Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-04-18, 07.06.03
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԷՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ
ԷՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ
ARTARAMISДата: Четверг, 2010-11-11, 09.46.44 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Ժամանակին, մեր գեղումը էրկու հարևան գեղացի են լինում։ Օրվա մի օրը, սրանցից մինը, արտիցը ցորենը որ կրելիս ա լինում, ոնց ա պատահում, թարսի նման սելը շուռ ա գալիս, խրձերը թափվում են դես ու դեն։

Էս խեղճ սելվորը մնում ա շվարած, ձեռը ծոցին դրած, ի՞նչ անի, ինքը մենակ մի մարդ, սելը ո՞նց բարձի։

Դու մի ասի, սրա հարևանը էդ ճամփովը գալիս ա լինում, օգնում ա սելվորին, սելը նորից բարձում են, ընկնում ճամփա։

— Բա՜,— ասում ա հարևանը,— ես որ չլէի, դու մենակ կկարենայի՞ր սելը տեղը դնել, խրձերը բարձե՞լ։

— Շնորհակալ եմ,— ասում ա սելատերը,— հալբաթ որ, մենակ մարդը ո՞նց կարա սել բարձել։

Քշում են, մի քիչ տեղ գնում, էս հարևանը էլի, թե.

— Հը, ո՞նց ա, տեսա՞ր ոնց օգնեցի՞, սելը բարձեցինք։

— Հալբաթ որ,— ասում ա սելվորր,— բա ո՞նց, հարևանությունը էլ որ օրվա համար ա, որ նեղ տեղը մարդիկ իրար չօգնեն։

Մի քիչ տեղ էլ անց են կենում, հարևանը, թե.

— Չէ, ես որ չլէի, դու սելդ ո՞նց էիր բարձելու։

Սելվորը տեսնում ա, որ սա շատ համը տարավ. «Հո՛, հո՛» յա անում, եզները կանգնեցնում։ Ճռնչալով ուսը դեմ ա անում, սելը շուռ տալիս, խրձերը ցաք ու ցրիվ անում։

— Ախպեր,— ասում ա,— պրծա՞նք քու ձեռիցը։ Ոնց որ էկել ես, էնենց էլ գնա։ Սրանից դենը քու հարևանությունը քու գլուխն ուտի։ Ինձ քու օգնությունը պետք չի։ Արածդ մի բան չէր, համա քթովս բերիր։ Ոչ պտի անեիր, ոչ էլ արածդ էրեսովս տայիր։ Ամոթ քու մարդկությանը, թո՛ւ։

Թամամ, որ «թո՛ւ» ու «ամո՛թ»։

* * *

Հիմի գանք էրկու ուրիշ հարևանից պատմենք։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԷՐԿՈԻ ՀԱՐԵՎԱՆ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz