Օձն ու ձուկը բարեկամանում են։ — Այ քիր,— ասում ա օձը ձկանը,— առ ինձ մեջքից, մի քիչ ման ածա ծովի վրին։
— Շատ լավ, ի՞նչ եմ ասել,— ասում ա ձուկը,— նստի մեջքիս, ման ածեմ, տես ոնց ա մեր ծովը։
Օձը փաթաթվում ա ձկանն՝ ու լող են տալիս։ Հենց մի քիչ անց են կենում օձը կծում ա ձկանը։
— Այ քիրա, խի՞ ես կծում,— հարցնում ա ձուկը։
— Ես էլ չիմացա, թե ո՞նց էլավ,— ասում ա օձը։
Մի քիչ էլ են լողում, օձը էլ ետ կծում ա ձկանը։
— Այ քիրա, բա ինչի՞ էլ ետ կծեցիր ինձ,— հարցնում ա ձուկը։
— Դե բա ո՞նց անեմ, էդ իմ բնույթն ա,— ասում ա օձը։
Էլի մի քիչ տեղ որ լողում են, օձը, որ նորից ա կծում ձկանը,
— Այ քիրա,— ասում ա ձուկը,— էտ ի՞նչ էլավ քեզ, հա կծում ես ինձ։
— Դե բա ո՞նց անեմ, էդ իմ բնույթն ա,— ասում ա օձը։
— Բաս, որ ըտենց ա, օրես դենը իմացած լինես, որ ես էլ իմ բնույթն ունեմ։
Ասում ա ձուկը ու սկում ծովի խոր տեղը։ Օձը խեղդվում ա ու սատկում։
— Դե, գնա, — ասում ա ձուկը,— որտեղ քո բնույթն ասես, էնտեղ էլ իմը ասա։
* * *
— Էս մի թոռնիկը տատիկի «սազական» խոսքը շատ ա սիրում։
Հիմի մի հեքիաթ էլ ասեմ, որ թե մեծը, թե փոքրը իմանան՝ ինչը ե՞րբ ա սազական։