Форма входа |
|
 |
Меню сайта |
|
 |
Statistics |
Онлайн всего: 8 Гостей: 8 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2016 » Апрель » 9 » Արծրուն Հովհաննիսյան
00.24.27 Արծրուն Հովհաննիսյան |
Ես իմ զավակների համար, հենց այս Հայաստանն եմ երազել, հենց այս Հայաստանի համար եմ ծառայել 36 տարեկանից 19 տարի: Հենց այս Հայաստանն է անպարտ:
Մանկուց երազել եմ զինվորական լինել ու ամեն ինչ անելով ի վերջո դարձել: Երբ 2001թ. օգոստոս ամսին, չորսամյա ռազմական ռոմանտիկայից հետո, առաջին անգամ ստանձնեցի դասակի հրամանատարի պաշտոն, պատկերացումներս փոխվեցին: Ես հայ զինվորին պատկերացնում էի միայն խելոք ու խիզախ, առանց որևէ այլ ածանցյալի: Մի քանի ամիս հետո կարծում էի, որ այս զինվորը, որը չի ուզում դասին խելոք նստել, մշտապես չարություններ է անում, ոչինչ էլ չի սովորի ու չի կարող ինձ հետ պատերազմ գալ:
Մի տարի հետո հասկացա, որ աշխարհի ամենաբարդ ու ամենադժվար զինվորին պիտի նվաճես, պիտի գրավես, զարմացնես միշտ: Հայ զինվորը սվորական զինվոր չէ: 2003թ. երբ իմ մարտկոցը պետք է չպատրաստված դիրքից մարտական արկերով հակատանկային կրակ վարեր, ես վախենում էի, սակայն երբ եկավ ժամանակը, ես հասկացա որ այս զինվորը երբեք չի նահանջի, երբեք չի երերա: Եթե հայ զինվորին նվաճեցիր, դուք միասին երբեք չեք պարտվի: Փառք հայ զինվորին ու հայոց Բանակին: |
Просмотров: 323 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
Serch |
|
 |
Calendar |
|
 |
Tag Board |
|
 |
Our poll |
|
 |
|