Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSПятница, 2024-03-29, 18.27.54
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԺԱՍԻՆԱ ԼԱՆԿԱ
ԺԱՍԻՆԱ ԼԱՆԿԱ
AdminДата: Вторник, 2010-02-09, 02.56.15 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Ահա թե ինչ պատահեց երբ ես դուրս եկա մաիլ.ռու բոլոր միություններից. Չնայած ես պասիվ մասնակից էյի, այսինքն չեի մասնակցում ու նույնիսկ չեի կարդում այնտեղ գրվաց հոդվածները , ժամանակ չունենալու պատճառով. Բայց արի ու տես թե ինչ ծնվեց դրանից հետո.

Թող ինձ ների իմ սիրելի Ժասինան այստեղ տեղադրելու համար



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Вторник, 2010-02-09, 02.58.22 | Сообщение # 2
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
Իմ Արամիսին

Գիտե՞ս, սիրելի՛ս, ծովն ինքն էլ ծով չէ,
Թե իրեն եկող կաթիլն անտեսի.
Այն կաթ–կաթ լցված կաթիլն է ջրի...

Ծովն ամուր պահող՝ ափն ի՜նչ էլ չասի,
Ավազն ինչքա՜ն էլ լռի, չխոսի,
Միշտ նա է, հիշի՛ր, նեցուկն այդ ուժի...

Միշտ չէ, որ ճչալ, կամ ասել է պետք.
Ներկայությունն հավատն է հույսի,
Շատ հաճախ նաև քար լինել է պետք...

Հանդուրժել, դոգալ, դիմանալ կյանքում,
Հենց այնպես ոչինչ չկա աշխարհում.
Քարն հաճախ խաչքար, տաճար է դառնում...

Ա՞յն, ինչ չես տեսնում, մի՛ կարծիր՝ չկա,
Ամեն ինչի մեջ հրաշքն՝ ինքը, կա,
Երբ իր ժամն գա, չուզես էլ, կգա...

Քեզ կախվել, խաչվել պետք չէ, ես մեղա՜,
Ների՛ր, որ քեզ հետ ես անկեղծ եղա,
Ների՛ր, որ մեկից ես ամրոց չեղա...

Շրթիս՝ մայրենիս, անվերջ կդողա,
Կուզեմ՝ հայ առ հայ, ազգն իմ ծովանա.
Բուռ առ բուռ եկող՝ խոնջանքն է այն իմ...

...Թե դեռ մթնում եմ՝ աստղն իմ չի շողա.
Գերյալ է Անիս, Զվարթնոցս՝ ավեր,
Դա այն չէ, թե ես մի վանք էլ չեղա...

Արյուն չէ, որդան կարմիրն է իմ մեջ,
Իմ ազգի ցավն է՝ եկունքն իմ ուխտի,
Իմ մեջ ապրում օրը մեր վաղվա...

Հասկացա՞ր արդյոք, թե դու ի՞նչ արիր.
Հայ «Կոտորած» –ի մատուռն իմ չեկա՛ր,
Մի՞թե աշխարհում կարևորն էլ կար...

Թե՞ իրա՛վ, հնար, ժամանակ չկար,
Կամ կար՝ ավերի կարևորն պատվար,
Դա էլ հերիք էր, որ անունդ կար...

...Մեկն իր գրչով, մեկն՝ իր շնչով,
Մեկն իր կյանքով, իր մահով նաև,
Գրել են ազգի պատմությունն մեր...

Ես քեզ կանչեցի,– ինձ սատար եղի՛ր
–Իմ կողքին եղի՛ր,– կանչեցի, չեկար,
Անունդ էլ, ասես, նշխարք էր, տարա՜ր...

Թողի՛ր, գնացիր, վանքերն իմ չեկար,
Դեռ չեկած, չեկած գնացիր, ավա՜ղ,
Թղթին թողեցիր արցունքներն իմ պաղ...

Իմ «Հայոց տուն»–ն, «Արարատ»–ն իմ,
Իմ «Պարույր», «Շիրազ», վանքերս «Նարեկ»,
Գնացի՜ լքած «Մայր» տաճարն իմ...

Քեզ պես բոլորն էլ, թե լքեն կյանքում,
Ո՞րն է մեր ճամփան, ո՞ր էլ չեմ ջոկում,
Ու՞ր գնանք, արյան մեր աղն է չոքում...

Ի՞նչ հրաշքներ էլ հորինենք կյանքում,
Մենք ու՞ր էլ հասնենք, թե՛ այդպես գնանք,
Մեղքի մատուռում ծնկած կմնանք...

21.11.09 Ժասինա Լանկա



Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
AdminДата: Четверг, 2010-06-24, 04.59.08 | Сообщение # 3
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1797
Статус: Offline
ՍԻՐԵԼԻ ԺԱՍԻՆԱ ԻՍԿ ԿԱՐԵԼԻ Է ԻՄԱՆԱԼ ԹԵ ՔԱՆԻ՞ ՄԱՐԴ ԿԱ ՁԵՐ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱՑ ՄԱՏՈՒՌՈՒՄ, ԿԱՄ ՔԱՆԻ՞ ՀՈԳԻ ԵՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԱՅՍ ԱՆՑԱԾ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ:


Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Армянская Литература. » ԺԱՍԻՆԱ ԼԱՆԿԱ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz