Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSЧетверг, 2024-03-28, 18.19.11
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.27.30 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Քաջ Նազարը
Հովհաննես Թումանյան

Լինում է, չի լհնում մի խեղճ մարդ անունը Նազար: էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում. էնքան էլ վախկոտ էնքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:

էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի՝ տեսնում է ճըրթճըրքան լուս-լուսնյակ գիշեր՝ ասում է.

- Այ կնիկ, ինչ քարվան կտրելու գիշեր է՛... Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...

Կնիկը թե.

- Զենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա... Նազարը թե.

- Ա՛նզգամ կնիկ, ինչու չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: էլ ինչ տղամարդ եմ ես, էլ ինչու եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:

Որ շատ կռվում է՝ կնիկը տուն է մտնում, դուռը փակում:

- Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:

էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ, է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում: ճարը կտրած գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում՝ մինչև լուսը թացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում:Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էն քան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են՝ ձեռը տանում է երեսին զարկում:Որ երեսին զարկում է՝ ճանճերը ջարդվում են առաջին թափվում:

- Վահ, էս ինչ էր... - մնում է զարմացած:

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց՝ չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:

- Վահ, - ասում է, - ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմաց էլ... ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՛նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...

էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:

- Տե՛րտեր, օրհնյա ի տեր:

- Աստված օրհնի, որդիս:

— Տերտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:

Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.

Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:
Ու տալիս է իրեն:

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է՝ էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է՝ էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... էս աղմուկից ու աղաղակից թռչունները մուհիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում...

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը -թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից՝ որտեղ որ է գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ — ականջդ ոչ լսի:

Դու մի ասիլ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է.

- Վայ, - ասում է, - ոնց թե իմն էլ էստեղ էր հսւտէդ. կա-չկա էս ավազակներ են...

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու՝ երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում՝ փախչում:

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար. գոռգոռալով գալիս է տեսնում մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն:

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն: Ո՞ւր գնա, ուր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:

- Բարի օր ձեզ:

— Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:

Համեցեք հա, համեցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Ալքդ էն բարին տեսնի, ինլ որ լցնում են առաջը -թե ուտելիք, թե խմելիք:

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթ: Ներքի ծեոից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի Նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին Նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ երրորդին, երրորդը՝ չորրորդին. էսպեսով հասնում է մինչև. դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:
— Բաջ Նազարն է հա..., — բացականչում է պարծենկոտի մինը: — Ի՜նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի...

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:

- Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չուսի, -զարմանքով հարցնում են անծանոթները:

- էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:

- Հապա ինչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:

- Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես՝ ջարդես հազար, թե չէ լավ թրով — ինչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ, ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր...

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երդում:

Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Ու ցրվելով հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:

Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանալ դաշտ:էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պսակում քնում:

Դու մի ասիլ, օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս՝ որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, թանի գլխանի, որ աոանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել:Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ են տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերեը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.

Անհաղթ հերոս քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար:
Վայ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում՝ գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետեն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում ,են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում, այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք, քո խոնարհ ծառաներդ օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխհն է՝ մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք շնորհ անես, գաս մեր հացը կտրես...

էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորեն վայել պատվով, ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նոան: Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:

էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ով չի սպանիլ:Իհարկե Քաջ Նազարը կսպանի: էլ ով սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքեը մի Քաջ Նազար:

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածնեքտը կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե՝ ուր ես վազում էդպես առանց զենքի, զենք աո հետդ, էնպես գնա: Ջենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ռչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ով կտահոգին դառել է կորկի հատ: Հակառակի նման անտէր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պսակում: Նազարը որ վագրին չի տեսնում լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագոը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախհց կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոո, քար ու քոլ չի հարցնում:

Մարդիկ մին էլ տեսնում են, վահ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է:

Հայ-հարայ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաշ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՛ք հա, տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ– հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:

Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: –Ափսոս,–ասում է, - ընչի սպանեցիք, գոռով մի ձի էի շինել նստել... էնքան պետքԷ քշեի որ... Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափվում Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի թեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՛վ Քաջ Նազար:
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար:
Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ. օխտն օր, օխտը գիշեր հարսանիք աոին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:

- Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ում նման էր:
- Լուսընկան նոր սարն ելավ,
էն Քաջ Նազարն էր:
— Արեգակ նոր շաղեշաղ,
էն ում նման էր:
- Արեգակ նոր շաղեշաղ,
էն իր նազ-յարն էր:
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հայ կարմիր,
Կապեն կարմիր, հայ կարմիր,
Գոտին կարմիր, հայ կարմիր,
Սոլեր կարմիր, հայ կարմիր,
Թագուհին կարմիր, հայ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև:
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհրն շնորհավոր:

Դու մի ասիլ էս աղջկանը ուզած է լրնում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել՝ ուրիշի հետ են ամուսնացնել՝ զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում՝ հրաման են խնդրում:

Պատերազմի անունը որ լսում է՝ սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Աոաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ուր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:

Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն:Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով, - կեցցե՛ Քաջն Նազար... մահ թշնամուն...

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած՝ խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշամու բանակը: Զորքերը կարծում են Քաջ Նազարը հարձակվեց, ուռա են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս, - փախի, որ փախի, թե մարդ ես գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով գալիս է...

էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:

էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում1 են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս: Մինէլ տեսնում է աշխարհքը իր բոան մեջ:

Ասում են միՆչև էսօր էլ դեո ապրում ու թագավորում է Քաշ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում՝ ծիծաղում է, ասում է. - Ի՜նչ քաջություն, ինչ խելք, ինչ հանճար, դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունես՝ քեֆ արա..

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.28.40 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Բարեկենդանը
Հովհաննես Թումանյան

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում: էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում: Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:
Կնիկը բարկանում է.
- Ա՛յ, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել, հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:
- Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում:
Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
- Ախպեր, ախպեր, հալա մի կանգնի:
Տղեն կանգնում է:
- Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:
- Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:
- Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամաչու՞մ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
- Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալիս, չէի գտնում:
- Դե արի տար:
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
- Հա, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:
- Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
- Ա՛յ էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ՝ վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ էլ խայտառակ արի, շալակը տվի տարավ:
- Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես - հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:
- Այ էն կողմը:
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անում, տեսնում է՝ մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:
Գալիս է հասնում իրեն:
- Բարի օր, ախպերացու:
- Աստծու բարին:
- Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:
- Անցկացավ:
- Ի՞նչ ուներ շալակին:
- Եղ ու բրինձ:
- Հա հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:
- Բավականին ժամանակ կլինի:
- Որ ձին քշեմ՝ կհասնե՞մ:
- Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորս ոտը կփոխի - մին, երկու, երեք, չորս - նա երկու ոտով մեկ-երկու, մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա:
- Բա ի՞նչպես անեմ:
- Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:
- Հա՜, էդ լավ ես ասում:
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում՝ ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.29.54 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԿԱՆՉ

Հովհաննես Թումանյան

Եթե կաս, աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հո•ու
Թե դու չես ասել,
Որ կյանքը այսպես
Լինի անսպառ
Տանջանքի հանդես,-
Մեղմացրու մարդկանց
Կիրքն ամբարտավան,
Եթե աստված ես
Դու խաղաղության։

---------

Տե՛ր արագահաս,
Աստված արդարի,
Ո՞ւր ես, եթե կաս.
Ես աղոթք արի,
Բայց սրածության
Ահարկու ձայնից
Խլացավ իսկույն
Իմ աղոթքն անբիծ.
Եվ ես, վայրենի
Կրքից կատաղած,
Ամբարիշտների
Քարերից փախած,
Քո անվան հուսով
Կռվեցի երկար,
Պարծեցա քեզնով,
Սակայն դու չեկար։
Էլ ինչո՞ւ եմ ես
Տառապում այսքան,
Եթե աստված ես
Դու անմեղության։-

---------

Ինչո՞ւ տակավին
Չես պատԺում չարին,
Ո՞ւյԺդ է պակասում,
Թե՞ չենք աղերսում։
Ինչո՞ւ չես գալիս,
Ո՞ւր ես, եթե կաս,
Թե դո՛ւ չես տալիս
Խեղճին պատուհաս.
Թե չարագործին
Դո՛ւ չես տվել սուր,
Որ խաղաղ հոգին
Սարսափի իզուր.
Թե՞ դու չըգիտես,
Որ այստեղ, երկրում
Մարդը Ժպտերես
Մարդ է գիշատում.
Դե արի՛ ու տե՛ս,
Զարկի՛ր ու շանթի՛ր,
Եթե աստված ես
Դու վըրեԺխնդիր։
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.31.14 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԺՊՏՈՒՆ ԱՉՔԵՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Դու մի՛ հավատա Ժըպտուն աչքերին.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորըստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց քարշելու համար։

Ահա պոետն էլ պատրանքով հարբած՝
երվեց մի անգամ Ժըպտուն աչքերի,
Ու որքա՜ն տանջվեց, տառապեց խաբված,
Ու որքա՜ն սըրտում գանգատներ ունի...

Դու շատ մի՛ խաբվիր Ժըպտուն աչքերից.
Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ,
Ծըլում են սըրտի ավերակներից,
Տըխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ՝ տառապած մի մարդ,
Որ սրտում այնքան գանգատներ ունի,
Բայց հաճախ այնպես Ժըպտում է զըվարթ,
Ասես թե քեզնից բախտավոր լինի։
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.34.08 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԱԽԹԱՄԱՐ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
1891 թ

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնեայ
Ծովն է իջնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տղայ։

Շովն է մտնում առանց նաւակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում լող է տալի
Դեպի կըղզին դիմացի։

Խաւար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նրան.
Մի վառ փարոս նրա համար
Չըմոլորի էն ճամփան։

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կրակ է անում,
Եւ ըսպասում է անհամբեր
Այնտեղ մօտիկ դարանում։

Ծըփում է ծովն ալեծածան
Ծըփում է սիրտը տըղի,
Գոռում է ծովն ահեղաձայն
Նա կըռվում է կատաղի։

Եւ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լսում է մոտիկ
Ջրի ճողփյուն ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ։

Լըռեց։ Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստւեր…
Ահա եւ նա…իրար գըտան…
Խորհըրդավո՛ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են եզերքին.
Եւ հեղհեղուկ հեռանում են
Շըշունջներով անմեկին։

Նըրանք ասես փըսփըսում են
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կույսի սըրտում
Ժամ է արդէն…ու կըրկին
Մինն ալեկոծ ծովըն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

Բայց մի անգամ չարկամ մարդիկ
Նըրանց գաղտնիքն իմացան,
Լույսը հանգցրին սեւ ու սաստիկ
Մի մութ գիշեր դիվական։

Մոլորվեցավ Խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը բերո՜ւմ
Հառաչանքներն- «Ա՜խ, Թամա՜ր…»

Մոտ է ձայնը սեւ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած
Ու մերթ լըսւում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»

Առաւօտյան ծովը ծըփաց.
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին պաղ, կարկամած,
Ասեղ մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։

AKHTAMAR
HOVHANNES TUMANYAN
1891
Translated into Enblish by Vladimir Rogoff

Beside the laughing lake of Van
A little hamlet lies;
Each night into the waves a man
Leaps under darkened skies

He cleaves the waves with mighty arm,
Needing no raft or boat,
And swims, disdaining risk and harm,
Towards the isle remote.

On the dark island burns so bright
A piercing, luring ray:
There's lit a beacon every night
To guide him on his way.

Upon the island is that fire
Lit by Tamar the fair;
Who waits, all burning with desire,
Beneath the shelter there.

The lover's heart-how doth it beat!
How beat the roaring waves!
But, bold and scorning to retreat
The elements he braves.

And now Tamar the fair doth hear,
With trembling heart aflame,
The water splashing-oh, so near,
And fire consumes her frame.

All quiet is on the shore around,
And, black, there looms a shade;
The darkness utters not a sound,
The swimmer finds the maid.

The tide-waves ripple, lisp and splash
And murmur, soft and low;
They urge each other, mingle, clash,
As, ebbing out, they go.

Flutter and rustle the dark waves,
And with them every star
Whispers how sinfully behaves
The shameless maid Tamar;

Their whisper shakes her throbbing heart…
'This time, as was before!
The youth into the waves doth dart,
The maiden prays on the shore.

But certain villains, full of spite
Against them did conspire,
And on a hellish, mirky night
Put out the guiding fire.

The luckless lover lost his way,
And only from afar
The wind is carrying in his sway
The moans of: "Ah, Tamar!"

And through the night his voice is heard
Upon the craggy shores,
And, though it's muffled and blurred
By the waves' rapid roars,

The word fly forward-faint they are-
"Ah, Tamar!"
And in the morn the splashing tide
The hapless youth cast out,

Who, battling with the water, died
In an unequal boat;
Cold lips are clenched, two words they bar:
"Ah, Tamar!"
And ever since, both near and far,
They call the island Akhtamar
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.35.03 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Ի Ղ Ձ
Մ. ԼԵՐՄՈՆՏՈՎ
թարգմ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Ինչո՞ւ չեմ թռչուն, վայրենի մի հավ,
Որ հիմա գլխիս վերևից թռավ,
Ինչո՞ւ չեմ կարող երկնքում ճախրել
Եւ ազատություն միմիայն սիրել:

Ես դեպի Տարոն կըսլանայի,
Ուր ծաղկում էին դաշտերն իմ պապերի,
Դատարկ ամրոցում միգապատ լերանց
Հանգչում են մոռացված աճյունքը նրանց:

Այնտեղ հին պատից մնում են կախած
Նրանց լայն վահանն ու սուրը ժանգոտած,
Կըթռչեի սրի, վահանի վրայով,
Եվ կըսրբեի փոշին թևերով:

Եվ պարթևական լրած քնարի
Ժանգոտ լարերին ես կըզարկեի,
Որ նրա ձայնը դարձյալ հոգենվագ
Հնչեր մշտալուռ կամարների տակ:

Ճակատագրի խիստ օրենքի դեմ
Իզուր է խնդիրս,-ես այդ լավ գիտեմ,
Իմ և բլուրների միջև հայրական
Սարեր ու ձորեր, կապույտ ծովեր կան:

Վերջին շավիղը դյուցազունների,
Ահա տարագիր, ցոփ կյանքի գերի,
Այստեղ ծնվեցա բայց ուրիշ հոգով...
Ա՜խ, ինչու չեմ ես թռչուն վայրենի:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.35.40 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ԱՌԱՋԻՆ ՁՅՈՒՆԸ

- Վա՜յ, մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի...
էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեո:
- Չէ՜, իմ անուշի՜կ,
Թիթեռներ չեն Էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
էտ ձյունն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.36.36 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՀԱՅՈՑ ԼԵՌՆԵՐՈՒՄ

Մեր չամփեն խավար, մեր չամփեն գիշեր,
ՈՒ մենք անհատնում
Էն անլույս մըթնում
Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր
Հայոց լեռներում,
Դըժար լեռներում:

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,
Մեր գանձերը ծով,
Ինչ որ դարերով
Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին
Հայոց լեռներում,
Բարձըր լեռներում:

Բայց քանի անգամ շեկ անապատի
Օրդուները սև
Իրարու ետև
Եկա՜ն զարկեցին մեր քարվանն ազնիվ
Հայոց լեռներում,
Արնոտ լեռներում:

ՈՒ մեր քարվանը շըփոթ, սոսկահար,
Թալանված, ջարդված
ՈՒ հատված-հատված
Տանում է իրեն վերքերն անհամար
Հայոց լեռներում,
Սուգի լեռներում:

ՈՒ մեր աչքերը նայում են կարոտ`
Հեռու աստղերին,
Երկընքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ`
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

В АРМЯНСКИХ ГОРАХ

Нелегок наш путь, полночный наш путь, -
Столетьями мы
Средь горя и тьмы
К вершинам идем, чтоб вольно вздохнуть
В армянских горах,
Суровых горах.

Сокровище дум заветных несем, -
Издревле оно
Душой рождено,
Народной душой в пути вековом,
В армянских горах,
В высоких горах.

Из жарких пустынь кидались на нас
Орда за ордой,
Беда за бедой
И наш караван терзали не раз
В армянских горах,
В рыдавших горах.

Ограблен, разбит в ночи караван...
Мечась между скал,
Путей он искал,
И шел он в крови бесчисленных ран
В армянских горах,
В скорбящих горах.

Глядим, не сводя тоскующих глаз,
На сумрак земли,
На звезды в дали, -
Когда же рассвет заблещет для нас
В армянских горах,
В зеленых горах?!

Перевод Н. Сидоренко

http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.html
http://karabakh.narod.ru/index.htm
http://www.yerevan.ru/celebs/current_celeb.php?id=19
http://users.freenet.am/~poetry/arme...hovhannest.htm

Հայերեն. http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html
По-русски: http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-ru.html
In English http://www.armenianhouse.org/tumanyan/tumanyan-en.html
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.37.30 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Հովհաննես Թումանյան

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

*****

Հայոց վիշտը անհուն մի ծով,
Խավար մի ծով ահագին,
Էն սև ծովում տառապելով,
Լող է տալիս իմ հոգին:

Մերթ զայրացկոտ ծառս է լինում
Մինչև երկինք կապուտակ,
Ու մերթ հոգնած սուզվում, իջնում
Դեպի խորքերն անհատակ:

Ոչ հատակն է գտնում անվերջ
Ու ոչ հասնում երկնքին.
Հայոց վշտի մեծ ծովի մեջ
Տառապում է իմ հոգին:

*****

Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին

Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ

Ոչ խորքերն է գտնում անվերչ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Вторник, 2009-11-24, 09.38.07 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1410
Статус: Offline
ՆԱԽԵՐԳԱՆՔ

Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
ՈՒ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:

Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:

Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՜ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս`
Սըրտիս ականջին խոսելով թաքուն:

Ո՜վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով,
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՜ք իմ հեգ:

Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:

Ձորե՜ր, ա՜յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:

Դուք էլ խոսեցե՜ք, դուք էլ պատմեցե՜ք,
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՜ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ
  • Страница 1 из 3
  • 1
  • 2
  • 3
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz