ՀԱՅ ՀԻՆ ՎԻՊԱՇԽԱՐՀԸ
|
|
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.48.20 | Сообщение # 11 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| Շամիրամի արարքներն ու վախճանը* Շամիրամը իր ամառանոցային քաղաքը Հայաստանում շինելուց հետո սովորություն է դարձնում ամեն ամառ գալ Հայաստան՝ իր շինած քաղաքում հանգստանալու։ Հայաստան գալուց առաջ նա Ասորեստանում իբրև կողմնապետ և Նինվեի վերակացու է թողնում Զրադաշտ մոգին2 մարաց նահապետին, վստահելով նրան իր իշխանությունը։ Մի ամառ էլ, Հայաստանում եղած ժամանակ, Շամիրամը դուրս է գալիս Վասպուրական գավառում զրոսանքի, տեսնում է՝ մի տեղ երեխաները խմբված գետնից ուլունքներ են գտել և ուշադիր զննում են։ Թագուհին իսկույն կռահում է ուլունքների արժեքն ու նշանակությունը, լավ վարձատրում է երեխաներին և ուլունքները ձեռներից առնում։ Այդ ուլունքներով Շամիրամն սկսում է կախարդել ու հմայել և իր ապականված սրտով երկրով մեկ ամեն տեսակ չարիք գործել։ Ում ուզում էր, որ նա իր տռփալից ցանկությունը կատարի, ուլունքների զորությամբ նրան իսկույն բերում էր իր մոտ, իսկ ում կամենում էր ոչնչացնել, դարձյալ դյուրությամր ու առանց որևէ ջանքի կատարում էր այդ։ Բոլորն սկսում են սարսափել թագուհուց, և ոչ ոք չէր հանդգնում ծպտուն հանել։ Շամիրամն ուներ մի ծերունի խորհրդական, որը վայելում էր թագուհու վստահությունը, տեղյակ էր նրա բոլոր գաղտնիքներին և ազատ ելումուտ ուներ նրա պալատում։ Թագուհու գործած չարիքները շատ են մտահոգում ծերունուն, և նա երկար ժամանակ մտածում է, թե ինչպես նրա ձեռից կամ ուլունքների կախարդական զորությունից աշխարհն ազատի։ Մի օր էլ, երբ թագուհին ծերունու հետ դուրս էր եկել Արտամետ3 զրոսանքի, ծերունին հարմար պահ է գտնում, հափշտակում է ուլունքները Շամիրամի ձեռից և փախչում։ Զայրացած Շամիրամը հետապնդում է նրան, բայց տեսնելով, որ չի կարողանում հասնել, ցասումից կատաղած իր թավ ու երկար ------------------------ 1 Խորենացու խոսքն այստեղ Վանի քարաժայռի «Մհերի դուռ» կոչված հարթեցված երեսի, ինչպես նաև Վանի շրջակայքում և Հայաստանի տարբեր վայրերում քարե կոթողների վրա քանդակված ուրարտական թագավորների սեպագիր արձանագրություններին է վերաբերում, որ ժողովրդական ավանդությամբ թե Խորենացու ժամանակ և թե հետագայում վերագրվել է առասպելական Շամիրամ թագուհուն։ * Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմություն» և Ներսես Սարգիսյանի «Տեղագրութինք ի Փոքր և ի Մեծ Հայս» գրքերի։ 2 Զրադաշտ մոգը պարսկական հին կրոնի՝ զրադաշտության հիմնադիրն է, ապրել և գործել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարում։ Հայկական հին զրույցներում նա հանդես է գալիս իբրև մեդացիների կամ մարերի նախնի։ 3 Արտամետը գյուղ է Վանի մերձակայքում։ Արտամետցիների և առհասարակ վանեցիների մեջ մինչև վերջերս տարածված էր հետևյալ ասացվածքը, երբ որևէ աղջիկ սիրահետել է տարբեր տղաների, ասել են. «Ա՛յ շան ախճիգ, Արտամետու ախճիգն ա, ամեն տղի ծոց կարմիր խնձոր կը դնա»։ «Արտամետու ախճիգ» ասելով, ըստ բանասացների, նկատի են ունեցել Շամիրամին, տղամարդկանց հետամտելու նրա հեշտասեր բնավորությունը։ [էջ 55] ծամերը պարսատիկ է դարձնում, վերցնում է մի վիթխարի ապառաժ, դնում ծամերի վրա, պտտում և նետում ծերունու հետևից։ Ահռելի ծանրությունից մազերը գլխից պոկվում են, իսկ հսկա ապառաժը գլորվելով ընկնում է Արտամետի մոտ գտնվող մի փոսի մեջ, ուր ընկած է մինչև այժմ։ Իսկ ծերունին ուլունքները ձեռին՝ փախչում հասնում է Դատվանի1 ծովեզերքը և այնտեղ ուլունքները նետում ծովը, աշխարհն ազատում Շամիրամի հմայական չարագործությունից։ Այդ դեպքից էլ մնացել է «Ուլունք Շամիրամայ ի ծով» ասացվածքը։ Շամիրամը իր բոլոր գանձերն ու պաշտոնները նվիրում է իր հոմանիներին և բնավ չէր հոգում իր զավակների մասին։ Երբ զավակները չափահաս են դառնում, սկսում են հանդիմանել իրենց մորը նրա անառակ վարքի, գանձերն ու պաշտոնները ուրիշներին շռայլորեն նվիրելու համար: Շամիրամը սաստիկ զայրանում է զավակների վրա, բոլորին կոտորել է տալիս, բացի կրտսեր որդուց՝ Նինվասից։ Պատահում է այնպես, որ Ասորեստանում Շամիրամի տեղապահ Զրադաշտ մոգը սխալմունք է գործում թագուհու հանդեպ, և նրանց միջև հակասություն է ծագում։ Այդ հակամարտությունն ավելի է խորանում, երբ մարացի Զրադաշտը մտադրվում է ամբողջ իշխանությունն իր ձեռքն առնել և իր բռնապետությունը տարածել բոլորի վրա։ Շամիրամն այդ իմանալով, պատերազմ է սկսում Զրադաշտի դեմ։ Երբ պատերազմը սաստկանում է, Շամիրամը զգում է իր մոտալուտ պարտությունը և Զրադաշտի ձեռից հետիոտն փախչում է Հայաստան։ Թշնամիներից հետապնդվելով, Շամիրամը ճանապարհին վազքից ու հոգնածությունից սաստիկ ծարավում է, հասնում է Վանա ծովին, ջուր խմում, հագեցնում ծարավը։ Բայց տեսնելով, որ իրեն հետապնդող սուսերավորները մոտենում են, իր կախարդական հուռութները ծովն է նետում և ինքն էլ տեղնուտեղը քարանում։ Իսկ մեկ այլ զրույցի համաձայն, երբ Շամիրամը պարտվելով ու հետապնդվելով Զրադաշտից, փախչում է Հայաստան, որդին՝ Նինվասը, վրա է հասնում, վրեժխնդրությամբ սպանում հեշտասեր մորը և Ասորեստանում ինքը թագավորում։ Արայան Արա և Անուշավան Սոսանվեր* Երբ Արա Գեղեցիկը ընկավ Շամիրամի դեմ մղած ճակատամարտում, նա ուներ արդեն տասներկուամյա մի տղա, ծնված իր սիրելի կնոջից՝ Նվարդից։ Շամիրամը Արա Գեղեցիկի նկատմամբ տածած իր անհուն սիրո պատճառով, Արայի անունով է կոչում նաև նրա որդուն։ Շամիրամն այնքան է սիրում ու վստահում Արայան Արային, որ նրան մտերմաբար նշանակում է Հայոց աշխարհի վերակացու։ Արայան Արան ևս հավատարիմ է մնում Շամիրամին և նրա հետ միասին սպանվում պատերազմում։ Արայան Արան սպանվելուց հետո թողնում է մի արու զավակ՝ անունը Անուշավան, գործով հզոր, խոսքով հանճարեղ։ Նա կրում էր Սոսանվեր մականունը, որովհետև, ըստ հին պաշտամունքի, նա նվիրված էր Արմավիր քաղաքի Արամանյակի տնկած սրբազան սոսիներին։ Այդ սոսիների սաղարթների սոսափյունից, կախված քամու ուժից և ուղղությունից, Հայոց աշխարհում հնուց ի վեր ընդունված էր հմայություններ և գուշակություններ անել։ Անուշավանը գնում է Ասորեստան՝ Շամիրամի որդի Նինվասից ձեռք բերելու Հայոց աշխարհի խնամակալության իրավունքը։ Նա երկար ժամանակ տառապում է արքունի դռանը, արժանանալով միայն Նինվասի արհամարհանքին։ Ի վերջո բարեկամների օժանդակությամր նրան հաջողվում է ձեռք բերել Հայոց աշխարհի մի մասի խնամակալությունը՝ իրրև հարկատու, հետագայում՝ նաև ամբողջ Հայաստանի խնամակալության իրավունքը։ ------------------------ 1 Դատվանը գյուղ է և նավահանգիստ Վանա լճի արևմտյան ափին։ * Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ [էջ 56] Տորք Անգեղյա* Տորքը Հայկի թոռ Պասքամի որդին էր՝ մի տգեղ, բարձրահասակ, կոպտավուն կազմվածքով, տափակաքիթ, փոս ընկած աչքերով ու դժնահայաց մարդ, որին խիստ տգեղության համար Անգեղյա1 էին կոչում։ Հայոց Վաղարշակ թագավորը այս հզոր ու վիթխարահասակ Տորքին նշանակում է Հայոց աշխարհի արևմտյան մասի կուսակալ և նրա ցեղի անունն էլ կոչում է Անգեղ տուն2։ Տորքը օժտված էր վիթխարի ուժով, նա ձեռք էր զարկում ողորկ որձաքար ապառաժներին, ուզած ձևով ճեղքում, եղունգներով տաշում էր ապառաժը, տախտակի նման հարթեցնում և դարձյալ եղունգներով վրան արծիվներ էր քանդակում։ ----------------------------- * Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ 1 Տորքը հին անատոլական Տարու, Տարքու, Տարխու, Տրքա անվանաձևերով հայտնի ամպրոպի և փոթորկի աստվածությունն էր, որ հայոց հին ավանդության մեջ փոխարկվել է Տորքի կամ Տուրքի։ Այդ դիցանվան հետքերն ու հիշատակը պահվել է Սեմի որդի Տարբանի առասպելի և Տարոն տեղանվան մեջ։ Անգեղյա մակդիրը Մ. Խորենացին ժողովրդական ստուգարանությամբ բացատրում է իբրև անգեղ, այսինքն՝ տգեղ։ Մինչդեռ Անգեղը եղել է հին հայերի աստվածներից մեկը, որի անունով է Աստվածաշնչում հայերեն թարգմանվել շումմերաակադական ստորգետնյա թագավորության աստծո՝ Ներգալի անունը։ Հետևաբար Տորք Անգեղյա անվան մեջ միացել են երկու տարբեր դիցանուններ՝ Տորքի և Անգեղի, և Տորքը դարձել է կամ Անգեղ աստծո սերունդ՝ Անգեղյա, կամ Անգեղ աստծո տված պարգև (Տուրք անվանաձևի դեպքում): 2. Անգեղ տունը Հին Ծոփքում (Վանա լճից դեպի արևմուտք) գավառ էր և նախարարություն։ Այդտեղ հնում, հավանաբար, տարածված է եղել Անգեղ աստծո պաշտամունքը։ Խորենացին հաղորդում է, որ ջրհեղեղի ժամանակ, երբ Քսիսութրիոսը (Նոյ) նավարկում է դեպի Հայաստան և հանդիպում է ցամաքի, նրա որդիներից մեկը՝ Սեմ անունով, գնում է դեպի հյուսիս-արևմուտք՝ երկիրը դիտելու։ Նա դուրս է գալիս մի երկայնանիստ լեռան մոտ գտնվող փոքր դաշտ, որի միջով գետ էր հոսում դեպի Ասորեստանի կողմերը։ Այս գետի մոտ նա կանգ է առնում և մնում մոտ երկու ամիս։ Այդ լեռը նա իր անունով կոչում է Սիմ և նորից վերադաոնում իր եկած տեղը։ Իսկ Սեմի կրտսեր որդիներից մեկը, որի անունը Տարբան էր, բաժանվում է հորից և իր երեսուն որդիներով ու տասնհինգ դուստրերով ու նրանց ամուսիններով բնակություն է հաստատում այդ գետի ափին։ Տարբանի անունով այդ գավառը կոչվում է Տարոն, իսկ այն տեղը, ուր բնակվել էր Տարբանը, կոչվում է Ցրոնք, այսինքն թե՝ այստեղից առաջին անգամ Սեմի որդին ու թոռները ցրվեցին, բաժանվեցին նրանից։ Տարոնի կամ Մշո տեղանունները ստուգաբանող այս վաղեմի ավանդությունը կապվում է ջրհեղեղի առասպելին, այսինքն՝ հետջրհեղեղյա ժամանակաշրջանում Հայաստանի առաջին բնակիչների առասպելաբանական պատմությանը և վկայում Տարբան-Տարաւն-Տարոն անվան խոր հնության և դիցական ծագման մասին։ [էջ 57] Մի անգամ Պոնտոս ծովի1 ափին Տորքը հանդիպում է թշնամու նավերի. հարձակվում է նավերի վրա, ուզում է խորտակել, բայց նավերն արագ հեռանում են ծովի խորքերը։ Տեսնելով, որ դրանց չի կարող հասնել, Տորքը ծովափին եղած լեռներից բլրաչափ ժայռեր է տոկում և նետում նավերի հետևից. Նետած ժայռերից ծովում խիստ ալեկոծություն է բարձրանում, նավերից շատերը ընկղմվում են ծովի հատակը, խորտակվում, իսկ մնացածներն էլ, ճեղքված ջրերի ալեբախումից, բազում մղոններ հետ են մղվում։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.51.49 | Сообщение # 12 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| «Վիպասանք» վիպաշարը* ՏԻԳՐԱՆ ՄԵԾ Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։ Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։ Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։ Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։ Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։ -------------------------- * Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։ [էջ 60] Տիգրան և Աժդահակ Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։ Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։ Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։ — Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։ Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։ Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։ Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։ Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։ Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում. — Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից ------------------------- 1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։ [էջ 61] զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։ Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով. «Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։ Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։ Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։ Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։ — Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին: Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։ Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։ Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում ---------------------------- 1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։ [էջ 62] է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։ Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։ Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։ Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։ Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։ Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։ Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։ Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։ ՍԱՆԱՏՐՈԻԿ Հայոց Սանատրուկ թագավորը Ասորիքի թագավոր Աբգարի քրոջ որդին էր։ Աբգարի քույր Ավդեն ձմեռ ժամանակ իր ծծկեր երեխայի հետ դեպի Հայաստան ճամփորդելիս՝ Կորդվաց լեռներում ընկնում է բքի տակ։ Ուժեղ ձյունամրրկի պատճառով Ավդեին ուղեկցող շքախումբը մոլորվում է, ցրվում այս ու այնտեղ, իրար կորցնում։ Երեխան գտնվում էր նրա դայակ Սանոտի մոտ, որը Բյուրատ Բագրատունու քույրն էր և Խոսրեն Արծրունու կինը։ Սանոտը խմբից անջատվելով ու մոլորվելով Կորդվաց լեռներում, երեք օր ու գիշեր մնում է ձյան տակ, փոքրիկին պահում է իր ստինքների մեջ։ Այդ ժամանակ աստվածները Սանոտի մոտ են ուղարկում մի նորահրաշ սպիտակ կենդանի, հավանաբար շուն, որը երեք օր պահպանում է երեխային, մինչև բուքը հանդարտվում է, և նրանց փնտրելու ելած մարդիկ գտնում են նրանց անվնաս։ Այդ պատճառով էլ երեխային կոչում են Սանատրուկ, այսինքն՝ Սանոտի տված, Սանոտի տուրք1։ ----------------------------- 1 Անվան այս ժողովրդական ստուգաբանությունը կարելի է հասկանալ նաև այլ կերպ՝ Շանսատակ, այսինքն՝ շան տված կամ պահած, ի պատիվ նրան փրկող շան։ [էջ 63] Սանատրուկը վերաշինում է երկրաշարժից ավերված Մծբին քաղաքը, այն շրջապատում կրկնակի պարսպով ու պատվարով, քաղաքի մեջ կանգնեցնում իր արձանը, ձեռին մի դրամ բռնած, որ նշանակում է, թե այս քաղաքի շինության վրա բոլոր գանձերս ծախսվեցին և մնաց միայն այս դրամը։ Սանատրուկը սպանվում է որսի ժամանակ, պատահաբար արձակված նետից։ ԵՐՎԱՆԴ Սանատրուկի մահից հետո թագավորության մեջ խռովություն է ընկնում, և թագավորությունն անցնում է ոմն Երվանդի ձեռքը։ Երվանդի մայրը Արշակունի արքայական տոհմից էր՝ մի տգեղ, պառաված ու վավաշոտ կին, որի հետ ոչ ոք չէր համարձակվում ամուսնանալ։ Նա, ցլի հետ ունեցած խառնակությունից, երկու մանուկ է ծնում։ Երբ երեխաները մեծանում են՝ մեկի անունը դնում են Երվանդ, մյուսինը՝ Երվազ։ Երվանդը հասակն առնելով՝ դառնում է մի խիզախ ու հադթանդամ մարդ։ Նա ծառայության է, անցնում Սանատրուկի մոտ, վերջինիս կողմից նշանակվում է վերակացու և առաջնորդ, աշխատում է նվիրված, բոլոր նախարարների մեջ դառնում է նշանավոր ու առաջնակարգ և իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ բոլորին իր կողմը գրավում։ Եվ երբ Սանատրուկը մեռնում է, բոլոր նախարարները միաբանվում են և Երվանդին դնում թագավոր, բայց առանց Բագրատունիների կողմից թագադրվելու1։ Երվանդն օժտված էր հմայական չար նայվածքով կամ ինչպես ասում են՝ չար աչքով։ Արքունի սպասավորները ամեն առավոտ, լույսը բացվելիս՝ որձաքարե վեմեր էին բռնում Երվանդի առաջ, նրա չար նայվածքից որձաքարերը պայթում էին։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.53.29 | Сообщение # 13 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| Երվանդ, Արտաշես և Սմբատ Երվանդը թագավոր դառնալուց հետո, կասկածելով Սանատրուկի զավակներին, որ կարող են իր դեմ դավադրություն սարքել, բոլորին կոտորում է։ Սանատրուկից մնում է մի փոքրիկ տղա՝ Արտաշես անունով, որին իր ստնտուն առնում և փախցնում է Հեր գավառի կողմերը, Մաղխազանի հովիվների մոտ։ Այստեղից նա լուր է ուղարկում Արտաշեսի դայակին՝ Սմբատ Բագրատունուն, Բյուրատ Բագրատունու որդուն, որ բնակվում էր Սպեր գավառի Սմբատավան գյուղում։ Սմբատը, երբ իմանում է Սանատրուկի մահվան և նրա զավակների կոտորածի գույժը, վերցնում է իր երկու դստրերին՝ Սմբատանույշին և Սմբատուհուն, տանում տեղավորում է Բայբերդի ամրոցում, քաջարի մարդկանց ամրոցին պահապան դնում, իսկ ինքը իր մի կնոջ և փոքրաթիվ մարդկանց խմբով գնում է մանուկ Արտաշեսին որոնելու։ Երվանդը Սմբատի մտադրությունն իմանալով, մարդիկ է ուղարկում նրան գտնելու և ձերբակալելու։ Սմբատը գտնում է մանուկ Արտաշեսին, բայց երկյուղելով հետապնդումից, ծպտվում է և կերպարանափոխված ու հետիոտն երկար ժամանակ երեխայի հետ թափառում է լեռներում ու դաշտերում, պատսպարվում հովվական վրաններում, սնվում հովիվների մոտ, մինչև որ հարմար պահ գտնելով՝ անցնում է Պարսկաստան, գնում պարսից Դարեհ թագավորի մոտ։ Քանի որ Սմբատը քաջ մարդ էր և պարսիկներին վաղօրոք ծանոթ, պարսից զորապետներին հավասար մեծ պատվի է արժանանում թագավորի կողմից։ Երեխան նույնպես ապրում է թագավորի որդիների հետ հավասար պայմաններում։ Թագավորն անգամ Արտաշեսի և իր զավակների համար բնակության հատուկ տեղեր է հատկացնում Բատ և Ողոմն գավառներում։ Արտաշեսի փախուստը շատ է անհանգստացնում Երվանդին. նրան շարունակ տանջում է այն միտքը, որ Պարսկաստանում Սմբատի կոդմից իր թագավորության դեմ չարիք է նյութվում։ Արթուն ----------------------------- 1 Բագրատունի իշխանական տոհմի ավագ ներկայացուցիչները Արշակունի արքայական տոհմի ծիսական թագադիրներն էին, այսինքն՝ թագավորներին պաշտոնապես թագադրողները, առանց նրանց թագադրության, թագավորողը ապօրինի էր համարվում։ [էջ 64] ժամանակ կասկածները կրծում են նրա սիրտը, քնում էր խիստ անհանգիստ, իսկ քնած ժամանակ էլ սարսափելի երազներ էր տեսնում։ Եվ նա վճռում է գործի դնել բոլոր հնարավոր միջոցները՝ կանխելու սպառնացող վտանգը։ Նա պատգամավորներ է ուղարկում Պարսից թագավորի մոտ մեծամեծ նվերներով, փորձում համոզել նրան՝ Արտաշեսին իր ձեռքը հանձնելու։ «Իմ արյունակից, իմ հարազատ, — գրում էր նա պարսից թագավորին, — ինչո՞ւ ես այդ մարացի Արտաշեսին պահում, ինձ և իմ թագավորության հակառակորդ սնուցում, ինչո՞ւ ես ականջ դնում այդ ավազակ Սմբատի խոսքերին, որ իբր թե Արտաշեսը Սանատրուկի որդին է։ Նա ջանում է հովիվների և նախրորդների որդուն Արշակունի դարձնել, տարաձայնելով, թե իբր նա քո արյունակիցն ու հարազատն է։ Նա Սանատրուկի որդին չէ. Սմբատը խաբվելով՝ մի մարացի տղա է գտել և զուր տեղը աղմուկ բարձրացրել»։ Նույն կերպ Երվանդը բազմիցս Սմբատի մոտ էր պատգամավորներ ուղարկում, ասելով, թե «Ինչո՞ւ ես զուր տեղը այդքան նեղություններ կրում, խաբվելով ստնտուից՝ այդ մարի տղային ինձ հակառակորդ սնուցանում»։ Եվ ամեն անգամ Երվանդը երկուսից էլ տհաճ պատասխաններ է ստանում։ Տեսնելով, որ ուրիշ ելք չկա, Երվանդը մարդիկ է ուղարկում Բայբերդ, կոտորել տալիս ամրոցի պահապան քաջերին, գերում Սմբատի դստրերին, տանում փակում է Անի ամրոցում։ Երվանդաշատի, Ծննդոց անտառի և Երվանդակերտի շինարարությունը Երվանդի թագավորության ժամանակ Երասխ գետը արդեն բավականաչափ հեռացել էր Արմավիրի բլրից, իսկ երբ ձմեռը երկարատև էր լինում, հյուսիսից փչող ցուրտ քամիները լրիվ սառցակալում էին գետի վտակը, և արքունիքը զրկվում էր խմելու ջրից։ Դրանից նեղվելով՝ Երվանդը արքունիքը Արմավիրից տեղափոխում է արևմտյան կողմում գտնվող միակտուր ապառաժ բլրի վրա, որի մի կողմը շրջափակում էր Երասխը, իսկ դիմացից հոսում էր Ախուրյան գետը։ Երվանդը պարսպապատում է բլուրը, պարսպից ներս շատ տեղերում ժայռի քարերը կտրել տալով՝ փորվածքներ է բացում, հասցնում մինչև բլրի հատակը, հավասարեցնում գետնի մակերևույթին, այնպես, որ գետի ջրերը սկսում են հոսել փորվածքի մեջ և խմելու ջուր մատակարարել քաղաքին։ Այնուհետև Երվանդը կառուցում է միջնաբերդը, ամրացնում բարձր պարիսպներով, պարիսպների մեջ կանգնեցնում պղնձակոփ դռներ և ներքևից վերև, մինչև դուռը, երկաթե աստիճաններ դնում. սանդուղքի վրա, աստիճանների միջև գաղտնի որոգայթներ է սարքում։ Եվ եթե մեկը կամենար թագավորին դավել և թաքուն բարձրանալ այդ աստիճաններով, իսկույն կբռնվեր։ Աստիճանները երկկողմանի էին. մի կողմինը կոչվում էր ցերեկային, ծառայում էր արքունի սպասավորների և առհասարակ բոլոր պալատականների ելումուտի համար, մյուսը կոչվում էր գիշերային, հատուկ շինված դավադիրներին բռնելու նպատակով։ Երվանդն այդ նոր քաղաքը կոչում է իր անունով՝ Երվանդաշատ, Արմավիրից ամեն ինչ տեղափոխում այնտեղ, բացի կուռքերից1, և այդ անում է իր անձի ապահովության նպատակով։ Մտածելով, որ կուռքերը Երվանդաշատում դրվելու դեպքում կրոնական արարողությունների, հատկապես զոհաբերությունների ժամանակ այնտեղ կհավաքվի ժողովրդի հոծ բազմություն, և քաղաքի անվտանգության պահպանումը կդժվարանա, Երվանդը քաղաքից դեպի հյուսիս, մոտ քառասուն ասպարեզ2 հեռավորության վրա, Ախուրյան գետի ափին շինում է մի փոքրիկ քաղաք, նման իր քաղաքին և կոչում Բագարան3։ Արմավիրից նա այստեղ է տեղափոխում բոլոր կուռքերը, շինում մեհյաններ4 և իր եղ– ------------------------------ 1 Հեթանոսական ժամանակներում պաշտվող և աստվածացվող մարդակերպ և կենդանակերպ արձաններ։ 2 Երկարության չափ, հավասար 600 ոտնաչափի։ 3 Ծագում է հին իրանական բագա - աստված բառից և նշանակում է աստվածների վայր, տեղ։ Մ. Խորենացին Բագարանը համարում է կազմված բագին բառից, որ դարձյալ նույն բագաից է սերում և նշանակում է աստվածների զոհասեղան, զոհարան, տաճարի այն սեղանը, որի վրա աստվածներին զոհ էին մատուցում։ Հետևաբար, ըստ Խորենացու՝ Բագարան նշանակում է բագիններ ունեցող տեղ։ 4. Մեհյան՝ հեթանոսական տաճար։ [էջ 65] բորը՝ Երվազին, նշանակում քրմապետ1։ Երվանդը գետի հյուսիսային կողմում տնկում է նաև մեծ անտառ, պասպապատում, դարձնում որսարգելանոց, մեջը թողնում արագավազ այծյամներ, եղնիկներ, եղջերուներ, ցիռեր2 ու վարազներ, որոնք աճելով ու բազմանալով՝ լցնում են անտառի, և Երվանդը իր արքայական որսի օրերին որսում էր դրանց ու զվարճանում։ Այդ որսարգելանոցը Երվանդն անվանում է Ծննդոց անտառ։ Երվանդը, դարձյալ իր անունով, կառուցում է Երվանդակերտը՝ մի չնաշխարհիկ դաստակերտ, գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով։ Նա մեծ հովիտը բնակեցնում է մարդկանցով, կառուցում պայծառ շենքեր, լուսավոր, ինչպես աչքի բիբը։ Բնակեցված այդ շենքերի շուրջը կանաչապատում է ծաղկանոցներով ու բուրաստաններով, ինչպես բիբը շրջանակող աչքի բոլորակ։ Իսկ նրա տնկած բազում այգեստանները նման էին գեղեցիկ, խիտ արտևանունքների, որոնց հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես հիշեցնում էր գեղատեսիլ կույսերի հոնքեր։ Հարավում ընկած դաշտերի հարթությունը նման էր ծնոտների գեղեցիկ ողորկության, գետը բերանի էր նմանվում, իսկ նրա զույգ ափերի դարավանդները՝ երկթերթ շրթունքների։ Եվ այս գեղադիր համալիրը թվում էր, թե իր անքթիթ հայացքն ուղղել է արքայանիստ բարձրավանդակին։ Սմբատի և Արտաշեսի կռիվը Երվանդի դեմ Այդ ժամանակ մանուկ Արտաշեսը Պարսկաստանում արդեն հասուն տղամարդ էր դարձել։ Նրա դայակ Սմբատը իր ռազմական հմտությամբ շատ քաջագործություններ է կատարում հօգուտ Պարսկաստանի և արժանանում արյաց նախարարների ջերմ համակրանքին։ Նախարարները բարեխոսում են իրենց թագավորին՝ Սմբատին արժանացնել պարգևների ըստ նրա ցանկության։ Թագավորը սիրով համաձայնում է և հանձնարարում նախարարներին. — Իմացեք, ի՞նչ է ցանկանում այդ քաջ տղամարդը։ — Ձերդ անմահ բարերարություն, — ասում են նախարարները, — Սմբատն այլ բան չի կամենում, քան քո արյունակից Արտաշեսին՝ Սանատրուկի որդուն, որ զրկված է իր թագավորությունից, դարձյալ իր թագավորության մեջ հաստատես։ Արքայից արքան հոժարում է, Սմբատին է հանձնում Ատրպատականի զորքերը և Ասորեստանի զորքերի մի մասը, հանձնարարում, որ Արտաշեսին տանեն և իր հայրենական գահին հաստատեն։ Երվանդը գտնվում էր Ուտիք գավառում, երբ նրան լուր է հասնում, թե Սմբատը պարսից թագավորի մեծ զորքով գալիս է քո վրա` թագավորությունը մանուկ Արտաշեսին հանձնելու։ Լուրն առնելով՝ Երվանդը Ուտիքում իր նախարարներից շատերին կողմնապահներ է նշանակում և ինքը շտապ վերադառնում իր քաղաքը, Հայոց, Վրաց, Կեսարիայի և Միջագետքի կողմերից մեծ զորք հավաքում։ --------------------------- 1 Քուրմ՝ հեթանոսական կրոնի սպասավոր։ Քրմապետ՝ քուրմերի պետ, ավագ քուրմ։ 2 Ցիռ՝ վայրի էշ։ [էջ 66] Գարնանային օրեր էին, ուստի և բոլոր զորքերը շուտով հավաքվում են Երվանդաշատ։ Իր հետևակ զորքի բազմությամբ գալիս է նաև Աժդահակից սերված Մուրացյան ցեղի տանուտեր Արգամը, որին Երվանդը վերադարձրել էր իր թագավորության երկրորդության գահը։ Երվանդը Արգամին և բոլոր նախարարներին արժանացնում է մեծ պատիվների ու պարգևների, իսկ ժամանած զորքերի բոլոր զինվորներին՝ առատորեն վարձատրում։ Այդ ժամանակ Սմբատը մանուկ Արտաշեսի հետ իր զորքով շտապ մոտենում է Ուտիքի սահմաններին։ Այստեղ Երվանդի թողած կողմնապահ նախարարներն իրենց զորքով ընդառաջ են գալիս Սմբատին և միանում նրան։ Երբ այդ լուրը հասնում է հայոց մյուս նախարարներին, նրանց մեջ խլրտում է ընկնում, բարոյալքվում են և մտածում անջատվել Երվանդից, մանավանդ, որ Հռոմից ուշանում էր սպասվող զինվորական օգնությունը։ Որքան նախարարները բարոյալքվում էին, այնքան Երվանդը առատացնում էր պարգևները, յուրաքանչյուրին մեկառմեկ բաշխում իր գանձերը։ Եվ որքան շատ էր բաշխում, այնքան ավելի ատելի էր դառնում, քանզի բոլորն էլ լավ գիտեին, որ դա ոչ թե առատաձեռնությունից է բխում, այլ երկյուղից։ Նրանց, ում շատ էր բաշխում, չէին համակրում իրեն, իսկ ում քիչ էր բաշխում՝ դառնում էին իրեն թշնամի։ Սմբատը մանուկ Արտաշեսի հետ գալիս հասնում է Գեղամա ծովի ափերը և շտապում օր առաջ հասնել Երվանդի զորքերի բանակատեղին։ Երվանդի զորքերի բազմությանը արժեք չտալով, Սմբատը փոքր-ինչ երկյուղում էր Մուրացյան Արգամից, քանի որ նա քաջ մարդ էր և իր ձեռքի տակ ուներ բազմաթիվ տեգավորներ։ Երվանդն իր զորքով ճամբար էր դրել Երվանդաշատից ավելի քան երեք հարյուր ասպարեզ դեպի հյուսիս՝ Ախուրյան գետի վրա։ Իմանալով Սմբատի զորքերի մոտենալը, Երվանդը նրանց դեմ է հանում իր զորքերի բազմությունը և ճակատ կազմում իր ճամբարից ոչ հեռու։ Արտաշեսը պատգամավորներ է ուղարկում Մուրացյան նահապետի մոտ, բազում երդումներ տալիս, որ ինքը Երվանդից ստացած նրա բոլոր արտոնություններն ու ունեցվածքը նրան կթողնի, դեռ կրկնակին էլ կավելացնի, միայն թե նա լքի Երվանդին և հեռանա։ Երբ Երվանդի զորքերի ճակատի դիմաց երևում են Արտաշեսի առաջապահ ջոկատների զինանշանները, Արգամը իր հետևակների բազմությունն առնում և մի կողմ է քաշվում։ Այդ ժամանակ Սմբատը հրամայում է պղնձե փողեր հնչեցնել ի նշան պատերազմի և իր զորքի ճակատն առաջ տանելով՝ խոյանում է Երվանդի զորքերի վրա, ինչպես արծիվը՝ կաքավների երամի։ Հայոց նախարարները, որոնք իրենց զորագնդերով Երվանդի բանակի աջ ու ձախ թևերն էին կազմում, միանում են Սմբատի զորքին։ Ճակատամարտում սոսկալի կոտորած են կրում Երվանդի գունդը և Միջագետքի զորքերը։ Իսկ տավրոսցի քաջերը, որոնք Երվանդին խոստացել էին, թե կսպանեն Արտաշեսին, մահը աչքերն առած մաքառում են Արտաշեսի դեմ։ Տավրոսցիների դեմ հետիոտն դուրս է գալիս Արտաշեսի ստնտուի որդի Գիսակը, կռվի մեջ մտնելով՝ կոտորում նրանց, բայց ինքն էլ սրի հատու հարվածից կորցնում է դեմքի կեսը և մահանում։ Երվանդի մնացած զորքերը պարտվելով՝ փախուստի են դիմում։ Պատերազմի դաշտից փախչում է նաև Երվանդը։ Նա ձիով բազմաթիվ ասպարեզներ է կտրում անցնում, ճամբարից մինչև իր քաղաքը հաստատած իջևաններում նորանոր ձիեր է փոխում, հեծնում, շարունակում փախուստը։ Երվանդին կրնկակոխ հետապնդում է Սմբատը, հալածում գիշերով մինչև քաղաքի դուռը։ Իսկ մարաց զորքերը, որ Երվանդի գնդի բանակատեղն էին անցել, մթության մեջ իջևանում են դիակների վրա։ Արտաշեսն էլ գալով հասնում է կաշվից և կտավից պատրաստված Երվանդի կլոր վրանին, իջնում, գիշերում է այդտեղ։ Առավոտյան նա տիրաբար կարգադրում է զորքին՝ սպանվածներին թաղել, իսկ այն հովիտը, ուր դիակների վրա բանակել էր մարաց զորքը, կոչեց Մարաց մարգ, ճակատամարտի տեղն էլ՝ Երվանդավան, այսինքն՝ Երվանդին վանելու տեղը։ Արտաշեսը զորքով շարժվում է դեպի Երվանդաշատ։ Կեսօրից առաջ հասնում է Երվանդի դաստակերտը և զորքին հրամայում միաձայն աղաղակել «Մար ամատ», որ հայերեն նշանակում է՝ «Մարը եկավ»։ Դրանով Արտաշեսը հիշեցնում էր այն վիրավորանքն ու թշնամանքը, որ Երվանդը տածելով իր նկատմամբ, իրեն մար էր համարում և նույնն ուզում էր հավատացնել պարսից թագավորին ու Սմբատին։ Զինվորների այս միաձայն բացականչության հետևանքով էլ Երվանդի դաստակերտը այնուհետև [էջ 67] կոչվում է Մարմետ, հավանորեն, Արտաշեսի կամքով, որպեսզի Երվանդի անունը այդ դաստակերտի վրայից ընդմիշտ վերացվի։ Սմբատը գիշերով հետապնդելով Երվանդին, իր փոքրաթիվ վաշտով հասնում է Երվանդաշատի դարպասների մոտ, քաղաքի դուռը պահում, սպասելով Արտաշեսի գալուն։ Երբ Արտաշեսը ամբողջ զորքով հասնում է քաղաքին, սկսվում է հարձակումը քաղաքի վրա։ Դիմադրությունը երկար չի տևում` չդիմանալով Արտաշեսի քաջերի ճնշմանը, ամրոցի մարդիկ անձնատուր են լինում և բացում քաղաքի դուռը։ Զինվորներից մեկը ներս մտնելով ամրոց, վաղրով1 հարվածում է Երվանդի գլխին, ջախջախում գլուխը, ուղեղը ցրում հատակին։ Բայց Արտաշեսը հիշելով, որ Երվանդի մեջ Արշակունյաց տոհմի արյան խառնուրդ կա, հրամայում է թաղել նրան և վրան մահարձան կանգնեցնել։ ԱՐՏԱՇԵՍ Երվանդի մահից հետո Սմբատը մտնում է արքունական գանձարանը, ստուգում գանձերը և այնտեղ գտնում Սանատրուկ արքայի թագը։ Նա թագը դուրս է բերում, դնում Արտաշեսի գլխին, թագադրում և համայն Հայոց աշխարհի վրա կարգում թագավոր։ Արտաշես թագավորը մեծ պարգևներ է բաշխում իրեն օգնական դարձած մարաց ու պարսից զորքերին և նրանց պատվով ու հարգանքով ճանապարհ դնում իրենց երկիրը։ Արտաշեսը կատարում է իր խոստումը նաև Մուրացյան Արգամի նկատմամբ, նա քաջ Արգամին արժանացնում է իր խոստացած արքայական երկրորդության գահին, նրան պարգևում հակինթազարդ պսակ, զույգ ականջներին գինդեր, մի ոտին կարմիր կոշիկ կրելու, ոսկե գդալ և պատառաքաղ գործածելու, ոսկեղեն գավաթներով և նվագով գինի խմելու իրավունք։ Նման պատիվների է արժանացնում նաև իր դայակ Սմբատին, բացառությամբ գինդեր և կարմիր կոշիկ կրելու իրավունքի։ Թագադիր ասպետության և արևմտյան զորքերի հրամանատարության աստիճաններից բացի, նա Սմբատին է վստահում նաև հայոց բոլոր զորքերի, երկրի բոլոր գործակալների և ամբողջ արքունական տան տնօրինությունը։ Արտաշեսը անմասն չի թողնում նաև իր ստնտուի ժառանգներին։ Նա Գիսակի թոռ Ներսեհի ցեղը արժանացնում է նախարարական տոհմի պատվի և տոհմանունը կոչում Դիմաքսյան2 ի նշան Գիսակի քաջագործության, երբ նրա դեմքը սրով կիսվեց՝ Արտաշեսին պաշտպանելիս։ Արտաշեսը այդ օրերին նախարարական տոհմի պատվի է արժանացնում նաև Տուրի տասնհինգ զավակներին, տոհմը կոչում նրանց հոր անվամբ՝ Տրունի։ Բայց նրանք այդ պատվին են արժանանում ոչ թե իրենց հոր քաջագործության համար, այլ լրտեսության։ Տուրը Սմբատի լրտեսն էր Երվանդի արքունիքում, մտերիմ էր Երվանդին և վայելում էր նրա վստահությունը։ Նա արքունիքի բոլոր կարևոր լուրերը ժամանակին հադորդում էր Սմբատին, որի պատճառով էլ սպանվում է Երվանդի կողմից։ Այնուհետև Արտաշեսը հրաման է տալիս Սմբատին՝ գնալ Ախուրյանի վրա գտնվոդ Բագարան ամրոցը և սպանել Երվանդի եդբորը՝ Երվազին։ Սմբատը գնում է Բագարան, բռնում Երվազին, հրամայում է վզից երկանաքար կապել և նետել գետի հորձանուտը։ Երվազի փոխարեն Սմբատը բագինների վրա քրմապետ է նշանակում Արտաշեսի մտերիմ, մի երազահան մոգի աշակերտի, որին իր ուսուցչի առիթով կոչում էին Մոգպաշտե։ Սմբատը ավարի է ենթարկում Երվազի գանձերն ու հինգ հարյուր ծառաներին, վերցնում է նաև մեհյաններում կուտակված գանձերից լավագույնները և բերում Արտաշեսին։ Վերջինս Երվազի ծառաներին պարգևում է Սմբատին, իսկ բերած գանձերի վրա նորերն ավելացնելով, հրամայում է տանել պարսից Դարեհ արքային նվեր՝ ի նշան շնորհակալության ու երախտագիտության, իբրև հոր և օգնականի։ Սմբատը Բագարանից գերած Երվազի ծառաներին տանում բնակեցնում է Մասիսի թիկունքում գտնվող իր ձեռակերտում և այն անվանում դարձյալ Բագարան։ ----------------------- 1 Վաղր — սակր, տապար։ 2 Մ. Խորենացին Դիմաքսյան տոհմանունը բացատրում է ժողովրդական ստուգաբանությամբ, կազմված իբրև դիմա և կես բառերից։ [էջ 68] Արտաշատի շինարարությունը Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, ոտ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանղ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով ղյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։ Արտաշատում Արտաշեսը մեհյան է կանգնեցնում, Բագարանից այնտեղ փոխադրում Անահիտ դիցուհու արձանը և մնացած բոլոր հայրենական կուռքերը։ Տիր աստծո արձանը, սակայն, կանգնեցնում է քաղաքից դուրս, ճանապարհի եզրին։ Արմավիրից տարված և Երվանդաշատում վերաբնակեցված բոլոր հրեա գերիներին Արտաշեսը դուրս է բերում և բնակեցնում Արտաշատում։ Հրեա գերիներից բացի, Արտաշեսը Երվանդաշատի բոլոր վայելչությունները, որ դարձյալ տարված էին Արմավիրից կամ էլ Երվանդի կողմից էին կառուցվել, հանում բերում է Արտաշատ։ Դրանց վրա Արտաշեսն ավելացնում է նաև նոր կառույցներ ու կերտվածքներ, կարգավորում և Արտաշատը ղարձնում արքայանիստ քաղաք։ Արտաշես և Սաթենիկ Այս նույն ժամանակներում ալանները1 կովկասյան բոլոր լեռնականների հետ միաբանվելով և Վրաց աշխարհի կեսը գրավելով, մեծ բազմությամբ գալիս տարածվում են Հայոց աշխարհով մեկ։ Ալանների ներխուժման դեմն առնելու համար Արտաշեսը հավաքում է իր զորքերը և ելնում պատերազմի։ Ալանները հայոց զորքերի ճնշումից փոքր-ինչ հետ են նահանջում, անցնում Կուր գետը և բանակ դնում գետի հյուսիսային ափին։ Արտաշեսն էլ հետապնդելով նրանց, իր զորքով գալիս, բանակ է դնում Կուրի հարավային ափին։ Գետը դառնում է թշնամի երկու բանակների սահմանաբաժանը։ Հայոց և ալանների զորքերի ընդհարման ժամանակ ալանների արքայազնը գերի է ընկնում Արտաշեսի ձեռքը։ Ալանների թագավորը ստիպված հաշտություն է խնդրում։ Նա պատգամավորներ է ուղարկում Արտաշեսի մոտ, խոստանալով այն ամենը, ինչ Արտաշեսը կամենա, միաժամանակ առաջարկում երդմամբ դաշինք կնքել, որ դրանից հետո ալանների կտրիճները այլևս չեն ասպատակի Հայոց աշխարհը։ Արտաշեսը հրաժարվում է պատանի արքայազնին վերադարձնել։ Երբ այդ մասին իմանում է արքայազնի քույրը, ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը, որ գտնվում էր հոր մոտ, նրա բանակում, գալիս կանգնում է Կուր գետի ափին գտնվող մի մեծ դարավանդի վրա և թարգմանիչների միջոցով ձայն է տալիս Արտաշեսին. --------------------------- 1 Կովկասյան լեռներում բնակվող իրանական ռազմատենչ ցեղեր, այժմյան օսերի նախնիները։ [էջ 69]
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.54.36 | Сообщение # 14 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես, Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց, Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝ Տուր պատանուն, Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազները Այլ դյուցազների զավակներին զրկեն կյանքից Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն, Եվ հավերժ թշնամություն Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն1: Արտաշեսը լսելով այս իմաստուն խոսքերը, գնում է գետափ և տեսնելով չքնաղ կույսին, սրտանց ցանկանում է նրան կին առնել։ Իսկույն կանչում է իր դայակ Սմբատին, նրան հայտնում իր սրտի փափագը։ Միաժամանակ նա Սմբատին հայտնում է, որ կին առնելով ալաննեըի արքայադստերը, ինքը դաշինք և ուխտ կկնքի երկու քաջ ազգերի միջև և պատանուն խաղաղությամբ կվերադարձնի։ Սմբատը հավանություն է տալիս Արտաշեսի առաջարկին, անմիջապես մարդ է ուղարկում ալանների թագավորի մոտ, առաջարկում ալանների օրիորդ Սաթենիկին կնության տալ Արտաշեսին։ Ալանների թագավորն ասում է. Եվ որտեղի՞ց պիտի տա քաջ Արտաշեսը Հազար հազարներ ու բյուր2 բյուրեր Ալանների քաջազգի կույս օրիորդի փոխարեն3։ Երբ Արտաշեսին հայտնում են Սաթենիկին կնության առնելու այս թանկ պայմանները, այնժամ Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկը (ձին), Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը, Եվ որպես սրաթև, արծիվ անցկացավ գետը, Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը, Գցեց մեջքը ալանաց օրիորդի, Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ օրիորդի, Արագ հասցնելով բանակը իր4։ -------------------------- 1 Ստորև դրվում է այս վիպական հատվածի հին հայերեն բնագիրը. Քեզ ասեմ, այր քաջ Արտաշէս, Որ յաղթեցիր քաջ ազգին Ալանաց՝ Տալ զպատանիդ. Զի վասն միոյ քինու ոչ է օրէն դիւցազանց՝ Զայլոց դիւցազանց զարմից բառնալ զկենդանութիւն, Կամ ծառայեցուցանելով ի ստրկաց կարգի պահել, Եւ թշնամութիւն յաւիտենական Ի մէջ երկոցունց ազգաց քաջաց հաստատել։ 2. Բյուրը պարսկերեն բառ է, հայերենում փոխառված, և նշանակում է տասը հազար։ 3. Խոսքն այստեղ վարձանքով կամ գլխագնով կին առնելու հին սովորությանն է վերաբերում, երբ հարսնացուի համար փեսացուն պարտավոր էր վճարել մեծ գումար, ունեցվածք կամ անասուններ, որ կոչվում էր «վարձանք» կամ «գլխագին»։ Այղ սովորույթը այժմ էլ հարատևում է որոշ հետամնաց ժողովուրդների կենցաղում։ 4. Ստորև դրվում է հիշյալ հատվածի բնագիրը. Եւ ուստի տացէ քաջն Արտաշէս Հազարս ի հազարաց և բիւրս ի բիւրուց Ընդ քաջազգւոյ կոյս օրիորդիս Ալանաց։ Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սեաւն գեղեցիկ, Եւ հանեալ զոսկէօղ շիկափոկ պարանն, [էջ 70] Արտաշեսը բռնությամբ առևանգելով գեղեցիկ Սաթենիկին, բերում է Արտաշատ, մեծ ու շքեղ հարսանիք հրավիրում, հետը ամուսնանում։ Հարսանիքի ժամանակ, ըստ արքայական սովորության, երբ Արտաշեսն իբրև փեսացու մտնում է դահլիճը՝ գլխին ոսկե դրամներ են շաղ տալիս, իսկ երբ Սաթենիկն է մտնում ամուսնական առագաստը՝ մարգարիտներ են գլխին թափում։ Եվ այնքան վսեմ ու շքեղ էր այս տեսարանը, որ գուսանները երգել են այն հետևյալ ձևով. Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին, Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին1։ Արտաշեսը Սաթենիկին դարձնում է իր կանանց մեջ առաջինը։ Սաթենիկից ծնվում է Արտավազդը և ուրիշ շատ զավակներ։ Արտաշեսի և Արտավազդի կռիվը մարացի Արգավանի դեմ Արտավազղը երբ մեծանում է, դառնում է քաջ, ինքնահավան և հպարտ արքայազն։ Մայրը՝ Սաթենիկը, գաղտնի սիրային կապեր է ուզում հաստատել վիշապազուն Արգավանի2 (Մուրացյան Արգամի) հետ, սաստիկ տենչալով նրա սերը, և, հավանաբար, զանազան հմայական միջոցներով կամենում է նրա սիրտը գրավել։ Արտավազդն, ըստ երևույթին կռահելով այդ, հորը՝ Արտաշեսին, գրգռում է Արգավանի դեմ, որ իբր թե նա ուզում է խլել նրա թագավորությունը և բոլորի վրա իշխել։ Արտաշեսը հավատում է որդուն և արքայական երկրորդության գահը վերցնում է Արգավանից և հանձնում Արտավազդին։ Մի անգամ Արգավանը Արտաշեսի պատվին խնջույք է կազմակերպում իր պալատում և Արտաշեսին իր զավակների հետ ճաշի հրավիրում։ Ճաշի ժամանակ պարզվում է, որ Արգավանը դավ է նյու– --------------------------- Եւ անցեալ որպէս զարծուի սրաթև ընդ գետն, Եւ ձգեալ զոսկէօղ շիկափոկ պարանն՝ Ընկէց ի մէջք օրիորդին Ալանաց, Եւ շատ ցաւեցոյց զմէջք փափուկ օրիորդին, Արագ հասուցանելով ի բանակն իւր։ 1 Ստորև դրվում է հին հայերեն բնագիրը. Տեղ ոսկի տեղայր Ի փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտ Ի հարսնութեան Սաթինկանն։ 2. Արգավանը մարաց Աժդահակ թագավորի սերնդից էր, որին Տիգրանը Անույշի հետ միասին բերում վերաբնակեցնում է Մասիսի փեշերին։ Հին վիպական երգերում, որոնք կոչվում էին նաև թվելյաց երգեր, Աժդահակը ըմբռնվում էր իբրև վիշապ, նրա կին Անույշը՝ վիշապների մայր, իսկ նրանց սերունդը՝ վիշապազուններ, այսինքն՝ վիշապի զավակներ։ Մար անունը, որ հին մեդացիների ազգի անունն էր (այդտեդից էլ նրանց երկրի անվանումր՝ Մարաստան) պարսկերեն նշանակում է օձ։ Եվ քանի որ մարերի թագավոր Աժդահակի անունը վիշապ էր նշանակում, ուստի ժողովրդի գիտակցության մեջ «մար» ցեղանունը ըմբռնվել է իբրև, օձ կամ օձեր, որոնց թագավորը վիշապն է (Աժդահակ)։ Մանավանդ որ հայկական հին ու նոր հավատալիքներով Մասիս լեռան վրա վիշապ օձեր են բնակվում, իսկ Աժդահակի սերունդ մարերը վերաբնակվել էին Մասիսի փեշերին, ուստի և մարերն ու Մասիսի օձերը ժոդովրդի մտածողության մեջ խառնվել են միմյանց և նույնացել։ Այդ հին վիպական երգերում Արգավանին և նրա զավակներին, նույն այդ մտածողությամբ, կոչում էին վիշապազուններ։ Խորենացին հավատ չընծայելով առասպելներին, երգերում հիշատակված Արգավան անունը, հավանաբար պատմական աղբյուրների հիման վրա, դարձնում է Մուրացյան տոհմի նահապետ Արգամ։ Այնպես որ Արգավան և Արգամ անունները նույն անձի տարբեր անվանումներն են։ Մենք գերադասեցինք այս հատվածում Արգամի փոխարեն գործածել նրա ժողովրդական ձևը՝ Արգավան։ [էջ 71] թել Արտաշեսի դեմ1։ Արտաշեսի զավակները մեծ իրարանցում են բարձրացնում, քաշում Արգավանի ալևոր մազերը։ Արտաշեսը խիստ հուզված ու ալեկոծված վերադառնում է Արտաշատ և իսկույն իր որդի Մաժանին մեծ զորագնդով ուղարկում է Արգավանի վրա, հրամայում Մուրացյան տոհմի անդամներից (վիշապազուններից) շատերին սպանել, Արգավանի ապարանքը (վիշապների տաճարը) այրել, և նրա չքնաղագեղ և սիգաճեմ հարճին2 Մանդուին, բերել իրեն հարճության։ Մաժանը կատարում է հոր կամքը։ Սակայն երկու տարի անց Արգավանը դարձյալ հնազանդվում է Արտաշեսին։ Վերջինս ամեն ինչ վերադարձնում է Արգավանին, բացի հարճից։ Իսկ Արտաշեսի քաջ որդի Արտավազդը, որ Արգավանից վերցրել էր արքայական երկրորդության պատիվը, Արտաշատում իր ապարանքը կառուցելու համար տեղ չգտնելով, անցնում է մարաց մեջ և Շարուրի դաշտ3 կոչված տեղում կառուցում է Մարակերտը4։ Նա Արգավանից խլում է նաև Նախճավանը և Երասխից հյուսիս գտնվող բոլոր գյուղերը, նրանց մեջ գտնվող բերդերն ու ապարանքները դարձնում սեփական ժառանգություն։ Արգավանի զավակները չհանդուրժելով Արտավազդի արարքները, դիմադրում են, բայց Արտավազդը հաղթում է, կոտորում է Արգավանին իր բոլոր զավակներով, կոտորում է նաև Մուրացյան տոհմի բոլոր երևելի մարդկանց, գրավում նրանց շեներն ու ամբողջ իշխանությունը։ Արտավազդի սրից գրեթե ոչ ոք չի փրկվում, բացառությամբ մի քանի աննշան մարդկանց, որոնք փախչում են Արտաշեսի մոտ և ապաստան գտնում արքունիքում։ ------------------------ 1 Ահա ինչպես է ներկայացվում այդ դիպվածը հին վիպերգում. Ճաշ ասեն գործեալ Արգաւանայ Ի պատիւ Արտաշիսի, Եւ խարդաւանակ լեալ նմին Ի տաճարին վիշապաց։ («Ասում են՝ ճաշ կազմակերպեց Արգավանը ի պատիվ Արտաշեսի, Եվ խարդավանք նյութեց նրա դեմ վիշապների պալատում»)։ 2. Հարճ — օրինական կնոջ հետ պահվող սիրուհի։ 3. Ընկած է Արաքս գետի արևելյան ափի երկայնքով, Մասիսի ստորոտից մինչև Նախիջևանի դաշտը։ 4. Գտնվում է Վասպուրական աշխարհում, Նախիջևանից հարավ-արևմուտք։ Մարակերտի կառուցման մասին հատվածը հին վեպում նկարագրվում է հետևյալ ձևով. Արտաւազդայ ոչ գտեալ, ասեն, Քաջի որդւոյն Արտաշիսի, Տեղեկիկ ապարանից Ի հիմնեալն Արտաշատու՝ Նա անց, ասէ, գնաց և շինեաց Ի մեջ Մարաց զՄարակերտ. Որ է ի դաշտին՝ որ անուանեալ կոչի Շարուրայ։ («Արտավազդը՝ քաջ որդին Արտաշեսի, չգտավ, ասում են, Մի փոքրիկ տեղ ապարանքի Արտաշատի հիմնադրման ժամանակ. Նա անցավ, ասում է, գնաց և շինեց Մարերի մեջ Մարակերտը՝ Այն դաշտի մեջ, որ կոչվում է Շարուրա»)։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.55.39 | Сообщение # 15 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՍՄԲԱՏ, ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ Սմբատի արշավանքները Կովկաս և Կասբից աշխարհ Սմբատը գեղեցիկ տղամարդ էր՝ քաջ և վայելչակազմ, թեպետ փոքր-ինչ ծերացած, ալևոր մազերով, բայց աշխույժ էր, եռանդուն, արագաշարժ։ Զույգ աչքերի մեջ արյան փոքրիկ նշաններ կային, որոնք շողում էին ոսկու և մարգարտի մեջ ագուցված կարմիր թանկարժեք քարի նման1։ Սմբատը միաժամանակ ամեն բանում զգուշավոր էր, հավասարակշռված, պատերազմներում, իր խելքի ու շրջահայեցության շնորհիվ, միշտ հաղթող էր դուրս գալիս։ Արտաշեսին լուր է հասնում, որ ալանների թագավորի՝ Սաթենիկի հոր մահից հետո, մի բռնակալ մարդ խլել է իշխանությունը, բռնությամբ թագավորում է Ալանաց աշխարհի վրա և հալածում է Սաթենիկի եղբորը։ Արտաշեսն իսկույն կարգադրում է Սմբատին մեծ զորքով գնալ Ալանաց աշխարհ՝ Սաթենիկի եղբորն օգնելու։ Սմբատը զորքով գնում է Ալանաց աշխարհ, հաղթում և երկրի սահմաններից դուրս քշում ինքնակոչ բռնակալին, Սաթենիկի եղբորը կարգում իր ազգի վրա թագավոր։ Այնուհետև Սմբատը արշավում է ալանների թշնամիների երկիրը, ավերում, բնակիչներին բոլորին գերի վերցնում և մեծ բազմությամբ բերում Արտաշատ։ Արտաշեսը հրամայում է Սմբատի բերած գերիներին բնակեցնել Մասիսի հարավ-արևելյան կողմը՝ Շավարշական գավառում2, միաժամանակ այդ գավառի վրա թողնելով վերաբնակեցված գերիների բնիկ հայրենիքի անունը՝ Արտազ։ Պարսից Արշակ վերջին թագավորի մահից հետո Արտաշեսը Պարսից աշխարհի վրա թագավորեցնում է նրա որդուն՝ պարսիկ Արտաշեսին։ Բայց նրան չեն կամենում հնազանդվել Պատիժահար կոչված գավառի, ինչպես նաև Կասպից ծովի եզերքի բնակիչները։ Այս առթիվ հայոց Արտաշես թագավորի դեմ է ապստամբում նաև Կասբից երկիրը։ Արտաշեսը ապստամբների դեմ է ուղարկում Սմբատին՝ հայոց բոլոր զորքերով, ինքն էլ յոթ օր հետը գնում է՝ նրանց ուղեկցելու։ Սմբատը բոլոր ապստամբներին հնազանդեցնում է, ավերում Կասբից երկիրը, բնակիչների մեծ մասին՝ նրանց թագավոր Զարդամանոսի հետ, գերեվարում, բերում Հայաստան։ Արտաշեսը ըստ արժանվույն գնահատելով Սմբատի ծառայությունները, նրան է պարգևում Գողթն գավառի շեներում եղած արքունի հողերը, Ուղտի ակունքները և, դրանցից բացի, նրան է թողնում նաև պատերազմից ձեռք բերած ամբողջ ավարը։ Այս առթիվ Արտավազդը սաստիկ նախանձում է Սմբատին, անգամ կամենում է նրան սպանել, բայց նրա դիտավորությունը բացահայտվում է և մեծ ցավ պատճառում Արտաշեսին։ Այս դեպքից հետո Սմբատը խոհեմաբար հրաժարվում է հայոց զորքի հրամանատարությունից, որի վրա աչք ուներ Արտավազդը, թողնում գնում է Ասորեստանի կողմերը։ Սմբատը իր ծեր տարիքում կին էր առել մի ասորեստանցու, որին շատ էր սիրում, ուստի գերադասում է գնալ, կնոջ հայրենիքի կողմերը բնակվել։ Արտաշեսի հրամանով նա բնակություն է հաստատում Տմորիքում3, իսկ իր բերած գերիներին բնակեցնում Ալկիում4։ --------------------------- 1 Խորենացու բնագրում այդ քարը կոչվում է դրակոնտիկոն, որ հունարեն բառացի նշանակում է փոքրիկ վիշապ։ Դրակոնտիկոնը սարդոնիկսն է՝ եղնգնաքարը, կարմիր թանկարժեք քար, որի հունարեն անունը, բացառված չէ, որ ծագած լինի օձերի թագավորի՝ Շահմարի գլխին պատկերացվող անգին քարի առասպելական հավատալիքից։ 2 Համապատասխանում է այժմյան Մակուի շրջանին, որ հնում կոչվել է նաև Շավարշան կամ Արտազ։ 3 Հետագայում կոչվել է Կորդրիք, գտնվում է Վանա լճից հարավ՝ հյուսիս-արևելյան Միջագետքի մերձակայքում, Կորճեք աշխարհում։ 4 Բերդաքաղաք Կորդրիք գավառում։ [էջ 73] Արտաշեսի որդիները Սմբատի գնալուց հետո հայոց զորքերի ընդհանուր հրամանատարությունն Արտաշեսը հանձնում է Արտավազդին։ Եղբայրները, իրենց կանանցից գրգռվելով, սկսում են նախանձել Արտավազդին այդ պաշտոնի համար։ Արտաշեսը եղբայրների միջև գժտությունը վերացնելու նպատակով յուրաքանչյուրին մի մի պաշտոն է շնորհում։ Վրույրին, որ իմաստուն ու բանաստեդծ մարդ էր, նշանակում է հազարապետ1 և նրան վստահում արքունի տան բոլոր գործերի կառավարումը։ Մաժանին նշանակում է Անիի2 Արամազդի տաճարի քրմապետ։ Զորքերի ընդհանուր հրամանատարությունը բաժանում է չորս մասի, արևելյան կողմի զորքի հրամանատարությունը թողնում է Արտավազդին, արևմտյան կողմի զորքը հանձնում է Տիրանին, հարավայինը վստահում է դարձյալ իր դայակ ու բարերար Սմբատին, իսկ հյուսիսային զորքի հրամանատարությունը տալիս է վերջին որդուն՝ Զարեհին։ Զարեհը հպարտ մարդ էր, որսի սիրահար և որսորդության մեջ խիզախ, բայց ռազմի գործերում՝ թույլ և դանդաղկոտ։ Զարեհի այս հատկությանը քաջածանոթ էր վրաց թագավոր Քարծամը, որը ապստամբեցնում է իր երկիրը Զարեհի դեմ, գերում նրան և բանտարկում Կովկասում։ Բայց Արտավազդն ու Տիրանը, Սմբատի հետ համագործակցելով, պատերազմում են Քարծամի դեմ, իրենց եդբորը բանտից ազատում, դարձնում հայրենիք։ Սմբատը փրկում է Արտաշեսի զավակներին Հռոմեական կայսրության մեջ հուզումներ են սկսվում։ Արտաշեսը օգտվելով առիթից, ապստամբում է հռոմեական տերության դեմ և հարկ վճարելուց հրաժարվում։ Դոմետիանոս կայսրը զայրանալով, զորք է ուղարկում Արտաշեսի վրա։ Հռոմեական զորքերը առաջ շարժվելով, հասնում են Կեսարիայի մոտերքը և Տիրանին, հայոց արևմտյան զորքի հետ առաջ խառնած, քշում բերում են մինչև Բասենի մեծ դաշտը։ Արտավազդը անցնում է հայոց արևելյան և հյուսիսային զորքերի գլուխը, հավաքում իր բոլոր եղբայրներին և Բասենում դուրս է գալիս հռոմեացիների դեմ։ Ճակատամարտի ժամանակ հայոց զորքերը շատ նեղն են ընկնում։ Այդ ժամանակ հարավային զորքերով եղբայրներին օգնության է հասնում Սմբատը և մարտի մեջ մտնելով, ծանր վտանգից դուրս է բերում Արտաշեսի զավակներին։ Չնայած իր պատկառելի տարիքին, Սմբատը երիտասարդի առույգությամբ կազմակերպում է ճակատը, հերոսաբար կռվում, կատարյալ հաղթություն տանում և հռոմեացիներին հետապնդելով, հալածում մինչև Կեսարիայի սահմանները։ Մաժան Հռոմում կայսր է նստում Տրայանոսը։ Նա սկզբում խաղաղեցնում է արևմուտքը, ապա անցնում է արևելք, դարձյալ իրեն ենթարկում եգիպտացիներին ու պաղեստինցիներին և զորքով շարժվում պարսիկների վրա։ Արտաշեսը կռահում է իրադրությունը, իսկույն մեծամեծ ընծաներով դուրս է գալիս Տրայանոսին ընդառաջ, ներում հայցում իր արարքների համար, նախորդ տարիների չվճարված հարկերն էլ դնում նրա առաջ և արժանանալով ներման, վերադառնում Հայոց աշխարհը։ Երբ Տրայանոսը հնազանդեցնում է պարսիկներին և Ասորիքով հետ վերադառնում, նրան ընդառաջ է դուրս գալիս Արտաշեսի որդի քրմապետ Մաժանը և ամբաստանում իր եղբայրներին։ ---------------------------------- 1 Արքունի տնտեսական գործերի կառավարիչ։ 2 Նկատի է առնված հին Անին, որ գտնվում էր Դարանաղի գավառում, Եփրատի ձախ ափին։ Անին հնում հայտնի էր իբրև անմատչելի ամրոց և հոգևոր կենտրոն։ Այստեղ էր գտնվում հայոց գերագույն աստծո՝ Արամազդի մեհյանը, իր կալվածքներով։ Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության շրջանում այս ամրոցում էին պահվում արքունի գանձերի մի մասը։ Այստեղ էին գտնվում նաև հայոց Արշակունի թագավորների դամբարանները։ Անին համապատասխանում է մ. թ. ա. 2-րդ հազարամյակի կեսերի Հայասայի Կումմախա նշանավոր քաղաքի տեղին, որ միջնադարից հայտնի է նաև Կամախ կամ ուղղակի՝ Անի-Կամախ բաղադրյալ անունով։ [էջ 74] — Իմացի՛ր, — ասում է, — ով թագավոր, եթե Արտավազդին և Տիրանին երկրից չվտարես և հայոց զորքերը Զարեհին չհանձնես, ապա Հայոց աշխարհի հարկերին դու բնավ դյուրությամբ չես տիրանա։ Մաժանը քենով էր լցված իրեն սնուցող Սմբատի դեմ և մի կողմից կամենում էր իր վրեժն առնել նրանից, մյուս կողմից Տիրանին հեռացնելով՝ դառնալ թե արևմտյան զորքի հրամանատար և թե միաժամանակ մնալ քրմապետ։ Տրայանոսը, սակայն, զանց է առնում այս ամբաստանությունը և Մաժանին հետ դարձնում ձեռնունայն։ Արտավազդն ու Տիրանը իմանալով Մաժանի չար խորհուրդն ու արարքը, որսի ժամանակ դարան են սարքում, սպանում Մաժանին, և իբրև քրմապետի՝ տանում թաղում են Բագավանում։ Արտաշեսի բարենորոգումները Արտաշեսի թագավորության ժամանակ Հայոց աշխարհում մեծ ու նշանավոր գործեր են կատարվում։ Ամենից առաջ նա շենացնում ու բազմամարդ է դարձնում Հայոց աշխարհը։ Նա տարբեր երկրներից շատ տարբեր ազգություններ է բերում և վերաբնակեցնում Հայաստանի լեռնային վայրերը, դաշտերն ու հովիտները։ Մշակել է տալիս երկրի լեռնային ու դաշտային բոլոր հողերը, և Հայոց աշխարհում նրա օրոք գրեթե անմշակ հող չի մնում։ Արտաշեսը սահմանաբաժանման է ենթարկում գյուղերի և ագարակների հողատարածությունները։ Այդ սահմանները որոշելու համար նա տաշել է տալիս քառակուսի քարեր, մեջտեղում պնակաձև փոսեր փորում, թաղում հողի մեջ, իսկ քարե փոսորակների վրա ամրացնելով՝ կանգնեցնում քարե քառակուսի կոթողներ1։ Արտաշեսը Հայոց աշխարհի ծովակների և գետերի վրա նավագնացություն է սանմանում, զարգացնում երկրագործությունը, ձկնորսությունը, շինել տալիս ձկնորսական տարբեր գործիքներ, սահմանում ու կարգավորում Հայոց բուն տոմարը, այսինքն՝ տարին տարբեր շրջանների, ամիսների, շաբաթների, օրերի բաժանելու գիտությունը։ ------------------------------- 1 Մեր օրերում Արտաշեսի այս սահմանաքարերից Հայաստանում շատ են հայտնաբերվել։ Դրանց վրա արամեերեն արձանագրություններ են փորագրված՝ Արտաշես Երվանդական (Երվանդունի) թագավորի անվան և սահմաններ դնելու մասին հիշատակություններով։ [էջ 75] Արտաշեսի մահը և թաղումը Հռոմի Ադրիանոս կայսրի հրամանով Արտաշեսը գնում է Պարսկաստան, նրա հետ հանդիպելու։ Հանդիպումը կայանում է Մարսքում, Սոհուդ կոչված տեղավայրում։ Սակայն Արտաշեսը Մարանդում1 հիվանդանում է։ Նա Աբեղյան տոհմի նահապետ Աբեղոյին ուղարկում է Եկեղյաց գավառի Երիզա ավանի Անահիտի մեհյանը՝ կուռքերից բուժում և երկար կյանք խնդրելու։ Մինչև Աբեղոյի վերադարձը՝ Աըտաշեսը վախճանվում է։ Մահվանից առաջ Արտաշեսը երազում էր տեսնել հայրենի ծխանի ծուխն ու Նավասարդի՝ հին հայոց նոր տարվա առավոտը, արքայական ծիսական որսով ու տոնախմբություններով։ Եվ նա մեռնելիս ասում է. Ո՞ վ կտար ինձ ծուխը ծխանի Եվ առավոտը Նավասարդի, Եղնիկների վազքը և եղջերուների արշավը. Մենք փող էինք փչում և թմբուկ զարկում, Ինչպես կարգն էր թագավորների2։ Արտաշեսի մահվան և թաղման ժամանակ բազում մարդիկ՝ նրա սիրելի կանայք, հարճերը, մտերիմ ծառաները ինքնակամ մահ են ընդունում, չեն ուզում ապրել առանց իրենց սիրելի թագավորի։ Արտաշեսի դիակին շքեղ և բազմապիսի պատիվներ են մատուցում։ Նրան դնում են ոսկեղեն դագաղում, մարմինը պատում ոսկեթել պատմուճանով, գլխին թագ դնում, առջևը՝ ոսկյա զենք, գահը և անկոդինը բեհեզով հարդարում։ Հուղարկավորության ժամանակ գահը շրջապատում են որդիներն ու ազգականների բազմությունը, նրանց անմիջապես հարում էին զինվորական պաշտոնյաներր, նահապետները, նախարարական գնդերը և առհասարակ զինվորական վաշտերը՝ բոլորը կուռ զինված, ինչպես ճակատամարտի դուրս գալիս։ Առջևից հնչում էին պդնձե փողերը, հետևից գալիս էին սևազգեստ ձայնարկու կույսերը և ողբասաց կանայք, իսկ ամենից վերջում գալիս էր ռամիկների հոծ բազմությունը։ Այդպիսի շուքով ու հանդիսավորությամբ համայն հայոց ազգը թաղում է իր սիրելի թագավորին։ ԱՐՏԱՎԱԶԴ Արտաշեսի մահից հետո թագավորում է որդին՝ Արտավազդը։ Նա իր բոլոր եղբայրներին, բացառությամբ Տիրանի, արտաքսում է Այրարատից3, որպեսզի Այրարատի արքունի կալվածքում ոչ մի արքայազն չբնակվի։ Նա միայն Տիրան եղբորն է մոտը պահում, իբրև իրեն փոխանորդ, որովհետև ինքը զավակ չուներ։ -------------------------- 1 Գտնվում է Ուրմիա լճից հյուսիս-արևելք։ 2 Ստորև բերվում է այս հին վիպերգի բնագիրը, որ պահպանվել է 11-րդ դարի նշանավոր գրող ու քաղաքական գործիչ Գրիգոր Մագիստրոսի նամակներում. Ո՜ տայր ինձ զծուխ ծխանի, Եւ զառաւօտն Նաւասարդի, Զվազելն եղանց և զվաղելն եղջերուաց. Մեք փող հարուաք և թմբկի հարկանէաք, Որպէս օրէնն է թագաւորաց։ 3 Այրարատը Հին Հայաստանի (Մեծ Հայքի) ընդարձակ աշխարհներից մեկն էր, որի սահմանները տարածվում էին Երասխի միջին հոսանքի ավազանում և Արածանիի վերնագավառում։ [էջ 76] Բայց Արտավազդը գտնվում էր հոր՝ Արտաշեսի անեծքի տակ1։ Արտաշեսի մահվան ժամանակ, երբ շատերն են հոժարակամ սպանվում իրենց սիրելի թագավորի համար և, շատ կոտորածներ են լինում2, Արտավազդը վրդովվում է և դիմում հորը. Մինչ դու գնում ես, Եվ ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, Ես ավերակների վրա ում թագավորեմ։ Արտաշեսը անիծում է որդուն հետևյալ խոսքերով. Երբ դու ձի հեծնես, որսի գնաս, Ազատն ի վեր3, ի Մասիս, Քաջքերը4 քեզ բռնեն, տանեն՝ Ազատն ի վեր, ի Մասիս, Այնտեղ մնաս և լույս չտեսնես5։ Շատով կատարվում է հոր անեծքը։ Մի անգամ Մասսի փեշերին որսի դուրս գալիս, քաջքերը բռնում են Արտավազդին, շղթայում, բանտարկում են Մասիսի քարանձավներից մեկում։ Երկու շուն շարունակ կրծում են Արտավազդի շղթաները, որպեսզի նրան ազատեն կապանքներից։ Արտավազդը իրեն թափ է տալիս, ջանում է փշրել շղթաները, դուրս գալ քարանձավից և աշխարհը կործանել։ Ամբողջ տարվա ընթացքում շների կրծոցից շղթաները բարակում են և տարեմուտին դառնում անգամ մազի չափ։ Սակայն յուրաքանչյուր տարեմուտի երեկոյան, այսինքն՝ Նավասարդի (հին նոր տարվա) սկզբին դարբինները երեք անգամ կռանները հարվածում են սալին, որի հետևանքով Արտավազդի շղթաները կրկնակի հաստանում են ու ամրանում, և Արտավազդը այլևս չի կարողանում դուրս գալ քարանձավից։ Մինչև վերջերս էլ, դարբինները հետևելով հին սովորության, յուրաքանչյուր կիրակնամուտի, երեք-չորս անգամ մուրճով հարվածում էին սալին, որպեսզի Արտավազդի շղթաներն ամրանան6: Ըստ հին ավանդության, երբ Արտավազդը ծնվել է, Աժդահակի սերնդի վիշապազուն կանայք կախարդել են նրան, գողացել են Արտավազդին օրորոցից և նրա փոխարեն դև են դրել։ --------------------------- 1 Ժողովրղական հավատալիքով՝ մոր անեծքը չի բռնում որդուն, մինչդեռ հոր անեծքը անպայման իրագործվում է։ 2 Հին հեթանոսական Հայաստանում և առհասարակ հին աշխարհում թագավորի կամ իշխանի մահվան և թաղման ժամանակ նրա մտերիմներին՝ կանանց, ծառաներին զոհում էին ի պատիվ հանգուցյալի և նրա հետ թաղում։ 3 Մասիս սարը հնում կոչվում էր նաև Ազատն Մասիս, հավանաբար իր մեծության և բարձրության պատճառով։ 4 Առասպելական ոգիներ, երբեմն չար, երբեմն էլ բարի բնավորությամբ։ 5 Ստորև դրվում են վիպական այս հատվածների հին հայերեն բնագրերը. Մինչ դու գնացեր, Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, Ես աւերակացս ո՞ւմ թագաւորեմ։ Եթէ դու յորս հեծցիս յԱզատն ի վեր ի Մասիս, Զքեզ կալցին քաջք, Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս, Անդ կայցես, և զլոյս մի տեսցես։ 6 5-րդ դարի հեղինակ Եզնիկ Կողբացու հաղորդման համաձայն, հին հայերը իրենց փրկության հույսը կապում էին Արտավազդի հետ, անձկությամբ սպասում, որ Արտավազդը մի օր դուրս է գալու քարանձավից և հայ ժողովրդին ու Հայաստանը ազատելու է օտար բռնակալների լծից։ [էջ 77] ՏԻՐԱՆ ԵՎ ԵՐԱԽՆԱՎՈՒ Արտավազդից հետո թագավորում է նրա եղբայր Տիրանը՝ որսի և զբոսանքի մոլի սիրահար։ Նա ուներ երկու թեթևաշարժ ու խիստ արագավազ ձիեր, որոնք այնպես էին սուրում, կարծես թե օդի միջով էին թռչում։ Բզնունյաց Դատաքե իշխանը Տիրանին խնդրում է թույլ տալ հեծնել այդ փառաբանված արագընթաց ձիերը։ Եվ երբ հեծնում է, պարծենում է, թե ինքը թագավորից էլ հարուստ է։ Անձևացյաց ցեղից կար Երախնավու անունով մի քաջ պատանի, որն ամուսնացել էր Արտավազդի Հունաստանից բերած վերջին կնոջ հետ։ Եվ քանի որ Արտավազդը ժառանգ չուներ, ուստի Տիրանը Արտավազդի ամբողջ տունը և ունեցվածքը հանձնում է Երախնավուին։ Վերջինս ոչ միայն քաջ էր, այլև համեստ, պարկեշտ, ընտիր և օրինավոր տղամարդ։ Թագավորը նրան այնքան է սիրում և ընդունում, որ անգամ արքայական երկրորդության գահը, որ նախկինում Արտավազդն էր ժառանգում, հանձնում է Երախնավուին, նրան վստահելով նաև արևելյան կողմի զորքերի հրամանատարությունը։ Տիրանը Երախնավուի մոտ է թողնում իր հավատարիմներից մեկին՝ Վասպուրականի նախարարների հետ խնամիացած Դրվասպ անունով մի պարսիկի, իսկ ինքը արքունիքը տեղափոխում է Եկեղյաց գավառի Չրմես ավանը, հաստատվում այնտեղ։ Տիրանը քսանմեկ տարի թագավորելուց հետո մեռնում է պատահարից՝ ձմռանը ճամփորդելիս մնում է ձյան հյուսի տակ և խեղդվում։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.56.32 | Сообщение # 16 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՏՐԴԱՏ ԲԱԳՐԱՏՈԻՆԻ Բագրատունյաց ցեղից Տրդատ անունով մի քաջ, անվեհեր մարդ կար. նա Սմբատ Բագրատունու թոռն էր, Սմբատուհա որդին, թեպետ հզոր ու սրտոտ, բայց կարճահասակ և տգեղ կերպարանքով։ Տիրան թագավորը իր դստերը՝ Երանյակին, ամուսնացնում է Տրդատի հետ և նրան դարձնում փեսա։ Բայց Երանյակը սկզբից իսկ չի սիրում ամուսնուն, արհամարհում է նրան, հոնքերը վրան կիտում, շարունակ դժգոհում ու վայ տալիս, որ իր նման չքնաղ ու ազնվազարմ կինը ստիպված է ապրել մի տգեղ և հասարակ ծագումով մարդու հետ։ Տրդատը, չկարողանալով տանել այս արհամարհանքը, մի օր էլ սաստիկ զայրանում է, չարաչար ծեծում Երանյակին, կտրում նրա շեկ մազերը, խոպոպիկները փետում և հրամայում է նրան քարշ տալով՝ սենյակից դուրս գցել։ Եսկ ինքը ապստամբում է թագավորի դեմ, գնում դեպի Մարաստանի ամուր և անմատչելի կողմերը։ Բայց դեռ նոր էր հասել Սյունիք, երբ այստեղ նրան է հասնում Տիրանի մահվան լուրը։ Տրդատն այլևս Մարաստան չի գնում, մնում է Սյունիքում։ Մի օր Սյունյաց Բակուր նահապետը Տրդատին ընթրիքի է հրավիրում իր ապարանքը։ Երբ ընթրիքն ավարտվում է և սկսվում է գինարբուքը՝ ուրախ խնջույքն ու գինեխումը, գուսանների և վար- [էջ 78] ձակների1 երգով ու պարով, Տրդատը նկատում է մի վարձակի՝ չքնաղ գեղեցկությամբ մի կնոջ, անունը Նազենիկ։ Նազենիկը երգում էր ու նրբագեղ պարում։ Գինովցած Տրդատը զմայլված նայում է չքնաղ Նազենիկին, նրա սքանչելի պարին և ամբողջ էությամբ ցանկանում նրան։ Շուռ գալով դեպի Բակուրը, Տրդատը հրամայաբար պահանջում է. — Այդ վարձակն ինձ տուր: — Չեմ տա, — խանդոտ զայրույթով առարկում է Բակուրը, — նա իմ հարճն է, չեմ տա։ Տրդատը տեղից վեր է կենում, մոտենում Նազենիկին, բռնում նրան, քաշում բերում իր մոտ, նստեցնում ծնկներին և բոլոր սեղանակիցների առաջ սիրահար երիտասարդի անզուսպ կրքով ու կարոտով գգվում նրան, սեղմում կրծքին, կատաղորեն համբուրում։ Բակուրը խանդից կարկամած՝ տեղից վեր է կենում, որ Նազենիկին Տրդատի ձեռից խլի։ Տրդատն ընդոստ ոտքի է ելնում, սեղանից վերցնում կավե հսկա ծաղկամանը, նետում դեպի Բակուրը, հետ վանում նրան ու բոլոր սեղանակիցներին, հափշտակում չքնաղ Նազենիկին, դուրս գալիս ապարանքից, հասնում իր կացարանը, արագ ձի նստում, Նազենիկին առնում իր գավակը և սլանում դեպի Սպերք2։ ՎԱՐԴԳԵՍ ՄԱՆՈԻԿ ԵՎ ՎԱՂԱՐՇ Հայոց Երվանդ Սակավակյաց թագավորի ժամանակ3 Տուհաց գավառից մի կտրիճ երիտասարղ Վարդգես անունով, գաղթում գալիս է Այրարատ, ամուսնանում Երվանդ Սակավակյացի քրոջ հետ և Շրեշ բլրի4 մերձակայքում, Արտեմիդ քաղաքի և Քասախ գետի մոտ շինում է մի ավան և իր անունով կոչում Վարդգեսավան։ Այդ մասին հին վիպասաններն այսպես են վիպել իրենց երգերում. Թողեց գնաց Վարդգես մանուկը Տուհաց գավառից, Քասախ գետի մոտ, Եկավ ու նստեց Շրեշ բլրի Արտեմիդ քաղաքի, Քասախ գետի մոտ, Երվանդ արքայի դուռը թակելու5։ Վարդգեսավանը հետագայում Տիգրան Մեծը բնակեցնում է հրեա գերիներով և դարձնում վաճառաշահ գյուղաքաղաք։ Տիրանի եղբայր Տիգրան Վերջին թագավորի կինը Այրարատի ձմեռանոցից գնալու ժամանակ ճանապարհին բռնվում է երկունքի ցավերով և Բասեն գավառում՝ Մուրց և Արաքս գետերի միախառնման տեղում, ծնում որդուն՝ Վաղարշին։ Երբ Վաղարշը թագավոր է դառնում, նա հավերժացնում է իր ծննդյան տեղի հիշատակը և գետերի այդ միախառնման տեղին մոտ կառուցում մի ավան և այն կոչում իր անունով՝ Վաղարշավան։ Վա– ---------------------- 1 Վարձակ — կին գուսան, որ և երգում էր, և պարում։ 2 Սպերք — գավաո Բարձր Հայքում, տարածվում էր Ճորոխ գետի վերին հոսանքներում, Տայքից հարավ-արևմոսոք։ Հին դարից եկող այս վիպական գեղեցիկ զրույցն է ընկած Դանիել Վարուժանի «Հարճը» սքանչելի պոեմի հիմքում։ 3 Երվանդ Սակավակյաց — Հայաստանի թագավոր, թագավորել է մոտավորապես մ. թ. ա. 570—560 թթ.։ 4 Շրեշ բլուրը գտնվում է նախկին Վաղարշապատից (այժմ Էջմիածին) հյուսիս, որտեղից հայտնաբերվել են բազմաթիվ հնագիտական նյութեր, իրեր և առարկաներ։ 5 Ստորև դրվում է այդ վիպական երգի հին հայերեն բնագիրը. Հատուած գնացեալ Վարդգէս մանուկն Ի Տուհաց գաւաոէն, զՔասաղ գետով, Եկեալ նստաւ զՇրէշ բլրով, զԱրտիմէդ քաղաքաւ, զՔասաղ գետով, Կռել կոփել զդուռնն Երուանդայ արքայի։ [էջ 79] ղարշը վերանորոգում է նաև հին Վարդգեսավանը, այն ամրացնում ամուր պատվարով, պարսպապատում և կոչում իր անունով՝ Վաղարշապատ1։ Վաղարշի ժամանակ Կովկասյան լեռներից դեպի հյուսիս բնակվող խազարներն ու բասիլնեբը Ճորա դռնից2 դուրս են գալիս և իրենց բազմությամբ հեղեղում Անդրկովկասը։ Նրանք իրենց թագավոր Վնասեպ Սուրհապի առաջնորդությամբ գալիս, անցնում են Կուր գետը։ Այս հյուսիսային ցեղերի դեմ է դուրս գալիս հայոց Վաղարշ թագավորը՝ իր զորքերի բազմությամբ և քաջակորով մարտիկներով։ Վաղարշն իր զորքով մեծ ջարդ է տալիս թշնամուն, ամբողջ դաշտը ծածկվում է թշնամու դիակներով։ Թշնամու մնացած բազմությունը հալածվելով Վաղարշի կողմից, անցնում է Ճորա դուռը։ Այստեղ թշնամին վերադասավորելով ուժերը, նորից ճակատամարտ է տալիս։ Թեպետ հայոց քաջերը հաղթում են թշնամուն և փախուստի մատնում, բայց Վաղարշը աղեղնավորներից նետահարվում է և սպանվում։ ----------------------------- 1 Վաղարշապատը այժմյան Էջմիածին քաղաքն է, հին Վարդգեսավանը, որ վաղ միջնադարում հույների կողմից կոչվել է նաև Նոր քաղաք։ 2 Ճորա դուռ կամ Ճորա պահակ — Կովկասյան լեռնաշղթայի արևելյան ծայրի և Կասպից ծովի միջև գտնվող անցման տեղ, այն միակ ճանապարհը, որով անցնում էին հյուսիսային ցեղերը և արշավում Անդրկովկաս։ Այդ տեղում է կառուցված այժմյան Դերբենդ քաղաքը (բառացի՝ փակ դուռ)։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.57.32 | Сообщение # 17 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| «ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԵՊԸ ԽՈՍՐՈՎ ՄԵԾ* Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Հայոց Արշակունի թագավորները, որոնք պարթև Արշակունիների տոհմակիցներն ու ազգականներն էին, չէին կարող անտարբերությամբ նայել կատարվող իրադարձություններին։ Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց1 ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմի ցեղերին՝ ասպատակելու և սփռվելու Պարսից աշխարհով մեկ։ Իսկ ինքը՝ Խոսրովը, հսկա զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավարում Պարսից աշխարհը, ավերում շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ջնջում, քանդում, հիմնահատակ անում ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։ Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ ի մի հավաքվելու, իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։ Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը, դաշտերն ու ճանապարհներն ամբողջապես ծածկում դիակներով։ Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։ Ի պատիվ իր տարած մեծ հաղթանակի, Խոսրովը հրամայում է բոլոր կողմերի հայությանը՝ ուխտի գնալ յոթ մեհյանների բագիններին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարել մեծ նվիրատվություններով։ Բոլոր բագիններին նվիրաբերում են բազմաթիվ սպիտակ ցուլեր ու նոխազներ, սպիտակ ձիեր ու ջորիներ, ոսկյա և արծաթյա զարդեր, փողփողուն ծոպերով մետաքսե շքեղ զգեստներ, ոսկյա պսակներ ու արծաթյա գոհարաններ, թանկարժեք քարերով լեցուն գեղեցիկ ամաններ, ոսկի ու արծաթ, ընտիր զարդեր ու հանդերձանք։ ----------------------------- * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի է Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։ 1 Ալանաց դռները Դարիալի կիրճն է Կովկասյան լեռներում։ [էջ 81] Բերած ավարի մեկ հինգերորդը Խոսրովը բաժին է հանում քրմերին, նրանց տալով նաև մեծ պարգևներ, իսկ իր հետ եղած զորքին բազում ընծաներ է տալիս և արձակում։ Խոսրովը հաջորդ տարին ավելի մեծ զորք է հավաքում, նրան օգնության է գալիս նաև արաբական զորքը, արշավում և ասպատակում է Ասորեստանի կողմերը և մեծ ավարով ու հաղթությամբ վերադառնում։ Այդպես, տասնմեկ տարի շարունակ Խոսրովը արշավում, ավարի է ենթարկում ու ավերում բոլոր այն երկրները, որոնք գտնվում էին պարսից թագավորի իշխանության տակ։ ԽՈՍՐՈՎ ԵՎ ԱՆԱԿ Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում, ասում. — Գուցե գտնվի մեկը, որ կարողանա Խոսրովից վրեժ լուծել։ Խոստանում էր անգամ իր վրեժը լուծողին շնորհել իր պետության երկրորդության գահը, ով էլ նա լինիր, թեկուզ անարգ և արհամարհված մեկը։ Այդ խորհրղին էր մասնակցում պարթևական տերության գլխավոր նահապետներից մեկը՝ անունը Անակ։ Լսելով թագավորի ցանկությունը, նա ոտքի է կանգնում և խոստանում իր ազգակիցներից վրեժ լուծել, իբրև թշնամիների։ — Եթե հավատարմորեն այդ վրեժը լուծես, — ասում է թագավորը, — ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, քեզ արքայական թագով կպսակեմ, կդարձնեմ իմ երկրորդը և իմ թագավորության մեջ կդառնաս երևելի ու փառավոր։ — Իմ ազգի մնացած անդամներին եթե դու պահես, — ասում է Անակը, — ապա այսօրվանից ես ու եղբայրս քեզ հրաժեշտ կտանք և կգնանք քո փափագը կատարելու։ Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։ [էջ 82] Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։ Անակը Խոսրովին հավատացնում է, թե՝ — Եկել եմ քեզ մոտ, որպեսզի միաբանվենք և միասնական ուժերով ընդհանուրի վրեժը լուծենք։ Խոսրովը տեսնելով, որ Անակն իր ամբողջ ընտանիքով է եկել, լիովին հավատում ու վստահում է նրան, արքայավայել ընդունում, անգամ նստեցնում իր թագավորության երկրորդ աթոռին և ամբողջ ցուրտ ու բքաշունչ ձմեռվա ընթացքում իր օրերը նրա հետ է ուրախությամբ անցկացնում։ Երբ գարունը բացվում է, և օրերն սկսում են տաքանալ, Խոսրովը թողնում է Ուտիքը, վերադառնում Վաղարշապատ և գարնան հետ սկսում մի նոր արշավանք նախապատրաստել պարսից կողմերը։ Անակն այդ իմանալով, հիշում է պարսից թագավորին տված իր երդումը, նրա պարգևների խոստումները, ինչպես նաև նրա մոտ ջերմ փափագ է առաջանում նորից տեսնելու իր բնիկ Պահլավ աշխարհը։ Եվ Անակը եղբոր հետ որոշում է սպանել Խոսրովին։ Նրանք մի օր Խոսրովի հետ դուրս են գալիս զբոսանքի, և թագավորի հետ մեկուսի խորհրդակցելու պատրվակով, Խոսրովին թիկնապահներից հեռացնում, մի կողմ են տանում և անսպասելիորեն սուսերները մերկացնելով՝ թագավորին գետին են տապալում, սրախողխող անում։ Ամբոխն անմիջապես իրազեկ է դառնում դավադրությանը և աղաղակով գուժում թագավորի սպանության լուրը։ Այդ միջոցին դավադիրները հասցնում են նստել իրենց երիվարներն ու փախչել։ Հայոց զորքերի նախարարներն այդ իմանալով, իսկույն զորքը բաժանում են գնդերի և դավադիրներին հետապնդում։ Մի գունդը աճապարելով, ձգտում էր արագ հասնել Արտաշատ քաղաքի դռների մերձակայքում գտնվող կամուրջի գլուխը և ճանապարհը փակել։ Գարնանային ջրերից ափեափ հորդացած Երասխը իր ձյունախառն ելման ջրերով անհնար էր դարձնում գետանցն առանց կամուրջի։ Մյուս գունդն արագ հասնում է Վաղարշապատի կամրջին, որ կոչվում Էր Մեծամորի կամուրջ և փակում այն։ Մյուս գնդերը փակում են ճանապարհից դեպի կիրճերը տանող մուտքերը։ Եվ հենց այդ մուտքերից մեկի մոտ կանգնեցնում են դավադիրներին, Տափերական կամուրջի մոտ շրջապատում նրանց, գցում գետը, խեղդում։ Ապա այդտեղից զորքն ու ամբոխը մեծ ճիչ ու ողբ բարձրացնելով վերադառնում են Վաղարշապատ, ուր ամբողջ երկիրը հավաքված, սգում էր սիրելի թագավորին։ Խոսրովը, որ դավադիրների սրահարումից անմիջապես չէր մահացել, մահից առաջ արձակում է իր վերջին հրամանը՝ ոչնչացնել Անակի և եղբոր ամբողջ ազգատոհմը, որ գտնվում էր Հայաստանում։ Սկսում են անխնա կոտորել բոլորին, անգամ կանանց ու նորելուկ մանուկներին։ Մի մարդու հաջողվում է դայակների միջոցով փրկել պարթև Անակի երկու մանկահասակ զավակներին, որոնցից մեկին փախցնում են Պարսկաստան, մյուսին՝ Հունաստան։ Երբ Պարսից թագավոր Արտաշիրը լսում է Խոսրովի սպանության լուրը, շատ է ուրախանում, մեծ տոնախմբություն է կազմակերպում, ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում։ Ապա մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա, ասպատակում երկիրը, մեծ ու փոքր, ծեր ու մանուկ՝ բոլորին գերի տանում։ Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ։ Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը։ Արտաշիրը նորից արշավում է Հայաստան, հալածում այնտեղ գտնվող հունական զորքերին, գրավում երկիրը և դարձնում իրեն հպատակ։ Ապա իմանալով, որ Խոսրովի զավակներից Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել և փախցրել, տարել Հռոմի կայսրի պալատը, նա հրամայում է կոտորել Մանդակունիների ամբողջ ցեղը։ Մանդակունիների ցեղից ազատվում է միայն Արտավազդի քույրը, որին Աշոցան ցեղից Տաճատ անունով մեկը փախցնում տանում է Կեսարիա և հետը ամուսնանում։ [էջ 83] ՏՐԴԱՏ ՄԵԾ* Տրդատը Հոոմում իր ուսումն ու դաստիարակությունը ստանում է Լիկիանես անունով մի կոմսի մոտ։ Մանկությունից իսկ սիրում էր ձի հեծնել և հետագայում դառնում է կորովի ձիավար։ Նա այստեղ ռազմական արվեստ է սովորում, զենքերի գործածության մեջ դառնում քաջահմուտ։ Տրդատն օժտված էր ֆիզիկական վիթխարի ուժով ու ճարպկությամբ։ Իր այս բարեմասնությունների պատճաոով նա մասնակցում էր կրկեսային մրցումներին և միշտ դուրս էր գալիս հաղթանակով։ Մի անգամ մեծ կրկեսում Տրդատի մրցակիցն էր արգիացի Կերասոսը։ Վերջինս մենամարտելով վայրի ցուլի հետ, ճարպկորեն բռնում է ցլի ետևի ոտքը և կճղակը պոկում։ Իսկ Տրդատը մենամարտում է երկու վայրի ցուլերի հետ։ Նրան հաջողվում է մեկ ձեռքով բռնել զույգ ցուլերի եղջյուրներից, մեկի եղջյուրը պոկել, իսկ մյուսի վիզը ոլորելով՝ ջախջախել։ Մի անգամ էլ, դարձյալ մեծ կրկեսում, Տրդատը մասնակցում է ձիարշավի մրցումներին։ Մրցման ժամանակ, երբ Տրդատը կամենում է կառքը քշել, հակառակորդի ճարպկությունից՝ կառքից վայր է ընկնում։ Նա իսկույն ձեոքը գցում է կառքից, կանգնեցնում հզոր ձիեր լծած կառքը, արժանանալով հանդիսականների հիացմունքին։ Տրդատը նաև քաջ ռազմիկ էր և անվեհեր պատերազմող։ Երբ հռոմեացի զորավար Պրոբոսը կռվում էր գոթերի1 դեմ, պարենի պակասության պատճառով հռոմեական զորքերի մեջ սաստիկ սով է ընկնում։ Սովահար զինվորները կատաղած ելնում են իրենց զորավարի դեմ և սպանում նրան։ Ապա քաղցից հարձակվում են իրենց բոլոր իշխանավորների պալատների վրա։ Տրդատը միայնակ պաշտպան է կանգնում իր հովանավոր Լիկիանեսի ապարանքին և ոչ մի զինվորի թույլ չի տալիս ոտք կոխել այնտեղ։ Տրդատը հոոմեական զորքերի կազմում մասնակցում է նաև պարսից Սասանյան Արտաշիրի դեմ մղած կռիվներին։ Երբ Եփրատի ափերին պարսիկների դեմ մղած անհավասար կռվում հռոմեացի զորավարները սպանվում են և զորքը խուճապահար փախչում է, Տրդատը ձիու վիրավորված լինելու պատճառով չի կարողանում զորքի հետ հեռանալ։ Նա վերցնում է իր զենքերն ու ձիու սարքը, մտնում Եփրատ գետը և լողալով կտրում անցնում է լայնատարած գետը, հասնում բուն հռոմեական զորքերի մոտ, ուր գտնվում էր Լիկիանեսը։ Նույն օրերին Թրակիայում սպանվում է Նոմերիանոս կայսրը և իշխանությունն անցնում է Դիոկղետիանոսին։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 09.58.49 | Сообщение # 18 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՏՐԴԱՏԻ ԵՎ ԳՈԹԱՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ Այդ օրերին գոթերի թագավորը զորաժողով է անում և բազում զորք հավաքելով պատերազմի է ելնում Հռոմի դեմ։ Նա Հոոմի թագավորին հղում է հետևյալ պատգամը. «Ինչո՞ւ ենք զուր իրար դեմ զորքով ելնում պատերազմի, զորք սպանում, երկրին ու ժողովրդին վտանգ ու տագնապ պատճառում։ Ես իմ զորքի միջից դուրս կգամ իբրև ախոյան այս կողմից, դու էլ հունական զորքից դուրս արի՝ այդ կողմից, գնանք հասնենք մարտի վայրը, եթե ես քեզ հաղթեմ, հույները կհնազանդվեն ինձ, եթե դու ինձ հաղթես՝ մեր կյանքը քեզ կպատկանի և կհնազանդվենք քեզ։ Երկու կողմերի համար էլ ամեն ինչ կավարտվի խաղաղությամբ, առանց արյան ու կոտորածի»։ Երբ Հռոմի թագավորին հաղորդում են այս պատգամը, ահը սիրտն է ընկնում, որովհետև անգամ օրինավոր ոազմական պատրաստության դեպքում նա չէր կարող թշնամու դեմ ճակատել, ուր մնաց թե համաձայներ այդ պատգամի պահանջին, մանավանդ որ մարմնով տկար էր և անզոր։ Ուստի նա սարսափած ու մոլորած չի իմանում ինչ պատասխան տա գոթաց թագավորին։ Վերջապես նա վճռում է դի– ------------------------------- * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։ 1 Գոթերը գերմանական ցեղախումբ էին, որոնք 2-րդ դարի վերջերից շարժվելով հարավ-արևելք, հաճախակի հարձակումներով մշտական վտանգի տակ էին պահում Հռոմեական կայսրությունը։ [էջ 84] մել իր զորականներին ու զորքին։ Նա հրովարտակներ ու պատվիրակներ է ուղարկում իր տերության բոլոր իշխաններին, նախարարներին ու զորքին, որպեսզի նրանք շուտափույթ իր մոտ հավաքվեն։ Բոլորը շտապում են ներկայանալ թագավորին։ Թագավորին է շտապում ներկայանալ նաև Լիկիանեսը՝ Տրդատի հետ միասին, իր ձեռքի տակ եղած զորագնղով։ Այնպես է պատահում, որ բոլոր զորագնդերը արքայանիստ քաղաքին են մոտենում կեսգիշերին, երբ քաղաքի դարպասները արդեն փակ էին։ Զորքերը գալիս խռնվում են դարպասների մոտ գտնվող շտեմարանի հրապարակում՝ այգեստանի առուների մեջ։ Հոգնած ու քաղցած ձիերին կերակրելու համար հրապարակում խոտ չի գտնվում, մինչդեռ քաղաքի պարսպից ներս՝ անասունների բակում, խոտի մեծ-մեծ դեզեր կային կիտված։ Պարիսպն այնքան բարձր էր, որ ոչ ոք չէր կարող բարձրանալ և քաղաքից խոտ բերել ձիերին։ Այնժամ Տրդատը մագլցելով բարձրանում է պարիսպը, իջնում քաղաք և սկսում դեզ-դեզ խոտերը պարսպի վրայով նետել զորքերի մեջ, լիուլի բավարարելով ձիերին։ Ապա նա բռնում է խոտերի վերակացուներից և պահապան շներից շատերին, դարձյալ նետում զորքի մեջ, իսկ ինքը բարձրանալով պարիսպը, իջնում, գալիս է իր գունդը։ Լիկիանեսը Տրդատի այս վիթխարի ուժից ու արարմունքից մնում է ապշած։ Առավոտյան քաղաքի դռները բացվում են, և ամբողջ զորքը մտնում է քաղաք։ Լիկիանեսը բոլոր մեծամեծների և զորապետների հետ ներկայանում է թագավորին։ Թագավորը իշխաններին ու զորապետներին է ներկայացնում գոթաց թագավորի պատգամները։ Լիկիանեսը անմիջապես խոսք է վերցնում և դիմում թագավորին. — Թող իմ տիրոջ սիրտը բնավ չտագնապի, քանզի այստեղ՝ քո պալատում, կա մի տղամարղ, որի միջոցով կարող ես գոթաց թագավորի պայմանը կատարել։ Նրա անունը Տրդատ է, ինքը՝ Հայոց աշխարհի արքայական տոհմից։ Եվ Լիկիանեսը թագավորին պատմում է Տրդատի գիշերվա քաջագործությունը։ Թագավորի հրամանով Տրդատին բերում, ներկայացնում են թագավորին։ Թագավորն ամեն ինչ կարգով պատմում է Տրդատին, ստանում գոթաց թագավորի հետ մենամարտելու նրա համաձայնությունը, որոշում նաև մենամարտի ժամը։ Հաջորդ օրն առավոտյան կայսեր հրամանով՝ ծիրանի արքայական պատմուճան են գցում Տրդատի վրա, զարդարում կայսերական նշանով ու զարդով և հրաման արձակում, որ նա՝ ինքը կայսրն է։ Կայսերակերպ Տրդատը վերցնելով զորքի համակ բազմությունը մարտական փողերի ազդանշանով արագ մոտենում է գոթական զորքին և կանգնում թշնամիներին դեմ հանդիման։ Զորքերից անջատվում են կայսերակերպ Տրդատն ու գոթերի թագավորը և գալիս կանգնում են իրար դիմաց։ Ապա նրանք մտրակում են երիվարներին և հասնում իրար։ Կայսերակերպ Տրդատը հաղթում է գոթաց թագավորին բռնում նրան և բերում կանգնեցնում է կայսրի առջև։ Կայսրը մեծամեծ պատիվներ ու պարգևներ է շնորհում Տրդատին, գլխին թագ դնում, արքայական ծիրանիով ու զարդով զարդարում, մեծարում և բազում օգնական զորք հանձնելով նրան, ուղարկում իր հայրենի Հայոց աշխարհը։ ՏՐԴԱՏԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐ* Տրդատը հունաց օգնական զորքով գալիս է հասնում Կեսարիա։ Այստեղ հայ նախարարներից շատերը գալիս են ընդառաջ, սիրով ու հավատարմությամբ դիմավորում նրան։ Տրդատը մտնում է Հայաստան, իմանում, որ Օտա Ամատունին սնուցել է իր Խոսրովիդուխտ քրոջը, մեծ հավատարմությամբ պահել ու պահպանել արքունի գանձերն ու ամրոցը։ Տրդատը շնորհակալությամբ պատվում է Օտային, նրան նշանակում Հայաստանի հազարապետ, իսկ իր դայակորդի Արտավազդ Մանդակունուն, որ փրկել էր իրեն և պատճառ դարձել իր հայրենական փառքին տիրանալու, նշանակում ----------------------- * Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ Մեծ Հայքը կամ Մեծ Հայաստանը, ի տարբերություն Փոքր Հայքի, Հայաստանի հիմնական տարածքն էր։ 7-րդ դարում իր մեջ էր ընդգրկում 15 նահանգ, բաղկացած հարյուրավոր գավառներից։ [էջ 85] է հայոց զորքերի սպարապետ։ Իսկ Արտավազդի քրոջ ամուսնուն՝ Տաճատին է նվիրում Աշոցք գավառը1 իր բոլոր տիրույթներով։ Այնուհետև քաջ Տրդատը մեկը մյուսի հետևից սկսում է հաղթական ճակատամարտեր մղել պարսից զորքերի դեմ թե Հայաստանում և թե Պարսկաստանում։ Հայաստանն ու հայ ժողովրդին հպատակեցրած պարսից զորքերից շատերին էլ հալածելով, քշում է երկրի սահմաններից դուրս։ Մի անգամ պարսից կորովի զորականները, իմանալով Տրդատի վիթխարի ուժն ու կուռ զրահների ամրությունը, նետերի տարափ են տեղում հսկա Տրդատի վրա, նրա ձիուն շատ տեղերից վիրավորում և սպանում։ Ձին գետին տապալվելով՝ Տրդատին վայր է գցում։ Տրդատը արագությամբ ոտքի է կանգնում, հետիոտն հարձակվում է թշնամիների վրա, շատերին գետին գլորում, մի պարսիկից էլ ձին խլելով, հեծնում և շարունակում է կռիվը։ Մի անգամ էլ Պարսկաստանում ճակատամարտ մղելիս, երբ պարսիկները հայոց զորքի դեմ հանում են փղերի հսկա բազմություն, Տրղատը ձիուց վայր է ցատկում, սուրը հանելով՝ հետիոտն հարձակվում է փղերի երամակների վրա, ցրում փղերի բազմությունը և ապահովում հայոց զորքերի հաղթանակը։ Այսպիսի բազմաթիվ քաջագործություններով Տրդատը լուծում է իր վրեժը պարսիկներից, նրանց Հայաստանից իսպառ վտարում, նվաճում հայրենի տերությունը, դառնում Մեծ Հայքի թագավոր։ ՏՐԴԱՏ ԵՎ ԳՐԻԳՈՐ* Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի որդին է և ապրում է Հռոմում, գնում, գտնում է Տրղատին և կամավոր ծառայության մտնում նրա մոտ։ Նա Տրդատից թաքցնում է իր ով լինելը, հնազանդությամբ սպասարկում է նրան, որպեսզի դրանով քավի իր հոր գործած հանցանքը։ Այդ ժամանակ Հռոմում Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին։ Եվ երբ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին։ --------------------------- 1 Աշոցքը գավառ էր Այրարատ նահանգում, համապատասխանում է այժմյան Հայկ. ՍՍՀ Ղուկասյանի շրջանին։ * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։ [էջ 86] Երբ Տրդատը հռոմեական զորքով վերադառնում է Հայաստան, նրա հետ Հայաստան է գալիս նաև Գրիգորը։ Իր թագավորության առաջին տարում Տրդատը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր մատուցում։ Զոհաբերությունից հետո արքայական շքախումբը իջնում, տեղավորվում է Գայլ գետի ափին պատրաստված արքայական վրանում, ուր թագավորին ընթրիք են մատուցում։ Երբ Տրդատը գինովանում է, հրաման է տալիս Գրիգորին, որպեսզի նա պսակներ ու ծառերի թավ ճյուղեր տանի և նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին։ Գրիգորը կտրուկ մերժում է արքայի հրամանը։ Այնժամ Տրդատը դիմում է Գրիգորին. — Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար, մեզ հետ համակերպվեցիր։ Արդ, ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն աստծոն, որին ես չեմ պաշտում։ Տրդատի հրամանով Գրիգորին այդ օրն առնում են հսկողության տակ, իսկ հաջորդ օրն առավոտյան կանչել է տալիս Գրիգորին իր մոտ և ասում. — Այսքան տարի ես քեզ ճանաչում եմ՝ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ. ես գոհ էի քեզանից ու մտադիր էի քեզ պահել։ Այժմ ինչո՞ւ իմ կամքը չես կատարում։ — Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, իսկ աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ, — պատասխանում է Գրիգորը։ — Գիտցիր, — ասում է Տրդատը, — որ դու կորցրեցիր այն վաստակը, որ ձեռք էիր բերել ինձ մոտ և որին ես եմ վկա եղել։ Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, պաշտոնի փոխարեն՝ բանտ ու կապանք և մահ կտամ, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել։ Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կեցուցիչը, որին բոլոր թագավորներն են պաշտում, և հատկապես Հունաց թագավորը։ Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, արի Արամազդի։ Գրիգորը ճարտարախոսությամբ դարձյալ մերժում է արքայի պահանջը։ Տրդատը նորից է փորձում հորդորել Գրիգորին՝ հետ կանգնելու իր նոր դավանանքից, սակայն ապարդյուն։ Այնժամ Տրդատը հրամայում է Գրիգորի ձեռները հետևից կապել, բերանին բերանակապ դնել, մեջքին մի մեծ կտոր աղաքար դնել, կրծքին գելարան1 կապել և գելարանի կապերից պարաններ գցելով՝ գլխիվայր կախել ապարանքի բարձր տանիքից։ Այդպես յոթ օր Գրիգորը մնում է գլխիվայր կախված։ Յոթ օրից հետո թագավորը հրաման է տալիս արձակել կապանքները և Գրիգորին բերել իր մոտ։ Գրիգորը արքայի առաջ դարձյալ մնում է անհողդողդ իր հավատի մեջ։ Տրդատը քանիցս մեկը մյուսից ծանր մարմնական պատիժների ու չարչարանքների է ենթարկում Գրիգորին, բայց նա միշտ մնում է տոկուն։ Երբ բոլոր տանջանքներն ու պատիժներն ապարդյուն են անցնում, հայոց նախարարներից մեկը՝ Տաճատը, մոտենում է Տրդատին և հայտնում. — Դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին, և խավար բերեց Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը։ Արդ, դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է։ Տրդատը երբ իմանում է, որ Գրիգորը պարթև Անակի որդին է, անմիջապես հրամայում է կապել ոտքերը, ձեռներն ու պարանոցը և տանել Արտաշատ քաղաքի բերդի դղյակը, իջեցնել ստորգետնյա բանտը՝ Խոր Վիրապը, որպեսզի այդ խորությունից չկարողանա դուրս գալ և այնտեղ էլ մահանա։ Այդտեղից Տրդատը շարժվում, գնում է Այրարատ գավառի իր ձմեռանոցը՝ Վաղարշապատ։ Գրիգորը Խոր Վիրապում մնում է տասներեք տարի։ Այդ տարիների ընթացքում մի այրի կին, որ բնակվում էր բանտի բերդում, երազում հրաման է ստանում՝ օրական մի նկանակ2 հաց տանել և գցել Խոր Վիրապ։ Գրիգորն այս այրի կնոջ նետած հացով խոր Վիրապում ապրում է ամբողջ տասներեք ---------------------------------- 1 Պատժի գործիք, որի միջոցով պոկում, ոլորելով սեղմում, ճնշում էին պատժվողին։ 2 Հացի կլորավուն տեսակ, բոքոն, բլիթ։ [էջ 87] տարի։ Խոր վիրապում, ուր իջեցնում էին բովանդակ Հայաստանի չարագործ մահապարտներին մեռնելու համար, ոչ մի մարդ կենդանի չէր մնում։ Բոլորը մեռնում էին անտանելի տեղի, թանձր տիղմի, հեղձուցիչ օդի և օձերի ու կարիճների առատության պատճառով։ Իսկ այդ ժամանակամիջոցում քաջ Տրդատը ավերում ու քանդում էր պարսից տերությունն ու Ասորեստանը, մեծ վնասներ հասցնում պարսից թագավորությանը։ Նրա քաջություններն այնպիսի համբավ էին ձեռք բերել, որ անգամ դարձել էին ժողովրդական առակավոր խոսքի առարկա. «Ինչպես սեգ Տրդատը, որն իր հզորությամբ ավերեց գետերի թմբերը և իր իսկ զորությամբ ցամաքեցրեց ծովերի հորձանքը»1։ Նա իրոք սեգ էր իր հաղթանդամ արտաքինով, զորեղ կազմվածքով, վիթխարի ուժով, քաջ էր ու կատաղի պատերազմող։ ՏՐԴԱՏ ԵՎ ՀՌԻՓՍԻՄԵ* Տրդատը զգուշանալով քրիստոնեության ուսմունքի հետևորդներից, հրովարտակ է արձակում իր իշխանությանը ենթակա բոլոր երկրների մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին, բոլոր մարդկանց։ Հրովարտակն սկսվում էր այսպես. «Թող ողջո՜ւյն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ, առատ լիություն՝ արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ տիկնոջից, քաջություն հասնի ձեզ ու ամենայն Հայոց աշխարհիս՝ քաջն Վահագնից։ Թող հունաց իմաստությունը հասնի կայսերական դաստակերտիդ և հոգատարություն լինի մեր դիցախառն պարթևներից, թագավորների փառքից և քաջ նախնիներից»։ Այնուհետև հրովարտակի մեջ նշվում էր, որ երկիրը շեն ու լի, աստվածների պաշտամունքի կարգերն ու թագավորական օրենքները, երկրի խաղաղությունն ու անվտանգությունը ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է առավել զորացնել աստվածների պաշտամունքն ու պատվել նրանց զոհերով, դաժան ու անխնա պայքար մղել բոլոր նրանց դեմ, ովքեր կհանդգնեն անպատվել աստվածներին կամ տարածել իրենց նոր՝ քրիստոնեական կրոնը։ Առանձնապես պատվիրում էր հայտնաբերել այդ նոր կրոնի հետևորդներին, պատժել, նրանց հայտնաբերողներին խոստանալով արքունի պարգևների ու շնորհների արժանացնել։ Այդ օրերին Հռոմի Դիոկղետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ։ Նա նկարիչներ է ուղարկում իր տերության տարբեր կողմերը՝ նկարելու բոլոր գեղեցիկ կանանց և ներկայացնելու իրեն, որին ինքը հավանի, նրա հետ էլ ամուսնանա։ Նկարիչները գալիս են Հռոմ քաղաքը և լեռներում մեկուսացած մի գաղտնի կուսանոց են գտնում, ուր ժուժկալ կյանքով ապրում ու աղոթում էր քրիստոնյա կույսերի մի բազմություն։ Կույսերի գլխավորն էր Գայանե անունով մի պարկեշտ կին, որի սաներից էր արքայական տոհմից սերող, ժամանակի նշանավոր մարդկանցից մեկի դուստր, չքնաղ գեղեցկության տեր Հռիփսիմեն։ Նկարիչները գալիս, բռնությամբ մտնում են կուսանոցը և շլանում Հռիփսիմեի սքանչելի գեղեցկությամբ։ Նրանք իսկույն Հռիփսիմեին նույնությամբ նկարում են տախտակի վրա և տանում, ներկայացնում են թագավորին։ Դիոկղետիանոսը հիանում է Հռիփսիմեի նկարով, լցվում տռփանքի կատաղի ցանկությամբ և անմիջապես հարսանիքի պատրաստություն տեսնում։ Նա շտապ պատգամավորներ ու պատվիրակներ է ուղարկում բոլոր երկրները, որպեսզի ամենքը իրենց օժիտներով ու ընծաներով գան ներկայանան արքայական մեծ հարսանիքին։ Կույսերն իմանալով կայսեր մտադրությունը՝ Գայանեի գլխավորությամբ փախչում են Հռոմից և երկար ճանապարհ կտրելով, գալիս հասնում են Հայոց երկիրը։ Նրանք գալիս ապաստանում են արքայանիստ Վաղարշապատի այգիների հնձաններում, ապրում՝ քաղաքում իրենց ունեցվածքը վաճառելով։ Կույսերից մեկը, որ գիտեր ապակեգործության արհեստը, ապակյա ուլունքներ էր պատրաստում, վաճառում, ապահովում իրենց օրական ապրուստը։ ------------------------------------- 1 Ներքևում դրվում է հին հայերեն բնագիրը. «Իբրև զսէգն Տրդատ, որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, և ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում զտրձանս ծովուց»։ * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։ [էջ 88] Կույսերի անակնկալ փախուստը մեծ տագնապ է բարձրացնում ամբողջ հունա–հռոմեական աշխարհում։ Նրանց սկսում են լարված որոնել ամենուրեք։ Դիոկղետիանոսը հրովարտակ է հղում Մեծ Հայքի թագավոր Տրդատին, խնդրելով անմիջապես գտնել Հայոց աշխարհ փախած կույսերին, բոլորին չարաչար մահվան արժանացնել, բացի Հռիփսիմեից։ «Այդ խաբված չքնաղագեղ կույսին այստեղ ինձ ուղարկիր։ Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, այդտեղ մոտդ կպահես, քանզի նրա նմանը երբեք չգտնվեց մեր Հունաց աշխարհում»,— գրում էր Դիոկղետիանոսը Տրդատին։ Տրդատն անմիջապես սկսում է որոնումները Հայոց աշխարհի բոլոր կողմերում։ Փակում են ու հսկում բոլոր գավառների մուտքերը, ճանապարհները, քաղաքների պողոտաները։ Կույսերի հետքերը, սակայն, շուտով հայտնաբերվում են։ Մեկը, որ տեսել էր նրանց, հայտնում է, որ նրանք թաքնված են Վաղարշապատի այգեստանների հնձաններում։ Անմիջապես հանձնարարվում է հետևակ զորքի մի վաշտի՝ շրջապատել հնձանները և կույսերին առայժմ արգելափակել այդտեղ։ Երկու օր շարունակ կույսերը մնում են հնձաններում՝ զինվորներով վահանափակ շրջապատված։ Երկու օր անց Հռիփսիմեի պարկեշտության ու չքնաղ գեղեցկության համբավը հռչակվում է բազմամբոխ հրապարակներում ու տարածվում։ Նրա գեղեցկությունը տեսնելու համար հնձանների մոտ գալիս ու կիտվում է խուռներամ բազմություն։ Խառնիճաղանջ ամբոխին են միանում նախարարները, ավագանու մեծամեծները, ազնվական մարդիկ, թույլ տալով ցոփ ու վավաշոտ արտահայտություններ կույսերի հասցեին։ Երբ կույսերը լսում են դրանք, ողբաձայն ողբում են իրենց աստծուն՝ փրկելու իրենց զազրելի հեթանոսների անօրեն պղծությունից։ Նրանք ծածկելով իրենց երեսները, ընկնում են գետին, պառկում, ամաչելով լկտի ականատեսներից։ Տրդատին իր մտերիմ ականատեսները պատմում են Հռիփսիմեի աննման գեղեցկության մասին։ Մյուս օրը առավոտյան, այգաբացից առաջ, Տրդատը հրամայում է Հռիփսիմեին արքունիք բերել, իսկ Գայանեին մնացած կույսերի հետ թողնել հնձաններում։ Արքունիքից շտապ ոսկեպատ գահավորակներ են բերում, սպասավորներով հանդերձ, հասցնում քաղաքից դուրս գտնվող հնձանի դուռը։ Բերում են նաև ազնիվ, գեղեցիկ, փափուկ ու պայծառ հանդերձներ, ընտիր արզուզարդ, որպեսզի Հռիփսիմեն հագնի դրանք, զարդարվի, շուքով ու պատվով քաղաք մտնի և ներկայանա թագավորին։ Թագավորը թեպետ չէր տեսել Հռիփսիմեին, բայց ասածներից գիտեր նրա վայելուչ գեղեցկության մասին և որոշել էր կնության առնել նրան։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 10.01.30 | Сообщение # 19 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| Գայանեն երբ տեսնում է արքայական այս շքեղ պատրաստությունը, աղերսում է Հոիփսիմեին, հեթանոսական այդ շուքից չգայթակղվել և հավատարիմ մնալ իր հավատին։ Իսկ դրսում ամբոխվել էր արքունի սպասավորների, նախարարների, ավագանու, մեծամեծերի բազմությունը, որ եկել էր Հոիփսիմեին պատիվ տալու, արքունիք ուղեկցելու, Տրդատ թագավորին կնության տանելու և հայոց տիկնության արժանացնելու համար։ Հռիփսիմեն աղոթում է և ամբողջ հոգով վճռում հրաժարվել իրեն մատուցվող այդ բոլոր պատիվներից։ Երբ Տրդատին հայտնում են Հռիփսիմեի մերժման մասին, թագավորը կարգագրում է. — Քանի որ չկամեցավ գալ իր կամքով, պատվով, շքեղությամբ, թող բռնությամբ բերեն մինչև ապարանքս և ներս բերեն արքունի սենյակ։ Թագավորի սպասավորները գալիս, Հոիփսիմեին բռնությամբ հանում են հնձանից, մերթ բարձրացրած, մերթ քարշ տալով տանում են դեպի պալատ։ Իսկ ամբոխը, որ հետևում էր Հռիփսիմեին, փողեր էր հնչեցնում, աղմկում, գոռում, գոչում էր, երկիր թնդացնում։ Սպասավորները Հռիփսիմեին տանում, մտցնում են թագավորի ապարանքը, փակում արքունի սենյակում։ Հռիփսիմեն սկսում է աղոթել և փրկություն հայցել աստծուց։ Այդ միջոցին ներս է մտնում Տրսատը, իսկ ապարանքից դուրս, փողոցներում մարդիկ խռնված՝ սկսում են երգել ու պարել, վազել ու թռչկոտել. մի մասը լցվում է բերդը, մյուսը՝ քաղաքում պատրաստվում է հարսանեկան խնջույքի, երգի ու պարի։ Թագավորը ներս մտնելով, փորձում է բռնությամբ տիրանալ գեղեցկուհուն։ Հռիփսիմեն իր պատիվը փրկելու ներքին մղումից զորացած՝ մաքառում է Հունաց աշխարհում օլիմպիական խաղերում մարտնչած, բազում կռիվներում միշտ հաղթանակած հզոր ու հաղթանդամ Տրդատի դեմ։ Այդ անհավասար մաքառումը տևում է մոտ յոթ ժամ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան տասը և ավարտվում Հռիփսիմեի կատարյալ հաղթանակով։ Հռիփսիմեն չի հանձնվում, իսկ Տրդատը մարտնչելուց հոգնում է, թուլանում։ Պարտված թագավորը դուրս է գալիս սենյակից և վիզը պարան գցած՝ բերել է տալիս Գայանեին, կանգնեցնում սենյակի դռանը, ինքը մտնում ներս և սպասավորներին պատվիրում, որ ստիպեն չհրապուրվող Գայանեին՝ դրսից դիմել սենյակում գտնվող Հռիփսիմեին, կատարելու թագավորի կամքը, որպեսզի իրենք փրկվեն։ Գայանեն հանձն է առնում խոսել իր սանի հետ։ Նա մոտենում է դռանը, դիմում ներսում գտնվող Հռիփսիմեին. — Որդյակ, Քրիստոսը քեզ պղծությունից թող հեռու պահի և զորավիգ լինի, աստծո կենաց ժառանգությունից դուրս չգաս՝ ժառանգելու այս անցավոր աշխարհը, որը ոչինչ է, այսօր կա և վաղը կկորչի։ Երբ սպասավորները լսում են, թե ինչ խրատ է տալիս նա իր սանին, քարեր են բերում, խփում Գայանեի բերանին, ատամները թափում, ստիպում, որ նա հորդորի Հռիփսիմեին թագավորի կամքը կատարելու։ Համառ ու անզիջում Գայանեն դարձյալ նույն կարգի խրատներ ու հուսադրական խոսքեր է դռան արանքից շշնջում իր սանին։ Նրան դռան մոտից հեռացնում են, բերանը քարերով ջարդում, սակայն նա մնում է անկոտրում։ Իսկ սենյակի ներսում շարունակվում էր պայքարը Տրդատի և Հռիփսիմեի միջև։ Պայքարը տևում է առավոտից մինչև գիշերվա առաջին ժամը։ Կամքով արիացած աղջիկը ուժեղ հարվածներ տեղալով թագավորի վրա, նրան պարտության է մատնում։ Տրդատը հոգնած ու թուլացած վայր է ընկնում։ Զայրացած Հռիփսիմեն թուլացած թագավորին մերկացնում է հանդերձներից, ամոթալի վիճակում թողնում նրան ընկած և հեռանում։ Հռիփսիմեն թափով բաց է անում սենյակի դռները, գզգզված ու պատառոտված զգեստներով դուրս է գալիս սենյակից, ճեղքում ամբոխը, անցնում քաղաքի միջով, դուրս է ելնում քաղաքի արևելյան կողմի Արեգ դռնից, գնում հնձանում գտնվող իրենց կացարանը, ընկերուհիներին ավետում իր հաղթանակը, ապա անցնում գնում քաղաքից հեռու հյուսիս-արևելքում գտնվող մի ավազուտ սարավանդ, որի կողքով անցնում էր Արտաշատ տանող ճանապարհը։ Այստեղ նա ծնկի է իջնում և սկսում աղոթել։ [էջ 90] Մինչ Հռիփսիմեն ծնկաչոք աղոթում էր, գիշերով վրա են հասնում թագավորի իշխանները, դահճապետը՝ դահիճների հետ միասին, վառված ջահերը ձեռներին պահած։ Դահիճներն իսկույն մոտենում են Հռիփսիմեին, ձեռները հետևը կապում, լեզուն կտրում, ապա վրայից հանում գզգզված հանդերձները, գետնին չորս ցից խփում, երկուսը՝ ոտքերից, երկուսը՝ ձեռներից կապում, պրկում ցցերի վրա, ջահերը մոտեցնում, այրում են մարմինը հրով, գոգը քարեր լցնում, մաս-մաս կտրատում և ասում. — Ով որ հանդգնի թագավորների հրամաններն անարգել և արհամարհել, այս ձևով կոչնչացվի։ Կույսերի հետ Վաղարշապատ էին եկել նաև այլ քրիստոնյաներ՝ շուրջ յոթանասուն կանայք և տղամարդիկ։ Նրանց մի մասը իմանալով Հռիփսիմեի նահատակության լուրը, գիշերով գալիս են հավաքելու և թաղելու նրա մարմնի մասերը։ Հանդիպելով ղահիճներին՝ բոլորն էլ սրի են քաշվում։ Իսկ Տրդատը, մոռացած իր նվաստացումն ու պարտությունը, Հռիփսիմեի գեղեցկության սիրով վառված, իր արքունի առանձնասենյակում տխուր սգում էր աղջկա մահը։ Վաղ առավոտյան թագավորի մոտ է գալիս դահճապետը, Գայանեի սպանության հրամանը ստանալու։ Տրդատը իր սիրո վշտից մոռացած, որ Հռիփսիմեն սպանված է, տակավին մտորում էր Հռիփսիմեին համոզելու և իր մոտ բերելու մասին, երբ դահճապետը ազդարարում է. — Այդպես կկորչեն քո բոլոր թշնամիները, արքա, որոնք աստվածներին և ձեր՝ թագավորներիդ, հրամանը կանարգեն։ Սակայն կա դեռ այն կախարդը, որն ապականելով կորցրեց չքնաղագեղ աղջկան։ Թագավորը երբ նորից է իմանում, որ գեղեցկուհի Հռիփսիմեն մեռած է, դարձյալ տխրում է, իջնում գահից, նստում գետնին և սկսում լալ ու ողբալ գեղեցկուհու կորուստը։ Ապա իրեն հավաքելով ոտքի է կանգնում և արձակում Գայանեի մահվան հրամանը։ Թագավորը կարգադրում է նաև Գայանեի լեզուն ծոծրակից հանել և ապա սպանել, քանզի համարձակվել էր նա իր վնասակար խրատներով կորստյան մատնել այնպիսի կույսի, որը մարդկանց մեջ օժտված էր աստվածների գեղեցկությամբ։ Իսկ նա իր խրատներով անշնորհակալ գտնվեց աստվածների հանդեպ, որոնք Հռիփսիմեին գեղեցկություն էին շնորհել։ Դահճապետը պալատից դուրս գալով, կարգադրում է շղթայակապ անել Գայանեին իր երկու ընկերուհիների հետ միասին և տանել քաղաքից դուրս, հանել հարավային դռնից դեպի Մեծամորի կամուրջը տանող ճանապարհի մոտ գտնվող ճահճուտը, որտեղ ըստ սովորության, սպանում էին բոլոր մահապարտներին։ Քաղաքի շուրջը պտտվող խրամ փոսի մոտ յուրաքանչյուրի համար չորս ցից է տնկել տալիս, մերկացնում կույսերին, պրկում ցցերի վրա, լեզուները ծոծրակներից հանում, մորթազերծ անելով՝ գլուխները կտրում։ Այնուհետև դահճապետը սրի է քաշում նաև կույսերի հետ Հռոմից եկած մնացած քրիստոնյաներին։ ՏՐԴԱՏԻ ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ* Հռիփսիմեի սպանությունից հետո Տրդատը վեց օր սուգ է մտնում, մնում խոր տրտմության մեջ, անհուն կարոտով ու կսկիծով հիշում Հռիփսիմեին։ Յոթերորդ օրը թագավորը վճռում է որսի դուրս գալ և որսի մեջ մոռանալ իր վիշտը։ Նա որոշում է որսի ժամը, հրամայում է զորքին՝ հավաքել բերել որսի զենքերը, տագնապ բարձրացնել, լարել ցանցերն ու թակարդները և որսի դուրս գալ Փառական Շեմակաց դաշտում։ Երբ Տրդատը արքայական կառքը նստած քաղաքից դուրս է գալիս, հանկարծ դիվահարվում է և կառքից վայր տապալվում, սկսում է մոլեգնել ու իր մսերը կրծել։ Նա վարազի կերպարանք է ընդունում, մտնում եղեգնուտը, դառնում խոտաճարակ։ Թեպետ քանիցս կամենում են նրան քաղաք բերել, արգելափակել, սակայն նրա ահռելի ուժի և դիվահարության պատճառով չեն կարողանում։ Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները մնում են շվարած ու ահաբեկված այդ ահավոր պատուհասից։ Տրդատի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, նրան ասում են, որ թագավորի փրկությունը ----------------------------- * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։ [էջ 91] կախված է միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորից։ Անհրաժեշտ է մարդ ուղարկել Արտաշատ, դուրս բերել բանտարկված Գրիգորին, որը և կդարմանի թագավորի ցավը։ Երբ Խոսրովիդուխտը իր մտերիմներին պատմում է երազը, սկսում են նրան միայն հեգնել ու ծաղրել, թե ինչպես մարդ կարոդ է տասնհինգ տարի կենդանի մնալ Խոր Վիրապում, երբ առաջին իսկ օրը այնտեղ ընկնողն իսկույն կմեոնի սոսկ օձերի ահռելի տեսքից։ Երազը կրկնվում է մի քանի անգամ, այն էլ սպառնալիքով, որ եթե անմիջաաես Գրիգորին չազատեն Խոր Վիրապից, ապա թագավորի տանջանքներն առավել կսաստկանան, կմահանա և նորանոր պատուհասների կենթարկվեն երկիրն ու ժողովուրդը։ Խոսրովիդուխտը այս անգամ մեծ երկյուղածությամբ ու զգուշավորությամբ պալատականներին պատմում է իր տեսած երազն ու սպառնալիքները։ Արքունիքից շտապ կարգով Արտաշատ են ուղարկում Օտա Ամատունուն։ Երբ Օտան գալիս է Արտաշատ, քաղաքացիք հարցնում են գալու պատճառը։ Իմանալով, որ նա եկել է Խոր Վիրապից բանտարկված Գրիգորին տանելու, շատ են զարմանում և կասկած հայտնում նրա կենդանի մնալու մասին։ Հաստ պարաններ են բերում, կապում իրար, կախում Վիրապի մեջ։ Օտան վերևից ձայն է տալիս։ — Գրիգո՜ր, ուր որ ես, դուրս ե՛կ, այդպես է հրամայված քո պաշտած աստծո կողմից։ Գրիգորն անմիջապես Խոր Վիրապում ոտքի է կանգնում, շարժում պարանը և ամուր բռնում։ Քաշում, հորից հանում են Գրիգորին. նրա ամբողջ մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։ Իսկույն հանդերձներ են բերում, հագցնում և մեծ խնդությամբ Արտաշատից տանում Վաղարշապատ։ Խոզի կերպարանք մտած թագավորն անջատվում է վայրի խոզերի երամակներից և քաղաքի մոտ ընդառաջ է գալիս Գրիգորին։ Քաղաքի մոտ Գրիգորին դիմավորելու են գալիս նախարարները։ Երբ հեռվից նրանք տեսնում են բազմության հետ իրենց մոտեցող Օտային ու Գրիգորին, գալիս են ընդառաջ, ծունկի գալիս և ասում. — Խնդրում ենք քեզանից՝ ներիր մեր հանցանքները, որ մենք գործել ենք քո դեմ։ Գրիգորը մոտենում է նրանց, ոտքի կանգնեցնում, ապա հարցնում նահատակված կույսերի տեղը։ Իմանալով, գնում է այնտեղ, հավաքում է բնավ չապականված նրանց մարմիններն ու մարմնի մասերը։ Նախարարները պատանքի համար շատ հանդերձներ են բերում, սակայն Գրիգորը արժանի չի համարում կույսերին այդ արքայական պատանքներում ամփոփել, այլ նրանց յուրաքանչյուրի մարմինը պատում է նրանց իսկ պատառոտված հանդերձներով և բերում, տեղավորում է այն հնձանում, որ կույսերի օթևանն է եղել։ Ինքն էլ մնում է այդ հնձանում և մինչև լույս աղոթում։ Հաջորդ օրը վարազակերպ թագավորը, նախարարները, ավագանու մեծամեծները խուռն ամբոխի ուղեկցությամբ գալիս, ծնկի են իջնում Գրիգորի և նահատակների մարմինների առջև և իրենց կատարած հանցանքների համար ներում հայցում։ Գրիգորը նրանց սկսում է քարոզել նոր կրոնի սկզբունքները և առաջարկում ճանաչել ու ընդլայնել այդ կրոնը, որպեսզի նրանք ազատվեն իրենց հետ պատահած այդ դժբախտությունից և նորանոր պատուհասներից։ Թագավորն ու նախարարները համաձայնում են ընդունել այդ կրոնը, եթե ամեն ինչ կներվի իրենց և պատուհասներն էլ կվերացվեն։ Գրիգորը 65 օր շարունակ նորադարձներին մանրամասն քարոզում է նոր վարդապետության հիմունքներն ու պատգամները, 65 օր թագավորն ու նախարարները պաս են պահում, թավալվում նահատակված կույսերի օթևանի առջև՝ մոխիրների մեջ, ապաշխարում, բժշկություն խնդրում։ 66-րդ օրը Գրիգորը թագավորին, նախարարներին և ամբոխին պատմում է այդ գիշեր իր տեսած հրաշալի տեսիլքը՝ աստվածային պատգամներով, որոնցով պահանջվում էր տեսիլում երևացած ոսկե խարիսխ ունեցող հրեղեն սյան տեղում կառուցել աստծո տաճար, կույսերի զոհված տեղերում՝ վկայարաններ1, որպեսզի տուժածներն ու պատուհաս կրողները բուժվեն և իրենց ընդունած նոր հավատի մեջ ամրապնդվեն։ -------------------------- 1 Նահատակված վկայի նահատակության տեղում կամ նրա նշխարների վրա կաասցված մատուռ։ [էջ 92] Թագավորն ու նախարարները խնդրում են Գրիգորին՝ հրամայել անել տալ այդ ամենը, ինչպես ինքը կկամենա։ Գրիգորն անմիջապես կարգադրում է շինանյութ հայթայթել հիշյալ տաճարն ու վկայարանները արագ կառուցելու համար։ Հավաքված մարդկային բազմությունն այդ լսելով՝ արագ գործի է անցնում, յուրաքանչյուրը գնում է շինանյութ պատրաստելու և բերելու։ Հրամայված տեղերում բերում և կուտակում են վեմ, քար, աղյուս, մայրի փայտ։ Գրիգորը նույն տեղերում նախագծում է կառույցների հիմքերն ու հորինվածքը։ Բազմության նվիրված ջանքերով՝ արագորեն կառուցվում են երեք վկայարաններ, մեկը՝ քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Հռիփսիմեի և երեսներկու ընկերների նահատակված տեղում, մյուսը՝ հարավային կողմում, ուր նահատակվել էր Գայանեն իր երկու ընկերուհիներով, իսկ երրորդը՝ այգիների մեջ՝ հնձանի տեղում, որը նրանց կացարանն է եղել1։ Այնուհետև Գրիգորը հրամայում է նահատակվածներից յուրաքանչյուրի համար մայրափայտից արկղի նման պինդ ու երկաթագամ տապաններ շինել։ Արագ պատրաստում են տապանները, բերում հնձանի դուռը։ Գրիգորը միայնակ, յուրաքանչյուր նահատակի տեղավորում է փայտե տապանի մեջ, ամրացնում, կնքում։ Իսկ Տրդատը, որ բացի մարդաբար խոսելուց և հասկանալուց, ամբողջապես խոզի կերպարանք ուներ, ձեռների ու ոտքերի թաթերը խոզի էին, մարմինը՝ խոզի թավ մազերով ծածկված, վարազի նման խոշոր ժանիքներով և գլխին քուրձ գցած ման էր գալիս, մոտենում է Գրիգորին, աղաչում, որ գոնե ձեռներն ու ոտները բուժելու հնար գտնի, որպեսզի ինքն էլ կարողանա այդ սուրբ շինվածքների կառույցին իր անձնական մասնակցությունը բերել։ Գրիգորը ծնկի է գալիս նահատակների դագաղների մոտ, ձեռները պաղատագին երկինք բարձրացնում, թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում հայցում։ Թագավորի ձեռների և ոտների կճղակները թափվում են, բուժվում։ Տրդատը Գրիգորից հարցնում է իր անելիքը։ Գրիգորը նրան է տալիս դագաղների չափը, որպեսզի յուրաքանչյուրի համար վկայարաններում գերեզմաններ փորվեն։ Տրդատը Գրիգորին խնդրում է, որպեսզի այդ գործին մասնակից դարձնի նաև իր կնոջը՝ Աշխեն տիկնոջը, և քրոջը՝ Խոսրովիդուխտին։ Գրիգորը համաձայնում է, Տրդատը կնոջ և քրոջ հետ գնում է նահատակների համար գերեզմաններ փորում, պատրաստում։ Գերեզմանները պատրաստելուց հետո Տրդատը գալիս Գրիգորից յոթնօրյա ճամփորդության թույլտվություն է խնդրում։ Թագավորը գնում, բարձրանում է բարձր Մասիսն ի վեր և Մասսի գագաթից կարծր, անտաշ, ծանր ու երկար քարեր պոկում, այնպիսի մեծամեծ քարեր, որ դրանցից մեկն անգամ մարդկանց բազմությունը չէր կարող տեղից շարժել։ Հսկայազոր թագավորը հսկա Հայկի նման այդ վիթխարի ժայռաբեկորներից ութ քար վերցնելով՝ դնում է իր թիկունքին և բերում հասցնում է նորակառույց --------------------------------- 1 Այս վկայարանները եղել են այժմյան Էջմիածին քաղաքում գտնվող Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի վանքերի տեղերում քրիստոնեական նախնական կառույցները։ [էջ 93] վկայարանները։ Նա մեն-մենակ չորս քար կանգնեցնում է Հռիփսիմեի վկայարանի սեմին, իբրև հուշարձան կույսի հետ մղած իր անմիտ մարտի։ Վկայարանները կառուցելուց, ավարտելուց, հարդարելուց հետո նահատակների դագաղներն ամփոփում են խորանների տակ փորված գերեզմաններում և յուրաքանչյուրի վրա խաչ կանգնեցնում։ Ապա թագավորն ամբողջ ժողովրդի հետ գնում է այն վայրը, ուր Գրիգորի տեսիլի մեջ երևացել էր ոսկե խարսխի վրա հրեղեն սյունը։ Այդ վայրը շրջափակում են բարձր պարիսպներով, դռներ դնում, փակում և մեջտեղը խաչ տնկում։ Գրիգորն այնուհետև ծնկի է գալիս, աղաչում, աղոթում աստծոն, որ թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում տա։ Թագավորը, որ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծ դողով է բռնվում, վրայի խոզի մորթը, ժանիքներն ու կնճիթակերպ դեմքը վայր են ընկնում, խոզի մազի թավությունից կոշտացած մաշկը թափվում է։ Տրդատը ձեռք է բերում իր մարդկային կերպարանքը՝ փափուկ ու մատղաշ մաշկով և լիովին բուժվում։ Նույն կերպ բուժվում են նաև բոլոր նրանք, ովքեր պատուհասվել էին այս կամ այն հիվանդությամբ։ Մեծ ցնծություն և ուրախություն է պատում ամենքին, սկսում են աշակերտներ հավաքել Հայաստանի տարբեր կողմերից՝ նոր կրոնի վարդապետությունն ուսուցանելու։ Արարատյան նահանգի արքայանիստ Վաղարշապատը դառնում է նոր կրոնի ուսուցման կենտրոն։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
Admin | Дата: Среда, 2009-12-02, 10.03.17 | Сообщение # 20 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| ՏՐԴԱՏՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄԵՀՅԱՆՆԵՐԸ* Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին աստվածների բագիններն ու մեհյանները։ Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, փախչում լցվում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։ Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում։ Այնտեղ ամբարված գանձերը բաժանում են աղքատներին, տառապյալներին և չքավորներին։ Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը1։ Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը։ Նախ կործանում են մեհյանը, փշրում աստծո արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում և բաժանում աղքատներին։ Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը։ Թագավորն ու Գրիգորը Թորդանից անցնում են Անի ամրոցը, ուր ամփոփված էին հայոց թագավորների գերեզմաններն ու գանձերը։ Այստեղ էր գտնվում նաև աստվածների հայր Արամազդի բագինը։ Նրանք ավերում են այն, տեղում խաչ կանգնեցնում, իսկ ավանն իր ամրություններով հանդերձ նվիրում եկեղեցուն։ Այստեղից Տրդատն ու Գրիգորը անցնում են սահմանակից Եկեղյաց գավառը, որտեղ գտնվում էին հայոց թագավորների բուն պաշտամունքի վայրերը։ Դրանցից գլխավորը Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանն էր, որը վահանավոր զինվորներով պահպանում էին քրմերը՝ ընդդեմ ------------------------------ * Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։ 1 Գտնվում է Բարձր Հայքում, Եփրատ գետի հովտում՝ Երզնկայից հարավ-արևմուտք։ [էջ 94] արքունի զորքի։ Սակայն նրանց դիմադրությունը շուտով կոտրվում է, տաճարի բարձրաբերձ պարիսպները կործանվում են և հարթեցվում։ Գրիգորը թագավորով հանդերձ և զորքի օժանդակությամբ փշրում են Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, քանդում տաճարը, ոսկին ու արծաթր ավարի մատնում։ Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցնում են Թիլ ավանը, ուր գտնվում էր Արամազդի դուստր Նանեի մեհյանը։ Զույգ մեհյանների գանձերը ավարի ենթարկելով, կալվածքներն ամբողջությամբ նվիրում են եկեղեցուն։ Այնուհետև Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը, քարոզելու նոր կրոնի սկզբունքներն ու դարձի բերելու տեղի հայ հեթանոս բնակչությանը։ Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում և աղքատներին բաժանում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն։ Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տնկելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ։ Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել։ Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի։ Գրիգորը մերժում է թագավորի առաջարկը, առարկելով թե՝ — Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու աստծո և մարդկանց միջև։ Լավ կանեք, եթե ուրիշ արժանի մարդ գտնեք։ Տրդատին ու Գրիգորին տեսիլ է երևում և պարտավորեցնում է Գրիգորին՝ ստանձնելու քահանայապետության պաշտոնը։ Գրիգորը համաձայնում է։ Այնժամ Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար։ Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը։ Ճանապարհին, տարբեր քաղաքներում ու ավաններում նրանց դիմավորում են մեծ ցնծությամբ ու ուրախությամբ, բազում պատիվների ու հյուրասիրության արժանացնում։ Այսպիսի հարգով ու պատվով նրանք հասնում են Կեսարիա, ներկայանում Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները։ Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները [էջ 95] մեծ սիրով ու ուրախությամբ են ընդունում հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում։ Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ, նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան։ Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան։ Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ Հայաստան քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար։ Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը հայոց պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան։ Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով։ Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր, ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց։ Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախակի զոհեր մատուցելու պատճառով կոչվում էր Աշտիշատ1։ Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի։ Գրիգորն, ահա, գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ տակավին հին սովորությամբ շարունակում էին զոհեր մատուցել։ Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի2 և Աթանագինեսի3 նշխարները։ Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել։ Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և սրբերի ոսկորների նշխարներն այնտեղ թաղել։ Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ։ Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները։ Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում։ Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան և մկրտության ավազան կառուցում։ Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը։ Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190 հազ. մարդու մկրտում, դարձնում է ----------------------------- 1 Յաշտ նշանակում էր զոհ, մատաղ, շատ՝ տեղ, վայր. հետևաբար յաշտիշատ կամ աշտիշատ նշանակում էր զոհավայր, զոհերի տեղ, զոհատեղի։ 2 Հովհաննես Մկրտիչը, ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոսին Հորդանան գետում մկրտողն էր, որից էլ մակդիրը՝ Մկրտիչ։ Նա հայոց մեջ կոչվում է նաև Կարապետ, այսինքն՝ առաջինը, առաջնեկը, իբրև առաջինը Քրիստոսին մկրտող։ Այնտեղ, ուր Գրիգոր Լուսավորիչը թաղում է Հովհաննես Մկրտչի նշխարները, հետագայում կառուցվում է Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը, որը Էջմիածնից հետո հայոց ամենանշանավոր սրբավայրն ու ուխտատեղին էր։ Վահագնի հին հեթանոսական պաշտամունքը, սրբավայրի տեղի նույնության պատճառով միաձուլվում է ս. Կարապետի պաշտամունքին, որին ժողովուրդը կոչում էր Մշո սուլթան, այսինքն՝ Մշո թագավոր, տեր։ 3. Աթանագինեսը եղել է Սեբաստիայի եպիսկոպոս և քրիստոնեության մոլի քարոզիչ, նահատակվել է, որի պատճառով էլ քրիստոնեական եկեղեցու կողմից սրբացել։ [էջ 96] քրիստոնյա։ Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում։ Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, և մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու։ Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ նստում, սպասում Գրիգորին։ Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, շեներում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում։ Ապա գալիս է հասնում Բագավան։ Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան։ Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ։ Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը։ Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում։ Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ։ Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի։ Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար։ Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ։ Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության։ Նրանց մեծ մասը հետագայում դառնում են եկեղեցական նշանավոր գործիչներ։ Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը։ ՏՐԴԱՏ ԵՎ ՄԱՄԳՈՆ* Սասանի որդի Արտաշիրի թագավորության վերջին տարիներին Ճենաստանից իր ընտանիքով Պարսկաստան է փախչում Մամգոն անունով մի նշանավոր նախարար, որը գժտվել էր ճենաց Արբոկ թագավորի հետ և մահից խուսափելու համար ապաստան է փնտրում պարսից Արտաշիր թագավորի մոտ։ Այդ իմանալով, Արբոկը պատգամավորներ է ուղարկում Պարսկաստան և պահանջում Մամգոնին։ Արտաշիրը մերժում է Արբոկի պատգամավորների պահանջը, որի հետևանքով Արբոկը պատերազմի է պատրաստվում Արտաշիրի դեմ, սակայն Արտաշիրը շուտով մեռնում է և նրա փոխարեն թագավորում է որդին՝ Շապուհը։ Վերջինս դարձյալ Մամգոնին չի հանձնում Արբոկի ձեռքը, բայց և Մամգոնին չի թողնում Պարսկաստանում, այլ տունուտեղով ուղարկում է Հայաստան իր գործակալների մոտ։ Ինքը՝ Շապուհը, պատգամ է հղում Ճենաստանի թագավորին, ասելով. — Մի վիրավորվիր, որ ես Մամգոնին չկարողացա քո ձեռքը տալ, որովհետև հայրս նրան երդվել էր արեգակի լույսով։ Բայց որպեսզի դու հանգիստ լինես, ես նրան իմ երկրից հալածեցի արևմուտք՝ աշխարհի ծայրը, ուր նրա համար մահից էլ վատ է լինելու։ Ուրեմն, թող իմ ու քո մեջ պատերազմ չլինի։ Ճենաց թագավորն այս իմանալով՝ հաշտվում է։ ------------------------- * Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։ [էջ 97] Մամգոնը երբ Հայաստան է գալիս, հանդիպում է Տրդատին այն ժամանակ, երբ նա Հունաստանից Հայաստան էր վերադառնում։ Մամգոնը իր ամբողջ գերդաստանով և մեծամեծ ընծաներով գնում է Տրդատին դիմավորելու։ Տրդատը մեծ սիրով ընդունում է նրան, բնակության տեղ տալիս և ապահովում ապրուստով։ Պարսից Շապուհ թագավորը բոլոր ազգերին գրգռում է Հայոց աշխարհի դեմ, խոստանում, որ եթե նրանք արշավեն Հայաստան, ինքն էլ, մյուս կողմից պարսից զորքերով կգա նրանց օգնության։ Շապուհի այս խարդավանքը հրապուրում է հայոց Սլկունյաց ցեղի Սղուկ նահապետին։ Վերջինս սպանում է իր ծերացած փեսա Օտա Ամատունան։ Այդ ժամանակ Տրդատը գտնվում էր արևմուտքում։ Երբ վերադառնում է և իմանում այդ բոլորը, ինքն է նախահարձակ լինում՝ հավաքում է զորքը և շարժվում հյուսիսային ազգերի վրա։ Սլկունյաց նահապետը, որ ամրացել էր Ողական ամրոցում և ապավինել Սիմ լեռան–բնակիչներին՝ սասունցիներին, դիմակայում էր թագավորին, գրգռում երկրի բնակիչներին, չէր թողնում շրջակա գավառներում որևէ մեկը զբաղվեր պետական գործերով։ Տրդատն ստիպված դիմում է հայոց բոլոր նախարարներին, թե՝ ով որ Սլկունյաց նահապետին բռնի և ինձ մոտ բերի, Սլկունյաց ցեղի բոլոր գյուղերը, դաստակերտները, ունեցվածքն ու իշխանությունը ընդմիշտ նրան կհանձնեմ։ Թագավորի այս պահանջի կատարումը հանձն է առնում ճենացի Մամգոնը։ Երբ Տրդատը զորքով գնում է Աղվանքի կողմերը՝ հյուսիսային ազգերի դեմ կռվելու, Մամգոնը իր ամբողջ գերդաստանով գնում է Տարոնի կողմերը, ձևացնելով, թե իբր ապստամբել է թագավորի դեմ։ Ճանապարհ ընկնելիս գաղտնի սուրհանդակ է ուղարկում Ողական, Սլկունյաց նահապետին հաղորդում, որ «թագավորը գնացել է Աղվանքի կողմերը՝ հյուսիսային ազգերի դեմ պատերազմելու։ Նա այժմ էլ մեծ վտանգի մեջ է, ուստի և մեզ համար նպաստավոր ժամանակ է ըստ մեր կամքի գործելու։ Թագավորի՝ իմ նկատմամբ ցույց տված արհամարհանքի պատճառով ես ապստամբել եմ նրա դեմ և այժմ կամենում եմ քեզ դաշնակցել»։ Սլկունյաց նահապետը շատ է ուրախանում, Մամգոնին սիրով ընդունում է և երդումով դաշնակցության ուխտ կնքում։ Սակայն նա Մամգոնին ամրոց չի թողնում, տակավին չվստահելով նրա հավատարմությանը։ Իսկ Մամգոնը ամեն ինչով աստիճանաբար շահում է Սղուկի վստահությունը, իբրև հավատարիմ գործակցի։ Ի վերջո Սլկունյաց նահապետը համոզվում է նրա հավատարմության մեջ և թողնում է ազատ ելումուտ կատարել իր ամրոցում։ Օրերից մի օր Մամգոնը համոզում է Սղուկին՝ դուրս գալ ամրոցից և որսի գնալ։ Որսի ժամանակ, երեներին հետապնդելիս, Մամգոնը նետով թիկունքից հարվածում է Սղուկին, գետնաթավալ սպանում, իր մարդկանց հետ արագ հասնում է ամրոցը, բերդը գրավում և ներսում գտնվողներին կապում։ Կոտորում է Սլկունյաց տոհմի ներկայացուցիչների մեծ մասին. նրանցից միայն երկուսին է հաջողվում փախչել և ապաստանել Ծոփաց աշխարհում։ Մամգոնը շտապ այդ ամենի մասին հաղորդում է Տրդատին։ Տրդատը շատ է ուրախանում և հատուկ հրովարտակով Սլկունիների կալվածքներն ու իշխանությունը Ողական ամրոցով հանձնում է Մամգոնին, նրան ապստամբի փոխարեն նշանակում նախարար, տոհմը նրա անունով կոչում Մամիկոնյան։ Միաժամանակ Տրդատը հրամայում է մնացած Սլկունիներին չվնասել։
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
|