Форма входа |
|
![](/.s/t/401/16.gif) |
Меню сайта |
|
![](/.s/t/401/16.gif) |
Statistics |
![](/stat/1738760558)
Онлайн всего: 35 Гостей: 35 Пользователей: 0 |
![](/.s/t/401/16.gif) |
|
![](/.s/t/401/18.gif) | | ![](/.s/t/401/20.gif) |
| Главная » 2023 » Ноябрь » 21 » Ձերբակալվել է պարեկներին 80 000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը
01.12.37 Ձերբակալվել է պարեկներին 80 000 ՀՀ դրամ կաշառք առաջարկած անձը |
2023 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով վերջիններիս կողմից ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
«Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում նկատելով, որ ավտոմեքենայում գտնվող ուղևորը՝ Ա. Ս.-ն, գրպանից հանել և նետել է կաթուցիչով թմրամիջոցը, պարեկային ծառայողները կանչել են իրենց երկու այլ ծառայակիցներին: Ա. Ս.-ն դեպքի վայր ժամանած պարեկային ծառայողներից մեկին առաջարկել է առանձին զրուցել, որի ընթացքում վերջիններիս և դեպքի վայրում գտնվող մյուս պարեկային ծառայողների կողմից իր օգտին ապօրինի անգործության, այն է՝ ենթադրյալ հանցանք կատարելու փաստը չարձանագրելու ու դեպքի վայրից բաց թողնելու համար առաջարկել է 20 000-ական ՀՀ դրամ կաշառք յուրաքանչյուրին:
Ա. Ս.-ն ձերբակալվել է ապօրինի թմրամիջոց պահելու, ինչպես նաև վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց պարեկային ծառայության 4 աշխատակիցներին ընդհանուր 80 000 ՀՀ դրամ կաշառք առաջարկելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ: |
Просмотров: 60 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
![](/.s/t/401/23.gif) | | ![](/.s/t/401/25.gif) |
|
Serch |
|
![](/.s/t/401/16.gif) |
Calendar |
|
![](/.s/t/401/16.gif) |
Tag Board |
|
![](/.s/t/401/16.gif) |
Our poll |
|
![](/.s/t/401/16.gif) |
|