Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 10.03.14
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 7 из 7
  • «
  • 1
  • 2
  • 5
  • 6
  • 7
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.55.46 | Сообщение # 61
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻՆ

Երբ ես պատանի, կարդում էի քեզ,
դու թվում էիր ինձ այնպես անէ՜,
անէ էր թվում կյա՛նքըդ ողջակեզ,
և քո երգը նո՜ւրբ, գերող ու անեղծ...

ի՜նչ իմանայի ես այնժամ, ասա՛,
որ սերն ինձ մի օր... Ձեր տո՜ւն կտանի,
և քո սիրե՛րգն այն, որ դու... չտեսա՜ր,
Կտակել ես ի՛նձ՝ Գևորգ Էմինի՛ն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.56.33 | Сообщение # 62
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՏԵՐՅԱՆԻ ՄԱՀԸ
Թեթև էր արվեստն իմ խնդում,
Իսկ կյանքըս այնպես դժվարին էր...
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
«...Հուրը սրտիս պես հանգչո՜ւմ է արդեն,
Ծուխն անհետանում՝ հույսերիս նման.
Պոետ մի հիվանդ,
________անտուն ու անտեր,
Գիտեմ ես, գիտեմ,
________կորա՜ծ եմ հիմա...
Գո՞րգ է այս պատին,
________մանկությո՛ւնս է թե՝
Գանձա՛... արոտնե՜ր... աղբյուր ու ամա՜ռ...
Դու լա՞ց ես լինում, Անահի՛տ, արդեն,
Բայց ինչի՞ համար, 
________ասա՛, ո՞ւմ համար:
Հագցրո՛ւ ինձ... Սիրտս այրվո՜ւմ է հրից,
Սակայն սառչո՛ւմ են կարծես մատներըս.
Ասա՛, սիրելիս, մեռնե՞լն է դյուրին,
Թե՞ մերձավորի մահը տեսնելը...
Կրակը վառի՛ր...
________Ինչպե՞ս, չի՞ մարել,
Ինչո՞ւ ինձ թվաց՝ հանգչո՜ւմ է, մարո՜ւմ,
Սպասի՛ր, այն ո՞վ դուռը բաց արեց,
Ո՞վ է շշնջում այնտեղ, խավարում:
Նվագո՞ւմ ես դու,
________թե՞ հողմ է դրսում.
Հեռախոսո՞վ, ի՞նձ...
________կա՛ց, մի՛ խանգարի.
«Տերյանի՞ն...». Այո՛, Տերյա՛նն է խոսում,
Պոետը՝ խաչվա՜ծ Հայոց աշխարհի.
Ի՞նչ, դեռ քաո՞ս է երկրում իմ մթին,
Դեռ չկա՞ լուրը նրա փրկության.
Մի՞թե սև խաչին եղեռնի, ջարդի,
Չի՜ հաջորդելու հրաշքն Հարության...
Ի՜նչ փույթ, թե հիմա ձմե՜ռ է այնտեղ,
Բայց շուտով գարո՜ւն կլինի, մայի՜ս...
Ինձ դժվա՜ր է այս սև ցավին հաղթել,
Բայց չտեսնել այդ՝ դժվա՜ր է մահից...
Իմ վիճա՞կը... ես... առո՜ղջ եմ, այո՛,
Ես կյա՜նքըս կտամ այդ լուրի համար.
Միայն շո՜ւտ փրկվի երկիրը հայոց՝
Տանջանքի խաչին խաչված Տիրամա՛յր...
...........................
...Ես հասկանում եմ լեզուն քաղաքի,
Լեզուն մայթերի,
________լապտերի,
____մարդու,
Սիրում եմ նրա հև՛քը տենդագին
Եվ նրանց, որոնք խենթ են ու անտուն.
Բայց ա՛յն,
____Ինչ առաջ մո՜ւժ էր վարդագույն,
Որից տենչում էր հոգիս երգ քամել,
Հիմա մորմոքով իմ ուղին փակում,
Իր մա՜ղձն է խառնում իմ տողին ամեն:
Այս մեծ քաղաքի նրբանցքներում մեղկ,
Ուր մենությունն էր գերում ինձ առաջ,
Ես վի՜շտն եմ տեսնում՝ փողոց ելած մերկ,
Եվ քամու ձայնը թվում է հառաչ:
Եվ նոքա, որ ինձ ե՜րգ էին թվում՝
Ջահել ուսանողն ու պոռնկուհին,-
Մեկը արյո՜ւն է թքում մայթերում,
Վե՛րք կա մյուսի կապտած շուրթերին...
...Հիմա «Մթնշաղ»-ն ինձ՝ ծիծաղելի՜
Եվ մե՜ղք է թվում այս խառնարանում.
Եվ զգում եմ, որ լավ է ավելի,
Մա՛րդ լինել՝
____Թեկուզ անհա՜յտ, անանո՜ւն,
Զինվորագրված այս շարասյունին,
Կռվել ու զոհվել երթում ու դիրքում,
Քան, մե՜ղր խառնած կյանքի բարկ թույնին,
Աչքերը փակած ապրե՛լ ողջ կյանքում:
Զգում եմ, ինչպես հոգիս լայնանո՛ւմ
Եվ բացվո՜ւմ է նոր երգերի համար...

Բայց ո՞վ է սրտիս կրակը մարում,
Հույսերըս ցրում այս ծխի նման...»

...Կրակն այրվում է հիվանդ սրտի պես,
Ծուխն անհետանում՝ հույսերի նման.
«-Բժի՜շկ, Անահի՛տ,
____բայց մի՛ գնա,
________տե՛ս,
Ես վախենո՜ւմ եմ առանց քեզ մնալ...
Մահն էլի՛ կգա՝ ինչպես վագոնում.
Լա՜վ էր դու կայիր...
____մենա՞կ... օ՜ երբե՛ք.
Սուսաննա՞ն եկավ,
____դո՞ւռն են բաց անում,
Թ՞ե բուքն է դրսում կաղկանձում բեկ-բեկ:
Մեռնե՜լ...
____բայց մի՞թե մահն ա՛յս է եղել,
Եվ ա՛յս մասին եմ ես հաճախ գրել -
Սառը քրտի՛նք, հա՛զ.
____և դեղե՜ր, դեղե՜ր,-
Մի՞թե այս մահն եմ ես հանգավորել...
Մի՞թե գերագո՜ւյն մի վայրկյան չէ սա,-
Ողջը հիշելո՛ւ, վերջի՜նն ասելու,
Երգելու ե՛րթն այս աշխարհասասան,
Որ ողջ մարդկության տենչի՜ց է սերում...»:
...Անա՛ նա, մա՜հը
________և ինքը՝ մենակ,
Ո՜չ մի վսեմ բա՛ն,
________ոչ մի նկրտում,-
Գեթ մի վերջին խո՛հ, որ պատգա՛մ դառնար,
Լուսավոր մի տե՛նչ,
________գրելու ձգտո՛ւմ.
Ահա՛ նա, մա՜հը,
________և ոչ ոք չկա՛,
Դրանի՜ց է մահն անվախ մոտենում...
...Չէ՞ որ Մոսկովումն է՛լ էր նա տկար,
Արյո՜ւն էր թքում,
____զառանցո՛ւմ,
________ջերմո՛ւմ.
Բայց ինչո՞ւ, ինչո՜ւ այնտեղ չմեռավ.-
Մենակ չէր՝ կանգնած մահվան դեմ վհատ...
(«Հեռանա՜լ...»- հիշեց հեգնանքով մռայլ.)
Կիրք կար,
____հիացում,
________երազանք ու մարտ.
Մրրիկ, որ հինը հիմքից խորտակվե՛ց
Եվ նորի դժվար ճամփա՛ն էր հարթում...
Անգամ Բլոկը հարյա՜վ ու երգե՜ց,
Ցուրտ հոկտեմբերի ջերմ բարիկադում:
(Իսկ ինքն ուզում էր գնալ Հայաստան,
Դեպի Երևանն ու Նորքի բարդին,
Որ բուժե՜ր իրեն հայրենի Գանձան
Եվ հոգին ճախրեր երգերով կրկին...)
...Իսկ հիմա ո՞ւր են գործ ու ընկերներ.
Դեղ չկա՜...
____մի՞թե սակայն դրանից 
Կարող է ինքը հենց այստեղ մեռնել,
Չտեսնե՛լ գալիքն իր Հայաստանի...
«...Բժիշկը չեկա՞վ.
________ի՞նչ
____________նոր տարվա տո՞ն,
Քեֆի սեղանից զրկվել չե՞ն ուզում.
Բոլորն ապրում են լոկ իրենց բախտո՞վ.
Իսկ ի՞նքը՝
____մի՞թե նահատակ է զուր.
Մի՞թե մի կաթիլ ջո՛ւր են խնայում
Նրա՛ն,
____ում սիրտը ծո՜վ էր բարիքի...
«Ի՜նչ գործ ունեինք այս խառնարանում...»-
Իրա՜վ են մարդիկ:
________Չէ՞ որ իր փառքի
Դափնե պսակով երջանիկ ու գոհ,
Կարող էր ի՛նքն էլ այլերի նմա՛ն,
Ապրել Լոզանո՛ւմ,
________Նի՛ցցայում ծաղկող
Եվ այսպես արյուն չթքե՜լ հիմա...
Չէ՞ որ նրա նուրբ տողե՛րն է կարդում 
Ամեն պատանի՝ տենչանքով տարված,
Նրա՜ն է ամեն աղջիկ աղոթում,
«Մթնշաղը» իր բարձի տակ պահած...
Այո՛, ամենից հե՜շտը իր համար,
Լավը, հաճելին՝ փա՛ռքն էր պոետի...
Բայց ո՞րն է փա՛ռքը պոետի անմահ.
Մի՞թե ա՛յն, որ իր երկրի աղետին 
Եվ անգե՛տ և կո՛ւյր՝ «Մթնշա՜ղ» երգի,
«Ցնորք աղջկա՜ն», 
________«Շղթա՜ն հուշերի».
Հովիտում մարգե՛ր ցանելով ծաղկի,
Երբ ջրհեղե՜ղն է իջնում լեռներից...
Օ՜, ո՛չ,
____մա՛րդ է նա ու քաղաքացի՛,
Ծաղկի բուրմո՛ւնք ու ռումբի խոլ շառա՜չ.-
Պոետ՝
____ասել է՝ ներկայից բացի,
պատասխան տալ և գալիքի՛ առաջ.
Պոետ՝ ասել է՝ նոր ուղի՛ հարթել,
Ողջակե՜զ լինել դարի կրակում...
Միայն անիծյալ այս հազին հաղթե՛ր,
Անցնե՜ր այս մահման զառանցա՛նքն անքուն...
Բժիշկը չեկա՞վ...
________Անիծյա՜լ կրակ.
Այրվո՜ւմ է սիրտըս, մարմինըս՝ սառո՜ւմ.
Տաքացրե՛ք ինձ ,
________հագցրե՛ք,
____________արա՛գ,
Եկա՞ր, Անահի՛տ,
____հանգչո՜ւմ եմ, մարո՜ւմ...
Մի՞թե սա՛ էր ողջն...
________Ա՜խ, ահա՜ թե ինչ,
Մոռացե՜լ էի, հուշերի՛ն տրվել.
Մեռնո՞ւմ եմ...
________Դրեք գլուխըս բարձին,
Ավելի՛ վերև...
________Թղթերըս տվե՛ք...
Որտե՞ղ ենք հիմա.
________դեռ Օրենբուրգո՞ւմ,
Ա՜խ, ինչպե՜ս մահն իմ հաշիվը խառնեց...
Լսո՞ւմ ես,
____տա՜ր ինձ Մոսկվա,
________տա՜ր, անգո՛ւթ,
Ես գիտե՛մ,
____այնտեղ հարությո՜ւն կառնեմ,
Կապրե՜մ,
________կգրե՜մ...»
____________ (Գնացքը ճչաց...
Ի՜նչ զգաց, տեսնես, և ո՞ւմ էր հիշել...)
«Ո՞ւր են թղթերըս,
____Ես ընկնում են ցա՜ծ...»
Հոգևա՛րք.
____Ձմե՛ռ,
________Օրենբո՛ւրգ.
____________գիշե՛ր:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.57.06 | Сообщение # 63
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ

Մեզնից շա՜տ էր սիրում նա գարունն ու վա՛րդը
Եվ մեզնից ավելի՝ բանաստեղծ ու մարդ էր.

Բայց դարը դաժա՜ն էր, իսկ ցարը՝ ոխերի՜մ,
Եվ նա սո՜ւր վերցրեց՝ գրիչի փոխարեն...

Սրո՜վ էր նա զարկում քնարին քերթության,
Եվ չէի՜ն դիմանում լարերը քնքշության...

...Դյուրի՜ն է թանաքով գովերգել գարունը,
Եվ դժվա՜ր գարնանը զոհել իր արյունը...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.57.35 | Сообщение # 64
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԻՆ

Մենք ծնվել էինք նո՜ւյն երկնքի տակ.
Այդ քո՛ մասին էր պատմում մայրըս ինձ.
Թե եղբա՜յր ունեմ ես երկրում օտար,
Որ, փախած մի օր հայրենի տնից,
Իր ավերված տան վրեժը սրտում,
Լցված տուն-դարձի տենչանքով ագահ,
Հայոց հողի՜ն է հեռվից կարոտում
Եվ, ուր էլ լինի , մի օր պիտի գա՛...

Դու երգի՛չն էիր պանդուխտ հայության.
Քնար էր տրված քեզ մեղմ երգերի,
Բայց դու կտրեցի՜ր լարը քնքշության՝
Սրո՛վ զարկելով նրա լարերին:
Եվ, թեև մուսան քեզ տվել էր ձիրք՝
Երգի՜չը դառնալ Սփյուռքի վերքի,
Բայց, դու քո գրչից սվի՜ն ձուլեցիր,
Որ էլ չմորթվի ո՛չ մի հայ երգիչ...

Դու զինվո՛ր էիր քաջ ու անվեհեր.
Եվ երբ թշնամին մոր հողը սուրաց,
Կերչից արձակած իմ ա՛րկը ահեղ
Եվ քո նռնակը՝ Փարիզից թռած,
Կարոտ եղբոր պես հանդիպած իրար,
Հավատարիմ նո՛ւյն հին ու նոր ոխին,
Թռան դեպի նույն եզե՛րքը խավար
Եվ պայթեցին նո՛ւյն ոսոխի գլխին...

Հիմա, արևի պապակ քո սրտին,
Օտարության պաղ անձրև՜ն է մաղում,
Բայց, թաց աչքերից ամեն պանդուխտի,
Թվում է՝ դու ես ըղձանքով նայում.
Դո՛ւ, որ ողջ կյանքում հողն այս կարոտած -
Պանդո՛ւխտ մնացիր ու ետ չդարձա՛ր,
Թաղած շիրի՛մըդ ճամփեքին օտար,
Որպես մոր ըմբոստ ոգու հուշարձան:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.58.00 | Сообщение # 65
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՎԼԱԴԻՄԻՐ ՄԱՅԱԿՈՎՍԿՈՒՆ

Ամեն օր
____մի նոր լո՜ւր ենք լսում քո մասին,
Եվ, մեկը մյուսից
____ճշմարի՜տ ու հաստա՛տ.-
Բեռլինո՜ւմ ես եղել
____իբրև թե Մայիսին,
Մեր զորքի առջևից
____ ներխուժել ես Ռայխստա՛գ,
Եվ քո նոր գրքե՛րը -
____հնի հետ միասի՛ն,
Արգելե՜լ է կարդալ
____մի նորել իմաստակ...

Մյուսը տեսել է
____աչքով իր սեփական,
Որ երբ ցույցն էր ցնցում
____նրբանցքները անձուկ,
Բառնալու բթության 
____Բաստի՛լը բռնակալ -
Մադրիդո՛ւմ լինի,
____թե... Բոսֆորի նեղուցո՛ւմ,-
Ցույցի՛ն ես միացել
____դու՝ երգով մարտական,
Եվ քայլե՛լ -
____«Էյֆելին» անելով թևանցուկ...

Իսկ այս չին պոետին
____Թե ուզես հավատալ,
Երբ Պեկին են մտել
____կուլիները հաղթող
Խնդրել են քեզանից
____քո երգերը կարդալ,
Եվ, երբ «Ձախ քայլերգից»
____Շառաչե՜լ ես մի տող,-
Ամբողջ չին բանակը -
____երդումի պես արդար -
Արձագա՜նք է տվել ...
____չինական ակցենտով...

Ամեն օր քո մասին
____մի նոր բա՛ն են պատմում
Եվ բոլորն էլ ճի՜շտ են,
____սրտում տեղ գտնո՜ւմ են,
Մի բանի լոկ կյանքում
____ոչ ոք չի՜ հավատում,
Թեև այն...
____տարինե՜ր շարունակ կրկնո՛ւմ են,-
Իբրև թե ապրիլի՛ն...
____Երեսուն թվին ... դո՛ւ...
Բայց արժ՞ այդ մասին՝
________պա՜րզ է, 
____________որ ստո՛ւմ են...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.58.26 | Сообщение # 66
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԼԵՆԻՆԳՐԱԴԻ «ԱՆԳԼԵՏԵՐ» ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ
Սերգեյ Եսենինին
Ո՛չ,
____ինքնասպան լինել չի՜ լինի,
Ոչ պարանով այս, ոչ այս դանակո՛վ.

Չի՜ դառնա ջուրն այս օղի կամ գինի,
Եվ երգ չի՜ գրվի... արյան թանաքով:

Այս սենյակը իմ սենյակից, Սերգե՛յ,
Տեղեվ չի՜ զատվում,
________այլ՝ ժամանակո՛վ...

...Այն հողից, որ քո արյա՜մբ ես հերկել,
Դժվա՜ր է զրկվել՝
________թեկուզ... հանաքո՛վ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.58.54 | Сообщение # 67
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԱԳԱՂԻ ԱՌԱՋ

Կարծես դեռ ժպտո՜ւմ ես՝ մեզ գերած,
Կամ բեմում գեղիրան նազո՛ւմ ես,
Ամեն դեր քեզ համա՛ր էր գրված,
Ամեն դեր քեզ այնպես սազո՜ւմ էր.
Եվ այնպես լա՜վ էիր դու խաղում,
Այնպես ջե՛րմ
____անզո՛ւսպ
________ու կանացի՛.
Ո՞վ տվեց քեզ այս դե՛րը մահու,
Եվ ինչո՞ւ,
____Դու ինչո՞ւ խաղացիր...
...........................
Դո՛ւ, կյանքի սիրահա՛րն ու տե՛րը,
Մեռյալի դերո՞ւմ ու դագաղո՞ւմ...

...Թո՜ղ, Արո՜ւս,
____չի՜ սազում այս դերը`
Առաջին անգամ... վա՜տ ես խաղում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.59.20 | Сообщение # 68
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

«Հերի՜ք,- ասում են մազերը ձյունե,-
Քեզ դարե՜րն անգամ փա՛ռք են գուշակում.
Էլ ի՜նչ ես ուզում կյանքից վերցնել...».
«Ես չե՜մ վերցընում -
____ես պա՛րտք եմ փակում.-
Ի՜նչ տանեմ կյանքից, և ո՞ւր եմ տանում,
Երբ այստե՛ղ պիտի իմ պարտքը մարեմ,
Երբ ինչ թողնո՛ւմ եմ, ա՛յն է ինձ մնում,
Եվ կորա՛ծ է այն, ինչ հետըս տանե՛մ:

Իսկ ի՜նչ եմ տվել ես այս աշխարհին,
Այսքան գույնի տեղ՝ տրված ինձ առատ,-
Մորըս աչքերի գույնի՛ տեղ բարի,
Մանկության գույնի՝ մաքո՜ւր, անարա՜տ,
Սիրո գույնի տեղ՝ այրո՜ղ, արնագո՜ւյն,
Եվ իմ ծերության ձյունեղե՜ն գույնի...

Երանի՜ նրան, ում համար կյանքում
Ծիածանը լոկ... յո՛թը գույն ունի...»:
...........................
Եվ նա, աչքերով ջահել արծիվի,
Որոնում է նոր գույներ ու ցոլքեր,
Եվ դրոշմո՜ւմ է ճերմակ կտավին,
Մասիս ու արև, ծաղիկ ու մրգեր,
Ե՜տ շպրտելով ճակատից իր լայն,
Միտքը՝ հանգստի ու երկմտանքի,
Եվ մազե՛րը, որ ասում են «դե լա՜վ,
Էլ ի՜նչ ես ուզում տանել այս կյանքից...»:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Воскресенье, 2014-04-20, 00.59.47 | Сообщение # 69
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՄԱՀԸ

Սարերն այնքան սիրո՜ւն էին,
Որ Սա՛ր չէին ասես ու քար,-
Այլ, Աստծո ձեռքով արված,
Անշրջանակ բնանկա՛ր:

Եվ, հրաշքո՜վ կարծես ելած,
Այդ նկարի լեռ ու քարից,
Սարի ճամփով իջնում էր ցած,
Արծվատես մի նկարիչ...

Իջնում էր ցած
Ու հիացած
Տեսքով լեռանց,
Տեսքով սարանց,
Նկարո՜ւմ էր ու նկարո՜ւմ,-
Հին սարի մոտ՝
Նո՛րն արարում
Եվ սարերին գրում «Սարյա՛ն»...

Նկարո՜ւմ էր ու նկարո՜ւմ,
Երբ արև էր, լույս ու գարուն.
Նկարո՜ւմ էր գերվա՜ծ, համա՜ռ,
Երբ մրգահա՛ս էր ու ամա՛ռ.
Նոր գո՛ւյն քսում, նոր գի՛ծ քաշում,
Երբ մառախո՜ւղ էր ու աշո՜ւն.
Սարե՜ր երկնում՝ սարերի մե՛ջ,
Երբ սառո՜ւյց էր, ձյո՜ւն ու ձմե՜ռ...

Նկարո՜ւմ, 
Ու չէ՜ր նշմարում,
Որ... ի՛նքն էլ է ձմեռնանում
Եվ Մասիսից՝ ձյունով պատած,
Արդեն չի՜ էլ զանազանվում...

Եվ երբ մի օր զգա՛ց հանկարծ,
Որ վրձինը ընկնում է ցա՜ծ,
Որ ձեռքը լոկ... նե՜րկ է քսում,
Աչքը նայում, բայց... չի՜ տեսնում,-
Տխո՜ւր նայեց իր նկարին,
Իր նկարած լեռ ու սարին,
Եվ... մտած իր նկարից նե՜րս,
Այստեղ թողած վրձի՛ն ու նե՛րկ,
Արահետո՛վ իր նկարած,
Աչքն իր վրձնած սարին հառա՛ծ,
Գնա՜ց,
Ձուլվե՜ց իր նկարին,
Իր նկարած լե՜ռ ու սարի՛ն,
Նորի՛ց դարձած լեռ, հող ու քար,
Բնությո՛ւն ու բնանկա՛ր...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
  • Страница 7 из 7
  • «
  • 1
  • 2
  • 5
  • 6
  • 7
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz