Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSСуббота, 2024-12-21, 18.15.31
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Խաչիկ Դաշտենց ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ
NvardДата: Среда, 2011-01-19, 23.44.31 | Сообщение # 1
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline

Օգտվելով իմ այս նոր վեպը լույս ընծայելու պատեհությունից, պարտք եմ համարում հրապարակավ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել «Խոդեդան» վեպիս առթիվ ինձ ժամանակին շնորհավորած բոլոր ընթերցողներին ու բարեկամներին, որոնց ի վիճակի չեմ եղել աոանձին նամակներով իմ երախտիքը հայտնել:

Շնորհակալություն նաև աոանձին արժեքավոր դիտողությունների համար, որոնք սիրով ի նկատի են առնված այս վեպը գրելիս:

Նոր վեպի համար օգտագործել եմ մայր հայրենիքում և սփյուռքում լույս տեսած որոշ հուշագրություններ, ականատեսների վկայություններ և պատմական ու աշխարհագրական աշխատություններ, դրանցից իբրև ատաղձ ընտրելով բացաոապես այն դրվագները կամ եղելությունները, որոնք առնչվում են իմ ընտրած նյութին:

1952 թվականին, երբ ես Իրինղ գյուղում էի, երևելի շինական Գալուստ Քոթանյանր (ափո Գալուստ) իր հարկի տակ դիմելով ինձ՝ ասաց.

— Շատ ուրախ եմ «Խոդեդանի» համար: Շատ ձորերի գլուխը մի ձոր է, շատ խոսքերի գլուխը՝ մի խոսք. էնպես արեք, որ մեր հետքերը չըկորչեն:

1963-ի հունիսի 2-ին Ներքին Թափն գյուղում ես հանդիպեցի «Խոդեդան» վեպիս հերոսներից մեկին՝ Գոմսա Մելիքի կնոջը: Նա ասաց. «Մելիք հարիր տարեկան կեղներ, որ մեոավ։ Թալինու բժիշկ մեկ օր Մելիքին տեսնելով՝ ասաց. «Մելիք ջան, դու քու ուժից ես էսքան երկար ապրել: Չաթալ օսկոր կա քու սրտի մեջ ու չորս պլոհիկ»:

Իմ այս վեպը իրենց սրտի մեջ «չաթալ օսկոր» և «չորս պլոճիկ» ունեցող այդ սերնդի մասին է:

Այդպիսի սերունդ եղավ, այդպիսի սերունդ դժվար թե կրկնվի:

Այնքան արտասովոր և առասպելական էին այդ սերնդի մարդիկ և իրենց գործերը, որ թեև այս վեպի ամբողջ նյութը իրական է, կատարված եղելություն, բայց ոմանց կարող է թվալ անիրական և. հեքիաթային:

Այդ մարդկանց անուններն ու գործերը հյուսվել են լեգենդին, հեքիաթին, առասպելին և սերնդե-սերունդ անցնում են բերնեբերան:

Նրանք խումբ-խումբ եկան և լցվեցին այս վիպասանության մեջ, ոմանք իրենց անուններով, մի քանիսն էլ անունները փոխած: Ու դարձյալ հին, չարքաշ, բայց տոկուն հայ շինականն էր, որ ելավ իմ աոաջ: Ամեն մեկը բերեց մի հերոսական դրվագ կամ եղելություն իր կյանքից և հյուսեց այս գիրքը: Գրքի ամեն մի գլուխը մի աոանձին պատում է կամ պատմվածք, իսկ բոլորը միասին՝ մի ամբողջական վեպ:

Սակայն ավելի լավ է խոսքը տանք վեպի գլխավոր հերոսին. «Այսպես ուրեմն, ես ձեգ կպատմեմ իմ և իմ սերնդի կյանքը, ինչպես nr եղավ և ինչպես nr անցավ: Ես ձեզ կտանեմ այնպիսի վայրերով, ուր չեք եղել: Իմ ետևից եկեք: Ես մերթ թամբին նստած կերթամ, մերթ թամբից իջած: Որտեղ հոգնեցինք՝ այնտեղ կանգ կառնենք:

Այդ ո՞վ է բռնել նժույգիս սանձը: Ա՜, բոնաշենցի, դու նորի՞ց հայտնվեցիր Սիմ լեոան լանջերին: Ուղղակի խենթ ես դու, nr այդքան կանուխ շտապել ես ինձ մոտ: Լուսաբացի ցողը ոտքերիս վրա է, և դեմքիս փչում է մի հահելի զեփյուռ: Եկ գնանք ինձ հետ: Հոգ չէ, մենք երկուսով ճանապարհ կմեկնենք, մինչև հաջորդաբար հանդես կգան ինքը Շապինանդը և Պայթող աղբյուրի հերոսները:

Գոնե թույլ տուր ինձ վերջին անգամ Մելքոն վարժապետի դասը լսեմ»:

Երևան, 1972, 10 օգոստոսի

 
NvardДата: Четверг, 2011-01-20, 01.08.44 | Сообщение # 2
Полковник
Группа: Глобал модератор
Сообщений: 333
Статус: Offline
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

1. «ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ»
2. ԲԴԵ
3. ՍԱՄԻՐՈՎ ՃԱՇ
4. ՏԵՐԳԵՂԱՆՔԻ ԳԻՇԵՐԸ
5. ԱՐԱԲՈ
6. ԴԵՊԻ ԿԱՐՄԻՐ ԾԱՌ
7. ԽԼԱԹԻ ՍԱՐԵՐՈՒՄ
8. ՆԵՄՐՈԻԹԻ ՎՐԱ
9. ԿՐԱԿՈՑ ԳԵԼԻ ԳՅՈԻՂՈԻՄ
10. ՇԱՊԻՆԱՆԴ
11. ՋՐՎՈՐՆ ՈԻ ԱԼԻԱՆՑԻՔ
12. ՍՈՍԵԻ ԿԱՆՉԸ
13. ԲԱՂԵՇԻ ԲԱՆՏՈԻՄ
14. ԽՈՒԹԵՑԻ ՋՈՐԵՊԱՆԻ ՀԵՏ
15. ՀԱՎԱՏՔԻ ՈԻԺԸ
16. ԱՎԵ
17. ԽԱԼԻԼ
18. ԱՍՈՐԻ ՑԵՂԱՊԵՏԻ ՁԻՆ
19. ԻՆԳԼԻԶԻ ԹԱԳԱՎՈՐԻ ՆՎԵՐԸ
20. ՄԵԾԵՐԻ ԺՈՂՈՎԸ
21. ԽՐԹԻՆ ՀԱՐՑ
22. ՊԱՅԹՈՂ ԱՂԲՅՈՒՐԻ ՀՐԱՇՔԸ
23. ՄԵՀՄԵԴ ԷՖԵՆԴԻՆ
24. ԶՄՈ
25. ԹԱՂՎԶՈՐԻ ԿՐԱԿԸ
26. ՎԱՆՔԻ ԿՌԻՎԸ
27. ԵՐԴՈՒՄ ԵՎ ՊԱՏԻԺ
28. ՔԱՐԱՅՐԸ
29. ԳԵՎՈՐԳՆ ՈԻ ՈՍԿԻՆԵՐԸ
30. ՖԻԴԱՅԻՆԵՐԸ
31. ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԸ
32. ՀՐԱՇԱԳՈՐԾ ՄԱՂԸ
33. ԻՄ ՊԱՇՏՈՆՍ է ՓՈՒՔՍ ՓՉԵԼ
34. ՓՈՒՔՍ ՓՉԵԼՈՒ ՓՈՐՁԱՆՔԸ
35. ՏԱՐՐԵՐ ՈՐՈՆՈՂՆԵՐ
36. ԹԱՄՐԱԳՈՐԾԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ
37. ՈՒԽՏ ԼԵՌԱՆ ՍՏՈՐՈՏՈԻՄ
38. ՈՎ ԷՐ ԵՐԳՈՒՄ ԼՈՒՍՆՅԱԿ ԳԻՇԵՐԻՆ
39. ՕՁԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԻՆԳՅՈԼ
40. ՏԱՎՐՈՍԻ ԲՈՒՔԸ
41. ԾԾՄԱԿԻ ՔԱՐԱՅՐՆԵՐԸ
42. ՍՈՒՐԸ ԽՈՆԱՐՀՎԵՑ ԽԱԶԻՆ
43. ՈՎ ՓՉԵՑ ՃՐԱԳԸ
44. ՍԵՎ ՍԱՐԻ ԲԺԻՇԿՆԵՐԸ
45. ՀԵՍՈԻ ՎԱՐԴԱՊԵՏԻ ՄՈՏ
46. ԳԵՎՈՐԳ ՉԱՈԻՇԻ ՆՎԵՐԸ
47. ԳԱՂՏՆԻ ՊՍԱԿ
48. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԱՅԴՈԻԿԸ
49. ՍՈԻԼՈԻԽ
50. ՄԱԿԱՐ ԵՎ ՄԱՆՈՒԿ
51. ԱՐՋԻ ՈՐՋՈԻՄ
52. ԱՐՏՈՆՔ
53. ՍԱՍՈԻՆԸ ԷՐՄԵՆԻՍՏԱՆ
54. ՇԱՂԳԱՄԻ ԾԻԼԸ
55. ԼԱՃԿԱՆՑԻ ԱՐԹԻՆԻ ՄԱՀԸ
56. ԱԼԻԶՌՆԱՆՑԻ ՄՈԻՔՈՆ
57. ՄՈՐՈԻՔ ԵՎ ՄԱՐԹԱ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

1. ԴԵՊԻ ԲԱՂԵՇ
2. ԱՊԱՐԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
3. ԲԴԵԻ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
4. ՄԵԿ ՀԱՅԸ՝ ՄԵԿ ՈՍԿԻ
5. ԵՏ ԴԱՐՁԵՔ
6. ԲԱՍԵՆՈՎ՝ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՊՈԼ
7. ԲԵՐԴԸ
8. ԴԵՊԻ ՎԱՅՈՑ ԶՈՐ
9. ՋՈԻԼՖԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆ ԱՆՑՆԵԼԸ
10. ՏՂՄՈԻՏ
11. ՆԱՀԱՆՋ ԵՎ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ
12. ՔԱՐԵ ՄՍՈԻՐ
13. ՎԱ՜Խ, ԻՄ ԱՍԼԱՆՍ ԿՈՐԱՎ
14. ԵՐԵՔ ԲԱՂԱՐՋ
15. ԳԻԲՈՆ
16. ՁԻՆ ՏՎԵՔ՝ ԹՈՂ ՀԵԾՆԻ
17. ԻՄ ՁԻԱՊԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
18. ԽՌՈՎԱԾ ՀԱՅԴՈՒԿԱՊԵՏԸ
19. ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՊԱՇԱՐՎԱԾ
20. ՄԻՏԴ ՊԱՀԻՐ ԻՄ ՀԱՍՑԵՆ
21. ԲԵՐԴԱՔԱՂԱՔԻ ԱՆԿՈՒՄԸ
22. ՉՈԼՈՅԻ ՃԱՌԸ ԱԽՈՅԻ ՎՐԱ
23. ԲԱԺԱՆՈԻՄ ՁԻԱՊԱՆԻՍ ՀԵՏ

ԵՐՐՈՐԴ ՄԱՍ

1. ՀԱՅԴՈԻԿԻ ՓԱԽՈԻՍՏԸ
2. ՀԱՄԱԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԸ ՕԳՆԵՑԻՆ
3. ԽԵԼԱԳԱՐ ԱՆԴՐԵԱՍԸ
4. ՄԻԼՊԵՏԻ ԾՈՑՈԻՄ
5. ԲԱՑՃԱԿԱՏ ԱՊՐԻՐ, ԻՇԽՆԶՈՐՑԻ
6. ԵՍ ԻՄ ՄԱՍԻՍԻ ԾԽԻՆ ԿՀԱՎԱՏԱՄ
7. ԻՍՐՈ ԵՎ ԱԴԱՄ
8. ԿԻՆԸ ՉՀԱՍՑՐԵՑ ՏԱՔԴԵՂ ԲԵՐԵԼ
9. ՉՈԼՈՅԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
10. «ՂԱՐԻԲ ՄՇԵՑԻ»
11. ԿԱՐՈՏ
12. ԽԱՉՔԱՐԻ ԱՌԱՋ
13. ԲՐԱԲԻՈՆ ԾԱՂԻԿԸ
14. ԿԱՊՈՒՅՏ ՆԺՈՒՅԳԻ ՎԱԽՃԱՆԸ
15. ՎԵՐԱԴԱՐՁ
16. ԶԲՈՍԱՅԳՈԻ ՎԵՐԱԿԱՑՈՒՆ
17. ԵՍ ԷՆ ՃՐԱԳ ՓՉՈՂՆ ԵՄ
18. «ԽԵՆԹԻ» ԿՈՂՔԻՆ
19. ՎԵՐՋԻՆ ԺԱՅՌԱԳՆԱՑԸ
20. ԻՄ ԱՂՈԻՆՆ ԻՋԱՎ

 
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz