Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-04-27, 08.56.59
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2019 » Декабрь » 14 » ԱՄՆ Սենատը սրել է Ռուսաստանի վախերը 2021-ին ընդառաջ
03.45.15
ԱՄՆ Սենատը սրել է Ռուսաստանի վախերը 2021-ին ընդառաջ
ԱՄՆ Սենատում թիվ 150 բանաձեւի ընդունումը, ավելի վաղ ԱՄՆ 49 նահանգների ու Ներկայացուցիչների պալատի ճանաչմամբ ամբողջացրեց ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: ԱՄՆ անկասկած դրանով չի սպառել «հայկական հաղթաթուղթը» Թուրքիայի հետ իր բարդ հարաբերություններում, քանի որ, ինչպես նշում է թուրք հայտնի գրող ու հրապարակախոս Թաներ Աքչամը, կարող է տեղի ունենալ Անկարայի համար ամենասարսափելին՝ ամերիկյան դատարաններում Թուրքիայում հայերի եւ այլ ժողովուրդների սեփականության հայցերի քննությունը:

Իր հերթին, ԱՄՆ Սենատի բանաձեւը խնդիրների առջեւ է կանգնեցնում հայկական հարցի մյուս գլխավոր «շահառուին»՝ Ռուսաստանին: Թե Ներկայացուցիչների պալատի, թե Սենատի բանաձեւերի կապակցությամբ ռուսական պետական քարոզչական արձագանքներից նկատելի է զգալի շփոթվածություն ու դիսկոմֆորտ: Ընդ որում, մի ժամանակաշրջանում, երբ ռուսական պետական քարոզչությունը շարունակում է անզուսպ հակահայ արշավը, Լավրովը Ղարաբաղում հայկական կապիտուլյացիայի պլանով ժամանում է Երեւան, գազային օղակը սեղմվում է պարբերաբար:

Վերադառնալով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերի ռուսական արձագանքներին, պետք է նշել, որ դրանք երկու դեպքում էլ ներկայացվեցին բացառապես թուրքական տեսանկյունից, կազմակերպելով հակահայ ոգով մեկնաբանություններ:

Ռուսաստանի պահվածքը հասկանալի է: ԱՄՆ ճանաչման ֆոնին ոչ միայն ընդգծվում է Հայաստանի հանդեպ մեղմ ասած ոչ բարեկամական քաղաքականությունը, այլեւ հայ հանրության մոտ հարցեր են առաջանում՝ կապված 1917-1923 թթ. իրադարձությունների հետ: Ինչպես գրում է քաղաքագետ Պավել Դալլաքյանը, «ՌՍՖԽՀ եւ ԽՍՀՄ կառավարությունները հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել են գործողությունների այնպիսի մի համալիր, որը հանգեցրել է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հետեւանքների իրավական ամրագրմանը եւ դրանց փաստացի անդառնալի բնույթ հաղորդել: Այդ գործողությունները դրդել են, ֆինանսապես եւ նյութապես, ինչպես նաեւ ռազմական ուղղակի ղեկավարման եղանակով աջակցել Հայաստանի Հանրապետության հանդեպ երրորդ կողմի ագրեսիային, Հայաստան պատմական մարզի տարածքի օկուպացիային եւ օտարմանը: Հայկական անկախ պետականության ջախջախումը նպատակ ունենալով, Ռուսաստանը նաեւ ինքն է դիմել երրորդ կողմի հետ համատեղ ագրեսիայի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ հանգեցնելով երկրի տարածքի մասնատման եւ զգալի մասի օտարման, էթնիկ ծագումի հայտանիշով հարյուր հազարավոր խաղաղ մարդկանց սպանության եւ ցրման»:

Սա կոչվում է ցեղասպանություն: Իսկ այս քաղաքականությունն «ամրագրող» ռուս-թուրքական 1921 թ. պայմանագիրը սպառնալիքի տակ է պահում հայկական պետականությունը բոլոր առումներով:

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ակտերից հետո օրակարգի հարց է դառնում 1917-1923թթ. հայոց ցեղասպանության ճանաչումը, իր հետ ունենալով նաեւ հատուցման խնդիրը, մասնավորապես՝ Ղարս-Արդահան եւ Արարատ, բայց նախեւառաջ՝ Նախիջեւան: Բացի այդ, քանդվում է մի ողջ առասպելաբանություն, եւ իրական ռեժիմ է մտնում հայ-ռուսական հազարամյա հարաբերությունների վերաիմաստավորումը:

Սա ԱՄՆ ճանաչման ակտի հետեւանքների մի մասն է միայն, խորքային առումով՝ այն առնչվում է նաեւ Ռուսաստանի ապագային 2021-ին՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ: Այս խնդիրներին դեռ կանդրադառնանք:
Просмотров: 163 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz