Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСреда, 2024-04-24, 14.19.25
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 7
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 6
  • 7
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.54.19 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ

Ա՜խ, այս Մասիսը...

Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քա՛ր է.

Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը... սա՛ռն է.

Որ աշխարհներից հեռավո՜ր-հեռո՜ւ,
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...

Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն,
Երբ որ... կիսվա՜ծ է.

Որ, մե՜ծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...

Ախ, այս Մասիսը:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.54.53 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Շատ բան չե՜մ ուզում
____ես այս աշխարհից
Եվ... անհնար չէ՛
____իմ ցանկությունը.-
Մասիսը տեսնել
____Մարութա սարի՜ց,
Նորից շեն տեսնել
____Սասնա հին տունը.
Նույն ընտանիքը
____տեսնել... նո՛ւյն տան մեջ,
Նո՛ւյն հողի վրա`
____մեր տքնությունը,
Կռիվը տեսնել
____իր օրհասի մե՛ջ,
Եվ հավերժի՜ մեջ՝
____խաղաղությո՛ւնը...

...Գուցե և... անցյալ տարվա հին ձյո՞ւնը...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.55.23 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Մասի՛ս, հպա՜րտ ես դու,
Մինչ ես
Քո վշտերից կռանո՜ւմ եմ.

Ջահե՛լ, զվա՜րթ ես դու,
Մինչ ես
Քո հոգսերից ծերանո՜ւմ եմ.

Դրանից չե՞ս դու վե՜հ ու վե՜ս,
Իսկ ես տանջվո՜ւմ,
Սրտնեղո՜ւմ եմ,
Որ... մի օրվա անցո՛րդ եմ ես,
Իսկ դու հավետ քո տեղո՜ւմ ես...

Ես քարանո՜ւմ եմ քո վշտից,
Դու՝ խա՜ղ անում աստղերի հետ...

Երանի ե՛ս լեռ լինեի,
Իսկ դո՛ւ, Մասի՛ս,- հայոց պոե՛տ:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.56.00 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԳԱԶԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ

Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
____Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
____Որ իմանամ ինչի՛ համար:

Քարե՛րը քո հին բերդերի
____Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
____Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
____Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
____Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Համբո՛ւյրը քո աղջիկների,
____Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն-
____Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Կուզեմ լինեմ Նորքի նման,
____Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
____Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Կամ լինեմ այս քամին լոթի 
____Եվ, հարբած քո անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
____Ու... չիմանա՜մ ինչի համար:

Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
____Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
____Ու... չիմանա՜մ ինչի համար:

Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
____Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
____Ու... չգիտե՜մ ինչի համար...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.56.34 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Նրանք ուզում են սպանել Վա՛ղը,
Ջնջել մեր անցյա՛լն ու մեր սե՛րմը նոր,
Խաղաղ երեկվա արյունոտ խա՜ղը,
Որ ավարտվել է եղեռնի գնով:

Նրանք ուզում են մարել արև՜ըդ,
Հայրենի՜ երկիր, սրբազա՜ն անուն,
Ընդունիր որդուդ «Մնաս բարևը»՝
Պոետ Էմինը զինվո՛ր է դառնում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.57.00 | Сообщение # 16
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԵՐԴՈՒՄ

Այս կախարդական լեռների գոտին
Եվ հին երկի՛րն այս՝ լեռների վրա...
Կարո՞ղ է զինվոր չդառնալ որդին,
Երբ մոր վրեժը այրո՜ւմ է նրան:

Մա՛հ հպարտ է քո առաջ իմ հոգին,
Իմ միակ կյանքը ես կտամ նրա՛ն,
Որ չպղծվի՜ այս լեռների գոտին
Եվ հին երկի՛րն այս՝ լեռների վրա:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.57.27 | Сообщение # 17
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՌԱԶՄԱԿՈՉ

Այս հո՛ղը, այս Երկիր Նաիրի՛ն,
Որ դարեր տանջվա՛ծ է եղել,
Որ հազիվ մի քանի տարի,
Մոռացե՜լ էր կռիվ ու եղեռն:

Մեր փոքրի՛կ, հանճարե՜ղ այս հողը
Անդունդի առա՛ջ է կրկին.
-Պաշտպանի՛ր անցյալի կոթողը,
Գալիքի կերտողին փրկի՛ր:

Այս հո՛ղը, որ և հի՛ն է և նո՛ր է,
Մանո՜ւկ է Միության գրկում.
-Պաշտպանի՛ր քո կրծքով դու մորը,
Որ ապրի մանուկը քնքուշ:

Մեր հի՛ն, բայց նորածի՛ն այս հողը
Մեռա՛ծ է առանց մոր գրկի.
-Բարձրացի՛ր, ավազակն ու գողը
Մտել են մեր հո՛ղը կրկին...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.58.01 | Сообщение # 18
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱՀԱԶԱՆԳ

Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՛ նվա...

Հե՜յ, ոտքի՛ ելեք, ոսոխը վայրի,
Իր թաթն Իլյիչի դամբանին պարզած,
Ցրե՜լ է ուզում ուղեղն այս դարի,
Ջարդել՝ Կրեմլի զա՛նգը սրբազան:

Հե՜յ, ոտքի՛ ելեք, մի վերջին անգամ
Կորո՜ւստն եմ զգում ես Աբովյանի,
Մեր հողն է խուժել տևտոնն անզգամ,
Որ Սուրբ Մաշտոցի նշխարքը տանի:

Որ ավերի՛ ու ջնջի՛ վերստին
Հին երկիրը մեր՝ նորացած խանդով.
Եվ, կիսատ երգի տողերը շուրթին,
Ընկնե՜ն Վարուժանն ու Սիամանթոն...
............................................
Սողում է միայն ո՛րդը ճահիճի,
Վախկո՛տն է նվում և ճո՛րտը նվաստ.-
Արծիվը երբեք բարձունք չի՜ զիջի,
Եվ լեռը երբեք հողմից չի՜ նվա...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.58.29 | Сообщение # 19
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Գիտե՞ս, թե ո՛վ է գալիս, մայրի՛կ,
Գիտե՞ս, թե ո՛վ է ելել մեր դեմ,

Ո՛վ է վերստին մեր աշխարհին
Բերում արհավի՜րք, մահ ու հրդեհ...-

Նա՛, ով եղբորը քո նշանված,
Տասնչորս թվին տարավ գերի՛,

Նա՛, ով Էնվերին «քը՜ս- քը՜ս» տված,
Ուզում էր հայոց հողն ավերի՛...

Ով, յանիչարի ձեռքերով չար,
Արյան ծո՜վ արեց հողը հայոց.

Շիրմաքա՛ր արեց ամեն մի քար,
«Վայոց ձո՜ր»- ամեն ձո՛րը հայոց...

...Մոռացե՞լ ես՝ ջա՛րդն անապատում,
Մոռացե՞լ ես դու Տեր-Զո՛րը սև...

Էլ ինչու՞, մայրի՛կ, լալի՜ս ես դու,
Որ կռի՛վ գնաց որդիդ կրտսեր...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.59.01 | Сообщение # 20
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՄԱՅՐԸ ԵՎ ՈՐԴԻՆ

Սգավոր մի կին, կասկածը սրտում,
Գնում է՝ որդու բախտը բա՜ց անի,
Իմանա, թե ի՛նչ պատահեց որդուն.-
Մեռա՞ծ է արդյոք,
Կորա՞ծ,
Կենդանի՞...

Մի խիզախ տղա, ցասումը սրտում,
Կռվով աշխարհի բա՜խտն է բաց անում,
Որ էլ ո՛չ մի մայր չսգա որդուն,
Եվ ոչ մի որդի չընկնի՛ աշխարհում...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
  • Страница 2 из 7
  • «
  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 6
  • 7
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz