Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-05-20, 19.59.40
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2012 » Апрель » 28 » ՍՈՒՄԳԱՅԻԹ` ՄԻՇՏ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔ
11.26.16
ՍՈՒՄԳԱՅԻԹ` ՄԻՇՏ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔ

data-yashareType="button" data-yashareQuickServices="yaru,vkontakte,facebook,twitter,odnoklassniki,moimir" >

Խոսքը չի վերաբերում 1988-ի փետրվարյան Սումգայիթին, այլ` այսօրվա: Ըստ ադրբեջանական մամուլի, այդ քաղաքը հանցավորության ցուցանիշներով առաջինն է: Սումգայիթը նաեւ առաջինն է ինքնասպանությունների թվով: Բայց այն, ինչ այդ քաղաքում կատարվում է վերջին օրերին, լուրջ անհանգստացրել է Ադրբեջանի ողջ իրավապահ համակարգին: Սումգայիթում համառորեն լուրեր են տարածվել, որ «գործում է մանկասպանների մի դաժան խումբ, որը հետապնդում է ուշ ժամերին փողոցում հայտնված միայնակ երեխաներին, սպանում, մասնատում դիակները եւ ցրում քաղաքով մեկ»:

Լուրերն այնքան համառ են, որ սումգայիթցի ծնողներն ստիպված են երեխաներին անձամբ դպրոց, դպրոցից տուն բերել: Իրավիճակի մասին տեղեկանալու նպատակով Սումգայիթ մեկնած vesti.az-ի թղթակիցը քաղաքի շուկայում եւ այլ մարդաշատ վայրերում անձամբ է մանկասպան խմբերի մասին լսել տասնյակ անձանցից: Նա դիմել է ոստիկանության Սումգայիթի քաղաքային վարչություն: Այստեղ լրագրողին ասել են, որ տեղյակ են քաղաքում տարածված լուրերին, սակայն «որեւէ փաստ դեռեւս չունեն»:

Լրագրողական հետաքննության արդյունքները, մինչդեռ, ապացուցել են, որ անցած օրերին առնվազն մեկ երեխայի անհայտացման մասին է ոստիկանությունը տեղեկացված: Խոսքը 13-ամյա մի տղայի մասին է, որի հայրը «գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքի, իսկ մայրը հավաքարարուհի է»: Երեխան սոցիալական անտանելի պայմանների պատճառով դպրոց չէր հաճախում եւ «օրվա ապրուստը հայթայթում էր գունավոր մետաղներ հավաքելով եւ ընդունման կետ հանձնելով»: Տղայի անհայտացման մասին մայրը ոստիկանությանը տեղեկացրել է, երբ երկու օր որդին տուն չի եկել: Ոստիկանությունը կազմակերպել է որոնում, սակայն` ապարդյուն:

Որոշ տեղեկություններով, վերջին անգամ տղային տեսել են Սումգայիթի ծովեզրյա զբոսայգում: Ոստիկանությունը «հույս ունի, որ տղան փախել է Բաքու, որտեղ ապրուստի միջոցներ գտնելն ավելի հեշտ է»: Նույն օրը, երբ vesti.az-ի թղթակիցը լրագրողական հետաքննություն է իրականացրել, Սումգայիթ է այցելել Իլհամ Ալիեւը եւ «ներկա գտնվել երկու գործարանի բացման արարողություններին»: Սա պաշտոնական տեղեկատվություն է: Չի բացառված, որ Սումգայիթում Իլհամ Ալիեւը փորձել է ահաբեկված մարդկանց «պայծառ ապագայի հավատ» ներշնչել:

Ըստ ամենայնի, հայ բնակչության զանգվածային ջարդերից եւ բռնատեղահանությունից քառորդ դար անց էլ Սումգայիթը մնում է սատանայական քաղաք: Աստված պատժում է անիծյալ քաղաքի մարդկանց:
Просмотров: 398 | Добавил: Admin
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar
«  Апрель 2012  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz