Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 13.51.31
Форма входа

Меню сайта

Statistics

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Главная » 2022 » Июнь » 13 » Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի
08.31.16
Ողբերգական դեպք՝ Երևանում. Երևանյան լճից ջրասուզակը դուրս է բերել կնոջ դի
Այսօր՝ հունիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա:

Տեղում նույն վաշտի պարեկներ Խաչիկ Զախարյանն ու Լևոն Ղազարյանը սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրին:

Այս պահին Երևանի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հ. Արիստակեսյանն ու Շենգավիթի բաժնի պետի օպերգծով տեղակալ Մ. Ներսիսյանը հանձնարարականներ տվեցին համայնքային ոստիկաններին, որպեսզի պարզեն մահացածի ինքնությունը:

Քիչ առաջ օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Կարեն Ավետիսյանի և ջրասուզակ Խաչատուր Մուրադյանի և մի քանի փրկարարների հետ Երևանյան լճից դուրս բերեցին կնոջ դին:

Փաստի առթիվ քննիչ Դ. Դավթյանի կողմից նութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննութուններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Просмотров: 156 | Добавил: ARTARAMIS
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Serch

Calendar

Tag Board

Our poll
Rate my site
Всего ответов: 2223

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz