Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВоскресенье, 2024-04-28, 00.14.59
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.53.33 | Сообщение # 11
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԿԱՔԱՎԻ ԳՈՎՔԸ
Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Կոմիտասի

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո բուն հյուսած ծաղիկներով,
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես-կելնես երգ ու տաղով:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Քո թև փափուկ ու խատուտիկ,
Պըստի կըտուց, կարմիր տոտիկ,
Կարմիր-կարմիր տոտիկներով,
Կը շորորաս ճուտիկներով:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

Երբ կըկանգնես մամռոտ քարին,
Տաղեր կասես ծաղիկներին,
Սարեր, ձորեր զըվարթ կանես,
Դարդի ծովեն սիրտ կհանես:
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

ԿՌՈՒՆԿ
Երաժշտ՝ ըստ Կոմիտասի

Կռո'ւնկ, ուստի՞ կուգաս, ծառա եմ ձայնիդ,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս,
Մի' վազեր, երամիդ շուտով կըհասնիս,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Թողել եմ ու եկել մըլքերս ու այգիս,
Քանի որ ա՜խ կանեմ, կը քաղվի հոգիս,
Կռո'ւնկ, պահ մի կացիր, ձայնիկդ ի հոգիս,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն խապրիկ մը չունի՞ս:

Աշունն է մոտեցել, գնալու ես թետպիր,
Երամ ես ժողովել հազարներ ու բյուր,
Ինձ պատասխան չտվիր, ելար գնացիր,
Կռո'ւնկ, մեր աշխարհեն գնա', հեռացի'ր:

ԿՈՒԺՆ ԱՌԱ
Երաժշտ. Կոմիտասի

Կուժն առա, ելա սարը,
Չըգըտա ֆիդան լարը,
Ֆիդան լարը ինձ տըվեք
Չըքաշեմ ահ ու զարը:

Մեծ սարի հովին մեռնեմ,
Շեկ տըղի բոյին մեռնեմ,
Մի տարի ա չեմ տեսել,
Տեսնողի աչքին մեռնեմ:

Բըլբուլը դարի վրա,
Խընձորի սարի վրա,
Սիրած սիրածին տային`
Չոր գետնի քարի վրա:

ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ
( Լօ՜, լօ՜, լօ՜)
Խոսք՝ Ակադեմ. Մ. Աբեղյանի, երաժշտ.՝ Կոմիտասի

Լօ՜, լօ՜, լօ՜, - Սիփանա սեգ սարի վրա,
Կտրիճները շտապով գալիս են միանում,
Այնտեղ անվախ որդիք հսկա լեռան վերա,
Զենք ու զրահի են ընթանում:
Ահա' վառվում են՝ զինվում,
Սանձակոծ ձի հեծնում անհամբեր,
Արյունը նըրանց բորբոք սրտի մեջ եռում,
Թռչում, անցնում անհամբեր,
Զերթ Սիփանա պինդ քամին,
Սլանում են դեպի ցած,
Դաշտի միջին թշնամուն
Պատահում են - և մեծ վրեժ անմոռաց,
Ահեղ կռվում նրանից առնում,
Հատու սուսերը հանում,
Ցեղապետին են սպանում,
Եվ զերթ կիզող հուր վառվում:
Այժմ բոլոր ցեղն ոտի կանգնած՝
Թշնամու դեմ մահառիթ մարտի է կանչում,
Արյան մեծ վրեժը թշնամուց պահանջում,
Եվ թշնամին մարտըված՝
Թողնում փախչում սարե-սար՝
Հետ ձգելով մեծ ավար:
Արյուն թափեցին փոխանակ արյան,
Արյուն քամեց ծարավի սուսեր,
Նրան հագեցած՝ դրեցին պատյան,
Ելնում են ի լեռ՝ սեգ Սիփանն ի վեր,
Սեգ Սիփանա կանաչ գլխին հաղթող
Ցեղն անում է մեծ խնդում,
Եվ ամպերի թանձրության միջից
Հըսկա Սիփանն ամբողջ թնդում.
Էլ չե'ն գալիս մեզ մոտ թշնամիք,
Սուր տեսան մեր պողպատիք:

ՀՈ՜Յ ՆԱԶԱՆ ԻՄ
Ժողովրդական, երաժշտությունը` Կոմիտասի

Հո՜յ, Նա'զան իմ, Նազան իմ,
Ջա՜ն, Նա'զան իմ, Նազան իմ.
Նա'զան, դուն բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար: (2)
Գարնան սիրուն ծաղիկ ես,
Հո՜յ, Նա'զան իմ, Նա'զան իմ,
Ինձ համար աղունիկ ես,
Ջա՜ն, Նա'զան իմ, Նա'զան իմ,
Գըլխիս վըրով պըտիտ տուր,
Հո՜յ, Նա'զան իմ, Նա'զան իմ,
Նաշխուն թև թիթեռնիկ ես.
Ջա՜ն, Նա'զան իմ, Նա'զան իմ:
Յար ջան, դուն բարով եկար,
Կանաչ սարերով եկար,
Խոր-խոր ձորերով եկար:(2)

ՇՈՂԵՐ ՋԱՆ
Երաժշտությունը Կոմիտասի

Ամպել ա, ձուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Սարիցը տուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Դու շորորա', դուն օրորա',
Շողե՜ր ջան.
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Սիրտս կրակով լցված,
Շողե՜ր ջան.
Աչքերիս քուն չի գալի,
Շողե՜ր ջան.
Դու շորորա', դուն օրորա',
Շողե՜ր ջան.
Ամպի տակին ձուն կերևա,
Շողե՜ր ջան:

Հուրք ա թափում վերիցը,
Ես վառվա քո սերիցը.
Վարդավառին ինձ համար
Ձուն բեր դու սարերիցը:

Սարի գլխին ձյուն եկավ,
Շեկլիկ յարս տուն եկավ,
ՈՒն կերևա, ձուն կերևա,
Բերդի տակին տուն կերևա:

Աշունն եկավ սարիցը,
Տերև թափեց ծառիցը.
Շողոն դարդով լցվել ա՝
Հեռացել ա յարիցը:

ՇՈՐՈՐԱ, ԱՆՈՒՇ
Երաժշտությունը Կոմիտասի

Շորորա, Անուշ ջան, շորորա՜,
Անուշի շորորով ես կորա:
Ա'նուշ, լուսնակ նորել է,
Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜,
Նորել, բակ բոլորել է,
Անուշի շորորով ես կորա:
Շարան-շարան ամպի մեջ
Շորորա՜, Անուշ ջան, շորորա՜,
Մտել ու մոլորել է,
Անուշի շորորով ես կորա:

Ծամեր ունիս ծիրանի,
Քամին տա' թել-թել անի,
Էդ կապուտակ ծով աչեր
Ո'Ւմ խելքն ասես՝ կհանի:

Ալ վարդ բացվել է հովին,
Սոխակ կայնել է քովին,
Բացի իրնից ձեռ տալու,
Մոտ չի թողնում ոչովի:

Ո'Վ ՄԵԾԱՍՔԱՆՉ ԴՈՒ ԼԵԶՈՒ
Խոսք՝ Մեզպուրյանի, Կոմիտաս

Ով մեծասքանչ դու լեզու,
Ով հեշտ բարբառ մայրական,
Քաղցրահնչյուն բառերուդ
Նման արդյոք այլ տեղ կա՞ն:
Դու որ նախ ինձ հնչեցիր,
Նախ սիրո, ո՜հ, հեշտ խոսքեր,
Այն նախ զքեզ թոթովելս
Դեռ իմ մտքեն չէ ելեր:

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա'ց անսասան, կյա'ց հավետ,
Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան,
Կյա'ց ծաղկալից ծաղկավետ:

Ինչ դառն վիշտ է սրտիս,
Երբ օտար տեղ ու լեզու
Բռնի իրեն զիս քաշե,
Սրտես արյուն կը հեղու,
Ո՜հ, զայն օտարն ես սիրել
Բնավ չեմ կարող ի սրտե,
Չէ այն, չէ քաղցր իմ լեզու,
Որ սիրով զիս կ'ողջունե:

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա'ց անսասան, կյա'ց հավետ,
Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան,
Կյա'ց ծաղկալից ծաղկավետ:

Լեզու համակ սիրաշարժ,
Քանի ճոխ, պերճ ու պայծառ,
Մինչ կը հնչես դուն քեզի,
Սրտերն ամեն գողացար.
Հնչե', հնչե' հավիտյան
Վեհ՝ դյուցազանց պերճ երգ դու,
Թոթվե փոշիդ խոր մութեն,
Ե'վ երևան պերճ երգ դու:

Իմ մայրենի քաղցր լեզու,
Կյա'ց անսասան, կյա'ց հավետ,
Կյա'ց միշտ լեզուդ իմ հայկարժան,
Կյա'ց ծաղկալից ծաղկավետ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.54.27 | Сообщение # 12
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՉԻՆԱՐ ԵՍ
Երաժշտությունը` Կոմիտասի

Չինար ես, կեռանա'լ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Մեր դըռնեն հեռանալ մի,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

Յա՜ր, քո աստված կըսիրես,
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Հեռու ես, մոռանա'լ մի:
Յա՜ր, յա՜ր, յա՜ր.
Յա՜ր, նա նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ, նա՜յ:
Նայ նա՜յ, նայ, նա՜յ, նա՜յ:

Ձեր բաղի դուռը բաց ա,
Ոտներըս շաղով թաց ա.
Ինձանից հերացել ես`
Աչքերըս լիքը լաց ա:

Էս գիշեր երազ տեսա,
Հերկերըս վարած տեսա,
Ամոթ քեզի, ա՜յ տըղա,
Քու յարը տարած տեսա:

ՊԱՐ ՆԱՎԱՍՏՅԱՑ
Ըստ Կոմիտասի

Աշ######ժ նավաստին
Անվեհեր ճակատ`
Ընդդեմ փոթորկին,
Երգե անփույթ զըվարթ:
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա,
Լառիթ դըմբըլա լա, հա', հա', հա'...

Կոհակք փրփրադեզ
Չեն սոսկում վախ մեզ,
Հողմունք սաստկահար
Գըրգռեն մեզ ի պար:
Լառիթ դըմբըլա լա...

Օ՜ն, խըմենք զըվարթ
Գինին մինչ հատակ.
Օ՜ն գըրկենք զիրար
Պարենք մենք անդադար:
Լառիթ դըմբըլա լա...

Զանգակն ուժգնապիրկ
Կոչե մեզ ի կարգ,
Վերջ տանք խընդության,
Քաշենք մենք մեր պարան:
Լառիթ դըմբըլա լա...

ՍԱՐԵՐԻ ՎՐՈՎ ԳՆԱՑ
Երաժշտությունը Կոմիտասի

Սարերի վրով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Արոտով, արոտով,
Յարիս կարոտով.
Իմ յարը խռով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Մնացիր, մնացիր,
Զինվոր գնացիր:
Ոչ լոր ելավ, ոչ կաքավ,
Յա՜ր, յա՜ր.
Արոտով, արոտով,
Յարիս կարոտով.
Ձեռնես թռնելով գնաց,
Յա՜ր, յա՜ր.
Մնացիր, մնացիր,
Զինվոր գնացիր:

Ծաղիկ էր հոտով-մոտով,
Եկավ անցավ իմ մոտով,
Աչքս տեսավ՝ սիրեցի,
ՈՒ մնացի կարոտով:
Շեկ յարիս դրի ճամփան,
Ապսո՜ս, չասի իրան բան.
ճամփին օգնական չունի,
Սուրբ Կարապետ՝ պահապան:

ՍՈ'ՆԱ ՅԱ՜Ր
Երաժշտությունը՝ Կոմիտասի

Սո'նա յա՜ր, Սո'նա յա՜ր,
Սո'նա սիրուն, Սո'նա յա՜ր,
Վարդավառը գալիս ա,
Սո'նա յա՜ր, Սո'նա յա՜ր,
Ծաղիկը ցնծալիս ա,
Սո'նա սիրուն, Սո'նա յա՜ր,
Ա՜յ գյուլում կանչող աղջիկ,
Սո'նա յա՜ր, Սո'նա յա՜ր,
Ձենդ ծլվլալիս ա,
Սո'նա սիրուն, Սո'նա յա՜ր:

Կանաչ տեղը՝ բաղում ես,
Պարի միջին խաղում ես,
Կաքավի պես սորալով,
Տղաներին դաղում ես:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.55.10 | Сообщение # 13
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՎԱ՜Յ ԳԻԴԻ ԲԼԲՈՒԼՍ
Ձայնագր. Կոմիտասի

Մի' գնա, մի' գնա, քեզ բան հարցնեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սիրուհուցս լուր տուր, լուր բեր լուսաբեր,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:

Գիշեր-ցերեկ չի հեռանում մտքիցս,
Վա՜յ գիդի բլբուլս,
Կանչում եմ յար արի', յարս չի գալիս,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:

Սիրտս կրակ ընկավ կէրվեմ, կվառվեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Ջրի պես ծառավ եմ, ճամփին կնայեմ,
Վա՜յ գիդի բլբուլս,
Սարերի գյուլս:

ՎԱՐԴՆ Ի ԲԱՑՎԵ
Վանա շրջանի ժող. երգ, ձայնագր. Կոմիտասի

Վարդն ի բացվե Վանա քյաղքի էգեստար,
Աստված սիրես՝ մեկ օրոխկի տյու ձիկ տար,
Քյա' նազերով, քյա' խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

Վարդն ի բացվե առավըտման խավ խուսոց,
Իմ յար բախչեն կայնե՝ երկու ձեռն ի ծոց,
Քյա' նազերով, քյա' խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

Վարդն ի բացվե առավըտման շաղերով,
Իմ յար բախչեն վարդ կքյաղի մաղերով,
Քյա' նազերով, քյա' խորոտիկ, վի՞րն ես տյու,
Աշխարհ գիտի, ալամ գիտի, իմն ես տյու:

ՔԵԼԵՐ, ՑՈԼԵՐ
երաժշտությունը՝ Կոմիտասի

Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Արևի տակին
Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Սարի սովոր,
Մեն մենավոր,
Շեկ տղա,
Շող արեգակ,
Թող արեգակ,
Ե'կ տղա:
Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Գերանդին ուսին
Քելեր, ցոլեր՝ իմ յարը.
Հով ծառի տակ,
Զով ծառի տակ,
Ե'կ տղա,
Հունձ ես արել,
Քրտինք դառել՝
Շե'կ տղա:
Քելեր, ցոլեր՝ իմ յարը,
Ջա'ն աչքի լուսին,
Քելեր, ցոլեր՝ իմ յարը.
Հով է, քնիր,
Զով է, քնիր,
Շե'կ տղա,
Հունձ ես արել,
Շատ բեզարել՝
Շե'կ տղա:

ՔԵԼԵ, ՔԵԼԵ
ժողովրդական
Գրառումը Կոմիտասի

Քելե', քելե', քելքիդ մեռնեմ,
Քո գովական խելքիդ մեռնեմ:
Սիրավոր լորիկ,
Վիրավոր լորիկ,
Լորիկ,
Սևավոր լորիկ,
Լորիկ ջան:
Քելե', քելե', քողիդ մեռնեմ,
Քո լուսընկա շողիդ մեռնեմ:

Քելե', քելե', բերնիդ մեռնեմ,
Քո սիրունիկ ձենիդ մեռնեմ:
Քելե', քելե', ձենիդ մեռնեմ,
Քո հուր-կրակ սերիդ մեռնեմ,
Քելե', քելե', աչիդ մեռնեմ,
Քո անուշիկ պաչիդ մեռնեմ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.56.09 | Сообщение # 14
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ
Սայաթ-Նովա

Քանի վուր ջան իմ, յա'ր, քի ղուրբան իմ, աբա ի՜նչ անիմ.
Արտասունք անիմ, շատ հոքուց հանիմ, յա'ր, ղադեդ տանիմ.
Ասիր. «Ջեյրան իմ». թուղ քե սեյր անիմ, յա'ր, մըտիկ անիմ,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Մազիրըդ դաստա, պըռոշըդ փըստա, հեյրանի վախտ է.
Յի'կ նընգնինք չոլը, վուր հասնինք գոլը, ջեյրանի վախտ է.
Բըլբուլը՝ վարթին, վարթը՝ բաղաթին, սեյրանի վախտ է,
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Շուռ գանք հանդամով, յիրգնային նամով թուփը թացվիլ է.
Խաղ կանչինք հանգով, լալեքը ռանգով, վարթը բացվիլ է.
Սուսան սըմբուլով, ղարիբ բըլբուլով բաղը լցվիլ է:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Պատվական շինած, նըման նմանած Լեյլու դիդարին.
Յա'ր, ուշկըս գընաց, մազիրըդ մընաց վրա մուհաջարին.
Բաղը զարթարած, բըլբուլը քընած վարթի սաջարին:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

Հաքիլ իս ատլաս, թուրլու զար ու խաս՝ սալբու դալ բովուն.
Ձեռիդ ունիս թաս, լըցնիս ու ինձ տաս, ղուրբան իմ մովուն.
Թաք դուն բաղչեն գաս, անիս մասնե-մաս քու Սայաթ Նովուն:
Մո'ւտ բաղչեն նազով, քիզ գովիմ սազով, յա՜ր, իլթիմազով:

ՄԵՐ ՍԻՐՈ ԱՇՈՒՆԸ
Խոսք՝ Ռուբեն Հախվերդյան

Դու կարծում ես այդ անձրևն է արտասվում պատուհանից,
Այդ ափսոսանքի խոսքերն են գլորվում հատիկ-հատիկ,
Գլորվում են ու հոսում են ապակուց թափվում են ցած,
Այս խոսքերը,որ լսվում են իմ երգի մեջ ուշացած:
Ու եկեք խոստովանենք այդ ափսոսանքը ուշացած
Սերը քո մի հանելուկ է ու գաղտնիք էր չբացված,
Դա գուցե աշնան կատակն էր,տերևներն էին մեղմահար,
Ծառուղում լուռ արտասվում էր մի աղջիկ մենակ կանգնած:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի(2)

Ես հիմա նոր հասկանում եմ անցածը ետ չես բերի,
Այս ամենը հատուցումն է գործած իմ մեղքերի,
Այն աղջիկը և աշունը բախտն էր իմ,որ կորցրի,
Դա ջահել իմ խենթությունն էր,որ երբեք ինձ չեմ ների:
Ես գիտեմ երջանկությունը մեկ անգամ է այցելում,
Իսկ հետո,երբ հեռանում է,այցետոմսն է իր թողնում
Ու հետո ամբողջ կյանքում մեր,մենք նրան ենք որոնում
Այն հասցեն,որ նա թողնում է,կյանքում ոչ ոք չի գտնում:

Մեր սիրո աշունը էլ երբեք չի կրկնվի
Եվ անցյալն ամեն անգամ աշնան հետ կայցելի
Ու պատուհանից լուռ կարտասվի,
Ու պատուհանից լուռ կարտասվի(2)

ԱՆԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ
Վահան Տերյան

Մենք բաժանված ենք.Օրերի փոշին
Դեռ չի աղտոտել քո դեմքը գունատ:
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն, ու բախտը ժլատ:

Սարն աչերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա.-
Ուրիշից լսած մի երգ ետևվում,
Ու թեև քաղցր է,բայց իմը չէ նա:

Մենք մնաս բարով չասինք իրարու,-
«Ի՞նչ կարիք իզուր տանջել ու տանջվել».
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել:

Տարիներ անցան,եվ հին օրերիս
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ,որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքիս օրերն անվրդով:

Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս,
Ու եթե հանկարծ խոսքերդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս,-
Ես ինչպե՞ս կանչեմ.-ես այն չեմ,այն չեմ...

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ
Ձայնագր.՝ և մշակում՝ Ն. Տիգրանյանի

Լուսնյակ գիշեր
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թէ
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Ա՜խ, ի՞նչ անեմ,
Ծնողներըս չեն թողնում,
Գեթ մի վայրկյան հանգստանամ
Քո գրկում, ա՜խ քո գրկում:

Մի՛ լար, մի՛ լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վընաս կուտա
Աչերիդ, ա՜խ, աչերիդ:

Լուսնյակ գիշեր
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թէ
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Լուսին Ելավ

լուսին ելավ էն սարերեց
սարեե պարցր գագաթեեց
շեգլիիգ մեգլիիգ երեսով
պարվեց կեդնեեն լուսնի ծով

ջան այն լուսին, ջան քո լուսին
ջան քո գլոր շեգ երեսին

խավարն արդեն չքացավ
oo էլ կեդնեեն չգացավ
լուսնի լուսով հալածված
մութ ամբերի մեջ մնաց

ջան այն լուսին, ջան քո լուսին
ջան քո գլոր շեգ երեսին

Կիլիկիա
Խոսք՝ Ն. Ռուսինյանի, երաժշտություն՝ Գ Երանյանի

Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեր,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո,-
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բույն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև՝
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո,
Լյառն Լիբանոն և յուր մայրեր.
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ.
Կղզի, նման չիք մեր Կիպրիա,
Եվ ո՛չ մեկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
ՈՒր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ՝
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև՝
Երթամ ննջել հիմ Կիլիկիա,
Աշխարհ՝ որ ինձ ետուր արև:

ԲԱ՜Մ, ՓՈՐՈՏԱՆ
Հ. Ղ. Ալիշան

Բա՜մ, փորոտան բարձուստ բոմբյունք
Այրարատյան դաշտն ի վայր,
Արի արանց արյունք եռանդն
առատանան ի հրազայր,
Հրավեր հայրենյաց հըռչակի ընդհանուր,
Հոգիդ Հայկազանց բորբոքին ի հուր,
Որք երկնավորի պսակին ենք կարոտ
ՈՒ որ երկնավորիս փառաց արկնահորդ:
Հապո՜ն արի արանց մակունք,
Հայրենավրեժըդ Հայկազունք,
Հապո՜ն ի զեն գունդագուդ
Եռյալ ի պար թունդ ի թունդ՝
Ի զե'ն ի վրեժ, օ՜ն անդր առաջ,
Ի զե'ն ի վրեժ, մի' ձախ մի' աջ,
Օ՜ն անդր առա'ջ մի' ձախ մի աջ',
Օ՜ն անդր առա'ջ, առաջ, առաջ,
Հապո՜ն առա'ջ:

ով սարեր ,մով սարեր

Ես հիշում եմ մեր սարերի լանջերը,
Աղբյուրների սառ ջրերի կանչերը,
Հովիվների կրակների պես անմար
Սարի եղնիկ յարիս սև-սև աչերը:

Հով սարեր ,մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Ես հիշում եմ մորս ձայնը սարերում,
Ոչխարների մակաղելը քարերում,
Հովիվների սրինգների ձայնն անուշ
Սարին նստած թուխ ամպերի հովերում:

Հով սարեր ,մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Մեր սարերի ծաղկունքն է իմ սրտի մեջ,
Նրանց անուշ բուրմունքն է իմ սրտի մեջ
Ծաղկի բույրով,հովի շնչով հագեցած
Մեր երգերի ակունքն է իմ սրտի մեջ

Հով սարեր ,մով սարեր,
Մանկությունս ետ բերեք,
Ծաղիկների ծով սարեր:

Խան բաջի

Երթանք կալը,բռնենք պարը,
Խան բաջի,
Թող չիմանա քո գիժ տալը,
Խան բաջի,
Դու խորոտ ես ,քան քո տալը,
Խան բաջի
ՈՒսիդ շալը,ծնկիդ ծալը
Խան բաջի
Երթանք կալը ,ցույց տուր խալը
Խան բաջի
Դու խորոտ ես ,քան քո տալը
Խան բաջի
Երթանք բաղը,բռնենք խաղը,
Խան բաջի,
Քաղենք բարը, թողնենք թաղը
Խան բաջի:
Երթանք ձորը,բռնենք լորը,
Խան բաջի,
Փեշքեշ տանենք քո ախպորը
Խան բաջի
Դու խորոտ ես ,քան քո տալը
Խան բաջի:

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ
Խոսք` Մուշեղ Իշխանի
Արթուր Մեսչյան

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Մոմի լոյսով` խաւարի մէջ համատարած
Կը հալածես դու տեսիլքներ արեւավառ
Կը խարխափես բայց խաւարին չես հաւատար:

Արցունքներիդ միգամածին խորէն տմոյն
Գիտես նայել արշալոյսի ճաճանչներին
Սգի քօղի տակ յուսալից դու սիրահար`
Կը տառապես եւ վշտերիդ չես հաւատար:

Վզիդ շղթայ եւ թեւերիդ ծանր կապանք`
Դու կը փորձես արծիւներին վայել ճախրանք
Եւ այս կեանքի մեծ բանտի մէջ բազմակամար
Դու կը խեղդուես` շղթաներիդ չես հաւատար:

Փուշ ու տատասկ քեզ կ'արիւնեն ճամփիդ վրայ,
Բայց խոցոտուած քո մատներով արիւնլուայ
Դու կ'որոնես ծաղիկների հոգին պայծառ,
Ցաւից կ'ոռնաս եւ ցավերիդ չես հաւատար:

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած
Քո ձեռքերով հողին կը տաս կեանքեր ծաղկած
Կը զգաս դէմքիդ մահուան քամին եւ հողմավար
Կ'ընկնես անշունչ, սակայն մահուան չես հաւատար:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.57.01 | Сообщение # 15
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Յարը մարդուն յարա կուտա

Յարը մարդուն յարա կուտա,
Շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա ,
Քնքուշ հասկացա :

Յարը մարդուն յարա կուտա,
Շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկված սիրտը նրա ,
Քնքուշ հասկացա :

Յարս ինձ չասաց,
Դեղ տամ վերքիդ,
Առ դիր հովացրու,
Սեր երգելուց սազը ձեռքիդ,
Վա՜յ վիրով աշուղ :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի :

Հազար տեսակ տանջանք կուտա,
Վարդը բլբուլին,
Ով յար ունի նա կիմանա,
Դարդը բլբուլի :

Հազար տեսակ տանջանք կուտա,
Վարդը բլբուլին,
Ով յար ունի նա կիմանա,
Դարդը բլբուլի :

Ես հավաստն եմ սոխակի պես,
Վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ,
Հանգիստ չի տալիս :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի :

Երանի չոլերն ընկնեի ,
Անտուն ու անտեր մնայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի :

Աղջկա երգը

Դու ինձ համար միշտ թանկ ես,
Իմ հարազատ , զուլալ գետ,
Քեզ հետ է միշտ իմ կյանքը,
ՈՒ երազները ՝ քեզ հետ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Դու իմ սիրո վկան ես,
Իմ սրտակից ,զուլալ գետ ,
Կանգնել եմ լուռ ինչքան ես,
Քո ափերին ծաղկավետ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Դու ինձ համար միշտ թանկ ես,
Իմ հարազատ , զուլալ գետ,
Քեզ հետ է միշտ իմ կյանքը,
ՈՒ երազները ՝ քեզ հետ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Հե՜յ երգիր Արաքս,
Իմ բախտ իմ երազ,
Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :

Եվ այս քառյակը կրկնվում է 3 անգամ մինջև երգի վերջ : Վերջացնելով էսպես ..

Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ ,
Դու իմ մտերիմ :
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
  • Страница 2 из 2
  • «
  • 1
  • 2
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz