| Форма входа |
|
 |
| Меню сайта |
|
 |
| Statistics |
Онлайн всего: 2 Гостей: 2 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2026 » Июнь » 1 » ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Ֆրեզնոյի քաղաքապետը խոսել են համագործակցության ընդլայնման մասին
01.14.07 ՀՀ գլխավոր հյուպատոսն ու Ֆրեզնոյի քաղաքապետը խոսել են համագործակցության ընդլայնման մասին |
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մայիսի 27-28-ին աշխատանքային այց է կատարել Ֆրեզնո, այդ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ուղեկցությամբ: Նա հանդիպումներ է ունեցել Ֆրեզնոյի քաղաքապետ Ջերի Դայերի, Ֆրեզնոյի շրջանի Կառավարիչների խորհրդի անդամ Նաթան Մեգսիգի (5-րդ շրջան), Ֆրեզնոյի Առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ, համայնքային առողջապահական համակարգի ֆոնդերի զարգացման հարցերով ղեկավար Կրիստա Շորթ Էյչլիի և գլխավոր գործադիր տնօրեն Սքոթ Միլերի, Ֆրեզնո քաղաքի տնտեսական զարգացման հարցերով տնօրեն Քլիֆ Լոնգի, ինչպես նաև Կալիֆոռնիայի համալսարանի Ջրային ռեսուրսների, էներգետիկայի և տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Էրիկ Հեդենի հետ։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Կալիֆոռնիա շրջանակային համաձայնագրով նախատեսված համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ առանձնահատուկ կարևորելով գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների պահպանման և կառավարման ոլորտներում փոխգործակցության խորացումը, ինչպես նաև երկկողմ այցելությունների իրականացումը։
Առանձնակի շեշտադրվել է Էջմիածին-Ֆրեզնո քույր քաղաքներ ձևաչափով համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։
Աշխատանքային ծրագրի շրջանակում գլխավոր հյուպատոսն այցելել է Կալիֆոռնիայի համալսարանի Ֆրեզնոյի մասնաճյուղ և հանդիպում է ունեցել Հայագիտական ուսումնասիրությունների ծրագրի համակարգող և Հայագիտության կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Բարլո Տեր-Մկրտչյանի հետ։ Քննարկվել են Կալիֆոռնիայում գործող հայագիտական կենտրոնների ներգրավմամբ համատեղ նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունները։
Գլխավոր հյուպատոսը նաև հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է դրել համալսարանի տարածքում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։
Գլխավոր հյուպատոսը մասնակցել է նաև Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի կազմակերպած՝ Հանրապետության օրվան նվիրված պաշտոնական ընդունելությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ, Կալիֆոռնիայի նահանգային օրենսդիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Ֆրեզնոյի հայ համայնքի անդամներ։
Իր ելույթում գլխավոր հյուպատոսը նշել է, որ Մայիսի 28-ը պատմական և խորհրդանշական առանձնահատուկ նշանակություն ունի՝ ընդգծելով պետականության պահպանման ու ամրապնդման, ինչպես նաև խաղաղ և զարգացող պետություն կառուցելու գործում յուրաքանչյուր հայի պատասխանատվությունը։
Այցի ավարտին գլխավոր հյուպատոսն այցելել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարան և ծանոթացել այնտեղ ներդրված նորարարական լուծումներին, որոնք վիրտուալ իրականության տեխնոլոգիաների օգնությամբ հնարավորություն են տալիս ներկայացնել Սարոյանի կյանքն ու գրական ժառանգությունը։ |
|
Просмотров: 1 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| Serch |
|
 |
| Calendar |
| « Июнь 2026 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
 |
| Tag Board |
|
|
 |
| Our poll |
|
 |
|