Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 11.56.32
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Апрель » 5 » Ռուսաստանի Առաջին ալիքի խիստ հայամետ դիրքորոշումը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում
20.10.53
Ռուսաստանի Առաջին ալիքի խիստ հայամետ դիրքորոշումը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում
Երեկ երեկոյան Ռուսաստանի Առաջին ալիքը ցուցադրեց «Ժամանակը ցույց կտա» (Время покажет") թոք-շոուի հերթական թողարկումը, որը հստակ ցույց տվեց ռուսական ԶԼՄ-ների դիրքորոշումը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի շփման գծում տեղի ունեցող իրավիճակին:

Հաղորդումը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում, քանի որ թողարկման ողջ ընթացքում թե հաղորդավարները՝ Պյոտր Տոլստոյը և Եկատերինա Ստրիժենովան, թե հրավիրված հյուրերը, որոնց թվում Պետդումայի մի շարք պատգամավորներ կային, սուր մեղադրանքներ էին հնչեցնում Բաքվի հասցեին:

Քննարկմանը ներկա էին ԱՄՆ-ի և Կանադայի ՌԳԱ-ի ինստիտուտից Գևորգ Միրզոյանը, Սերգեյ Կուրգինյանը Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների ուսումասիրման կենտրոնի ղեկավար Սեմյոն Բագդասարովը: Նրանցից բացի ներկա էին մի շարք լրագրողներներ և այլ գործիչներ: 

Հաղորդման ընթացքում ներկաները բազմիցս շեշտեցին, որ Լեռնային Ղարաբաղը դարեր ի վեր հայկական հող է եղել, այս դիտարկումը հատկապես վրդովվեցրեց ադրբեջանամետ լրագրողներին և գործիչներին, ում հակառակ պնդումները, սակայն, հավաքվածները, այդ թվում ռուս պատգամավորներից ոմանք, խելագար մարդու հիվանդագին բարբաջանք անվանեցին:

Ադրբեջանում հատկապես դժգոհության ալիք է բարձրացրել հաղորդման ժամանակ ցուցադրված պատմական ակնարկը, որը Բաքուն սադրանք է համարում: Տեսանյութում պատմվում է այն մասին, որ 1918 թվականին Հարավային Կովկասում առաջացավ նոր պետություն, որը կոչվեց Ադրբեջան:

Բաքվում համարում են, որ դեռ վաղ է խոսել ռուսական կողմի՝ այս հարցի շուրջ հստակ դիրքորոշման մասին, բայց Առաջին ալիքի այս քայլը այնտեղ արդեն իսկ լուրջ որակումներ է ստացել:

Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?79605&l=am/
Просмотров: 309 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz