ԱՐԹՆԱՑԻ'Ր ՀԱՅ ՄԱՐԴ
|
|
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.11.46 | Сообщение # 1 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ԺԱՄԱՆԱԿԻ ՈՏՔՈՎ Աշխարհը զարթնելու փորձեր է անում: Աշխարհի զարթոնքի գործընթացը նման է մի ինչ որ «դիսկո ակումբ»ի կեսօրիական զարթոնքին: Բըժըժած գլխով, յուրաքանչյուրը նայում է շուրջը, ու փորձում հիշել, թե ինչի՞ց հետո և ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցավ ուրիշի ծոցում, կամ էլ օտարին գիրկը ընդունեց: Փորձում է հիշել, ինչի՞ց է թմրել, դեպի բազմոցը ի՞նքն է եկել, թե՞ քարշ են տվել: Մասնակցությունը այդ մեծ օրգիային ի՞նչ ձև է եղել, և որքա՞ն տևել: Արդյո՞ք ապրել է բավականություն…: Հետո հիշողության դավաճանությունից վհատված սկսում է հարցնել մյուս արթնացողներին, որոնք նույն հիմար վիճակում են: Սակայն գտնվում են ոմանք, որոնք սկսում են տեղում «բանահյուսել», ինչով և տպավորություն են գործում, որպես «արտակարգ հիշողության տեր՝, անձնավորություն»: Եւ «տպավորվածները» որոշում են կրկին գալ այդ ակումբ, «հիշողությունը մարզելու» վճռականությամբ: Մերօրյա աշխարհակարգերը մաշվածությունից հատակը պատռված տակառի նման սպառում են իրենց: Եւ պարունակությունը չգիտես ու՞ր է հոսում ու անհետ ներծծվում: Սակայն դեռևս պարունակության մակարդակի անկումն է գիտակցվում, և փորձ արվում ներմուծումը բազմապատկելու շնորհիվ մակարդակը պահել: Սակայն «թագավորի մերկությունը» արդեն ժողովրդական քննարկումների առարկա է, որը մարդկային որոշ միավորների արտամղում է ինքնամոռացությունից և հանգեցնում ինքնագիտակցման սկզբնավորման: Սակայն ինքնագիտակցումը պարզ լինելով հանդերձ, դյուրիններից չէ, և այն յուրացնելու համար ազնիվ ու անկեղծ ջանքեր են հարկավոր: Եւ այդ ջանքերին ժամանակ է պետք: Եւ ժամանակին լուրջ վերաբերմունք: Եւ մարդիկ հաճախ են անտեսում վերաբերմունքի այդ լրջությունը, և փորձում ցատկել ժամանակի վրայով: Նրանք չեն գիտակցում, որ ժամանակը կրճատելով, կրճատում են ջանքերը, և համապատասխանաբար՝, ինքնագիտակցումը: Մարդիկ հաճախ են մարդկայնությունից իրենց նահանջը ժամանակին վերագրում: Հաճախ են մարդիկ իրենց իսկ քծնում, թե իբր իրենք մեծ ժամանակի ոտքով են քայլում: Հաճախ են մարդիկ ժամանակի մեջ անվերջ ուշանում, զի շատ են շտապում: Արթնացի'ր Հայ Մարդ: Թափ տուր գլուխդ ունայնությունից: Չէ՞ որ Հավերժություն տանող միակ հոսանքը ժամանակն է: Քո Արի Նախնիք այդ մեծ հոսանքը ընկալում էին ներզգացությամբ, ու չէին չափում: Եւ ժամանակը չէին մասնատում, չէին վաճառում: Գիտեին այդ մեծ Գետի հոսանքին առագաստ բացել և թիավարել: Նրանց Տոհմակարգ կոչվող նավերը չէին խորտակվում այդ հզոր գետի ոլորապտույտում: Երբեկ էլ ուշ չէ լողալ սովորել: Եւ անհնար չէ Տոհմակարգի մեջ վերահաստատվել:
Сообщение отредактировал SEA - Воскресенье, 2011-01-09, 14.12.20 |
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.13.22 | Сообщение # 2 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| «ԵՍ» Եւ ԻՆՔՆՈւԹՅՈւՆ Ի՞նչ է մարդը, մեղքի արդյո՞ւնք, մարմի՞ն արդի, թե՞ միտք արդար: Միթե՞ մարդը իր նմանի ճանապարհին ոստայն հյուսող մի նենգ սարդ է, կամ պճնանքի արդուզարդ է, կյանքի ճահիճ նետված կարթ է, ոգելիցից հյուծված լյարդ է, ծեծ ու ջարդ է, ...: Միթե՞ մարդը այդքան բարդ է: Ի՞նչ է մարդը, երկոտանի կենսատեսա՞կ, ձևակերպու՞մ, թե՞ հոգևոր կայուն արժեք: Երբ նայում ես մարդկանցից հիասթափվածների քանակին, մտորումներ են առաջանում, թե արդյո՞ք մարդը կայուն որակ է: Երբ դիտարկում ես հիասթափվածների գանգատների նմանությունը, մտորումները հանգեցնում են հարցերի, թե ինչու՞ են մարդիկ մարդկություն փնտրում: Չէ՞ որ փնտրում են չեղածը, կամ կորցրածը: Իսկ ինչու՞ են իրենցից դուրս փնտրում: Ներմուծելու՞ համար, թե՞ ընդօրինակելու: Եւ երբ նայում ես հիասթափվածների եզրահանգմանը, ապա տեսնում ես, որ նրանք վճռել են այլևս ընդօրինակել իրենց իսկ ճաշակած անմարդկայինը: Եւ այդպես,անմարդկայինի թվաբանական աճ(պրոգրեսսիյա): «Հիասթափություն» բառը ինքնին խոսուն է: Այն իր մեջ ներառում է թե թմբիրը, և թե նրանից դուրս վիճակը: Սակայն շատ դեպքերում այդ վիճակը հանգեցնում է մի նոր թմբիրի՝, «ես» ի: «Ես» ը որպես թմրամիջոց անհամեմատելի և անգերազանցելի է: Նա անբաժան է մարդուց, ինչպես ստվերը: «Ես»ը մարդու Հոգու ստվերն է: Եւ մարմնի և հոգու ստվերների մեծության պատճառները ուղիղ համեմատական են: Որքան բարձր է Լույսը, այնքան չնչին ստվերը: «Ես» ը բոլոր ժամանակների մարդակերն է, և սնվում է բացառապես մարդով: «Ես» ի սնունդը մարդու «Ինքնություն»ն է՝, նրա Ներաշխարհը: Եւ նա հոշոտում է մարդուն ներսից, առաջացնելով նրա մեջ վախ և արյան ծարավ: «Ես» ը գործում է գայթակղությամբ, և մարդուն պատում երեք գրգիռով: Որոնք են «ագահություն» ը, «իշխանության բարդույթ» ը և «սեռական սանձարձակությունը»: Եւ այդ երեքից կամքը թուլանում, իսկ ինքնությունը թմրապատվում է: Արթնացի'ր Հայ Մարդ. Վար ձգիր ուսերիցդ «Ես» ի բեռը, և թոթափիր Ինքնությանդ հետ նրա շփոթը: Մոռացիր «ես» դ և հիշիր Մենքդ: Քո ներսում եղած Լույսը բարձրացրու, և թող որ «ես» դ միանա մարմնիդ ստվերի սկզբին: Որքան ցածր է «ես» ը, այնքան առողջ է մարդը, ամուր բազուկը և թեթև քայլքը: Այնպես որ վստահ, ոտքերիդ տակ տուր Ինքնությանդ հանդեպ ատամները սուր պահող քո անհատական «սև խոռոչ» ը: Գիտցիր, որ «ես» իդ «քաղցաբուժությամբ» կլուծես կյանքիդ հարցերը բոլոր: Եւ վստահ եղիր, որ «ես» ի քաղցից դեռ չի մահացել ոչ մի ԻՆՔՆՈւԹՅՈւՆ:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.14.35 | Сообщение # 3 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Ու՞մ Պաշտել Մի անգամ երբ Երևանի թանգարանում շրջում էի, ականջիս դիպավ, թե ինչպե՞ս է աշխատակցուհին զբոսաշրջիկների խմբին բացատրում խաչքարի մի նմուշի նախշերի նշանակությունը.«այստեղ ներքևում դուք տեսնում շրջան, որը խորհրդանշում է արևի սկավառակը, իսկ նրա վերևի խաչը խորհրդանշում է քրիստոնեության հաղթանակը հեթանոսության նկատմամբ: Այսինքն խաչի հաղթանակը արևի հանդեպ:» Ու այդ ոգով շարունակում է ներկայացանել «խավարամոլ» Արևապաշտության հանդեպ ինչոր հզոր լուսավորչության հաղթանակը մոտավորապես որ,«հեթանոսները պաշտում էին արևը, իսկ քրիստոնեությունը բերեց նրա ստեղծողի պաշտամունքը»: Միանշանակ այս մտածելակերպի հեղինակը թանգարանային աշխատակցուհին չէ, և այդ տրամաբանությունը մեկ սերունդ առաջ չէ, որ թևածում է մեր Հայրենիքում և մնացած հուդարմատ կրոնների երկրներում: Այդ տրամաբանությամբ դուրս է գալիս, որ ստեղծողին պաշտելով, կարելի է արհամարել նրա ողջ ստեղծագործությունը: Եւ ստեղծողը դա կարող է բարձր գնահատել: Պատկերացնո՞ւմ եք, նկարչին, քանդակագործին, ճարտարապետին, բանաստեղծին, ... ասում եք, որ պաշտում եք իրեն, և զզվում նրա արվեստից: Եւ հետո մեկ այլ տեղ պարծենում, որ արվեստի այսինչ ճյուղի ներկայացուցչին անձամբ ճանաչում և պաշտում եք, բայց զզվում եք նրա ստեղծագործությունից, ու գալու է ժամանակ, որ նա իր գործի հասույթից ձեզ էլ է բաժին հանելու, և անհոգ կյանք ապահովելու: Իհարկէ, հարթությունը չի կարող ընկալել գունդը այլ կերպ, քան շրջան: Հարթությունը որպես շրջան է ընկալում նաև կոնը: Իսկ շրջված վիճակում այն կարող է ընկալվել ոչ ավել, քան եռանկյունի: Եւ հիմա հարթության, ավելի ճիշտ նրա հոմանիշ՝, տափակության քմահաճույքին է տրված առհասարակ Տիեզերքի ընկալումն ու մեկնաբանումը: Նյութական Տիեզերքը դեռ ոչինչ: Տափակությունը արդեն քանի դար Հոգևոր Տիեզերքի պատկերն է փորձում իր ուսին դաջել, և իր անկանոն խզբզոցները հպարտությամբ ի ցույց դնել: Արթնացի'ր Հայ Մարդ: Քո Արի Նախնիք Բնությունը ճանաչում և նրան պաշտում էին ամենայն պարզությամբ, խորությամբ ու մեծությամբ: Նրանք տեղյակ էին, թե երկրի գունդ լինելուն, թե նրա Արևի շուրջ պտտվելուն, թե նրա շուրջ պտտվող Լուսնին, թե Բևեռային Աստղին, թե...(կասկածողները թող ուսումնասիրեն Շիրակացու Գործերը): Ճիշտ է Հին Հայքում էլ կռապաշտներ կային, բայց այն տարբերությամբ որ չէին գերիշխում: Կային նաև վայրագ հավատից չհեռացած հայացած տոհմեր, որոնք մարդկային գաղտնի զոհաբերություններ էին անում: Բայց շատ հազվադեպ: Ազատ էր Հայքը, Հզոր, Ինքնիշխան: Եւ այդ պատճառով Խաղաղ ու Անպարտ: Եւ Բնությանը լիարժեք մասնիկ, ոչ թե ախոյան: Եւ Բնության երևութական ու աներևույթ Ուժերը բազում, համարվում էին Դիք(ոչ թե Աստվածներ) ու պաշտվում Անկեղծ: Եւ այդ Դիցերը Ընկերներ էին, այլ ոչ թե տերեր կամ էլ ծառաներ: Արթնացի'ր Հայ Մարդ: Նորից Բնության Զարկերակն զգա: Եւ զգացածիդ միայն հավատա: Եւ զգացածդ պահիր ու Պաշտիր և անզգայության Դարը թոթափիր:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.15.27 | Сообщение # 4 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ՀԱՐՑ ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆ Մեր օրերում շատ է լինում, երբ ծնողդ, բարեկամդ, ընկերդ ու հարևվանդ ինչ որ բանով մտահոգված, կամ տոգորված - ոգևորված խոսք են բացում, խորհուրդ տալիս ու խրատում, և այնուհետ վիրավորվում ու նեղսրտում, որ բնությամբ կամ ընտրությամբ հարազատը իր լավ միտքը չի ընկալում - չի հասկանում: Եւ նա բնավ չի ենթադրում, որ քեզ համար չեղած հարցին պատասխան է պարտադրում: Դրա համար, ինչ որ չափով չեղած հարցեր մտքից պեղենք: Ո՞րն է Իմաստությունը, հասկանալը՝, թե՞ հասկացնելը: Թե հասկանալը, ապա ու՞ր է այն: Այնպես է չքվել, որ թվում է թե երբեկ չի եղել: Իսկ հասկացնողի հասկանալն ու՞ր է: Ինչու՞ չգիտի, որ բղավելով խոսելը զուր է: Մերօրյա կյանքում որքա~ն առատ է հասկացնողի կեցվածքն ու ջանքը: Որքա~ն առատ է ինքնաքծնանքի ձև հանդիսացող ենթադրության «ապացուցումը»: Որքա~ն առատ է անորոշ ուղու մատնացուցումը: Որքա~ն առատ են չիրականացած ակնկալիքից լարված ջղերը: Որքա~ն առատ են անակնկալից ծալված ծնկները: Երբվանի՞ց խզվեց աչք ու ականջի փոխադարձ կապը: Երբվանի՞ց սրված ականջի լուրը ստիպեց խոհեմ աչքերին չռվել: Ե՞րբ է չքացել և ու՞ր է կորել մեր Նախնիների կուտակած փորձը: Այս ե՞րբ շփոթվեց գործիքն ու Գործը: Այս ե՞րբ գործիքը դարձավ նպատակ, իսկ Գործը՝, միջոց: Մինչև ե՞րբ պիտի հավատի համար մարդը վճարի, ու ոչ էլ ճարի: Մինչև ե՞րբ պիտի մարդու ուղեղը անբանությունը նպատակ համարի: Միտքս ավարտեմ իմ լավ ընկերոջ՝, հորից ժառանգված գործածող խոսքով: «Ցավներդ տանեմ վարդի մուրաբով», ձեր մտերիմին օգտակար կլինեք, եթե այդ պահին նրան անհրաժեշտ հարցերը ուղղեք: Իսկ պատասխանը թող ինքը գտնի, որ չկորցնի:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.16.13 | Сообщение # 5 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Ո՞ւմ Սիրել Չնայած մկրտված երբեկ չեմ եղել, սակայն կյանքումս եղել է ժամանակաշրջան, որ քրիստոնեության ճամփան եմ բռնել: Սակայն ընթացքն այդ ճամփով դադարեց, երբ հասկացա, որ Քրիստոսն ինքը քրիստոնեա չի եղել(չնայած Նիցշեն նրան համարում է միակ քրիստոնեա): Այդ ճամփան հանգեցրեց ճամփաբաժանի, որ կամ պետք է Քրիստոսին հավատալ, կամ էլ քրիստոնեաներին: Ընտրեցի առաջինը, և հավատացի նրան այնպես՝, ինչպես ինքն է իր մասին վկայում: Եւ նրան հավատալով, նրա գաղափարները մերժեցի: Քանզի այդպես էլ չկարողացա սիրել թշնամուս: Եւ չհանդիպեցի թշնամուն սիրող գեթ մեկ քրիստոնեայի: Եւ չգիտեմ թշնամու ի՞նչը կարելի է սիրել, բա՞րքը, խարդավա՞նքը, յաթաղա՞նը, ազգիս ու հայրենիքիս տիրելու ձգտու՞մը..., թե՞ ինչ որ անհայտ բան, որ կարող է թվարկածս ու չթվարկածը վերացական դարձնել: Թշնամուն սիրող քրիստոնեաների չեմ հանդիպել, սակայն Քրիստոսի կողմից Իրական Սերն ու Հավատը կաթվածահար անող գաղափարների չգիտակցված հետևորդների՝, ավաղ շատ եմ հանդիպել: Եւ մերկապարանոց չորակվելու համար նրանցից մեկը մեջբերեմ: 49 «Երկրի վրայ կրակ գցելու եկայ եւ ինչքա՜ն եմ կամենում‚ որ արդէն իսկ բորբոքուած լինի։ 50 Եւ մի մկրտութիւն ունեմ մկրտուելու եւ ինչպէ՜ս եմ շտապում‚ որ կատարուի։ 51 Կարծում էք‚ թէ երկրին խաղաղութի՞ւն տալու եկայ• ո՛չ‚ ասում եմ ձեզ‚ այլ՝ բաժանում• 52 որովհետեւ մէկ տան մէջ այսուհետեւ հինգ հոգի իրարից բաժանուած պիտի լինեն• երեքը՝ երկուսի դէմ‚ եւ երկուսը՝ երեքի։ 53 Հայրը պիտի բաժանուի որդու դէմ‚ եւ որդին՝ Հօր‚ մայրը՝ աղջկայ դէմ‚ եւ աղջիկը՝ մօր‚ կեսուրը՝ հարսի դէմ‚ եւ հարսը՝ իր կեսրոջ»։ Ղուկաս գլ.12 Միթե՞ սա չէ մեր գլխով անցածը: Միթե՞ այս խոսքերը չէն, որ շարունակում են մեր Հայրենիքի հիմքերն ու կերտվածքները քայքայել: Դեռ որքա՞ն պիտի քրիստոնեական տարբեր ծագումների ու հոսանքների քարոզիչները նման տմարդի ու հակամարդկային արտահայտությունները ճարտասանական փոխակերպումների ենթարկելով, իրենց «հանապազօրյա» հաց ապահովեն: Հարգելի ընթերցող, Հայկ Նահապետի Արյունն ու Անունը կրող սիրելի Եղբայր կամ Քույր: Քեզ եմ դիմում Մեծն Հայորդու խոսքով. Արթնացի'ր Հայ Մարդ: Արթնացիր սիրո դիմակով հոգիդ մտած ատելության թմբիրից: Գժտվա՞ծ ես հարազատիդ՝, մոռացիր պատճառը և գտիր առիթ կամ պատրվակ հաշտվելու: Տգե՞տ է մտերիմդ՝, կիսվիր նրա հետ Իմաստությունովդ: Խոսքդ չի՞ ընդունում՝, լռել սովորիր: Արթնացի'ր Հայ Մարդ: Քեզ բաժանել են տիրելու համար: Եթե երկնքում դու տեր չփնտրես, երկրի վրա տեր չես ունենա : Եւ մի վախեցիր անտեր լինելուց: Ինքդ քե'զ տիրիր, և քեզ եղիր Տեր: Եւ Ընտանիքիդ ու Հայրենիքիդ Տիրություն արա՝, ոչ տիրապետում: Կայացի'ր Հայ Մարդ որպես Ինքնիշխան: Եւ ոչ մի ստրուկ իր ծառայության բացառիկությամբ թող քեզ չխաբի, ու քեզ իրենից կախման մեջ գցի: Բնության կողմից քեզ տրված ձեռք - ոտք բավական են քեզ: Հաստատվի'ր Հայ Մարդ Ընկերության մեջ: Եւ Ընկեր գտիր ամեն տարածքում: Նույնիսկ Երկնքում, նույնիսկ Բնության ամեն տեսակում: Արթնացի'ր Հայ Մարդ
Сообщение отредактировал SEA - Воскресенье, 2011-01-09, 14.16.55 |
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.17.52 | Сообщение # 6 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Վասն Ազգացման Աշխարհը ազգայնանում է: Ավելի ճիշտ՝, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանում է: Իսկ առավել ստույգ՝, աշխարհը ժամանակ առ ժամանակ ազգայնանալու փորձեր է անում: Ժամանակ առ ժամանակ ժողովուրդները մտորում են, որ սեփական երկրում չունեն աշխատանքի իրավունք: Որ, ինչ որ օտար երկրի գործատեր, անհիմն կերպով կարող է իրենց՝, իրենց իսկ երկրում գործազուրկ դարձնել: Շատ են մտորում, ու հասկանում են որ իրենց երկրում օտարը միայն հյուր պիտի լինի: Լավ հյուրասիրվի, օթևան ստանա և անվերապահ տուն վերադառնա: Շատ մտորում են, բայց չէն հասկանում, որ նախ և առաջ օտարի բարքը պիտի օտարեն: Օտարի բարք է՝, հողը մարդկանցից բարձր պատերով ցանկապատելը, հող մասնատելը ու վաճառելը: Օտարի բարք է հողին անհրաժշտ ջուրը կտրելը կամ վաճառելը: Օտարի բարք է հացն ու գինին տոկոսով տալը: Օտարը պիտի չկարողանա իր արատներից ծնված օրենքը անարատ վայրում սահամանադրի, և դրանով իսկ արատավորման սկիզբը դնի: Չշնացողը, չգողացողը,... կարիքը չունի չշնանալու, չգողանալու,... պատվիրանների: Եւ առհասարակ՝, Խիղճ ունեցողը պատվիրանների կարիքը չունի: Ամեն պատվիրան վկայություն է առկա արատի: Օտար ձեռքերը մեր ազգի ուղին ցուցամատներով վաղուց են շեղում: Օտար ձեռքերը մեր ազգի բաժին բախտի ստինքը վաղուց են քամում: Այդ է պատճառը, որ ազգանալը կիսատ է մնում, ու կիսատության կիսատ գիտակցված աղետներ բերում: Այդ է պատճառը, որ ազգանալու խմորումները դյուր են հայտնվում օտար ձեռքերում: Արթնացի'ր Հայ Մարդ: Մինչև ե՞րբ պիտի օտարի ստեղծած՝, խավարին ձոնվող կեղծ լույսը պաշտես: Բա'վ է օտարի պատրանքների մեջ դու մղձավանջես: Բա'վ է օտարից՝, քո իսկ տեսակին արհամարելու դասեր սովորես: Քո Նախնիների բարքն առաքինի, վարքն ազնվագույն դեռ տրոփ ունի քո զարկերակում: Ազգացի'ր Հայ Մարդ: Ոգիդ վեր տանող քո իսկ թոքերում քո Նախնիների Շունչը հասկացիր: Եւ մի զլացիր ազգապահպանման համար անհրաժեշտ ազգաճանաչման ջանքերդ դնել: Տիեզերական անսկիզբ - անավարտ անսահմանության ընկալման համար Հոգիդ լայն բացիր:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.18.48 | Сообщение # 7 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ԱՆԱՐԵւՈւԹՅՈւՆ Հինգ տարի առաջ, Սլավոնա Արիական համաժողովում, ռուս ինգլինգների Գերագույն Քուրմը՝, Պատեր Դի Ալեքսանդրը իր ելույթում հպանցիկ անդրադարձավ հայերի հետ ունեցած մի զրույցի և ասաց, որ հայերը իրենք իրենց մասին ասում են, որ «իսկական հայերը կապուտաչ և կարմրամազ(рыжий) են»: Նիստից հետո մոտեցա նրան, և բացատրեցի, որ, կիսագրագետների խոսքը հիմք ընդունելով հնարավոր չէ բացարձակ Ճշմարտության հասնել: Մեր զրույցը տևեց մոտ հինգ րոպե, և ավարտվեց ջերմ ձեռքսեղմումով, սակայն դրանից «խարտյաշ» բառի ռուսերեն նշանակությունը չիմացող հայերի թիվը չկրճատվեց: Սակայն, հիմնական խնդիրը բառի չիմանալը չէ, այլ խոսքում ներդրված միտքը: Ո՞րն է նպատակը այդ և նման մտքերի: Ավելի «բարձրորակների» մոտ պատշաճ ընդունելություն գտնելը, թե՞ նման հատկանիշներից զուրկ լինելու ափսոսանքը: Այս ի՞նչ բարդույթներ են համակել Հայի միտքը: Միթե՞ գործիքները գործից կարևոր են: Իդեպ, ռուս(և ոչ միայն ռուս) ծայրահեղականներն(ոչ միայն մաշկագլուխ) էլ են իրենց մաշկային «սպիտակության» վրա հիմնված զառանցագին գաղափարներ ծննդաբերում և փորձում կյանքի կոչել: Ասում են, թե, կանաչ և գորշ աչքերը կատարյալների աչքերի գույնն է, իսկ կապույտն ու դարչնագույնը՝, սպասարկողների: Նման տեսությունների հեղինակները չեն էլ ուզում ենթադրել, որ իրենց բնորոշած «կատարյալ» աչքերը իրականում կապույտ և դարչնագույն աչքերով մարդկանց խաչասերումից առաջացած, միջանկյալ ակնագույներ են: Անձամբ ճանաչում եմ մարդկանց, ում աչքերը մանուկ հասակում կապույտ են եղել, այնուհետև ապրել են գորշ և կանաչ «անցումային շրջաններ», և հիմա դարչնագույն են(արհեստական ոսպնյակների հետ երբեկ գործ չեն ունեցել): «Ժառանգաբանություն» կոչված գիտությամբ ապացուցված փաստ է, որ դարչնագույն աչքերը առավել «կենսունակ» են: Այսինքն, եթե հոր գեներում երբեկ կապույտ աչքերով նախնիներ եղած չլինեն, ապա կապուտաչ երեխա չի ծնվի: Այդպիսի տեսաբանները նմանապես խուսափում են այն մտքից, որ դալուկն ու սպիտակը տարբեր բաներ են: Իսկ մարդկային դալկությունը ունենում է միայն մեկ պատճառ՝, Արևազրկություն: Ռուսների և մնացած հյուսիսային ժողովուրդների պարագայում Արևազրկությունը Բնական պատճառներ ունի: Այլ է մեր պարագան, որ ի ցավ սրտի,նույնիսկ հակաբնական է: Այսինքն մեր ազգի բավականին ստվար մաս «տուն» հասկացությունը ընկալում է ոչ որպես գիշերը հարմար անցկացնելու տեղ, այլ առհասարակ Բնությունից թաքնվելու վայր: Արթնացի'ր Հայ Մարդ: Բավ է Արարչի Ստեղծագործությունը քո հանդեպ ուղղված վտանգ համարես և պատսպարվես: Չէ՞ որ Բնությունն է զգայարաններով ընկալվող միակ ապացույցը Ամենայնի Ստեղծիչի գոյության: Բավ է վախենաս քո իսկ Զորության միակ Աղբյուրից: Չէ՞ որ Բնությունն է Արարման Սկզբունքն ու Պայմանը : Չէ՞ որ Բնությունն է Արարչի Ուժի, Ճշմարտության և Սիրո արտահայտությունը: Բավ է ատես քեզ Սիրողներին: Բնությունը անկիսելի միասնական ամբողջություն է: Նրան հնարավոր է սպանել, բայց ոչ երբեկ՝, տիրել: Բնության սպանությունը ամեն սպանության մեջ է: Ամեն սպանություն՝, ինքնասպանություն է: Արթնացի'ր Հայ Մարդ: Դու այն տեսակից չես, որ ապրում և պայքարում է Բնությունը սպանելու իրավունքի համար: Զորացիր Բնությունով և պաշտպանիր Բնությունը: Եւ քո պաշտպանությամբ մեծացող Բնությունը կվերականգնի Հայրենիքիդ տարածությունը:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.19.31 | Сообщение # 8 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ԹՂԹԱԲԱՆՈւԹՅՈւՆ Հնդարիները ժամանակը բաժանել են չորս մասի՝, «սկիզբ», «երկրորդ»,«երրորդ», «վերջին» դարաշրջաններով: Հին հույները այն բաժանել են հինգ մասի՝, «ոսկե», «արծաթի», «պղնձի», «պղնձարույրի», «երկաթի» դարաշրջաններով: Հեսսիոդոս իմաստասերի մոտ «պղնձարույրի» փոխարեն «հերոսների» դարաշրջանն է, որը համապատասխանել է Տրոյական պատերազմի ժամանակներին: Գիտնականները այն թերևս դեռ վերջնականապես չեն բաժանել, այլ համբերատար թվարկում են: Եւ այդ առումով հաշվել են արդեն «քարի», «պղնձի», «պղնձարույրի» և «երկաթի» դարաշրջանները: Վստահության շեշտով ակնարկներ են հնչում, որ գիտատեխնիկական առաջընթացը կհանգեցնի ոսկե դարին: Սակայն ըստ իս, մարդկությունը ներկայումս ապրում է, և ըստ երևույթին դեռ երկար կապրի թղթե դարում: Այսօր կյանքի ցանկացած դրսևորում պայմանավորված է թղթով: Իսկ ինչ էլ մնացել է թղթի տիրույթից դուրս, կարելի է համարել որպես ժամանակի քամահրանք: Մարդ կոչվածը չի էլ նկատում, որ ինքզինքը մարդությունից մեկուսացնում է թղթով: Եւ դա դարձել է բնազդ: Թրթուռը նույնպես բնազդով է առաջնորդվում, երբ իրեն մետաքսաթելով բոժոժում է: Դժվար է իմանալ, թե ինչ է գիտակցում թրթուռը բոժոժվելուց առաջ, սակայն որ հետևանքը թիթեռ է լինելու, բոլորի համար անհերքելի փաստ է: Բայց ու՞ր կհասցնի մարդուն թղթե բոժոժը: Դեռ որքա՞ն պիտի մարդը բախվի թղթե պատերին, մեջքին թևեր աճելու սին հույսերով: Թե՞ նա կտրականապես որոշել է առանց թևերի դուրս չգալ բոժոժից: Իսկ միգուցե այդ թևերը հոգևոր ե՞ն, և իմ նմանների համար անտեսանելի: Գուցե դա՞ է պատճառը, որ թուղթ ստանալով մարդ այդպես ցնծում է, իսկ թղթից բաժանվելիս տրտմությունն է համակում խեղճիս: Եւ թղթեր ստանալու համար որքա՞ն ջանքեր, ջղեր, դռներ, հերթեր, ժամանակ,պարապ զրույց,...: Արթնացի'ր Հայ Մարդ: Բա'վ է միջոցը նպատակ կարծես: Դեռ որքա՞ն պիտի թուղթ հավաքես ու քամուն տաս: Բա'վ է թղթին դրոշմվածը հասկանալով դադարես բնությամբ և ընտրությամբ մտերիմներիդ հասկանալ: Մինչև ե՞րբ պիտի Կյանքի գույները թղթի վրա փնտրես, և թուղթ չունենալիս դրանք չնկատես: Թուղթը կարող է Գործի ավարտից հետո պիտանի լինել: Սակայն չպետք է Գործին սկիզբ լինի, կամ էլ խոչընդոտ: Տեղին է ասել. «թղթի բերածը թուղթն էլ կտանի»:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.20.16 | Сообщение # 9 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ՔԱՂ Ընթերցողիս թերևս ծանոթ կլինի իրավիճակը, երբ մարդիկ հանրակառքում(ավտոբուս) տրտունջներով գրեթե ծանոթանում են միմիանց: Նրանք կյանքից դժգոհում են գրեթե նույն խոսքերով, և դժգոհ մնալու հաստատակամությամբ: 96 թե 97 թվականին, ընկերոջս հետ Երևանից Աբովյան էինք գալիս: Դաժան կյանքի օրինակներով, ուղևորների՝, մեկը մյուսին զարմացնելու ջանքերում բոլորից «առաջ» անցավ Աբովյանի Շրջանի գյուղերից մեկի մի բնակչուհի, որը սկսեց բղավել. - Ժողովուրդ բա գիտե՞ք, մեր գյուղում քաղցից(սովից) մարդ է(ա) մահացել(մեռել): Ուղևորները դրան արձագանքեցին վրդովված բվվոցով, և գլխի դրական տմբտմբոցով ըմբռնողություն արտահայտեցին: Սակայն հանրակառքի «հերոսուհին» փառքը երկար չվայելեց: - Ո՞րն է ձեր գյուղը,- հարցրի ես: - Կ......., - հաղթողի հպարտ քմծիծաղով պատասխանեց նա: - Ամո'թ ձեր գյուղին, և անձամբ Ձեզ: - Ինչի՞ համար: - Անտարբերությամբ ձեր համագյուղացուն սպանելու համար: Ուղևորների բվվոցը փոխեց բնույթը, և նրանք մի պահ հիշեցին, որ հային վայել չէ դրկիցի հանդեպ անտարբերությունը: Սակայն շուտով երթուղին ավարտվեց, և թերևս յուրաքանչյուրը նորից տրվեց իր անձնական հոգսերի ունայնության գգվանքներին: Այո, շատ բան է կյանքում գլխիվայր: Մեր օրերում վաղուց արդեն ընդունված չէ հեքիաթների և Դյուցազներգությունների հավատալ, և դրանցով զավակներ դաստիարակել: Ընդհակառակը, ծնողները աշխատում են զավակներում հեքիաթների հանդեպ «իմունիտետ» ձևավորել, և դրանով նախանշում են իրենց ետևից դեպի վիշապի երախ տանող ուղին: Մարդիկ դադարել են կերպարների լեզուն հասկանալ: Եւ չեն էլ հասկանում, որ իրենք իսկ հեքիաթային իրողության բաղկացուցիչ են: Չեն էլ հասկանում, որ հեքիաթների վիշապը, որի ճաշին մարդիկ ժամանակ առ ժամանակ իրենց զավակներին են հրամցնում, աղբյուրից մի պուտ ջուր ստանալու համար, դա մեր օրերի իշխանավորն է, աշխարի որ ծայրում էլ որ լինի: Հեքիաթների ջուրը, մեր օրերի դրամն(փողը) է, որի ակունքներին վիշապազունները բացել են երախները ողջը կլանելու ախորժակով: Եւ մարդիկ որքան շատ են կերակրում վիշապազուններին, այնքան շատ են իրենք քաղցում: Ժամանակ առ ժամանակ, մարդկանց համբերությունը սպառվում է, և նրանք հարձակվում են վիշապներից մեկի վրա, բռնում նրա պոչից: Բայց վիշապը մողեսի պես արձակում է պոչը, և անհետանում: Հետո մարդիկ վիշապի գահին են կարգում մի նոր մարդակերպ վիշապի: Սրան էլ են լավ կերակրում: Հետո փոշմանում, որ հնին գահընկեց արին, կարծելով, թե նա արդեն կուշտ էր, և այս նորի նման շատ ուտել չեր կարող: Արթնացի'ր Հայ Մարդ: Մինչև ե՞րբ պիտի վիշապների մեջ մարդկություն փնտրես: Մինչև ե՞րբ պիտի քաղցր խոսքին կուլ գնաս, ու չհասկանաս, որ դրանից հետո կոպիտին ես կլանվելու: Միթե՞ դեռ չես հասկացել, որ քծնանքը քեզ տոկոսադրույքով են տալիս, որ հետո հանապազորդ ապահովելու համար ճարահատյալ բազմապատիկը վերադարձնես,: Միթե՞ դեռ վիշապազունին քայլվածքից ու կեցվածքից չես ճանաչում: Բա'վ է ժամանակդ ու ջանքդ վիշապազունին տրամադրես: Հիշի'ր Ինքնությունդ Հայ Մարդ:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.21.02 | Сообщение # 10 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ԿՈՐԱԾ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ Հինգ տարի առաջ ուսանում էի Ռուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում գործող «Մարդու Էկոլոգիայի Ակադեմիա» կոչվող ուսումնական հաստատությունում: Դասերից մեկի ժամանակ ռեկտոր Լոբանովը հնչեցրեց ոչ հազվադեպ հանդիպող կարծիք, որ «վայրագ հայրիշխանական արիացիները» զավթեցին մայրիշխանական Հնդկաստանը, և տիրող ներդաշնակ կարգերը գլխիվայր շրջեցին: Ստիպված եղա նրա խոսքը ընդհատել, որ դա լոկ պիատրովսկի-դյակոնովական տեսակետ է, և որ Արիների մոտ հայրիշխանություն կոչվածը չի եղել: Նա հարցրեց. - Իսկ դու ի՞նչ առնչություն ունես արիացիներին, որ այդպես վստահաբար վկայում ես: - Ինչպե՞ս թե, - զարմանք արտահայտեցի ես,- ողջ մոլորակն է մեզ Արի Մարդ(մեն) անվանում: - Ի՞նչ է, ուզում ես ասել, որ արիացիների մոտ մայրիշխանությու՞ն է եղել: - Ոչ, մայրիշխանություն էլ չի եղել: - Այդ դեպքում ի՞նչ, - տարակուսանքից այլայլված հարցրեց նա: - Արիական Ընտանիքում կարող է տիրել միայն գիտակցությունը: Ռեկտորը արագ կողմնորոշվողներից էր, և գեղեցիկ անցավ այլ թեմայի: Հայ իրականության մեջ քանիցս ներկա եմ եղել իրավիճակի, որ իգական սեռի տարբեր տարիքի ներկայացուցիչներ վկայակոչելով Իսրայել պետության «հաջողությունները», շեշտադրել են եբրայեցոց մայրիշխանական համակարգի վրա: Չգիտեմ, թե որտեղից են ծագում նման թյուրիմացությունները, և չեմ ուզում իմանալ, դրանց նպատակը: Սակայն մի բան հստակ գիտեմ, որ Իսրայելը կոշտ հայրիշխանական համակարգի վրա է գործում: Եբրայեցի հոգևորականները բացառապես տղամարդիկ են, և նրանց խոսքը առաջնային է, նույնիսկ եթե հակասում է նրանց «թալմուդ» կոչվող, նրանց համար սուրբ գրքին: Եւ նրանց ազգությունը մորով պայմանավորելն էլ չունի կենսաբանական և գաղափարական հիմքեր: Լոկ գաղափարախոսություն, փղշտացիներից տարբերվելու նպատակով: Մեր իրականությունում հաճախ է հնչում «հակառակ սեռ» արտահայտությունը: Եւ այդ արտահայությունը իսկապես հանդիսանում է գնալով առավել կարծրացող մտածելակերպի բնորոշիչ: Եւ այն հուշում է իր՝, վաղուց արդեն կենցաղային մարտավարության վերածված լինելու կարգավիճակը: Արթնացի'ր Հայ Մարդ: Զարթնե'ք Հայ Կին և Այր: Այդ ո՞վ և ե՞րբ ձեզ համոզեց, որ «տարբեր»ը անպայման նշանակում է «հակառակ»: Եւ ո՞րն է հանունը հակառակության: Միթե՞ հակառակվելը այդքան հրապուրիչ է: Միթե՞ ինքնահաստատումը անպայման հակադրվելու մեջ է: Մինչև ե՞րբ պետք է համադրելին հակադրեք: Մինչև ե՞րբ պետք է ձեր շուրջը ավիրեք, և գանգատվեք ձեզ շրջապատող ավիրածությունից: Միթե՞ երբևէ Բանականությունը ձեզ խաբել է: Միթե՞ ամուր Ընտանիքը ձեր Բանականության հնարավորություններից անդին է: Ամրացի'ր Հայ Մարդ Բանականության մեջ: Եւ ծառան եղիր քո Բանականության, որ չծառայես անբան մտքերին, անմիտ դեմքերին: Մի ձգտիր սրտանց քեզ ուղղվածը զոռով ստանալ: Եւ զույգիդ մեջ եղած մարդուն մի կորցրու, որ չփնտրես:
|
|
| |
|