Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВторник, 2024-04-16, 14.42.34
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.43.35 | Сообщение # 111
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 110. ՍԵՐ ԵՎ ՍԷՐ
Սեր -ը բնիկ հայերեն բառ է, նշանակում է «ցեղ, տոհմ, ծնունդ, սերունդ»:  Սերել ` «սերունդով աճել, բազմանալ»:

Այս  սեր -ը եւ կաթի  սեր -ը համանուններ են, եւ գրաբարում էլ գրվել են նույն ձեւով:

Նույն արմատից է նաեւ  սեռ բառը, որը հնում նշանակել է «ազգ, ցեղ, տոհմ», ինչպես նաեւ «քերականական սեռերըՙ ներգործական սեռ, կրավորական սեռ եւ չեզոք սեռ»:

Նույն արմատից է նաեւ  սերմ բառը, որ նշանակում է «բույսի կամ կենդանու սերմ, ցեղ, սերունդ»: Ռուսերեն  семьа «ընտանիք» բառը նույնպես  սերմ արմատից է: Այսինքն, բանից դուրս է գալիս, որ հայերս նվիրական զգացմունքը եւ կաթի սերը նույն բառով ենք գրել: Արդյո՞ք այդպես է:

Պարզվում է, որ այդպես չէ: Զգացմունքը գրվել է  է -ով`  սէր : Նշանակել է «սեր, բարեկամություն, մտերմություն, սիրահարություն»: Բնիկ հայերեն բառ է: Հնդեվրոպական նախալեզվում նախնական նշանակությունն է «պառկել, հանգստանալ»: Այսինքնՙ գրաբարում ունեցել ենք երկուՙ  սեր եւ  սէր բառերը: Առաջին սեր-ը նշանակել է թե՛ «տոհմ, ցեղ, ծնունդ, սերունդ», թե՛ «կաթի սեր»: Իսկ զգացմունքիՙ սիրո համար առանձին բառ ենք ունեցելՙ  սէր , որն, ըստ Մանուկ Աբեղյանի հնչել է մոտավորապես այսպեսՙ  սեյր :

Ուշագրավ է, որ  սիրուն բառը ծագել է  սէր արմատից: Զուր չէ, որ հայկական առածն ասում է, որ սրտով սիրածն է սիրուն: Սկզբնական «պառկել, հանգստանալ» իմաստից անցնելով «տուն, ընտանիք» իմաստին` հասնում է «սեր, սիրելի, սիրական, սիրասուն» նշանակություններին: Էլ որտեղ մարդ կարող է պառկել, հանգստանալ, եթե ոչ տանը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.50.13 | Сообщение # 112
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 111. ԱՆԵՐԵՍ
Հայերենում կա մի բառ, որի թե՛ հաստատականը, թե՛ ժխտականը նույն բանն են նշանակում: Իմաստային այսպիսի միանշանակությունը քերականական կանոններից շեղման բացառիկ երեւույթներից է:

Խոսքը  երես բառի եւ նրանից ստացվող  երեսով եւ  աներես բառաձեւերի մասին է: Մարդուն բնութագրելիս, իբրեւ դարձված , գործածում ենք  երեսով մարդ լինել արտահայտությունը, որ նշանակում է «մեկին որեւէ բանով դիմելու համար հնարավորություն, վստահություն, համարձակություն ունենալ, համառությամբ պնդել, պահանջել, համառորեն պահանջել»: Նույնն է նշանակում նաեւ  աներես մարդ լինել արտահայտությունը:

Սա, իհարկե, չի գործում ուղղակի իմաստի դեպքում. երեսով կաթը եւ աներես կաթը լրիվ տարբեր, իրար հակառակ բաներ են:

Դարձվածաբանական առումով  երեսով մարդ, աներես մարդ դարձվածներին կարելի է հոմանիշ համարել երեսդ թափի, երեսդ կուտ գնա, պնդերես մարդ դարձվածները:

Պետք է ենթադրել, որ  երեսդ թափի, երեսդ կուտ գնա արտահայտությունների հիմքում ընկած է մարդու այտերիՙ ամոթից շիկնելու հատկությունը, որը ժողովրդի պատկերավոր մտածողությամբ զուգորդվել է թոնրի թշի թեժության հետ: Այդ թեժությունից  առաջին հացը միշտ կուտ է գնում, թափվում :

Հնարավոր է նաեւ, որ այդ արտահայտությունները առնչակցություն ունենան ծաղիկ հիվանդությանը: Չէ՞ որ այդ «կարմիր» հիվանդության ժամանակ մարդու երեսը «թափվում էր», «կուտ էր գնում»: Հատկանշական է, որ երեսով եւ  աներես բառերի իմաստային միանշանակությունը անցել է նաեւ դարձվածային մտածողությանը. ի վերջո,  եկավ երես թափեցդարձվածը (իսկ երես է թափում աներես մարդը) նույն իմաստն է արտահայտում, ինչ  եկավ երեսը պնդացրեց (որովհետեւ երես պնդացնում է աներես մարդը) դարձվածը:  Երես թափել -ը եւ երես պնդացնել -ը հականիշ են բառացի, եւ հոմանիշՙ դարձվածային առումով:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 00.53.18 | Сообщение # 113
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 112. ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳԴԱԼԸ
Տրամաբանության դասախոսը, անտրամադիր, ճաշ է ուտում գդալով: Նրան է մոտենում տրամագծորեն հակառակ տրամադրությամբ իր ռուս ընկերն ու բարեւում.«Здраствуйте»: «Դրու՞ստ իս ասում», կատակում է դասախոսը:

Այս զրույցում կանդրադառնանք  տրամաբանություն, անտրամադիր, տրամագիծ, գդալ, դրուստ, здраствуйте բառերին: Հետաքրքրականն այն է, որ այս բոլոր բառերը ծագում են միեւնույն հնդեվրոպական  dru արմատի «փայտ, փայտի պես ամուր» նշանակություններից: Որ գդալ -ը եւ  տրամաբանություն -ը կարող են նույն արմատից առաջացած լինել, անհավանական եւ անհավատալի է թվում: Բայց այդպես է: Համոզվելու համար անհրաժեշտ է դիմե լստուգաբանությանը, այսինքնՙ գնալ դեպի հազարամյակների խորքը, դեպի նախապատմական ժամանակներ: Հայերենում  dru արմատը տվել է  տրամ ձեւը, որից էլ սերվել են  տրամաբանություն -ն ու  գդալ -ը:  Տրամ -ը բնիկ հայերեն բառ է եւ նշանակում է «ամուր, պինդ, հաստատուն, չոր, կարծր (գետին)»: Այս նշանակությունը հասկանալի է դառնում, եթե նկատի ենք ունենում, որ նախալեզվի բառը նշանակել է «փայտ», ընդ որումՙ «պինդ փայտ»: Տրամ բառը գործածվել է որպես նախամասնիկՙ որպես հունարեն  դիա նախամասնիկի համարժեք: Օրինակՙ հունարեն  դիագրամմա , հայերենՙ  տրամագիր ,  դիամետր - տրամագիծ եւ այլն:

Փոխաբերական առումով տվել է  տրամաբանություն , այսինքնՙ «ամուր, հաստատուն բան, խոսք, միտք»: Ունենք մի շատ հետաքրքրական բառՙ տրամակայել , որ նշանակում է «հասկանալ, ըմբռնել, խելամուտ լինել»: Նախալեզվի  dru արմատը ուրիշ լեզուներում եւս տվել է բազմաթիվ բառեր. օրինակ ՙսանսկրիտերեն  daruna «կարծր, կոշտ, խիստ», զենդերեն  drva ՙ «հաստատուն, առողջ», պարսկերեն durust «ուղիղ, շիտակ, ողջ, ամբողջ, առողջ, ստույգ, ճիշտ»: Ահա թե որտեղից է գալիս  դրուստ իս ասում «ճիշտ ես ասում» արտահայտությունը: Արմատը ռուսերենում տվել է  дерево , дрова, որիցՙ  здоровье, здраствуйте եւ այլ բառեր: Այսինքն, երբ ռուսները «ամուր առողջություն» են մաղթում, նկատի ունեն ամուր փայտի պես ամուր առողջություն:

Հայերենից փոխառյալ են թուրքերեն  dram ՙ նշանակում է «չոր, ամուր հող, որը շատ դժվար է փորվում», վրացերեն  տրամա, տրամալի ՙ նշանակում է «ընդարձակ տափաստան, անմշակ եւ կոշտ գետին»:

Տրամ արմատով շատ լավ բառեր կարելի է ստեղծել հիմա, ասենք,  грунтовая дорога - տրամուղի, грунтовые воды - տրամաջրեր, грунтовать - տրամել եւ այլն:Այժմ դառնանք մեր  գդալ -ին: Այս բառը այս տեսքով չենք գտնի հին բառարաններում. պետք է փնտրել  դգալ ձեւով, որն էլ առաջացել է նախնական  տարգալ ձեւից` նույնպես ծագած dru արմատիցՙ  լ մասնիկով:  Տարգալ -ի մեջ  ր հնչյունը ընկել է, նախաձայն  տ -ն նմանվել է հաջորդ  գ -ին, եւ բառը դարձել  դգալ : Այնուհետեւ  դ -ի ու  գ -ի տեղերը փոխվել են, եւ ստացվել է գդալ :

Տարգալը (գդալը) այսպես է կոչվել փայտից պատրաստված լինելու պատճառով. մինչեւ հիմա էլ կան այդպիսի գդալներ: Հիշենք նաեւ մեր պղինձները, որ այդպես են կոչվել պղնձից պատրաստված լինելու պատճառով:

Մենք մեկ անգամ եւս համոզվում ենք, որ հայոց լեզուն իրոք շատ, աներեւակայելիորեն հետաքրքրակ ան իրողություններ է պարունակում իր ծալքերում, որ իրոք ժամանակի մեքենա է լեզունՙ հազարամյակների խորքերը տանող անմար ջահ եւ, միաժամանակ, ապագա տանող մշտնջենական լույս:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 04.51.48 | Сообщение # 114
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 113. «ԱՆՑ» ԲԱՌԻ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ

Հերթով գալիս, անց ենք կենում

Էս անցավոր աշխարհից:

Հովհ. Թումանյան

Դիտարկենք մի երկխոսություն.

- Անցո՛րդ, դու հանցավոր ուղիով ես ընթանում:

- Զառանցանք է դաՙ առանց առանցքային ապացույցի:

Գործածված  անց (կենալ), անցավոր, անցորդ, հանցավոր, ընթանալ, զառանցանք, առանց, առանցքային բառերը, ինչպես կռահում եք, նույն արմատից են սերում: Դա հայերենի շատ արգասավոր  անց արմատն է: Հր. Աճառյանը «Արմատական բառարանում» մանրամասն ներկայացնում է այս արմատի բոլոր իմաստներն ու ստուգաբանությունները: Մերժելով եղած բոլոր ստուգաբանություններըՙ նա որեւէ մեկնաբանություն չի տալիս բառի ծագման մասին: Էդ. Աղայանը իր «Բառակազմական եւ ստուգաբանական հետազոտություններ» գրքում ցույց է տալիս, որ բառը ծագում է հնդեվրոպական նախալեզվի sent «ուղղվել, դիմել, գնալ, ընթանալ, ճանապարհ» արմատից: Նույն արմատից է ծագում նաեւ հայերեն  ընթանալ բառի  ընթ արմատը: Այսինքնՙ հայերեն անցնել եւ  ընթանալ բառերը նույնն են իրենց ծագումով:  Անց արմատով ու  յ , զ ,  առ նախդիրներով եւ զանազան նախածանցներով ու վերջածանցներովկազմվել են բազմաթիվՙ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող, բառեր.  անցք, առանցք, զանցանք, զառանցանք, յանցանք (հանցանք), անանց, առանց, գերազանց, յանցաւոր (հանցավոր), զառանցել, առանցիկ (առասպելական) եւ այլն:

Տեսնենք, թե իմաստային ինչ նմանություն եւ տարբերություն ունեն  զանցանք եւ  հանցանքբառերը:

Զանցանք «պարտադիր կարգին կամ օրենքին հակասող արարք, թեթեւ հանցանք»:

Զանցառու «անփույթ, անուշադիր, պարտականությունների մեջ թերացող:

Հանցանք - քրեական օրենքով պատժելի արարք կամ անգործություն»:

Տեսնում ենք, թե անգամ մեկ տառն ինչ ճակատագրական կարող է լինել թե՛ բառի, թե՛ մարդու համար, նայածՙ նա զանցանք է կատարել, թե հանցանք:

Հետաքրքրական բառ է  առանցել -ը, որ նշանակում է «բանդագուշել, զառանցել», իսկ զառանցել -ը, բացի «ցնդաբանել» իմաստից, ունեցել է նաեւ «սաստիկ ծերանալ» իմաստը, այսինքնՙ ժամանակն անցել է:

Անց -ից անմիջապես կարող ենք անցնել  անցք -ին:

Անցք «1. Ճեղք, արանք, ծակ: 2. Անցնելու տեղ: 3. Դեպք, պատահար»:

Անցք -ի «դեպք, պատահար» իմաստն է, որ գալիս է շատ հնուց ( բազմաթիվ անցքեր տեղի ունեցան այդ տարիներին ):

Անցք -ի «ճանապարհ» իմաստից  առ նախդիրով ստեղծվել է  առանցք բառը: Նշանակում է «այն ձողը, որին ագուցվում է անիվը կամ որեւէ պտտվող մաս», ինչպես նաեւ «երեւակայական ուղիղ գիծ, որն անցնում է Երկրի կենտրոնով, եւ որի շուրջը պտտվում է Երկիրը»: Տեսնում եք, թե ինչքան առանցքային բառ է անց -ը, եւ որքան բառեր են պտտվում նրա շուրջը:

Շատ ուշագրավ բառ է  անց արմատով  անցուրդ -ը: Սա նախապես նշանակել է «շատ ճանապարհների անցման, խաչման կետ, խաչմերուկ»: Այժմ նշանակում է «փոխադրանու անցած տարածությունը եւ նրաՙ շարժման մեջ գտնվելը»:

Մեր բարբառներում էլ  անց -ը հետաքրքրական ձեւեր է ընդունում.  հընցնել, օնցնիլ, ասնիլ, ըսնիլ եւ այլն:

Ահա թե ինչ «ընտանիքի տեր» է  անց -ը, որն այժմ ընդամենը մի համեստ կապ է դարձելՙ հիսունն անց, հիսուն տարի անց : Իսկ  անցք -ի «անցում, ընթացք» իմաստները համարվում են հնացած:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 04.54.32 | Сообщение # 115
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 114. ԻՆՉՈ՞Ւ ԿԼՈՆ ԵՎ ՈՉՙ ԿՐԿՆԱԿ
Գիտությունը թռիչքներ է գործում. լավ է, թե վատՙ Աստված գիտե: Իմացության խնձորն ուտելու պատճառով Աստված մեզ դրախտից քշեց, ասել կուզեր, թե պետք չէր այդ խաբուսիկ պտուղը, ավելի լավ էր երջանիկ անգիտության մեջ հավերժական կյանքը: Սակայն մարդն ընտրեց իմացության տառապալից ուղին: Այսօր գրեթե վերջնականապես ուսումնասիրվել է կենդանական աշխարհի, մասնավորապեսՙ մարդու, գենային համակարգը: Կատարվել են կրկնօրինակը ստանալու առաջին հաջող փորձերը: Դրա համար ստեղծվել է հատուկ տերմինՙ կլոնավորում : Ոչ ոք դեռ չգիտեՙ դրա արդյունքում հնարավո՞ր է մարդու պատճենը ստանալ, թե դա կլինի հերթական մուտանտը, որը ոչինչ ընդհանուր չի ունենա նախօրինակի հետ: Իբր արգելվել է մարդկանց վրա այդպիսի փորձեր կատարելը: Բայց դե գիտենք այդ արգելքի գինը: Չգիտենք, թե Արարիչը ինչպես կարձագանքի մարդկային մտքի այս հերթական թռիչքին, որը հավասարազոր է նոր խնձոր ուտելուն: Կարող էՙ մեզ հիմա էլ Երկրից վռնդի Տեր Աստվածը:

Ինչեւէ: Խոսքը բովանդակայինի մասին չէ այնքան, ինչքան  կլոն, կլոնավորել բառերի:

Հայերենում ունենք  կրկնօրինակ, կրկնօրինակել, պատճեն, պատճենել բառերը, որոնք ճշգրտորեն արտահայտում են այդ իմաստները: Բայց ամենալավն, ի վերջո, ըստ մեզ,  կրկնակբառն է: Կրկնակը նախօրինակի ճշգրիտ պատճենն է, ճշգրիտ օրինակը: Այսինքնՙ այն, ինչ ստացվում է կլոնավորելիս, կրկնակելիս: Այսպիսով, առաջարկում ենք  կլոնավորում, կլոնավորել, կլոն բառերի փոխարեն  կրկնակում, կրկնակել, կրկնակ հայերեն բառերը: Միգուցե պետք էլ չէ այդ ոչ աստվածահաճո երեւույթի համար բառ գտնել, բայց ամեն դեպքում առաջարկենք.  կլոն - կրկնակ :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 04.56.44 | Сообщение # 116
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 115. ՆՈՐԱՄՈՒԾՈՒՄ
Ինովացիա բառը սկզբնապես գործածվել է լեզվաբանության մեջ եւ նշանակել է «տվյալ լեզվի մեջՙ համեմատաբար դրա վերջին շրջանում նոր գործածվել սկսած, նոր երեւան ե կած բառեր, բառակապակցություններ եւ արտահայտություններ»: Հայերեն համարժեքն է նորաբանություն : Սակայն վերջերս ինովացիա տերմինը ընդլայնել է իր իմաստը եւ նշանակում է նաեւ «գիտության, տեխնիկայի, ղեկավարման, աշխատանքի կազմակերպման ոլորտներում արվող թե՛ նորարարությունը եւ թե՛ այդ նորարարության ներմուծումը, իրականացումը»:

ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է «ՀՀ ինովացիոն համակարգի պետական աջակցության մասին» օրենքը: Կա նաեւ «ՀՀ ինովացիոն համակարգի զարգացման հայեցակարգի» կառավարական որոշումը: Տեսնենք, հնարավոր չէ՞  ինովացիա եզրը փոխարինել հայերեն համարժեքով: Հայերենում ունենք նորամուծություն բառը, որը նշանակում է «որեւէ բնագավառում նոր մուծված, մուտք գործած երեւույթ, իրողություն եւ այլն, նորամույծ առարկա, երեւույթ, սովորություն եւ այլն, ինչպես նաեւ նոր բառեր, նոր ձեւեր, ուղղություններ գիտության, տեխնիկայի եւ արտադրության մեջ, նոր միտք, կատարելագործում եւ այլն մտցնելը, ներդնելը, ներմուծելը»:

Ինչպես տեսնում ենք,  նորամուծություն բառը սպառիչ կերպով բնութագրում է այն երեւույթը, որն արտահայտվում է  ինովացիա օտար եզրով:

Ուստի առաջարկում ենք բառերի այսպիսի համակարգ.  ինովացիա - նորամուծում, նորամուծություն, ինովացիոն - նորամույծ, նորամուծային, ինովատոր - նորարար :

Եվ օրենքի անվանումը կհնչի այսպես. «ՀՀ նորամուծային համակարգի պետական աջակցության մասին» օրենք:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 04.59.22 | Сообщение # 117
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 116. ԹԱՓԱՆՑԵՆՔ ԲԱՌԻ ԽՈՐՔԸ
Այս անգամ կխոսենք  թափանցել բառի մասին: Բառի երկրորդ բաղադրիչը ակնհայտորեն նույնանում է  անցնել բառի հետ: Իսկ առաջին բաղադրիչըՙ  թափ -ը, այստեղ այնքան էլ հասկանալի չէ:  Թափ այժմ նշանակում է «մարմնական ուժ, զորություն», «շարժման արագությունից մարմնին հաղորդվող ուժի սաստկացում», «իներցիա», «ուժերի լարում, եռանդ», «բախման ուժ, զարկերի ուժգնություն»: Ինչպես տեսնում ենք,  թափ -ի այս իմաստներից ոչ մեկը հարմար չէ  թափանցել, թափանցիկ բառերի դեպքում: Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այդ բառերի մեջ  թափ -ը: Բանից պարզվում է, որ  թափ հնում նշանակել է նաեւ «տակը, հատակ, խորք»: Ահա  թափ -ի այս նշանակությունն էլ հենց կա  թափանցել, թափանցիկբառերի մեջ: Գրաբարում ունեցել ենք թափ անցանել արտահայտությունը, որ նշանակել է «մինչեւ խորքը անցնել, մինչեւ տակն անցկացնել»:

«Եվ որովհետեւ մինչեւ տակն անցնելը մինչեւ մյուս ծայրն անցնելն է, ուստի եւ թափ անցանել նշանակում է նաեւ «մի կողմից մինչեւ մյուս կողմը, մի ծայրից մինչեւ մյուսն անցնել մի բանի միջով» , - գրում է Մ. Աբեղյանը: Հենց այս իմաստներով էլ այժմ գործածվում է  թափանցելբառը: Իսկ  թափանցիկ նշանակում է «մի բան, որի միջով լույսը թափանցում է, որի միջով կարելի է տեսնել մյուս կողմը»: Իսկ քանի որ հիմա  թափ բառը չունի «հատակ, խորք, տակը» նշանակությունները, ապա մենք  թափ -ն ընկալում ենք իբրեւ մի նախամասնիկ:

Հետաքրքրական է նաեւ  թափել բառը, որը նշանակում է «անոթի, ամանի պարունակությունը դատարկել»: Ամենայն հավանականությամբ նշանակել է «տակը, հատակը, խորքը (այսինքնՙ թափը) ցույց տալ»:

Մի զարմանալի բան եւս. մեր բարբառներից մեկում  թափել նշանակում է «լցնել» եւ ոչ թե «դատարկել»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.01.26 | Сообщение # 118
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 117. ԵՐԵԿ ԵՐԵԿՈՅԱՆ
Այսօր բոլորս գիտենք, որ  երեկ բառը նշանակում է «այսօրվան նախորդած օրը», իսկ երեկո բառը նշանակում է «մութն ընկնելու ժամանակը, օրվա վերջին մասըՙ արեւամուտից մինչեւ կեսգիշերը»:Ի՞նչն է զարմանալին  երեկ բառի մեջ: Զարմանալին այն է, որ դասական ուղղագրությամբ մենք ունենք երկու բառՙ երեկ եւ  երէկ :  Երեկ նշանակել է «երեկո, իրիկուն», իսկ  երէկ ՙ «երեկվա օրը»: Ըստ Հր. Աճառյանիՙ այս երկու բառերը նույնն են: Այսօր մենք չենք գիտակցում բառամիջի  ե -ի եւ  է -ի հնչյունական տարբերությունը եւ ունենք մեկ բառՙ  երեկ : Մյուս օրըՙ առավոտյան կամ ցերեկը, անցած իրիկունը, անցած երեկո տեղի ունեցած դեպքերը նկարագրելիս մարդիկ ասել ենՙ երեկ այս բանը եղավ, երեկ այն բանը եղավ, եւ  երեկ բառը սկսել է նշանակել «այսօրվան նախորդած օրը», իսկ «մութն ընկնելու ժամանակը» իմաստի համար գործածվել է  երեկո բառը:

Այսպես է նաեւ ռուսերենում.  вечер (երեկո) եւ  вчера (երեկ):  Երեկ բառից է մեր  ցերեկ բառը, որ նշանակում է «առավոտից մինչեւ երեկո եղած մասը», ինչպես որ  ցայգ բառը նշանակում է «գիշերվանից մինչեւ առավոտ, մինչեւ այգ»:

Երեկ բառը բարբառներում ստացել է  իրիկուն, իրիգուն, հիրիկուն, իյիգուն եւ այլ ձեւեր: Բարի երեկո արտահայտության փոխարեն կրճատ ասում են բարիրգուն, բարիգուն , ինչպես որ բարի լույս -ի փոխարեն ասում են  բարլույս, բարլուս :

Ցավալի է, որ վերջերս շատ հեռուստառադիոընկերություններ  բարի լույս -ի փոխարեն ասում են  բարի առավոտ : Հայերս լույսն ենք համարում բարի, ինչպես որ Աստված լույսը համարեց բարի: Մեծ խորհուրդ կա դրա մեջ եւ չարժե  բարի լույս -ը փոխարինել  բարի առավոտ-ովՙ ընդամենը տուրք տալով օտարամոլությանը: Ռուսը, հային նայելով, երբեք չի ասի добрийсвет: Իսկ մենք, աչք տալով նրան, ասում ենք  բարի առավոտ :


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.04.21 | Сообщение # 119
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 118. ՀՆՉՅՈՒՆԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐԱՇԱՐԺ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Լեզվում հաճախ տեղի են ունենում անկանոն հապավումներ, որոնք արդյունք են սղման եւ կրճատման: Զանազան շատ գործածական բառեր կարճվում են: Այսպես.  ասպապետ -ը դառնում է  ասպետ ,  ծխահան -ըՙ  ծխան ,  ճարտարասան -ըՙ  ճարտասան եւ այլն:

Հետաքրքիր են նաեւ անձնանունների կրճատումները.  Աստվածատուր -ը դառնում է Ասատուր, Աստուր, Աստիկ, Ծատուր, Ատուր, Ծատի :

Խաչատուր -ըՙ  Խաչիկ, Խաչի, Խեչո, Չատո, Չատի :

Կարապետ -ըՙ  Կարպիս, Կարո, Կրպե, Կրպո :

Մարտիրոս -ըՙ  Մարտիկ, Մըդո, Մըդի, Միդի, Միտի :

Մկրտիչ -ըՙ  Մուկուչ, Մակի, Մկո, Մկըր, Միկիչ, Մակիչ :

Հովհաննես -ըՙ  Օհան, Օնիկ, Հանես, Ավանես, Ավան :

Ստեփանոս -ըՙ  Ստեփան, Տեփան, Սեփան, Սեփո, Փանոս :

Այսքան տղամարդու անուն կրճատեցինք, կրճատենք գոնե մեկ կնոջ անուն.  Եղիսաբեթանձնանունը դառնում է  Էլիզա, Էլիզ, Լիզա, Իզաբելլա, Զաբել, Սաբեթ, Էխսա, Էխսո, Եղսո, Բելլա, Լիզիկ եւ այլն:

Հայերենում կրճատման հետաքրքիր օրինակ է, երբ  ցտեսություն բառի փոխարեն ասվում էՙ  ցը :

Ներկայացրինք, թե ինչպես մի բառից հնչյունափոխության հետեւանքով ստացվում է մեկ այլ բառ, որը գրեթե անճանաչելիորեն տարբերվում է ելակետային բառից: Թվում է, թե երբեմն այդ օրենքները մտացածին են: Սակայն այդպիսի հնչյունափոխություններ տեղի են ունենում նաեւ այսօր, մեր աչքի առաջ:

Շատ բառեր արագախոսության հետեւանքով կրճատվում են.  որովհետեւ -ը դառնում է որտեւ ,  հետաքրքիր -ըՙ  հետարքիր ,  շնորհավորել -ըՙ  շնավորել , նախագահ -ըՙ  նախագա , որպեսզի -նՙ  որպիսի ,  կլինի -նՙ  կլնի ,  երթալ -ըՙ  էթալ եւ այլն:

Բայց ավելի զավեշտալի հնչյունափոխություններ են կատարվում, երբ ռուսերեն բառը հարմարեցնում ենք մեր արտասանությանը եւ անճանաչելիորեն փոխում: Օրինակ, բարբառներում  шоссе -ն դարձել է  շոշ ,  коромысло -նՙ  կրամուզ ,  Саша -նՙ  Շաշիկ ,  полуось -ըՙ  պոլոս ,  очередь -ըՙ  օչեր ,  объездчик -ըՙ  ալբեշիկ , подшипник -ըՙ  պաչեւնիկ ,  оглобля -նՙ ակլոպի , եւ գյուղացիները հանգիստ ասում ենՙ  ակլոպի , կարծես 1000 տարի այդպես են ասել իրենց պապերը:

Բոլորիս հայտնի «պահմտոցի» խաղի ժամանակ ասում ենք  թու զափսեխ : Սա ռուսերեն  завсех արտահայտությունն է: Կամ երեխաները հաշվում են  ալա-բալանիցա : Սա եւս ռուսերեն Алла баловница արտահայտության աղավաղումն է: Նույն բանն է տեղի ունեցել հանրահայտ գործագործ գնդակախաղի պարագայում. դա ռուսերեն  город за город արտահայտության աղավաղումն է:

Կրճատման եւ հապավման մի զարմանալի օրինակ է հատկապես երեխաների բառապաշարում գործածվող, երդում արտահայտող  մմզ-պպզ արտահայտությունը: Թվում է մամա, պապա բառերից առաջացած անհեթեթ մի բան է: Սակայն, պարզվում է, որ  մմզ-պպզարտահայտությունը  հմզ-պտչ հապավման աղավաղված «ողորկված» տարբերակն է: Իսկ ինչ է նշանակում  հմզ-պտչ : Սա մի ահավոր երդում է, անեծք այն մարդու հասցեին, ով խարդախ կլինի, չի պահպանի խաղի կանոնները, կխախտի պայմանավորվածությունները, չի կատարի խոսքը եւ այլն: ՀՄԶ-ՊՏՉ « հորից մորից զրկվի, պատի տակին չորանա ». ահա այսպիսի զորեղ երդում:

Յուրօրինակ հապավում է 20-րդ դարի 50-ական թվականներին ծնված եւ մինչեւ օրս գործածական  պշը անել արտահայտությունը: Այսօրվա սերնդին այս արտահայտությունը ոչինչ չի ասում: Իսկ սրա ծնունդը շատ հետաքրքիր պատմություն ունի: Նշված ժամանակներում սեփական ավտոմեքենաների պետական համարանիշը սկսվում էր ռուսերեն ПШ տառակապակցությամբ, ասենքՙ ПШ 31-12: Դա միակ համարանիշն էր, որ սեփականություն էր նշում: Եվ ժողովրդի մեջ առաջացավ  պշը անել արտահայտությունը, այսինքնՙ որեւէ բան սեփականել: Օրինակՙ «Գրիչը պշը արեցի», «Կոշիկները պշը արեցի» եւ այլն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Пятница, 2014-10-31, 05.07.21 | Сообщение # 120
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԶՐՈՒՅՑ 119. ԲԱՐՁՐՅԱԼ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ
Հայերենում կա  բառնալ բառը: «Արդի հայերենի բացատրական բառարանում» այն ներկայացվում է այսպես.  Բառնալ (հին) «1. Բարձել, բեռնել: 2. Բարձրացնել: 3. Վերացնել»: Իսկ «Հայերեն արմատական բառարանում» ներկայացվում է այսպես. Բառնալ «1. Վե՛ր վերցնել, բարձրացնել: 2. Վերցնել տանել: 3. Վրան առնել, բեռնավորվել: 4. Ջնջել, մեջտեղից վերացնել»:

Ինչո՞վ է ուշագրավ այս բառը: Սրանից է  ամբառնալ բառը, որը նշանակում է «վեր վերցնել, վեր ելնել, բարձրանալ», ինչպես նաեւ «բարձր աստիճանի հասնել»: Իսկ եթե շատ ամբառնաս վերջին իմաստով, այսինքնՙ համբառնաս, կհասնես մինչեւ երկինք:  Ամբառնալբառից ունեցել ենք մի շատ հետաքրքրական բառՙ  ամբարձի , որ նշանակել է «ասպանդակ»: Այժմ կան  ամբարձիկ - դոմկրատ, ամբարձիչ - կռան բառերը:  Ամբարձի բառը կարելի է գործածել ռուսերեն  подножка (ոտնատեղ) բառի փոխարեն: Ասենքՙ  մեքենայի ամբարձի :

Բառնալ արմատի մյուս ձեւն է  բարձ , որը համընկնում է հրամայական  բա՛րձ ձեւի հետ:  Բարձձեւից են  բարձունք, բարձիչ, բարձիթողի, մանկաբարձ, հոգաբարձու, վերամբարձ եւ այլ բառեր: Բարձ -ից  ր մասնիկով կազմվել է  բարձր բառը, որիցՙ  բարձրանալ, բարձրություն եւ այլն:

Հոգաբարձու բառը երբեմն սխալմամբ գրում են  հոգեբարձու , կարծելով, թե կազմված է հոգի + ա + բարձ կաղապարով, որտեղ  ի + ա տվել է  ե , եւ բառը դարձել է  հոգեբարձու : Սա պարզապես սխալ է: Բառը կազմված է  հոգ արմատից, որ նշանակում է «ցավ, վիշտ, մտածություն, խնամք, փույթ, հոգատարություն»:  Հոգաբարձու «նշանակում է հոգսը, խնամքը իր վրա վերցնող»:  Բարձել արմատն ունի «վեր վերցնել, վերցնել տանել, վրան առնել» նշանակությունները: Հոգաբարձուի, ինչպես նաեւ մանկաբարձի մեջ այդ իմաստներն են «հոգսը վերցնել, մանուկը վերցնել»:

Ըստ «Արմատականի»ՙ  բառնալ բառի արմատական ձեւն է  բարձ :  Բարձ -ից  ր մասնիկով առաջացել է  բարձր , բայական ձեւըՙ  բարձնալ , որից,  ձ -ի անկումով, բարնալ : Ըստ հայերենի ուղղագրական օրենքներիՙ  ր -ն  ն -ի մոտ դառնում է  ռ , այստեղից էլՙ  բառնալ :

Գիտնականների մի մասը գլխի տակ դնելու բարձը եւս համարում է այս  բարձ արմատից: Հր. Աճառյանը այդ  բարձ -ը համարում է փոխառությունպարսկերենից, չնայած այն բանին, որ այդ բառը պարսկերենում չկա, այլ կա  բալիշ ձեւը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ.Армянский язык » ՀԱՅԵՐԵՆԸ ԱՓԻ ՄԵՋ: АРМЯНСКИЙ НА ЛАДОНИ
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz