Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 15.21.23
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Май » 15 » Բունդեսթագում հայոց ջարդերի մասին բանաձեւի վերնագրում կլինի ցեղասպանություն բառը
00.32.25
Բունդեսթագում հայոց ջարդերի մասին բանաձեւի վերնագրում կլինի ցեղասպանություն բառը
Գերմանիայի Բունդեսթագը որոշել է դատապարտել Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանությունը` հունիսին ներկայացվելիք բանաձեւի վերնագրում օգտագործելով հենց ցեղասպանություն եզրը, այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը:

Պարբերականի տեղեկություններով` չնայած Թուրքիայի բողոքներին, խորհրդարանի խմբակցությունները` Կանաչները, Սոցիալ-դեմոկրատներն ու ՔԴՄ-ն, չեն պատրաստվում կեղծ հարգանք ցուցաբերել Թուրքիայի նախագահ Էրդողանի նկատմամբ:

«Իհարկե Գերմանիան ունի Թուրքիայի կարիքը, սակայն Բունդեսթագը չի պատրաստվում զիջումների գնալ Հայոց ցեղասպանության հարցում»,- նշում է թերթը: Երկարատեւ բանավեճերից հետոխորհրդարանի խմբակցությունները ներկայացրել են միասնական բանաձեւ, որում հստակ օգտագործվում է ցեղասպանություն եզրը` «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյաների ցեղասպանության հիշատակին»,-ասված է փաստաթղթի վերնագրում:

Նշենք, որ հունիսի 2-ին Բունդեսթագըում բանաձեւը քվեարկության կդրվի։
«Հնարավոր է, դա առաջ բերի Անկարայի զայրույթը, սակայն Բունդեսթագը թույլ չի տա իրեն ճնշել այնպիսի բռնապետի կողմից, ինչպիսին Էրդողանն է: Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիայի համար այլեւս շատ դժվար կլինի երկար ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Կանաչների խմբակցության ղեկավար, բանաձեւի նախաձեռնող Ջեմ Օզդեմիրը:

Սոցիալ դեմոկրատների խմբակցության ղեկավար Թոմաս Օփերմանը նշել է, որ Գերմանիան իր պատասխանատվության բաժինն է կրում` որպես Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակից: «Սա բոլորովին կապ չունի փախստականների հարցում Թուրքիայի հետ ընթացող քննարկումների հետ: Մենք չպետք է կեղծ հարգանք ցուցաբերենք Էրդողանի նկատմամբ »,- ասել է պատգամավորը:
Просмотров: 288 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar
«  Май 2016  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz