ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ, ԳՅՈՒԼՆԱՐԱ
|
|
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 03.44.06 | Сообщение # 1 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԳՅՈՒԼՆԱՐԱ (Նոր Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարյան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացվող նշենին անգամ Գյուլնարի քաղցր թովչանքը չուներ: Անձրեւից հետո յասամանն անգամ Գյուլնարի բույրն ու հմայքը չուներ, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գյուլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սյուրմա չեր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հյուսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հյուսվածքին, Կտրում էր թելերը գունգեղ, Գյուլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գյուլնարի հյուսած վարդերից Կխաբվեր բյուլբյուլը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հյուսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: 2 Գյուլնարա´, սիրուն Գյուլնարա, Ղալամքար հոնքերիդ տակին Թախիծ կա աչքերիդ վրա, Գյուլնարա, սիրուն Գյուլնարա: Ծաղկազարդ չթով սքողված Սրտիդ մեջ ու հոգուդ վրա Տրտունջ կա, բողոք կա պահված, Գյուլնարա´, վշտո´տ Գյուլնարա: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Ճմլվում է սիրտը Գյուլնարի, Շիծաղներ են լսվում հարեմից: «Շարյաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի», Կարծես թե լսվում է խանի Խոսքերը ականջին Գյուլնարի: Կարծես թե տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հյուսում է հինվածքի վրա Կուտակված տրտունջն իր հոգու: Խալիչա է հյուսում Գյուլնարան, Հույզերից է հյուսում կարծես նա, Ահա նա հինվածքի վրա Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսե թելերից հյուսած, Աչքերը վառվում են կարծես, Չարսավը նետել է նա ցած: ... Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Հուզված է սիրտը Գյուլնարի Հարեմի թառից ավելի: 4 Ու մի օր երբ արեւն ելավ Ու ժպտած Իրանի վրա, Դուրս եկավ Գյուլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրա: Հասավ նա պալատը խանի, որգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղեյլանի՝ Խանի դեմ սանդալի վրա: Ղեյլանի հուզված ջրի պես Թպրտում էր սիրտը Գյուլնարի, Ամոթով խոնարհվեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գյուլնարան նվեր է բերել, Գյուլնարան տրտունջ ունի, խա´ն, Թույլ տուր, որ բոլոի հետ մեկտեղ, Գյուլնարան դեն գցի չադըրան: Եվ փռեց նրա դեմուդեմ Խալիչան՝ բողոքը իրա, Գյուլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գյուլնարան ճչած ընկավ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եվ կանայք խանի հարեմից, Փռվել էր մարմինը Գյուլնարի, Գյուլնարան տնքում էր ցավից, - Դուրս տարեք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպետք է ապրի: -- Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրինային պահին Արյունը հոսեց Գյուլնարի, Մեռավ նա արեւի կարոտ, Իրանի գյուլը սաբահին: -- Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրզում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արյեւը վկա՝ Իրանում չկար: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
ARTARAMIS | Дата: Среда, 2009-11-25, 03.44.46 | Сообщение # 2 |
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
| ԳԻՒԼՆԱՐԱ (Դասական Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարեան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թէ երկինք ելնէր, Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար, Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացւող նշենին անգամ Գիւլնարի քաղցր թովչանքը չունէր: Անձրեւից յետոյ եասամանն անգամ Գիւլնարի բոյրն ու հմայքը չունէր, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գիւլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գիւլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սիւրմա չէր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հիւսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հիւսւածքին, Կտրում էր թելերը գունագեղ, Գիւլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գիւլնարի հիւսած վարդերից Կխաբւէր բիւրբիւրը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հիւսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գիւլնարա էր անունը նրա: 2 Գիւլնարա´, սիրուն Գիւլնարա, Ղալամքար յոնքերիդ տակին Թախիծ կայ աչքերիդ վրայ, Գիւլնարա, սիրուն Գիւլնարա: Ծաղկազարդ չթով սքողւած Սրտիդ մէջ ու հոգուդ վրայ Տրտունջ կայ, բողոք կայ պահւած, Գիւլնարա´, վշտո´տ Գիւլնարա: Գիւլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարօտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսւում է մրմունջը թառի Նւում է սեգահը վերից, Ճմլւում է սիրտը Գիւլնարի, Շիծաղներ են լսւում հարեմից: «Շարեաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի», Կարծես թէ լսւում է խանի Խոսքերը ականջին Գիւլնարի: Կարծես թէ տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հիւսում է հինւածքի վրայ Կուտակւած տրտունջն իր հոգու: Խալիչա է հիւսում Գիւլնարան, Յոյզերից է հիւսում կարծես նա, Ահա նա հինւածքի վրայ Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսէ թելերից հիւսած, Աչքերը վառւում են կարծես, Չարսաւը նետել է նա ցած: ... Լսւում է մրմունջը թառի Նւում է սեգահը վերից, Յուզւած է սիրտը Գիւլնարի Հարեմի թառից աւելի: 4 Ու մի օր երբ արեւն ելաւ Ու ժպտած Իրանի վրայ, Դուրս եկավ Գիւլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրայ: Հասաւ նա պալատը խանի, Գորգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղէյլանի՝ Խանի դէմ սանդալի վրայ: Ղէյլանի յուզւած ջրի պէս Թպրտում էր սիրտը Գիւլնարի, Ամօթով խոնարհւեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գիւլնարան նւէր է բերել, Գիւլնարան տրտունջ ունի, խա´ն, Թոյլ տուր, որ բոլորի հետ մէկտեղ, Գիւլնարան դէն գցի չադըրան: Եւ փռեց նրա դէմուդէմ Խալիչան՝ բողոքը իրա, Գիւլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գիւլնարան ճչած ընկաւ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եւ կանայք խանի հարեմից, Փռւել էր մարմինը Գիւլնարի, Գիւլնարան տնքում էր ցաւից, - Դուրս տարէք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպէտք է ապրի: Գիւլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարօտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրիկնային պահին Արիւնը հոսեց Գիւլնարի, Մեռավ նա արեւի կարօտ, Իրանի Գիւլը սաբահին: Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրզում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղէյլանի ծուխը թէ երկինք ելնէր, Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար, Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝յ Իրանում չկար: __________________
Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
|
|
| |
|