Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 11.56.26
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Апрель » 5 » Ստեփանակերտը ռմբակոծությունների տակ ապրելու դառը փորձ ունի, իսկ ահա Բաքուն` ոչ. Դավիթ Բաբայան
20.14.41
Ստեփանակերտը ռմբակոծությունների տակ ապրելու դառը փորձ ունի, իսկ ահա Բաքուն` ոչ. Դավիթ Բաբայան
Միջազգային հանրությունը բավականին ակտիվ արձագանքեց սահմանային լարվածությանը, հայտարարություններով հանդես եկան տարբեր կառույցներ, սակայն պաշտոնական Ստեփանակերտն ակնկալում է, որ նույն այդ միջազգային կառույցները ագրեսոր Ադրբեջանին զսպելու համար կոշտ քայլեր կձեռնարկեն: NewsBook-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով այսօր տեղի ունենալիք ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի հնարավոր արդյունքներին:

«Այն, ինչ իրականացրեց Ադրբեջանը վերջին օրերին, ուղղակի ահաբեկչություն էր` ուղղված նաև միջազգային քաղաքակիրթ հանրության դեմ: Մենք ակնկալում ենք, որ միջազգային կառույցները կոշտ վերաբերմունք կցուցաբերեն Ադրբեջանի հանդեպ` ագրեսոր կողմին համապատասխան հակահարված տալով»,- ասաց նա:

Անդրադառնալով երեկվանից արդեն 2-րդ անգամ Ստեփանակերտը հրթիռակոծելու Բաքվի հայտարարություններին` Դավիթ Բաբայանը նման զարգացումները չբացառեց:

«Հաշվի առնելով Ադրբեջանի ահաբեկչական երկիր լինելու հանգամանքը` ոչինչ չի բացառվում: ԼՂՀ մայրաքաղաքը ռմբակոծելու սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ` ահաբեկչություն: Սա մենք դիտարկում ենք որպես ահաբեկչության և բարբարոսության դրսևորում: Եթե Ադրբեջանը նման քայլ կատարի, պատասխանը համարժեք է լինելու: Ստեփանակերտը ռմբակոծությունների տակ ապրելու դառը փորձ ունի, իսկ ահա Բաքուն` ոչ: Պատկերացրեք` ինչ կլինի, եթե Բաքուն զգա դա»,- ամփոփեց մեր զրուցակիցը:Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?79637&l=am/
Просмотров: 282 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz