| Форма входа |
|
 |
| Меню сайта |
|
 |
| Statistics |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2026 » Июнь » 2 » Կենդանաբանական այգին կընդլայնվի, կունենա նաև 2-րդ մուտք
09.37.56 Կենդանաբանական այգին կընդլայնվի, կունենա նաև 2-րդ մուտք |
Կենդանաբանական այգուն է միացվել 13 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 3 հողամաս: Այդ մասին հայտարարել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը գործակարգավարական նիստում:
Նախատեսվում է, որ ընդլայնվելուց հետո այգին կունենա 2-րդ մուտք, որից կկարողանան օգտվել Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները, հայտնում է Factor.am-ը:
«Ընդ որում, այս պահին իրականացվում են պահեստային շինությունների տեղադիրքը և դրանց շինարարական աշխատանքները, որոնք արդեն ավարտական փուլում են։ Ուստի այստեղ միացված տարածքը հնարավորություն է տալու վարչական աշխատակազմի համար առանձին ծառայողական մուտք ապահովելու, ինչը որոշ չափով բեռնաթափելու է Մյասնիկյանից մուտքը։ Այստեղ հնարավորություն կլինի արդեն Նոր Նորքից մուտք գործել, և վարչական անձնակազմը կսպասարկվի այս մուտքով»,- ասել է նա։
Հայկազյանի խոսքով՝ ավտոկայանատեղու կառուցման նպատակով ուսումնասիրվում է միջազգային փորձը, քանի որ տվյալ հատվածը հարում է ձորակին։
«Այսպիսի ռելիեֆ ունեցող տարածքներում մուտք ապահովելու համար սովորաբար օգտագործվում են կամ վերելակներ, կամ աստիճանավանդակներ, և այս պահին ուսումնասիրում ենք դրանց իրագործելիությունը։ Սա կծառայի որպես երկրորդ մուտք կենդանաբանական այգու համար։ Այսպիսով՝ Գյուրջյան և Մասիվ, Ավան թաղամասերի բնակիչները կկարողանան արդեն ոչ թե Մյասնիկյանի մուտքից օգտվել, այլ այս մուտքից օգտվել»,- ասել է Հայկազյանը։
Կենդանաբանական այգին հիմնվել է 1940 թ.: Ճարտարապետներն են Գրիգոր Աղաբաբյանը, Բաբկեն Հակոբյանը, Սպարտակ Կնտեղցյանը: Գլխավոր մուտքը Մյասնիկյան պողոտայի կողմից է՝ կառուցված Գրիգոր Աղաբաբյանի նախագծով:2022 թ. հուլիս ամսվա տվյալներով կենդանաբանական այգու 35 հա տարածքի վրա պահվում են Հայաստանում, Կովկասյան տարածաշրջանում և տարբեր մայրցամաքներում բնակվող կենդանիների ու թռչունների 126 տեսակ (707 գլուխ): Դրանց մի մասը գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, մի մասն էլ՝Հայաստանի Կարմիր գրքում։ |
|
Просмотров: 1 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| Serch |
|
 |
| Calendar |
| « Июнь 2026 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
 |
| Tag Board |
|
|
 |
| Our poll |
|
 |
|