ԱՐԹՆԱՑԻ'Ր ՀԱՅ ՄԱՐԴ
|
|
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.30.28 | Сообщение # 21 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Ի՞ՆՉ ՍՈՎՈՐԵԼ Ռուսները հաճախ են գործածում «հիմարը սեփական սխալների վրա է սովորում, խելոքը՝, ուրիշների» ասացվածքը: Սակայն այս «ոսպնյակի» միջով կյանքին նետված հայացքը չի կարողանում խելոքներին գրանցել: Եւ նույնիսկ հիմարների թիվն է սակավ, քանզի սեփական սխալներից փորձ հավաքածներն էլ առանձնապես վիճակագրություն չեն կազմում: Չնայած, միգուցե ասացվածքը վերաբերվում է ինչ որ բան սովորելուն: Համենայն դեպս, այս ասացվածքում կամ թերի, կամ էլ ժամանակի ընթացքում կրճատված ինչ որ բան կա: Միգուցե այդ ասացվածքը եղել է, կամ պատրաստվում է հասունանալ հետևյալ տարբերակով. «Իմաստունը սովորում է այլոց սխալներից, խելոքը սեփական, իսկ հիմարը առհասարակ ոչինչ էլ չի սովորում»: Եւ ի՞նչ ասել է «սովորել»: Եթե նպատակը արտասովորը սովորական դարձնելն է, ապա մարդկությունը իսկապես սովորելու մեծ ցատկեր է կատարում: Մարդու հարմարվողականության սահմանները թերևս ճշգրտումների գործընթացում են: Այնպիսի կարծիք է դեմքերի մկաններ կառավարում, թե շատ գիտելիքներ ունենալը բավարար պայման է մեծ գործեր կատարելու համար: Եւ այդ կարծիքն է, որ առիթ է դառնում ամենայն անծանոթ և խորթի բնորոշումը շրջանցած սովորույթների յուրացման տենդագին համաճարակի: Եւ այդ համաճարակն է, որ խորթն ու մերժելին մատուցում է որպես անհրաժեշտից զրկվածություն: Եւ դրանից է, որ մարդը իր հոգին գրավ է դնում իրեն կործանող՝, բութ ցավ պատճառող սուր զգացողությանց բաղձանքի դիմաց: Արթնացի'ր Հայ Մարդ: Միթե՞ առաջին Նախագահիդ օրինակից փորձ չքաղեցիր, որ շատ գիտելիքը կարող է նաև վնասակար լինել, քանզի իմացությունն ու Իմաստությունը տարբեր բաներ են: Դեռ որքա՞ն պիտի քաղցր խոստումներով հավատդ սիրաշահեն և չարաշահեն: Չին իմաստունը ճիշտ է հարցնում. « Մե՞ծ է արդյոք խոստումի և քծնանքի տարբերությունը»: Դեռ որքա՞ն պիտի քո իսկ զավակին քո իսկ տալիքը այլին վստահես: Բա'վ է հնարավորություններդ սնունդ դարձնես հարմարվողականությանդ: Քո գլխին եկած արհավիրքներից ի՞նչ ես սովորել: Եւ սովորածիդ արդյունքը ո՞րն է: Քո գլխին իշխան լինել ցանկացող քո մի հատվածը, քո իսկ թշնամուց խաբելու դասը լավ է սովորել: Բայց միթե՞ անվերջ պիտի կուլ գնաս միևնույն ստին: Քո Նախնիների Ճշմարտությունը փնտրիր քո ներսում, ոչ թե քեզնից դուրս: Եւ քո խնամքով Նրան աճեցրու քո ներաշխարհի ողջ տարածքով մեկ: Թող Ճշմարտությունը վերստին դառնա քեզ սովորական:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 14.31.37 | Сообщение # 22 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Զ Ա Ր Թ Ն Ի ՛ Ր Մարէ ՛,ես Զարթնեցի - Զարթնեցի ՞ր,Որդի՜ս -Մարե՛,ես երկա՞ր եմ քնել . -Երկա՜ր,որդի՜ս,երկա՜ր -Մարէ,ՀԱՅՔԸ կանգու՞ն է, - Կիսա՛տ է,որդի՛ս . - Մարէ,Բե՛րդը կանգու՞ն է - Կիսա՛տ է Որդի՛ս : - Մարէ՛,ըսէ՛,ի՞նչ է պատահե՛լ . - Որդի՛ս,ԱՌԾԻՎՆ է լռել... - Մարէ,Է՛դ իմա՞լ, - Որդի՛ս,ԱՌՅՈՒԾՆ Է վիրավոր… - Մարէ՛,ե՛ս զարթնե՛լ եմ, - Որդի՛ս Զարթնե՛լ ե՛ս,Ոտքի՛ կանգնիր: - Մարէ՛,ըսե՛ աղաչում եմ,ու՞ր են, - Որդի՛ս,գնացին,թողեցի՛ն ու գնացի՛ն: -Մարէ,ըսէ,էլ չե՞ն գա, - Որդի՛ս,Դո՛ւ Զարթնիր ,մե՛ջքդ պնդիր,կհասնե՛ն քոմակ, - Մարէ ,ըսէ՛,դու պահե՞լ ես, - Որդի՛ս,պահե՛լ եմ,պահել եմ մուրազով,պահե՛լ եմ փառքով: – Մարէ ինձ ՁԵՆ են տալիս Առյուծաձեւ Մհեր,Սասունցի Դավիթ : - ՄՀԵ՛Ր,Որդի՛ս,ահա՛... Քուռկիկ Ջալալին, Թուր Կեծակին, Գուտն զրեհին, Գոտին ի մեջքին, Կապան ղադիֆեն։ Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին, Առավ ի ձեռ Թուր Կեծակին, Շրջե իր հոր հողեր ։ Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 15.54.07 | Сообщение # 23 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
|
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-09, 16.15.37 | Сообщение # 24 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
|
|
|
| |
Admin | Дата: Понедельник, 2011-01-10, 01.54.23 | Сообщение # 25 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
| Ես ուղղակի հիացած եմ այս թեմայով , հոգեհարազատ շատ բան գտա այստեղ Ի՞նչ էս քեզնից ներկայացնում մարդ արարած Ինչ էս կարծում , ու՞մ պետք կգաս մարդ արարած Ինքնահավան ինքնավստահ մարդ արարած Աշխարհ եկար լաց ու կոծով Իսկ հիմա էլ թվում է քեզ Թե հենց դու էս որ կաս ՈՒ միշտ պիտի լինես Բայց իմացիր մի շատ պարզ բան Ինչ որ անես ուրիշներին, լինի դա լավ Կամ է շատ վատ Ամեն ինչն էլ ետ կդառնա միշտ դեպի քեզ Մի դատիր դու արդար մարդկանց Քո մեջ նայիր ու մտածիր Որ հոգի ես տալու մի օր Կա դատավոր մի երկնային Նրա առաջ ոչ սուտ խոսալ կամ աղերսել Կամ էլ մեկին վատաբանել Էլ չես կարող դու հասկացիր Ապրիր կյանքով դու քեզ տրված ՈՒնեցիր խիղճ քո ներսում Եվ հասկացիր որ բոլորն էլ Խելացի են նաև քեզնից Մի անպատվիր, եղիր համեստ և խելացի Եղիր հմուտ և բարեսիրտ Մեծահոգի եղիր նաև Դու միշտ հիշիր դատավորին այն երկնային Որի առաջ պատասխան էս դու դեռ տալու
Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես
|
|
| |
SEA | Дата: Вторник, 2011-01-11, 02.07.22 | Сообщение # 26 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
|
|
|
| |
SEA | Дата: Понедельник, 2011-01-17, 19.37.33 | Сообщение # 27 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| Աստվածային սիրո խոչընդոտները Տավուշի մարզի Դիտավան համայնքից մի ընկեր ունեմ՝ Դավիթ Սահակյան անունով: Էս Դավթին աստված այնքան է սիրում, որ ամեն անգամ կրկնակի է ուրախություն պարգեւում: Առաջին անգամ աստծո կրկնակի սերը արտահայտվեց 2007թ. փետրվարի 6-ին Արծրունի եւ Սահակ զույգ զավակների տես-քով: Նախորդ տարվա նոյեմբերի 27-ին աստված կրկին Դավթի ընտանիքին զույգ աչքով նայեց: Եվ մի աչքի Լույսը ստացավ Նորիկ, իսկ մյուսը՝ Սարգիս անունը: Դրանով աստված նաեւ ապացուցեց, որ իր սերը Դավթի հանդեպ չի նվազել: Դավթի սերն էլ աստծո հանդեպ իր չափերով աստծուն չի զիջում: Նա իր թիկնեղ հասակով մեկ սիրում է աստծուց պարգեւ ստացած Հայրենիքը: Եվ աստծու չափ էլ ցավ է ապրում, որ անաստվածության պատճառով իր Հայրենիքը այնքան է փոքրացել, որ իր պապերի ընտրած Ոստանը նույնպես սահ-մանագծին է հայտնվել: Եվ արդ աստված սահամանամերձ Դիտավանը փորձում է ամրապնդել այդ համայնք զույգ արու զավակներ ուղարկելով, սակայն աստծո սիրուն հակադր-վում է մեկ այլ՝ մարդկային, չափազանց մարդկային սեր: Եվ այդ չափազանց «մարդկային» սերը ամենեւին ուղղված չէ իր նմանին: Այդ սերը կարողանում է միայն ուղղորդված լինել իր նմանի գրպանին: Դավիթը դիմել է համայնքի ղեկավարությանը՝ աճող ընտանիքին հող հատկացնելու խնդրանքով, եւ ստացել չափազանց «բարյացակամ» պատասխան, որ կարող է մասնակցել աճուրդի եւ վճարելով ձեռք բերել: Ըստ երեւույթին, գոյություն ունի ինչ-որ տրամաբանություն, ըստ որի մարդ վտանգավոր գոտում ապրելու եւ այն շենացնելու, ամրապն-դելու համար պետք է միջոցներ հայթայթի ու վճարի: Երեւի որոշ օրենսդիրներ ու օրենքներ գործադրողներ Հայրենիքը դիտարկում են որպես «ատրակցիոն» եւ կարծում են, թե Հայրենասի-րությունը սուր զգացողությունների տեսակներից է, եւ «ադրենալին» հորմոնի համար հասարակ մարդիկ պարտավոր են վճարել: Ընկերներիցս մեկը տատի պատմածներից մի բան պատմեց. անձրեւի ժամանակ թուրքերը հայ պատանդներին փակում էին նկուղներում եւ դուրս էին թողնում անձրեւի կտրվելուց բավականին անց: Երկար ժամանակ հայերը չէին հասկանում այդ գործողության իմաստը, մինչեւ թուրքե-րից մեկը հարցադրմանը «բարեհաճել» էր պատասխանել, թե «այդպես ենք անում, որ անձրեւից հետո մաքուր օդը դուք չշնչեք»: Եվ այս մի ընկերոջս պատմածը պատահաբար չհիշատակեցի: Հարց է ծագում. մի՞թե հային հող չտալը նույն այն թուրքի քաղաքականությունը չէ: Արթնացի՛ր, Հայ Մարդ: Արթնացե՛ք, հայ օրենսդիրներ ու գործադիրներ: Արթնացե՛ք դրամատենչության թմբիրից: Բավ է ձեր տեսակին ձեր կույր օրենքներով ու կատարողությամբ գաղթեցնեք: Վաղուց ժամանակն է, որ Պետության սահամանաեզրի ամբողջ եր-կայնքով ինչպես հող, այնպես էլ շինանյութ, անասնապահական եւ գյուղատնտեսական անհրաժեշտ պարագաներ նվիրելու Օրենք խմորեք...[/size]
Сообщение отредактировал SEA - Понедельник, 2011-01-17, 19.38.54 |
|
| |
SEA | Дата: Четверг, 2011-01-20, 18.58.26 | Сообщение # 28 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ՎԱՍՆ ՔԱՋՈՒԹՅԱՆ Քաջության քաղցից դավեր են նյութվել, հողեր են տրվել, կրոններ ծնվել, ազգեր են մեռել: Քաջերի սահմանը գուցե զենքն է, բայց քաջությունը սահմաններ չունի: Քաջությունը նյութամոլագար գիտակցությունում պայմաններ չունի: Քաջության սահմանն անծայր-անեզր Ազատությունն է: Քաջերը երբեք ստրուկ չեն լինում ու ստրուկ չեն ունենում: Քաջերը միշտ էլ իրենց կարիքը իրենք են հոգում: Քաջերը երբեք չեն հիվանդանում: Քաջերը միայն վերքերն են բուժում: Քաջերը երբեք ընկերության մեջ եւ մարտի դաշտում վախկոտ չեն փնտրում: Քաջերը միշտ էլ վախն ու վախկոտին հեռու են վանում: Քաջերը երբեք վախ չեն սերմանում: Քաջերը երբեք ուրիշի վախով չեն հպարտանում: Քաջերը իրենց չեն փառաբանում: Քաջերը երբեք չեն հպարտանում իրենց որակով, իրենց քանակով, իրենց բանակով: Քաջը կարող է չլինել առաջնորդ, բայց առաջնորդող միշտ էլ քաջերն են: Քաջերը միշտ էլ մենակ են լինում, բայց ոչ միայնակ: Քաջերը երբեք ոչ իրենց համար, ոչ էլ ուրիշի՝ հողեր չեն զավթում: Քաջերը միշտ էլ Ազատագրում են եւ ոչ թե զավթում: Քաջերը երբեք երկնից ու երկրից ոչինչ չեն հայցում: Քաջության Շունչը միայն ու միայն Մայր Հողն է բացում: Արթնացի՛ր, Հայ Մարդ: Բա՛վ է Մայր Հողդ քո ավերածությամբ անապատ դարձնես: Մինչեւ ե՞րբ պիտի անապատներում դու Հավատ փնտրես:
|
|
| |
SEA | Дата: Воскресенье, 2011-01-23, 18.02.06 | Сообщение # 29 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ՍՆԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆ 9Օ-ականների երկրորդ կեսերին էր: Ընկերոջս տանն էինք, երբ նրանց հյուր եկան ընկերոջս քրոջ համակուրսեցիները: Ծանոթացանք, դեսից դենից զրույց սկսվեց, եւ ուսանողուհի հյուրերից մեկը հարցրեց. - Երեխեք, բա երեկ լսում էի՞ք «ստերեո ստուդիա»-ն: Կարեն Վարդանյանը պատմում էր սատանայի թվի մասին: Ասում էր, որ աշխարհի տարբեր քաղաքներում տարբեր մարդիկ հեռախոսով հավաքել են 666, եւ որին կայծակն է շանթահարել, որին մեքենան է վրաերթ արել, որի գլխին աղյուս է ընկել... Ես տարակուսանքով ունկնդիրը եղա տագնապալից ու սնոտի քննարկումների: Եվ այդ քննարկումներն անում էին Հայաստանի ապագա մանկաբույժները: Սնոտի մթնոլորտը լիցքաթափելու նպատակով վերցրի լսափողը եւ բոլորին ակնառու կերպով հավաքեցի վերը հիշատակած թվերը, սակայն սպասածիս հակառակ, ուսանողուհիների հայացքների տագնապը ավելի խորացավ, եւ նրանցից մեկը նույնիսկ ռուսերեն ասաց, որ ինձանից հարկավոր է հեռու մնալ, այլապես իմ հետ կատարվելիք աղետը կարող է նաեւ նրանց անդրադառնալ: Մի քանի քայլ նրանցից հեռացա, եւ հայտարարելով, որ արդեն կարող են իրենց ապահով զգալ, սկսեցի հորդորել սատանայից չվախենալ` ներկայացնելով նրա բնութագրի վերլուծականը. «Սատանան իմպոտենտ է»: Անմիջապես հնչեց հարցը, թե` որտեղի՞ց գիտեմ: Պատասխանս. «Նրա կերպարի վերլուծությունից: Այդ մասին վկայում են նրա կոտոշները: Չէ՞ որ կոտոշները խոսում են կնոջ դավաճանության մասին»: Եվ զարգացրի նրա բնութագիրը. «Նա նաեւ հարբեցող, ծխամոլ, խաղամոլ, ..., ստախոս, վախկոտ է»: Եվ ներկայացրի դրանց տրամաբանական մեկնաբանությունները: Սատանայի բնութագիրը բավականին զվարճալի ստացվեց, աչքերի տագնապներն էլ փոխակերպվեցին գեղեցիկ ժպիտների, սակայն այդ փոքրիկ դիպվածը միայն կաթիլ է մեր օրերի իրողության պղտոր օվկիանոսում: Ցավով եմ փաստում, որ հնությամբ ոչ մեկին չզիջող մեր ժողովուրդը արագ յուրացնում է երիտասարդ, եւ համապատասխանաբար «պրիմիտիվ» ժողովուրդների սնոտի հավատալիքներն ու սովորույթները եւ մոռացության է մատնում Նախնեաց՝ փորձով հաստատված Իմաստությունները: Եվ վատն այն է, որ այդ սնոտի հավատալիքները կենցաղ են խուժում օտար բառերի շարահյուսական «գեղեցիկ» խոսքով: Արթնացի՛ր, Հայ մարդ: Քեզ հասկանալի ու քեզ հասկացող Բնության Սիրտը բաց է քո առջեւ: Նախապաշարում կոչված պատրանքն է, որ խոչընդոտ է քո եւ Բնության Սրտերի զարկի համատրոփին: Ականջի լսած ամենայն ինչը պիտի հաստատվի աչքի տեսածով: Աչքի տեսածն էլ` անձնական փորձով: Հային վայել չէ փորձը շրջանցող փորձանքին տրվել:
|
|
| |
SEA | Дата: Понедельник, 2011-03-07, 16.13.23 | Сообщение # 30 |
Генерал-майор
Группа: Модераторы
Сообщений: 632
Статус: Offline
| ՎԱՍՆ ԱՌՅՈՒԾՈՒԹՅԱՆ «Բոլոր չարիքներից արկղում մնաց միայն հույսը» Հեսիոդոս Մոտ երկու ամիս առաջ Երևանի ռեստորաններից մեկում կոլլեկտիվ խնջույքի էինք: Սեղանը բավականին առատ և գեղեցիկ էր: Խնջույքն էլ կազմակերպված էր հայկական կարգով: Եւ ըստ այդ կարգի, մատուցվող խորովածի տեսքն էլ էր գեղեցիկ: Խորովածի վրայի սոխի առատ գեղեցիկ օղակները նաև անուշ բուրում էին: Սակայն շուտով սոխի բուրմունքից զատ հասանելի դարձավ մեկ այլ, սակայն ոչ բուրմունք: Ըստ երևույթին սոխը երկրորդն էր, որ պետք է խլացներ այդ «ոչ բուրմունք»ը: Առաջինը՝ խորովելը, նույնպես չէր վերացրել հնացած մսի ինքնամատնումը: Զարմանքով ինձ համար ամրագրեցի(թեթև հարցուփորձով), որ ինձնից բացի դա ոչ ոք չէր զգացել: Կարծեցի՝ միգուցէ ես եմ չափազանց բծախնդիր: Սակայն հետո պարզվեց, որ այդ մսից թունավորվողներ են եղել(բարեբախտաբար ոչ մահացու): Ուզում եմ պարզաբանել, որ գրչիս նպատակը ամենևին էլ ռեստորանների անբարեխղճությունը մատնացուցելը չէ: Առյուծների մոտ ընդունված է սնվել միայն թարմ որսով: Եւ նույն որսին առյուծը երկու անգամ չի մոտենում: Եւ առյուծը ուտում է մինչև կշտանալը: Սակայն լինում է, որ ինչ որ առյուծ անձնատուր է լինում քաղցին և մոռանում առյուծային բարքերը: Եւ կարծելով, թե ականատես չկա, մոտենում է լեշացած որսին և բորենիներին քշելով մի լավ հագենում է: Թերևս հետո մեծ զարմանք է ապրում, երբ իրեն երամից վտարում են: Ու չի հասկանում, որ վտարվում է առյուծներին ոչ բնորոշ հոտ ձեռք բերած լինելու պատճառով: Հոտ՝ որը գիշատիչները լավ են ընկալում: Այդ հոտը ընկալում են նաև բորենիները և դառնում վտարված առյուծի հավետ հետևորդը: Քանզի քաջ են գիտակցոււմ, որ նրա կատարած ցանկացած որս այլևս իրենը չէ: Եւ այդպես, առյուծը մեկ անգամ գայթակղվելով ու քաղցը ոչ առյուծաբար հագեցնելով, իրեն դատապարտում է քաղցամահության: Շատ մարդիկ են ինչ-ինչ տրամաբանությունից ելնելով կյանքի այլ տեսակների մոտ գիտակցությունը բացառում: Թերևս դրանով փորձում են ճշմարտությունը զոհաբերել սեփական «Ես» ին: Ըստ երևույթին այդ կարծիքից մարդկանց մի ստվար հատված առանձնակի հաճույք է կորզում: Մեր իրողությունը կրում է բազում ապացույցներ, որ «մարդ» հաջողված ստից կարող է արտակարգ ուրախություն ապրել: Եւ թերևս «մարդ»ը իր համար բացահայտել է ամենամեծ հաջողության հավանականությունը ունեցող սուտը՝ ինքնախաբեությունը: Արթնացի'ր Հայ Մարդ: Հիշիր առյուծ անցյալդ և վերականգնիր ներքին ու արտաքին որակներդ: Բավ է գլխիդ եկած փորձությունների պատճառը քեզնից դուրս փնտրես: Բավ է մտքիդ, գործիդ, բարքիդ, վարքիդ, ... արգասիքների առյուծի բաժինը բորենիներին տրամադրես: Բավ է կորյուններիդ բորենիների համակարգով կրթես: Վերհիշի'ր վեհն ու գեղեցիկը:
|
|
| |
|