Форма входа |
|
 |
Меню сайта |
|
 |
Statistics |

Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2023 » Ноябрь » 4 » 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած 11-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր
09.46.19 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» հրացանով կրակելու հետևանքով տուժած 11-ամյա երեխայի վիճակը գնահատվում է ծանր |
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն մանրամասներ է ներկայացրել 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով վնասվածք ստացած 11-ամյա երեխայի առողջական վիճակից: ««Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 11-ամյա աղջիկ երեխա, որը տուժել է 13-ամյա տղայի կողմից «ՏԻՐ» տեսակի հրացանով կրակելու հետևանքով: Երեխան բուժկենտրոն է տեղափոխվել Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցից, որտեղ հետազոտության արդյունքում նրա մոտ հայտնաբերվել է աջ թոքի հատվածում օտար մարմին:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում արված համակարգչային շերտագրության արդյունքում պարզվել է, որ նա ունի աջ թոքի սալջարդ՝ աջից երրորդ կողի կոտրվածքի ողի տարածությունում օտար մարմին՝ փամփուշտ, ինչպես նաև՝ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Աջ պլևրալ խոռոչի դրենավորումից հետո խորհուրդ է տրվել մնալ հսկողության տակ։ Վիրահատական միջամտության կարիք այս պահին չկա։
Վիճակն այս պահին գնահատվում է ծանր, բայց կայուն»,- ասված է հաղորդագրության մեջ։ |
Просмотров: 6 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
Serch |
|
 |
Calendar |
|
 |
Tag Board |
|
 |
Our poll |
|
 |
|