Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 11.56.33
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Апрель » 5 » Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դնում ահաբեկիչների
10.19.49
Ադրբեջանն Արցախի դեմ գործի է դնում ահաբեկիչների
Արցախա-ադրբեջանական սահմանին այս օրերին ահաբեկչական գործողություններ իրականացնող ադրբեջանցի զինվորականների գերակշռող մասը կարող է լինել նախկինում Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման (ԻՊ) անդամ:

Եզրակացությունը բացատրվում է մի քանի կարևոր հանգամանքներով` օրինակ՝ մի քանի հազար ադրբեջանցիների առկայությունը ԻՊ շարքերում և ահաբեկչական խմբավորման ծայրահեղականներին հատուկ ձեռագիրը:

Դաժանությունը, որ ադրբեջանական զինվորականներն այս երեք օրերին դրսևորել են խաղաղ բնակչության նկատմամբ, արտառոց է և աննախադեպ: Դրանցից ամենասարսափելին Թալիշ գյուղում տարեց ամուսիների`Վալերա Խալափյանի և նրա կնոջը` Ռազմելայի սպանության սահմռկեցուցիչ պատմությունն էր: Վերջիններիս գտել էին իրանց տան մեջ` գնդակահարված և ականջները կտրած:

Միջազգային հանրությանը նման դաժանությամբ հայտնի են բացառապես «Իսլամական պետության» ահաբեկիչները: Իրաքում ԻՊ խմբավորման անդամների և Թալիշում ադրբեջանցիների գործողությունների ձեռագիրը նույնն է, գործելաոճը` նույնպես:

Բացի խաղաղ բնակչության նկատմամբ կիրառված վայրագություններից, շատ կարևոր է հաշվի առնել փաստը, որ Ադրբեջանում բնակվում են ԻՊ-ի կազմում կռված, փորձառություն և առանձնահատուկ դաժանություն ձեռք բերած ծայրահեղականներ: Վերջին ամիսներին թուրքական և ադրբեջանական բազմաթիվ լրատվամիջոցներ գրում էին ադրբեջանցի ծայրահեղականների` Սիրիայից և Իրաքից վերադառնալու մասին: Ընդհանուր առմամբ` հայտնի է Սիրիայում և Իրաքում` ԻՊ-ի կազմում, 3000 ադրբեջանցի ծայրահեղականի ներգրավվածության մասին, նրանցից պաշտոնապես զոհվել էր 300-ը: Ըստ ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցների՝ այսօր ԻՊ շուրջ 2700 ադրբեջանցի անդամներ բնակվում են Ադրբեջանում: Հետևաբար, ոչինչ չէր կարող խանգարել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին՝ Արցախի դեմ մարտական գործողությունների ուղղել նաև մարտերում կոփված ահաբեկիչներին, փորձելով ռազմական ագրեսիայի ու դաժանության միջոցով հասնել իրավիճակի ապակայունացմանը:

Այս փաստն, անշուշտ, պետք է մտահոգի նաև միջազգային հանրությանը, գերտերություններին, որոնք Իսլամական պետությունը հայտարարել են որպես ահաբեկչական կազմակերպություն և ջանքեր են գործադրում՝ պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը ոտնահարում է մարդու համընդհանուր իրավունքներն ու միջազգային իրավական նորմերը ոչ միայն հետևողականորեն խախտելով հրադադարի ռեժիմը, այլև ահաբեկիչներին ներգրավելով իր զինված ուժերի գործողություններում:

04.04.16, 20:21
Просмотров: 304 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz