Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПонедельник, 2024-12-30, 20.26.19
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ (ԿԱՐԼԵՆ ԳՐԻԳՈՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ) 1919-1998
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 20.59.48 | Сообщение # 21
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Թեքվում էր ամեն թեթև քամուց,
Սարսափում ամեն հատու խոսքից,
Հոգով քեզ հե՛տ չէր,- թեև վաղո՜ւց,
Շա՜տ էիր տեսել նրան կողքիդ:

Երբ ոսոխները քաղաք մտան,
Նա դեռ չգիտեր՝ ո՞ւմ միանալ,
Պահվեց նկուղում իր մենատան
Եվ վարանում է՝ր գա՞լ, թե՞ մնալ...

Այդպե՛ս, այս հարցը բութ հայացքում
Այրեցի՜ն նրա՛ն ու տո՛ւնը ողջ,
Եվ նա չիմացա՜վ, որ այս կյանքում,
Մի ուղի՛ կա լոկ՝
________«այո՛» կամ «ո՛չ»...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.05.34 | Сообщение # 22
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Նա կռվի դաշտում իր մահը գտավ.
Կռվեց ու զոհվեց անխո՜ս, անանո՜ւն,
Կուզես նախանձիր,
Ուզում ես՝ գթա,
Կծկված քո բախտի տաքո՜ւկ դարանում:
Իհա՜րկե, իրավ, դու երկա՜ր կապրես,
Քո՛նը կլինեն կյանք, սեր ու ցնորք,
Գինի՜ կխմես, գրքե՛ր կտպես,
Աղջիկների հետ կզբոսնե՛ս անհոգ.
Բայց չե՛ս մոռանա դու հուր հավիտյան
Եվ չե՛ս ազատվի խայթից այն հուշի,
Որ ապրել ես դու միշտ... «խնամքի տա՜կ»-
Ուրիշի ջանքի, կամ արյան հաշվին...
Որ այս հաղթության չինարին ջահել,
Որի ստվերում նստած ես գինով,
Կանաչ կյանքի՜ց է նրա կյա՛նք առել
Եվ ջրվել նրա կարմի՜ր արյունով...
Որ, երբ քեզ փնտրող գնդակը եկավ,
Նա կուրծքը պահեց և... նրա՛ առջև,
Ու թեև ընկավ, բայց ոչ մի վայրկյան
Ապրելու համար նա չի՜ ամաչել...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.06.03 | Сообщение # 23
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Արծիվնե՜ր էին քնած իմ հոգում,
Եվ չգիտեի՜ ես նրանց մասին.
Սոխակնե՛ր էին լոկ այնտեղ երգում
Քնքշությո՜ւն ու սեր, գիշե՜ր ու լուսին:

Հիմա տագնապած զարթնե՜լ են նրանք
Ռազմի կոչերի՛ց, ահեղ մարտերի՛ց,
Մղվում են դեպի գրոհ ու սխրանք
Եվ կանչո՜ւմ, տանո՜ւմ իրենց ետևից:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.06.26 | Сообщение # 24
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՄԻԱԿ ԵՐԳԸ

Հե՜շտ է սենյակում, վախից կծկված,
Հիանալ շանթի ահեղ փայլից.
Հե՜շտ է ծովափին ծույլ-ծույլ պառկած,
Գովերգել ծո՛վը փոթորկալից:

Հե՜շտ է երգելը և երգը՝ զո՜ւր,
Երբ այն տրված է կյանքում ձրի,
Երբ դու գտել ես երգն... ավազում,-
Մաշված արևից, հողմից, ջրից...

Ինչ գրե՜լ էի՝ բոլորը Ձե՜զ,
Ձեզ՝ ձրի գանձը վանկ ու հանգիս,
Ծովի տարե՜րքն եմ նետում ինձ ես՝
Մահո՛վ չափելու փառքը կյանքիս.

Ցրո՜ւմ եմ տողերն իմ հեշտավանկ՝
Թեկուզ և սաթի՛ պես գեղեցիկ
Եվ քե՜զ եմ փնտրում, ե՜րգ իմ միակ՝
Մրրիկի միջից հանված խեցի...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.07.32 | Сообщение # 25
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ, ՈՐ ՄԱՐՏԻ Է ԳՆՈՒՄ... 

Դու հասկացար, որ զուր
Հովտում սերմ չե՜ն ցանի,
Երբ հեղե՛ղն է իջնում սարից.
Եվ հերկերը թողած
Գալիք սերմնացանին,
Գնում ես կո՜ւրծք տալու Չարին:

Դեպի մա՛րտ ես գնում.
Վախենա՞լ է արժան,-
Մի՞թե դու չե՜ս հաղթել, պոե՛տ,
Մահին,
Երբ ներշնչմամբ հերքած
Նրա գո՛յը դաժան,
Անմահ շո՜ւնչ ես տվել
Անցնող պահին...

Գնա՛, մահո՜վ չափիր
Մեծությո՛ւնը փառքիդ,-
Ոչ թե կո՛չվում են մարդ,
Այլ՝ հավաստո՜ւմ.
Կրակո՜վ է փորձվում
Անխա՛ռն, ազնի՜վ ոսկին,
Հայրենասեր ոգին՝ մարտո՛ւմ...

Գնա՛, ի՜նչ փույթ, թե դու
Վերադառնաս... կռնա՛տ,-
Մահ տեսած մի ձեռքը հազա՜րն արժե,
Նա իր հողում թաղված
Մյուս ձեռքից բռնած,
Կարող է այս... հողե գո՜ւնդը շարժել...

Գնա՛, ինչ փույթ, թե կո՛ւյր
Վերադառնաս մարտից,
Դու տեսե՛լ ես կյա՜նքը,
Մահին՝ հաղթե՛լ.
Նոր Իլիոնի մարտում
Կուրացած քո աչքից
Հոմերոսյան երգի լո՜ւյս կկաթե...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.15.36 | Сообщение # 26
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
***

Ես գիտե՛մ, մայրիկ, ուսերի՜ն է քո,
Վշտից կորացած քո նե՜ղ ուսերին,
Ընկնում պատերազմն՝ իր ողջ ծանրությամբ,
Արճիճե բեռով իր տանջանքների:

Քո սի՜րտն է ճզմում զորքերն անհամար,
Եվ հրդեհները քո սի՜րտն են այրում.
Սրտիդ վերքերի վրայո՜վ են, մա՛յր,
Վիրավորների խմբերը քայլում...

Մա՛յր, ինչպե՜ս ես այս ցավին դիմանում...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.16.07 | Сообщение # 27
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶԻՆՎՈՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Փռվե՜լ են Նորքի այգիներն իմ դեմ,
Ինչպես խնջույքի մրգառատ սեղա՛ն,
Քո փոշի՜ն անգամ անուշ է արդեն,
Իմ մանկութ սովո՛ր, բայց նո՛ր Երևան:

Քո ամեն մի քար ճանաչո՜ւմ է ինձ,
Ամեն մայթ՝ մի հուշ ունի քաղցրահամ,-
Գնա՜մ, կարոտըս առնեմ մերոնցից,
Ու Աբովյանի մայթե՛րը դառնամ...

Իմ պատանությա՛ն, սիրո՛ օրորան,
Ինչ լա՜վ է, որ ես քո գի՛րկն եմ դարձել,
Փոխվե՜լ ես դու հին ընկերոջ նման
Ու հին սերերիս նման քաղցրացե՜լ...

Քեզ համա՛ր արյուն տվի ես մարտում,-
Արյունակի՜ց ենք մենք արդեն դառել.-
Իմ արյունակի՜ց, իմ օջա՜խ, իմ տո՜ւն,
Ո՞վ կարող է մեզ հիմա բաժանել...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.16.48 | Сообщение # 28
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՀԱՂԹԱՆԱԿԻ ԼՈՒՍԱԲԱՑԸ
(9 մայիսի, 1945թ.)
 

1.
Ես գիտեի՜, որ այս օրը կգա՜,
Հայրենի՜ երկիր.
Հավատո՜ւմ էի ես քո հաղթական 
Ու վսե՛մ փառքին...

Եվ դու ասացի՜ր խոսքն այդ վերջապես.
Սիրտըս սպասման բեռը թոթափեց
Եվ փողո՛ց ելա ես երջանկահար,-

Զարկե՛ք, թմբուկնե՛ր, փողե՛ր, հնչեցե՛ք,
Մեր փողոցներում վարդե՜ր սփռեցեք,
Խաղաղությունը գալի՜ս է ահա...

Թող այս աշխարհում՝ արկից խլացած,
Վաղո՜ւց լռության ձայնը մոռացած,
Հպարտ որոտան սալյուտ ու հրթիռ.

Վերջին զինվորի համար, որ զոհվե՛ց,
Այս մանկան համար, որ... հենց նո՜ր ծնվեց.
Աշխարհի՛ համար՝ փրկված կորըստից...

Զարթնեցե՜ք, հայե՛ր,- որդի՜քն են գալիս,
Զարթնեց՜եք, մայրե՛ր, քույրե՛ր սիրելի,
Նրանք գալիս են լուրո՛վ հաղթական,

Որ կյանքն, արցունքը սրբած, ծիծաղի՛,
Հրից չխամրի էլ ո՛չ մի ծաղիկ
Եվ էլ ո՛չ մի մայր որդուն չսգա...

Ով սպասո՛ւմ էր իր քաջի դարձին,
Ում արցունքները հատե՜լ են լացից,
Եկե՛ք հավաքվենք՝ ո՜ւր էլ որ լինենք.

Եվ պատերազմի շիրիմի վրա,
Խաղաղության ճոխ սփռո՛ցը փռած,
Մեր հաղթանակի կենա՜ցը խմենք...

2.
Կարծես այս գիշե՛ր գարունը բացվեց,
Ծաղիկներն այսօ՛ր ծաղկեցին կարծես
Եվ վերադարձան հավքերն ա՛յս գիշեր.

Երկրագունդն, իրեն բախտից կորցըրե՜լ,
Լուսնին, աստղերին ու Մարսին հրե
Նետո՜ւմ է ծաղիկ-հրթիռի փնջեր...

Կին ու աղջիկներ, հանդիպման ծարավ,
Խռնվե՜լ իրենց դռների առաջ,
Լուռ սպասում են դարձին քաջերի,

Որ փարվե՜ն նրանց շուրթերին այրված,
Եվ, վառոդի բոցն համբույրով մարած,
Սեղմե՛ն կարոտած իրենց սրտերին...

Անգամ մայրե՜րը այն որդեկորույս,
Որոնց վիշտը չի՜ բուժվի աշխարհում,
Թեկուզ նրանց տաս աշխա՛րհը արար,

Իրենց սրտերի վիհերը խորունկ
Խնդությամբ լցրած մաղթա՛նք են անում,
Որ ուրիշների որդիք տո՜ւն դառնան...

Ես, մեղվի նման տնից դուրս թռած,
Իջնում եմ բոլոր սրտերի վրա,
Որ երգիս մեղրը նրանցից քամե՜մ,

Ուզում եմ հալվե՜լ երկնքում հստակ,
Որ, օդի նման ամեն տեղ մտած,
Խնդության բոլոր ճիչերը խմեմ...

Եվ, թվում է, թե հիմա տուն դարձած,
Մուսայի՜ս անգամ բախտից մոռացած,
Այնպիսի հրա՜շք մի երգ կգրեմ,

Որին, լուրի պես այս մեծ հաղթության,
Արար աշխա՜րհը լսի խնդությամբ,
Մոռացած և կյա՛նք,
____________և մա՛հ,
________________և իրե՛ն...

3.
Այս հաղթանակի վարդերին չքնաղ
Ցողի պես մորըս արցո՜ւնքն է փայլում.
Բայց մորըս թափած արցո՜ւնքը վկա -
Ոչ մի մայր էլ չի՜ լացի աշխարհում:

Այս դրոշների վրա հաղթական
Եղբորըս դեռ տաք արյո՜ւնն է վառվում,
Բայց նրա թափած արյո՛ւնը վկա -
Էլ ոչ մի եղբայր չի՜ տեսնի արյուն:

Որդի՛ս, դեռ ռումբի որոտ չլսած,
Հրթիռի ուրախ փայլի՜ն է նայում.
Իմ անմեղ մանկան ժպի՛տը վկա -
Նա պատերազմ չի՜ տեսնի աշխարհում:

Դրա համա՛ր է, արցունքը աչքին,
Աշխարհը արար երջանիկ ժպտում,
Եվ դիմավորո՛ւմ տո՛նն այս կրկնակի
Ինչպես մայրն՝ անհետ կորած իր որդուն:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.18.30 | Сообщение # 29
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԿԱՅԱՐԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Ռուզաննա Շավարշյանին

Ես դողո՜ւմ եմ, հուզվո՜ւմ,
Ես խոսե՛լ եմ ուզում,
Լսել եմ, որ այսօր գալի՜ս ես,
Չե՜մ ուզում գնալ տուն,
Թափառո՜ւմ եմ անքուն,
Չգիտեմ՝ խնդո՞ւմ, թե՞ լալի՜ս եմ...
Կանգնել եմ նո՛ւյն ճանփին,
Հիշո՞ւմ ես, իմ անգին,
Ինչքա՜ն ենք չափել այս մայթերը.
Հիշում է մեզ բա՛կը,
Այս փոքրիկ պուրա՛կը
Եվ այս հին շենքերի պատե՛րը...
Այստեղից շա՜տ եմ ես,
Ճանապարհ դրել քեզ,-
Գնացել ու կրկին եկե՛լ ես,
Երբ խաղա՜ղ էր այնքան,
Չկար ողբ ու կական,
Եվ ոչ էլ՝ այս մթնած շենքե՜րը...
Իսկ հետո, հիշո՞ւմ ես,
Ահավոր աշունն այն
Եվ քո մոր ճերմակած վարսերը,
Երբ գնացքը սողաց,
Ետևում ո՜րբ թողած,
Հրածի՛ն, նորածի՛ն մեր սերը...
Ճանապարհն այս լո՛ւռ էր,
Դատարկ ու տխուր էր,
Հոգուս պես խավա՜ր էր քաղաքը,
Եվ սիրտըս դողո՜ւմ էր,
Երբ մթնում սողում էր,
Կամ ճչում քեզ տանող գնացքը...
Իսկ քեզնից լուր չկա՜ր,
Մեկն ասում էր՝ չկա՜ս,-
Կերչի սև ջրերում խեղդվե՜լ ես.
Թե ճամփան այս ահեղ,
Քեզ տարե՜լ է անհետ,
Եվ զո՜ւր է մեր սերն ու երդվելը...
Մի ուրիշն ասում էր,
Թե լացելն իզո՛ւր է՝
Դաժա՜ն է կյանքի հին օրենքը.-
Անցածը՝ անցնո՛ւմ է,
Բախտն էլի բացվո՜ւմ է,
Ջահել կյանքն ափսո՜ս է, ու մե՛ղք եմ...
Եվ լսում էի ես,
Լուռ հիշում էի ես,
Քո ամեն մի խոսքն ու արարքը.
Եվ լացո՜ւմ էի ես,
Անիծո՜ւմ էի ես
Ոսոխին, որ ինձնից տարա՛վ քեզ:
Դու կայիր և... անցար,
Ո՛չ մի լուր, ո՛չ մի ձայն,
Կարծես թե այդպես էլ եղել է՜ր.
Չէ՜ր եղել ոչ անցյալ,
Ոչ ժպի՜տըդ պայծառ,
Եվ ոչ էլ այս դաժան եղե՜ռնը...
.......................................
...Ես նո՜ր եմ հասկանում,
Ի՛նչն են սեր անվանում,
Երբ արդեն արհավիրքն անցե՜լ է.-
Նա հրա՛շքն էր հոգուս,
Իմ հավա՛տն էր տոկուն,
Որ դու կա՛ս, զգո՜ւմ ես լացելըս,
Որ իմ սիրտըն այդտե՛ղ է,
Եվ քո սիրտըն այստե՛ղ է,
Քեզ դիպչող գնդակը՝ իմ մա՜հն է.
Իսկ իմ թաց աչքերը,
Խոնջացած ձեռքերը,
Քո կյանքը փրկելու համա՛ր են...
Իսկ ես շա՜տ եմ թախծել...
Երբ նույնիսկ... ցնծացել,
Հաղթության շքերթով անցե՛լ եմ,
Սայլուտով՝ հիացել,
Բոլորին՝ ժպտացել,
Բայց թաքուն քեզ համար լացե՜լ եմ...
Իսկ հիմա գալի՜ս ես,
Խնդո՛ւմ եմ, լալի՛ս եմ,
Կանգնած նո՛ւյն, սրբանո՜ւմ այս ճամփի՛ն,
Իմ սիրո մայի՞սն է ,
Թե՞ վշտիս մահի՛ցն է -
Բայց նա նո՜ր է թվում իմ աչքին:
Կարծես հին շենքերը
Լվացել-զուգե՜լ են,
Նոր շորե՜ր են հագել ծառերը.
Ինչ-որ մեկն աստղերը
Հղկել ու մաքրե՛լ է
Եվ նույնիսկ... բորբոքել Արևը՜...

Դու հաղթած դառնո՜ւմ ես,
Քո վերքի արյունը,
Հաղթության դրոշը ներկե՛լ է.
Ո՜ր կողմը նայում ես՝
Ծաղկո՜ւմ է գարունը
Եվ փառքի նշա՛ն են վերքերդ:
Ոտքերիդ փոշի՛ կա,
Զինվորի կոշի՛կը
Օձի սև գլուխը կիսե՜լ է,
Որ ծաղկի՜ ծաղիկը,
Որ ժպտա՛ մանկիկը,
Որ քայլես՝ ուր տանում է սե՛րդ...
Աչքերըդ թացվա՜ծ են,
Սև ծխով լցվա՜ծ են,
Դու մահին բաց աչքով նայե՛լ ես,
Որ կյանքի բաց աչքը
Չփակի՜ տանջանքը,
Վայելե՛ս՝ ինչ քաջին վայե՛լ է...
Դու կռվել ես, հաղթել,
Հազար հո՛ղ ազատել,
Որ դառնաս, համբուրես այս հո՛ղը,
Հազար հա՛յր ես փրկել,
Հազար մա՛յր ես գրկել,
Որ փարվի՜ քեզ այսօր ծնողըդ...
Հազար սիրտ քեզ բացել
Ու սե՜ր են խոստացել,
Դու մերժե՜լ ես նրանց հույսերը.
Եվ ինձ չե՜ս մոռացել
Ու իմ գի՛րկն ես դարձել,
Որ ի՜նձ տաս հերոսի քո սերը:
...Ես լալի՜ս եմ, հուզվո՛ւմ.
Ես խոսե՜լ եմ ուզում,
Բայց ինչպե՜ս ճեղքեմ այս շարքերը.
Երբ աշխա՜րհն է հանուր
Քեզ գրկել ցանկանում,
Որի կյանքը մահից փրկե՛լ ես...


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Суббота, 2014-04-19, 21.19.03 | Сообщение # 30
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԶԻՆՎՈՐԻ ՍԻՐՏԸ

Զինվորի սիրտը արտասուք չունի,
Երբ արտասո՜ւք կա երկրի աչքերում.
Նրա արցունքը՝ շիթն է արյունի -
Արցունքն արյա՜մբ է միայն մաքրվում:

Զինվորի սիրտը արտասուք չունի -
Ջրի կաթիլը ժայռե՜ր է մաշում,
Արցունքը՝ մարում հուրն այն ցասումի,
Որ քաջ զինվորին մարտի՛ է կանչում:

Լացով չե՜ս հաղթի չարին ու վատին,-
Ոսոխ չե՜ս խեղդի լացի հեղեղում.
Վհատությունը նա՛վ է դավադիր,
Որ արցունքների վրա՜ է լողում...

Արցունք չի՜ սազում զինվորի սրտում -
Արցունքից զենքը ժանգո՛վ է պատում.
Ոսոխի արյա՛մբ զենքըդ մկրտիր՝
Սուր զե՛նքն ու խիզախ սրտե՛րն են հաղթում:


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz