ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ 951-1003
|
|
Admin | Дата: Воскресенье, 2011-05-01, 21.49.24 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| charset="utf-8"> data-yashareType="button" data-yashareQuickServices="yaru,vkontakte,facebook,twitter,odnoklassniki,moimir" >
ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԹԵԱՆ
ԲԱՆ Ա Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ
Ա Սրտիս դառնահեծ հառաչանքների Վայն ու ողբաձայն աղաղակները Վերընծայում եմ քեզ, ո՜վ գաղտնատես. Եւ իմ սասանուած մտքի ճենճերող Իղձերի պտուղ նուէրն այդ դրած Անձս տոչորող թախծի կրակին՝ Կամքիս բուռվարով առաքում եմ քեզ: Սակայն կը նայես նրան, ո՜վ գթած, Ու կը հոտոտես աւելի սիրով, Քան պատարագն այն բոլորանուէր, Որ մատուցուում էր ծխով թանձրաբարդ Ընդունիր հիւսուածքն իմ այս կարճառօտ ու սեղմ խօսքերի Բարեհաճօրէն, ոչ թէ բարկութեամբ: Մտքիս խոհածուփ սենեակի խորքից Սրտիս անձկութեամբ ելած կամաւոր նուէրն իմ այս թող, Որպէս բանական զոհաբերութիւն, Ողջակիզուելով պարարտակուտակ ճարպիս զօրութեամբ, Բարձրանայ ու քեզ հասնի անյապաղ: Աղերսախառն այս դատի մտնելն իմ քեզ հետ, ո՜վ հզօր, Թող քեզ տաղտկալի չթուայ յանկարծ, Ինչպէս ձեռքերի կարկառումն ի վեր Ամբարշտացած Յակոբի ցեղի, Ըստ մարգարէի ամբաստանութեան, Կամ թէ սաղմոսի առակում յիշուած Անիրաւութիւնն այն Բաբելոնի, Ընդունելի թող լինի կամքին քո, Ինչպէս Սելովի խնկաբուրումն այն՝ Դաւթի խորանում, Կերտուած հանգիստ սուրբ տապանակի, Որն իր վերստին գերեդարձութեամբ Ասես նաեւ իմ կորուսեալ հոգու Վերագտնումն է խորհրդանշել: Բ Հնչում է ահա ուժգնապէս ձորում վրէժխնդրութեան՝ Ձայնը ահաւոր քո դատաստանի, Երկնելով իմ դէմ նորից մարտերի գրգիռ ու պոռթկում, Այժմ իսկ զգում եմ արդէն անձիս մէջ Տագնապախռով ալեկոծումներ ներհակ ուժերի, Եւ չար ու բարի խորհուրդներն ահա խմբուած բազմութեամբ, Սպառազինուած զէնք ու սուսերով՝ Բախուում են իրար ոսոխների պէս, Դարձնելով համակ ինձ մահուան գերի, Ըստ հին դիպուածի, երբ շնորհքը քո դեռ ինձ չի հասել: Առաքեալներից Պօղոսը ընտրեալ Մովսէսի օրէնքն համեմատելով այդ շնորհի հետ՝ երադասում է փրկագործումը Քրիստոս Աստուծոյ: Բայց եթէ, ինչպէս իրքն է վկայում, “Մօտ է Տիրոջ օրն”, երբ արդարութեան ժամադրավայր Յովսափաքի այն նեղանձուկ հովտում Եւ հեղեղատի ափին Կեդրոնի Փոքր հանդէսներում՝ երկրային կեանքի օրինակներով Հանդերձեալները պիտի պատկերուեն, Ապա ուրեմն հասել է արդէն նաեւ ինձ վրայ Դատաստանն արդար մարմնացած Աստուծոյ, Որը գտնելով ինձ վնասապարտ՝ Իմ բազմատոկոս զանազանակերպ մեղանչումներով, Որոնք ուղղախօս ամբաստաններ են, Պիտի դատի ինձ աւելի սաստիկ, Քան մի ժամանակ նրա բարձրացրած ձեռքն հարուածելով՝ Եդովմայեցի ու փղշտացի Եւ այլ բարբարոս ազգերի պատժեց. Քանի որ նրանց պատուհասները կարճատեւ եղան, Մինչդեռ պատիժն իմ ո՛չ սահման ունի եւ ո՛չ էլ վախճան. Ահ, գուբ, որոգայթ անճողոպրելի, Ըստ մարգարէի ու առակողի, Դրանս հասած, տագնապելով ինձ, ծագրում են այստեղ իսկ ամօթն յաւիտենական: Արդ- դու միայն դու կարող ես դեղեր հրաշագործել, Կեանք տալու համար այն հոգիներին, Որոնք մատնուել են ամենավարան Վտանգների ու տարակուսանքի, Ամենաքաւի՜չ, անպատում փառքով յաւիտեան գովեալ՝ Անհասանելի քո բարձունքներում:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Воскресенье, 2011-05-01, 21.51.46 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՄԱՏԵԱՆ ՈՂԲԵՐՈՒԹԵԱՆ ԲԱՆ Բ Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ ԽՕՍՔ ԱՍՏՈՒԾՈՅ ՀԵՏ Ա Արդ, երբ սրտիս մէջ շարունակ պահած Բաղձանքը դարձիդ դէպի Եգիպտոս՝ Խօսքով, յօդաւոր շուրթերով ես լոկ Ուղերձներ կարդում բարձրեալ Աստծուն, Որը գործով է զբաղուում միայն Եւ չի կաշառուում բանաստեղծութեամբ, Քեզ յարմար ի՞նչ օրինակներ Բերեմ ես այստեղ, ա՜նձն իմ յանցաւոր: Պատժակից ես դու աւեր Սոդոմին, Լալկուած՝ Նինուէի դատախազի պէս, Բիրտ ու բարբարոս շատ աւելի, քան տիկինն հարաւի, Քանանից վատթար եւ Ամաղեկից յամառ, կամակոր, Կուռքերի քաղաք անամոքելի, Հին Իսրայէլի ապստամբութեան ողբալի բեկոր, Յիշատակարան պահուած՝ Յուդայի ուխտազանցութեան: Յանդիմանուած ես Ծուրից աւելի, Ծայդանից էլ խիստ լքուած, տարամերժ, ալիլիայից՝ խարդախաբարոյ, Անհաւատ ու պիղծ Կառափնաումից՝ անարժան ներման, Պարսաւելի ես Քորազինի պէս, Պէթսայիդայի հետ՝ նախատելի, Եփրեմի ճերմակ մազերն ես, ծաղկած անպարկեշտութեամբ: Մեղմաբարոյ ես, ինչպէս աղաւնի, Բայց ոչ հեզութեամբ, այլ յիմարութեամբ, Օձ ես բանական, առիւծից սերուած եղեռնական օձ, Տեսքով՝ քարբի ձու, ժանտութեամբ լցուած: Երուսաղէմի վերջին աւերման կերպարանքն ունես, Ըստ Տիրոջ խօսքի, մարգարէների կանխատեսութեան, Խորտակուած դռնով ու փականքներով՝ Կործանման հասած մի տաղաւար ես, մերժուած ու լքուած, Բազմիցս աղտոտուած մի շինուածք խօսուն, Ժառանգութիւն ես թէեւ վայելուչ, սակայն բարձիթող, Աստուածակերտ տուն, սակայն մոռացուած, Մովսէսի, Դաւիթի ու Երեմիայի Նախագրական խօսքի համաձայն, Բանական շէնք ես, որ վարակուած է ժանտ բորոտութեամբ, Ենթարկուած ի սպառ քերուելու պատժին, Ապա կազդուրուած նորից օրէնքով Ու ծեփուած կաւով ողոք հեզութեան, Բայց չենթարկուելով բուժման որեւէ ճար ու հնարքի՝ Կրկին աւերուած շինողի ձեռքով Եւ, հրամանով ամենազօրի, արդար հատուցմամբ, Դուրս նետուած, քշուած ու տարագրուած հեռու, շա՜տ հեռու, Անողոքաբար ձգուած անսուրբ տեղ: Դու այն դրամն ես, որ թաղուեց հողում Աւետարանի աւանդակորոյս դրժողի ձեռքով: Բ Լսի՛ր ինձ, Աստուա՛ծ, Աստուա՛ծդ ամենայն մարմնի ու հոգու, Ըստ դաւանութեան տիրաշնորհի, Ըստ սուրբ Յովնանի, բարեմիտ, գթած ու բազումողորմ, Շնո՛րհ արա ինձ, որ օրհնեալ կամքիդ բարեհաճութեամբ՝ Սկզբնաւորուած աղերսամատեանն Այս ողբերգութեան հասնի աւարտին: Եւ մինչ այժմ, երբ ես ոտք եմ դրել այս ճանապարհին, Որը տանում է դէպի պատրաստած օթեւաններդ, Արցունքներով եմ խօսքս սերմանում, Երբ հասնի ժամը հնձի հաւաքման, Թող որ կատարեալ քաւութեամբ դառնամ զոհ ու բերկրալից՝ Ընտիր խրձերի երջանիկ բերքով: Չտաս ինձ սրտի անորդի արգանդ, Իսրայէլի պէս, Ո՛չ էլ աչքերի ցամաք ստինքներ, ո՜վ ամենագութ: Լսիր բանական աղաչաւորիս, հզօ՜ր ողորմած, Նախքան երկնքին, երկինքը՝ երկրին, Եւ սա՝ ցորենի, ձէթին ու գինուն, Իսկ սրանք բոլորն էլ, Իսցայէլին. Երկնաւորների աղերսն, ուղղուած քեզ, Թող որ աւելի ազդի իմ հոգուն, Քան թէ տարրերին ապականացու: Դու ստեղծող ես, իսկ ես՝ միայն կաւ.
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Воскресенье, 2011-05-01, 21.52.45 | Сообщение # 3 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ԳՈՂԹԱՆ ԵՐԳԵՐԻՑ Երկնէր երկին, երկնէր երկիր, Երկնէր եւ ծովն ծիրանի՜. Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնկ. Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, Ընդ եղեգան փող բոց ելանէր. Եվ ի բացոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. Նա հուր հեր ուներ, Բոց ունէր մօրուս, Եվ աչկունքն էին արեգակունք: ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴՅԱՆ Ծավալվել են աչքերը ծով Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ, Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ. Շողն է նման լուսացնցուղ այգաբացի: Թափվում էին այտերից վառ՝ Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր. եղաշիտակ իրանից սիրան էր կարկաչում Հուզավարար կոնսատու սեր: Կամար կապած թեւերը գիրգ՝ Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն, Ելեւէջներն հյուսում իրար. Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին: Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում. Լեզվի տավիղն էր քաղցր երգում հուզումնահորդ. Շողում էին նույն կենսավառ Սիրով չքնաղ ու գինեթույր Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր: Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ, Ոլորք առած եռահյուսակ՝ Բոլորվել են այտերի շուրջ. Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված, Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ: Բուրում էր նա կնդրուկի պես Աստվածային հրով լցված մի բուրվառի. Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ: Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես, Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի ույներով էր ոսկեշողում. ոտին կամար, արծաթափայլ, Ոսկետտուն ու նրբակերտ՝ Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի: Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ, Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից: Քեզ պսակող թագավորին Ու նորածին այն փրկչին փա՜ռք Հավիտյանս հավիտենից. ամեն: ՏԱՂ ՎԵՐԱՑՄԱՆ ԽԱՉԻՆ Ես ձայն զառիւծուն ասեմ, որ գոչէր ի քառաթևին, Ի քառաթևին գոչէր, ձայն առնէր ի սանդարամետն: Սանդարամետն այն ի դող եղեալ սանասէր ի ձայնէն ահեղ: Ահեղ ձայնս, որ ես լուայ, սա քակէ զամուրս որ ունիմ: զԱմուրս իմ քակել կամի, գերելոցն առնել գերէդարձ: Գերեացն երանի ասեմ` որ եղեն ի յառն առիւծուն: Ի յառն առիւծուն եղեն` այլ չունին ակն տանջելոյ: Ակն տանջելոյ չունին` ակն ունին անանց պսակին: Պսակ բոլորեալ առնուն յառիւծէն, յանմահ արքայէն: Փառս փրկողին տացուք, որ փրկեաց զգերեալսն ի բանտէն: ՎԱՐԴԱՎԱՌԻՆ Գոհար վարդն վառ առեալ ի վեհից վարսիցն արփենից: Ի վեր ի վերայ վարսից ծավալէր ծաղիկ ծովային: Ի համատարած ծովէն պղպջէր գոյնն այն ծաղկին, Երփին երփնունակ ծաղկին շողշողէր պտուղն ի ճղին: Քրքում վակասիր պտուղն սնանէր խուռն տերևով. Տերևն տաւիղ տուողին զոր երգէր Դաւիթ հրաշալին: Ի փունջ խուռներամ վարդից գոյնզգոյն ծաղկունք ծաղկեցան: Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին: Այդ նոճ ու բողբոջ արօսդ զարդ առեալ վարդն շուշանին. Շուշանն շողէր հովտին, շողշողէր դէմ արեգականն. Այն հիւսիսային հովէն հով հարեալ գոհար շուշանին. յԱյն հարաւային լեռնէն քաղցր օդով ցօղէր շուշանին: Շուշանն շաղով լցեալ, շող-շաղով և շար մարգարտով: Ծաղկունքդ ամէն շաղ առին, շաղն յամպէն, ամպն յարեգակնէն. Աստեղքդ ամէն շուրջ առին, դէմ լուսնին գունդ-գունդ բոլորին: Գունդ-գունդ խաչաձև գնդակ, յօրինուած երկնից շուրջանակ: Փառք Հօր և Որդւոյն յաւէտ, սուրբ Հոգւոյն այժմ և յաւիտեանս: Вардавар Алмазная роза взяла Свой блеск у дневного светила, Когда оно тихо входило В морскую бескрайнюю гладь. Казалось: багровый цветок Над ширью морской распустился, Казалось, над ней засветился Созревший шафрановый плод. Шуршала густая листва, Шумела на гнущемся древе, Которое царь-псалмопевец В псалме благозвучном воспел. Цветы распускались в садах, Прекасны и благоуханны, И кедры, самшиты, платаны Пускали побеги свои. В дали зеленел кипарис, Горела рябина, алея. Своей белизною лилея Сверкала в закатных ручьях. Дыхание ветра и гор Ее лепестки овевало, И влагой роса окропляла Зеленые листья ее. Всходила на небе луна, Светилася меж облаками, И ясные звезды роями Во тьме окружали ее. И не было счастью конца, И зрело чуть слышное слово Молитвы во имя Отца И Сына и Духа святого. Перевод Н. Гребнева
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Воскресенье, 2011-05-01, 21.55.26 | Сообщение # 4 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԸ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՄԱՍԻՆ *** Գրականության պատմությունը նման է լեռնապարի, որքան հեռանում ենք այս ու այն բլուրից կամ սարից, նույնքան փոքրանում են դրանք: Նա նման չէ նույնիսկ՝ Արարատին, որ հեռավորության ու միջոցի մեջ նույնպես փոքրանում է: ...Նա նման է...հորիզոնի, որքան հեռանում ես իրենից, նույնքան մոտենում է ինքը, և ինչքան մոտենում ես իրեն, այնքան հեռանում է նա՝ մնալով միշտ անհաս և անմատույց, երբեք չփոքրացող և միշտ բացարձակվող: *** Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը...: *** Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր "Մատյանը", որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ "Մատյանն" անկործանելի է ստուգապես: *** Նարեկացու տաղերգությունը շարականների շարունակություն է՝ ըստ ժամանակի, բայց դրանց ժխտումն է՝ ըստ էության: Շարականների կաղապարվածության դիմաց Նարեկացին դրեց իր անկաշկանդությունը, նրանց խորհրդանիշների դեմ՝ իր կենդանի պատկերները, նրանց բնազրկության տեղ՝ իր բնապաշտությունը, նրանց արարողական առկախության փոխարեն՝ իր բանաստեղծական անկախությունը: *** Լինելով մեր հին գրականության ամենից շատ հրատարակված և հայ ժողովրդի մեջ ամենատարածված գիրքը, իր բազմաթիվ վերնագիր-անվանումների փոխարեն կոչվելով պարզապես "Նարեկ"՝ բանաստեղծության այս արտակարգ և անզուգաբախտ հատորը ոչ այնքան ընթերցվել է, որքան համբուրվել, դրվել ոչ այնքան դարակի կամ գրակալի, որքան հիվանդի ճակատի վրա կամ բարձի տակ, ոչ այնքան հասկացվել, որքան զգացվել, ոչ այնքան գնահատվել, որքան պաշտվել: *** Նորարար էր ամեն բանով. և' լեզվով, որ լինելով ամենաբարդ գրաբարը՝ միաժամանակ խառնում էր աշխարհաբարի մտածողություն, և' ձևով, որ առաջին անգամ իր մեջ էր առնում չափն ու կշռույթը, հանգն ու հանգիտությունը, և' օգտագործմամբ ժողովրդական բանահյուսության, այն "լալեաց բանաստեղծութեան", որ պաշտոնական գաղափարախոսությունը համարում էր ոճրագործություն և անառակություն: *** Նա մեր առաջին մարդագիրն է և մեծագույն մարդերգուն:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
|