ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍԵԱՆ
|
|
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 03.41.28 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| Նամակ առ Հայաստան (Նոր Ուղղագրությամբ) Ալիսիա Կիրակոսյան Թարգմանեց` Վահագն Դավթյան Երկի´ր Հայաստան, Ես քեզ գրում եմ Բուենոս-Այրես հեռու քաղաքից: Մեր բաժանումից երկու տարի անց: Եվ հուսով եմ ես, Որ իմ նամակը Քո արեվներին Ու քո լեռներին դու պիտի կարդաս, Ինձ պատասխանեն պիտի ջրերդ` Մտերիմները Քո արմատների... Ինձ պատասխանի պիտի քո ոգին Եվ պատասխանի իր մեկ ու միակ Այն ճշմարտությամբ, Որ ի´մն է նաեվ: Երկի´ր Հայաստան, Դու կանչում ես ինձ, Քեզ է պահանջում ու քեզ է կանչում Նաեվ արյունս, Եվ ինձ տանջում է տենդը սպասման: Ուրիշ, այլ սերեր Հուզում են միայն Ակնթարթները իմ ժամանակի, Քոնն է Հայաստա´ն, Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը Եվ ամենաջինջ Իմ արտասուքը: Երկի´ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք` Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժումն է Սկսում բջիջն իմ ամենանոր: Չգիտեմ, ճչա՞մ, Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն Կարոտիս ցավը, Որ անանուն է: Երազում եմ քեզ, Եվ էությանս թափանցիկ ամպը Քեզ է միանում Եվ գնում հավերժ մի լողարկության: Դեռ քեզ չտեսած, Ճանաչում էի ես քո քարերը, Հետո քեզ տեսա, Քեզ շոշափեցի, Շնչեցի ես քեզ, Լուծվեցի ջրում Եվ փոշի դարձա քամիներիդ մեջ: Գիտե՞ս, Իմ ու քո միասնությունը Վաղնջական է: Ես կամ առաջին քո հուշերի մեջ: Ապրել եմ ես քո Հողմակոծ հողում Որպես անխուսափ մի ճակատագիր: Եվ պիտի մի օր վերադառնայի Դեպի սկիզբս, Գտնելու համար անմեղությունն իմ Ու էությունն իմ` Անդաշն աշխարհի Հարաբերական Այս խաղերի մեջ: Ես այդ աշխարհից Գալիս եմ ահա, Որ օրենքները ի կատար ածեմ` Իրերի շարժման օրենքները պարզ: Քանզի այն ամենն Ինչ որ պատմում է Մայր հողի մասին Ու արյան մասին, Ամպի ու լեռան, Հացի ու փառքի, Աղի ու լույսի, Երաժշտության, Բանաստեղծության, Արցունքի մասին, Անդունդի մասին, Սարսուռի մասին Ու քարի մասին, Ինձ քո մասին է պատմում շարունակ: Չե՞ որ ես տեսա, Թե Հրազդանը Քարի ու ջրի հավերժ բախումով Ինչ է նկարում, Եվ ամպերի տակ տեսա բաբախը Արարատ լեռան, Արարատ լեռը` Ահեղ մի պայթյուն, Որ ինձ հրկիզեց Առանց լավայի... Ինձ հարց են տալիս, -- Հայաստանն ի՞նչ է... Բայց միթե այդքան հեշտ է բացատրել Ամբողջությունը, Մի՞թե հավատը մեկնաբանել է, Թե ի՞նչ է Աստված... Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին, Հավատքի մասին, Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել, Ցույց տալու համար Կերպարը սիրո: Հիմա ես ու նա` Միասնություն ենք Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության, Եվ եթերային մեր երազներով, Անցյալի դեմքով տանջահար ու հեգ Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով... Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի, Զի հոգիները լռության մեջ են Միանում իրար: Երկի´ր Հայաստան, Ես բարձրացել եմ քո փառքի թեվով, Քո կորուստներով եղել արնաքամ, Աղոթել եմ ես քո մայրերի հետ, Քո վերքերի մեջ կսկիծ եմ եղել, Ծնունդներիդ մեջ` բերկրություն մի պարզ: Հինգ հազար տարի Քո տառապանքի հետ եմ ես եղել: Եվ այս ամենը ինչպե՞ս բացատրել Այն մարդկանց, որոնք Ինձ հարց են տալիս, «Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդյոք»: Ու ես այդ մարկանց ուզում եմ ասել, -- Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ, Ապրում եմ նրա հեռագույն մաշկով, Բույրով մենավոր Եվ զգում նրան իմ արմատներով... Ես չգնացի նրան տեսնելու ու հավանելու, Գնացի այնտեղ նորից ծնվելու Եվ որոնելու լույսն իմ նախնական, Եվ սկսելու իմ գրո դարից: Դու, որ ինձ գիտես Եվ հասկանում ես իմ ճիչը անգամ, Գիտե՞ս, թե որքան դժվարանում եմ Քո մասին խոսել Աշխարհիկ լեզվով,-- Մեր հանդիպումը Ամենավերին Երկինքներում է, Որտեղ խոսում են, Սակայն չեն զգում բայերի կարիք: Եվ դրա համար Ես իմ լռության աղոթքներով եմ Միշտ քեզ ողջունում, Իմ ինքնապատկեր: Ու քեզ օրհնելով, Ես ինձ եմ օրհնում, Քեզ վերապրելով, Վերապրում եմ ինձ, Եվ ճի´չս, ճի´չս Այդ դու ես, որ կաս, Հայրենի իմ հող Եվ իմ դրոշակ` Երկի´ր Հայաստան: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 03.42.12 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| Նամակ առ Հայաստան (Դասական Ուղղագրութեամբ) Ալիսիա Կիրակոսեան Թարգմանեց` Վահագն Դավթյան Երկի´ր Հայաստան, Ես քեզ գրում եմ Բուենոս-Այրես հեռու քաղաքից: Մեր բաժանումից երկու տարի անց: Եւ հուսով եմ ես, Որ իմ նամակը Քո արեւներին Ու քո լեռներին դու պիտի կարդաս, Ինձ պատասխանեն պիտի ջրերդ` Մտերիմները Քո արմատների... Ինձ պատասխանի պիտի քո ոգին Եւ պատասխանի իր մէկ ու միակ Այն ճշմարտութեամբ, Որ ի´մն է նաեւ: Երկի´ր Հայաստան, Դու կանչում ես ինձ, Քեզ է պահանջում ու քեզ է կանչում Նաեւ արյունս, Եւ ինձ տանջում է տենդը սպասման: Ուրիշ, այլ սէրեր Յուզում են միայն Ակնթարթները իմ ժամանակի, Քոնն է Հայաստա´ն, Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը Եւ ամենաջինջ Իմ արտասուքը: Երկի´ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մէջ զարթնում է մի թաքուն աղօթք` Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժումն է Սկսում բջիջն իմ ամենանոր: Չգիտեմ, ճչա՞մ, Թե՞ արտասուքիս խառնեմ լռելեայն Կարօտիս ցաւը, Որ անանուն է: Երազում եմ քեզ, Եւ էութեանս թափանցիկ ամպը Քեզ է միանում Եւ գնում յաւերժ մի լողարկութին: Դեռ քեզ չտեսած, Ճանաչում էի ես քո քարերը, Յետոյ քեզ տեսայ, Քեզ շօշափեցի, Շնչեցի ես քեզ, Լուծւեցի ջրում Եւ փոշի դարձայ քամիներիդ մէջ: Գիտե՞ս, Իմ ու քո միասնութիւնը Վաղնջական է: Ես կամ առաջին քո յուշերի մէջ: Ապրել եմ ես քո Հողմակոծ հողում Որպէս անխուսափ մի ճակատագիր: Եւ պիտի մի օր վերադառնայի Դէպի սկիզբս, Գտնելու համար անմեղութիւնն իմ Ու էութիւնն իմ` Անդաշն աշխարհի Հարաբերական Այս խաղերի մէջ: Ես այդ աշխարհից Գալիս եմ ահա, Որ օրէնքները ի կատար ածեմ` Իրերի շարժման օրէնքները պարզ: Քանզի այն ամենն Ինչ որ պատմում է Մայր հողի մասին Ու արէան մասին, Ամպի ու լեռան, Հացի ու փառքի, Աղի ու լոյսի, Երաժշտութէան, Բանաստեղծութէան, Արցունքի մասին, Անդունդի մասին, Սարսուռի մասին Ու քարի մասին, Ինձ քո մասին է պատմում շարունակ: Չե՞ որ ես տեսայ, Թէ Հրազդանը Քարի ու ջրի յաւերժ բախումով Ինչ է նկարում, Եւ ամպերի տակ տեսայ բաբախը Արարատ լեռան, Արարատ լեռը` Ահեղ մի պայթիւն, Որ ինձ հրկիզեց Առանց լաւայի... Ինձ հարց են տալիս, -- Հայաստանն ի՞նչ է... Բայց միթէ այդքան հեշտ է բացատրել Ամբողջութիւնը, Մի՞թէ հաւատը մեկնաբանել է, Թէ ի՞նչ է Աստւած... Եւ ինչպէ՞ս պատմել սարսուռի մասին, Հաւատքի մասին, Եւ էութիւնը ինչպէ՞ս մերկացնել, Ցույց տալու համար Կերպարը սիրոյ: Հիմա ես ու նա` Միասնութիւն ենք Եւ ամբողջութեամբ մեր ճշմարտութեան, Եւ եթերային մեր երազներով, Անցեալի դէմքով տանջահար ու հեգ Եւ ճերմակ ու ջերմ օրօրոցներով... Մենք պահանջ չունենք խօսքի ու բառի, Զի հոգիները լռութփան մէջ են Միանում իրար: Երկի´ր Հայաստան, Ես բարձրացել եմ քո փառքի թեւվ, Քո կորուստներով եղել արնաքամ, Աղօթել եմ ես քո մայրերի հետ, Քո վէրքերի մէջ կսկիծ եմ եղել, Ծնունդներիդ մէջ` բերկրութիւն մի պարզ: Հինգ հազար տարի Քո տառապանքի հետ եմ ես եղել: Եւ այս ամենը ինչպե՞ս բացատրել Այն մարդկանց, որոնք Ինձ հարց են տալիս, «Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդեօք»: Ու ես այդ մարդկանց ուզում եմ ասել, -- Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ, Ապրում եմ նրա հեռագոյն մաշկով, Բոյրով մենաւոր Եւ զգում նրան իմ արմատներով... Ես չգնացի նրան տեսնելու ու հաւանելու, Գնացի այնտեղ նորից ծնւելու Եւ որոնելու լոյսն իմ նախնական, Եւ սկսելու իմ գրոյ դարից: Դու, որ ինձ գիտես Եւ հասկանում ես իմ ճիչը անգամ, Գիտե՞ս, թէ որքան դժւարանում եմ Քո մասին խօսել Աշխարհիկ լեզւով,-- Մեր հանդիպումը Ամենավերին Երկինքներում է, Որտեղ խօսում են, Սակայն չեն զգում բայերի կարիք: Եւ դրա համար Ես իմ լռութեան աղօթքներով եմ Միշտ քեզ ողջունում, Իմ ինքնապատկեր: Ու քեզ օրհնելով, Ես ինձ եմ օրհնում, Քեզ վերապրելով, Վերապրում եմ ինձ, Եւ ճի´չս, ճի´չս Այդ դու ես, որ կաս, Հայրենի իմ հող Եւ իմ դրօշակ` Երկի´ր Հայաստան: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|