Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2025-06-27, 18.21.45
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 13
Гостей: 13
Пользователей: 0

Главная » 2016 » Сентябрь » 25 » Մոսկվան խոստովանում է, թե ով է կանխել Ադրբեջանի կապիտուլյացիան
20.14.51
Մոսկվան խոստովանում է, թե ով է կանխել Ադրբեջանի կապիտուլյացիան
Ռուս հայտնի փորձագետ, Կրեմլի քարոզիչ Ստանիսլավ Տարասովը հոդված է հրապարակել Ղարաբաղյան պատերազմի հրադադարի պայմանագրի 20-ամյակի կապակցությամբ, որում գրում է. «Երբ 1993-94 թթ. ձմռանը Ադրբեջանը մասշտաբային հարձակում ծավալեց ղարաբաղյան ճակատի ողջ երկայնքով, հենց ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեային, եւ ոչ թե եվրոպական կառույցներին կամ ԱՄՆ-ին հաջողվեց խանգարել հայկական զորքերին դուրս գալ Կուր գետ եւ հարցականի տակ դնել ընդհանրապես Ադրբեջանի պետականության գոյությունը»:
Տարասովը գրում է բացարձակ ճշմարտությունը, իհարկե, «մոռանալով» նշել մի շարք հանգամանքներ: Նախեւառաջ, որ ղարաբաղյան պատերազմը հրահրել են ոչ թե ԱՄՆ-ն կամ Եվրոպական կառույցները, այլ Ռուսաստանը, որը ցանկանում էր փակել «ղարաբաղյան թեման»: 1990-ականների սկզբին Ռուսաստանը երկու ռազմական արշավանք կատարեց Ղարաբաղի հայերի դեմ, որի արդյունքը եղան տասնյակ հայկական բնակավայրերի ոչնչացումը եւ հազարավոր հայերի սպանություններն ու տեղահանությունը:
Ղարաբաղցիները հասկացան ինչն ինչոց է, եւ սկսեցին դիմադրությունը, Ստեփանակերտից ռուսական գունդը հեռացնելով եւ զենքը վերցնելով: Դրանից հետո հայկական կողմը հաղթանակներ տարավ, մինչեւ Տարասովի նշած ժամանակահատվածը, երբ Ռուսաստանը կրկին ձեռնամուխ եղավ Ադրբեջանին փրկելու գործին:
Հրադադարից առաջ տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողությունները իսկական մսաղաց էին թե հայերի եւ թե հատկապես ադրբեջանցիների համար: Հատկապես հարավում՝ Հորադիզ կայարանի շրջանում եղան պատերազմի սկզբից ի վեր ամենամեծ զոհերը: Այդ ժամանակ ռուսական հետախուզությունը Հեյդար Ալիեւի հետ համատեղ ձեռնամուխ էր եղել «մսաղացին», որպեսզի հայկական հաղթարշավը կանգնեցնեն, միաժամանակ ադրբեջանցիներին համոզեն, մեծ զոհերի գնով, որ պատերազմը պետք է կանգնեցնել:
Ի դեպ, ռուսական հետախուզությունը հայկական որոշակի շրջանակների հետ համատեղ փորձում էր խուճապ գցել հայկական ստորաբաժանումների ու ընդհանրապես հանրության մեջ: Հիմնական թեզը հետեւյալն էր՝ «Ալիեւը համաձայնվել է ռուսական պահանջներին, իսկ ռուսները նրան խոստացել են օգնել հայերից տարածքներ խլել»: Այս հնարքը, պետք է ասել, իր ազդեցությունը գոնե սկզբնական շրջանում ունեցավ:
Այսպիսով, Մոսկվան եւ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը փրկեցին Ադրբեջանին լիակատար ջախջախումից: 20 տարի առաջ այս օրը կնքվեց հրադադարը:
Ղարաբաղը ոսկոր է Ռուսաստանի կոկորդին, եւ ռուսները երբեք չեն ներելու Ղարաբաղի հաղթանակը: Բանն այն է, որ այդ հաղթանակը ձեռք բերվեց առանց Մոսկվայի թույլտվության ու մասնակցության, ավելին՝ հակառակ Մոսկվայի կամքի: Դա աններելի «շռայլություն» է, քանի որ հայերը հանկարծ կարող են հասկանալ ամենակարեւորը՝ որ առանց Ռուսաստանի իրենք ուժեղ են ու հաղթող, իսկ Ռուսաստանի հետ լինելը սպառնում է մարդկային ու տարածքների կորուստներով:
Ներկայում, իրավիճակը հանգել է գրեթե նույն կետին, այն իմաստով, որ Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է հրաժարվել Արեւմուտքի հետ ինտեգրման կուրսից եւ վերադառնալ ռուսական տարածություն: Այստեղ Ադրբեջանին իսկապես գրկաբաց են սպասում բոլորը, որոնց համար Բաքուն գործընկեր է եւ զենքի հիմնական սպառող՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը: Ի տարբերություն Հայաստանի, որն ընդամենը «մանրադրամ» է այս գործընթացներում: Իսկ այդ վերադարձը, հասկանալի է, թե ում եւ ինչի հաշվին է փորձ արվելու ապահովել:
Տարասովը իր հոդվածն ավարտում է հիշեցնելով, որ պատմությունը պատժում է նրանց, ովքեր դասեր չեն քաղում: Իսկապես, հայերը շատ դասեր պետք է քաղեն, եւ ոչ միայն Ղարաբաղի պատերազմից:
Просмотров: 293 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar
«  Сентябрь 2016  »
Пн Вт Ср Чт Пт Сб Вс
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz