ամիսներ հիվանդ պառկեցա։ Նամակաբերը չհեռացավ իմ հիվանդության մահճից և ամենայն հոգատարությամբ խնամք էր տանում իմ վրա։ Մինչև իմ առողջանալը նա բոլորովին գրավեց իմ բարեկամությունը, և ես իմ ա՛նձը շատ երախտապարտ էի համարում նրան։ Ես ընդունեցի նրան իմ մոտ, և որպես ընկեր գռրծում էինք միասին։ Ես վճռեցի այլևս չվերադառնալ մեր հայրենիքը, ուր պիտի գտնեի սիրելի կնոջ, սիրելի զավակներիս գերեզմանները միայն և իմ դատարկացած տունը, այն ևս պարտքատիրոջ ձեռքը անցած։ Ամեն ինչ իմ մեջ պիտի զարթեցներ տխուր հիշողություններ։ Հայրենիքը ատելի էր դարձել ինձ...

Նրա ձայնը դարձյալ սկսեց դողդողալ, դարձյալ դառն զգացմունքները խեղդում էին նրան։ Նենեն տվեց նրան երկրորդ բաժակ կաթը, բայց այս անգամին չընդունեց և փոքրինչ հանգստանալուց հետո շարունակեց.

— Ես այն ժամանակ հարուստ էի, ունեի մի քանի հազար պատրաստի ոսկիներ սնդուկի մեջ, իմ նոր ընկերը այն աստիճան գրավել էր իմ հավատարմությունը, որ ես ամեն ինչ հանձնել էի նրա ձեռքը։ Անցան մի քանի տարիներ, նա ինձանից չէր բաժանվում։ Մեր գործերը օրըստօրե լավանում էին, և օրըստօրե այդ մարդը սիրելի էր դառնում ինձ։ Բայց ի՞նչ գիտեի, որ նրա բոլոր մտերմությունը կեղծ էր, խաբեություն էր. մի գիշեր, իմ քնած ժամանակ, նա հարձակվեցավ իմ վրա, սրի մի քանի հարվածներ տալով, ես անզգա և ուշաթափ մնացի, իսկ նա, ինձ արդեն սպանված համարելով, հափշտակեց իմ ոսկիները և փախավ։ Ահա այն սպիները, որ թողեց իմ վրա այն չարագործը...

Հայրս ցույց տվեց մի քանի խորն ընկած վերքերի նշաններ իր մարմնի վրա և շարունակեց.

— Այդ պառավը, որ դու տեսնում ես իմ խրճիթի մեջ, ես իմ կյանքով նրան եմ պարտական։ Նա մի անբախտ այրի էր, ինձ վեր առեց իր մոտ, խնամք տարավ և առողջացրեց։

Հորս ցավալի պատմության ժամանակ ես գտնվում էի մի տեսակ զարհուրանքի մեջ, թե ո՛րքան դժբախտությունների պատճառ է դառնում սուտը, խաբեությունը և նենգավոր մտերմությունը։ Հորս խաբված դրությունից առաջ էր եկել մեր ամբողջ ընտանիքի թշվառությունը։ Եթե նա այդ պատահարներին չհանդիպեր, եթե նա իր ժամանակին վերադարձած լիներ իր հայրենի երկիրը և իր վրա առներ յուր ընտանիքի խնամատարությունը, ես երբեք ստիպված չէի լինի ոտքս դուրս դնել իմ հոր տնից և անբարոյականության մեջ չէի ընկնի։

— Ինչպե՞ս էր այն չարագործի անունը, — Հարցրի ես, երբ հայրս վերջացրեց իր պատմությունը։

— Օհան, դու կարծեմ կճանաչես նրան։

— Կարապետի որդին, ինչպե՞ս չեմ ճանաչում։

— Հենց նա։

Ես սառած մնացի։ Այդ անիրավը ոչ սակավ մոլորության մեջ էր գցել և՛ ինձ, և՛ իմ մորը, և՛ մեր բարեկամներին։ Ես այդ անցքը պատմեցի հորս։

— Լսիր, հայրիկ, թե ինչպես վարվեց նա մեզ հետ, այնտեղ, Պարսկաստանում, երբ վերադարձավ պանդխտությունից։ Նա լուր բերեց, թե դու մեռած ես և իր հետ ուներ մի քանի խաչագողների նամակներ, որոնք նույնպես հաստատում էին քո մահը։ Նա բերել էր և քո ոսկյա մատանին, որի վրա փորագրված էր քո անվանական կնիքը։ Այդ հիշատակը հանձնեց նա իմ մորը։ Մորս ծանոթ էր այդ մատանին։ Մեր դրացի կնիկները համոզում էին նրան, որ թաղե մեր գերեզմանատան մեջ և քո անունով մի շիրիմ կանգնեցնե։ Բայց նա չէր հավատում մեզ հասած տեղեկություններին, նրան բավական հայտնի էին խաչագողների խաբեբայությունները։ Հետո Օհանը շատ անգամ գալիս էր մորս մոտ և իրան ցույց էր տալիս որպես մեր տան ամենալավ բարեկամը։ Վերջը նա առաջարկեց պսակվել մորս հետ, բայց մայրս մերժեց նրա առաջարկությունը։

— Ավազա՜կ, — գոչեց հայրս ատամները կրճտացնելով, — Այստեղ հափշտակեց ոսկիներս, իսկ այնտեղ աշխատում էր խլել կնոջս...

Մի քանի րոպե մնաց նա տխուր լռության մեջ և ապա դարձավ ինձ այդ խոսքերով.

— Ահա այդպես են այդ չարագործները... զգուշացի՜ր, որդի, հեռու կացիր այդ մարգերից։ Նրանց համար այս աշխարհում ոչ մի սուրբ բան չկա։ Ես էլ մի ժամանակ պատկանում էի այդ փչացած, անբարոյականացած հասարակությանը... ես էլ շատ տներ եմ քանդել, շատ ընտանիքներ եմ անբախտացրել, իմ ձեռքերն էլ մաքուր չեն մնացել անմեղների արյունից... Թո՛ղ այդ խրճիթը, հեռացիր, որդի, չարագործ հորից, որովհետև աստծո անեծքը կա նրա վրա...

Խե՜ղճ հայր, նա դեռ չգիտեր, որ որդին էլ ընկած է նույն ցեխի մեջ։ Նա հարցրեց.

— Իսկ քեզ, որդի, ո՞ր բախտը ձգեց այս հեռավոր անկյունում։

Ես համառոտ պատմեցի վարպետիս դարբնոցում պատահած անցքը, մորս՝ ինձ քավոր Պետրոսին հանձնելը, իմ գործունեությունը պանդխտության մեջ և վերջապես այն դեպքը, որ մեզ դեպի այդ անտառը բերեց և ձգեց դրամանենգների ընկերության մեջ։

Այդ բոլորը լսելու ժամանակ թշվառ ծեքունին ավելի և ավելի սարսափում էր, մինչև նա կտրեց իմ պատմությունը, բացականչելով.

— Անբա՜խտ որդի, դու էլ կորա՛ծ ես, — և արտասուքը հեղեղի նման սկսեց թափվել նրա աչքերից։

Փոքր-ինչ հանգստանալուց հետո իր խռովությունից շարունակեց նա.

—Լսիր, որդի, ամեն մի ապականված շրջանի ժահահոտությունը այնքան զգալի չէ լինում, երբ մարդ ապրում է նույն շրջանի մեջ, որովհետև նրա զգայարանքները սովորում են, ընտելանում են այն օդին: Իսկ երբ դրսից, մաքուր օդ շնչելուց հետո, մոտենում ես ապականված շրջանին, այն ժամանակ միայն զգում ես նրա թունավոր արտաշնչությունը։ Դու այժմ անմաքուր շրջանի, այդ փչացած հասարակության մեջ ես գտնվում և զգալ չես կարող, թե ո՛րպես քո անձը օրըստօրե վարակվում է և բարոյապես փտում է։ Միօտար ձեռք պետք է, որ քեզ դուրս քաշե նրա միջից, և այդ թող լինի հայրական փորձված ձեռքը։ Աղաչում եմ քեզ, հեռացիր այդ չարագործներից, քանի որ բոլորովին ընկած չես... քանի որ բոլորովին կորած չես...

Նա իմ ձեռքը բռնել էր իր դողդոջուն ափերի մեջ։ Վերջին խոսքերն արտասանեց արտասուքով և ծնողական սրտի խորին ցավակցությամբ։ Ես խոստացա կատարել նրա պատվերը, բայց մտածում էի, թե ի՞նչ հնարքով պետք է բաժանվել Պետրոսից։ Այդ սարսափելի մարդը այն աստիճան կաշկանդել էր ինձ, որ նրանից անջատվելը շատ հեշտ չէր: Հայրս պատասխանեց,

— Ես լավ եմ ճանաչում այն անիրավին... նրա մեջ գութ կամ խիղճ կոչված բաները չկան։ Ես գիտեմ նրա բոլոր արարմունքը... աշխարհի ամեն կողմերում եղել է նա և որտեղից անցել է, թողել է իր ետևից արտասուք և դժբախտություն։

— Այսուամենայնիվ, նա ինձ հետ միշտ լավ է եղել, նա մինչև անգամ որդու պես սիրում էր ինձ։

— Հավատում եմ։ Բայց ի՞նչ նշանակություն ունի խաչագողի համար սերը, բարեկամությունը։ Լսիր, որդի, իմ ալևոր մազերը այդ չարագործների մեջ ճերմակացան։ Նրանք չգիտեն, թե ի՛նչ է ճշմարիտ բարեկամությունը, որքան սերտ են նրանց ընկերական կապերը, որքան մտերմական են նրանց հարաբերությունները, այնքան զարհուրելի է լինում վրեժխնդրությունը՝ երբ ընկերը իր ընկերի մեջ նշմարում է մի ամենափոքր կասկած։ Բայց կասկածել նրանք միշտ կարող են, որովհետև ում խիղճը մաքուր չէ, նա կասկածավոր է լինում։

Այդ բոլորը ուղիղ էր, ես առանց հորս ասելու էլ գիտեի։ Թայց ի՞նչպես հեռանալ քավոր Պետրոսից առանց նրան կասկած պատճառելու դրանումն էր գլխավոր հարցը։ Ես հարցրի

— Ինչպե՞ս թողնեմ նրա մոտ իմ այսքան տարվա վաստակը։ Ես ունեմ մեծ հարստություն, և բոլորը նրա մոտ է»

Նա պատասխանեց վրդովված ձայնով,

— Ձգի՛ր այն ապականված արծաթը, նա թույնից ավելի մահաբեր է։ Խաչագողի հարստությունը մի փոսի մեջ քամուց հավաքված ցամաք տերևների նման է. փչեց հակառակ քամին, և ահա նա ցրիվ եկավ։ Ավազակը երբեք չի հարստանա, նա այսօր հարուստ է, վաղը՝ աղքատ։ Այդպես են բոլոր խաչագողները։ Շատ անգամ նրանք մեծ գումարներ են ձեռք բերում, շատ անգամ մի սև փող չունեն ծախսելու։ Որովհետև նրանք ոչ միայն սովոր չեն ազնիվ աշխատանքին, այլ նրանց ծանոթ չէ ո՛չ փողի կանոնավոր կերպով վաստակելը և ոչ նրա տնտեսաբար սպառելը։ Թե՛ առաջինը և թե՛ երկրորդը նրանց մոտ չափազանցության է հասնում և մեջտեղում մնում է միշտ ոչինչ, այսինքն աղքատություն։

Ես ոչինչ չպատասխանեցի, հայրս շարունակեց,

— Լսի՛ր, որդի, ով որ իր կյանքում մի որևիցե հիվանդությամբ վարակված է լինում, երկար բժշկվելուց հետո, ինքը նույն հիվանդության բժիշկն է դառնում։ Ես այդ բոլորը փորձել եմ իմ կյանքում, իմ անձի վրա։ Փախի՛ր, հեռացի՛ր այդ մարդկանցից, որպես ժանտախտից, ազատության ուրիշ հնար չկա...

Ես հարցրի հորիցս, երբ նրանք այս աստիճան ատելի էին, ինչւ էր նա իր խրճիթը հիմնել նրանց բնակարանի մոտ։

— Նրանք նոր են եկել, ութ ամիս չկա, որ նրանք բույն են դրել այդ անտառների մեջ։ Իսկ ես բնակվում եմ այդ ծովի ափի մոտ ավելի քան վեց տարի։ Երբ նրանք հայտնվեցան, ես պատրաստվում էի հեռանալ այստեղից, բայց հիվանդությունս արգելք եղավ։ Ես պառկած էի, ես հիվանդ էի, մի քանի շաբաթ հազիվ կլինի, որ փոքր-ինչ հազիվ կազդուրվել եմ:

Բայց ի՞նչը ստիպեց քեզ առանձնանալ այդ ծովի ափի մոտ։

— Դու լսեցիր իմ պատմությունը, թե ո՛րպես խաբվեցա ՛ես, թե ո՛րպես դավաճանեց և կողոպտեց ինձ հավատարիմ ընկերը... Այն օրից ես ատեցի աշխարհը, հեռացա մարդկանցից և վճռեցի այդ մոռացված խրճիթում, աքդ ծովի ափերի մոտ անցկացնել իմ դժբախտ ծերությունը...

Ես խոստացա բաժանվել քավոր Պետրոսից, խոստացա թողնել այն հարստությունը, որ անարդար միջոցներով էր հավաքված, և ասեցի հորս.

— Ես ընդունում եմ քո խորհուրդը, ես այլևս չեմ վերադառնա այն մարդկանց մոտ և կմնամ այստեղ։ Բայց դու ևս, հայր, խոստացիր, որ մոլորված որդու հետ կվերադառնաս մեր հայրենիքը, կուրախացնես կարոտ մորս, կուրախացնես անտեր մնացած զավակներիդ։ .

— Խոստանում եմ, — պատասխանեց նա։ — Ես հենց այս օրից կսկսեմ ճանապարհի պատրաստություն տեսնել։

Այդ միջոցին Նենեն և պառավը մոտեցան մեզ։

— Գրկիր այդ երիտասարդին, դա իմ որդին է։

Նա ուրախությամբ սկսեց համբուրել ինձ։ Ոչ սակավ ուրախ էր և Նենեն։ Նա երեխայական հրճվանքով պտտվում էր իմ շուրջը, ծիծաղում էր, հանաքներ էր անում հորս հետ, շնորհավորում էր նրան, որ բախտ ունեցավ գտնել իր որդուն, և ասում էր.

— Տեսա՞ր, պապա, եթե ես չլինեի, եթե Մուրադը ինձ այստեղ չբերեր, դու, կարելի է, չտեսնեիր նրան։



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՐԱՖՖԻ
  • Страница 2 из 4
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz