Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-12-21, 22.52.43
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
ԳԵՂԱՄ ՍԱՐԵԱՆ, ԳՅՈՒԼՆԱՐԱ
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.44.06 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԳՅՈՒԼՆԱՐԱ
(Նոր Ուղղագրութեամբ)
Գրեց՝ Գեղամ Սարյան

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ,
Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար,
Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ,
Արեւը վկա՝ Իրանում չկար:

Մայիսին բացվող նշենին անգամ
Գյուլնարի քաղցր թովչանքը չուներ:
Անձրեւից հետո յասամանն անգամ
Գյուլնարի բույրն ու հմայքը չուներ,

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

1

Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում,
Գորգագործ մի աղջիկ էր նա,
Նա մի ծեր հայր էր խնամում,
Գյուլնարա էր անունը նրա:

Սիրուն էր Գյուլնարան շատ սիրուն,
Թիթեռից թռվռուն էր նա,
Աչքերին սյուրմա չեր քաշում,
Չեր դնում մազերին հինա:

Նա խանի խանումների համար
Հյուսում էր համամի խալիչա,
Շիրազի վարդանոցից էլ վառ,
Բայց խանի խանումների համար:

Խփում էր դանակը հյուսվածքին,
Կտրում էր թելերը գունգեղ,
Գյուլնարի հինած դազգահին
Շիրազը կարող էր նախանձել:

Գյուլնարի հյուսած վարդերից
Կխաբվեր բյուլբյուլը անգամ,
Նա կարող էր մետաքսի թելերից
Պարտեզներ հյուսել անթառամ:

Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում,
Գորգագործ մի աղջիկ էր նա,
Նա մի ծեր հայր էր խնամում,
Գյուլնարա էր անունը նրա:

2

Գյուլնարա´, սիրուն Գյուլնարա,
Ղալամքար հոնքերիդ տակին
Թախիծ կա աչքերիդ վրա,
Գյուլնարա, սիրուն Գյուլնարա:

Ծաղկազարդ չթով սքողված
Սրտիդ մեջ ու հոգուդ վրա
Տրտունջ կա, բողոք կա պահված,
Գյուլնարա´, վշտո´տ Գյուլնարա:

Գյուլնարա´, գորգագործ աղջիկ,
Քո երկրի բորբ արեւի տակ
Հասնում է բադամ ու նարինջ,
Բուրում են դաշտերը թովիչ:

Սակայն դու արեւի կարոտ,
Արեւից ժպիտ չես քաղել,
Տրտնջոտ քո հոգու համար՝
Նարինջը կարիճ է դառել:

3

Լսվում է մրմունջը թառի
Նվում է սեգահը վերից,
Ճմլվում է սիրտը Գյուլնարի,
Շիծաղներ են լսվում հարեմից:

«Շարյաթին դեմ գնալ չի լինի,
Ուրացում է առանց չադրայի»,
Կարծես թե լսվում է խանի
Խոսքերը ականջին Գյուլնարի:

Կարծես թե տեսնում է նրան,
Զգում է սարսափն ահարկու,
Բայց հյուսում է հինվածքի վրա
Կուտակված տրտունջն իր հոգու:

Խալիչա է հյուսում Գյուլնարան,
Հույզերից է հյուսում կարծես նա,
Ահա նա հինվածքի վրա
Նկատում է պատկերը իրա:

Ահա նա կանգնած է այնտեղ,
Մետաքսե թելերից հյուսած,
Աչքերը վառվում են կարծես,
Չարսավը նետել է նա ցած:

... Լսվում է մրմունջը թառի
Նվում է սեգահը վերից,
Հուզված է սիրտը Գյուլնարի
Հարեմի թառից ավելի:

4
Ու մի օր երբ արեւն ելավ
Ու ժպտած Իրանի վրա,
Դուրս եկավ Գյուլնարան տնից՝
Խալիչան ձախ ուսի վրա:

Հասավ նա պալատը խանի,
որգազարդ օթախը նրա,
Կլկլում էր ջուրը ղեյլանի՝
Խանի դեմ սանդալի վրա:

Ղեյլանի հուզված ջրի պես
Թպրտում էր սիրտը Գյուլնարի,
Ամոթով խոնարհվեց նա կարծես,
Ու դժկամ բարեւեց խանին:

- Գյուլնարան նվեր է բերել,
Գյուլնարան տրտունջ ունի, խա´ն,
Թույլ տուր, որ բոլոի հետ մեկտեղ,
Գյուլնարան դեն գցի չադըրան:

Եվ փռեց նրա դեմուդեմ
Խալիչան՝ բողոքը իրա,
Գյուլնարան կանգնած էր այնտեղ,
Համարձակ, առանց չադըրա:

- Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց,
Դղրդաց պալատը աղմուկից,
Գյուլնարան ճչած ընկավ ցած՝
Երեսին իջած ապտակիծ:

Ներս ընկան ծառաները խանի,
Եվ կանայք խանի հարեմից,
Փռվել էր մարմինը Գյուլնարի,
Գյուլնարան տնքում էր ցավից,

- Դուրս տարեք, թո´ղ մորթեն դրան,
Թո´ղ փրթեն առաջը շների,
Իմ հողում առանց չադըրա
Ոչ մի կին չպետք է ապրի:

--

Գյուլնարա´, գորգագործ աղջիկ,
Քո երկրի բորբ արեւի տակ
Հասնում է բադամ ու նարինջ,
Բուրում են դաշտերը թովիչ:

Սակայն դու արեւի կարոտ,
Արեւից ժպիտ չես քաղել,
Տրտնջոտ քո հոգու համար՝
Նարինջը կարիճ է դառել:

5

Այդ օրը իրինային պահին
Արյունը հոսեց Գյուլնարի,
Մեռավ նա արեւի կարոտ,
Իրանի գյուլը սաբահին:

--

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գյուլնարի պես վարդ Շիրզում չկար,
Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ,
Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար,
Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ,
Արյեւը վկա՝ Իրանում չկար:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
ARTARAMISДата: Среда, 2009-11-25, 03.44.46 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1411
Статус: Offline
ԳԻՒԼՆԱՐԱ
(Դասական Ուղղագրութեամբ)
Գրեց՝ Գեղամ Սարեան

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար,
Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Ղեյլանի ծուխը թէ երկինք ելնէր,
Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար,
Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ,
Արեւը վկա՝ Իրանում չկար:

Մայիսին բացւող նշենին անգամ
Գիւլնարի քաղցր թովչանքը չունէր:
Անձրեւից յետոյ եասամանն անգամ
Գիւլնարի բոյրն ու հմայքը չունէր,

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար,
Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

1

Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում,
Գորգագործ մի աղջիկ էր նա,
Նա մի ծեր հայր էր խնամում,
Գիւլնարա էր անունը նրա:

Սիրուն էր Գիւլնարան շատ սիրուն,
Թիթեռից թռվռուն էր նա,
Աչքերին սիւրմա չէր քաշում,
Չեր դնում մազերին հինա:

Նա խանի խանումների համար
Հիւսում էր համամի խալիչա,
Շիրազի վարդանոցից էլ վառ,
Բայց խանի խանումների համար:
Խփում էր դանակը հիւսւածքին,
Կտրում էր թելերը գունագեղ,
Գիւլնարի հինած դազգահին
Շիրազը կարող էր նախանձել:

Գիւլնարի հիւսած վարդերից
Կխաբւէր բիւրբիւրը անգամ,
Նա կարող էր մետաքսի թելերից
Պարտեզներ հիւսել անթառամ:

Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում,
Գորգագործ մի աղջիկ էր նա,
Նա մի ծեր հայր էր խնամում,
Գիւլնարա էր անունը նրա:

2

Գիւլնարա´, սիրուն Գիւլնարա,
Ղալամքար յոնքերիդ տակին
Թախիծ կայ աչքերիդ վրայ,
Գիւլնարա, սիրուն Գիւլնարա:

Ծաղկազարդ չթով սքողւած
Սրտիդ մէջ ու հոգուդ վրայ
Տրտունջ կայ, բողոք կայ պահւած,
Գիւլնարա´, վշտո´տ Գիւլնարա:

Գիւլնարա´, գորգագործ աղջիկ,
Քո երկրի բորբ արեւի տակ
Հասնում է բադամ ու նարինջ,
Բուրում են դաշտերը թովիչ:

Սակայն դու արեւի կարօտ,
Արեւից ժպիտ չես քաղել,
Տրտնջոտ քո հոգու համար՝
Նարինջը կարիճ է դառել:

3

Լսւում է մրմունջը թառի
Նւում է սեգահը վերից,
Ճմլւում է սիրտը Գիւլնարի,
Շիծաղներ են լսւում հարեմից:

«Շարեաթին դեմ գնալ չի լինի,
Ուրացում է առանց չադրայի»,
Կարծես թէ լսւում է խանի
Խոսքերը ականջին Գիւլնարի:

Կարծես թէ տեսնում է նրան,
Զգում է սարսափն ահարկու,
Բայց հիւսում է հինւածքի վրայ
Կուտակւած տրտունջն իր հոգու:

Խալիչա է հիւսում Գիւլնարան,
Յոյզերից է հիւսում կարծես նա,
Ահա նա հինւածքի վրայ
Նկատում է պատկերը իրա:

Ահա նա կանգնած է այնտեղ,
Մետաքսէ թելերից հիւսած,
Աչքերը վառւում են կարծես,
Չարսաւը նետել է նա ցած:

... Լսւում է մրմունջը թառի
Նւում է սեգահը վերից,
Յուզւած է սիրտը Գիւլնարի
Հարեմի թառից աւելի:

4

Ու մի օր երբ արեւն ելաւ
Ու ժպտած Իրանի վրայ,
Դուրս եկավ Գիւլնարան տնից՝
Խալիչան ձախ ուսի վրայ:

Հասաւ նա պալատը խանի,
Գորգազարդ օթախը նրա,
Կլկլում էր ջուրը ղէյլանի՝
Խանի դէմ սանդալի վրայ:

Ղէյլանի յուզւած ջրի պէս
Թպրտում էր սիրտը Գիւլնարի,
Ամօթով խոնարհւեց նա կարծես,
Ու դժկամ բարեւեց խանին:

- Գիւլնարան նւէր է բերել,
Գիւլնարան տրտունջ ունի, խա´ն,
Թոյլ տուր, որ բոլորի հետ մէկտեղ,
Գիւլնարան դէն գցի չադըրան:

Եւ փռեց նրա դէմուդէմ
Խալիչան՝ բողոքը իրա,
Գիւլնարան կանգնած էր այնտեղ,
Համարձակ, առանց չադըրա:

- Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց,
Դղրդաց պալատը աղմուկից,
Գիւլնարան ճչած ընկաւ ցած՝
Երեսին իջած ապտակիծ:

Ներս ընկան ծառաները խանի,
Եւ կանայք խանի հարեմից,
Փռւել էր մարմինը Գիւլնարի,
Գիւլնարան տնքում էր ցաւից,

- Դուրս տարէք, թո´ղ մորթեն դրան,
Թո´ղ փրթեն առաջը շների,
Իմ հողում առանց չադըրա
Ոչ մի կին չպէտք է ապրի:

Գիւլնարա´, գորգագործ աղջիկ,
Քո երկրի բորբ արեւի տակ
Հասնում է բադամ ու նարինջ,
Բուրում են դաշտերը թովիչ:

Սակայն դու արեւի կարօտ,
Արեւից ժպիտ չես քաղել,
Տրտնջոտ քո հոգու համար՝
Նարինջը կարիճ է դառել:

5

Այդ օրը իրիկնային պահին
Արիւնը հոսեց Գիւլնարի,
Մեռավ նա արեւի կարօտ,
Իրանի Գիւլը սաբահին:

Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր,
Գիւլնարի պէս վարդ Շիրզում չկար,
Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր,
Իրանի ոչ մի հարեմում չկար:

Ղէյլանի ծուխը թէ երկինք ելնէր,
Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար,
Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ,
Արեւը վկա՝յ Իրանում չկար:
__________________


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz