| Форма входа |
|
 |
| Меню сайта |
|
 |
| Statistics |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2026 » Июнь » 3 » Փաշինյան․ Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով
09.38.08 Փաշինյան․ Հայկական վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն արտահանվում են նոր ուղղություններով |
Հայաստանից վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակներն արդեն ուղարկվել են նոր շուկաներ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկրների հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն ռուսական շուկայում արգելված հայկական ապրանքներն արտահանելու վերաբերյալ։
Հարցին, թե խոսքը վերաբերում է Եվրամիության, թե այլ շուկաների, վարչապետը պատասխանել է. «Եվրամիության և այլ», հայտնում է Արմենպրեսը:
Նրա խոսքով՝ արդեն մի քանի գործարար պատվիրակություններ սկսել են աշխատանքը նոր շուկաներում։
«Այսօր մեր մի քանի գործարար պատվիրակություններ արդեն աշխատում են, և արդեն վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն, նոր կասեմ, թե որ երկրներ»,- նշել է վարչապետը։
Փաշինյանը նաև վստահեցրել է, որ հայկական արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա։
«Եվ ոչ մի ապրանք չի մնալու։ Հիմա արդեն արտահանվում են ուրիշ ուղղություններով»,- ասել է նա։
«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է կիրառել Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Դրանից առաջ սահմանափակումներ են կիրառվել նաև Հայաստանից արտահանվող մի շարք բանջարեղենային մշակաբույսերի նկատմամբ։
Ռուսաստանը նաև արգելել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի և որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ |
|
Просмотров: 1 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| Serch |
|
 |
| Calendar |
| « Июнь 2026 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
 |
| Tag Board |
|
|
 |
| Our poll |
|
 |
|