Главная
Регистрация

Вход
ՀԱՅԵՐ ՄԻԱՑԵՔ
Приветствую Вас Гость | RSSВторник, 2021-05-18, 18.29.15
[ Новые сообщения · Участники · Правила форума · Поиск · RSS ]
  • Страница 1 из 1
  • 1
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԹԱԳԱՎՈՐԸ, ԱՂՔԱՏՆ ՈԻ ՕՁԸ
ԹԱԳԱՎՈՐԸ, ԱՂՔԱՏՆ ՈԻ ՕՁԸ
ARTARAMISДата: Вторник, 2010-11-09, 08.02.36 | Сообщение # 1
Генерал-полковник
Группа: A D M I N
Сообщений: 1406
Статус: Offline
Ասում են մի գիշեր Արևելքի թագավորը էրազ ա տեսնում, որ երկնքիցը գելեր են թափվում։ Զարհուրած վեր ա թռչում տեղից, չի իմանում, թե ո՞նց հասկանա էս էրազը։ Հրաման ա տալիս, թե ով էս էրազը մեկնի, բացատրի, նրան հարիր ոսկի կտամ։

Մի աղքատ մարդ էդ որ լսում ա, բերնի ջուրը գնում ա։ Արտումը աշխատանք ա անում, ամա ուշք ու միտքը էն հարիր ոսկին ա։

Մին էլ տեսնում ա հրես իր բնիցը դուրս էկավ մի օձ, ասավ. «Մարդ-ախպեր, որ թագավորի էրազի միտքը քեզ ասեմ, հարիր ոսկին որ առնես, կբերես ինձ հետ կկիսե՞ս։

— Հա,— ասում ա աղքատը,— դու ասա՝ ես կկիսեմ։

— Գնա,— ասում ա օձը,— թագավորին ասա, որ նազիր-վեզիրները, փաշա-փուշեքը, մեծամեծները գել ու գազան դառած աշխարքը կերան, աղքատ ու չքավորներին հալից գցեցին։ Ժողովուրդը մեղք ա, մինչև էդ մեծամեծ-ների գյամը չքաշի, կարգի չբերի, աշխարքը չի խաղաղվի։

Աղքատը գնում ա թագավորի մոտ, նրա էրազը մեկնում, հարիր ոսկին ստանում, ետ գալի, ամա էնպիսի ճամփով, որ օձին չպատահի, նրա փայը չտա։

Անց ա կենում մի առ ժամանակ։ Էս թագավորը հիմի էլ էրազում տեսնում ա, որ երկնքից աղվեսներ են թափվում։ Կանչում ա աղքատին, թե բա չես ասիլ էսենց, էսենց էրազ եմ տեսել, որ էս էրազի միտքը չկարենաս հասկանալ գլուխդ կտրիլ կտամ։

Աղքատը մնում ա էրկու կրակի մեջտեղը, թե էրազը չկարենա բացատրի՝ գլուխը կկտրվի, օձի մոտ էլ սևերես ա մնացել։ Չի իմանում ի՞նչ անի։ Մին էլ տեսնում ա օձը սողաց, մոտեցավ ասեց.

— Գնա, ասա թագավորին, որ էս տարին ստի ու խաբեության տարի ա։ Ուշքդ վրեդ պահի, աչքդ՝ բաց։ Չհավատաս ոչ կնկանդ, ոչ որդկերանցդ, ոչ բարեկամներիդ ու ազգականներիդ։

Աղքատը գալիս ա թագավորի էրազը բացատրում, հարիր ոսկին ստանում գալիս ա տուն, էլ ետ օձի փայը չի տալիս։

Էս թագավորը վրա իրեք անգամն էլ ա էրազ տեսնում, հիմի էլ երկնքիցը գառներ են թափվում։ Աղքատին կանչում են, որ թագավորի էրազը հասկանա-մեկնի։ Աղքատը ժամանակ ա խնդրում, գնում ա օձի մոտ ասում.

— Ես արել եմ, դու մի անի, իմ էրեսը քու առաջ սև ա, էրկու անգամ քեզ խաբել եմ՝ էլ չեմ խաբի։ Թագավորը էս տեսակ էրազ ա տեսել։ Սրա միտքը ինձ հասկացրու՝ գնամ թագավորին ասեմ, թե գլուխս կտրիլ կտա, էրեխեքս կմնան անտեր անտիրական։
Օձը սովորացնում ա, մարդը գնում ա ու ասում.

— Գելերին որ ջարդես, աղվեսներին բնաջինջ անես, գառան պես կապրեն մարդիկ, էլ դարդ ու ցավ չեն ունենա։

Աղքատը շատ ոսկի ա ստանում, բերում ա դնում օձի առաջին թե՝

— Վեկալ, ինչքան քեֆդ տա։

Օձը ծիծաղում ա, ասում.

— Մարդ ախպեր, էն անգամ, որ իմ փայ ոսկին չտվիր, աշխարհի տերը գելերն էին, դու էլ նրանց նման իմ փայը կերար։ Աղվեսի աշխարհում, աղվեսի պես ինձ խաբեցիր, հիմի գառան ժամանակը դու էլ ես գառ դառել։ Էդ նրանից ա, որ մարդ արարածի մեջը գելն էլ կա, աղվեսն էլ ու գառն էլ կա։ Ոսկին որ բերել ես ինձ համար, ես ի՞նչ անեմ։ Տար, քու դարդերին դարման արա, ամա աշխատի, որ քու միջի գելն ու աղվեսը սատկեն ու միշտ գառը մնա կենդանի։


Այն հայը որ ազգը փոխի և այլ ազգ դառնա
Մահվան օրը հայ արցունքի նա չարժանանա
 
Forum » ARMENIA » ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ » ԹԱԳԱՎՈՐԸ, ԱՂՔԱՏՆ ՈԻ ՕՁԸ
  • Страница 1 из 1
  • 1
Поиск:

ПРОЙДИТЕ РЕГИСТРАЦИЮ ЧТОБА НЕ ВИДЕТЬ РЕКЛАМУСайт создан в системе uCoz