Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-04-20, 15.57.00
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.34.14 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԱԽ, ԻՆՉ ԼԱՎ ԵՆ
Խոսք և երաժշտ.` Հովհ. Թումանյանի

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վըրա
Անցնում օրերն անո՜ւշ, անո՜ւշ,
Անըրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ, անուշ:

Ահա' բացվեց թարմ առավոտ,
Վարդ է թափում սարին-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շընչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում ժամերն անո՜ւշ, անո՜ւշ,
Շըվին փըչեց հովիվն ահա,-
Աղջիկն ու սերն անո՜ւշ, անո՜ւշ:

ԱՆՋԱՏՄԱՆ ԵՐԳ
Խոսք` Վահան Տերյանի Երաժշտույթուն` Ռ. Մելիքյանի

Դու անհոգ նայեցիր իմ վրա
ՈՒ անցար քո խաղով կանացի.
Ես քեզնից դառնացած հեռացա,
Ես քեզնից հեռացա ու լացի...

Իմ հոգին ծովերում անծանոթ
Մենավոր ու մոլոր մի նավակ,
Մատնեցի փոթորկին աղմկոտ,
Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ...

Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում,
Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան.
Միայն հողմն է տխուր շառաչում,
Անթափանց մեգ-մշուշ է միայն...

ՋԱՂԱՑԸՍ ՊԱՏԻԿ ՊԱՏԻԿ

ժողովրդական

Ջաղացըս պատիկ-պատիկ,
Աչքերը նռան հատիկ,
Ամեն քեզի տեսնելիս
Հա'մ համբարձում, հա'մ զատիկ:

Ջաղացըս մանի-մանի,
Անուշ քունըս կըտանի,
Իմ յարը հանդում, չոլում,
Իմ քունը ո՞նց կտանի:

Ջաղացըս ման եմ տվել,
Սիրել եմ, ջան եմ տվել,
Յոթը տարի սիրություն,
Մեկ օր պայման եմ տվել:

ՔԵԼԵ ԼԱՈ
ժողովրդական

Քելե' լաո, քելե' երթանք մըր էրգիր,
Երթանք ըն ձոր, քաղինք մատղաշ խավրծիլ,
Քաղինք, քաղինք, էնինք մըզի դեղ ու ճար
Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Ամեն թփին կիջնի քաղցրիկ մանանա,
Մեկ-մեկ փշուր ուտինք, մըր սիրտ հովանա,
Սասնա էրգիր մըր աչվու դեմ թող ծովանա,
Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Հոն արոսներ կտուց-կտցի կըերգին,
Ծիծեռնակներ թևիկ-թևիկ կըծափին,
Քարեր առանց մըզի արցունք կըթափին,
Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

Մըր հեր էնտեղ, մըր մեր էնտեղ կծաղկին,
Անուշ գիլան, մրմուռ ձենով կկանչին.
Ի՞մալ կեղնի, ի՞մալ չերթանք մըր էրգիր,
Քելե', լաո, քելե' երթանք մըր էրգիր:

ՆԱ ՄԻ ՆԱԶ ՈՒՆԻ
Գուսան Շերամ

Եկան գարնան անուշ օրեր,
Ծաղկով լցվան դաշտեր, ձորեր,
Յարս զուգվել, սեյրան կերթա`
Հագած կապած ալվան շորեր:
Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի,
Սազ ունի, սազ ունի,
Չալելով սեյրան կերթա,
Դարձել է ջեյրան` կերթա.....

Արտուտն եկավ մըտավ արտը,
Բըլբուլն իջավ գըրկեց վարդը,
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանա սրտիս դարդը:
Նա մի նազ ունի...

Հավքերն եկան երամ-երամ,
Անուն ունիմ` աշուղ Շերամ,
Էնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյմոր վառվիմ որպես Քյարամ:
Նա մի նազ ունի...

ՀԱՅԻ ԱՉՔԵՐ

Խոսք` Սարմենի Երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Հայի աչքեր, սիրո՛ւն աչքեր,
Սև ամպն էր ձեզ ծածկել դարեր,
Սև վիշտն էր ձեզ մաշել, տանջել,
Ձեզնից ժպիտն առել-տարել:

Լույսի լճակ`
Աչքեր տրտում
Այս ե՞րբ դարձաք
Այսպես խնդուն:

Հայի աչքեր, աչքեր թախծող,
Դուք միշտ խոնարհ, դուք միշտ անչար,
Տանջվող մարդու համար լացող,
Տարին միայն մի օր պայծառ:

Լույսի լճակ...

Հայի աչքեր` ջահեր հույսի,
Էլ չի մթնի երկինքը ձեր,
Բացվել է դուռն արշալույսի`
Շողով լցրել երկիրը մեր:

Լույսի լճակ...

ԽՆՁՈՐԻ ԾԱՌԻ ՏԱԿԻՆ
ժողովրդական

Խընձորի ծառի տակին,
Խընձորի ծառի տակին,
Ես իմ յարը սիրեցի,
Խընձորի ծառի տակին,
Խընձորի ծառի տակին:

Յար ջան, դու բարով եկար,
Կարմիր սոլերով եկար,
Հե՜յ խորոտիկ իմ յարըս,
Հե՜յ անուշիկ իմ յարըս,
Խնջիկ մնջիկ մի անի,
Խընձորի ծառի տակին:

Ծառեր դուք իրար միք տա,
Ճըղեր, դուք էլ բար միք տա.
Ես իմ յարը սիրեցի,
Խընձորի ծառի տակին,
Խընձորի ծառի տակին:

Յար ջան, դու բարով եկար...

ԴՈՒ ՆՈՐԻՑ ԵԿԵԼ ԵՍ
Խոսք` Դևի, երաժշտ. Ն. Գալանտերյանի

Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես այնպես սիրել եմ քո հոգին,
Գերել ես հայացքովդ քո անեզր
ՈՒ կապել քո սիրո հմայքին:

Քեզ երկար, շատ երկար եմ սիրել,
ՈՒ թաքուն արտասվել քեզ համար,
Դու նորից եկել ես, - քեզ սիրե՞մ,
Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Չգիտես ի՞նչ անես, ո՞ւմ սիրես,
Դու խենթ ես, խենթ աղջիկ մի լուսե,
Ես էլ քեզ խենթի պես եմ սիրել,
Բայց քեզնից երբեք սեր չեմ տեսել:

Դու խենթ ես, խենթ աղջիկ, բայց հիմա
Դու նորից եկել ես, ի՞նչ անեմ,
Ես էլ խենթ եմ դառել ակամա,
Քեզ նորից սիրել եմ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

Քեզ սիրե՞մ, քեզ սիրե՞մ, ի՞նչ անեմ,
Աչքերս դեռ թաց են մինչ հիմա:

ՈՎ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ
ժողովրդական, խոսք` Լ. Միրիջանյանի

Ո'վ սիրուն, սիրո'ւն, երբ որ ես կրկին,
Հանդիպում եմ քեզ իմ ճանապարհին,
Նորից այրում են հուշերս անմար,
Նորից կորչում են և' քուն, և' դադար:

Ո'վ սիրուն, սիրո'ւն, ինչո՞ւ մոտեցար,
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
Բայց դու, անիրա'վ, ինչո՞ւ լքեցիր:

Ա՜խ, եթե տեսնեմ օրերից մի օր.
Դու ման ես գալիս տխուր ու մոլոր,
Ընկեր կդառնամ ես քո վշտերին,
Մենակ չեմ թողնի իմ կարոտ յարին:

ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐ
ժողովրդական

Լուսնյակ գիշեր,
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

Ա՜խ, ի՞նչ անեմ,
Ծնողներս չեն թողնում,
Գեթ մի վայրկյան հանգստանամ
Քո գրկում, ա՜խ, քո գրկում:

Մի' լար, մի' լար,
Մեռնեմ կամար ունքերիդ,
Արտասուքը վընաս կուտա
Աչերիդ, ա՜խ, աչերիդ:

Լուսնյակ գիշեր,
Բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է, թե
Տուն չունեմ, ա՜խ, տուն չունեմ:

ՁԱՅՆ ՄԸ ՀՆՉԵՑ
ժողովրդական

Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն,
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյունեն:

Հայ գյուղացին դարուց ի վեր սուր զենք չը տեսած,
Դաշտը թողուց, սուր, հրացան բահի տեղն առավ:

Քնքուշ կյանքը ծանր է թվում հայ օրիրոդին,
Զենքը ձեռքին հորդորում է հայոց քաջերին:

Հայ տիկինը ստիպում է ամուսնուն գնալ...
Պատերազմի դաշտի վրա վերք տալ` ստանալ:

Հայ ծերուկը ցուպը ձեռին լալով տենչում է,
Հայրենիքի ազատություն տեսնել ու մեռնել:

Լսեց թուրքը ու սառեցավ արյունը վատին,
Չէր երազել հային տեսնել նա այդ վիճակին:

Ցնծա', Մա'յր մեր, ո՜վ Հայաստան, որդիքդ միացան,
ՈՒթ դարերու սուգ ու թախիծ քեզնից վերացան:

ՈՒսումն ու լույս ազատության արդ քեզ են ընկեր,
Սուր, հրացան` եռանդ ռազմի... պաշտպան անվեհեր:

ՈՒրախացավ Մայր Հայաստան, ելավ կանգնեցավ,
Հին դարերու սուգ, տառապանք մի քիչ մեղմացավ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.35.29 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ
Խոսք` Ռ. Պատկանյանի

Արի', ի'մ սոխակ, թո'ղ պարտեզ մերին,
Տաղերով քուն բե'ր տըղիս աչերին.
Բայց նա լալիս է. դու, սոխակ, մի' գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե'կ, աբեղաձա'գ, թո'ղ արտ ու արոտ,
Օրորե' տըղիս, քընի է կարոտ.
Բայց նա լալիս է. դու, ձագուկ, մի' գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո'ղ դու, տատրակի'կ, քու ձագն ու բունը,
Վուվուով տըղիս բե'ր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակի'կ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սըգաոր դառնալ:

Կաչաղա'կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զըրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղա'կ, մի' գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո'ղ որսըդ, արի', քաջասի'րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե...
Բազեն որ եկավ` որդիս լըռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

ՕՐՈՐՈՑԻ ԵՐԳ
Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Բ. Կանաչյանի

Քո'ւն եղի'ր, պալաս, աչքդ խուփ արա',
Քուն թող գա նախշուն աչքերուդ վըրա.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Մավի հիլուններ կախիլ եմ ես ալ,
Նազար չիս առնուլ, քո'ւն եղիր մի' լալ.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Աս քանի՞ մորըդ անքուն աչքովը
Անցիլ է օրեր օրոցքիդ քովը.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Օրոցքըդ օրրիմ, օրով բոյ քաշիս,
Մըղկըտած ծանով սիրտըս չի մաշիս.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

Դուն ալ քո'ւն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստվածամայր, պալիկիս քուն տուր.
Իմ պալաս, օրոր, օրոր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի:

ԿՌՈՒՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Միջազի

Բարով եկար, սիրուն կռունկ,
Ի՞նչ լուր բերիր հայրենիքես,
Խոսի'ր ինձ հետ ազատորեն,
Կյանքս կնվիրեմ ես քեզ:

Տեսա՞ր իմ հայրենյաց տունը,
Գեղեցիկ զարդարված բույնը,
Նորա սիրուն ես տանջված եմ,
Աչքերիցս կտրավ քունը:

Ազատ տեսա՞ր մեր լեռները,
Հաղորդեցի՞ր դու իմ սերը,
Այն լեռներու պաշտպանողը`
Արծըվի կորյուն ճտերը:

Տեսա՞ր մեր փոքրիկ բուրաստան,
Վարդ, մեխակ, շուշաններ շատ կան,
Եդեմական դրախտավայր, -
Նա կոչվում է Մայր-Հայաստան:

- Այնտեղ ունիս եղբայր ու քույր,
Միջազ, ի՞նչ կսպասես իզուր,
Արի', առնեմ իմ թևերուն,
Գնանք, այնտեղ ուրախացուր:

Լավագույն տղերքը հեռանում են

Լավագույն տղերքը հեռանում են
Օտար ափերում բախտ որոնում
Սիրելի կանայք թողնում գնում են
ՈՒրիշների մեջ են մեզ փնտրում
Ամենա լավ երգը լռությունն է
Երկու զույգ աչքեր մթության մեջ
Իսկ սարսափելին հիշուղությունն է
Որ հետո թերտում ես էջ առ էջ
ՈՒ փչում է քամին ունայնության
ՈՒ ջնջում ամեն ինչ
ՈՒ պոկվում են անցյալը ու ներկան
Իմ կյանքի ,իմ կյանքի էջերից....
Ես ունեմ թաքուն իմ երջանկությունը
Թող նախանձ մարդիկ աչքով չտան
Դա իմ ապրելու մեծ ցանկությունն է
Որ պիտի երգեմ քանի դեռ կամ
Ես ունեմ մի կին,որն ինձ սիրում է
Նա ունի մի սիրտ ոսկուց էլ թանգ
Մենք ունենք փոքրիկ ,որն արդեն խոսում է
ՈՒ տալիս հարցեր թարս ու շիտակ
Նա տալիս է հարցեր թարս ու շիտակ
Հարցեր տարբեր տեսակ ,հարցեր շատ տարօրինակ
Ես փորձում եմ գտնել պատասխաններ
ՈՒ ստանում ,ու ստանում նոր հարցեր
Իմ գլխում ամեն ինչ խառնվել է
Ես ինքս ունեմ այնքան հարցեր
Եվ այդ հարցերի անվերջ շարանը
Ինձ ստիպում է նոր երգեր գրել
Ես գիտեմ որ երգը և աղոթք է
Եվ ինչ որ չափով մխիթարանք
Դա երջանկուտյան հավերժ պատրանք է
Որ մեզ հետ ապրում դառնում է կյանք

ԿԻԼԻԿԻԱ

Խոսք` Ն. Ռուսինյանի, երաժշտ. Գ.Երանյանի

Երբոր բացվին դռներն հուսո,
Եվ մեր երկրեն փախ տա ձմեռ,
Չքնաղ երկիրն մեր Արմենիո, -
Երբ փայլե յուր քաղցրիկ օրեր.
Երբոր ծիծառն իր բույն դառնա,
Երբոր ծառերն հագնին տերև`
Ցանկամ տեսնել զիմ Կիլիկիա,
Աշխարհ, որ ինձ ետուր արև:

Տեսի դաշտերըն Սուրիո,
Լյառն Լիբանան և յուր մայրեր.
Տեսի զերկիրըն Իտալիո,
Վենետիկ և յուր գոնդոլներ.
Կղզի, նման չիք մեր Կիմպրիա
Եվ ո'չ մեկ վայրն է արդարև
Գեղեցիկ քան զիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:

Հասակ մը կա մեր կենաց մեջ,
ՈՒր ամենայն իղձ կավարտի.
Հասակ մը, ուր հոգին ի տենչ`
Հիշատակաց յուր կարոտի.
Հորժամ քնարս իմ ցրտանա,
Սիրույն տալով վերջին բարև`
Երթամ ննջել հիմ Կիլիկիա,
Աշխարհ` որ ինձ ետուր արև:

ԵՐԵՔՆՈՒԿ
Խոսք.` Պ. Սևակի, երաժշտ. Վ. Հովսեփյանի

Ա՜խ, ես գիտեմ, չէիր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած...
Վազվզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց:

Հետո նստում ուրախ ու գոհ,
Երեքնուկի թուփ ենք խաղում
Եվ այդ ծանոթ երեքնուկով
"Սիրեմ-սիրեմ" անվերջ խաղում:

Անուններում երեք հոգու
Եվ դու կաս միշտ, և ես միշտ կամ:
Քո անունն եմ ես միշտ պոկում,
Իսկ դու իմը` ոչ մի անգամ:

Որքան անգամ եմ ես վանել
Տխուր մտքերն ինձնից հեռու
Եվ վախեցել եմ միտք անել,
Որ դու... որ դու ինձ չես սիրում:

Չե, ինձ չէիր, չէիր սիրում...
Թե չէ - ի՞նչ է, բա՞րդ է այդքան
Գտնել երեք անուններում
Իմ անունը գեթ մի անգամ:

ԹԵԼԼՈ
ժողովրդական

Գնա, գնա, գալիս եմ,
Թելլո,
Ես քո թարգը տալիս չեմ,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:

Ես ի՞նչ անեմ. դուն արիր,
Թելլո,
Զոռով սավդի տեր արիր,
Թելլո,
Աման Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:

Գնանք արտը, չանաք անենք,
Թելլո,
Դառնանք տունը, հանաք անենք,
Թելլո,
Աման, Թելլո, Թելլո ջան,
Սիրուն Թելլո, Թելլո ջան,
Թելլո:

Երևանի սիրուն աղջիկ

Երևանի սիրուն աղջիկ, ունքերդ կամար,
Հաստատ գիտեմ որ սեր ունես պահած ինձ համար:

Գինին դզերքիս անուշ խաղով, քեզեմ յես կանչում,
Արի նազով, արի խաղով, ինչ ես ինդզ տանջում

Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես
Երևանի անուշ աղջիկ ել ինչ դարդ ունես
Ինձ պես անուշիկ ջահել յար ունես,
Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես

Աշուղ դարդզաց քեզ եմ կանչում,
Արի սեր անենք
Քեզ իմ սիրո տսախկաց այգում
Սրտիս տեղ անեմ,
Գինին դզերքիս անուշ խաղով,
Քեզեմ ես կանչում,
Արի նազով, արի խաղով, ինչ ես ինձ տանջում

Ինձ պես յար ունես, ոսկեզարդ ունես,
Երևանի անուշ աղջիկ է՞լ ինչ դարդ ունես,
Ինձ պես անուշիկ ջահել յար ունես,
Երևանի անուշ աղջիկ անգին քան ունես

ՔԵԼԵ, ՍԱԹՈ
ժողովրդական

Քելե', Սաթո, քելե',
Նազ է քու քելքը,
Շատ սիրուն ես, յար ջան,
Տարար իմ խելքը:

Քելե', Սաթո', քելե',
Ի՞նչ նազ ես անում,
Օսկեթել մազերով
Փարվազ ես անում:

Սաթոն սարեն կուգա,
Շալկինը ժախ է,
Օսկեթել մազերը
Թիկունքեն կախ է:

Քելե', Սաթո', քելե'...

Սաթոն էկավ, կայնավ
Մեր սարի դոշը,
Մեղրել էր կարագը,
Փաթթել էր լոշը:

Քելե', Սաթո', քելե'...

Քելե, Սաթո, քելե,
Խռով մի մնա,
Աշխարհը մեռնել կա,
Մեզ էլ չի մնա:

Քելե', Սաթո', քելե'...

ԿՈԼԽՈԶՆԻԿ ՅԱՐ
Խոսք` Գեղ. Սարյանի, երաժշտ. Դան. Ղազարյանի

Տղա. -
Խեթ մի նայիր դու իմ սրտին, ա'յ անջիգյար, նազլու աղջիկ,
Արև տուր իմ սիրո արտին քո հայացքով պարզ ու վճիտ:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -
Արտի տղա, սրտիս վրա էդ քո խոսքը կըմռմռա,
Բարի աչքով նայիր դու ինձ, քար մի գցի սըրտիս վըրա:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

Տղա. -
Հնձվոր եմ ես, հունձ եմ անում, վերից արևն է ինձ նայում,
Ներսից սիրտդ է հոգիս հանում, ա'յ անջիգյար, չես խնայում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -
Աղջիկ եմ ես, թել եմ մանում, հարվածային գործ եմ անում,
Հնձվոր, ծուռ բան մի' մտածի, հոգուդ հետ լոկ խաղ եմ անում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

Տղա. -
Դե, ասա', որ նազ ես անում, ինձ քո ձերքին սազ ես անում,
Սիրտըս փըշրում, կոխոտում ես, հողին հավասար ես անում:

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

Աղջիկ. -
Արտի տղա, մի' նեղանա, հեչ կատակի չե՞ս դիմանա.
Ես քո սրտին արև կըտամ, գեղում հալա մարդ չիմանա...

Սըրտով սիրած կոլխոզնիկ յար,
Հոգիս չունի քուն ու դադար:

ՍԻՐՈ ԵՐԳ
("Առաջին սիրո երգը" կինոնկարից)
Խոսք.` Վ. Հարութունյանի, երաժշտ.` Ա. Բաբաջանյանի

Փռվել էր շուրջը գարուն,
Եվ նազում էր կեչին,
Գարնան արևն էր բուրում
Մեր համբույրն առաջին:
Զեփյուռն էր խաղում թփերում,
Վարսերդ մեղմիկ գուրգուրում,
Կրկնում էր երգիս հետ շարունակ`
"Իմ անուշ, իմ միակ":

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում,
Իմ շուրթերից անունն է քո միշտ հնչում,
Դու իմ սիրո արև, իմ բերկրանք,
Իմ անուշ, իմ միակ:

Արդեն օրեր են անցել,
Միշտ ինձ հետ ես անգին,
Բայց մենք դեռ չենք մոռացել
Այն գարունն ու այգին:

Գնում ենք այնտեղ միասին
Հիշում մեր համբույրն առաջին,
Կրկնում ենք մի ծանոթ եղանակ.
"Իմ անուշ, իմ միակ":

Քեզնով եմ ես միայն ապրում ու շնչում...

ԵՐԳ ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ
("Առաջին սիրո երգը" կինոնկարից)
Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Ա. Բաբաջանյանի

Զուր փնտրեց հոգիս սրտիդ հուրը
Եվ երգեց սիրով տխրագին,
Պատասխան չկար, հույսն իմ զուր էր,
Մի ուրիշն էր թովել քո հոգին:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար,
Բայց կապրես իմ երգում ոսկեվառ:

Միտք արի` կօգնի բաժանումը,
Քո սիրուց թողի, հեռացա,
Տարիներ անցան, բայց անունդ
Իմ ճամփին ես երբեք չմոռացա:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար...

Ինձ հեռվում ապրել շատ դժվար էր,
Ես նորից հույսով ետ եկա.
Իմացիր, հոգիս, սերս վառ է,
Ինձ նման քեզ սիրող չկա:

Առաջին այդ սիրուց, ահա, չունեմ դադար...

ԼԵԲԼԵԲԻՋԻՆԵՐԻ ԽՄԲԵՐԳԸ
("Կարինե" կատակոպերայից)
Խոսք` Թ. Նալյանի, երազհշտ.` Տ. Չուխաջյանի

Հոր-հոր -
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

Խումբը -
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:

Հոր-հոր -
ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Խումբը -
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:

Հոր-հոր -
Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

Խումբը -
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:

Հոր-հոր -
ՈՒրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեց ու ջարդ պատվական,
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեցենք, որ հիշեն հոր հարսանիք:

Խումբը -
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.42.46 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՊԵՊՈՅԻ ԵՐԳԸ
("Պեպո" կինոնկարից)
Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ. Ա. Խաչատրյանի

Դամբը ձեռիս աշխատում իմ,
Հալալ աշխատանքս իմ ուտում,
Վա՜յ էն մարդին, որ աշխարհում
Խալխի դատած հացն է ուտում:

Հալալ մարդու սիրտը ուրախ,
Ճակատը միշտ բաց է ըլում,
Վայ էն մարդին, որ համ գջլում,
Համ էլ անկուշտ լաց է ըլում:

Դամբը ձեռիս ջուրն իմ մտնում,
Ձեռքս ու ոտս թաց է ըլում,
Հալալ արյուն-քրտինք թափում,
Քիրս ու դեդիս լաց են իլում:

Լուսնյակը` լուս, գիշեր` խավար,
Առավոտը բաց է ըլում,
Խլբլթալեն լոթի ձկներ
Բազարումը հաց ին ըլում:

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ԵՍ ԵՎ ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ
Խոսք` Հովհ. Ղուկասյանի, երաժշտ. Կ. Օրբելյանի

Մի կարծիր, թե ես չեմ կարող կյանքում
Քեզ կարոտ սրտիս գաղտնիքն ասել,
Ավատում եմ ես և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչքերդ սև,
Հավատում եմ ես և չեմ հավատում,
Թե կանչում են ինձ աչքերդ վառ ու սև:

Երբ տերևն աշնան մեր ուղին պատում,
ՈՒ ծածկում է մեզ, շոյում թեթև,

Հավատում եմ ես և չեմ հավատում...

Երբ տեսնում եմ քեզ, տոն է իմ սրտում,
Եվ աշխարհն աչքիս հեքիաթ է լուսե,

Հավատում եմ ես և չեմ հավատում
Թե կանչում են ինձ աչերդ սև,
Հավատում եմ ես և չեմ հավատում`
Թե կանչում են ինձ աչերդ վառ ու սև:
- Երազ ու սեր,
Աչքերդ սև...

ՄԱՐՏԻԿԻ ԵՐԳԸ
(Կարոտ)
Խոսք` Գ. Սարյանի, երաժշտ. Ա. Սաթյանի

Թռչեի մտքով տուն,
ՈՒր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
ՈՒր ծաղկունքն են բուրում,
ՈՒր մանուկ որերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:

Հայրենիքն իմ սրտում`
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:

ԲԱՐԵՎ ԻՄ ՍԵՐ
Ֆորշի երգերից

Արեգակը, կարմի՜ր արեգակը,
Իր ճաճանչներն էր ուղարկում
Երկնքից,
ՈՒ բացվում էր ջինջ առավոտը,
ՈՒ ծաղիկներն էին բացվում
Նորից...

Բարև', իմ սեր, ես եկա քեզ մոտ,
Որ ասեմ - ես սիրում եմ քեզ: (2)

Թռչյուններն էին ուրախ-զվարթ երգում,
Տերևների շրշյունն էր լսվում,
ՈՒ մեղմ քամին իր երգն էր երգում,
Ես մտքով անցյալն էի գնում:

Բարև՜..

Իսկ ձեր բակում ոչինչ չէր փոխվել,
Նույնն էին ծառերը ու առուն,
Եվ այն ծայրի մթին անկյունում
Նույն կոշկակարն էր թխկացնում:

Բարև՜...

Ա՜Յ ՍԱՐ ՈՒ ՍԵՅՐԱՆ
ժողովրդական
ձայնագրումը Ա. Բրուտյանի

Ջաղացս մանի մանի,
Քունս անուշ կըտանի,
Ա՜յ սար ու սեյրան ու յար,
Մարալ ու ջեյրան ու յար.
Իմ յարը սարում, քոլում,
Իմ քունը ո՞նց կըտանի:
Ա՜յ սար ու սեյրան ու յար,
Մարալ ու ջեյրան ու յար.

Սարից գալիս ա քամի,
Դու չես մնում մի համի,
Ամեն աժող-չաժողի
Մի' թողնի հոգիս հանի:

Աղջի, ինադ մի' անի,
Վեր կաց կայնի դու բանի,
Ձեռդ տար սրտիս մեջը,
Դարդերս մեկ-մեկ հանի:

ՀՈՐՈՎԵԼ

Հո, հորովել, հո, հո, հո, հորովել,
Լուսը բացվեց, բարին բացվեց,
Հո, եզո ջան, հորովել, հո, եզո ջան,
Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ,
Հորի լորի, լորո, լորի լորի հորովել, հո,
Հորովել հո:

Վար-վար արա, ակոս արա, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

Քաշիր, քաշիր, ուսիդ մատաղ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

Ցորենն ինձի դարմանը` քեզ, եզո ջան, ախպեր ջան,
Հո, հորովել, հորի լորի, լորո լրոի հորովել,
Հորի լորի, լորո լորի ջան:

ԱՎԼԻ, ԹԱՓԻ ՓՈՇԻՆ

Ավլի, թափի փոշին,
Ավլի, թափի փոշին,
Սովետների գնդակը`
Գերմանացու դոշին:

Առուների իզը,
Առուների իզը,
Բանակից գաս, յարո ջան,
Փաթաթվեմ քո վիզը:

Սարերի շուշանը,
Սարերի շուշանը,
Բեր համբուրեմ, յար ջան,
Դոշիդ շքանշանը:

Կայնել եմ մեր բակը,
Կայնել եմ մեր բակը,
Նոր եմ առել, յարո ջան,
Ես քո նամակը:

Սարի սիրուն
Գուսան Աշոտ

Հազար նազով,յար,հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջ'ելով սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա տեսել,մոլոր մնացել:
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:
Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցողերով մազերով թացել,
Մազերիդ բույրը հերվից է գալիս,
Զեփույռը բերում սրտիս է տալիս:
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր
Երբ քո հայցքը երկնին ես հառում,
Վառ աստղերը ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը,
Ախ ե,'րբ կառնեմ ես քո մատաղ սերը
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր
Սարից է գալիս էս առվի ջուրը,
Բերում է ,յար, քո բույրն ու համբույրը,
Աշոտ , թե կարաս քո երգյու հահանգով
Յարիդ կախարդիր , թող տուն գա հանդով
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր

ԽՆՋՈՒՅՔԻ ԵՐԳ
Խոսք` Սարմենի, երաժշտ. Կ. Զաքարյանի

Սեղանն է առատ,
Դիմացն` Արարատ,
Հնչում են երգեր
ՈՒրախ ու զվարթ.

Լցրե'ք, ընկերնե'ր,
Բաժակները լի,
Թող հայոց գինին
Մեզ անուշ լինի:

Փարք տանք Մայր Հողին,
Արևի շողին,
Գինի պարգևող
Հայոց խաղողին.

Լցրե'ք, ընկերնե'ր...

Փա'ռք տանք նոր կյանքին,
Հողի մշակին,
Որ միշտ կանաչեն
Մեր դաշտն ու այգին.

Լցրե'ք, ընկերնե'ր...

Գովե'նք դարեդար
Աշխատանքն արդար,
Մեր մեծ աշխարհի
Արևը պայծառ.

Լցրե'ք, ընկերնե'ր...

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ
"Անուշ" օպերայից
Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան,
Զուգել են հանդեր նախշուն գորգերով.
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան,
Վիճակ հանելու, աշ######ժ երգերով:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Երգ ու բույր խառնած,
Թև թևի տված,
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում
Ինչպես թիթեռներ:

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Լավ օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ
"Անուշ" օպերայից
Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Աղջի, բախտավոր,
Երնե՜կ քու սերին,
Քու սարի սովոր
Սև-սև աչքերին: (2)

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սեր օրեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

Մեռնեմ գարունքիդ,
Ծաղկած գարուն ես,
Սարի պես մեջքիդ
Կանգնած յար ունես: (2)

Համբարձում յայլա,
Յայլա ջան, յայլա,
Սար-յարեր, յայլա,
Յայլա ջան, յայլա:

ԱՄՊԻ ՏԱԿԻՑ
"Անուշ" օպերայից
Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Ամպի տակից ջուր է գալի,
Դոշ է տալի, փըրփըրում,
Էն ո՞ւմ յարն է նըստած լալի,
Հոնգուր-հոնգուր էն սարում:

Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր,
Որ գալիս եք սարերից,
Գալիս անցնում հանդ ու չոլեր,
Յարս էլ խմե՞ց էդ ջրից:

Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ
Վառված սիրտը իմ յարի,
Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ
Անքուն ցավը ջիգյարի:

- Աղջի քո յարն եկավ անցավ,
Վառված, տարված քո սիրով,
Էրված ջիգյարն եկավ անցավ,
Չըհովացավ պաղ ջրով:

ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ
"Անուշ" օպերայից
Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Աղջի անաստված, նըստիր վրանում,
Ի՞նչ ես դուրս գալիս խելքամաղ անում, (2)
Աշուղ ես շինել, չեմ հագստանում:

Խաղեր կապելով,
Չոլեր չափելով,
Ոչխարըս անտեր,
Ընկել եմ հանդեր: (2)

Աման, էրեցիր սիրտըս քո սիրով,
Ոտըս կապեցիր թել-թել մազերով,
Էլ չեմ դիմանա, կըփախցնեմ զոռով:

Ա'յ սարի աղջիկ,
Ա'յ սիրուն աղջիկ,
Ա'յ դու կարմրաթուշ,
Թուխամազ Անուշ: (2)

Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան`
Արին կըթափեմ ես գետի նման,
Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման:

Ա'յ սև աչքերով,
Այ ծով աչքերով,
ՈՒնքերըդ կամար,
Աղջիկ քեզ համար... (2)

ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ
"Անուշ" օպերայից
Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Ասում են` ուռին
Աղջիկ էր ինձ պես,
Մընում էր յարին,
ՈՒ չեկավ նա տես: (2)

Խեղճը դողալով`
Անհույս կըռացավ,
Դարդից չորացավ,
ՈՒռենի դարձավ: (2)

Ջըրերի վրա
Գըլուխը կախած
Դեռ դողում է նա,
ՈՒ լալիս կամաց: (2)

ՈՒ ամբողջ տարին
Մի միտք է անում,
Թե յարը յարին
Ո՜նց է մոռանում... (2)

Ոնց է մոռանում...

ԶԱՐԹԻ՛Ր, ԼԱՈ

Խեղճ մշեցին մընաց լալով,
Հեռու երկրներ ման գալով.
Մեռավ թուրքի պարտքը տալով,
Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի:

Չուր ե՞րբ մընամ էլու դռներ,
Էրթամ գտնեմ զիմ խեղճ գառներ.
Սուքեմ զիմ բախչի ծառեր,
Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի:

Գրող տանի քուրդ Հասոյին,
Որ ըսպանեց ջոջ Ափոյին.
Իլաջ մացեր Արաբոյին,
Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի:

Սևիլ, շիվար մացած հայեր,
Եղած անտուն, բնավ հավքեր.
Սուլթան կուզե ջնջե մըզի,
Զարթի՛ր, լաո, մռնիմ քըզի:

Գարուն ա ձուն ա արել,
Կոմիտաս

Գարուն ա, ձուն ա արել,
Վա՜յ, լե, լե, վա՜յ, լե, լե,
Վա՜յ լե, լե, լե,

Իմ յարն ինձնից ա սառել:
Ա՜խ, չորնա, վա՜խ, ա՜յ յար,
Չար մարդու լեզուն:

Քամին փչում ա պաղ-պաղ,
Լերդ ու թոքս անում ա դաղ:

Յա՛ր, ինձ բեմուրադ արիր,-
Սերըդ ինձնե զատ արիր:

ԱՆԴՐԱՆԻԿ ՓԱՇԱ
Գուսան Հայրիկ

Անտարբեր մի դարձիր, լսիր հայ հառաչ,
Վե՛ր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա,
Ընկիր դու հայկական զորքերի առաջ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Մատաղ լինեմ քեզ, Քեռուն ու Սմբատին,
Որ միշտ պաշտպան էին Հայկական Դատին,
Փրկարար բազուկդ շարժիր վերստին,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ,
Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ,
Հայերի զորավար, քաջ սպարապետ,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը,
Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը,
Քեզ է սպասում Հին Հայաստանը,
Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

ՀԻՄԱ Ո՞Վ Է ՁԵԶ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ
("Սիամանթո և Խջեզարե" պոեմից)
Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

- Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ի՞նչ որսկան է ձեզ ցած բերում,
Իմ Սիփանի եղնիկներ:

Վանա ծովիս կղզու վրա,
Ինչպես բիբը աչքի մեջ,
Կա՞ մեր տաճարն Ախթամարա,
ՈՒր կաղոթեր մայրս խեղճ:

Ո՞վ է խմում համբույրն հիմա
Ապարանջան աղբյուրիս,
Ախթամարա վանքիս վրա
Կա՞ բաց թողած աղավնիս...

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է նայում Վանա ծովիս,
Ափին Վանս, բույնս կա՞,
Ա՜խ, Սիփանա ծաղկահովիս
Գառներս կա՞ն, շունս կա՞:

Վանա ծովիս կղզու վրա...

Ո՞վ է ժողվում անտառներիս
Մեղրագազպե մանանան,
Փարախները թուխ գառներիս
Իրենց տեղը կմնա՞ն...

Վանա ծովիս կղզու վրա...

Հիմա ո՞վ է ձեզ համբուրում,
Ծովասարիս ծաղիկներ,
Ո՞Ւմ արցունքն եք դուք ինձ բերում,
Վանա ծովիս ամպիկներ:

Վանա ծովիս կղզու վրա...

ՄՆԱՔ ԲԱՐՈՎ
("Սիամանթո և Խջեզարե" պոեմից)
Խոսք` Հ. Շիրազի, երաժշտ.` Ա. Մերանգուլյանի

- Մնաք բարով, իմ հայր Սիփան,
Եվ դու, իմ մայր, Վանա ծով,
ՈՒր էլ գնամ` ձեզ հավիտյան
Չեմ մոռանա իմ լացով:

Չարի ձեռն է մեզ բաժանում,
Մնաս բարով, Ախթամար,
Իմ աղավնուն քեզ եմ թողնում,
Պահիր մոր պես, իմ սուրբ մայր:

Մնաս բարով, Արածանի,
Մնաս բարով, Մեղրագետ,
Ինձ սև բախտը ուր էլ տանի`
Հայ կմնամ, կուգամ ետ:

Մնաս բարով և դո'ւ, իմ սեր,
Բայց թող հայրդ իմանա,
Ինչ էլ լինի, ես կգամ դեռ,
Հայն անմուրազ չի մնա:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.45.41 | Сообщение # 4
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԴՈՒԼԻԿ
Ժողովրդական
Խոսքի մշակումը` Վ. Հարությունյանի, երաժշտության մշակումը` Թ. Ալթունյանի

Մամեն մածուն մերել է,
Ծառի հովին դրել է,
Փեսեքին տուն բերել է...
Անտեր մնա գող կատուն,
Փեսոց փայը կերել է:

Մամեն հավեր մորթել է,
Մեկիկ-մեկիկ փետրել է,
Թոնրի շուրթին դրել է...
Ախ, կրակին ի՞նչ ասեմ,
Չաղլիկ հավերն էրել է:

Մամեն գինին բացել է,
Թասերի մեջ ածել է,
Փեսեքին պարծեցել է...
- Ի՞նչ իմանար խեղճ մամեն,
Որ ալ գինին քացխել է:

Փեսեք թողին գնացին,
Մանեն, հարսներ մնացին,
Նստած լացին ու լացին,
Էն գող կատվին բռնեցին,
Էն քացախով խեղդեցին,
Էն կրակով էրեցին,
Փեսոց նորից բերեցին,
Փեսոց սրտեր շահեցին,
Աշխարհ հարսնիք արեգին,
Հասան իրենց մուրազին:

ՉՔՆԱՂ ԵՐԱԶ
Խոսք` Ա. Սահակյանի, երաժշտ.` Ա. Հեքիմյանի

Դու ինձ համար սիրո աղբյուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:
Դու ինձ համար երազ մաքուր,
Ես քեզ համար` գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ.
Որպես կյանքիս չքնաղ երազ:
Արեգակին պետք է հեռվից նայել,
Կայրի, եթե շատ մոտենաս:

Կյանքում դու միշտ ուրախ մնա,
Եվ միշտ եղիր պայծառ ու ջինջ,
Ամբողջ մի կյանք սիրով կտամ,
Ես քեզ համար գուցե ոչինչ:

Հեռվից ես քեզ գոնե տեսնեմ, սիրեմ...

ՔԱ ԴԵ ԵՍԻՄ
Ժողովրդական պարերգ
Ձայնագրություն և մշակում` Թ. Ալթունյանի

Ընկերուհին. - Աղջի', ի'նչի մարդ չես առնի.
Աղջ. - Քա դե' եսիմ, եսիմ, եսիմ.
Ընկ. - Վա'յ թե կուզես` հերըդ չի տա.
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Մեկը ուզեց, ես չըհավնա,
ՈՒրիշ ուզող հըլա չըկա.
Հերըս կըսե քիչ մել մընա,
Ծախս ու մխսի փարա չըկա:
Ընկ. - Քեզի համար շատ են վառվել...
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Ընկ. - Վա'յ թե տեսել` հետ են դառել.
Աղջ. - Քա դե եսիմ, եսիմ, եսիմ.
Էնորտանքը ուզող եկավ,
Քիթ մըռութը դուրըս չեկավ.
Մերըս կըսե "շատ ջահել ես,
Քառսուն տարիդ թամամ չունես":
Ընկ. - Մերըդ կըսե "շատ ջահել ես,
Քառսուն տարիդ թամամ չունես",
Թամամ չունես, թամամ չունես...

ԿԱՊՈՒՅՏ ԹՌՉՈՒՆ
(խոսք՝ Վ. Դավթյանի, երաժշտ.՝ Ամիրխանյանի)

Մի հեռավոր կապույտ թռչուն,
Մի բարալիկ, տխուր ուռի...
Քնած է կտուրը մեր տան,
Լուսնյակի մեջ ու լազուրի:

Առուն գնում է սիրտը ելած,
Տանում է լույս երազանքներ,
Երկինքն ի վար՝ աստղերի լաց
Ու աստղային տխուր զանգեր...

Երկինքն ի վար՝ ամենամեծ,
Ամենատաք, ամենահուր
Ասուպն ընկել իմ սրտի մեջ
Ու սրտիս հետ մխում է լուռ...

Մի մոլորված կապույտ թռչուն,
Մի բարալիկ տխուր ուռի,
Մի աստղային անքնություն
Լուսնյակի մեջ ու լազուրի:

ԵՐԿԻՐ ՀԱՅՐԵՆԻ
(Խոսք և երաժշտ. Ռ. ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ)

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Քարքարոտ երկիր:

Ես մի բուռն եմ քո հողի,
Ես մի ծիլն եմ քո արտի,
Ես մի թերթն եմ քո ծաղկի,
Հայրենի երկիր,
Հայաստան:

Երազի իմ երկիր հայրենի,
Հոգսերդ շատ, հույսդ մեծ,
Արծվաբուն երկիր:

Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր,
Հայաստան:

ԱԼ ԱՅԼՈՒՂՍ
(Ժողովրդական)

Աղջիկ.
Այլուղս կորավ ձեր դուռը,
Սրտես դուրս չի գա մրմուռը,
Բախտը ինձ գցեց քո դուռը, յարո ջա՜ն,
Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.
Ալ այլուղդ ինձ մոտ չկա,
Երդվում եմ քեզ, հոգիս վկա,
Ով գտել է՝ թող բերի տա, յարո ջա՜ն,
Սիրուն աղջիկ, քո այլուղը:

Աղջիկ.
Այլուղս յարիս բաշխածն էր,
Ալ աբրեշումով նախշած էր,
Պատկերս վրեն քաշած էր, յարո ջա՜ն,
Սիրուն տղա, տուր այլուղս:

Տղա.
Սևուկ աղջիկ, սպիտակ հագիր,
Առ այլուղդ, վերքս կապիր,
Սիրուդ գերի, ինձ մի տանջիր, յարո ջա՜ն,
Էրված աղջիկ, առ այլուղդ:

ՔՈՒՅՐ ԻՄ ՆԱԶԵԼԻ
Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Դ. Ղազարյանի

Քույր իմ նազելի, նայիր քո դիմաց`
Վիրավոր, ավեր իմ սիրտն եմ բացել.
Ա՜խ, նվիրական ինձ քո գիրկը բաց
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Քնքուշ ձեռքերով աչերըս սըրբիր.
Մի' թող ինձ լալու - ես շա՜տ եմ լացել,
Ճակատիս մռայլ` մշուշը ցըրիր,
Եվ գուրգուրիր ինձ, ես շա՜տ եմ լացել...

Աշխարս մի փանջարա է

Աշխարս մի փանջարա է,-թաղերումն բեզարիլ իմ.
Մըրտիկ թվողն կու խուցվի,-դաղերումն բեզարիլ իմ
Էրեգ լավ էր կանց վուր էսոր,_ վաղերումեն բեզարիլ իմ
Մարթ համաշա մեկ չի ըլի , խաղերումեն ,բեզարիլ իմ:...........

Աշխարս միզ մընալու չէ քանի նստինք զող ու սափին
Հում կաթնակիր_Աթամի զաթ,նալաթ ըլի էտ քո բափին
Համփիրությունս հատիլ է,չիմ դիմանում խալխի գափին
Դոստիրըս դուջման ին դառի-յաղերումեն բեզարիլ իմ ............

ԴՈՒՆ Է'Ն ԳԼԽԵՆ ԻՄԱՍՏՈՒՆ ԻՍ

Դուն է'ն գըլգխեն իմաստուն իս, խիլքդ հիմարին բաբ մի' անի,
Էրազումը տեսածի հիդ միզի մե հեսաբ մի' անի,
Յիս խոմ է'ն գըլխեն էրած իմ, նուրմեկանց քաբաբ մի' անի,
Թե վար, գիդիմ, բեզարիլ իս, ուրիշին սաբաբ մի' անի:

Չըկա քիզ պես հուքմի-հեքիմ, դուն Րոստոմի Զալ, թա'քավուր,
Ասկըդ ասկերումը գոված` հա'մ դուն իս գոզալ, թա'քավուր,
Թե էսանց էլ սուչ ունենամ` արա տալ, թա'քավուր,
Մըտիկ արա քու Ստեղծողին` նահախ տիղ ղազաբ մի' անի:

Յարալուն հեքիմ էնդուր գուզե` դիղ տալու է, ցավ տալու չէ,
Քանի գուզե արբաբ ըլի` ղուլը աղին դավ տալու չէ,
Դուն քու սիրտը իստակ պահե, յադի խոսկը ավտալու չէ,
Ասծու սերը կանչողի պես դըռնեմեդ ջուղաբ մի' անի:

Ամեն մարթ չի' կանա խըմի` իմ ջուրը ուրիշ ջըրեն է,
Ամեն մարթ չի' կանա կարթա` իմ գիրը ուրիշ գըրեն է,
Բունիաթըս ավազ չիմանաս` քարափ է, քարուկըրեն է,
Սելավի պես` առանց ցամքիլ, դուն շուտով խարաբ մի' անի:

Քանի գուզե քամին տանե` ծովեմեն ավազ չի' պակսի,
Թեգուզ ըլիմ, թեգուզ չըլիմ` մեջլիսներուն սազ չի' պակսի,
Թե կու պակսիմ, քի'զ կու պակսիմ` աշխարիս մե մազ չի' պակսի,
Սայաթ Նովու գերեզմանը Հինդ, Հաբաշ, Արաբ մի անի:

ՎԱՐԴԸ
Խոսք` Վ. Գյոթեի
Թարգմ.` Հովհ. Թումանյանի
Երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին,
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

Տղան ասավ. - Քեզ կպոկեմ,
Այ կարմիր վարդ, դաշտի միջին,
Վարդը ասավ. - Տես, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին,
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

ՈՒ անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին,
Փուշը նրա ձերքը ծակեց.
Բայց էլ չօգնեց քնքուշ վարդին,
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին:

ԻՄ ՅԱՐԸ ԳԱԼԻՍ Ա
խոսք՝ Հր. Հովհաննիսյանի

Աղջի, լոր ես արտի մեջ,
Նազերով շորորա,
Ինձ գցել ես դարդի մեջ,
Յա՜ր, յա՜ր,
Երնեկ էն քո ջահելին,
Քեզնով բախտավոր ա:

Խնձորը թելով շարեմ,
Ասեղը թելիս ա,
Յարիս բլուզը կարեմ,
Յա՜ր, յա՜ր,
Յարիս խաբարն եմ առել,
Սիրտս ցնծալիս ա:

Ունքիդ վերև խալ ունես,
Խալիդ տակ կամար ա,
Ուսիդ բարակ շալ ունիս,
Յա՜ր, յա՜ր,
Ման եմ գալիս քո սիրով,
Սերդ ո՞ւմ համար ա:

Նունուֆար թեր ունի,
Ծաղիկը լալիս ա,
Սերս ջահել տեր ունի,
Յա՜ր, յա՜ր,
Յարիս խաբարը եկավ,
Իմ յարը գալիս ա:

Կայնել ես մեր դռանը,
Աչքդ սև խալիս ա,
Քեզ հարս չի տա իմ նանը,
Յա՜ր, յա՜ր,
Իմ յարը զուտ ոսկի ա,
Հրեն նա գալիս ա:

Թագվորի մեր

Թագվորի մեր դուս արի
Տես ,քե ինչեր ենք բերե.
Թագվորի մեր դուրս արի
-Քե գլուխ դմպող ենք բերե
-Քե լվացք անող ենք բերե.
-Գրդնակ անող ենք բերե
-Քե տաշտ մաքրող ենք բերե
-Քե հաց թխող ենք բերե
-Ցամ լվացող ենք բերե
-Կարկատան անող ենք բերե
-Սոլեր շտկող ենք բերե
-Քե բուրդ գզոզ ենք բերե
-Ճախրակ մանող ենք բերե:

ԷՍ ԳԻՇԵՐ, ԼՈՒՍՆԱԿ ԳԻՇԵՐ
ժողովրդական

Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Ձյունն եկեր, գետին նախշեր.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Թուշդ դեմ արա, պաչեմ,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Կեռ ունքեր, սիրուն աչքեր.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Ա՜յ գիշեր, դարձիր տարի,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Հացս թող լինի գարի.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

Մենակ յարս ինձ համար,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Սրտով խոսքը կատարի.
Ո՞վ է տեսել` սիրած յարը մոռանա,
Ով մոռանա, ջուխտ աչքերով կուրանա:

ՕՏԱՐ, ԱՄԱՅԻ
Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Մսրլյանի

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վըրա
Իմ քարավանըս մեղմ կը ղողանջե.
Կանգնի'ր, քարավանս, ինձի կը թվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կը կանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չը կա
Արևա'ռ, անդո'րր այս անապատում.
Ա՜խ հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
ՈՒ քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբյուրին է'լ չեմ հավատա,
Շուտ կը մոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի'ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
Գիտցի'ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:

Գընա', քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար ամայի ճամփեքի վրա.
Որտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր,
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա....

ՈՒՌԻՆ
Խոսք` Ավ.Իսահակյանի, երաժշտ.` Դ.Ղազարյանի

Գետակի վրա
Թեքվել է ուռին
ՈՒ նայում է լուռ
Վազող ջրերին:

...Երազ աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
ՈՒ ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...

Հին տարիների
Նուշ հեքիաթներից
Պատմում էր ուռին
Այն վառ հուշերից:

Անցած-գնացած
Գարուն օրերին
Մրմունջ էր կարդում
Ծերացած ուռին:

ՈՒ լուռ արտասվում,
Տխուր հեկեկում,
Ջրերը ուրախ
Գալիս են, գնում...

Աղջկա երգը

Դու ինձ համար միշտ թանկ ես,
Իմ հարազատ զուլալ գետ,
Քեզ հետ է միշտ իմ կյանքը,
ՈՒ երազներս քեզ հետ:

կրկներգ ( 2 անգամ)

Հեյ, երգիր Արաքս,
Իմ բախտ, իմ երազ,
Ջան, Արաքսն է ,
Երգիր կարոտն իմ,
Դու իմ մտերիմ:

Դու իմ սիրո վկան ես,
Իմ սրտագին զուլալ գետ,
Կանգնել եմ լուռ, ինչքան ես,
Քո ափերին ծաղկավետ:

կրկներգ ( 2 անգամ)

ՃՈՃԱՆ
(Խոսք՝ Վ. Հարությունյան, ժող. մոտիվ.)

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե ճերմակ դոշդ բանա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա:

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե սիրտս քեզնից հովնա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Էրված աղջիկ, ինձ մտքիցդ հանա:

Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Քամին զարնե ճերմակ դոշդ բանա:
Քամին յանա, քամին յանա-յանա՜,
Արև զարնե ճերմակ դոշդ սևվնա:

ԱՇՈՒՆ
Խոսք.` Հ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կըրկին
Ներկել է նախշուն:

Պաղ-պաղ մեգի հետ
Փըչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին:

Տխուր հանդերից,
Ամենքը տրտում,
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն:

Հայաստանի աղջիկները
Գուսան Իգիթ

Պիտի գովեմ սրտիս խորքից
Հայաստանի աղջիկները,
Ծաղիկներ են մաքուր ,անբիծ
Հայաստանի աղջիկները

Ացգքեր ունեն սև սաթի պես,
ՈՒնքերը խիտ կամարի պես
Շորորում են կաքավի պես
Հայաստանի աղջիկները

ԱՆՈՐ
Խոսք` Թլկատենցու, երաժշտ.` Հ. Պերպերյանի

Սիրտս կը թռի ջաղջի քարին պես,
Մարմինս կը փղրի ջաղջի ալրին պես,
Ե՞րբ պիտի լուսնա գիշերն դարի պես,
Տեսնեի տղան խաչին լուսնին պես:

Տեսնեմ, կսեի, ձեռքիս վարդը տամ,
Վարդը որ չառնե, ոսկի խնձոր տամ,
Խնձորն երբ չառնե, մազս քաշեմ տամ,
Ան ալ որ չառնե, հոգիս քաշեմ տամ:

ԱՆԴՐԱՆԻԿԻՆ
Խոսք և երաժշտ.` Շերամի

Թշնամիներդ երբ լսեն քո անունը`
Օձերի պես պիտ սողան իրենց բունը,
Երակներիդ ազնիվ քաջի արյունը
Չցամաքի' մինչ հավիտյան, Անդրանի'կ:

Հայոց կուսանք դափնեպսակ թող հյուսեն,
Քնքույշ ձեռքով քո ճակատը պըսակեն,
Գոհարներով անվախ կուրծքըդ զարդարեն,
Կեցցե'ս հավետ դու, անսասան Անդրանիկ:

Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր-ցերեկ անդադար,
Անհաղթ մնաս դու, քաջության սիրահար,
Հայրենիքի անմահ հերոս Անդրանի'կ:

Ախ ինչ անեմ
Վ Հարությունյան (խոսք) Վ.Բալյան(երաժշտություն)

Ինչու՞ իմ այգին ընկար,
Ինչու՞ իմ աչքին ընկար,
Առանց դուռը թակելու
Իմ ջահել հոգին ընկար:
Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս են գալիս,
Ոչ քո հոգում տեղ են տալիս
,Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ.
Իմ անգին..
:
Ինչու՞ ինձ հետ չես խոսում,
Բայց գալիս ես երազում,
Զրուցում ես մինչև լույս,
Սիրում-սիրում ու հուզում

Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս են գալիս,
Ոչ քո հոգում տեղ են տալիս,
Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ
Իմ անգին

:Ձեռքտ շատերն են խնդրում,
Ինչու՞ մեկին չես ընտրում
Թե ինձ համար ես պահել
Էլ ի՞նչ ես սիրտս կոտրում

Ախ ,ի՞նչ անեմ ,
ի՞նչ անեմ,
Ճարը գիտեմ ճար չունեմ,
Ոչ իմ հոգուց դուրս են գալիս,
Ոչ քո հոգում տեղ են տալիս
Այ իմ անսիրտ,այ իմ անսիրտ..
Իմ անգին.

ՎԱՐԴ ԿՈՇԻԿՍ
Ձայնագր. և մշակում` Կարա-Մուրզայի

Վարդ կոշիկըս, վարդ կոշիկըս,
Վարդից գեղեցիկ մաշիկըս:

Աղջ.
- Մեր տան մեջը քնող տղա,
Կարիմիր խնձոր ծախող տղա,
Վարդ կոշիկըս գտնող տղա,
Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Ձեր տան մեջը քնել չեմ ես,
Կարմիր խնձոր ծախել չեմ ես,
Վարդ կոշիկըդ գտել չեմ ես,
Իմ մոտ չէ քո վարդ կոշիկը:

Աղջ.
- Լավ օրս եկավ ա՜խ ու վա՜խ,
Կորցուցի կոշիկըս, ավա՜ղ,
Հայի տղա հոգուդ մատա՜ղ
Տըղա, ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Որ մոտս չէ` ուրտի՞ց ճարեմ.
Ազնիվ աղջիկ, հոգիդ սիրեմ,
Եթե գտնեմ, հետ կուղարկեմ,
Իմ մոտս չէ վարդ կոշիկըդ:

Աղջ.
- Մի' մնար ինձի պարտական,
Աղջիկ եմ, տասնչորս տարեկան.
Ես կըլինեմ քեզ սիրեկան,
Տըղա', ղըրկե' վարդ կոշիկըս:

Տղա
- Ինչո՞ւ մընամ քեզ պարտական,
Կամիս` տամ հազար դահեկան,
Եթե կըլնես ինձ սիրեկան,
Ես կըճարեմ վարդ կոշիկըդ:

ՍԻՐԵՑԻ, ՅԱՐՍ ՏԱՐԱՆ
Խոսք` Ավ. Իսահակյանի

Սիրեցի, յարըս տարան.
Յարա տըվին ու տարան.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Պոկեցին սիրտս տարան:

Ցավըս խորն է, ճար չը կա,
Ճար կա, ճար անող չը կա.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սրտացավ ընկեր չը կա:

Լա՜վ օրերըս գընացի՜ն,
Ափսո՜ս ասին, գընացի՜ն.
- Էս ի՞նչ զուլում աշխարհ է,
Սև դարդերըս մընացին...

ԻՄԱԼ ԷՆԵՄ
Ժողովրդական

Մի յար ունեմ հավի ճուտ ա,
Կուտ կթաբլեմ, կուգա կուտա:
Ախ ի՞նչ էնեմ, իմա՞լ էնեմ,
Յար պզտիկ է, շվարել եմ:

Քեզի մեռնեմ խաթուն կեսուր,
Ծծկեր բալիդ խրատմ տուր,
Թե պիտ պառկեր գոմշի մսուր,
Ինչո՞ւ ձեր տուն բերեց իզուր:

Իմ հեր թամահ արավ փողին,
Իզուր տվեց գրկանոցին,
Էս տան ոսկին ու մարգարիտ
Հարամ կենա իրենց գլխին:

Խաթւոն կեսուր, շուտ վեր էլի,
Արի գնա մի մաղ ճարի,
Որ իմ էրկան հող տի մաղեմ,
Իրիկուն էլավ տակը փռեմ:

Ախ ի՞նչ էնեմ, իմալ էնեմ,
Սարեր ձուն ա մոլորել եմ,
Ախ ի՞նչ ւնեմ, իմալ էնեմ,
Յար պզտիկ ա, շվարել եմ:

ԱՐԱՔՍԻ ԱՐՏԱՍՈՒՔԸ
Խոսք` Ռ. Պատկանյանի, երաժշտ.` Պ. Աֆրիկյանի

Մայր Արաքսի ափերով
Քայլամոլոր գնում եմ,
Հին-հին դարուց հիշատակ
Ալյաց մեջը պտրում եմ:

Բայց նոքա միշտ հեղհեղուկ.
Պըղտոր ջըրով եզերքին
Դարիվ-դարիվ խըփելով,
Փախչում էին լալագին:

- Արա'քս, ինչո՞ւ ձկանց հետ
Պար չես բռնում մանկական,
Դու դեռ ծովը չհասած`
Սըգավո՞ր ես ինձ նման:

- Խիզա՜խ, անմի'տ պատանի,
Նիրհըս ինչո՞ւ դարևոր
Վրդովում ես, նորոգում
Իմ ցավերը բյուրավոր:

Էլ չի խոսեց Արաքսը,
Հորձանք տվեց ահագին,
Օղակ-օղակ օձի պես
Առաջ սողաց մոլեգին:

ՀԱՅԱՍՏԱՆ
Խոսք.` Հ. Միրզա-Վանանդեցու, երաժշտ.` Գ. Երանյանի

Հայաստա'ն, երկիր դրախտավայր,
Դու մարդկայնո ցեղիս օրրան,
Դու և բնիկ իմ Հայրենիք,
Հայաստա'ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Ի վեհ անհունդ սիրտ իմ, ո՜հ, հույժ
Ոգևորի ի նոր խրա######ս,
Եվ անձկայրյաց ի քեզ հուսամ,
Ի քեզ, ի քեզ, հույս իմ միայն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Հայաստա՜ն, անո'ւն փարելի,
Ի քեզ հանգիստ Նոյան տապան,
Եգիտ և քև ապրեցավ Նոյ,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Գետք քաջառաջք ադենաբուղխ
Զհողդ բարի առնեն հուռթի,
Քև ապրիմ ես, քև միշտ ցնծամ,
Քև, քև պանծամ, փառք իմ միայն:
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Հայաստան, ծնող դյուցազանց
Եվ հրաշալյաց հանդիսարան.
Քո զեփյուռին քաղցր և շնչյուն,
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

Հայկ, Արմենակ, Արամ, Տիգրան,
Տրդատ, Սմբատ, Վարդան, Վահան,
Զոր շնչեցին և զորացան,
Զքեզ հիշեմ, զքեզ սիրեմ,
Զքեզ, զքեզ, սեր իմ միայն
Հայաստա՜ն, Հայաստա՜ն, Հայաստա՜ն:

ՏԱԼՎՈՐԻԿԻ ԿՏՐԻՃ
Խոսք` Մ. Տամատյանի

Տալվորիկի զավակ եմ ղորթ,
Քաղքըցու պես չեմ թուլամորթ.
Սարի զավակ, քարի որդի`
Հին քաջ հայոց եմ մընացորդ:

Տալվորիկի զավակ եմ քաջ,
Չեմ խոնարհիր վատին առաջ,
Քարոտ լեռանց եմ ազատ լաճ`
Չեմ տեսներ ո'չ արոր, ո'չ մաճ:

Հայ աղբրտիք, ջան, աղբրտիք,
Տալվորիկի զավակ եմ քաջ,
Ազատության սիրույն համար
Եկեք դեպ ինձ, յառա՜ջ, յառա՜ջ:

Թող այլք բնակին հովիտ ու դաշտ,
Վատ անգութին հետ լինին հաշտ,
Ես պիտի մնամ միշտ աննվաճ,
Թեև վըրաս գա քըսան վաշտ:

Իսկի չքաշեմ բանի մը կարոտ,
Քանի ունիմ գնդակ, վառոդ,
Ազատ ապրիմ, մեռնիմ ազատ,
Սասնո որդին եմ հարազատ:

Հայ աղբրտիք...

Եվ իմ խելոք ջոջ պապ Հարե,
(Աստված հոգին լուսավորե)
Ինձ կը'սեր միշտ - "Աղքատ ապրե',
Բայց մի' ծռե վիզ, հարկ մի' վճարե":

Սակայն մի՞թե կրնա աղքատ
Կոչվիլ այն մարդ, որ է ազատ,
Մի՞թե կա բան մը ավելի թանկ`,
Քան անիշխան և ազատ կյանք:

Հայ աղբրտիք...

ԱՏԱՆԱՅԻ ԿՈՏՈՐԱԾԸ

Կոտորածն անգութ, հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ատանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենի տունը, ա՜խ, ըրավ վերան:

Ալ մի' տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:

Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:

Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընի սիրոյն,
Ինչո՞ւ չշարժիր ապառաժ Զեյթուն:

Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:

Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողերու վրա մեռնինք մենք փառքով:

ՏԵՍՆԵՄ ԱՆԻՆ ՈՒ ՆՈՐ ՄԵՌՆԵՄ

Դեռ մի կարոտ ունեմ անհագ.
տեսնyմ Անին ու նոր մեռնեմ
Լցված կյանքով հազարազանգ
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ.

Ախուրյանի ջրերի պես,
զմրուխտ փեշերն համբուրելով
Դառած մի նոր սիրո դղյակ
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Հազար տարվա կարոտ ունեմ
իմ երազը հազարաթև
Ախ թեկուզ լուռ դեռ ավերակ
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Կանցնեմ դարեր ոտք չդրած,
հող ու հանդով իմ պապերի
Հայոց խոփի համբյուրի տակ
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Վանածովի ու Վանի հետ
Ու Ղարսի ու Սևանի
Իմ Սևանի լույսերի տակ
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ.
Որպէս երգ ու վարդի քաղաք.
տեսնեմ Անին ու նոր մեռնեմ:

Հազար տարվա կարոտ ունենմ
իմ երազը հազարաթև
Կրծքիս սեղմեմ բերդերն ավեր,
Բուերի տեղ սոխակ դառնամ.

Ախ թեկուզ լուռ դէռ ավերակ
տեսնէմ Անին ու նոր մեռնեմ
Որպէս երգ ու վարդի քաղաք.
տեսնէմ Անին ու նոր մեռնեմ:

ԶԵՅԹՈՒՆՑՈՑ ՔԱՅԼԵՐՔԸ
Խմբերգ "Զեյբեկներ" օպերետից
Խոսք` Հ. Չաքրյանի, երաժշտ.` Տ. Չուխաջյանի

Արևն ելավ, Զեյթունցինե'ր,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ գըլուխ ծռենք
Բըռնավորին մեր վիզ պարզած:

Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Են պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան
Են խաղալիք մեր հավիտյան:

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,
Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք
Մեր գերողին կրելու զայն:

Կեցցե' Զեյթուն, ապրի' Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն.
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի' Զեյթուն, կեցցե' Զեյթուն:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.46.45 | Сообщение # 5
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՂԱՓԱՄԱ
Ախալցխայի շրջ. խնջույքի երգ
Ձայնագրումը` Վ. Սամվելյանի

Հրավեր ուներ Արտաշը,
Ղարսեն բերին կարկաշը,
Ճամփե արի քեռերկին,
Ղափամա էփե Սերակին:

Ջան ղափամա, ղափամա,
Անուշ եղով ղափամա,
Սյուզմա մեղրով ղափամա,
Ջան ղափամա, ղափամա:

Հրավերները տպած էր,
Ղափամեն տակը կպած էր,
Տես, որ տերը չիմացավ,
Չըկերած` ասլան դարձավ:

Ջան ղափամա, ղափամա...

Գինին սեղանին դըրին,
Ղափամեն ետկեն բերին,
Արդահանա եղովը
Կարմրած էր տեղովը:

Ջան ղափամա, ղափամա...

Կերան, կերան պարպեցին,
Գինին խմին հարբեցին,
Կըլոր խաղը սարքեցին,
Ծափ տվեցին պարեցին:

Ջան ղափամա, ղափամա...

Երկիր հնամյա
Արթուր Մեսչյան

Երկիր հնամյա,երկիր հայրենի
Ոչ մի աստղ պայծառ և ոչ մի լուսին
Քո հավերժական հմայքը չունեն
Լեռներից այն կողմ ամպերից անթիվ
Որքան էլ քեզնից ես ուրամ հեռու, որքան էլ օտար հողերում լինեմ
Անհունության մեջ միջոցին թափուր
Ես քեզ կորոնեմ հայրենի իմ տուն
Դու առաջին սեր և վերջին կարոտ
Հուշերի նման ուրախ ու ցավոտ
Շրթերիս վրա կմնասմիշտ դու
Մայրական կարոտ իմ կարոտ տխուր
Երկիր հնամյա ,երկիր պապենի
Քո ոգուց բխաց լեզու մայրենի
Քո հոգուց բխաց երազ ու կարոտ
Ինչ եմ առանց քեզ միյան անտունի

ՍԱՐԵՐԻ ՀՈՎԻՆ ՄԵՌՆԵՄ
Խոսքի մշ.՝ Վ. Հարությունյանի
Երաժշտ.՝ Հ. Բադալյանի

Սարերի հովին մեռնեմ,
Հովին մեռնեմ, հովին մեռնեմ.
Իմ յարի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնեմ, բոյին մեռնեմ,
Մի տարի է՝ չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:

Գետերը ջուր չեն բերում,
Ջուր չեն բերում, ջուր չեն բերում,
Իմ յարից լուր չեն բերում,
Լուր չեն բերում, լուր չեն բերում:
Չլնի՜ սիրտը սառել է,
Էլ ինձ սիրո հուր չես բերում:

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,
Գալ չեմ կարող, գալ չեմ կարող,
Լցվել եմ՝ լալ չեմ կարող,
Լալ չեմ կարող, լալ չեմ կարող,
Մի տարի է չեմ տեսել,
Տեսնողի ջուխտ աչքին մեռնեմ:
Յարս միշտ սրտիս մեջ է,
Բայց անունը տալ չեմ կարող:

ԱՂՎԵՍՆ ԷԿԱՎ
Ձայնագր.` Սպ. Մելիքյանի

Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Աչքը գըցեց չալ հավի ձագին,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Սիրտը ուզեց հավի քարճիկ,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Վա՜յ, վո՜ւյում չալիկ,
Չալմալուրիկ, չալպըտուրիկ,
Տըռշտահոտ, տըմբլա ճուտիկ,
Ղաշխակըտիկ, տըռըզիկ ճուտեր,
Վո՜ւյ, վո՜ւյ:

Աղվես պառկեց աղբի տակին,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Նետով կըտամ աչքի տակին,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Որ մոտ չըգա նա մեր բակեն,
Վո՜ւյ, վո՜ւյ, վո՜ւյ,
Վա՜յ, վո՜ւյում չալիկ...

ԱՉՔԸԴ ԽՈՒՄԱՐ
Գուսան Շերամ

Գարուն սիրուն անուշ յար,
Արի, դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար:

Աչքըդ խումար,
ՈՒնքըդ կամար,
Անուշիկ յար,
Արի տար:(2)

Իզուր սիրտս քեզ տվի,
Ալ օրս փոխվեց սևի,
Դարդես հեչ խաբար չունիս,
Թողիր կարոտ արևի:

Նվեր կուտամ, ինչ կուզես,
Ինձ մի' թողնի սևերես,
Քուն չունի, դադար չունիմ,
Գոնե մեկ օր արի տես:

Վարդս թողի հեռացա,
Բան ու գործս մոռացա,
Մալ ու մուլքս վատնեցի,
Վառ էշխեդ աշուղ դարձա

ՎԱ՜Յ, ԿԱՔԱՎԻԿ
Խոսք.` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ռ. Մելիքյանի

Վա՛յ, կաքավիկ,
Սև կաքավիկ,
Չալիկ-մալիկ,
Սիրուն հավիկ:

Վա՛յ քո ճուտին,
Էն խորոտին,
Վա՜յ սըգավոր
Իր մոր սըրտին:

Էլ չես կարդում
Հանդ ու արտում,
Մեր սարերից
Կերթաս տըրտում:

Վա՛յ կաքավիկ,
Սև կաքավիկ,
Վա՛յ իմ կորած
Սիրուն հավիկ

ՅԱՐ, ԱՌԱՆՑ ՔԵԶ ԻՆՉԻ՞Ս Է ՊԵՏՔ
Գուսան Աշոտ

Հազար տարվա կյանք թե ինձ տան,
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք,
Հազար ու մի փառք թե ինձ տան,
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Դու իմ արև անուշ գարնան,
Շաղ ու անձրև ջահելության.
Հազար աստղեր թե որ ինձ տան,
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կանաչ արտեր ինձ տան,
Հազար անուշ վարդեր ինձ տան,
Հազար անգին զարդեր ինձ տան,
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Հազար կարոտ, հազար մուրազ
ՈՒնեմ սրտիս, ո՛վ իմ երազ.
Հազար դրախտ Աշոտիս տան,
Յա'ր, առանց քեզ ինչի՞ս է պետք:

Ա՜Յ ՎԱՐԴ
Խոսք` Ալ. Ծատուրյանի, երաժշտ.` Ալ. Սպենդիարյանի

Ա՜յ վարդ, լըսիր աղաչանքիս,
Թույլ տուր թփից քեզ պոկեմ,
Եվ քեզանով սիրած կուսիս
Չըքնաղ կուրծքը զարդարեմ:

Մի' վախենար, նըրա կրծքին
Չես թառամիլ, քընքուշ վարդ,
Այնտեղ մատաղ կըրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ:

Ա՜յ վարդ, պատմիր նրան հուշիկ
Իմ հուր տենչանք ու հույսեր,
Թող բուրմունքով քո անուշիկ
Նըրա սըրտում զարթնի սեր:

Մի' վախենար, նըրա կրծքին
Չես թառամիլ, քընքուշ վարդ,
Այնտեղ մատաղ կըրծքի տակին
Կյանքի աղբյուր կա առատ:

ՀԻՆ ԳԱԼԼԱ
Ըստ Ք. Կարա-Մուրզայի

Հովիվը սարում տխրեց,
Սիրո երգը նվագեց:
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին:

Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին:
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին:

Ահա, եկավ նոր գարուն,
Ծաղիկներով զարդարուն.
Սիրում եմ գույնզգույն
Ծաղիկներ, հա, հա, հա,
Գույնզգույն ծաղիկներ:

Ա՜յ, խեղճ հովիվ, քեզ բաժին
Խոր ձորեր մնացին:
Երգը վառ այտերին,
Երգը բոց աչքերին,
Երգը վարդ օրերին:

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ
Խոսք.` Ռ. Դավոյանի, երաժշտ.` Ռ. Ամիրխանյանի

Դու երկար պահել ես սրտիդ մեջ
Փրկության երազ և ջերմ հույսեր.-
Դու պայծառ, մաքուր միշտ կմնաս
Երևան, մեր ոգի և դու մեր սեր:

Հին երգը քո բարի ու նուրբ
Գալիս Մասիս սարից մեր սուրբ,
Երգը քո լուռ իջնում է մեզ
Հարյուր ու հազար տարի:
ՈՒ վիշտն էլ մեր հազարամյա
Հնչում է դեռ քո լույս հոգում,
Երևա'ն, դու մեր մրմունջ անմահ:

Հինավուրց ու բորբ մեր արևն է
Բողբոջում, քաղաք իմ, քո դեմքին,
Բայց այսօր դու նոր մի փրկությամբ
Ձուլվել ես նոր կյանքին ու նոր երգին:

Կանցնի կրկին միլիոն տարի,
Կրկին կրծքից Մասիս սարի
Երգը քո մեղմ կիջնի բարի,
Կգան նոր սերեր, հույսեր...
Հավատն էլ մեր հազարամյա
Կապրի հավետ քո լույս հոգում,
Երևա'ն, դու ջահն ես մեր վերջին:

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտ.` ժողովրդական

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել:

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՛ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից:

"Ազատությո՛ւն", ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.
"Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ'հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է":

- Ազատությո՛ւն, - գոչեցի, -
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՛ւն:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.47.36 | Сообщение # 6
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
Ա՜Խ, ԻՄ ճԱՄՓԵՍ
Խոսք` Ավ. Իսահակյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի

Ա՜խ, իմ ճամփես մոլոր գնաց,
Անտակ ծովին դեմ առա.
Վա՜խ, իմ սերս անցա՜վ, գնա՜ց,
Ետ կանչելու ճար չկա:

Դումանն եկավ, ծովը ծածկեց,
Էն խաս հավքերն ի՞նչ եղան,
Դարդը եկավ, սիրտս ծածկեց,
Էն ալ-վարդերս ի՞նչ եղան:

Ա՜խ, խաս հավքերն ծովում խեղդվան,
Ագռավն վրես կղռռա,
Սիրուս զառ-վառ վարդերն թոռման,
Բլբուլս անթև կսգա...

ԳԱԼԻՍ ԵՄ ԴՈՒՌԴ
(Մեջս կյանք չմնաց... )
Գուսան Շերամ

Գալիս եմ դուռդ իբրև մերկ աղքատ,
Մի լինիր անսիրտ, եղիր գթառատ,
Ողորմած էիր, ինչո՞ւ քարացար,
Խղճով ու սրտով մի՞թե կուրացար:

Մեջս կյանք չմնաց,
Հալվեց, մաշվեց, գնաց,
Առանց քեզ չի փայլի
Աստղը իմ կենաց:

Սիրո գեհենում այրվում եմ արդեն,
Դժվար է զատվել քեզ նման վարդեն,
Ծնվեցիր, եկար լույս-ազատ աշխարհ,
Հասիր, ինձ փրկե, դարձի'ր բարերար:

Մեջս կյանք չմնաց...

Դուն հրեշտակ ես, չքնա'ղ դիցուհի,
Բոլոր սիրունաց սիրուն թագուհի,
Քեզ պիտի երգեմ, յա՜ր, քեզ հավիտյան,
Մինչև քո ձեռքով ղրկես գերեզման:

Մեջս կյանք չմնաց...

ԵՐԳ ԳԻՆՈՒ ՄԱՍԻՆ
Խոսք` Հ.Շիրազի, երաժշտ.` Հր.Թորոսյանի

ՈՒրախ կյանքի ընկերն եմ ես,
Ես գինին եմ, գինին, գինին,
Մի թաս գինին մի կյանք է քեզ,
Մեկից ավելն ահ է կյանքին:

Մի թասը լավ է,
Երկուսը բավ է,
Բայց լավ իմացիր,
Երրորդը ցավ է:

Ով խմում է հատիկ-հատիկ
Նա դառնում է նռան հատիկ,
Ով խմում է բազմապատիկ,
Նա զարկում է պատեպատիկ:

Մի թասը լավ է...

Կյանքում այսպես ամեն մի բան
Չափի մեջ է միշտ գեղեցիկ.
Նույնիսկ բաժակն ուրախության,
Իր չապն ունի, անչա'փ մարդիկ:

Մի թասը լավ է...

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Խոսք` Ե. Չարենցի, երաժշտ.` Ա. Սաթյանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ
Գուսան Աշխուժ

Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,
Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,
Հայրենիքիս զով հովերով փայփայված,
Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,
Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,
Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,
Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Աշխուժ հոգուս առջև սիրուններ պես-պես,
Հանդես եկան վառ դեմքերով հրակեզ,
Հոգուս աստղը կրկին դարձավ դեպի քեզ,
Լուսաշող հայ աղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

ԱՐԻ ՄԵԿ ՏԵՍՆԵՄ
Գուսան Աշխուժ

Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,
Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,
Հայրենիքիս զով հովերով փայփայված,
Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Քո սիրուդ թևերով շատ սարեր անցա,
Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,
Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,
Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

Աշխուժ հոգուս առջև սիրուններ պես-պես,
Հանդես եկան վառ դեմքերով հրակեզ,
Հոգուս աստղը կրկին դարձավ դեպի քեզ,
Լուսաշող հայ աղիկ, արի մեկ տեսնեմ.
Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,
Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ:

ԱՇՈՒՂԸ
Ջիվանի

Անթև թռչնակ է աշուղը -
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Մերթ անսավաղ, ծարավ, պապակ,
Մերթ անհաջող, մերթ հաջողակ.
Թափառում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է,
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Զուր հույսերով խարխափում է,
Գեղեր, քաղաքներ չափում է,
Կայծակի նման խփում է,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կըթռչկոտի.
Այս ընթացքով պիտի մեռնի,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ:

ԱՌ ԱԶԳՍ
Ջիվանի

Ազգ իմ, ո'րքան նըկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս`
Սիրտըս քեզանից չի զատվի:

Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինձի տան,
Սիրտըս քեզանից չի' զատվի:

Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ մայրիկ,
Սիրտըս քեզանից չի զատվի:

Ջիվանին եմ քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հնդկաստանին էլ տեր դառնամ,
Սիրտըս քեզանից չի զատվի:

ԱՌ ՆԱԶԵԼԻՆ
Ջիվանի

Նազելի, թագուհի'ն չէ քեզ համեմատ,
Ծոցը հոտով ծաղիկ չունի քեզ նման,
Սև-սև աչքեր, կամար ունքեր, լայն ճակատ,
Ամենայն գեղեցիկ չունի քեզ նման:

Դրախտի ծնունդ ես գեղա'նի շուշան,
Ծոցումդ պահված կա հոտով պալասան,
Թեև սուլթանի մոտ սիրուններ շատ կան,
Նորանց մեջ մի հատիկ չունի քեզ նման:

Դու Ջիվանու ասածիցն էլ առավել,
Որքան գովասանք տան` է քեզի վայել,
Թեպետ Վրաստանի անունն է ելել,
Իսկապես, սիրունիկ չունի քեզ նման:

ԸՆԿԵՐ
Ջիվանի

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը մարդուն, (2)
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն, (2)
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր`
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն:

Կյանքըդ նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպեսն է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում` հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացընե աստիճանը միշտ վերը մարդուն:

Թշնամիները իր վերա գալած ժամանակը,
Կտրիճ հարազատ ընկերըն է` սուսերը մարդուն,
Ով որ ունենա մըտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի' սպիտակիլ ամենևին մեկ հերը մարդուն:

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Ջիվանի

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
ՈՒզում է որս խլել, խելքի' աշեցեք.
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից,
Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք:

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան.
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
ՈՒզում է ձու ածել, խելքի' աշեցեք:

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ.
Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի' աշեցեք:

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած.
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի' աշեցեք:

ՈՒղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած` կարածե ոչխար.
Աղվեսը` հավանոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի' աշեցեք:

Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի' աշեցեք:

ՈՒրացողը խիղճ չունի ամենևին,
Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի' աշեցեք:

Ավել հոգսը վնաս կտա յուր անձին,
ՈՒրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի' աշեցեք:

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին,
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք:

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ,
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
ՈՒրիշն է վայելել, խելքի' աշեցեք:

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով`
Բանտի մեջ է փտել, խելքի' աշեցեք:

Մարդ կա` գերդաստանը պահում է ցամաք,
Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ,
Իրան ժամ չի անել, խելքի' աշեցեք:

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար.
Իրանք սնունդ չունին ապրելու համար,
Հինգ հատ վանք են շինել, խելքի' աշցեք:

Ինց կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ.
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի' աշեցեք:

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք:

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած`
Բանաստեղծ է դարձել, խելքի' աշեցեք:

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ
Ջիվանի

Ես մի ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի:

Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան:

Ապրում եմ խեղճ, միայնակ,
Որոշ ծառի շքի տակ,
Հյութս որդունքն է ծծում
Իմ տունկերուս փոխանակ:

Տունկերս ուր էլ որ գնան,
Թեպետ նույնը կմնան,
Բայց օտար հողի վրա
Չեն աճիլ, կչորանան:

Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ տերը ստեղծեց.
Ասավ` աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց:

ՈՒղարկեց մի այգեպան`
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական:

Չորս հազար տարվա ծառ եմ,
Մարմինս պինդ, կայտառ եմ.
Թեև ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.48.24 | Сообщение # 7
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԿՌՈՒՆԿ
Ջիվանի

Կռունկ, թե դու գնաս դեպ մեր երկիրը,
Աստված սիրես, իմ ծնողաց բարև տար.
Պաշտելի են նրա հողն ու մոխիրը,
Նվիրական սուրբ հայրենյաց բարև տար:

Իմ հայրենյաց օդն ու ջուրը քաղցր են շատ,
Բարելից երկիր է, բերքերով առատ.
Շեն աշխարհ էր, այժմ դարձած անապատ,
Այն ողբալի ավերակաց բարև տար:

Պանդուխտ մարդը հանգիստ չունի մի վայրկյան,
Համարյա թե ոչ մեռած է, ոչ կենդան,
Կռունկ, երբ որ կերթաս դեպի Հայաստան,
Մի քանի օր դու այնտեղ կաց, բարև տար:

Ման արի չորս կողմը մեր ծովակներու,
Պատկերը տես հայոց ավերակներու,
Բոլոր թե հին, թե նոր նահատակներու,
Լուսահոգիներու շիրմաց բարև տար:

ՀՈՎԻԿ
Ջիվանի

Առավոտյան քաղցըր հովիկ,
Գընա դեպ երկիրըն Ջավախ,
ՈՒնիմ մեկ ծերունի մայրիկ,
Գընա տես ի գյուղըն Կարծախ:

Այտեղ է ազգըս, երամըս,
Քույր ու եղբայր, բարեկամըս,
Այնտեղ մեռած պապ ու մամըս,
Գերեզմանը մտած են վաղ:

Ինձանից շատ բարև արա,
Երբ դու մորըս լինիս ներկա,
Գընա հատկապես Կիլերթա,
Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ:

Այն թաղի մեջն է մեր տունը,
Քերոբ է եղբորըս անունը.
Ինձ համար կըտրել է քունը
Մայրըս տըրտում է ու անծիծաղ:

Հովի'կ, Ջիվանուցըս լուր տուր,
Թե հարցանեն ինձի համար՝
Ասա, թե միշտ ձեռին քընար,
Խալխի համար կանչում է խաղ:

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ
Ջիվանի

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան,
Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար,
Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: (2)

Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից,
Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: (2)

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: (2)

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական` կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են,
Այսպես է կանոնը բնական` կուգան ու կերթան: (2)

ՄԱԶԵՐ
Ջիվանի

Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր.
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր:

Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշ######ժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք, անպիտան, սպիտակ մազեր:

Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր:

Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Ձեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք:
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան սպիտակ մազեր:

ՄԱՅՐԻԿ
Ջիվանի

Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր` սուրբ տաճար մայրիկ,
սուրբ տաճար մայրիկ:

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչև մեծանալըս, ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,
անդադար, մայրիկ:

Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ,
անկատար, մայրիկ:

Ո'Վ, ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ
Ջիվանի

Աշխարհն ընդհանուր քո սիրույդ համար քաշում է փափագ, ո'վ սիրուն, սիրուն.
Չի լինի քեզ պես ամենայն երկիր, փայլուն արուսյակ, ո'վ սիրուն, սիրուն.
Կստանաս համբավ, քիչ էլ սպասե, կուգա ժամանակ, ո'վ սիրուն, սիրուն.
Փարք ու պատիվս քեզի' կըհանձնեն քույրիդ նմանակ, ո'վ սիրուն, սիրուն.
Եդեմյան ծաղիկ, հայրենի հողով սնված մանուշակ, ո'վ սիրուն, սիրուն.
Հոգիդ անարատ, տեսքդ գերազանց, մեկ հատ օրինակ, ո'վ սիրուն, սիրուն.

Իշխանուհիներ աշխարհիս շատ կան` բայց մեզ անօգուտ, իմացիր հաստատ.
Նոքա օտար են, չեն սիրեր սրտով, կեղծ ու պատիր են, արտաքին և վատ,
ՈՒրեմն մոտ եկ, դո'ւ իմ սիրելի, իմ արենակից տիկին հարազատ.
Քո սերդ սուրբ է, ո'վ սիրուն անմեղ, վարքով ու բարքով, սրտով անարատ.
Մաղթում եմ սրտով` մնաս անխափան միշտ վեհ անունով, անկախ ու ազատ,
Խղճալի երգիչ Ջիվանու համար մնաս հաջողակ, ո'վ սիրուն, սիրուն:

ՊԱՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ
Ջիվանի

Պաղ աղբյուրի մոտ կանգնած մի աղջիկ,
Ձեռին սափոր բռնած, ջուրն էր անուշիկ,
Աչք ունքը ղալամով քաշած գեղեցիկ.
Մայրիկ զարնվեցա` սիրում եմ նորան.
Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան:

Պաղ աղբյուրի մոտ պարտիզում նստած.
ՈՒնեինք լավ գինի, գառան խորոված,
Երգում էին պարում շրջան բոլորած.
Մայրիկ զարնվեցա` սիրում եմ նորան.
Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան:

Ման էր գալիս ընկերներով միասին,
Կարծես հրեշտակ էր, չէր նա հողածին,
Մազերն ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ զարնվեցա` սիրում եմ նորան.
Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան:

Երանի այն ավուր, հազար երանի,
Տեսության ես կրկին լինեմ արժանի,
Առանց նորան երբեք չեմ մնալ կենդանի.
Մայրիկ զարնվեցա` սիրում եմ նորան.
Մի փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան:

ՍԱՍՈՒՆԱ ՍԱՐ
Ջիվանի

Առանց վախի, առանց ահի,
Քաջերու տուն` Սասունա սար,
Քեզնից հրդեհ կըպատահի,
Կրակի բուն` Սասունա սար:

Եկավ ողջ Արաբիստանը,
Որ նվաճե Հայաստանը,
Քեզ չըհաղթեց Չինկիզ-խանը,
Կեցար կանգուն, Սասունա սար:

Հայաստանը նոր կանաչեց,
Թշնամին տեսավ, ամաչեց,
Աշխարհը քեզի ճանաչեց,
Առար անուն` Սասունա սար:

Թշնամաց դուք դահիճներ եք,
Թունավորող կարիճներ եք,
Սարերու մեջ կտրիճներ եք,
Դու և Զեյթուն, Սասունա սար:

Վերացավ խավար գիշերը,
Քայլեց երկնային լապտերը,
Կըսպասեն քո կտրիճները,
Քեզնից գարուն` Սասունա սար:

ՍԵՎԻԿ ԱՉԵՐ
Ջիվանի

Վրդովեցիր խաղաղ կյանքս, սիրական,
Անցուդարձովդ ինձ նայելով մշտական,
Չէի տեսել մեկ հոգեհատ քեզ նման,
Սևիկ աչեր, դու իմ կյանքս մաշեցիր,
Կանգնար դեմս, ստեպ-ստեպ աշեցիր:

Ինչպե'ս մնամ ես առանց քեզ միայնակ,
Դուն ձգել ես սրտիս մեջը վառ կրակ,
Ակնարկելով գաղտնի ամեն ժամանակ,
Սևիկ աչեր...

Անուշ անուշ խոսալովդ, սիրուն կույս,
Մաշված սրտիս նորից տվիր կյանք ու հույս,
Առանց գինո հարբեցուցիր խղճալույս,
Սևիկ աչեր...

Սիրույդ սուր-սուր նետերովը խոցվեցա,
Իբրև ծաղիկ դեռ չըբացված գոցվեցա,
Երբ քեզ տեսա, կրակովդ լեցվեցա,
Սևիկ աչեր...

Սիրույդ լարը պարանոցես տվիր կախ,
Օր ու արև չունեմ, գործս է ա՜խ ու վա՜խ,
Կրկին խոսե, գոնե լինեմ ես ուրախ,
Սևիկ աչեր...
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.49.14 | Сообщение # 8
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՎԱՌԱ, ՎԱՌԱ, ԵՍ ՎԱՌԱ
Ջիվանի

Ես քեզ տեսա մեջը այգուն,
Ճտվտալով, ինչպես թռչուն,
Սըրտիս սաստիկ դուր եկար դուն.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման:

Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգսություն չունեցա`
Մինչ իմ կարոտըս չառա: (2)

Այն օրվանից չունիմ դադար,
Ինչ քեզ տեսա գեղատիպար,
Իսկապես եղա սիրահար.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման:

Վառա, վառա, ես վառա...

Աչքերիցդ մի կայծ թռավ,
Թռավ, սրտիս մեջը ընկավ,
Ինչ կանեմ, չի հանգչիր բնավ.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման:

Վառա, վառա, ես վառա...

Փասիան ես ոսկեփետուր,
Աչքերիդ մեջը կըցոլա հուր,
Թագուհին ես թռչնոց հանուր.
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման:

Վառա, վառա, ես վառա...

ԻՄ ԵՐԳԸ
Ջիվանի

Պանդխտության մեջ լրացավ իմ երեսունամյակս,
Ինձանից դեռ չի հեռացել հավատարիմ ջութակս,
Քառասուն և իննի մեջը մտավ արդեն հասակս,
Գնում եմ դեպի ծերություն, դառնանում է վիճակս,
Հետզհետե մազերուս մեջն շատանում է ճերմակս,
Սկսում է նսեմանալ լուսատու աշտանակս:

Քննում եմ իմ անցյալս, տեսնում եմ ես անկատար,
Իմ թողած հետքս վաղանցուկ, ծաղկի պես թույլ ու տկար,
Մանկությունից մինչև այսօր բռնել եմ մեկ ճանապարհ,
Հետևել եմ իմ արվեստին, նվագել եմ ես քնար.
Նշանավոր, օգտավետ գործ չեմ թողել ազգիս համար,
Մի քանի հատ չոր ու ցամաք երգեր է հիշատակս:

Թանկագին ու անդառնալի թարմությունս շուտ գնաց,
Ոչ մի օգուտ ես չունեցա, խոստովանեմ բացեբաց.
Հանգամանքից չօգտվեցի, չեղա ես շրջահայաց.
Առավոտյան բացվիլը՝ բութ աքլորս չարավ իմաց.
Իմ մտավոր աշխարհի մեծ բաժինը խավար մնաց,
Մթամած սև ամպի տակից դուրս չեկավ արեգակս:

Բնության գաղտնիքը մութ է, ծովի անդունդից խոր է,
Ընկնողը դուրս չի գալիս, վիհ է, անատակ հոր է.
Աշխարհը անփոփոխ է, լուսնյակը հին ու նոր է,
Մեկը անբախտացել է նոր, մյուսը՝ բախտավոր է,
Չէի կարծում և մտածում՝ ամենը անցավոր է,
Ժանգոտված պղինձ կդառնա, ոսկի է ժամանակը:

Ես, Ջիվանս ամենին աղաչել եմ, պաղատել եմ,
Որ լինին սիրով, միաբան, մեջս այսպես դատել եմ.
Ինչ տեղում ատելության հոգու ծնունդ նկատել եմ,
Պատճառին առանց վախի՝ հանդիմանել, նախատել եմ,
Ինչքան իմ ուժս պատել է, այնքանով աշխատել եմ,
Ժողովրդին մի օգուտ տալ՝ եղել է նպատակս:

ՓԱԽԻ'Ր ԱՅԾՅԱՄ
Ջիվանի

Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին,
Պըտըտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամբռներով, բարակներով միասին,
Փախի'ր, այծյամ, փախի'ր որսկան է գալիս,
Ձագուկներդ տխուր լալիս են լալիս:

Որսկանը ճըրագով քեզի ման կուգա,
Կուզե յուր ձեռքը քո արյունով լվա,
Խղճալի քո տեղյակ սար ու ձոր կուլա
Փախի'ր այծյամ...

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կըսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնիլ հրացանի գնդակը,
Փախի'ր այծյամ...

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ.
Քեզ կըվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելնիր խիտ անտառից դու բնավ,
Փախի'ր այծյամ...

Ձորեր մի' մտնիր` այնտեղ վտանգավոր է,
Որսկանը ման կուգա այնտեղ` սովոր է,
Քարայրից խփելով քեզ կըգլորե,
Փախի'ր այծյամ...

ՔՈ ՓԱՓԱԳՈՎ
Ջիվանի

Քո փափագով վառվում եմ.
Արի, սիրական, ո՞ւրտեղ ես,
Երկնային ամպերու մեջ
Նըստող ծիածան, ո՞ւրտեղ ես:

Ճանապարհըդ նայելով`
Աչքերումս լույս չըմնաց,
Ե'կ երևույթ տեսանեմ,
Ազնիվ սիրական, ո՞ւրտեղ ես:

Ի՞նչ պատահավ, անուշիկ,
Որ դու հեռացար ինձանից,
Քաղցրախոս անուշ լեզու,
Անվամբ գովական, ո՞ւրտեղ ես:

Թող միայն ասեն` Ջիվա'ն,
Սիրականդ կուգա,
Թող տատանիմ քո սիրով
Մինչև հավիտյան, ո՞ւրտեղ ես:

ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳ
Ջիվանի

Օտարրության մեջը զուր անցավ ջանքս.
Կարոտդ քաշելով մաշեցի կայնքս.
Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս.

Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիներուս օթևան:

Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Կարծես դրախտիցը դժոխքը ընկա.
Համդ ու արժեքդ ես նոր իմացա.

Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական...

Օտարության հացը ասացին մեծկակ,
Բայց գնացի, տեսա փոքր նմանակ,
Դառնահամ, անաճուն, սպառող քսակ,

Ախ իմ երկիր, անուշ երկիր հայրական...

ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿ
Խոսք՝ Ռ. Պատկանյանի

Դու տեսե՞լ ես երկընքումը
Պայծառ լուսին ծագելիս,
Կամ թե՝ կանաչ տերևի մեջ
Կարմիր ծիրան փայլելիս:

Դու տեսե՞լ ես ծաղկոցումը
Կարմիր վարդը փըթըթած,
Շուշան, մեխակ ու նունուֆար
Չորս բոլորքը պար բըռնած:

Նազուք մեջքը ծառի նըման
Տատանում է գեղեցիկ,
Մե'կ թռչում է նա անգուման,
Մե'կ գընում է խիստ հեզիկ:

Հալվում է խեղճ կարիճների
Սիրտը՝ նորան տեսնելով,
Ծերը իրան անիծում է,
Որ ծերացավ խիստ շուտով:

Բայց լուսինը խիստ խավար է
Հայ աղջկա առաջին,
Ծիրան, մեխակ ու նունուֆար
Չարժեն նորա մեկ պաչին:

ԻՄ ՓԵՐԻՆ
Խոսք՝ Ավ. Իսահակյանի, երաժշտ.՝ հեղ. անհայտ

Կես գիշերին գետի ափին
Ես նըստած եմ սիրավառ.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ միալար:

- Ո՞վ է խաղաղ մեջ-գիշերին
Քընած գետը վարդովում.
Ալիքները խըփում ժայռին, -
Ծերուկ ժայռը լըվանում:

- Ո՞վ է աստղոտ, զով գիշերին
Լուսնի շողով զարդարվում,
Շուշան-կըրծքին, սև մազերին
Գոհար ցողեր սըրսկում:

- Ո՞վ է չքնաղ բարի-լուսին
Ծաղիկները համբուրում.
Մըշուշային փըրփուրի մեջ
Արշալույսին ողջունում:

- Նա հեղ գետի լուռ փերին է,
Ցնորքներիս սիրելին,
- Նա իմ սըրտի դիցուհին է,
Վառ երգերիս նազելին...

Եվ մինչև լույս գետի ափին
Ես նըստած եմ քարացած.
Գետն հոսում է, - և հոսանքին
Ես նայում եմ շիվարած:

ՅԱՐԻՍ
Խոսք՝ Մ. Մելիքյանի, երաժշտ.՝ Կարո Զաքարյանի

Մի յար ունեմ շիկահեր,
Լուրթ աչքերով կապուտակ,
Կըրծքում անհուն ջերմ ու սեր,
Ծովերի պես անհատակ:

Ջահել է նա գարնան պես,
Գարնան անուշ հովի պես,
Սրտում վարար խինդ ու սեր,
Ալ ու ալվան ծաղիկներ:

Մի յար ունեմ շիկահեր,
Լուրթ աչքերով կապուտակ,
Կըրծքում անհուն ջերմ ու սեր,
Ծովերի պես անհատակ:

ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ
Խոսք՝ Պ.Սևակի, երաժշտ.՝ Էդգ. Հովհաննիսյանի

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով
Մեծանաս դարով, Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի,
Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ
Խոսք՝ Հ. Սահյանի, երաժշտ.՝ Ա . Հեքիմյանի

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.50.14 | Сообщение # 9
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ՊճԻՆԿՈ
Խոսք՝ Տ. Չիթունու, երաժշտ.՝ Վ. Սրվանձտյանի

Արև ըլլամ՝ ծաթիմ, մարիմ վերևեդ,
Կակ շուք ըլլամ՝ աճիմ, հատնիմ քեզի հետ,
Դեմքիդ մատաղ, ա'յ սիրական,
Քայլերուդ հետ, ծաղկե ծաղիկ վետ ի վետ:

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜,
Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜...

Ես՝ արեգակ, դու ես ծովը ծիրանի,
Հալինք, լեցվինք իրար ծոցը հոլանի,
Հովը երգե, ա'յ սիրական,
Հազար լարով, հազար անգամ երանի:

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜...

Արո'ւ, թե էգ, երկո'ւ, թե մեկ մարմին ենք,
Արու և էգ ձագ ու թոռներ կհանենք,
Մեր աշխարհի չորս ծագերուն
Արևի պես բոց ու բարի կշարենք:

Օ՜յ, օ՜յ, օ՜յ, օ՜յ, պճինկո՜, պճինկո՜, պճինկո՜...

ԱԼԱԳՅԱԶ
Ըստ Կոմիտասի

Ալագյազ սարն ամպել ա,
Վա՜յ, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜, լե՜,
Աղբեր իր ձին թամբել ա:
Իմ մա՜յրիկ ջա՜ն, իմ մայրիկ ջան:

Աղբեր իր ձին թամբել ա,
Յարոջ դռնեն անցել ա:

Յարոջ դռնեն անցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Ելե դաշտը` խաղցել ա,
Անձրև եկե, թըրջել ա:

Անձրև եկե, թրջել ա,
Արև զարկե` չորցել ա:

Արև զարկե` չորցել ա:
Քան կարմիր վարդ բացվել ա:

ԱԼԱԳՅՈԶ ԱՉԵՐԴ
Ըստ Կոմիտասի

Ալագյոզ աչերդ,
Կամար ունքերդ,
ՈՒզում եմ հեռանամ,
Չի թողնում սերդ:

Ադե' ջան, ջուրն ընկնեմ,
Մայրի'կ ջան, քար կտրեմ
Շեկ յարի դարդիցը:

Ես քեզ սիրեցի,
Որ ինձ յար ըլնես,
Էրված-վառված սրտիս
Դեղ ու ճար ըլնես:

Ադե' ջան, ջուրն ընկնեմ,
Մայրի'կ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը:

Ես քեզ ի՞նչ արեցի,
Ինձնից հեռացար.
Քո մեկուճար յարին
Ո՞նց շուտ մոռացար:

Ադե' ջան, ջուրն ընկնեմ,
Մայրի'կ ջան, ծովն ընկնեմ
Շեկ յարի դարդիցը:

ԱՂՎԵՍ ԳԸՆԱՑ, ՄԸՏԱՎ ՋԱՂԱՑ
Ձայնագրումը` Կոմիտասի

Աղվես գընաց, մըտավ ջաղաց,
Թաթեր վերուց մի բոլ խաղաց:
Հարա՜յ, աղվես, պարո՜ն աղվես,
Աշխարհքի մեջ չըկա քու պես: (2)

Մի կոտ ու կես կորեկ աղաց,
Էն էլ շալակն առավ, գընաց:

Աղվես կերավ գեղի հավեր,
Փարվեզ տըվավ վերի կալեր:

Աղվես պառկե բըրչոտ կողին,
Թաթեր դըրե սիպտակ հողին:

Ասի` բըռնենք կուզ ու աղվես,
Աշունք կարգեմ իմ Օհանես:

Էլ գին չարավ էլ տարվա պես, -
Ազապ մընաց իմ Օհանես:

ԱՅ ԱՂՋԻԿ, ԾԱՄՈՎ ԱՂՋԻԿ
Մշակումը` Կոմիտասի, Ս. Բարխուդարյանի

Ա՜յ աղջիկ, ծամով աղջիկ,
Վա՜յ, ծամով աղջիկ,
Շաքարից համով աղջիկ.
Ընջավոր, փընջավոր, ա'յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա'յ համով աղջիկ:

ՈՒնքերըդ խելքըս տարավ,
Վա'յ, խելքըս տարավ,
Թուխ աչքերըդ ծով աղջիկ.
Ընջավոր, փընջավոր, ա'յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա'յ համով աղջիկ:

Կապել ես քիրման գոտիկ,
Վա'յ, քիրման գոտիկ,
Մարդ չես թողնում քեզ մոտիկ.
Ընջավոր, փընջավոր, ա'յ ծամով աղջիկ,
Կարճըլիկ, կուրճուլիկ, վա'յ համով աղջիկ:

ԳԱՐՆԱՆ ԳՈՒԹԱՆ
(Քաղհանի երգ)
Երաժշտ. Կոմիտասի

Գարնան գութան հանեցի,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Արտը բամբակ ցանեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ,[2]
Ամառն եկավ քաղն ելավ,
Յար, նայ, նայ, նա՜յ, նայ, նա՜յ,
Քաղհանավոր ճարեցի,
Սոնա յար, նա՜յ, նայ, նա՜յ[2]

Քաղհան կանեմ հո՝ բարով,
Տոլմա կեփեմ բիբարով,
Աշնան անի լավ օրեր,
Բամբակ քաղեմ նուբարով:

Բեռնեմ սայլը, սար հանեմ,
Սար հանեմ ու տուն տանեմ,
Դուրս գա չարի չար աչքը,
Ձմեռ հանգիստ օր անեմ:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 00.52.08 | Сообщение # 10
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԾԻԾԵՌՆԱԿ
Խոսք` Գ.Դոդոխյանի, երաժշտ.` ըստ Կոմիտասի

Ծիծեռնա'կ, ծիծեռնա'կ,
Դու` գարնան սիրո'ւն թռչնակ,
Դեպի ո՞ւր, ինձ ասա,
Թռչում ես այդպես արագ:

Ա՜խ թռի'ր, ծիծեռնակ
Ծնած տեղս Աշտարակ,
Անդ շինիր քո բույնը
Հայրենի կտուրի տակ:

Անդ հեռու ալևոր
Հայր ունիմ սգավոր,
Որ միակ իր որդուն
Սպասում է օրերօր:

Դե'հ, սիրո'ւն ծիծեռնակ,
Հեռացի'ր, թռի'ր արագ
Դեպ հայոց երկիրը`
Ծնած տեղս Աշտարակ:

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ
Կոմիտաս

Ծիրանի' ծառ, բար մի' տա,
վա՜յ,
Ճըգղերդ իրար մի' տա,
վա՜յ.
Ամեն մեջըդ ման գալիս
Ցավերըս իրար մի' տա:

Հա', տըվե'ք, ե'տ տըվեք, սա'րեր, - հովն ընկավ,
Սըրտիս խընդում ծովն ընկավ.
Գընա, էլ ետ չըգա էս տարվա տարին, -
Սև դարդն իմ վըզովն ընկավ:

Հո՜վ, հո՜վ, հովն ընկավ, -
Սըրտիս խընդում ծովն ընկավ:

Մեռա բաղում բանելեն,
Մի կողմեն ջուր անելեն.
Ծառերին թուփ չըմընաց
Դարդիս դարման տանելեն:

Սև ամպը գըցել ա հով,
Մութը տըվել ա իմ քով.
Տեսնում եք ինձ պատել ա
Էս անիրավ արյուն ծով:

Նըստած տեղիս քար չունիմ,
Էրված սըրտիս ճար չունիմ.
Ա՜յ անօրեն, փուչ աշխարհ, -
Բաղ ունիմ ու բար չունիմ:

ԾՈՎԱԿ
Խոսք՝ Րաֆֆու, երաժշտ.՝ ըստ Կոմիտասի

Ձա'յն տուր, ո՜վ ծովակ, ինչո՞ւ լռում ես.
Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս:
Շարժեցե'ք, զեփյո'ւռք, ալիքը վետ-վետ.
Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ:

Հայաստանի մեջ անցքերին վկա,
Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա',
Մի՞թե միշտ այսպես կմնա Հայաստան
Փշալից անապատ, երբեմն բուրաստան:

Մի՞թե միշտ այսպես ազգը խղճալի,
Կլինի ծառա օտար իշխանի,
Մի՞թե աստուծո աթոռի մոտին
Անարժան է հայն ու հայի որդին:

Արդյո'ք գալո՞ւ է մի օր, ժամանակ,
Տեսնել Մասիսի գլխին մի դրոշակ,
Եվ ամեն կողմից պանդուխտ հայազգիք
Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք:

Դժվա'ր այդ. միայն տեսուչդ վերին,
Կենդանացրո'ւ հայության ոգին,
Ծագի'ր նոցա դու քո լույս գիտության,
Որով իբր էակ նոքա բանական
Կճանաչեն մարդուս կյաքի խորհուրդը,
Կլինին գործովք տիրոջ փառաբան:

ԿԱՅՆԵԼ ԵՄ՝ ԳԱԼ ՉԵՄ ԿԱՐՈՂ
Ձայնագրումը՝ Կոմիտասի, մշակումը՝ Ա. Տեր-Ղևոնդյանի

Կայնել եմ՝ գալ չեմ կարող,
Լցվել եմ՝ լալ չեմ կարող.
Քանի որ գնացել ես, յար ջան,
Անունդ տալ չեմ կարող:

Աչքերս ճամփիդ մնաց,
Խելքս ինձանից գնաց.
Քո սիրուն, իմ գլխի տեր, յար ջան,
Յոթն օր մնացի քնած:

Լալվարա ջուրը սառն ա,
Օտարությունը դառն ա.
Տունդ դարձիր, իմ աղբեր, յար ջան,
Բոլորքս պստիկ գառն ա:

ԿԱՆՉԵ ԿՌՈՒՆԿ
Ըստ Կոմիտասի

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի գարուն է,
Ղարիբներու սիրտը գունդ-գունդ արուն է:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, գարուն է,
Ա՜խ, սիրտս արուն է:

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արոտ է,
Աշխարհն է արեգակ, սիրտս կարոտ է:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արոտ է,
Ա՜խ, սիրտս կարոտ է:

Կանչե՜, կըռո՜ւնկ, կանչե՜, քանի արև է,
Աշնան կերթաս երկիր, յարիս բարևե:
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Կըռո՜ւնկ ջան, կըռո՜ւնկ ջան, արև է,
Ա՜խ, յարիս բարևե:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ՀԱՅ ԵՐԳԱՆԻ
  • Страница 1 из 2
  • 1
  • 2
  • »
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz