| Форма входа |
|
 |
| Меню сайта |
|
 |
| Statistics |
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
 |
|
 | |  |
| Главная » 2026 » Июнь » 4 » Արշակյան․ Ցուցահանդեսում ներկայացված արտադրանքի մեծ մասը մատակարարվում է բանակին
03.22.52 Արշակյան․ Ցուցահանդեսում ներկայացված արտադրանքի մեծ մասը մատակարարվում է բանակին |
«RISE 2026» ռազմարդյունաբերական ցուցահանդեսում ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում: Նա հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում զգալի առաջընթաց է գրանցվել ինչպես ռազմարդյունաբերության, այնպես էլ բարձր տեխնոլոգիաների ոլորտներում, հայտնում է Factor.am-ը:
«Առանց փորձարկման բանակին մատակարարումը օրենքով արգելված է։ Այստեղ ներկայացված նմուշների մեծ մասը մատակարարվում է բանակին, թեև կան նաև կոնցեպտներ, որոնք դեռ պետք է անցնեն համապատասխան փորձարկումները»,- ասել է Արշակյանը։
Հարցին, թե զինված ուժերի սպառազինության մեջ տեղական արտադրանքի մասնաբաժինը որքան է, Արշակյանը հստակ թիվ չի նշել, սակայն ընդգծել է, որ տեղական արտադրողներից կատարվող գնումների ծավալը 2018 թվականի համեմատ աճել է տասնյակ անգամներով, իսկ որոշ ուղղություններում՝ նույնիսկ հարյուրավոր անգամներով։
Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվում է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտների ներուժը։ |
|
Просмотров: 1 |
Добавил: ARTARAMIS
|
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи. [ Регистрация | Вход ]
| |
 | |  |
|
| Serch |
|
 |
| Calendar |
| « Июнь 2026 » |
| Пн |
Вт |
Ср |
Чт |
Пт |
Сб |
Вс |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | |
 |
| Tag Board |
|
|
 |
| Our poll |
|
 |
|