Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 15.21.29
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Май » 4 » 5 ժամկետային զինծառայողի սպայական կոչում է շնորհվել՝ բարձր մարտական հատկանիշների համար
06.33.39
5 ժամկետային զինծառայողի սպայական կոչում է շնորհվել՝ բարձր մարտական հատկանիշների համար
=Ապրիլյան դիմակայության օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտու ողջ երկայնքով հակառակորդի նախաձեռնած հարձակողական գործողությունները հետ մղելու և վերջինիս պատժիչ հարվածներ հասցնելու ընթացքում բարձր մարտական ու բարոյակամային հատկանիշներով աչքի են ընկել բազմաթիվ ժամկետային զինծառայողներ:

Նրանք կարողացել են` հաճախ փոխարինելով անգամ զոհված կամ վիրավոր հրամանատարին, տվյալ հատվածում հայկական ուժերի օգտին բեկել մարտական գործողությունների ընթացքը:
ՊԲ մամուլի ծառայության հաղորդմամբ, նման հինգ ժամկետային զինծառայողի` Սամվել Սեյրանի Սաֆարյանին, Մասիս Մելիքի Մուրադյանին, Գոռ Վարդանի Ավագյանին, Դավիթ Արկադիի Խատայանին և Արթուր Գրիգորիի Աղասյանին վերադաս հրամանատարության կողմից շնորհվել են լեյտենանտի սպայական կոչումներ:

Ապրիլի 2-5-ը Լեռնային Լեռնային Ղարաբաղում ընթացած մարտական գործողություններից հետո «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել 6, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 12, Արիության մեդալով՝ 14, մարտական ծառայության մեդալով՝ 3 զինծառայող: Նրանց թվում կան թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողներ:
Բացի այդ, բազմաթիվ զինծառայողներ պարգևատրվել են հետմահու:
Просмотров: 247 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar
«  Май 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz