Երեւան (Երկիր) - Մարտի 11-ին` Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին, Շվեդիայի խորհրդարանում սկսվել էր Օսմանյան Թուրքիայում հայերի, ասորիների, հույների եւ այլ էթնիկ խմբերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկումը: Նախագիծը ներկայացրել էին ընդդիմադիր երեք կուսակցություններ` սոցիալ-դեմոկրատները, կանաչներն ու ձախերը:
Բուռն բանավեճերից հետո 131 «կողմ» եւ 130 «դեմ» ձայներով Շվեդիայի խորհրդարանը ընդունեց օրինագիծը, որում 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են որպես ցեղասպանություն: