Форма входа |
|
|
Меню сайта |
|
|
Statistics |
Онлайн всего: 19 Гостей: 19 Пользователей: 0 |
|
|
| | |
| Главная » 2023 » Декабрь » 22 » Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար
01.29.11 Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար |
Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն իսկ հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից: «2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։ Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով սոցիալական ցանցերով տարածվող գովազդներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։ Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները։ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց: Ստուգեք, որ ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա»,- ասված է հաղորդագրության մեջ։ |
Просмотров: 54 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
| | |
|
Serch |
|
|
Calendar |
|
|
Tag Board |
|
|
Our poll |
|
|
|