Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-04-29, 00.35.57
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2024 » Январь » 2 » Քիչ առաջ Երևանում սարսափելի դեպք է եղել․ մանրամասներ
22.54.22
Քիչ առաջ Երևանում սարսափելի դեպք է եղել․ մանրամասներ
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Դեռևս անհայտ հանգամանքներում, Սեբաստիա փողոցում, հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված տրոլեյբուսում, ինչից հետո տրոլեյբուսը բախվել է Պարեկային ծառայության ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մի քանի 100 մետրից։ Ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարկան ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի և ավագ պարեկ Էդգար Սարիբեկյանի գլխավորությամբ։ Պարեկները սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան աշխատել առանց խոչընդոտի։ Ժամանել է նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երբ տրոլեյբուսում հրդեհ է բռնկվել, պարեկները մոտեցել են և վարորդների ու քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար սահմանազատել են տարածքը, ու այդ ժամանակ էլ տրոլեյբուսը է հետընթաց է եկել ու բախվել Պարեկային ծառայության ավտոմեքենային։
https://mediaroom.am/politicalplatform/item/50943-2024-01-02-08-17-46.html
Просмотров: 24 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz