Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-04-20, 05.54.09
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2016 » Ноябрь » 20 » Թուրքական քարոզչության ամոթալի գործիք
08.18.00
Թուրքական քարոզչության ամոթալի գործիք
Թուրքիայում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն անցյալ շաբաթ խիստ վիճահարույց նամակ է հղել նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ քննադատելով Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման որոշումը:

Սրբազանի նամակը սուր վիճաբանություն է առաջացրել հայերի շրջանում համայն աշխարհում, ներառյալ Թուրքիայի հայ համայնքը: Ոմանք նրա հրաժարականի կոչ են արել, իսկ մյուսները պահանջել են կարգալույծ անել։

Չնայած իրարահաջորդ թուրքական կառավարությունները միշտ փորձել են ճնշում գործադրել Արամ Սրբազանի նախորդների վրա՝ որպես գործիք ծառայեցնելու Անկարայի քարոզչության համար, սակայն նրանցից ոչ մեկը նման վիրավորական նամակ չի գրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ցավոք, առաջին անգամ չէ, որ Աթեշյանը նման ստորաքարշ վերաբերմունք է դրսեւորում թուրքական իշխանությունների հանդեպ՝ ցանկանալով ստանալ կառավարության աջակցությունը պատրիարք ընտրվելու համար: Անցյալ տարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանրային հանդիպման ժամանակ, Աթեշյանը համարձակվեց վիրավորել նրան Էրդողանին քննադատելու համար...

Պոլսո պատրիարքի փոխանորդը, խոսելով Թուրքիայի հայ համայնքի անունից, պնդել է, որ Գերմանիայի խորհրդարանը իրավունք չուներ դատավճիռ կայացնելու «ամբողջ գերմանացի ժողովրդի անունիցե: Նա հավելել է. «Բացի դրանից, հակասական է նաեւ այն, թե ընդունված օրինագիծն ինչքանով է արտահայտում գերմանական հասարակության տրամադրությունները»:

Անհեթեթություն է արք. Աթեշյանի պնդումը, թե Բունդեսթագը չի խոսում գերմանացի ժողովրդի անունից, երբ խորհրդարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւն ընդունել է գրեթե միաձայն՝ ընդամենը մեկ դեմ ձայնով։

Նրանք, ովքեր փորձում են արդարացնել Պոլսո պատրիարքի փոխանորդի հակահայկական հայտարարությունները՝ պնդելով, թե պետք է ապրել Թուրքիայում Էրդողանի վարչակարգի բռնապետական բնույթը լիովին ըմբռնելու համար, պետք է իմանան, որ Թուրքիայում շատ հայեր խիստ վրդովված են արքեպիսկոպոս Աթեշյանի նամակից: Նրանք տասնյակ հաղորդագրություններ են գրել նրա ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը:

Հայոց պատրիարքական փոխանորդին ամենախիստ քննադատության է ենթարկել Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի խմբագիրը. «Մենք ափսոսանքով, զայրույթով եւ ամոթով կարդացինք Ձեր նամակը... Տվյալ պետության քաղաքացի հանդիսացող ժողովրդի համակարգված բնաջնջումը իր սեփական հողերում, սեփական պետության որոշմամբ, Ձեր կողմից, պետական լեզվով, որպես «Առաջին աշխարհամարտի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններե ներկայացնելը, անարգանք է այն համայնքի անդամների նախնիների, զոհերի եւ փրկվածների հիշատակին, որին Դուք եւս պատկանում եք»:
Թերթը նաեւ հակադարձել է Աթեշյանի հայտարարությանը, որ Գերմանիայի խորհրդարանի որոշումը «տխրության ու ցավի աղբյուր է», հաստատելով, որ «Ձեզ այս նամակը գրելու դրդած ճնշումն է մեզ համար տխրության եւ ցավի աղբյուր... Հայ համայնքի ինքնությունը վնասվել է Ձեր խոսքերից, այլ ոչ թե, ինչպես Դուք եք ասում, Բունդեսթագի որոշումից»:

Իր ժողովրդին եւ նրանց սուրբ գործին լրացուցիչ վնաս չպատճառելու համար ես խոնարհաբար խորհուրդ կտայի արքեպիսկոպոս Աթեշյանին հետագայում զերծ մնալ քաղաքական եւ քարոզչական որեւէ հայտարարություն անելուց: Հակառակ դեպքում նա պետք է լրջորեն մտածի իր պաշտոնից հեռանալու մասին, քանի որ Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի նրան որպես ընտրված պատրիարք, նույնիսկ եթե Էրդողանն աջակցի նրա ընտրությանը։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Просмотров: 228 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz