Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-04-26, 21.03.11
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՀԱՐՈԻՍՏ ԽԱԲԵԲԱՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՃՇՄԱՐՏԱԽՈՍԸ
ՀԱՐՈԻՍՏ ԽԱԲԵԲԱՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՃՇՄԱՐՏԱԽՈՍԸ
ARTARAMISДата: Четверг, 2010-11-11, 09.50.02 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Մեր գեղումը մի շատ անպետք մարդ կար։ Սրան-նրան խաբելով, մշակի վարձը կտրելով, տեղն էկած վախտն էլ ուրիշի մալը գողանալով, բոլ հարստություն էր դիզել։

Մի օր, էս Հարուստը մի անմեղ գեղացու վրա սուտ պարտք ա գցում, թե դու ինձ տասը փութ գարի ես պարտք։

Էս մարդը պարտքը վիզը չի առնում, դե, ախր ոնց վիզն առնի, որ պարտ չի։ Ասում են, խոսում, գոռում, կռվում, վերջը գործը ընկնում ա դատարան։

Հարուստը գնում ա մի աղքատ, ճշմարտախոս մարդու մոտ։

— Քու ճշմարտախոսությունը,— ասում ա,— շատ օգուտ բերեց քե՞զ։

Էլ էն աղքատն ես, էլ են աղքատը, փափախդ ծակ, չուխեդ պատռած, կնիկդ ու էրեխեքդ տկլոր։ Արի,— ասում ա,— իմ գործին վկայություն տուր, որ էն մարդը ինձ տասը փութ գարի ա պարտ։ Գործը որ տանեմ, տասը փթիցը էրկու փութը քեզ կտամ։

Սրանք համաձայնվում են իրար հետ, գնում դատարան։

— Էս գործի վկայություն տվողն ո՞վ ա, — հարցնում ա դատավորը։

— Հրամանքդ, ես եմ,— առաջ ա գալի աղքատը։

— Ի՞նչ վկայություն կտաս դատարանին,— հարցնում ա դատավորը,— էն պարտքը ունեցող մարդը, ի՞նչ ա պարտ էս պատվական մարդին։

— Արդար դատավոր,— ասում ա աղքատը,— էն մարդը էս պատվական մարդուն քսան փութ ցորեն ա պարտ։

— Չէ,— մեջ ա ընկնում հարուստը,— ոչ թե քսան փութ ցորեն, ես ասել եմ տասը փութ գարի։ Ի՞նչ ես քեզանից հնարում։

— Աղա,— ասում ա աղքատը հարուստին,— մի բան, որ սուտը սուտ ա, թող իսկական սուտ լինի։ Տասը փութ գարի ասեմ, որ քու խոստացած էրկու փութը ստանամ, էն լավ ա քսան փութ ցորենի վկայություն տամ, որ չորս փութ ցորեն տաս ինձ՝ քու աչքն էլ բան տեսնի, իմն էլ։ Սուտ բանի վկա էիր ուզո՞ւմ հրես վկայեցի։

Ասում ա, ու մի կուշտ, իշտահով ծիծաղում։

Էսպես էդ անվախ ճշմարտախոս աղքատը ստախոս հարուստի հախիցը գալիս ա։
Հարուստը խայտառակված դուրս ա գնում դատարանից։ Դատավորն էլ, որ ասես, մի տուգանք էլա չի տալի զրպարտության համար։

Դե, պարզ ա էլի՝ շունը շանից, էրկուսն էլ մի տանից։

Ագռավը ագռավի աչքը չի հանի։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ՀԱՐՈԻՍՏ ԽԱԲԵԲԱՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՃՇՄԱՐՏԱԽՈՍԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz