Форма входа |
|
|
Меню сайта |
|
|
Statistics |
Онлайн всего: 38 Гостей: 38 Пользователей: 0 |
|
|
| | |
| Главная » 2023 » Март » 12 » Վարչապետին է ներկայացվել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվությունը
01.05.49 Վարչապետին է ներկայացվել Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հաշվետվությունը |
Վարչապետին զեկուցվել է, թե ինչ աշխատանքներ են կատարվել ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անվտանգության ապահովման, իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանության ուղղությամբ: Նշվել է, որ շարունակվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության բարձրացման և 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանների ու պահանջների կատարման միջոցառումները: Ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով շարունակվել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ աշխատանքը: Մանրամասներ են ներկայացվել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման, նորի կառուցման, ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ծրագրի մշակման վերաբերյալ:
Ներկայացվել է շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի ծրագրով տարվող աշխատանքը, որն իրականացվում է Եվրոպական միության օժանդակությամբ ներդրված ժամանակակից համակարգերի միջոցով: Նշվել է, որ նախատեսվում են գիտահետազոտական ոլորտում արագացուցչի կիրարկման, միջուկային բժշկության զարգացման, կադրերի վերապատրաստման աշխատանքներ:
Աշխատանք է տարվում «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի օգտագործման մասին» օրենքի բարելավման և Հայաստանի օրենսդրությունը Եվրամիության դիրեկտիվներին համապատասխանեցնելու ուղղությամբ:
Վարչապետն անդրադարձել է ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման խնդրի կարևորությանը՝ նշելով, որ պետք է կոնսոլիդացնել ոլորտային կրթությանն ուղղվող ռեսուրսները և որակյալ համակարգ ձևավորել:
Փաշինյանը կարևորել է ատոմային էներգիայի օգտագործման ոլորտում նախանշված առաջնահերթությունների պատշաճ իրականացումը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան |
Просмотров: 81 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
| | |
|
Serch |
|
|
Calendar |
|
|
Tag Board |
|
|
Our poll |
|
|
|