Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 11.56.29
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Апрель » 27 » Հակառակորդը խուճապի մեջ է, ամբողջական բնակավայրեր են տարհանում
23.43.14
Հակառակորդը խուճապի մեջ է, ամբողջական բնակավայրեր են տարհանում
Հակառակորդը խուճապի մեջ է, ամբողջական բնակավայրեր են տարհանում
Ադրբեջանական սոցցանցերում տեղեկություններ են հայտնվում, որ ադրբեջանցիները տարհանում են Եվլախի, Թարթառի, Ախջաբերդի եւ Բարդայի բնակչությանը:

Ըստ էության, հաստատված կարելի է համարել տեղեկությունը, որ հայկական զինուժը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը կորցրած դիրքերը հետ է վերադարձրել, թեեւ պաշտոնական հայտարարություն այս մասին դեռ չի հնչել, բայց տեղեկությունը ստացվել է մի քանի աղբյուրներից:

Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կեսգիշերին հայտարարեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին լարված է: Հակառակորդը մարդկային եւ զինտեխնիկայի մեծ կորուստներ է կրել:

Կրթության եւ գիտության նախարարի նախկին խոսնակ Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մերոնք մամաները լացացնում են, խուճապ է, առավոտ հստակ կլինի, բայց կարծես թե քաղաքներ են տարհանում, ավելի ճիշտ մարդիկ խուճապահար փախնում են: Հային սպանողը չպետք է մարսի...Աստված մեր տղեքի հետ»:

Իսկ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի մեծ խնդրանք էլ. բոլորս, բացի լրագրողներից, Արծրուն Հովհաննիսյանին հանգիստ ենք թողնում։ Ժամանակն Արծրունի չվատնեք ձեր հարցերով։ Թողեք հարցերը լրագրողներին, իրենք հիմա առավել կարևոր գործ են անում։
Հիշեցնում եմ, անցնում ենք լրատվական հոսքերի հետ աշխատանքի «արտակարգ ռեժիմին»։
Просмотров: 252 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz